Նեկրասով Ն. — Երկաթուղին

[ 304 ]

Ն. ՆԵԿՐԱՍՈՎ

ԵՐԿԱԹՈՒՂԻՆ


Վանյա․— Ո՞վ է շինել այս ճանապարհը։
Հայրը.— Կոմս Կլեյնմիխելը, սիրելի՛ս։


Օ, բարի՛ հայրիկ, ինչու եք խաբում
Ձեր որդուն խոսքով այդ նսեմ,—
Թույլ տվեք լուսնի ցոլքերի ներքո
Ես նրան ճիշտը ասեմ։

5 Աշխատանքն այդ, Վա՛նյա, սոսկալի դժվար էր․—
Չէ՛ր կարող շինել դա մի մարդ։
Աշխարհում մի արքա կա, այդ արքան

անողո՛ք է,—

Սո՛վ է անունը նրա։

Նա բանակներ է վարում, ծովերում նա
10 Շարժում է նավերը, դաշտում
Քշում է գութանը և անդուլ հսկում է,
Ուր աշխատանքն է իշխում։

Հենց նա՛ էլ քշել է այստեղ մասսաները,
Շատերը դաժան պայքարում,
15 Կյանքի կոչելով անպտուղ այս չոլերը —
Մեռել են այս գորշ քարերում։

[ 305 ]

Ճանապարհն ուղիղ է, նեղլիկ բլուրներ են,
Կամուրջներ, ռելսեր ու սյուներ,—
Իսկ երկու կողմերիցը, նայի՛ր՝ ոսկորնե՜ր են․․․
20 Հասկանո՞ ւմ ես, Վա՛նյա,— ինչքա՜ն են ընկել․․․

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես ահավոր կանչերը.
Դոփում են, ատամ կրճըտում,—
Տեսնո՞ւմ ես՝ ամբո՛խ է, անթիվ մեռելներ են․․․
Ինչքա՜ն են, ինչքա՜ն են — իմանո՞ւմ ես դու․․․

25 Նրանք մերթ կտրում են երկաթ ճանապարհը,
Վազում են, ուզում են հասնել.
Լսո՞ւմ ես՝ երգո՛ւմ են,— «Լուսնյակ գիշերո՛վ այս
Սիրում ենք մեր գործը տեսնել։

Մենք այստեղ տառապել ենք ցրտի ու հո՛վի դեմ,
30 Հավիտյան կորված մեջքերով,
Ապրել ենք խուղերո՛ւմ ցուրտ, պայքարել

սովի՛ դեմ,

Մրսել ու թրջվել օրերով։

Մեզ թալանել են տասնապետ — գիտունները,
Ծեծել են տերերը, կարիքը ճնշել,
35 Ամեն ի՛նչ մենք տարել ենք, բայց հավետ

մենք եղել ենք

Խաղաղ վաստակի զավակներ։

Եղբայրնե՛ր, վայելում եք դուք հիմա մեր

պտուղը,

Իսկ մենք մոխրանում ենք հողում,—
Դուք արդյոք մեզ հիշո՞ւմ եք, մեզ արդյոք դեռ

հիշո՞ւմ եք,

40 Թե մոռացե՛լ եք վաղուց․․․»։

[ 306 ]

Չսարսափե՛ս դու ամեհի երգից այդ․—
Մեր երկրի բոլոր ծայրերից
Հավաքված այդ խմբերը քո հալալ

եղբայրնե՛րն են՝

Անտուն ու զրկված գյուղացիք։

45 Ամո՛թ է. ինչո՞ւ ես հեռացնում հայացքդ.
Դու արդեն մեծացել ես, փո՛քր հո չե՞ս.
Տեսնու՞մ ես՝ կանգնած է հաղթանդամ

գյուղացի՝ մի —

Նա տենդից հյուծվե՜լ է այնպես։

Շրթունքներն անարյուն են, կոպերը ընկել են,
50 Ձեռքերին վերքեր չորացած.
Ոտքերը ուռել են՝ նա այդպես աշխատել է —
Հավիտյան ջրում կռացած։

Նրա կուրծքը փոս է, այդ կրծքով նա բահը
Շարունակ սեղմել է, հավիտյան հրել. —
55 Դու նայի՛ր նրան, Վա՛նյա, ուշադիր նայի՛ր դու՝
Դժվար է այդ մարդը իր հացը ճարել։

Դու նայիր՝ այդ մեջքը, որ հիմա կռացած է,
Չի շտկել նա դեռ իր օրում․
Լուռ կանգնած՝ աշխատում է, ժանգոտած

բահո՛վ իր

60 Նա հողն է փորում ու փորում։

Նրանից այդ սերը դեպի աշխատանքը
Մեզ է՛լ է հարկավոր սովորել.
Դե օրհնի՛ր դու, Վանյա, այդ ազնիվ

աշխատանքը,

Սովորի՛ր մուժիկին սիրել։

[ 307 ]

65 Եվ մի՝ վհատիր մուժիկի համա՛ր դու.
Ինչքա՜ն չարչարանք է արդեն նա կրել
Կրել է նաև այս երկաթ ճանապարհը,
Եվ ինչքա՜ն է, ինչքա՜ն է կրելու նա դեռ։

Կկրի նա ամբողջը, — և կրծքով իր համա՛ր նա
70 Կհարթի ճանապարհ լուսագես, —
Բայց ափսո՜ս որ, Վա՛նյա, գեղեցիկ կյանքին այդ
Չենք հասնի ոչ դու և ոչ ե՛ս։