Լե՛նին — այսօր արդեն ասել է — գագաթ,
Ասել է— ներքի՛ն կառուցում քո նոր թեմայի։
5
Այդ թեմա՛ն ուռճանում է այսօր քո մեջ,
Աճում է, բայց ո՛չ այնպես, ինչպես խոտը․
Նա աճում է կամքո՛վ, երկաթով,— նա կյանքի՝
առավոտ է՝
Մտքի, խորքի, կառուցման անհուն ելևէջ...
1929
Քեզ ժպտում է արևը։— Քեզ կյանքը
Թվում է արյան պես տաք։
Քեզ թովում է աշխատանքդ,
Քեզ թովում է այս հա՛նգդ անգամ։
5
Բայց այս թովչանքը թանկ է
Քեզ համար ավելի, քան կյանքը,—
Թանի որ, քանի որ դո՛ւ ես
Կառուցում քո այս խնդումը։
1929
Նյութը դիմադրո՛ւմ է, դիմադրո՛ւմ է միշտ,—
Լինի երկաթ, կղմինդր, լինի մարմար։
Դիմադրում է բառը։— Ահա դեմից
Արդեն վազում է հանգը — «հարմար»։
5
Դա— հնի՛ ճանապարհն է. հեշտի, բնազդի,
Օ, հնի հո՛ւնն է դա, սովորության հունդը,—
Այնինչ արևը, լուսինը և մեր երկրագունդը
Անվերջ կարծրանում են իրենց անեզրական վազքից
1929