Ընկեր գյուղացի
էսօր
Դու
Ինքդ պիտի
5
Տեր կենաս դաշտիդ ու հացիդ․․․
էսօր
Քո
Բերքը տուր—
Մի չնչին մասը բերքիդ,—
10
Որ
Վաղը—
Եկող աշնան—
Քո դաշտը շնկշնկա՜, երգի․․․
էսօր
15
Թե
Ընկեր գյուղացի
Գնեցիր մի «աբլիգաց»—
էկող աշունքվա քո հացին
էլ ո՞վ,
20
Ո՞վ
Մոտ կգա։