42․ ՀՆԱՐԱԳԵՏ ՔԱՉԱԼԸ

Մի եթիմ քաչալ էթըմ ա հոտաղ ըլելու։

Հասնըմ ա մե գեղ, մի մարթի ա ըռաստ գալի․ ասըմ ա․— Խազեին, հոտաղ չե՞ս բռնի։

Էն էլ ասըմ ա․— Զաթի ես էլ հոտաղի եմ ման գալի։

Տղան ասըմ ա․— Ի՞նչ պտի անեմ։

— Տասը հատ խոզ ունեմ, պտի տանես հանդը արածացնես, բերես տունը։

Էթըմ են տունը։ Որ էթըմ են տունը, քաչալի հաշկը ընկնըմ ա խազեինի իրեք ախչիկներից՝ պուճուրին։ Մտքի մեջը ասըմ ա․ «Իրեք տարի հոտաղ կըլեմ, թող պուճուր ախչիկը տա ինձ»։ Ու ըտենց էլ ասըմ ա խազեինին։

Խազեինը ասըմ ա․— Շա՛տ լավ, տվեցի,— բայց իրա մտքի մեչը ասըմ ա․ «Իրեք տարի կպահեմ, եթիմ, քաչալ տղա ա, ընենց կանեմ որ ինքը փախչի»։

Իրեք տարվա պայման են գրըմ, մեկն ինքն ա վեր ունըմ, մեկը՝ քաչալը։

Ու քաչալը խոզերը տանըմ ա հանդը։

Մի տարի խոզերը պահելուց ետով խազեինի մենծ ախչիկը էթըմ ա մարթի։ Մի տարուց ետն էլ էն մեկն ա գնըմ։

Մնըմ ա պուճուրը։

Մի վախտ ետով խազեինի պուճուր ախչկանն է՛լ նշան դրին։ Քաչալը մնաց մտածելով։ Ասավ.— էս իրեք տարի ա խոզերը պահըմ եմ, որ պուճուր ախչիկը տա ինձ, էտ էլ նշանեց…

Հանդըմը նստած քարի վրա մտածըմ էր ըտենց, բիրտան տեսավ, որ մի ամպ բանցրացավ։ Անձրև էր ուզըմ գար։ Քաչալը տեսավ, որ իրա հաքին զատ չկա բլըզից ու շալվարից սավայի, պտի թրչվի։ Հանեց շորերը, ֆորեց ֆողի մեչը, քարն էլ դրեց վրեն, ինքն էլ պըպըզեց քարի վրեն։ Անձրև էկավ։

Անձրևը կտրվելուց ետով հանեց, հաքավ։

Տեսավ կողքին մի մարթ, ասեց․— Քա՛չալ, էդ ո՞նց ա, որ չես թրչվել։

Քաչալն ասեց․— Ըհը՜մ, ֆանդ եմ գիտըմ։

― Ի՞նչ կըլի ինձ ասես։

― Դու սատանա ես,― ասեց,― շատ բա՛ն գիտես, բա խի՞ ինձ էլ չես ասըմ։

― Բան չե՛մ գիտըմ։

― Չէ՜, գիտըմ ես։

― Դե լա՛վ, քաչալ, ձեռդ դիր խոզի վրա, ասեմ։

Քաչալը դրեց ձեռը խոզի վրան։

Սատանեն ասեց․― Վը՛ռթ,— ու մեկ էլ տեսավ, որ ձեռը կպել ա խոզի մեշկին։ Քաշեց ձեռը, պոկ չէկավ, խոզը ճվաց։

Քաչալն ասեց.― Սատանա, դե բաց արա, իմ ֆանդն ասեմ։

Սատանեն ասավ.― Չէ՛, չեմ բաց անի, դու քու ֆանդն ասա, նոր բաց անեմ։

Քաչալն ասեց.― Շորերս ֆորել եմ, չի թրչվել։

Սատանեն ասեց.― Աճիկ-մաճիկ զընգա շո՛։

Ասեց-չասեց, քաչալի ձեռը պոկ էկավ։

Ու սատանեն կորավ։

Քաչալն ասեց.— Էս լա՛վ․ սրանով թե մի օյին խաղամ խազեինի գլուխը՝ ախչիկը կառնեմ։

Խոզերը ճաշին վեյնըմ ա, գալիս ա տուն։ Դստախունն էլ կապըմ ա գլուխը, տքտքալով գալիս տուն։

Խազեինն ասըմ ա․— Տո՛, նեյբաթ քաչալ, էս վախտ ո՞ւր բերեցիր խոզերը։

Ասեց․— Խա՛զեին, հիվանդ եմ, մեռնըմ եմ։

Ասեց․― Լա՛վ, գնա պառկի։ Մի օրից ետով խազեինի խնամիքը էկան, որ պուճուր ախչըկան տանեն, հրսանիք անեն։

Հրսանըքավորը էկան նստեցին, զոնքաչը փեսին տարավ ուրիշ օթախ՝ ախչկա մոտ։

Քաչալը դռան արանքից մտիկ էր անըմ. տեսավ, որ փեսեն ձեռը քցեց ախչկա շլնքովը, որ պաչեր, ինքը ասեց.— Վը՛ռթ։— Ու տեսավ, որ փեսեն կպավ ախչկանից։

Էկավ ինքը թունդրի կողքը պառկեց, ըսկսեց տքալը։ Հեչ մեկը գլխի չընկավ, թե ինչ էլավ:

Մի վախտ ետը քավորը թասը ձեռին օրհնելու վախտը ասեց.— Կանչե՛ք փեսին, որ խմըմ եմ նրա ու ախչկա կենացր։

Զոնքաչր գնաց, որ կանչեր։ Գնաց տեսավ, որ փեսեն ձեռը քցել ա ախչկա շլնքովը, թուշն ա պաչըմ։

Ասավ.— Բալա՛ ջան, էտ քու կնիկն ա, հետով էլ կըլի, արի՛ հիմի քավորը կանչըմ ա քեզ։

Փեսեն միթամ չլսեց։ Քաչալը դռան արանքովը թամաշա էր անըմ։

Զոնքաչր ձեռը քցեց փեսի վզովը, ասավ.— Արի՛ բալա ջան, ուշ ա, քեզ էն ուզըմ:

Քաչալը էտ վախտը ասավ.— Վը՛ռթ,— ու տեսավ, որ ըտ էլ կպավ։

Ւնքը գնաց, է՛լը պառկեց տքտքալով։

Մարթ չիմացավ։

Քավորը տեսավ, որ փեսան ետացավ, խնամուն ղրկեց։ Խնամին գնաց մի յումրուղ տվեց կնկա շլնքաքոքին, թե. «Ա՛յ կնիկ, ախր ըտրանք ջահել են, հո դու էլ ջահել չե՞ս, արի՛, խնամիքը ետացան»։

Քաչալն էտ վախտը է՛լը մտիկ էր անըմ դռան արանքովը։ Խազեինը որ կնկա ուսիցը քաշըմ էր, քաչալն ասեց.— Վը՛ռթ,— էլը կպավ։

Ինքը է՛լը գնաց պառկեց։

Քավորը տեսավ, որ էլի ետացան, ինքը վե կացավ գնաց։

Խազեինն ասեց.— Ա՛ման, եռու կաց, ըստեղ թլըսմ կա։

Քավորը կայնեց զատ։

Խազեինն ասեց.— Քավո՛ր, էլ մի կայնի, քաչալին ղրկե, թող էթա մոլլին բերի։ Քաչալը տքալով գնաց։ Հասավ մոլլի գեղը, գնաց մոլլի տունը, կինն ասեց, որ.– Մոլլեն տանը չի, գնացել ա թուխթ անելու։

Ասեց.— Խի՞ ես ուզըմ մոլլին։

Քաչալը պատմեց։

Ասեց.— Դե որ ըտենց ա, ես կգամ, ես էլ թախթ անել գիտեմ։

Ու էլան, ղուռան-մուռան բոխչա արին, էկան։

Ճամփին մի մենծ ջուր կար, քաչալը տկլորացավ, մտավ ջուրն անց կացավ, էս դիհը շորերն հաքավ։

Ասեց.– Դե դու էլ արի՛, ես փոսի մեչ կմտնեմ, որ չամըչնաս։

Մոլլի կնիկը տկլորացավ, շորերը բոխչա արեց, դրեց գլխին, ձեռքերով բռնեց, մտավ ջուրը, համա քաչալի աշկը տակնըհան մոլլի կնկա վրա էր։

Մոլլի կնիկը դուս գալու վախտը քաչալն ասեց.— Վը՛ռթ։

Մոլլի կնկա ձեռները կպավ բոխչիցը, բոխչեն կպավ գլխիցը։ Մոլլի կնիկը տեհավ, որ չի կարըմ պոկի գլխից, շատ չարչարվավ ու լաց էլավ։

Քաչալն ասեց.— Բա դու ասըմ իր ես կարամ թուխթ անեմ, բա խի՞ դու էլ ըտենց ըլար։

Ասեց.— Եսի՜մ։

Ու ըտենց տկլոր, ձեռներն ու բոխչեն գլխին, քաչալը բերեց գեղը։

Հրսանըքավորները բիրատի թոփ են էլե խազեինի հայաթը։ Բիրատի ըսկսեցին ծըծաղալը, թե քաչալն ի՞նչ ա բերըմ։

Քաչալը մոլլի կնկանը չիփլաղ տարավ խազեինի կուշտը։ Խազեինն ասավ.— Կա՛ չկա, էս քաչալի բաներն են։

Քաչալին ասին.— Ա՛յ քաչալ, էս դո՞ւ ես ըսենց արել։

— Ես խապար չեմ,— ասեց։

Տանուտերն էկավ, քաչալին մի էրկու սիլլա տվեց.— Շո՛ւն-շան որթի,— ասեց,— էս քու բաներն են որ կան, շո՛ւտ արա ազատի։

Քաչալը ծիծաղեց, ծոցիցը հանեց խազեինի հետի գրած պայմանը, ասեց.— Տանուտե՛ր, դե կարթա՛։

Տանուտերը կարթաց, տեսավ, որ պուճուր ախչիկը պտի տային քաչալին, որ իրեք տարի հոտաղ էր էլեր։

Տանուտերն ասեց.— Է՛լը ախչիկը կտամ քեզ, էս մարթկանցը պրծացրու։ Քաչալն ասեց․— Չէ՛, բեր պայման գրենք քու ձեռովը, նոր ազատեմ։

Տանուտերը պայմանը գրեց։

Քաչալը պայմանը դրեց ջեբը, գնաց կպածների մոտ, ասեց․— Առիկ-մաճիկ, զընգա շո՛։

Ու ալրահալը պոկ էկան իրարից։

Ախչիկն առավ քաչալը, նո՛ր էն խնամիքանց մի նոր ախչիկ ճարեցին էտ գեղիցը, որ դարդակ չէթային։

Քաչալի համար խազեինը հրսնքի արեց, օխտը օր, օխտը գիշեր կերան, խմեցին, քեֆ արեցին։