Մի հառաչանք
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 149,
տ. ― էջ 458, ծ. ― էջ 587

ՄԻ ՀԱՌԱՉԱՆՔ[1]


Ես տեսա հսկա
Տաղանդի մի գործ՝
Անհաշտ Պոնտոսի
Ափերն ալեկոծ.
5 Տեսա ծովափնյա
Ժայռերը մեծ-մեծ,
Տեսա, հիացա,
Ու սիրտս բացվեց.
Ու նըրա միջից,
10 Որպես վանդակից
Արծիվը գերի,
Մի կարոտալի
Հառաչանք թռավ,
Ծուխ դարձավ, կորավ
15 Դեպի ժայռերը
Իմ հայրենիքի,
Դեպի վայրերը
Իմ անցած կյանքի։

1894


Տողատակեր

խմբագրել
  1. Այվազովսկու «Սև ծովի ափերը» նկարի առջև։