SCHENKE
ՄԱՏԸՌՎԱԿ
(Գյոթերից)
Անվանում են պոետ մի մեծ
Բոլորը քեզ շուկաներում։
Երգում ես դու — ուրախ եմ ես,
Լռում ես — ջերմ ունկ եմ գնում։
5
Բայց սիրելի է ինձ անշուշտ
Համբույրը քո անխոս, անբառ,
Չէ՞ որ բառերն անցնում են շուտ
Այնինչ համբույրն զգում ես հար։
Լավ է երգը, բայց հայեցումն
10
Ավելի է օգտակար մեզ.
Ուրիշներին երգեր դու տուր,
Մատըռվակին — լռություն վես:
1933. V 21