Հանդիպում լրագրողների հետ՝ նախագահական երդման առաջին տարեդարձի առթիվ



[էջ]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
[1]

խմբագրել
(11 նոյեմբերի, 1992 թ.)

― Ո՞րն է նախագահական անցած մեկ տարում պետության կարեւորագույն առաջընթացը եւ թերացումը։ Ներկա սոցիալ-տնտեսական ծանր կացության համար որքանո՞վ է պատասխանատու կառավարությունը։

― Նախագահական մեկ տարվա ընթացքում մեր պետության ամենագլխավոր առաջընթացի եւ թերացումների մասին ընդգրկուն հարցը ինձ հնարավորություն կտա գնահատել որոշ երեւույթներ։ Ես չէի ցանկանա խոսել ձեռքբերումների, նվաճումների մասին, որովհետեւ ներկա այս ծանր սոցիալ-հասարակական մթնոլորտի ֆոնի վրա, կարծում եմ, մի փոքր շքեղություն կլինի նվաճումներից եւ ձեռքբերումներից խոսելը։ Կխոսեմ այն արժեքների մասին, որոնք այսօր մենք ունենք եւ պետք է գնահատենք։ Ամենակարեւորը Հայաստանի ներքին սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունությունն է։ Ես դա գնահատում եմ որպես ամենաթանկ արժեքը, որ այսօր ունի Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը, մանավանդ այն իրադարձությունների ֆոնի վրա,
[էջ]
որոնք տեղի են ունենում նախկին Խորհրդային Միության հանրապետություններում։ Մեր աչքի առջեւ է Վրաստանը, նաեւ Ադրբեջանը, որտեղ նույնպես տեղի են ունեցել շատ խոր ներքին ցնցումներ՝ իշխանության համար պայքարի հողի վրա, որի հետեւանքով Ադրբեջանը տվեց հսկայական զոհեր, ունեցավ չափազանց մեծ հոգեբանական պարտություններ եւ տարածքային կորուստներ (նկատի ունեմ Խոջալուի, Մալիբեյլիի, Շուշիի, Լաչինի անկումը)։ Այս ամենը տեղի ունեցավ Ադրբեջանի ներքին անկայունության, իշխանության համար մղված պայքարի պատճառով։ Նույն կորուստները տեղի են ունենում Վրաստանում։ Տաջիկստանն այս ամենի ամենացցուն օրինակն է։ Ահա այս իրադարձությունների հենքի վրա, ես կարծում եմ, մենք պետք է գնահատենք մեր ունեցած կայունությունը։ Այդ կայունությունը ձեռք է բերվել ոչ միայն ի պատիվ իշխանությունների, այլ առաջին հերթին՝ ի պատիվ մեր ժողովրդի զգոնության, նրա՝ վտանգի ծայրահեղ զգացողության ու նաեւ՝ ի պատիվ ընդդիմության, որը չի դիմել ծայրահեղ միջոցների։ Սանույնպես պետք է գնահատել։ Այս կայունությունը գնահատում եմ որպես առաջին արժեքը. կրկնում եմ, ես այն չեմ ուզում կոչել ձեռքբերում կամ նվաճում։ Սա այն իրականությունն է, որ գոյություն ունի առաջին հերթին շնորհիվ մեր ժողովրդի քաղաքական զգացողության։ Երկրորդ արժեքը իրավիճակի կառավարելիությունն է, որն, անշուշտ, կապված է կայունության գործոնի հետ։ Արտաքին ծանր հանգամանքների եւ ներքին սոցիալական լարման պայմաններում, որքան էլ դժվար, մեր կառավարությանը հաջողվել է անցած դաժան ձմռան ընթացքում, այնուհետեւ այս գարնան ու ամառվա ողջ ամիսներին իրավիճակը պահպանել կառավարելի։ Այսօր էլ պահպանվում է այդ վիճակը։ Այսօր էլ շատ ծանր է մեր կառավարության աշխատանքը։ Առիթից օգտվելով, պետք է նաեւ գնահատեմ կառավարության գործունեությունը, թեեւ դա ընդունված չէ, մոդայիկ չէ։ Ավելի շատ հայհոյում են, քան որեւէ դրվատանքի խոսք ասում։ Համենայն դեպս, ես ավելի լավ իրազեկ լինելով այն պայմաններին, որոնց մեջ գործում է կառավարությունը, պետք է գնահատեմ նրա գործունեությունը, նրա քրտնաջան, գիշեր-ցերեկվա աշխատանքը։ Կառավարությունը գոնե կարողանում է իրավիճակը պահել կառավարելի, լուծել օրվա հրատապ, օպերատիվ խնդիրները։
[էջ]
Հաջորդ կարեւոր արժեքը ժողովրդավարական ազատություններն են։ Թեեւ այստեղ էլ կան տարբեր գնահատականներ, բայց դրանք, կարծում եմ, լուրջ չեն։ Ժողովրդավարական ազատություններն անառարկելի են, այս հարցում ես որեւէ մեղադրանք չեմ ընդունում։ Ժողովրդավարական ազատությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները ես համարում եմ զուտ ամբոխավարություն։ Գոյություն ունի ազատ մամուլ, միտինգների, ցույցերի ազատություն։ Որեւէ սահմանափակում, որեւէ արգելք ոչ ոք չի կարող նշել։ Բացարձակապես բացակայում է գրաքննությունը. դուք բոլորդ մամուլի ներկայացուցիչներ եք, պետք է հավաստեք դա։ Ես նկատի ունեմ գրաքննությունը պետության կողմից, այլ բան է, որ մամուլի օրգաններն ունեն իրենց ներքին գրաքննությունը։ Դա իրենց իրավունքն է։ Յուրաքանչյուր խմբագի ր ունի իր քաղաքական գիծը, իր աշխատանքային ծրագիրը, եւ ըստ այդ ծրագրի ու իր քաղաքական գծի՝ նա որոշ սահմանափակումներ կարող է մտցնել իր թերթում։ Դա արդեն իրենց ներքին գործն է։ Կրկնում եմ՝ պետության կողմից գրաքննությունը բացարձակապես բացակայում է։

Հաջորդ կարեւոր ձեռքբերումը, որ ես կարող եմ արդեն նվաճում համարել, այն է, որ մենք կարողացանք հաղթահարել պատերազմի հիստերիան (ե՛ւ գործադիր իշխանությունը, ե՛ւ խորհրդարանն այս հարցում շատ ճիշտ կողմնորոշվեցին)։ Սա չափազանց կարեւոր քաղաքական նվաճում էր հայ ժողովրդի կողմից։ Հունիս ամսին, երբ մեծ հաջողություններից հետո Ղարաբաղում մենք ունեցանք շատ դառը պարտություններ, մեծ գայթակղություն կար տրվելու պատերազմի այդ հիստերիային, դիմելու արկածախնդրության, ներքաշվելու լայնամասշտաբ պատերազմի մեջ։ Մենք կարողացանք դրանից խուսափել։ Սա, ես կարծում եմ, մեր չափազանց կարեւոր, գուցե եւ չգնահատված, նվաճումն է։ Համենայն դեպս, ես մեր ժողովրդին խոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի չներքաշվենք լայնամասշտաբ պատերազմի մեջ եւ այսքան զրկանքների վրա չավելացնենք նաեւ մեր զավակների անմեղ արյունը։

Կարեւոր նվաճում եմ համարում նաեւ այն, որ, թեեւ շատ սուր բանավեճերից հետո, խորհրդարանն այնքան խոհեմություն ունեցավ, որ չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը. դա ուղղակի մարտահրավեր կլիներ ողջ աշխարհին եւ, այս անգամ արդեն քաղաքական
[էջ]
արկածախնդրության միջոցով, կնշանակեր ներքաշվել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ։ Բացի այդ, ակնհայտ էր, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը նշանակում էր բանակցությունների արդյունքների կանխորոշում։ Այդ դեպքում անհրաժեշտ էր ավելի հետեւողական լինել եւ մերժել նաեւ բանակցությունները։ Բանակցությունը տեղի է ունենում փոխզիջում ձեռք բերելու նպատակով։ Եթե բանակցություններից առաջ կողմերից մեկը հանդես է գալիս նման դիրքորոշմամբ, փաստորեն նա մերժում է բանակցությունները։ Այս դեպքում ամբողջ աշխարհում մեզ ոչ ոք լուրջ չէր ընդունի։ Մենք, շատ բնականորեն, դրանից հետո ագրեսորի համբավ ձեռք կբերեինք։ Լաչինի գրավումից հետո ԵԱՀԽ-ի շրջանակներում փորձեր եղան Հայաստանին որպես ագրեսոր դիտելու։ Եթե մի անգամ նման մի անվանարկում կպչի Հայաստանին, դրանից այլեւս հնարավոր չէ ազատվել։ Այն կունենա շատ լուրջ եւ ծանր քաղաքական հետեւանքներ։ Մենք կարողացանք դրանից խուսափել, եւ ես այստեղ, կրկնում եմ, պետք է գնահատեմ նաեւ խորհրդարանի դերը, որը մեկ շաբաթ ընթացած տեւական, սուր բանավեճերից հետո, կրքերի շիկացածության մթնոլորտում, համենայն դեպս ճիշտ կողմնորոշվեց եւ չքվեարկեց այդ պահանջի օգտին։ Եւ իհարկե, պետք է առանձնացնեմ մեր արտաքին քաղաքականության մեջ ունեցած հաջողությունները։ Այստեղ առանց պարծենկոտության կամ հպարտության նշույլի, հաջողությունները կարող եմ իսկապես ձեռքբերումներ ու նվաճումներ կոչել, թեեւ այս հարցում էլ կան այլ գնահատականներ, նույնիսկ ծայրահեղ գնահատականներ։ Դրանք անգամ ներկայացվում են որպես ակնհայտ ճշմարտություններ։ Նշում են, թե իբր Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողվեց։ Ես կտրականապես դեմ եմ նման գնահատականին, որովհետեւ չէր կարող ձախողվել մի բան, որը գոյություն չուներ։ Հայաստանը չի ունեցել արտաքին քաղաքականություն։ Մեր բոլոր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ տեղի են ունեցել Մոսկվայի միջոցով։ Հայաստանը ընդամենը երկու տարի է, ինչ սկսել է արտաքին քաղաքականություն մշակել եւ վարել։ Չունեցածի մեջ չի կարելի ձախողվել, սա արդեն տրամաբանական սխալ է։ Եւ ինչ որ մենք ձեռք ենք բերում, պետք է դիտել որպես հաջողություն, որովհետեւ մենք սկսում ենք չեղած տեղից, զրոյից։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը ես բացար
[էջ]
ձակապես հաջող եմ գնահատում։ Նշեմ հաջողություններից մի քանիսը, որոնք ակնհայտ են. առաջինը մեր անկախության ճանաչումն էր, այնուհետեւ միջազգային կազմակերպություններին մեր անդամակցությունը, միջազգային վալյուտային եւ բանկային կազմակերպություններին անդամակցելը։ Սրանք արդեն ոչ թե դեկլարատիվ, այլ ռեալ հաջողություններ են։ Դրանցից է նաեւ ԱՊՀ երկրների հետ մեր հարաբերությունների համեմատական կայունացումը։ Իհարկե, ԱՊՀ-ն դեռեւս չկայացած համագործակցություն է, դեռ շատ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի ԱՊՀ-ն դառնա եւրոպական համայնքի նման գործուն, կենդանի օրգանիզմ։ Բայց այն, ինչ կա, դա նույնպես մենք պետք է գնահատենք, որովհետեւ այն մեզ հնարավորություն է տալիս անցումային այս շրջանում վարել որոշ չափով հավասարակշռված քաղաքականություն, չկորցնել այն ձեւավորված տնտեսական կապերը, որոնք գոյություն ունեն, եւ կարողանալ շատ մեղմ կերպով անցում կատարել դեպի այլ հարաբերություններ։ ԱՊՀ-ի մեջ նախկին խորհրդային հարաբերությունները պետք է լիովին վերափոխվեն միջազգային հարաբերությունների, ԱՊՀ երկրների միջեւ պետք է գործեն այնպիսի հարաբերություններ, որոնք գործում են ընդհանրապես աշխարհի պետությունների միջեւ։ Մինչեւ սա չլինի, մենք չենք ունենա մի այնպիսի ներդաշնակ համագործակցություն, ինչպիսին է Եւրոպական համայնքը։ Զգալի տեղաշարժեր կան նաեւ մեր հարեւանների հետ ունեցած հարաբերություններում։ Խոսքը մասնավորապես Իրանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների մասին է, որոնց շուրջ հարցերի միջոցով մենք դեռ կխոսենք։ Այժմ անդրադառնանք հարցի երկրորդ մասին՝ բացթողումներին եւ սխալներին։ Չեմ ուզում խոսել օբյեկտիվ դժվարությունների մասին, որոնք նույնպես շահարկման առարկա են հանդիսանում, թեեւ դրանք ակնհայտ են։ Իշխանություններն, իհարկե, ավելի շատ հակված են ի ցույց դնել օբյեկտիվ հանգամանքները, իսկ ընդդիմությունը՝ հակառակը՝ անտեսել օբյեկտիվ հանգամանքները եւ կենտրոնանալ սուբյեկտիվ հանգամանքների վրա։ Քանի որ ակնհայտ են օբյեկտիվ դժվարությունները, դրանց մասին չեմ ուզում խոսել։ Դրանք կան, ոչ ոք չի կարող դա ժխտել։ Բայց կան նաեւ բացթողումներ, որոնք կախված են մեզնից, եւ միայն որոշ չափով այդ օբյեկտիվ հանգամանքներից։ Ամենագլխավոր
[էջ]
եւ ամենամեծ թերացումը տնտեսական բարեփոխումների դանդաղումն է, եթե չասեմ՝ դադարեցումը։ Սեփականաշնորհման գործընթացը լիովին դադարեցված է, եւ սա ես համարում եմ ամենածանր հետեւանքներով հղի սխալը։ Այստեղ մի քանի պատճառներ կան, որոնցից գլխավորը շրջափակումներն են, դրանց գումարվեց նաեւ Վրաստանի երկաթուղու խափանումը։ Կառավարությունն ստիպված էր գիշեր ու զօր զբաղվել օպերատիվ խնդիրների լուծմամբ։ Այդ պատճառով ժամանակ եւ հնարավորություն չէր լինում հեռանկարային ծրագրեր իրականացնել։ Սա կարեւոր պատճառ է, եւ այն չի կարելի անտեսել։ Այս տարվա ձմեռն ավելի ծանր կլինի, քան անցյալ տարի էր, երբ անխափան գործում էր վրացական երկաթուղին, որով մենք կարողանում էինք իրականացնել մեր ապրանքափոխանակության գոնե 30 տոկոսը։ Այսօր այդ ճանապարհը չի գործում։ Ամենամեծ ցավն այն է, որ չենք կարողանում մեր արտադրած ապրանքն արտահանել արտաքին աշխարհ եւ դրանով ապահովել մեր արտադրությունը։ Այսօր տասնյակ միլիարդների ապրանք է կուտակված Հայաստանում, այն իրացվելու դեպքում հանրապետության համար հսկայական ֆինանսական միջոցներ կարող է ապահովել, որն իր հերթին մեզ հնարավորություն կտար ապահովելու տնտեսության վերարտադրությունը, ինչ-որ ձեւով բավարարելով մեր ժողովրդի սոցիալական պահանջները։ Բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ, որոնցից գլխավորը, ցավով պետք է նշեմ, խորհրդարանի ոչ արդյունավետ աշխատանքն է։ Խորհրդարանը վերածվել է քաղաքական մարմնի, ավելի ճիշտ՝ քաղաքական պայքարի արենայի, որտեղ ամենակենսական խնդիրները, որոնք հասկանալի են բոլորին եւ անհրաժեշտ մեր ժողովրդին, վերածվում են քաղաքական շահարկումների առարկայի։ Սրա հետեւանքով մեր խորհրդարանը չի կատարում իր հիմնական դերը՝ օրենքների ընդունումը։ Զգալի է օրենսդրության դաշտի բացակայությունը։ Վեց ամիս տեւեց սեփականաշնորհման մասին օրենքի ընդունումը։ Ավելին, այդ օրենքը ընդունելուց հետո անցել է երեք ամիս, բայց մինչեւ հիմա խորհրդարանը չի ընտրել սեփականաշնորհման հանձնաժողովի 10 անդամներին, որպեսզի կարողանանք սկսել այդ գործընթացը։ Իմ հրամանագիրը վաղուց պատրաստ է։ Հանձնաժողովի 10 անդամին հրամանագրով պետք է նշանակեր Հանրապետության Նախագահը, մյուս տասին՝ ընտրեր խորհրդա
[էջ]
րանը։ Առայժմ դեռ սպասում եմ խորհրդարանի ընտրությանը։ Օրենքների ընդունման այս խափանումը, դանդաղումը մեծապես խանգարում է տնտեսական բարեփոխումների անցկացմանը, մասնավորապես՝ սեփականաշնորհման գործընթացին։ Ես պետք է խոստովանեմ մեղքի իմ բաժինը։ Իմ կողմից, կառավարության, խորհրդարանի կառուցողական ուժերի կողմից ավելի մեծ համառություն դրսեւորելու դեպքում հնարավոր էր այնպես անել, որ «Սեփականաշնորհման մասին» օրենքն ավելի շուտ ընդունվեր, եւ հանձնաժողովն ավելի շուտ ձեւավորվեր։ Այստեղ, ըստ երեւույթին, ինձ պակասեց համառությունը, եւ ես դա խոստովանում եմ։

Լուրջ բացթողումներից կարելի է նշել նաեւ քաղաքական մի կարեւոր հանգամանք։ Դա այս տարվա ապրիլ – մայիսի իրադրությունն էր՝ Շուշիի եւ Լաչինի գրավումից առաջ եւ հետո, երբ Ադրբեջանում տեղի էր ունենում շատ լուրջ պայքար իշխանության համար։ Այդ պահին ադրբեջանական իշխանություններն ավելի շատ հակված էին բանակցությունների, խաղաղ լուծումների, որովհետեւ շատ ավելի ծանր դրության մեջ էին գտնվում, քան հետագայում, երբ հաջողություններ ունեցան։ Մենք կորցրինք այս պահը։ Պետք է խոստովանեմ մեղքի իմ բաժինը։ Ըստ երեւույթին, ես պետք է այդ հնարավորության մասին հրապարակայնորեն խոսեի ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ ժողովրդի հետ, որպեսզի համապատասխան ճնշում գործադրվեր խորհրդարանի վրա, համապատասխան հասարակական մթնոլորտ ստեղծվեր, եւ ղարաբաղցիները մասնակցեին բանակցային գործընթացին։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ պահին շատ ավելի նախապատվելի դիրքում էին գտնվում ղարաբաղցիները, քան հետագայում։

Խորհրդարանը մերժեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման պահանջը, բայց դրանից հետո փորձ արեց գտնել ինչ-որ փոխզիջումային տարբերակ։ Ընդունվեց հուլիսյան որոշումը, որով Հայաստանի իշխանությունների առաջ սահմանափակում է դրվում՝ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը դիտվի Ադրբեջանի տարածքում։ Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը, վնասից բացի, որեւէ օգուտ չի կարող տալ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նորից կանխորոշվում են բանակցությունների արդյունքները, Հայաստանի իշխանությունները զրկվում են մանեւրելու հնարավորությունից։ Ցանկության դեպքում այն մեր
[էջ]
պարտնյորներին կարող է միշտ էլ հնարավորություն տալ ԵԱՀԽ-ի շրջանակներում մեզ ներկայացնել որպես անզիջող, խաղաղության գործընթացը խափանող կողմ։ Ինչեւէ, մենք սա հետագայում ինչ-որ ձեւով կարող ենք հաղթահարել։ Ես առաջարկում էի ավելի մեղմ տարբերակ, որը նաեւ բխում էր մեր սկզբունքներից։ Որոշումը կարող էր լինել հետեւյալ կերպ. Հայաստանի իշխանությունները չեն կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որը կհակասեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին։ Սա ավելի մեղմ տարբերակ կլիներ՝ եւ ըստ էության նույնը։ Այս ձեւը նշանակում էր՝ որեւէ փաստաթուղթ ստորագրելիս Հայաստանի իշխանությունները պարտավոր են հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի կարծիքը։ Այն մանեւրելու ավելի մեծ հնարավորություն կտար մեզ։

Եղել են նաեւ այլ սխալներ։ Չափազանց մեծ սխալ էր հացի գների բարձրացման ուշացումը։ Դա պետք է արվեր ավելի վաղ, ամառվա ամիսներին, երբ հացի պաշարներն ավելի մեծ էին։ Այդ դեպքում անցումն ավելի մեղմ կլիներ, եւ մենք չէինք ունենա այդքան հսկայական ֆինանսական կորուստներ։ Մի կողմից 5 ռուբլով հաց էր վաճառվում, մյուս կողմից այդ հացը ալյուրի ձեւով գողացվում էր ալրաղացներից, հացի խանութներից ու շուկայում վաճառվում 20–25 ռուբլով, այսինքն՝ այն միջոցները, որ կարող էր հայթայթել պետությունը, դրանով հոգալ մեր ժողովրդի սոցիալապես անպաշտպան շերտերի հոգսերը, անցնում էին սպեկուլյանտների, մաֆիոզ խմբավորումների ձեռքը։ Եղել են նաեւ կադրային կոպիտ սխալներ, մասնավորապես՝ հացի բնագավառի կադրերի հարցում։ Սկզբում թվում էր, թե Ռաֆիկ Շահբազյանը Մոսկվայում մեծ կապեր ունի ու այդ կապերը կարող է օգտագործել Հայաստանին հացով ապահովելու համար, բայց դա ընդամենը «բլեֆ» դուրս եկավ։ Իրականում մեղքի ամենամեծ բաժինն ընկնում է այս գերատեսչության եւ հիշյալ անձնավորության վրա, որ Հայաստանը հայտնվել է այս վիճակում։ Նման չափազանց կոպիտ կադրային նշանակում էր նաեւ օդային ուղիների վարչության պետի նշանակումը (Ադբաշյան)։ Նրա օրոք վիճակն ավելի վատթարացավ։ Այսքանն՝ ընդհանուր գծերով։

― Այսօր էլ գոյություն ունի՞ արդյոք «հայկական գործոն», թե՞ ոչ։
[էջ]

― Ես չեմ ուզում հայկական գործոնի մասին հարցը վերածել փիլիսոփայական կատեգորիայի։ Երբ խոսվել է 1988–89թ. հայկական գործոնի մասին, դա ընդամենը եղել է զուտ քաղաքական գործոն։ Ի՞նչն էր այդ գործոնի էությունը։ Խորհրդային Միության գոյության պայմաններում Ադրբեջանն ուներ ինչ-որ լծակներ՝ ազդելու կենտրոնական իշխանությունների վրա։ Առաջին հերթին դա բռնության սպառնալիքներն էին՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայության հալածանքները, ջարդերը, ռուս բնակչության եւ բանակի դեմ սպառնալիքները։ Սա ադրբեջանական գործոնն էր։ Այն զուտ քաղաքական գործոն էր, եւ Ադրբեջանը մեծ հաջողությամբ դա կիրառում էր։ Փաստորեն կենտրոնական իշխանությունները հաշվի էին նստում այս գործոնի հետ։ Ի հակադրություն սրան, մենք փորձում էինք ստեղծել հայկական գործոն, եւ մեզ դա հաջողվեց։ Դա համաժողովրդական դեմոկրատական շարժումն էր, որն իր լուրջ արձագանքներն ունեցավ խորհրդային մյուս հանրապետություններում։ Հայաստանն առաջին հանրապետությունն էր ԽՍՀՄ-ում, որտեղ տեղի ունեցան զանգվածային ցույցեր ու համազգային գործադուլներ, եւ ամենակարեւորը՝ Հայաստանն առաջինն էր, որ գտավ խորհուրդների միջոցով իշխանության վերափոխման բանալին։

Բոլոր հանրապետություններում վերափոխումները տեղի ունեցան այս ճանապարհով։ Ես չեմ ասում, թե դա մշակված ծրագիր էր, բայց փաստն այն էր, որ առաջինը տեղի ունեցավ Հայաստանում։ Սա իսկապես վերածվեց գործոնի։ Հայաստանում տեղի էին ունենում դեմոկրատական այնպիսի գործընթացներ, որոնք հետագայում օրինակ էին դառնում կամ ազդում այլ հանրապետությունների շարժումների վրա։ Այսօր ես «հայկական գործոն» արտահայտությունը չեմ օգտագործի, որովհետեւ նման քաղաքական գործոն ես չեմ տեսնում։ Եթե այսօր ուզենք անպայման ինչ-որ բան հայկական գործոն անվանել, ես դա կհամարեի մեր արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը, այն է՝ հարաբերությունների հետեւողական կարգավորումը մեր անմիջական հարեւանների հետ, որը գործընթաց է եւ դեռ չի հասել իր ավարտին։

― Ի՞նչ սկզբունքով է կատարվում կադրերի ընտրությունը։
[էջ]

― Ես չէի ասի, որ զգալի փոփոխություններ են եղել կադրային բնագավառում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի մոտ 30 անդամ, որոնցից 4-ը մեկ տարվա գործունեությունից հետո փոխվել են։ Սա, կարծում եմ, շատ բնական գործընթաց է։ Մեկ տարի անցնելուց հետո նաեւ խնդիրներն են փոխվել։ Այս նոր, փոփոխված խնդիրները հարկադրում են ինչ-ինչ ճշգրտումներ մտցնել կադրային քաղաքականության մեջ։ Իհարկե, բոլորին ամենից շատ հետաքրքրում են, ըստ երեւույթին, երկու նախարարների՝ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների փոփոխությունները. դրանց մասին շատ է խոսվել, հայտնվել է նաեւ պաշտոնական տեսակետը։ Ես պետք է լիովին համաձայնեմ այն տեսակետին, որը շարադրել էր Նախագահի մամուլի քարտուղարը «Ազգ» թերթին տված հարցազրույցում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնազրկման մասին։ Լիովին համաձայն եմ նրա բոլոր գնահատականներին։ Կարող եմ հիշեցնել մի երկու գլխավոր պատճառ։ Սկզբի չորս ամիսների ընթացքում, երբ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է վարեր շատ ակտիվ արտաքին քաղաքականություն, երբ տեղի էին ունենում անկախության ճանաչման, միջազգային կազմակերպություններին անդամագրվելու գործընթացները, Րաֆֆի Հովհաննիսյանն իր պարտականությունները կատարեց փայլուն, եւ ես չեմ պատկերացնում մի այլ արտաքին գործերի նախարար, որը կարողանար այդպես իրականացնել այդ աշխատանքը։ Բայց դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ սկսվեց որոշ խզում Հայաստանի Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքականության սկզբունքներից։ Դա առաջին հերթին վերաբերում էր մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունների հարցին։ Եւ դրա ամենացայտուն օրինակը դարձավ Ստամբուլի նրա ելույթը՝ ելույթ, որին ես չեմ կարող համաձայնել ոչ ամբողջությամբ, ոչ էլ յուրաքանչյուր կոնկրետ դրույթի՝ առանձին վերցրած։ Եթե ես հետագայում հուշագրության ժամանակ ունենամ, կարող եմ մեկ առ մեկ վերլուծել այդ ելույթի դրույթները եւ մեկ առ մեկ առարկել դրանց։ Դա նախ եւ առաջ ուղղակի հակասում էր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքին՝ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքին։ Երկրորդ՝ առանց հաշվի առնելու քաղաքական հետեւանքները, շրջանառության մեջ էին դրվում վտանգավոր քաղաքական կռվաններ, նկատի ունեմ քրդական
[էջ]
խնդիրը, Կիպրոսի խնդիրը։ Չեմ ընդունում ելույթի պատմական հիմնավորումն ամբողջապես։ Լինելով պատմաբան, պիտի ասեմ, որ հիմ- նովին սխալ էին ե՛ւ Մանազկերտի ճակատամարտի, ե՛ւ Խաչակրաց արշավանքի գնահատականները, բայց դա չէր գլխավորը։ Ամենագլխավորն այն էր, որ սա Թուրքիայի դեմ ու ղղված ելույթ չէր, այլ Արեւելքի բացարձակ մերժում եւ արեւմտամետության ցցուն օրինակ, որն իրականության հետ ոչ մի կապ չուներ։ Աններելի է, որ արտգործնախարարն իրականացնում է մի քաղաքականություն, որը լիովին հակասում է Հայաստանի Հանրապետության Նախագահի քաղաքականությանը։ Քանի որ ես եմ, վերջին հաշվով, արտաքին քաղաքականության պատասխանատուն, ես դա չէի կարող հանդուրժել։ Կան նաեւ այլ պատճառներ, որոնք երկրորդական կարող եմ համարել։ Ինչ վերաբերում է նրա հնարավոր վերադարձին, ես կարծում եմ, դուք տեղյակ եք, որ ես Րաֆֆի Հովհաննիսյանին, խնդրելով ազատել այդ պաշտոնը, անմիջապես առաջարկել եմ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնը։ Առայժմ ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեմ ստացել։ Ես իմ խնդրանքի տերն եմ, եւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնի, այսօրվանից կարող է անցնել աշխատանքի։ Հետագան ցույց կտա, թե ով իրեն ինչպես կդրսեւորի։ Ես, իհարկե, չեմ բացառում, որ այն նախարարները, որոնք պաշտոն են զբաղեցրել եւ զրկվել այդ պաշտոնից, հետագայում նույնիսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոն չեն զբաղեցնի։ Մեզ մոտ արդեն ժողովրդավարական հասարակություն է, եւ պետք է վարժվենք դրան։ Ինչպես գիտենք, Հայաստանի պաշտոնաթող վարչապետը վերադարձավ կառավարություն եւ այսօր զբաղեցնում է չափազանց կարեւոր պաշտոն։ Կադրային հարցում մենք առաջնորդվել ենք նախ եւ առաջ մասնագիտական եւ անհատական կարողություններով։ Որեւէ քաղաքական նկատառում գոյություն չի ունեցել։ Եւ ես այստեղ նորից պետք է հիշեցնեմ. մենք առաջարկել ենք որոշ պաշտոններ նաեւ ընդդիմադիր կուսակցություններին։ Ինչինչ պատճառներով կա՛մ նրանք չեն համաձայնել, կա՛մ այդ պաշտոնների փոխարեն պահանջել են այլ պաշտոններ, որոնց մենք չէինք կարող համաձայնել։ Մենք կոալիցիոն կառավարություն չենք ստեղծում, որպեսզի կուսակցությունն ինքը թելադրի իր ներկայացուցչի թեկնածությունը, մենք առաջնորդվում ենք այլ
[էջ]
սկզբունքով, եւ այս դեպքում, ինձ թվում է, կուսակցությունները պետք է հարգեն մեր կարծիքը։ Մենք ենք, որ պետք է առաջարկենք նրանցից որոշակի անձնավորությունների՝ պաշտոն զբաղեցնել մեր կառավարությունում. իսկ այդպիսի առաջարկություններ եղել են, այսուհետեւ եւս կլինեն։ Ես չեմ կարող երաշխիք տալ, թե բոլոր նշանակումներն իրենց կարդարացնեն եւ, ասենք, մեկ-երկու տարի հետո նորից փոփոխությունների կարիք չի զգացվի։ Այդպիսի բան չկա աշխարհում, նույնիսկ ամբողջ կառավարություններ են հրաժարական տալիս։

― Ինչպիսի՞ քաղաքականություն է վարում Հայաստանը հարեւան Թուրքիայի նկատմամբ։

― Թուրքիայի հետ հարաբերություններում մենք առաջնորդվել ենք մեր որդեգրած՝ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքով, եւ այս շրջանակներում իրականացրել ենք չափազանց հետեւողական քաղաքականություն՝ սկսած առաջին օրվանից, երբ Շարժումը ձեւավորվեց որպես հասարակական֊քաղաքական շարժում եւ որդեգրեց իր սկզբունքները։ Այդ օրվանից մինչեւ հիմա մեր իշխանությունները հետեւողական քաղաքականություն են վարել, ոչ մի շեղում թույլ չեն տվել, եթե նկատի չունենանք քիչ առաջ հիշատակված մեր արտգործնախարարի ելույթը։ Եւ պետք է ասել, որ Թուրքիայի կողմից եթե ոչ համարժեք, ապա մոտավորապես նույն դիրքորոշմանն ենք հանդիպում։ Թեեւ պետք է նկատի ունենալ, որ այս հարցը, որքան բարդ է մեզ համար, գուցե նույնքան բարդ է Թուրքիայի համար։

Թուրքիայում էլ հասարակական մեծ հնչեղություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, այս հարցը քաղաքական շահարկման, քաղաքական պայքարի առարկա է։ Եւ դրա վկայությունը Թուրքիայի խորհրդարանի վերջին նիստն էր, որտեղ Հայաստանին հաց մատակարարելու պատճառով նույնիսկ հարց բարձրացվեց անվստահություն հայտնել թուրքական կառավարությանը։ Սա չափազանց էական հարց է, որը մենք պետք է հաշվի առնենք։ Թուրքական կառավարությունն էլ ստիպված է հաշվի նստել հասարակական կարծիքի հետ, ստիպված է հաշվի նստել ընդդիմության քաղաքական ճնշման հետ։ Եւ սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից համապատասխան շտապողականություն մենք չենք տեսնում այս հարա
[էջ]
բերությունների կարգավորման հարցում։ Իհարկե, այստեղ գումարվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը, որի նկատմամբ թուրք ժողովուրդը շատ զգայուն է, սա էլ մենք պետք է հաշվի առնենք։

Հացի առաքման թույլտվությունը մի այն բարի կամքի դրսեւորում չէր, որովհետեւ, ինչպես պարզվեց խորհրդարանի նիստում, այդ որոշումը կապված էր նաեւ համապատասխան ռիսկի հետ։ Ուրեմն, սա ուներ ավելի լուրջ հիմքեր։ Թուրքիային էլ է ձեռնտու կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Ինչպես ասացի, այստեղ ամենամեծ խոչընդոտը ԼՂՀ-ի խնդիրն է։ Թուրքիան ստիպված է, հասարակական կարծիքին տուրք տալով, կորցնել իր չեզոքությունը, միջազգային ատյաններում այս հարցում հանդես գալ Ադրբեջանի հանդեպ բացահայտ աջակցությամբ։ Բայց ես համոզված եմ, որ Թուրքիան էլ շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմամբ։ Սա էլ մեծ շանս է մեզ համար, որովհետեւ, եթե Թուրքիան էլ իրականում դեմ լիներ այս պրոցեսին, չափազանց կդժվարանար հարցի խաղաղ կարգավորումը, այսինքն՝ զինադադարի հաստատումը եւ պատերազմի ավարտը։

Որքան արագ մեզ հաջողվի զինադադար կնքել Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ, այնքան արագ կզարգանան մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այսօր էլ, չնայած այս բոլոր դժվարություններին, համենայն դեպս, ես պետք է այդ հարաբերությունները գոհացուցիչ համարեմ, հատկապես հացի մատակարարման խնդրում։ Ինչպես գիտեք, Հաֆեզ Ասադը Հայաստանին նվիրեց 6000 տոննա ցորեն՝ նկատի ունենալով մեր դժվար կացությունը։ Այդ ցորենը մենք Հայաստան պիտի տեղափոխենք դարձյալ Թուրքիայի ճանապարհով, ամենայն հավանականությամբ՝ ավտոճանապարհներով։ Մենք ուզում ենք, որպեսզի գործարկվի նաեւ Մարգարայի ճանապարհը. սա եւս մի լրացուցիչ ճանապարհ է, որը կօգնի մեր հոգսերի թեթեւացմանը։ Արդեն արտաքին գործերի նախարարությունների մակարդակով վերջնականապես համաձայնեցված է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը։ Դեպքերի հաջող զարգացման դեպքում մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման այդ փաստաթուղթը։ Կիրակի օրը ես 15 րոպեանոց հեռախոսազրույց ունեցա վարչապետ պարոն Դեմիրելի հետ
[էջ]
(ինքն էր զանգահարել)։ Զրույցի ժամանակ ես բարձրացրի եւս մեկ հարց. Գերմանիայից եւ Բուլղարիայից էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստան ապահովել Թուրքիայի ցանցերի միջոցով։ Տեխնիկապես դա հնարավոր է, եւ վարչապետը խոստացավ կարգավորել նաեւ այդ հարցը։ Նա հանձնարարեց իրենց էներգետիկներին, որոնք արդեն կապի մեջ են Հայաստանի էներգետիկների հետ, զբաղվել այս հարցով։ Հաջողության դեպքում այս ձմեռ մենք 100–150 մեգավատ էլեկտրաէներգիա կստանանք նաեւ այս ճանապարհով, որը, կարծում եմ, մեծ աջակցություն կլինի մեզ։

― Ինչո՞վ է պայմանավորված ազգային բանակի ստեղծումն այսօր։

― Պետք է ասել, որ մեր բանակի ստեղծումը այսօր չէ, որ ձեռնարկվել է, այլ բան է, որ այն այսօր դրված է ուրիշ հիմքերի վրա։ Բանակի ծնունդն սկսվել է 1990 թվականի հունվարից, երբ ́աքվի ջարդերից հետո տարերայնորեն կազմավորվեցին զինված ջոկատներ, որոնք աստիճանաբար վերածվեցին ազատամարտիկների երկրապահ ջոկատների։ Դա նույնպես բանակ էր իր տեսակի մեջ, որը ժամանակին պատվով կատարեց իր խնդիրները։

Այսօր պահանջներն այլ են, պատերազմի բնույթն էլ է փոխված թե՛ Լեռնային Ղարաբաղում եւ թե՛ մեր սահմաններում։ Կողմերն արդեն ունեն ժամանակակից, նույնիսկ գերժամանակակից զենքեր, զինտեխնիկա, որը պահանջում է համապատասխան պրոֆեսիոնալ պատրաստություն։ Բանակում անհրաժեշտություն էր ծագել նաեւ կատարել կադրային փոփոխություններ։ Վազգեն Սարգսյանը գիտակցում էր, որ ինքն այլեւս ի վիճակի չէ իրականացնել այդ նոր խնդիրները եւ կամովին, իր խնդրանքով, այդ պաշտոնը զիջեց ավելի պրոֆեսիոնալների։ Մենք հրավիրեցինք երկու չափազանց հմուտ զինվորականների՝ գեներալ-լեյտենանտներ Տեր-Գրիգորյանին եւ Անդրեասյանին, որոնք այսօր ամբողջությամբ զբաղված են մեր բանակի կազմավորման հարցերով։

Բանակի հարցում մենք մի փոքր այլ ճանապարհ ընտրեցինք, քան Ադրբեջանը։ Նրանք իրենց բանակն ստեղծեցին առճակատման ուղիով, մենք փորձեցինք դա անել մեղմ քաղաքական բանակցությունների միջոցով, ինչը մեզ հաջողվեց։ Մենք իրավունք չունեինք ընտրելու Ադրբեջանի ճանապարհը։ Իհարկե, եթե հարցին վերաբերվեինք մաթեմատի
[էջ]
կորեն, կարելի էր ասել՝ եթե Ադրբեջանն ազգայնացնում է չորս ռուսական դիվիզիաները, ի՞նչն է խանգարում, որ մենք էլ ազգայնացնենք Հայաստանում գտնվող ռուսական բանակի երեք դիվիզիաները։ Բայց խանգարող հանգամանքները շատ էին, մենք չէինք կարող հաշվի չառնել մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ մերկացնել մեր սահմանները ռուսական բանակներից։ Այդ իսկ պատճառով մենք բանակցությունների շնորհիվ հասանք նրան, որ այդ երեք դիվիզիաներից երկուսը հանձնվեցին Հայաստանի իշխանություններին, մեկը պահպանվեց որպես ռուսական բանակի ստորաբաժանում, եւ համապատասխան պայմանագրով ճշտվեց այդ դիվիզիայի կարգավիճակը։

Ես կարծում եմ, բանակի ստեղծման հարցում մենք շատ ճիշտ քաղաքականություն էինք ընտրել։ Ես չեմ ընդունում ընդդիմադիր մամուլում արծարծվող ոչ մի մեղադրանք՝ կապված բանակի ստեղծման հարցում հապաղման հետ։ Եթե մենք ընտրեինք ադրբեջանական ճանապարհը, շատ ավելի ծանր կացության մեջ կլինեինք։ Չէինք ունենա այն, ինչ այսօր ունենք, իսկ դրա կողքին մենք կարող էինք ունենալ մեծ կորուստներ, որոնք անդառնալի կարող էին լինել։ Համենայն դեպս, մեր հարաբերությունները չափազանց լավ են Ռուսաստանի հետ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով։ Մենք դժգոհելու առիթ չունենք։

― Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Լեռնային Ղարաբաղում եւ ՀՀ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին։

― Արցախի մասին իմ տեսակետը։ Արդեն մի քանի անգամ նշել եմ, որ Հայաստանի իշխանություններն ամբողջ աշխարհի առջեւ պետք է հանդես գան որպես հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցներ, բայց հանդես գան ոչ թե դեկլարատիվ, լոզունգային ձեւով, այլ իրենց կառուցողական գործունեությամբ եւ առաջարկություններով։ Այսօր, այս բոլոր դժվարություններից եւ հակամարտություններից հետո, մենք հանգել ենք այն եզրակացության, որ բանակցությունները կարող են արդյունք տալ միայն այն դեպքում, եթե մեզ հաջողվի առանց վերապահության, առանց նախապայմանների զինադադար հաստատել Ադրբեջանի հետ։ Պետք է ասել, որ մեր պարտնյորներն այս հարցում համաձայն են մեզ հետ։ Համենայն դեպս, մեր բոլոր շփումների ընթացքում ե՛ւ ԵԱՀԽ-ի շրջանակներում, ե՛ւ առանձին երկրների՝ Ռուսաս
[էջ]
տանի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Գերմանիայի հետ հանդիպումների ընթացքում, բոլորն էլ համաձայն են մեր տեսակետի հետ։ Այսօր բոլորիս համար էլ խնդիրը պարզ է. զինադադարն է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման պայմանը։ Զինադադարից հետո, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումից հետո, թող բանակցությունները տեւեն երկար ժամանակ։ Սովորաբար, այսպիսի հարցերի դեպքում, բանակցությունները շատ երկար են տեւում։ Դուք գիտեք, աշխարհում նմանատիպ բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ բանակցությունները նույնիսկ տասնյակ տարիներ են տեւում։ Գլխավորն այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն է եւ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տնտեսական-քաղաքական միավորի, նորմալ կենսագործունեությունը։ Եթե սրանք ապահովվեն, մնացած հարցերը, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, պետք է դառնա բանակցությունների առարկա։

― Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական պայքարը Հայաստանում։

― Ինչպես եմ ես գնահատում Հայաստանում առկա քաղաքական պայքարը։ Գնահատում եմ որպես չափազանց բնական, անհրաժեշտ եւ անխուսափելի։ Դա արդեն մարդկանց ցանկություններից չի կախված։ Եթե իսկապես ժողովրդավարական հասարակություն է, ուրեմն այդ ժողովրդավարական հասարակության մեջ պետք է տեղի ունենա քաղաքական պայքար տարբեր կուսակցությունների միջեւ՝ հանուն իշխանության։ Ուղղակի միակ պայմանն է, որ այդ պայքարը տեղի ունենա օրենքների, Սահմանադրության շրջանակներում։ Ես կընդունեմ օրենքների, Սահմանադրության շրջանակներում տեղի ունեցող ցանկացած պայքար, որքան էլ այն հաճելի չլինի իմ քիմքին, իմ հեղինակությանը, իմ անձնավորությանը։ Եթե պայքարն ընթանում է, եւ մեղադրանքները ներկայացվում են օրենքների շրջանակներում, ես պատրաստ եմ ամենայն լրջությամբ քննել, վերլուծել, հաշվի առնել ինձ ներկայացվող բոլոր առաջարկություններն ու մեղադրանքները։

Մեզ մոտ այսօր օրենքների շրջանակներում պայքարի ասպարեզ կա. դա մեր մամուլն է, խորհրդարանը։ Բայց, դժբախտաբար, պետք է ասեմ, որ մեր քաղաքական կուսակցությունները, խորհրդարանական
[էջ]
ֆրակցիաները չեն օգտվում իրենց տրված հնարավորություններից։ Եթե նույնիսկ պահանջում են կառավարության հրաժարականը, պահանջում են փողոցներում, միտինգներում, եթե պահանջում են Նախագահի հրաժարականը, նորից՝ միտինգներում եւ փողոցներում։ Բայց կա դրա մեխանիզմը, դրա օրինական ձեւը։ Ինչո՞ւ այն չեն օգտագործում։ Ինչո՞ւ այսքան դժգոհությունների դեպքում, երբ խորհրդարանը հնարավորություն ունի անվստահություն հայտնելու կառավարությանն ամբողջությամբ եւ ցանկացած նախարարի առանձին վերցրած, մինչեւ հիմա ո՛չ խորհրդարանը, ո՛չ էլ որեւէ ֆրակցիա չի օգտագործել այդ լծակը։ Եթե դա օգտագործվեր, բոլորի համար պարզ կլիներ, թե ճի՞շտ են, արդյոք, այն գնահատականները, որ տրվում են կառավարությանը կամ Նախագահին, եւ որքանով են դրանք հիմնավորված։ Կառավարությունն էլ, Նախագահն էլ հնարավորություն կունենային իրենց փաստարկները բերելու։ Այս դեպքում ժողովրդի համար ամեն ինչ պարզ կլիներ, մարդիկ չէին մոլորվի։ Այսօր ի՞նչ է ստացվում։ Ամեն ինչի մասին խոսվում է ամեն տեղ, բայց ոչ այնտեղ, որտեղ դա պետք է, որտեղ այդ խոսքի իրագործման մեխանիզմները մշակված են։ Ընդդիմադիր կուսակցությունների կողմից այս լծակներն օգտագործելու դեպքում մեր պետական կառույցները շատ ավելի հստակ կարող էին գործել, մեր ժողովուրդը չէր ընկնի մոլորությունների մեջ եւ գուցե բարձրանար նաեւ քաղաքական բանավեճերի կուլտուրան, որն այսօր մեզ չափազանց անհրաժեշտ է։

― Ինչպիսի՞ վիճակ է սպասվում մեզ այս ձմեռ։

― Այս ձմեռն ավելի դաժան ու ծանր է լինելու, եթե, իհարկե, մինչեւ ձմեռ չբացվի Վրաստանի երկաթուղին, որի հետ ես դեռ թույլ հույսեր եմ կապում։ Աբխազիայի հակամարտությունն արդեն չափազանց խորացած ու սրված է, եւ դժվար է գուշակել, թե ինչպես այն կավարտվի։ Ի՞նչ կարելի է անել։ Մենք պետք է շարունակենք մեր ակտիվ ջանքերը՝ փնտրելու եւ գտնելու հաղորդակցության այլընտրանքային ուղիներ դեպի արտաքին աշխարհ։ Նույնիսկ Աբխազիայի հակամարտության կարգավորումից հետո բացառված չեն երկաթգծի նման խափանումները։ Այդ պատճառով այլընտրանքային ուղիները մեզ օդի նման անհրաժեշտ են։ Մենք չափազանց մեծ ու շադրություն ենք դարձնում Թուր
[էջ]
քիայով եւ Իրանով անցնող ճանապարհներին։ Շատ շուտով երեւի մեզ հաջողվի հացի մի մասը ստանալ նաեւ Պարսից ծոցով, Իրանի տարածքով։ Եթե նույնիսկ հնարավոր լինի բեռները մեկ ճանապարհով տեղափոխել, այդ դեպքում էլ մենք պետք է աշխատենք դրանք բերել երեք-չորս ճանապարհով, որպեսզի առաքումները երաշխավորված լինեն։ Սրանից է կախված, թե որպիսի պատահականությունների հետ կապված կլինի ապագան։ Միշտ, ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ տնտեսության բնագավառում, այլընտրանքային հնարավորության առկայությունը չափազանց կարեւոր պայման է։

― Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարը։

― Ես որեւէ հիմք չունեմ հայտարարելու, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ վարում է անազնիվ քաղաքականություն։ Ավելին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ չի վարում նաեւ երկակի քաղաքականություն։ Մեկ անգամ է թյուրիմացություն ծագել։ Դա միակ լուրջ թյուրիմացությունն էր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ այս մեկ տարվա ընթացքում։ Խոսքս վերաբերում է այն ժամանակահատվածին, որն ընդգրկում է Հայաստանի եւ Ռուսաստանի անկախության շրջանը։ Մեր հարաբերությունները բնութագրվել են որպես կայուն, հուսալի, բարեկամական հարաբերություններ։ Իսկ հիշյալ լուրջ թյուրիմացությունն ունի իր պատճառները։ Խոսքն այս տարվա հունիսին Ռուսաստանի մեղքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության խախտման մասին է։ Այստեղ էլ հատուկ միտում չեմ տեսնում Հայաստանի նկատմամբ։ Պարզապես, որոշ անկազմակերպվածության պատճառով, Ռուսաստանն ստիպված էր ենթարկվել Ադրբեջանի ճնշմանը եւ նրան հանձնել չորս դիվիզիաների ռազմական տեխնիկան եւ զինամթերքը։ Ռուսաստանը նույն անկազմակերպվածության պատճառով այդ պահին չկարողացավ պահպանել հավասարակշռությունը եւ Հայաստանին նույնպես գոնե նույնքան ռազմամթերք ու տեխնիկա հանձնել։ Սա ամենացավոտ, ամենամեծ թյուրիմացությունն էր, որ տեղի ունեցավ Հայաստան – Ռուսաստան հարաբերություններում։ Դրանից հետո հավասարակշռությունը հիմնականում պահպանվում է։ Որքան ռեֆոր
[էջ]
միստներին հաջողվի կայունացնել իշխանությունը Ռուսաստանում, այնքան ապահով կլինեն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։

― Ի՞նչ կարծիքի եք ՀՀ Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ուղղված դիմումի մասին։

― Վերջերս հաճախ են բանավեճեր ընթանում մեր խորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ուղղված դիմումի շուրջ։ Այս դիմումն իսկապես ինչ-որ հուզմունքներ առաջացնում է, բայց ես հիմքեր չեմ տեսնում զգայական վերաբերմունք ունենալու նման փաստաթղթի նկատմամբ։ Պետք է պարզապես սառնասրտորեն ընդունել, որ սա էլ մի քաղաքական տեսակետ է, որն այսօր գոյություն ունի մեր հասարակության մեջ։ Մեր խորհրդարանում տեսակետների մի հսկա գունապատկեր գոյություն ունի, սկսած ամենածայրահեղ ռազմատենչ տեսակետներից մինչեւ ամենածայրահեղ պացիֆիստական տեսակետը։ Այս դիմումն էլ պետք է ընդունել որպես այդ ներկապնակի գույներից մեկը, որն, ըստ երեւույթին, նաեւ անհրաժեշտ է։ Քաղաքական տեսակետից ես բավական առողջ եմ համարում այն դրույթը, որ ավելի հեշտ կլիներ հակամարտությունը լուծել երկու կողմերի բանակցությունների միջոցով։ Բայց սա՝ որպես ընդհանուր դրույթ։ Սակայն այդ դրույթը տեղադրելով ռեալ իրադրության մեջ, տեսնում եմ, որ կոնֆլիկտն այնքան է խորացել, որ այլեւս այդ փուլը, այսինքն՝ երկկողմ բանակցությունների փուլը, արդյունք չի կարող տալ։ Սա իմ տեսակետն է։ Դիտենք նմանատիպ բոլոր կոնֆլիկտները եւ կհամոզվենք, որ առանց միջնորդների ոչ մի հարց չի լուծվում։ Իսրայելա-եգիպտական հարաբերությունները կարգավորվեցին Քեմպ-Դեւիդում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, արաբա-իսրայելյան խաղաղ կոնֆերանսն այսօր տեղի է ունենում ՄԱԿ-ի եւ նորից ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Բոսնիայի եւ Հերցեգովինայի հարցը՝ նույնպես։ Բոլոր նմանատիպ հակամարտություններում անպայման անհրաժեշտ է միջազգային հանրության միջնորդությունը։ Գուցե հակամարտության սկզբնական փուլում հնարավոր լիներ նման երկկողմ հարաբերությունների միջոցով լուծել հարցը։ Բայց հիմա ոչ, չեմ կարծում։ Սա է այդ փաստաթղթի իմ գնահատականը։
[էջ]

― Որքանո՞վ է մամուլը նպաստել կամ խոչընդոտել Ձեր վարած քաղաքականությանը։

― Որքանո՞վ է մամուլն օգնել իմ վարած քաղաքականությանն այս մեկ տարում։ Մի քիչ դժվար է պատասխանել այս հարցին։ Ես աշխատում եմ չկտրվել մամուլից, դրանում ինձ օգնում է մամուլի գծով քարտուղարը։ Եթե ժամանակ է լինում, հետեւում եմ մամուլին։ Ուսանելի շատ բաների էլ եմ հանդիպում, զայրացուցիչ նյութերի էլ։

Ինձ չեն զայրացնում որակումները, մեղադրանքները, վարկաբեկումները։ Դրանք պարզապես խոսում են հեղինակների քաղաքական կուլտուրայի մասին։ Ժամանակի հարցէ։ Ես կարծում եմ, ազատ մամուլն ինքը ժամանակին կթելադրի իր պահանջները, կբարձրանա նաեւ քաղաքական բանավեճի կուլտուրան, մեր հասարակական պայքարի կուլտուրան։ Ինձ զայրացնողը միայն մեկ բան է. փաստերի աղավաղումը։ Դժբախտաբար, նման դեպքերի շատ եմ հանդիպում։ Երբ պատմական փաստերն են կեղծվում, դա դեռ գուցե հասկանալի է, որովհետեւ դրանք հեռու ժամանակներին են վերաբերում եւ շատ-շատերին, ըստ երեւույթին, ծանոթ չեն։ Բայց երբ այսօրվա փաստերն են կեղծվում, երբ երեկվա ելույթը այսօր ներկայացվում է բոլորովին այլ կերպ, սա արդեն զայրացուցիչ է։ Չգիտեմ, այդ հրապարակագիրը դրանով ինչ է շահում։ Ոչինչ։ Դրանք անմիջապես հերքվում են։ Նրանց հույսն արդյո՞ք ժողովրդի կարճ հիշողությունն է։

Ես կարդում եմ, հետեւում եմ մամուլին, դա ինձ առնվազն օգնում է, չի խանգարում։ Եթե անգամ համաձայն չեմ ինչ-որ տեսակետների, ինչ-որ քննադատությունների հետ, մեկ է՝ դրանք ինձ օգնում են զգալու մեր հասարակական-քաղաքական մտքի ջիղը։ Դա չափազանց անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվելու եւ ճիշտ շեշտադրումներ կատարելու համար։

― Ավարտվա՞ծ է, արդյոք, պետական կառույցների շինարարությունը։

― Ես չեմ համարում, որ մեր կառավարության կառուցվածքը վերջնական է, մանավանդ՝ տնտեսական բարեփոխումներին զուգընթաց, մի շարք նախարարություններ պարզապես կարող են վերանալ։ Օրինակ, եթե առեւտուրը սեփականաշնորհվի, ըստ երեւույթին այդ նախարարությունը կվերանա, նույնը եւ թեթեւ արդյունաբերությանն է վերաբերում։
[էջ]
Օպերատիվ խնդիրների կողքին, ըստ երեւույթին, պետք է լիներ իսկապես մի ինչ-որ գերատեսչություն, որն զբաղվեր հեռանկարային հարցերով, տնտեսական բարեփոխումների, ֆինանսավարկային համակարգի վերափոխման գործով եւ այլն։ Այն կա։ Այդ գործով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը, նախարար ́ագրատյանը, որը միաժամանակ նաեւ փոխվարչապետն է։ Ամբողջ կառույցի էությունն այն է, որ փոխվարչապետ – էկոնոմիկայի նախարարը հիմնականում զբաղված է ավելի հեռանկարային խնդիրներով, բայց օպերատիվ խնդիրների ծանրությունը ե՛ւ նրան, ե՛ւ նրա նախարարությանը ստիպում է շատ հաճախ ներքաշվել այդ խնդիրների լուծման գործում։ Դրա համար, օգնության կարգով, նաեւ կառույցների ամրապնդման տեսակետից, չափազանց կարեւոր է ստեղծել Հանրապետության Նախագահին կից սոցիալ-տնտեսական խորհուրդ, որը կօգնի կամ կհամագործակցի էկոնոմիկայի նախարարության հետ այս ռեֆորմների իրականացման հարցում։ Այդ խորհուրդը, հուրախություն ձեզ, պետք է ասեմ, որ արդեն ստեղծվում է։ Խորհրդի կազմն արդեն պատրաստ է, եւ շատ շուտով այն հրամանագրի ձեւով կհրապարակվի։ Խորհրդում ընդգրկված են Հայաստանի, Սփյուռքի, նաեւ օտար մասնագետներ։ Մենք նույնիսկ համապատասխան ֆինանսավորում կարող ենք ստանալ միջազգային վալյուտային կազմակերպությունների կողմից։ Ինչ վերաբերում է բուն հարցին, ասեմ հետեւյալը. պետական կառույցների շինարարության ավարտը Սահմանադրության ընդունումն է։ Միայն Սահմանադրությամբ է հնարավոր վերջնականապես կարգավորել այդ հարցերը։ Միայն Սահմանադրության ընդունումից հետո դրանք վերջապես կազատվեն քաղաքական շահարկումների առարկա ծառայելու ոչ բարի դերից։ Այսօր, Սահմանադրության բացակայության պատճառով, այն բնական պայքարը, որ կա օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ, վերածվում է միմյանցից լրացուցիչ լիազորություններ կորզելու պայքարի։ Օրենքներն ընդունում է խորհրդարանը։ Օրենքները ժողովրդի կողմից չեն ընդունված։ Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրությունն այն հիմնական փաստաթուղթն է, որը պետք է ընդունվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այն կարող է դառնալ ցանկացած պետության քաղաքական կայունության հիմք։ Սահմանադրությունն անհրաժեշտ է, որպեսզի որեւէ կուսակցություն,
[էջ]
խորհրդարան կամ Նախագահ այլեւս չհավակնի ինչ-ինչ լրացուցիչ լիազորություններ կորզելու օրենսդիր իշխանությունից, կամ՝ հակառակը։ Սահմանադրությունն ընդունում է ժողովուրդը, եւ ցանկացած փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն ու միայն ժողովրդական հանրաքվեի միջոցով։ Սա է, որ վերջնականապես պետք է ե՛ւ ապահովի պետական կառույցների անկախությունը միմյանցից, ե՛ւ թուլացնի քաղաքական պայքարը։ Սա չափազանց կարեւոր հանգամանք է։ Ես ձեզ պետք է տեղեկացնեմ, որ Սահմանադրության պատրաստումն ընթացքի մեջ է։ Տեղի է ունեցել Սահմանադրական հանձնաժողովի երկու նիստ։ Այժմ հավաքվում են առաջարկությունները՝ Սահմանադրական հանձնաժողովի անդամների ներկայացրած նախագծի վերաբերյալ։ Այդ առաջարկությունների ամփոփումից հետո, կարծում եմ, Սահմանադրական հանձնաժողովը պետք է տա իր վերջնական կարծիքը՝ այո՛ կամ ո՛չ՝ նշված նախագծին։ Այս ամենից հետո նախագիծը միանգամից պետք է ներկայացվի թե՛ խորհրդարանին՝ քննարկման համար, թե՛ հասարակությանը՝ համաժողովրդական քննարկման։ Սահմանադրության նախագծում նախատեսված է նաեւ Սահմանադրության ընդունման եղանակը, որը ժողովրդական հանրաքվեն է։

― Ձեր ընտանիքն ու հարազատները Ձեր քաղաքական կուրսի եւ գաղափարների համակիրնե՞րն են, եւ որքանո՞վ են օգնում Ձեր դժվարին գործում։

― Որքանո՞վ են իմ ընտանիքը, իմ հարազատները օգնում ինձ իմ աշխատանքում, ընդունո՞ւմ են արդյոք իմ գաղափարները։

Ես, դժբախտաբար, շատ քիչ եմ հանդիպում ծնողներիս, որոնք մեծահասակ են եւ ապրում են առանձին։ Ուղղակի ժամանակ եւ հնարավորություն չի լինում, հանդիպում եմ ամիսը մեկ անգամ։ Ինձ համար ամենամեծ բավարարություն է զրուցել հորս՝ այդ չափազանց մեծ կենսափորձ ունեցող մարդու հետ։ Ընտանիքում մեծագույն երջանկություն է որդուս հետ մի փոքր, այսպես ասած, «գզվռտվելը»։ Նա արդեն 17 տարեկան տղամարդ է, բայց այնքան է լրջացել, որ նույնիսկ այդ հաճույքն ինձ քիչ է պարգեւում։ Քույրս, եղբայրներս, իհարկե, այցելում են ինձ։ Նրանք ավելի ցավոտ են վերաբերվում ե՛ւ մամուլի ելույթներին, ե՛ւ առկա դժգոհություններին, քան ես։ Նրանք ավելի շատ են շփվում մարդ
[էջ]
կանց հետ, հարեւանների հետ, բնականաբար, շատ ավելի հիվանդագին են վերաբերվում այս հարցերին։ Շատ գոհ եմ, որ որդիս այդպիսին չէ։ Նա նույնիսկ ավելի վերեւից է նայում այդ հարցերին, քան՝ ես։

Ինձ համար մեծագույն հաճույք է, եթե այդպիսի հնարավորություն ինձ տրվում է, ընթերցելը։ Ընթերցանությունն ինձ համար ամենակարեւոր զբաղմունքն է եղել, եւ ես, այս չափազանց զբաղվածության պայմաններում էլ, աշխատում եմ չկտրվել թե՛ գեղեցիկ գրականությունից, թե՛ մամուլից, թե՛ հրապարակախոսությունից։ Մի ժամանակ ես շատ հետեւողականորեն ուսումնասիրում էի ռուսական եւ մերձբալթյան դեմոկրատական մամուլը։ Դժբախտաբար, դրանք հիմա քիչ հասանելի են։ Ուշացումով ստացված նյութերն այլեւս կորցրած են լինում իրենց թարմությունը։ Այն զգացողությունը, որ ես առաջ ունեի Ռուսաստանի իրադարձությունների, զարգացումների մասին, հիմա չունեմ։ Գուցե դա նրանից է նաեւ, որ իրադրությունը շատ ավելի բարդ է, քան մեկ տարի առաջ։ Այս հարցում ինձ օգնում են անալիտիկները, ժամանակ առ ժամանակ ծանոթանում եմ նրանց վերլուծություններին, չնայած ինձ համար ավելի նախընտրելի կլիներ անձամբ զբաղվել այդ հարցով։

― Կա՞ն արդյոք տարաձայնություններ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ։

― Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ տարաձայնություններ չկան։ Եղել է միայն մի դեպք, մի տարաձայնություն, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը Հռոմի կոնֆերանսին։ Այդ տարաձայնությունն արդեն հարթված է, եւ այսօր երկու իշխանությունների միջեւ որեւէ տարաձայնություն չկա։ Ժամանակ առ ժամանակ ԼՂՀ-ի Գերագույն խորհրդի նախագահության եւ Հայաստանի իշխանությունների միջեւ տեղի են ունենում քաղաքական կոնսուլտացիաներ, իսկ գործադիր իշխանությունների միջեւ կապերը մշտական են։

Այժմ՝ ռազմական իրավիճակի մասին։ Մայիս-հունիսյան բուռն իրադարձություններից՝ տեղատվություններից եւ մակընթացություններից հետո, իրավիճակը համեմատաբար կայուն է ե՛ւ Լեռնային Ղարաբաղում, ե՛ւ մեր սահմաններում։ Տեղի են ունենում տեղական բնույթի գործողություններ, փոխհրաձգություններ, առաջխաղացումներ եւ ետ
[էջ]
ընթացներ։ Մասնավորապես մի փոքր ավելի հեղհեղուկ է վիճակը Մարտակերտի շրջանում, ուր առաջխաղացումներն ու ետընթացները շատ հաճախ են տեղի ունենում։ Կայուն է Լաչինի միջանցքի վիճակը, թեեւ ժամանակ առ ժամանակ այստեղ ճնշման որոշակի մեծացում է զգացվում։ Մեր սահմանների վրա լուրջ փոփոխություններ չկան, բայց, ցավոք, պիտի նշեմ, որ նույնիսկ այս քիչ թե շատ կայուն թվացող իրավիճակում ունենում ենք զոհեր եւ ավերածություններ։

Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է, որ կարծեք թե ստեղծվել է ուժերի հավասարակշռություն։ Այն խնդիրները, որ կան մեր ազատամարտիկների առջեւ, մտահոգում են նաեւ ադրբեջանական բանակին։ Նրանց մոտ էլ են լրջորեն դրված դասալքության, զինակոչի ապահովման խնդիրները, փչացած տեխնիկայի վերանորոգման հարցը (թերեւս նրանց կորուստները շատ ավելի մեծ են)։ Ստեղծված այս հավասարակշռությունը գուցե լավ հիմք է զինադադարի պատրաստակամություն հայտնելու համար։

«Հայաստանի Հանրապետություն», 14 նոյեմբերի, 1992 թ.։

Հրատարակված՝ «Մեր ամենակարեւոր ձեռքբերումը Հայաստանի ներքին կայունությունն է» վերնագրով։


  1. «Հայաստանի Հանրապետությունը» ծանուցում է, որ այդ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը տպագրվել են նախապես՝ նոյեմբերի 13-ի համարում։ Նախագահի պատասխանները տպագրվել են՝ թերթի խմբագրության կողմից հարցերի փոխարեն դրված ենթավերնագրերով։ «ՀՀ»֊ի նախորդ համարում իրականում տպագրված է հարցերի վերաշարադրանքը։ Դրա հիման վրա աշխատել ենք վերականգնել հարցազրույցի տեսքը եւ դուրս ենք թողել խմբագրության կողմից դրված ենթավերնագրերը։