Վ․ ԳՅՈԹԵ
ԵՐԳ ԼՎԻ ՄԱՍԻՆ
(Առաջին վարիանտ)
Կար-չկար՝ բարի մի արքա՛ կար,
Ապրում էր նրա մոտ մի լու։
Սիրում էր նրան այդ արքան,
Ինչպես իր հարազատ որդուն։
Կանչում է նա մի օր դերձակին,
Տալիս է շտապ հրաման,
Որ լվին զգեստներ կարի
Եվ շքեղ հագցընի նրան։
Եվ ահա — մետաքս ու թավիշ
Զգեստներ ունի նա հագած,
Եվ կրծքին ունի ժապավեն
Եվ արծաթ շքանշան։
Դառնում է ահա նա մինիստր,
Փայլում է իր կրծքի աստղի պե՛ս։
Պալատում ամբո՛ղջ նրա ցեղը
Դառնում է թե՛ հայտնի, թե՛ մեծ։
Կծում են նրանք ու խայթում
Պալատում հիմա ամենքին,
Կծում են անգամ թագուհուն