Յոթը խորհուրդ քաղաք կառուցողներին

ՅՈԹԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՔԱՂԱՔ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԻՆ


Ո՜վ դուք, որ գալու եք վաղը կառուցելու այստեղ,
Այս անապատում ամայի բազմաժխոր քաղաք․—
Ահավասիկ գրում է ձեզ համար մի անհայտ

բանաստեղծ

Յոթը խորհուրդ, որ շինեք ձեր կառուցման շաղախ։

5 Առաջինը. — ո՛ւր էլ որ կամենաք, թեկուզ

անապատում ,

Շինել ձեր նոր քաղաքը — չմոռանա՛ք երբեք,
Որ այդտեղ, այդ անապատ՛ւմ անգամ, ավազներում

նրա անհատնում

Երբեմն կանգնել են ու խորտակվել բազմաթիվ

քաղաքներ ու բերդեր։

Քանզի, — և չմոռանա՛ք դուք այս, ո՜վ ապագայի

որմնադիրնե՛ր
,—

10

Աշխարհի մեկ ծայրից մինչև մյուսը, արեգակի
ներքո
՝

Չկա և ո՛չ մի թիզ հող, որ բազմիցս անգամ մեր

նախնիները

Չլինեն հերկած ու կործանած իրենց ստեղծարար

ձեռքով
։

Ուրեմն, ո՜վ առաջնորդնե՛ր, սկսեցե՛ք փորել
Ձեր ցանկացած վայրում երեք թիզ հող —
15 Մինչև հանդիպի ձեր քլունգը մի դագաղի քարե
Եվ դուք հանեք այն խավարից՝ ձեր ձեռքերով

կերտող

 
Բայց հողի խորշերից այն հանելուց առաջ
Բարձրացրե՛ք նախ դուք քարե կափարիչը
Եվ տքնեցեք գտնել, թե հանգչելուց առաջ
20 Ի՛նչ ուղղությամբ են նրա կոպերն իջել։

Եվ ապա այդ նո՛ւյն ուղղությամր չափեք հարյուր

կանգուն

Եվ հիմնեցե՛ք այդտեղ քաղաքի աշտարակը,
Եվ գամեցե՛ք ապա աշտարակի գլխին
Ձեր ժամացույցը կարմիր,
25 Որ նրա զարկերին ունկնդիր՝
Սերունդները նշեն գալիքում
Իրենց աշխատանքի և խոնջենքի ժամը։—

Եվ բարձրացե՛ք ապա այդ աշտարակի կատարը
Եվ նայեցե՛ք դուք նախ դեպի հարավ,
30 Ապա դեպի հյուսիս, և՛ արևմուտք, և՛ արևելք,
Որ որոշեք սահմանը քաղաքի ու նրա
Պարիսպների խոյանքը դեպի վերև։

Եվ յոթերորդ խորհուրդը, որ տալիս եմ ես ձեզ.—
Կառուցելուց առաջ ձեր քաղաքը՝
35 Այրեցե՛ք մագաղաթյա մարմինը ննջեցյալի
Եվ մոխիրը նրա հազարամյա
Խառնեցե՛ք ձեր ապագա պարիսպների քարին։—
Եվ դագաղը նրա մարմարիոնյա,
Որպեսզի տարածվի համբավն ամենուրեք —
40 Ապագայի բոլո՛ր եկվորներին ի տես՝

Քաղաքի ոսկեքանդակ դռների մոտ դրեք։—

Քանզի մեռյալների մոխի՛րն է ամենապինդ կիրը,
Ամենապինդ շաղախը և առհավատչյան
Եվ նրանո՛վ է դառնում երկիրը — երկիր,
45 Եվ ժողովուրդը — ժողովուրդ, և գալիքը — գալիք՝

անհողդողդ ու անճառ․․․


1933. II 16