Slava Seyranyan
Joined 17 Դեկտեմբերի 2022
Latest comment: 28 օր առաջ by Emptyfear in topic Ստեղծած էջերի տեղափոխում
Ստեղծած էջերի տեղափոխում
խմբագրելՀարգելի @Slava Seyranyan, շնորհակալություն Րաֆֆու «Գաղտնիք Ղարաբաղի» ստեղծագործությունը սրբագրելու և ստեղծելու համար։ Ձեր ստեղծած մի քանի էջը ես հենց նոր տեղափոխեցի, քանի որ էջի վերնագրերը սխալ էին ընտրված։ Երբ Վիքիդարանում ստեղծում ենք ծավալուն ստեղծագործության գլուխները, էջերի համար ընտրում են Ստեղծագործություն/Գլուխ վերնագրի ձևը։ Այս դեպքում, օրինակ, Ձեր ստեղծած «Է» էջը տեղափոխեցի «Գաղտնիք Ղարաբաղի/Է»։ Թարմացրեցի նաև գլուխների վերևի «հաջորդ» և «նախորդ» գլուխների հղումները։ Եթե ինչ-որ բան պարզ չէ կամ օգնության կարիք ունեք, խնդրում եմ այստեղ պատասխանեք և սիրով կօգնեմ։ -- Emptyfear (քննարկում) 14:32, 2 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Հարգելի @Emptyfear, շնորհակալություն ուղղումների և նոր գիտելիքի համար։
- Ինձ մոտ նոր հարց է առաջացել։ Անգլալեզու Վիքիդարանի օգնության էջից իմացել եմ, որ ծանոթագրության մեջ պարբերությունների առկայության դեպքում դրանք կարելի է բաժանել
{{paragraph break}}
կաղապարով (կարճ ձևերը{{pbr}}
կամ{{parabr}}
)։ Նաև գրված է, որ կարելի է օգտագործել<br/>
կամ<p></p>
թեգերը, սակայն այս նպատակի համար թեգերը օգրագործելը խորհուրդ չի տրվում, որովհետև կարող են լավ չաշխատել PDF և EPUB ձևաչափերի փոխարկելիս։ Կաղապարները, ցավոք, չաշխատեցին, բայց թեգերը գործում են։ Պարզապես կցանկանայի լավագույն տարբերակը օգտագործել։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։ Շարունակե՞մ թեգերով աշխատել, թե կաղապարի հարցը հնարավոր է լուծել, միգուցե այն ստեղծելով։ Slava Seyranyan (քննարկում) 14:04, 3 Դեկտեմբերի 2024 (UTC)- Բարև Ձեզ, @Slava Seyranyan, հենց նոր ստեղծեցի {{paragraph break}} կաղապարը, հայերեն՝ {{պարբերություն}} կամ {{պարբ}} օգտագործելի անվանումներով։ Հուսով եմ՝ սա կօգնի լուծել ծանոթագրությունների պարբերությունների հարցը։ Եթե այլ բացակայող բաներ հանդիպեք կամ այլ հարցեր կան, սիրով կօգնեմ։ -- Emptyfear (քննարկում) 16:54, 3 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Բարև Ձեզ @Emptyfear: Շնորհակալություն կաղապարն ավելացնելու համար: Եվս մեկ հարց: Որտեղի՞ց են հեղինակների էջերը համալրվում ստեղծագործություններով: Մասնավորապես կցանկանայի սրբագրել և ինքս ընթերցել Շիրվանզադեի «Մորգանի խնամին» կատակերգությունը, բայց չեմ գտնում համացանցում ո՛չ հենց ստեղծագործության ֆայլը, ո՛չ էլ առհասարակ Շիրվանզադեի ժողովածուներինը, որոնցում այն լինի: Միգուցե Վիքիդարանը ունի ինչ-որ ելք: Slava Seyranyan (քննարկում) 06:10, 6 Դեկտեմբերի 2024 (UTC)
- @Slava Seyranyan, հեղինակի էջերը համալրվում են այլ մասնակիցների ջանքերով։ Վիքիդարանում համալրումը գործում է հետևյալ տրամաբանությամբ։
- Ինչ-որ մեկը թվայնացնում է գիրքը կամ գտնում թվայնացված ազատ տարբերակ և վերբեռնում համակարգ։
- Ստեղծվում է սրբագրման «ինդեքս» էջը։ Այլ կամ նույն մասնակիցները տառաճանաչում և սրբագրում են էջերը։
- Այլոք ստեղծում են արդեն հենց ստեղծագործության էջը։ Խմբագրվում է հեղինակի էջը և ավելացվում ստեղծագործությունը հեղինակի էջում։
- Եթե ստեղծագործությունը արդեն սրբագրված առկա է համացանցում և ազատ է, հնարավոր է առանց նախորդ կետերի ուղղակի տեղափոխել Վիքիդարան։
- Տարբեր ստեղծագործություններ տարբեր փուլերում են, շատ ստեղծագործություններ բացակայում են, որովհետև ոչ ոք չի սկսել թվայնացնել գիրքը։
- Շիրվանզադեի ստեղծագործությունները բոլորը հիմնականում առկա են, որովհետև ժամանակին թվայնացրել ենք նրա բոլոր լիակատար երկերը։ «Մորգանի խնամին» 7-րդ հատորում է, սկսած էջ 409-ից. եթե ցանկանում եք, կարող եք կարդալ և հաստատել էջերը, և ստեղծագործությունը կստեղծենք մյուսների համար, ովքեր կցանկանան այն ընթերցել։ Էջերը արդեն սրբագրված են, բայց սխալներ հաստատ կլինեն։ Emptyfear (քննարկում) 07:35, 6 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Շնորհակալ եմ շատ։ Անպայման կվերանայեմ, կուղղեմ և սխալներից խուսափելու համար կտեղեկացնեմ Ձեզ, որպեսզի հենց դուք ստեղծեք ստեղծագործության էջը։ Slava Seyranyan (քննարկում) 09:23, 6 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Բարև Ձեզ @Slava Seyranyan, ես էլ եմ շնորհակալ։ Ընդհանրապես խնդիր չկա եթե Դուք փորձեք ստեղծել և սխալներ լինեն՝ ես կշտկեմ։ Քանի որ ստեղծագործությունը փոքր է, ընդամենը պետք է ստեղծեք Մորգանի խնամին էջը, ավելացնեք վերնագրի տողը և ավոտամատ ներառեք սրբագրված էջերը հետևյալ տողով՝
- <pages index="Shirvanzade, Collection works, vol. 7.djvu" from="409" to="485"/> Emptyfear (քննարկում) 10:25, 6 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Գիտեմ, որ եթե բնագրում հիմնական տեքստը շեղատառ է տպագրված, սրբագրելիս շեղատառ չենք գրում ամբողջ տեքստը։ Բայց որոշ տեղերում տպագիր տարբերակում առանձին բառեր կամ նախադասություններ ուղղահայաց են գրված՝ հիմնական տեքստից տարբերվելու համար։ Այս դեպքերի համար ինչպե՞ս արտահայտել տեքստում ձևավորման այդ տարբերությունը։ Մինչև այս պահը ես առանց այդ էլ գրված ուղիղ տեքստը մտածում էի շեղատառ դարձնել, որ տարբերությունը երևա, բայց հիմա մտածում եմ, որ եթե բնագրի մեջ բառը շեղատառ չէ, չարժե շեղատառ դարձնել, այլ փոխարենը թավատառ դարձնել (մանավադ, որ հաճախ այդ ուղղահայաց գրված տարբերվող բառերը կարծես նաև թավատառ են)։
- Եվ մի ուրիշ հարց. անգլալեզու Վիքիդարանի սրբագրման մասին հոդվածներից մեկում գրված է, որ ստորագիրի մեջ պետք է գրել տվյալ էջի համարը, եթե այն տպագիր տեքստում նշվում է էջի ներքևում։ Բայց իմ տեսնելով, շատ սրբագրված էջերում այդ պրակտիկան չկա. էջը չեն նշում, ինչը տրամաբանական է, որովհետ Վիքիդարանի էջի վերնագրի մեջ էջի համարը արդեն նշվում է։ Ամեն դեպքում կցանկանայի ձեր կարծիքը լսել։
- Եվ եթե կարծում եք, որ ձևավորման հարցերով Ձեզ չարժե ծանրաբեռնել, ասեք։ Slava Seyranyan (քննարկում) 10:22, 6 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Մենք դեռ հստակ ոճական ու ձևավորման ուղեցույցներ չունենք, քանի որ մասնակիցների թիվը մեծ չէ։ Ավելի մեծ Վիքիդարաններում յուրաքանչյուր գրքի համար համաձայնում են ձևավորման որոշակի կանոնների շուրջ։ Մեզ մոտ Դուք ինքներդ կարող եք որոշում կայացնել ձևավորման շուրջ։ Իմ կարծիքով՝ կարևորը բոլոր էջերում նույնական ոճ օգտագործելն է։ Ու Ձեզ հետ համաձայն եմ, որ այդ ուղիղ գիրը թավատառով փոխարինելը ավելի ճիշտ է։
- Իհարկե, լավ կլինի ստորագրում ավելացնել սրբագրված էջի թիվը, եթե առկա է։ Բայց հաճախ թվայնացման ժամանակ դուրս է թողնված, կամ չի երևում, կամ լրացուցիչ աշխատանք է և այլն։ Քանի որ մեր մասնակիցների թիվը շատ փոքր է, մենք փորձում ենք երկրորդական բաները թողնել և կենտրոնանալ առաջնային խնդրի շուրջ, որը ստեղծագործությունը ընթերցողին հասցնելն է։ Այս դեպքում ընթերցողը ավելի շատ մտածում է ստեղծագործությունը գտնելու, քան էջերի համարների առկայության մասին։ Դրա համար շատ հաճախ բաց ենք թողնում կամ չենք կարևորում։ Նույնը նաև խորհուրդ կտայի Ձեզ. եթե էջերի թվերի առկայությունը Ձեզ համար կարևոր է՝ կարող եք ավելացնել, բայց եթե ոչ՝ կարող եք բաց թողնել։
- Emptyfear (քննարկում) 10:37, 6 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Նորից բարև Ձեզ։ «Մորգանի խնամին» ստեղծագործության վրա աշխատելիս տեսա, որ էջ 419-ից սկսած օգտագործվում է Պիես կաղապարը, որը սակայն անթերի չէ։ Կերպարներից մեկի համեմատաբար երկար անունը խառնվում է տեքստի հետ։ Բացի այդ իմ կարծիքով այդ կաղապարը տարբերվում է բնագրի ձևավորումից։ Միգուցե կոնկրետ այս ձևավորման համար ուրիշ կաղապար է պետք։ Փորձել էի Պիես մոդուլը ձևափոխել, բայց եկա նույն արդյունքին, որից հետո մոդուլը բերեցի նախնական տեսքի, այնպես որ, կարող եք չանհանգստանալ, նախկին կոդը չեմ աղավաղել։ Slava Seyranyan (քննարկում) 12:28, 7 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Բարև Ձեզ, @Slava Seyranyan, ես մի փոքր ավելի լայնացրեցի պիես կաղապարի սկզբնանունների համար նախատեսված տիրույթը։ Խնդիր չկա, որ ձևավորումը մի փոքր տարբերվում է սկզբնաղբյուրի ձևավորումից, կարևորը ընդհանուր պիեսին բնորոշ ձևավորման առկայությունն է։ Այս կաղապարը ինքնին արդեն մի փոքր խնդրահարույց է, քանի որ օգտագործվում է տիրույթների ֆիքսված արժեքներ։ Ամեն դեպքում, կառաջարկեմ շարունակեք օգտագործել այն, քանի որ բոլոր էջերը ամբողջովին փոխելը շատ ջանք կպահանջվի, և դեռ չունենք որևէ այլընտրանք։ Emptyfear (քննարկում) 15:38, 7 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Մի անգամ էլ բարև Ձեզ, @Slava Seyranyan։ Շտկելու տարբեր անհաջող փորձերից հետո ստեղծագործությունը ավտոմատ մաքրեցի պիես կաղապարից, քանի որ բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում։ Չեմ կարծում, թե կարևոր է այդ կաղապարը օգտագործել. ներկայիս ձևավորումն էլ իմ կարծիքով լավ է։
- Մի մանր խորհուրդ ունեմ, որը կապված չէ այս կաղապարի հետ։ Երբ ցանկանում եք նոր պարբերություն տանել տողը, խնդրում եմ օգտագործեք երկու նոր տող («enter»), այլ ոչ <br />։ Emptyfear (քննարկում) 09:33, 8 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Բարև Ձեզ։ Կաղապարը հնարավոր է գոյություն ունենալու իմաստ ունի, բայց համաձայն եմ որ այն շատ խնդրահարույց էր. նախ սլզբնանունների երկարության խնդիրը, հետո պարզվեց որ էջից էջ կերպարի խոսքը անջատվում է, որովհետև ամեն էջի համար կաղապարը պետք է առանձին բացել ու փակել։ Մի խոսքով իրոք անհարմար կաղապար էր։ Իսկ
թեգը օգտագործում էի, երբ պետք էր տեքստը հաջորդ տող տանել առանց տող բաց թողնելու։ Մասնավորապես ցուցակների համար, որոնք ոչ համարակալված են, ոչ ել bullet-ներ ունեն, զուտ բառացանկ է։ Նման դեպքերում եթե ուղղակի enter-ով եմ անում, տեքստը նույն տողի վրա է արտածվում։ Slava Seyranyan (քննարկում) 09:42, 8 Դեկտեմբերի 2024 (UTC)- Շնորհակալություն։ Նման դեպքերում կարող եք <poem></poem> թեգերը օգտագործել, և ամբողջ հատվածը ներառել թեգերի մեջ։ Emptyfear (քննարկում) 09:45, 8 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Բարև Ձեզ։ Կաղապարը հնարավոր է գոյություն ունենալու իմաստ ունի, բայց համաձայն եմ որ այն շատ խնդրահարույց էր. նախ սլզբնանունների երկարության խնդիրը, հետո պարզվեց որ էջից էջ կերպարի խոսքը անջատվում է, որովհետև ամեն էջի համար կաղապարը պետք է առանձին բացել ու փակել։ Մի խոսքով իրոք անհարմար կաղապար էր։ Իսկ
- Բարև Ձեզ, @Slava Seyranyan, ես մի փոքր ավելի լայնացրեցի պիես կաղապարի սկզբնանունների համար նախատեսված տիրույթը։ Խնդիր չկա, որ ձևավորումը մի փոքր տարբերվում է սկզբնաղբյուրի ձևավորումից, կարևորը ընդհանուր պիեսին բնորոշ ձևավորման առկայությունն է։ Այս կաղապարը ինքնին արդեն մի փոքր խնդրահարույց է, քանի որ օգտագործվում է տիրույթների ֆիքսված արժեքներ։ Ամեն դեպքում, կառաջարկեմ շարունակեք օգտագործել այն, քանի որ բոլոր էջերը ամբողջովին փոխելը շատ ջանք կպահանջվի, և դեռ չունենք որևէ այլընտրանք։ Emptyfear (քննարկում) 15:38, 7 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Նորից բարև Ձեզ։ «Մորգանի խնամին» ստեղծագործության վրա աշխատելիս տեսա, որ էջ 419-ից սկսած օգտագործվում է Պիես կաղապարը, որը սակայն անթերի չէ։ Կերպարներից մեկի համեմատաբար երկար անունը խառնվում է տեքստի հետ։ Բացի այդ իմ կարծիքով այդ կաղապարը տարբերվում է բնագրի ձևավորումից։ Միգուցե կոնկրետ այս ձևավորման համար ուրիշ կաղապար է պետք։ Փորձել էի Պիես մոդուլը ձևափոխել, բայց եկա նույն արդյունքին, որից հետո մոդուլը բերեցի նախնական տեսքի, այնպես որ, կարող եք չանհանգստանալ, նախկին կոդը չեմ աղավաղել։ Slava Seyranyan (քննարկում) 12:28, 7 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Շնորհակալ եմ շատ։ Անպայման կվերանայեմ, կուղղեմ և սխալներից խուսափելու համար կտեղեկացնեմ Ձեզ, որպեսզի հենց դուք ստեղծեք ստեղծագործության էջը։ Slava Seyranyan (քննարկում) 09:23, 6 Դեկտեմբերի 2024 (UTC)
- @Slava Seyranyan, հեղինակի էջերը համալրվում են այլ մասնակիցների ջանքերով։ Վիքիդարանում համալրումը գործում է հետևյալ տրամաբանությամբ։
- Բարև Ձեզ @Emptyfear: Շնորհակալություն կաղապարն ավելացնելու համար: Եվս մեկ հարց: Որտեղի՞ց են հեղինակների էջերը համալրվում ստեղծագործություններով: Մասնավորապես կցանկանայի սրբագրել և ինքս ընթերցել Շիրվանզադեի «Մորգանի խնամին» կատակերգությունը, բայց չեմ գտնում համացանցում ո՛չ հենց ստեղծագործության ֆայլը, ո՛չ էլ առհասարակ Շիրվանզադեի ժողովածուներինը, որոնցում այն լինի: Միգուցե Վիքիդարանը ունի ինչ-որ ելք: Slava Seyranyan (քննարկում) 06:10, 6 Դեկտեմբերի 2024 (UTC)
- Բարև Ձեզ, @Slava Seyranyan, հենց նոր ստեղծեցի {{paragraph break}} կաղապարը, հայերեն՝ {{պարբերություն}} կամ {{պարբ}} օգտագործելի անվանումներով։ Հուսով եմ՝ սա կօգնի լուծել ծանոթագրությունների պարբերությունների հարցը։ Եթե այլ բացակայող բաներ հանդիպեք կամ այլ հարցեր կան, սիրով կօգնեմ։ -- Emptyfear (քննարկում) 16:54, 3 Դեկտեմբերի 2024 (UTC)