ՕՐ. Մ.-ԻՆ


Նայում եմ քեզ... միտս է գալիս,
Որ տեսել եմ ուրիշ մի տեղ՝
Կապուտաչյա, թարմ ժպտալիս
Ու զարդարված այդպես շքեղ։

5 Հա՜... դու չէիր. այն քեզ նման
Մի ծաղիկ էր, որ ես տեսա...
Ես այն տեսա վա՜ղ— մի գարնան...
Է՛հ, դո՛ւ ծաղկիր... թոռմել է նա...

1899