ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻ ԳՐՔԻ ՎՐԱ
Երգերդ աղբյուր են զուլալ՝
Մեր երկրի սրտից բխած։
Դո՛ւ, մեր երկրի՛ պես շռայլ,
Մեր երկրի՛ պես հորդառատ ու բաց։
5
Կարդալով քո գիրքը անհուն՝
Հավատում եմ Գալիքին մեր վեհ։—
Օ, որքա՜ն է սիրտը վեհանում․
Որ նման երգեր է տվել։
Պայծա՛ռ է մեր երկրի գալիքը,
10
Օ՜, բերրի հերկերի գուսան։—
Թող հավե՛տ ապրի այս ծաղիկը
Մեր դաշտերում բուսած։—
1933․ III 18