1901-ի տարեմուտին
1901-ի ՏԱՐԵՄՈՒՏԻՆ
Խոսքս, տեսաք, որ կատարվեց...
Բայց թե ձեզնից ո՞րը տարվեց,
Այդտեղ արդեն գործ չունեմ ես,
Էն մոցիքուլ տերտերի պես,
5
Որ ինչ անի,
Միշտ մեղ չունի...
Ինձ հանգ էր պետք, իսկ ձեզ՝ փեսա.
Ես ի՞նչ գիտեմ խելոք է սա.
Հանգում բերեց խեղճ պոետը,
10
Ինքն էլ իսկույն եկավ հետը...
Այլ է հանգը,
Այլ է կյանքը,
Ինչ որ հանկարծ հանգում կըգա
Մեկ էլ տեսար՝ կյանքում չըկա,
15
Բայց և ինչ որ գտնեք կյանքում
Չեք պատահիլ ոչ մի հանգում—
Եվ թող ամեն դարդ ու ցավիդ
Հանգն ու վերջը լինի Դավիթ։
1901