Դոն Կիխոտ/Գլուխ XXVII
ԿԱԽԱՐԴՎԱԾ ԱՍՊԵՏԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՅԼ ՀԱԶՎԱԴԵՊ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
Երկու օր էր արդեն, ինչ այս փայլուն հասարակությունը իջևանատանն էր կենում։ Գնալու ժամը հասել էր։ Վճռվեց այնպես սարքել, որ Դորոթեան ստիպված չլինի ուղեկցելու դոն Կիխոտին մինչև գյուղ։ Քահանան ու սափրիչը նրան պիտի տանեին և տեղում փորձեին բժշկել խելագարությունը։
Այդ նպատակով համաձայնության եկան մի գյուղացու հետ, որ պատահմամբ սայլով անցնում էր այդ ճանապարհով, և վճռեցին՝ տախտակից վանդակի պես մի բան շինել այնպիսի մեծությամբ, որ մեր ասպետր բոլորովին հարմար կարողանար մեջը նստել։ Ապա քահանայի կարգադրությամբ բոլորը շորերը փոխեցին և դիմակներ հագան, այնպես որ դոն Կիխոտը չկարողանար իջևանատան կենվորներին ճանալել։ Այդ ամենն անելուց հետո նրանք, լռելյայն, ներս մտան այն սենյակը, որտեղ ննջել էր դոն Կիխոտը իր ապրած հուզմունքներից հետո։ Նրանք մոտեցան, բռնեցին և արագ-արագ կապկպեցին դոն Կիխոտի ձեռն ու ոտը, այնպես որ երբ մեր ասպետը զարթնեց, նա այլևս ի վիճակի չէր շարժվելու։ Նրա խանգարված երևակայությանը թվաց,
[ 112 ]Ուրվականները վանդակը բարձրացրին իրենց ուսերին, տարան և դրեցին եզները լծած սայլի վրա։
Քահանան համոզեց ոստիկաններին, որոշ վարձատրությամբ ուղեկցել իրենց մինչև գյուղ։ Մինչև սայլի շարժվելը իջևանատիրոջ կինը, աղջիկը և Մարիտոռնեսը դուրս եկան դոն Կիխոտին հրաժեշտ տալու և, լաց լինելով, ցավակցություն հայտնեցին նրան պատահած դժբախտության առթիվ։
Դոն Կիխոտը պատասխանեց նրանց.
— Միք տխրի, իմ բարի տիրուհիներ։ Այսպիսի աղետները անբաժան են այն ծառայությունից, որին ես նվիրվել եմ։ Եթե նրանք չպատահեին, ես ինձ հռչակավոր թափառական ասպետ չէի համարի։
Եվ դոն Կիխոտը կապկպած ձեռքերով նստած էր վանդակի մեջ, ոտքերը մեկնած և հենված վանդակի պատին, այնքան համբերող և անխոս, որ ավելի շուտ քարե արձան էր հիշեցնում, քան կենդանի մարդ։ Այսպես, համրաքայլ և լռելյայն նրանք անցան մոտ երկու մղոն և հասան մի հովիտ, որտեղ սայլապանը հայտնեց, թե սա հարմար վայր է հանգիստ առնելու և եզներին կեր տալու համար։
Քահանան շուռ եկավ և տեսավ, որ հետևից վեց թե յոթ լավ հագնված ձիավոր են գալիս։ Շուտով սրանք հասան մեր ճամփորդներին։ Տեսնելով այս տարօրինակ թափորը՝ սայլը, ոստիկաններին, Սանչոյին, Ռոսինանտին, քահանային, սափրիչին, վերջապես՝ կապկպված և վանդակի մեջ գցած դո՜ն Կիխոտին, նորեկներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ են այդ մարդուն այսքան տարօրինակ կերպով տանում (թեև տեսնելով հրացանով զինված և գավազանը ձեռքին ոստիկաններին, նա ինքն էլ արդեն կռահել էր, որ գերին վտանգավոր ավազակ կամ ոճրագործ է, որին Սանտա Հերմանդադը մտադիր է պատժելու)։Ոստիկաններից մեկը պատասխանեց.
— Պարոն, թող այղ ասպետը ինքը բացատրի, թե ինչու են նրան այդ կերպով տանում։ Մեզ ոչինչ հայտնի չէ։
Դոն Կիխոտը, լսելով այս խոսակցությունը, ասաց.
— Պարոնայք ասպետներ, արդյոք բավականաչափ տեղյակ և հմո՞ւտ եք թափառական ասպետության գործերին։ Եթե այո, ապա ես կպատմեմ իմ չարաղետ պատահարները, իսկ եթե ոչ՝ ապա իմաստ չունի, որ բացատրություններով ինքս ինձ հոգնություն պատճառեմ։
Եկվորը, որ հոգևորական էր և վանքի միաբան, պատասխանեց.
— Ճիշտն ասած, որդի, ես բազմաթիվ ասպետական վեպեր եմ կարդացել, այնպես որ դու հանգիստ սրտով կարող ես ինձ ամեն ինչ պատմել։
— Որ այդպես է,— պատասխանեց դոն Կիխոտը,— ապա իմացած եղեք, պարոն ասպետ, որ ինձ կախարդել են նենգ ու նախանձոտ չար կախարդները, ահա թե ինչու են այս վանդակի մեջ տանում ինձ։ Չարամիտներն ավելի ուժգին են ատում առաքինությունը, քան բարեմիտներն են սիրում։ Ես թափառական ասպետ եմ, բայց ո՛չ նրանցից, որոնց երբեք չի հիշատակում անմահություն շնորհող Փառքը, այլ նրանցից, որոնց վիճակված է գրել իրենց անունը անմահության տաճարում, որպեսզի նմուշ և օրինակ դառնան գալիք սերունդների համար։
Քահանան այստեղ մեջ մտավ.
— Պարոն դոն Կիխոտ Մանչացին արդարացի է։ Նա իրոք նստած է այս սայլի վրա՝ կախարդված։ Այն էլ ոչ թե իր մեղքերի և ոճրագործությունների համար, այլ չարագործների դավադրությունների հետևանքով, որոնց համար առաքինությունն անտանելի է և արիությունն՝ ատելի։ Մեր առջև է Վշտակերպ Ասպետը, որի մասին, դուք, երևի, լսած կլինեք։ Նրա փառապանծ գործերը, մեծամեծ սխրագործությունները երբևիցե պիտի գրվեն ամուր բրոնզի և մշտնջենական մարմարի վրա, որքան էլ նախանձը ճգնի նսեմացնել, իսկ չարամտությունը՝ սևացնել։
Այստեղ Սանչո Պանսան, որ մոտեցավ լսի, թե ինչից են խոսում, կամենալով գործի էությունը պարզել, հայտարարեց.
— Պարոննե՛ր, դուք կարող եք ինձ գովել կամ պարսավել, բայց ես ձեզ կասեմ, որ իմ տեր դոն Կիխոտը կախարդված է նույնպես, ինչպես իմ մայրը։ Նրա խելքը տեղն է։ Նա ուտում, խմում և բավարարում է իր բնական պահանջները, ինչպես այլ մարդիկ, ճիշտ այնպես, ինչպես երեկ նախքան նրան վանդակի մեջ գցելը։
Եվ, դառնալով քահանային, նա շարունակեց.
— Ա՜խ, պարոն քահանա, պարո՜ն քահանա, մի՞թե ձերդ ողորմածությունը կարծում է, որ ես ձեզ չճանաչեցի։ Մի՞թե դուք ենթադրում եք, որ ես հոտ չեմ առել և չեմ գլխի ընկել, թե ուր են տանում բոլոր այս նոր կախարդանքները։ Եթե ձերդ արժանապատվությունը չլիներ, իմ տերը հիմա ամուսնացած կլիներ Միկոմիկոնի թագաժառանգուհու հետ, իսկ ես առնվազն կոմս կդառնայի։ Մե՜ղք իմ կինն ու երեխաները։ Նրանք ամենայն իրավամբ կարող էին հուսալ, որ իրենց հայրը տուն կդառնա որպես վարչապետ որևէ կղզու կամ որևէ թագավորության փոխարքա, մինչդեռ հիմա ես վերադառնում— Ա՜յդ էր պակաս,— բացականչեց սափրիչը,— ուրեմն դու էլ, Սանչո, քո տիրոջ կտորն ես։ Աստված վկա, մտքիցս անցնում է, քեզ էլ չնստացնե՞նք նրա կողքին, վանդակի մեջ, եղբայրության համար, որովհետև երևի դուք էլ եք կախարդված, վարակվելով նրա ասպետական ցնդաբանություններից։ Անժամանակ եք դուք ուռել նրա խոստումներից և անժամանակ կոխել ձեր գլուխը այդ սիրեցյալ կղզին։
— Ոչ ոք ինձ չի ուռցրել,— պատասխանեց Սանչոն,— ես այնպիսի մարդ չեմ, որ մեկնումեկը ինձ ուռցնի, նույնիսկ ինքը՝ թագավորը։ Կղզին ուզում եմ, ի՞նչ կա որ։ Ուրիշները ավելի վատ բաներ են ուզում։
Սափրիչը նախընտրեց Սանչոյին չպատասխանել, զգուշանալով, որ միգուցե նա իր պարզամտությամբ երևան բերի այն, ինչ որ ինքն ու քահանան այնքան խնամքով թաքցնում էին։
Քահանան կարճառոտ պատմեց մեր ասպետի հիվանդության սկիզբն ու պատճառը, նրա բոլոր արկածները մինչև այս վանդակի մեջ ընկնելը։ Նա հաղորդեց իր մտադրությունը՝ տանելու նրան ծննդավայր և փորձելու որևէ կերպ բժշկել։
Այդ միջոցին Սանչոն, օգտվելով իր տիրոջ հետ մենակ խոսելու հնարավորությունից, առանց քահանայի և սափրիչի հսկողության, մոտեցավ վանդակին և ասաց.
— Պարոն, խիղճս թեթևացնելու համար ես պետք է ձեզ, ձեր կախարդվածության մասին, բան ասեմ։ Այս երկու դիմակավորները, որ ուղեկցում են ձեզ, մեր գյուղի քահանան ու սափրիչն են։ Ինձ թվում է, որ նրանք ձեզ այդ եղանակով են տանում, նախանձից դրդված։ Նրանք տեսնում են, որ դուք ձեր սխրագործություններով գերազանցել եք նրանց։ Դուրս է գալիս, որ դուք իսկի էլ կախարդված չեք, այլ պարզապես խաբված ու թակարդն ընկած։
— Հանգիստ կաց և այդպես մի՛ մտածիր՝ նրանք այնքան են քահանա ու սափրիչ, որքան ես՝ տաճիկ։ Իսկ հիմա հարցրու ինձնից, ինչ որ քեֆդ ուզում է, ես քեզ պատասխան կտամ, անգամ եթե մինչև առավոտ հարցուփորձ անելու լինես։
— Ես այն կարծիքին եմ, որ ձերդ ողորմածությունը պիտի փորձի ազատվել այդ բանտից (ես այդ գործում խոստանում եմ, ուժերս ներածին չափ, ձեզ օգնել և, թերևս, ձեզ դուրս բերել)։ Հեծեք ձեր բարի Ռոսինանտին, որ կարծես թե նույնպես կախարդված լինի՝ տեսեք որքան տխուր ու մտածկոտ է նա։ Իսկ ազատվելուց հետո մենք նորից արկածախնդրության հետևից կընկնենք։
— Ես համաձայն եմ քո առաջարկին, Սանչո եղբայր։ Հենց որ նպաստավոր ժամ լինի, որ դու քո ծրագիրը կատարես և ազատես ինձ, ես կհնազանդեմ քեզ ամեն բանում։
Սանչոն խնդրեց քահանայից, որ իր տիրոջը թույլ տա մի րոպեով դուրս գալ վանդակից, պատճառաբանելով, որ եթե այդ չարվի, ապա բանտը կապականվի,մի բան, որ անհամատեղելի է հարգելի ասպետի արժանապատվության հետ։
Քահանան գլխի ընկավ գործի էությունը և պատասխանեց, որ մեծ պատրաստակամությամբ կկատարեր նրա խնդիրքը, եթե վախենալու չլիներ, որ[ 116 ]դոն Կիխոտը իրեն ազատ զգա թե չէ, նորից իր էշը կքշի և այնպես կփախչի, որ այլևս նրան գտնելու հնար չի լինի։
— Ես երաշխավորում եմ, որ նա չի փախչի,— ասաց Սանչոն։
Դոն Կիխոտին բաց թողին։ Նա թեթևացավ և խոսակցության բռնվեց եկվոր եկեղեցականների հետ։