Անօրինակ արկած, որ տեղի է ունեցել Վլադիմիր Մայակովսկու հետ ամառը դաչայում

Անօրինակ արկած, որ տեղի է ունեցել Վլադիմիր Մայակովսկու հետ ամառը դաչայում

ԱՆՕՐԻՆԱԿ ԱՐԿԱԾ, ՈՐ ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿՈԻ ՀԵՏ ԱՄԱՌԸ ԴԱՉԱՅՈՒՄ


Հարյուր քառասուն հսկա
Արևների ուժով
Հուրհուրում էր ամռան
Մայրամուտը։
5 Հուլիսին էր, շոգին,
Հոսում էր շոգը շոգ,
Դաչայում էր —
Տոթ էր։
Փոքրիկ լեռան ներքևը —
10 Ակո՛ւլինո սարի —
Ընկած էր գյուղը
Տեղը
Տանիքների պարի։
Գյուղի ետևը — փոս էր,
15 Եվ այդ քոսոտ որջում
Ամեն անգամ
Արևը
Իջնում էր ու կորչում։
Իջնում էր նա, որ վաղը
20 Կրկին ելնի, վառվի,
Որ ողողի

Աշխարհը
Իր շողերով կարմիր։
Եվ ամեն о՛ր
25 Նա նո՛ւյնը,
Ու ճշտությամբ
Խստիվ —
Եվ այս ամենը
Ինձ
30 Բարկացըրեց սաստիկ։
Մի օր այնքա՛ն ես
Բարկացա,
Որ գունատվեց սարսափըս,
Եվ գոռացի ես,
35 « — Իջի ցա՛ծ,
Բավակա՛ն է տապես»։
Եվ գոռացի ես․
« — Ձրիակե՛ր,
Դու այդտեղ — քնքշացել ես․
40 Իսկ ես այստեղ
Ամառ—ձմեռ
Ներկում եմ պլակատներըս»։
Եվ գոռացի ես․
« — Սպասի՛ր,
45 Լսի՛ր, ոսկեճակա՛տ,—
Անգործ շրջում ես,
է,
Լավ չէ՞ —
Ինձ մոտ թեյի թե գաս»։
50 Ես ի՞նչ արի․․․
Օ, ես կորա...
Ինձ մոտ,
Հոժար կամքո՛վ իր,

Ահա արևը հուրհուրան
55 Դաշտով գալիս,
Քայլում է...
Ուզում եմ
Վախս
Թաքցընեմ,
60 Գնում եմ ես ետ—ետ,
Բայց պարտիզում է նա հրեն,
Գալիս է
Նա
Արդեն։
65 Մտնում է դուռ ու պատուհան,
Թափվում է ներս —
Անհասը․ —
Մտավ —
Եվ շունչ առավ մի պահ,
70 Հետո հնչեց իր բասը.—
« — Քշում եմ
Ետ
Շողերըս
Ես այս անգամ թեպետ —
75 Սակայն
Դու ինձ
Կանչել ես․—
Պոե՛տ,
Դե թեյը բե՛ր․․․»։
80 Եվ,
Քրտինքի մեջ լողալով,—
Օ, շոգն հոգիս վառել էր,—
Ես,
Ինքնաեռը ցույց տալով,
85 Ասի՝

«— Նստի՛ր, արև՛ըս․․․»։
Ո՞ր սատանան էր՝ ինձ դրդեց․
Որ ես
Կանչեմ նրան,—
90 Բայց, քաշվելով, ես նստեցի,
Որ չխնդա վրաս։
Ու լուսավոր մի պարզություն
Հորդում է նա —
Եվ վախըս
95 Ես մոռանալով
Նրա հետ
Խոսում եմ —
Եվ
Ուրա՛խ եմ։
100 Խոսում եմ
Ես
Դեսից—դենից,
Ասում եմ․
«— Շատ է գործս»։
105 Իսկ նա ասում է,
«— Պա՛րզ նայիր
Կյանքին —
Դեռ դու անփո՛րձ ես։ —
Կարծում ես
110 Հե՞շտ է
Արևել․
Հապա գնա՛,
Փորձի՛․
Բայց դե —
110 Ես պե՛տք է արևեմ,
Ես չե՛մ փախչում գործից․․․»։
Այսպես

Խոսում ենք երկուսով,
Կորչում է մութի հետքը.
120 էլ ի՞նչ
Գիշեր.
Արդեն դու—յով
Խոսում ենք իրար հետ մենք։
Քիչ անց արդե՛ն ես`
125 Մտերիմ`
Խփում եմ իր ուսին.
Իսկ նա․—.—
«— Նո՛ւյն բախտն է վիճակված,
Պոե՛տ, մեզ երկուսիս։
130 Գնանք, պոե՛տ,
Գոռա՛նք,
Երգե՛նք,
Խրվենք կյանքի գորշ խորքը.
Ես իմ
135 Շողերը կցրեմ,
Դու քոնը —
Երգերո՛վ քո»։
Էլ ո՛չ ստվեր կա,
Ո՛չ խավար,
140 Ընկավ մութի պատնեշը.
Հիմա երգի՛ր դու
Ու շողա՛ —
էլ լույսն ու երգն անվե՜րջ է։
Երբ նա հոգնի,
145 Ուզի պառկել
Գիշերն՝ այդ բութ քնկոտը,—
Ես իմ շողերը կարձակեմ,
Եվ գիշերի՛ մեջ

Կծագե
150 Իմ լույսն ու առավոտը։
Լուսել ընդմի՛շտ,
Երգել անվե՛րջ․
Մինչև սառչի լեզո՛ւն քո,—
Լուսել —
155 Ա՛յ սա է արևի
Եվ իմ
Միակ
Լոզունգը․․․