[ 227 ]

ՀՐԱԺԵՇՏԻ ՊՈԵԶ

1


Երևա՜ն
Քեզ
Իմ խռպոտ ճի՛չը էսօր․ —
Ես
5 Թողնում եմ մի տարով
Փողոցներդ նեղ ու քոսոտ։
Գնում եմ
Նորից
Հյուսիս․
10 Գնում եմ— Մոսկով,
Ռուսեթ։
Թող
Զանգուն
Զնգալով հոսի—
15 Թող խոսի ինչքան կուզե,
Ինձ
Ի՞նչ...
Ի՞նչ Աբովին․

Մեզ, որ տանն ենք լուսնի՛ վրա էլ։
20 էնտեղ —
Մի ուրիշ երգ կթովի
Մեր հոգին խենթ ու ջահել։

[ 228 ]

Էնտեղ—
Գիտե՛ս, Երևա՛ն,—
25 Մարդու սիրտը դառնում է դհոլ..․
Թռի՛չք կուզես.
— Կտա՛,
Խենթությո՞ւն.—
— Բո՜լ․․․

30 էնտեղ
Մարդ
Կարող է թամբել
Իր թռիչքը, որպես ձի մի խելառ։
Էնտեղ
35 Օրերը
Բոթում են անհամբեր.
Տալիս են,
— Ա՛ռ...

Բայց
40 էլի
Ցը —
տեսություն․․.
Բայց էլի—
Մնաս բարո՜վ...
45 Չգիտե՞ս,
Որ
Ճա՛նճն է՛լ է խայթում,
Եթե սիրտը լցված է շաքարով...

Ինչքան էլ տագնապով
50 էնտեղ
Ինձ քշեն օրերը ոսկի—

[ 229 ]

Սի՛րտս,
Սի՛րտս շաքարե
Կհիշե, անգի՛ն իմ, քեզ էլի․․․

55 Հավատա,
Չքնաղ իմ,
Խոսքիս․․․
Երևա՛ն,
Հոգիս,
60 Սիրելի՛ս...

1922