Արփենիկի ալբոմից
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 292,
տ. ― էջ 486, ծ. ― էջ 636



ԱՐՓԵՆԻԿԻ ԱԼԲՈՄԻՑ



Դու չըգիտե՞ս՝
Ինչու եմ ես
Անբուժելի
Տըխուր էսպես։

5 — Ինչ ունեի լավ ու պայծառ՝
Ընկա՜ն, հանգա՜ն մի-մի, մի-մի.
Օրորանս էլ՝ միակ, որ կար,
Արնոտ եղավ ու թըշնամի․․․

Դու չըգիտե՞ս՝
10 Ինչու եմ ձեզ
Քընարիս հետ
Գըրկել էսպես...

— Մըթնեց հոգուս երկինքն անհուն,
Սիրտըս պատեց մեծ շափառուկ.
15 Մեռա՜ն, կորա՜ն շուրջս ու հեռուն,
Քընարս է լոկ մնացել... և դուք...

1917