Հայի գանգատը
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 120
ծ. և տ. ― էջ 292
ՀԱՅԻ ԳԱՆԳԱՏԸ


    Մեզի մոռցավ Հայոց ազգը,
Չի՛ լըսեր մեր պաղատանքը,
Տեսնել չուզե մեր տանջանքը.
Ապա որի՞ն մենք գանգըտինք։

    5 Ա՛ստված, սըրտով որ բարի ես,
Մենք վար, Դուն վեր—շատ հեռի ես,
Այժմ ալ խոշոր գործերի ես.
Ապա որի՞ն մենք գանգըտինք։

   Հույնը մեզի ասլր կատե,
10 Նեմեցն մեզնե կրոնքով զատ է,
Ֆրանկի բանը, կասեն, վատ է.
Ապա որի՞ն մենք գանգատինք։

   Թուրքին միտքը դեպի Պալքան,
Իսպառ մոռցավ նա Հայաստան,
15 Նրան պետք է լոկ մեր փարան.
Ապա որի՞ն մենք գանգըտինք։

    Մեր տեղը քաջ կտրիճներ կա,
Պետք որ եղավ՝ ստակ ալ կուգա,
Մենակ՝ ճամբա ցուցնող չիկա,
20 Ապա որի՞ն մենք գանգըտինք։

   Հայի դաշտե՜ր, արյան դաշտե՜ր,
Շատ կուլ տվիք Հայի քաջեր,
Թե որ ձեզնե մեկը ելլեր,—
Մեր գանգատին վերջ կդներ։