է՜յ
Ծերո՛ւկ,—
Երևա՞նն է ասում ես․
— Դէ ցո՛ւյց տուր Մասիսը, թե կարող ես․
Մասի՞սը․
Նա՞,
Աբա ձյո՞ւնը․․․
Լսո՞ւմ ես,
Է՜յ,
— Ձյո՛ւնն եմ ուզում— սպիտա՛կը․․․
Ի՞նչ շենքեր են էնտեղ,
էն ի՞նչ բուրգեր են ապակի․․․
էն ի՞նչ է բարձրանում․․․
Սողում է հողը։
Փախչում է իմ տակից։
Իմ հոգին ոնց որ կաշկանդել են։
Էյ,
Ծերո՜ւկ, ծերո՜ւկ, ծերո՜ւկ—
Չկա։
Չքացել է,
Ես— ցնդել եմ.
Վազում եմ քաղաքով։
Մարդիկ,
Մարդիկ,
Մարդիկ...
Մարդի՞կ են վերջապես, թե ուրո՞ւ են․․․
Նայում եմ՝
Մոտ են.
Մտնում են մեջս.
Թռչում են իմ միջով—
էլ չե՛ս բռնի․
է՜յ—է՜յ—