Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես...

«Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես...»
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 47
տ. ― էջ 340, ծ. ― էջ 525

* * *


Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց հոգնել եմ ես.
Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։

Փետրվարի 7

1921