Ափսո՜ս...
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 180,
ծ. ― էջ 597

ԱՓՍՈ՜Ս...


Լըսի՛ր, սիրտըս երգ է ասում,
Նըվո՜ւմ, նըվո՜ւմ անդադար,
Լաց է լինում ու ափսոսում
Ինչ որ չըկար... ինչ որ կար...

5 Ափսոսում է ինքը իրան,
Այնպես կամա՜ց, այնքան խո՜ր...
Ափսո՜ս, որ չես լըսում նըրան―
Իմ սև սըրտին սըգավոր։

1899