[ 160 ]
ՖԱՈՒՍՏ (Թեմա: Սևագրություն)
Չէի՜ր ձանձրանա դու գիտությունից, Չէի՜ր ձանձրանա սիրուց ու կյանքից, Թե ունենայիր թշնամիներ մեծ, Թե նրանց շարքում գեթ մեկը լիներ 5 Մտքիդ հավասար... Այժմ դո՛ւ ես լոկ Միակ թշնամիդ... Ու ձանձրանում ես։— 1928