Վենետիկյան էպիգրամներից

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԷՊԻԳՐԱՄՆԵՐԻՑ
In der Gondcl lag ich...
(Գյոթեից)


Ես պառկեցի գոնդոլում,— և սահեց նա կողքով

նավերի այն,

Ծանր նստած են որոնք Մեծ Ջրանցքի ջրերում։
Շատ ապրանքներ կգտնես նրանց մեջ, որ մեզ միշտ

պետքական են

Հաց, պտուղներ և գինի, չոր, եղեգնյա վառելիք։
5 Մենք սահեցինք անշշուկ։— Եվ հանկարծ դափնենու

մի չար ճյուղքը

Դեմքս չանգռեց։— Ասացի.— «Դա՛փնե, խփո՞ւմ ես

դու ինձ

Ես հատուցում եմ ուզում»։— Բայց նիմփը, խնդուն,

շշնջաց ինձ.

«Ծանր չե՛ն մեղանչում պոետները։ Թեթև՛ է ձեր

տուրքը։— Ողջո՜ւյնս»։—


1933․ V 21