«...Ես ուզում եմ սեր երգել...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 328,
ծ. ― էջ 644

* * *


... Ես ուզում եմ սեր երգել,
Երգել սրտանց և վառվել,
Ես ուզում եմ և գրկել,
Փարել նրան և փարվել.

5 Ես ուզում եմ հրատապ
Սաստիկ սիրով ինձ տանջել,
Նրա կրծքին անարատ
Բոցավառվիլ և հանգչե՛լ։

Թողե՛ք, թողեք ինձ խնդրե՛մ,
10 Թողեք ինձ միայն սեր երգել,
Թողե՛ք, թողեք որ գրկեմ,
Սիրեմ նրան անարգել...

1887