Մի ծեր, մի լավ արքա՛ կար,
Ուներ իր մոտ մի լու։
Արքան նրան սիրում էր,
Ինչպես իրա որդուն։
Դերձակ կանչեց մի օ՛ր նա,
Գոռաց՝ հրաման տալով.
— Կարի՛ր լվին շորեր նոր՝
Թե՛ ֆրաք, թե՛ պանտալոն։
Հագավ մեր լուն շորե՛ր նոր,
Թավիշ, մետաքս հագավ,
Կապեց կրծքին նա լենտ ու
Արծաթ շքանշան։
Դարձավ մեր լուն մինիստր՝
Կրծքին մի աստղ պայծառ,—
Նրա ամբողջ սերունդը
Ազնվազարմ դարձավ։
Կծում, խայթում, խոցում են
Նրանք հիմա անկանգ —
Ե՛վ դուքսերին, որ մեծ են,
Ե՛վ թագուհուն անգամ։
Քորել կծած մարմինդ
Կարո՞ղ ես փորձ անել...
Իսկ մենք,— իսկ մենք սովոր ենք
Լվին իսկո՛ւյն սպանել...
1932