Տարիքս 38 է, բայց 17-18 տարեկանի հետ ինձ հաճախ են շփոթում աչք ունեցող տղամարդիկ։ Նուրբ մաշկ ունեմ, դեմքս՝ խիստ ընդգծված, այտերս՝ կարմիր, շրթունքներս՝ մորու պես ալ։ Աչքերս սեւուկ են։

Իրանս, ճիշտ է, բարակ չէ, բայց բոյ ու բուսաթով տղամարդու երկար ձեռքերը պատ կգան։ Առաջին ամուսնուցս ունեմ երկու սիրուն աղջիկ։ Եփել-թափել գիտեմ։ Սիրածս կերակուրը տերեւով տոլման է։ Չեմ ծխում վաղուց. բարձրագույն կրթություն ունեմ։ Պրոֆեսիոնալ սեքսով չեմ զբաղվել։ Օպերայի համար գժվում եմ։ Համեստ եմ ու նվիրված։ «Չէ» չունեմ բերանումս։ Բնավորությամբ խոնարհ եմ։ Տոն օրերին սիրում եմ զբոսնել՝ սիրածիս թեւը մտած։ Բոյս՝ 1 մետր 89 սմ է։ Իմ մասին՝ այսքանը։

Ինչպիսի փեսացու եմ փնտրում։

Տարիքը թույլատրելի է 45-ից 55-ը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Լինի խոնարհ, լսել իմանա։ Սիրի տերեւով տոլմա եւ այն, ինչ ես եմ սիրում։ Ծնողներ չունենա։ Փող ունենա։ Անունը կարճ լինի, ասենք՝ Բիմ, Բոմ, Թոմ, Ջոն, Դոն... Ունենա «Մերսեդես» մեքենա, քաղաքի կենտրոնում՝ բնակարան, քաղաքից շատ հեռու՝ ամառանոց։ Ունենա շատ սպասարկողներ։ Սիրուհի չունենա։ Ժլատ մարդկանց չեմ կարողանում տանել։ Բոյը գոնե իմ բոյի չափ լինի։ Չլինի խանդոտ։ Սիրի ինձ օրվա բոլոր պահերին։ Անպայման ունենա բարձրագույն կրթություն (կոչումները պարտադիր չեն)։ Սեփական խանութներ ոնենա։ Մորս (ինձ մոտ է ապրում) հետ լինի սիրալիր։ Եվ այլն։

Եթե կա այդպիսինը, թող ինձ գտնի իմ նկարով (այն արտատպվում է), իսկ եթե շատ հարցեր ունի՝ նախօրոք պարզելու, խնդրեմ, պատրաստ եմ հանդիպման։ Ինձ փնտրողին թողնում եմ առայժմ ինձ գտնելու հաճույքը։ Ինչպես ասում են՝ փնտրողը կգտնի։ Սպասում եմ, սիրելիս, Աստված մեզ իրար համար է ստեղծել, բայց մենք դեռ չգիտենք, ձայն հանիր, ջիգյարիկս...