Ծովափին (Եղիշե Չարենց)

(Վերահղված է Չարենց/Ծովափինից)

ԾՈՎԱՓԻՆ
(Ծեր ձկնորսը և երկու կարմիր արմեյցին)



Ծփծփում է ծովը։
Սրթսրթում է։
Արևը ելնում է զնգոցով։
Ետևում—
5 Հայրենի՛քս է՝
Մեր
Հզոր
Միությունը։
Դեմը ծով։

10 Ետևից—
Բարձրանում է արևը։
Էնտեղից, ուր թողի, որ գնամ։
Էնտեղից, ուր բանվորը հաստատել է
Իր դիկտատուրը հիմա։

15 Ելել է էնտեղից պրոլետարը
Ու ոնց որ արևը հուր ու շողք՝
Փռել է վառ բառեր պայքարի
Մոսկովից՝ Նյու—Յորք։

Իսկ դեմը—
20 Եվրոպան է։
Անծանոթը։
Պահվել է ծովերից անդին։
Ու պահել է բանտերում անգութ իր—
Պրոլետարներ անթիվ։

25 Շռթնկել է էնտեղ, ծովից դենը․
Սեղմել է իր քար թաթերով—
Հռոմը,
Ռուրը,
Բեռլինը —
30 Ամենուր— մե՛րոնց․․․

Ինչո՞ւ—
Մտածում է գանգս —
Մեր հզոր հողմերի թափից —
Մեր հզոր հողմերի արձագանքը
35 Չքանդեց բերդերն էն ափի։

Մտածում ու նայում եմ ծովին։
Իսկ կողքիս— ծեր մի ձկնորս
Երկաթե, վարժ ձեռքով իր
Նետում է իր կարթը դեպի ծով։

40 Նրա մոտ կանգնած են լուռ
Երկու ռուս կարմիր արմեյցի․
Նայում են աչքերով լուրթ—
Ձկնորսին,
Ծովին,
45 Ինձ։

Ձկնորսը նետել է դեպի ծով
Իր կարթը․ սպասում է որսի։

Ու խոսում է։
Կարմիր արմեյցիք
50 Լսում են զրույցը ձկնորսի։

Ձկնորսը— թեկուզ ծեր— սակայն
Եղել է բանակում Կարմիր։
Բայց պատմում է նրանց հիմա նա
Ձկնիկի մասին մի առ մի։
55 — Առաջին ձուկն աշխարհում —
Ֆորելն է— ասում է— հայերի,
Ֆորելից լավ ձուկ— չիք,
— Իսկ հայե՞րը․․․
— Մարդ են։ Ոչինչ...

60 Հարցնում է էստեղ արմեյցին․—
— Կռվո՞ւմ են— ասում են— հայ ու թուրք․․․
Ձկնորսը.—
— Ճիշտ է,
Առաջ։
65 Իսկ հիմա—ապրում են, ոնց որ դուք․․․
— Էդ առաջ էր, այո, երբ ցանցեր
Ու թակարդ էր դնում թագավորը․․․
Արմեյցին.
Ուրեմն նրանց է՛լ
70 Հաշտեցրեց բանվորի դիկտատուրը․․․
 
Ասաց— ու նայեց դեպի ծովը։
Ձկնորսը՝ աչքը կարթին։
Ու տիրեց լռություն։
Խշշացող
75 Ծովային լռություն խրթին։

Աչքը միշտ հեռուն— ծովին,
Աչքերում կարոտ մի հրձիգ՝
Հարցրեց հնչուն ձայնով իր
Մի պահ անց երկրորդ արմեյցին.—
80 — էնտեղ է՛լ կան անթիվ մարդիկ,
Եվրոպում... բանվորին — էնտեղ բա՛նտ է․․․
Բայց ընչի՞ մեր գցած կարթին
Մոտ չեկավ, չընկավ Եվրոպա՛ն դեռ․․․
— Խե՜– խե՜֊խե՜—
85

Ժպտաց ծեր ձկնորսը.—


Եվրոպան հիմա— ոնց որ ձուկը․
Դեռ փորձում է...
Երկար կփորձի՛ դեռ...
Դեռ կտցում է...
90 Սպասի՛ր.
Եվրոպի բուրժույը
Որքան էլ արգելքներ բարդի —
Միևնույնն է —

էգուց ընկնելու է՛


95 Մեր ծերուկ Իլյիչի կարթին...
Ասաց — ու ժպտաց ծեր ձկնորսը։
Արմեյցիք նայեցին ծովին։
Աչքերում—

Եվրոպա՛ն էր—


100 Հեռու որսը թովիչ։
 
Բարձրանում է արևը։
Ու երկար
Դեռ նայում էին դեպի ծով
Երկու ռուս արմեյցի երկաթ
105 Ու ծերուկ,
Ռռւս մի ձկնորս։

Ծփում էր ծովը։
Աղմկում էր։
Ու ծովի ծփանքից հերսոտ
110 Իմ հոգուն երկա՜ր դեռ խոսում էր—
Երկաթե,
Ծեր մի ձկնորս.—
— Սպասի՛ր.
Եվրոպի բուրժույը
115 Որքան էլ արգելքներ բարդի
Միևնո՛ւյնն է՝
էգուց ընկնելու է
Մեր ծերուկ Իլյիչի կարթին։