[ 413 ]

ԵՐԿՈՒ ՏՈՂ

Ճշմարտությունը կրոն է,
Նորան միայն խնգրեցեք,
Իսկ նորանից ոչինչ:
Robert Owen

Ազատությո՜ւն, գոչեցի, թո՛ղ որոտա իմ գլխին,
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, թող դավ դնե թշնամին.
Ես մինչ ի մահ, կախաղան, մինչ անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ՛ կրկնեմ, անդադար, ազատությո՞ւն:
Կոմս ԷՄՄԱՆՈՒԵԼ

Հայկական դպրության ասպարեզը իջանելուց հետո, քանի մի անգամ հանդիպեցավ մեզ, երես առ երես պատահել անամոթ վատության: Եվ ո՛չ անգամ վշտացանք և ո՛չ անգամ վիրավորվեցանք այդ հարձակմունքներ՝ից, այլ մանավանդ ցավեցանք հարձակվողների վերա, որովհետև բարոյական հիվանդությունը մինչև ի մահ տիրելով նոցա վերա, պատճառ էր եղել այդ ցնցողական և անգիտակից շարժողութեններին։

Մեք, վաղ ուրեմն, գուցե շատ հառաջ, քան թե գրիչ առինք ու հրապարակ իջանք, գիտեինք, որ խավար շրջապատի մեջ բանտարկվածների համար շատ ցավեցուցիչ է ազատ լույսը, թերևս աչքերի նկատմամբ, գիտեինք, որ հին խելքերը երբեք համաձայնելու չէին խաղաղությամբ տեղի տալ նոր գաղափարներին, գիտեինք, որ նորը պատերազմով պիտի կանգնեցներ իր դրոշակը հնության ավերակների վերա։

Այս գիտութենից հետևեցավ այն, որ այդ հարձակմունքը, թերևս շատ անգամ մեր անձին վերա, փոխանակ մեր գաղափարների, ո՛չ երբեք կարողացան, և ո՛չ նաև մի մազի չափ, խոտորեցնել մեզ մեր ուխտյալ ճանապարհից։

Այսօր, վերստին հանդեպ է ելանում մեզ խավար տգիտությունը, յուր սոփեստական մեծ վայելչությամբ։ Նա զարդարված է այսօր փիլիսոփայի և աստվածաբանի անուններով. այս անգամ երևում է նա պ. Չամուռճյանի կերպարանքով...[1] [ 414 ]

Եթե վատությունը, ձեռնածուների արկղի նման, երկու հատակ չունի, ապա ուրեմն պ. Չամուռճյանը հասել է մինչև վատության հատակը։ Երևակի վերոգրյալ տետրակը մեզ ուղարկողը գրում էր, թե Պոլիս ամեն տեսակ մարդերից ցուրտ ընդունելություն է գտել այդ գրվածքը, իսկ մեր վերա այդչափ ևս տպավորություն չգործեց, և եթե այսօր, այդ մասին մի երկու տող գրելու զիջանք, այդ պ. Չամուռճյանին պատասխանելու համար չէ, այլ ընթերցող հասարակությունը հարգելու։ Պարոնի վայր ի վերո աղճատաբանությունքը ստոր են ամենայն տեսակ քըննութենից և Մեղուին և պ. Այվատյանին[2] մեր շնորհակալությունը հայտնելով, չենք կարող, միևնույն ժամանակ, չհայտնել մեր առ ի սրտե կարեկցությունը պ. Չամուռճյանի գրվածքին պատասխանելու խորհրդով կորուսած ժամանակի վերա։

Ինքնակոչ փիլիսոփայի գրվածքը ծայր ի ծայր կարդալով, երկու շարժառիթ տեսանք, որ կարապետել են պարոնին դեպի այդ վիհը:

Առաջին, երբ մեր փոքրությունը ոտք կոխեց Պոլիս, ազգային լրագիրները մի երկու տող գրեցին մեր մասին, մանավանդ արևելյան միանգամայն և նահապետական հյուրասիրութենից[3] շարժված, քան թե պարտականութենից դեպի մեր արժանավորությունը, որ բնավ պահանջողության հանդգնություն չունի։

Այդ հրատարակությունքը, անշուշտ, ազգի մեծագույն մասին վերա բնավ ազդեցություն չգործելով, երևում է թե նետի նման ծակել են չխոստովանված փիլիսոփայի անձնասիրությունը։

Մեր սրտի խորքից ցավում ենք, որ մեր անունը, թերևս առանց մեր կամքի և գիտության, մի այդպիսի վիշտ է պատճառել պարոնին. մյուս [ 415 ]

կողմից չափավորվում է մեր սրտի ցավը, տեսանելով որ պարոնը փարատել է, կամ գեթ աշխատել է փարատել, յուր սրտի ցավը խոշոր գեղջուկ հայհոյությամբ։

Ինչ որ մեզ է վերաբերվում, այդ հայհոյությունների ընդդեմ, ուրիշ բան չունինք ասելու, բացի այն խոսքերից, որ հռչակավոր Ֆոքսը դրեց մի անգլիական Լորդի, որ գրել էր նորան հայհոյությամբ լցված մի նամակ։

«Sir, ձեր նամակը, այսինչ թվականից, ստացա։ Այդ նամակը առաջևս է այժմ, քառորդ ժամից հետո կլինի քամակումս, որի մասին, շնորհ ունիմ տեղեկություն տալ ձեզ. անձնանվեր Չ. ՖՈՔՍ»։

Երկրորդ և ավելի բթամիտ շարժառիթը, պաշտպանել չարագործ Պողոսը և պահպանել նորա խայտառակված ճակատի վերա եկեղեցական անունը։ Որչափ ևս գրվածքի սկզբում գործ դնե պ. Չամուռճյանը յուր նվիրական վերացյալ և թանձրացյալ բառերը, անշուշտ, կամելով վարագուրել գրելու շարժառիթը, այնուամենայնիվ, այսօր արևի պես հայտնի է, որ գրվածքի հոգին, բոլորովին քննականից դուրս, պատկերացնում է մի կատաղի թշնամություն, երկրորդ, որ դրվածքի հետևությունն է Պողոսը պաշտպանել։

Ինչ որ մեր ամբաստանված նամակի մեջ ասել ենք[4], նույնը կրկնում ենք այսօր և վճռաբար հայտնում ենք, որ մի քայլափոխ ևս հետ կոխելու կամք չունինք, ոչ միայն պ. Չամուռճյանի շաղփաղփելուց և յուր խորին փիլիսոփայության շոշափելի չքավորությունը հայտնելուց, այլև եթե նորանից հրավիրված կրոնական ժողովը դիմե դեպի նզովքը, այդ խավար դարերի խավար մնացորդը, ջաղջախ եղեգը, որ շատ անգամ գավազան են կարծում ողորմելի՛ մարդիկ։

Սկզբունքների համար մեզ տրված սոցիալիստ, կարմիր հասարապետական, Ժ. Ժ. Ռուսսոյի դրությունքը ընդունող և այլն, և այլն, և այլն ածականների վերա միօրինակ ժպտում ենք և շտապում ենք հայտնել, որ չենք ընդունում ոչինչ հեղինակություն (autorite՛) և մեր ամբաստանված նամակի մեջ և ոչ անդամ մի բառ կա Ժ. Ժ. Ռուսսոյից։ Բայց թե երկու անգամ երկուքը չորս է ինչպես Ժ. ժ. Ռուսսոյի համար, նույնպես և իմ համար, այդպիսի դիպվածում Ժ. Ժ. Ռուսսոյի դրության հետևող չեղանք, այլ ճշմարտության, իսկ ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ, թեև պ. Չամուռճյանը այդ մասին ևս հայտնե յուր երեխայամիտ, անդատաստան պահանջողությունքը։

Հարգել և պատվել հանճարը և բանականությունը ուսած լինելով [ 416 ]

վաղուց, անունից երկյուղ չունինք, ո՛չ Ռուսսոյի և ոչ Վոլթեռի, այո՞, պարտական իսկ ենք մեծարել և հարգել հանճարը և բանականությունը, այն աստվածային քուրաները, որոնցից առաջին անգամ դուրս թռան ազատության կայծերը։

Այո՛, գիտենք հարգել ոչ միայն Օուենը, Պրուդոնը, Ֆուրիեն և Ֆոհթը, այլև Շիլլերը, Գյոթեն, Ֆիհտեն, Քանթը և Հեգելը, ճնշված մարդկության այն անմահ բարեկամքը և անտարակույս, պ. Չամուռճյանի աչքում հերետիկոսները և հերձվածողները։ Բայց երջանկություն և փառք կհամարինք մեզ, միասին մնալ այդ բոլորի հետ և միասին անհավատ և հերետիկոս կոչվել, քան թե բաց աչքով մեր մարդկությունը, մեր մարդկային ազատությունը և իրավունքը ուրանալով, պ. Չամուռճյանի հետ բռնվիլ բարոյական հարինքից և ճոճալ մի տղայամտութենից դեպի մյուս սոփեստությունը, մի սխոլաստիկականութենից դեպի մյուս աբեղայամտությունը։

Երջանիկ կհամարինք մեզ, հռչակելով մարդկային ազատությունը, իրավունքների հավասարությունը, որոնք ստրկացած են կամ բռնակալների կամ դարավոր ավանդությունների (tradition) որևէ խաժամուժ ամբոխի (և այս կերպով մարդագիր օրենքը շեղված բնականից, ոչ Մովսիսի տախտակներից[5], այլ այն շավղից, որ բացում էր մարդկային բանականությունը) բամբասվիլ և հայհոյվիլ, քան թե Կրոնական ժողովի օրհնությունը վայելել պ. Չամուռճյանի շնորհակալության հետ, Պողոս չարագործը եկեղեցական ճանաչելով, հարստահարության կողմնակից լինելու թեությամբ։

Քա՛վ լիցի մեզ. ո՛չ երբեք։ Պարտավորվածը քահանա ճանաչելով պիտի արհամարհենք քահանայությունը, կամք չունինք, մատնելով չարագործը քաղաքական կառավարության ձեռքը, միմիայն պաշտպանում ենք հասարակաց իրավունքը։

Եթե պ. Չամուռճյանը երկար տարիներով, հարակցություն ունենալով եզվիտների հետ և շատ անգամ գործիք լինելով նոցա ձեռքում, ամենայն քաղաքական իրավադատության մեջ տեսանում է ինկվիվիցիո, հանցանքը մերը չէ, այլ յուր տգիտությանը, որ չէ կարողացել մինչև այժմ ուսանել եվրոպացիների փոքր ի շատե ազատ օրենսդրությունքը։

Անգլիական պառլամենտները խավար դոմինիկյանների[6] [ 417 ] րը չեն, անգլիական օրենսդրությամբ մարդու անձնավորությունը պաշտպանված է ամենայն կերպ, առավել քան թե բոլոր Եվրոպայի մեջ, բայց կան հանցանքներ, որ մահով է պատմում այդ ազատ կառավարությունը։

Իսկ մեք Պողոսի համար մահապարտության խոսք արած չէինք, և վատությունը միայն հարկադրել էր պ, Չամուռճյանին քաշքաշելով մեր ասածը, ինկվիզիցիոն հանդես հանել։

Թող ընթերցող հասարակությունը վերստին կարդա Պողոսի չարագործությունքը Մեղուի մեջ և թող կարդա ոչ որպես սոսկ լուր, որ վերաբերություն չուներ ընթերցողներին, այլ որպես մարդ և մարդկային զգացողությամբ։

Աղջկա կուսությունը խախտել, հետո ամուսնացնել նորան յուր մանուկ փոքրավորի հետ, հետո ստիպվելով առևանգյալ կնոջ բողոքելուց, ամուսնությունը լուծել և վերստին պսակ դնել մի այլ մարդու հետ։

Մի ուրիշի ամուսնություն հինգ հարյուր ղուռուշի համար լուծել և վերստին այլ մարդու հետ ամուսնացնել։

Հղի կինը կապել և այնքան ծեծել, որ հղացած զավակը վիժե և այլն, և այլն, և այլն։

Մեք սարսափում ենք այս տողերը գրելով, որովհետև արյամբ չափ հարգում ենք մարդկային ազատությունը և իրավունքը, իսկ պ. Չամուռճյանը, այս հանցանքների մոտից թեթևությամբ քերվելով, ինկվիզիցիոնական է համարում Պողոսը դատաստանի մատնելը և մտածում է թե այդ անտեղի և գեղջուկ բացագանչությամբ պիտի կարողանա բռնաբարել ազատությունը, խե՜ղճ մարդ։

Մեք, մեր ամբաստանված նամակով, այդ չարագործությունների համար, մեր կարծիքը Պողոսի մասին հայտնեցինք այնպես, որ ավել չէինք, եթե այն բռնաբարված աղջիկը լիներ մեր քույրը, եթե այն ծեծված կինը լիներ մեր ամուսինը, բայց կարծում ենք, թե պ. Չամուռճյանը այնպես խոսելու չէր, ինչպես այժմ խոսեցավ, եթե Պողոսի չարագործության ենթակա եղած լիներ յուր քույրը կամ կինը։

Ինչի՞ համար է այս խտրությունը, ի՞նչ բանով ավելի իրավունք ունի պ. Չամուռճյանի պատվելի դուստրը կամ ամուսինը, քան թե մի վանցի լլկված և բռնաբարված անմեղ աղջիկ, քան թե մի նահատակված կին, քան թե մի զավակ, որ, դեռ հրապարակի լույսը չտեսած, սպանվում է պ. Չամուռճյանի վարդապետի ձեռքով և մոր արգանդից տեղափոխվում է դեպի գերեզման։

Եվ այս տեսակ անասելի և անլսելի ոճիրների համար, չարագործը եկեղեցական կամ քրիստոնյա չճանաչելը հանցա՞նք է կամ անօրենություն, ինչպես կամի հավատացնել մեզ պարոնը յուր տիտայական փիլիսոփայությամբ: [ 418 ] Եվ ո՛վ է այն մարդը, որ պիտի փակե մեր բերանը այս անօրենությունների ընդդեմ բողոքելուց, ո՛վ պիտի համարձակի բռնանալ մեր ազատ խղճմտանքի վերա և հարկադրել եկեղեցական ճանաչել մի պիղծ էակ, որ կորուսանում է յուր սոսկ մարդ կոչվելու իրավունքը անգամ. պ. Չամուռճյա՞նը, յուր փտած ու վաճառված գրիչով, թե՞ Կրոնական ժողովը յուր մտացածին իրավասությամբ։

Ի՞նչ ունի մեզ ասելու Կրոնական ժողովը, եթե ասենք նորան, թե Կրոնական ժողովի գործը և պաշտոնը է քննել և դատել հոգևորների այն գործերը միայն, որ ուղղակի վերաբերություն ունին դավանաբանական խնդիրների։

Ո՞ր աշխարհի մեջ տեսված է, որ եկեղեցականը, քաղաքական կամ քրեական հանցանքների համար դատվի կրոնական ատենի առաջև։

Մեք բողոքում ենք, մինչև այժմ հայոց մեջ եղած այս անկարգության ընդդեմ։ Մեր հոգը չէ, եթե այդ կտորը սխալմամբ անցած ևս է Սահմանադրության մեջ[7]. դորա հակառակ դարձուցանում ենք ազգի ուշադրությունը այս բանի վերա և խնդրում ենք սրբագրել, եթե հիրավի առանց բացատրության ասված է, թե եկեղեցականների դատը պատկանում է Կրոնական ժողովի տեսչության։ Եկեղեցականը, քաղաքական և քրեական գործերի պատճառով պիտի դատվի քաղաքական և քրեական ատյանների առաջև, միայն Կրոնական ժողովի կողմից մի պատգամավորի ներկայությամբ, որ հարկ դիպվածում պաշտպանե պարտավորվածի իրավունքը, եթե քաղաքական կամ քրեական ատյանները հակին դեպի անարդարություն։

Եվ մի՞թե եկեղեցականը, գողության, անառակության և սպանության համար պիտի հանդիման լինի կրոնական ատենի առաջև, մի՞թե այդ կրոնական ատյանը գողությունը, անառակությունը և սպանությունը պիտի համարե կրոնական խնդիրներ, ուրեմն և Կրոնական ժողովի դատաստանին ենթակա, մի՞թե այդ հանցանքները գործող եկեղեցականը նույն պատիժը կրելու չէ, ինչ որ պիտի կրեր մի աշխարհական։ Այդպիսի դիպվածում, եկեղեցականությունը չէ՞ դառնում արդյոք մի ապաստանարան, ուր կարելի էր ամենայն անօրենություն գործել անպատիժ։ Եվ եթե այդպես պատահի, ձախողակի, այնուհետև այդ եկեղեցականությունը պիտի դատավո՞ր նստի ուրիշի խղճմտանքին, պիտի հանդգնի բերա՞ն բանալ, մա՞րդ խրատել, իրավասությո՞ւն բանեցնել: [ 419 ]

բերա՞ն բանալ, մա՞րդ խրատել, իրավասությո՞ւն բանեցնել։ Ողորմելի՛ է այն մարդը, որ պիտի ընդունե այդպիսի եկեղեցականությունը։

Մեր համար, օրենքի և իրավունքի առաջև, ոչ եկեղեցական կա, ծայրացյալ իրավունքներով և ոչ անհագագ ստրուկ ղրկված ամենայն իրավունքից և արտոնութենից. երկու դիպվածում ևս տեսանում ենք լոկ մարդ, բոլոր մարդկային կատարելություններով և թերութեններով։ Ուստի, մինի միստիկական իրավունքը և պատիվը երկրորդի ստրուկ համարվելու սուտ փաստի հետ միասին մեր կողմից պ. Չամուռճյանին ընծայելով, շտապում ենք ասել, որ օրենքի և իրավունքի առաջև քըննըվում է և դատվում է նախ գործը և ապա գործողը։ Գործը գնահատելով կարելի է վարձատրել մի առաքինություն և դարձյալ, պատմել և պատուհասել մի չարագործություն։ Բայց չարագործը եկեղեցական է, մեր փույթը չէ. մեք կդատապարտենք նորան պատմության առաջև, իսկ պ. Չամուռճյանը եթե կամի խունկ և զմուռս ծխել այնպիսուն, ազա՜տ է։

Մի գործ կամ մի մարդ պաշտպանելու կամ դատապարտելու ժամանակ մեք հիմնվում ենք միմիայն այն անխախտելի հիմքերի վերա, որ ազատ իրավունքը և առողջ բանականությունը թելադրում է. հետևաբար ոչինչ կանխակալ կարծիք, ոչինչ սրբացուցած ավանդություն չէր կարող արգելք լինել մեզ։


Աշխարհի պատահական կոչումները և պատվանունները չեն կարող օրենքի և իրավունքի առաջև միջնորմն լինել հանցանքի և հատուցումի մեջ, որովհետև այս հատուցումը, վերստին կրկնում ենք, մի լոկ վրեժխնդրություն չէ, այլ հասարակաց իրավունքի պաշտպանություն։

Հոգևորականությունը, օրենքի և իրավադատության առաջև չունի այն միստիկական խորհուրդը, ինչ որ ունեցած տեսանում ենք պ. Չամուռճյանի համար։

Հոգևորականք նախ և հառաջ քաղաքացի են և ապա հոգևորական,ուրեմն, որպես կցորդ քաղաքական իրավունքների, պատասխանատու հասարակաց օրենքի առաջև։

Մարդկության գլխից անցածը ուսուցել է մեզ, որ ամենայն յուր մեջ միայն փակված և կենտրոնացած կացություն, սկսած Եգիպտոսի քուրմերից մինչև Պիոս յոթերորդի ձեռքով վերականգնյալ պ. Չամուռճյանի հոգեհարազատքը [8]վնաս տվեցին մարդկության: Այդ կացությունքը, կտրված բաժանված հասարակաց մարմնից, ոգևորված դժոխային եսականությամբ, բռնաբարեցին ուրիշները և հափշտակելով նոցա [ 420 ]

զորացուցին յուրյանց չարաչար գործադրությունը ազատության:

Այնուհետև մարդիկ ընկան բարոյական գերության մեջ, այն է, մտքի և բանականության գերության մեջ, ուր մարդը համարձակություն չունի ինքնուրույնաբար մտածելու, այլ դատապարտված է հետևիլ յուր դահիճների թելադրության. նա ստիպված է գնալ այն ճանապարհը, որ օգտակար է միմիայն այդ կացութեններին։

Այո՛, շատ դարեր գնացին մարդիկ այդ ճանապարհը, բայց ի վերջո, երբ երես առ երես հանդիպեցան և զարկվեցան անանցանելի պատին, որ խաչաձև կտրում էր նոցա ճանապարհը, կանգ առին և սկսան մտածել։ Թե ո՛րչափ փոխված է այժմ այդ խավար ճանապարհը, կամ թե ո՛րչափ մարդիկ դեռևս առ թարթափ գնում են նորանով, շատ անգամ առաջնորդված պ. Չամուռճյանի նման մի աղոտ լուսով լապտերի, այդ խնդիրը այս տեղիս վերաբերություն չունի։

Բայց այս է բանը, թե պ. Չամուռճյանը, ի՛նչ նկատմամբ արդյոք եկեղեցականների դասը աշխարհականներին անմերձենալի քարոզելով, բարձրացնում է մինչև քուրմերի և եզվիտների կացությունքը։

Ոչ բնավ պիտի ընդունինք այս դրությունը, քանի որ մեր եկեղեցականք ժողովրդի ընտրությամբ և հավանությամբ լինում են եկեղեցական, քանի որ մեր եկեղեցու կառավարությունը սահմանադրական է, քանի որ մեր եկեղեցականներին դեռևս շատ բան պակաս է եգիպտական քուրմ կամ եզվիտ շինելու համար։

Այս դրությունը մերժելով վերստին կրկնում ենք, թե եկեղեցին ազգն է, իսկ հոգևորականությունը սպասավոր այդ եկեղեցուն։ Ազգը, ամենայն օր իրավունք ունի, այդ հոգևորներից մինը յուր լավության համար պատվելու և սիրելու, իսկ մյուսը, յուր վատթարության համար, դատապարտելու և պատժելու։

Մեր փույթը չէ, եթե, ոտքից մինչև գլուխ միստիկականությամբ խմորված, պ. Չամուռճյանը նայում է հոգևորների վերա, որպես անմերձենալի մարդերի վերա. մեր փույթը չէ, եթե մյուս կողմից Կրոնական ժողովը յուր տեսչության սեփական համարում է հոգևորների դատաստանը, մեք կրկնում ենք, թե հոգևոր անձինք, որպես մարդ և որպես անդամ եկեղեցու ազատ չեն հասարակաց ազգի անկողոպտելի իրավասութենից և հասարակաց ձայնը, հասարակաց բողոքը, մի հոգևորի անօրեն գործերից, լիակատար զորություն ունի մարդասպանը, գողը, պոռնիկը, շունը, հարստահարողը, վեսը, ամբարտավանը, ազգատյացը և այլն, և այլն եկեղեցու բեմի վերայից չքացնելու համար։

Թող չվախենա պ. Չամուռճյանը, այս դատապարտության հետ ոչ [ 421 ] երբեք հարակից է այն թատրոնական գործողությունը, զգեստավորելով և մերկացնելով յուր քահանայական զգեստներից պարտավորվածը։

Այդ դատապարտության մեջ, որպես նաև դատավճիռը գործ դնելու մեջ, պաշտոնակատար է միմիայն խղճմտանքը և իրավադատությունը։

Այս խոսքերը ասելուց հետո ամենայն իրավունք տալիս ենք պ. Չամուռճյանին, կամեցածի չափ, մաշտոցի կամ Սուրբ գրքի խոսքերը քաշքաշելու։

Մյուս կողմից, Կրոնական ժողովը, եթե ստուգիվ, և ոչ որպես խրտվիլակ[9] կամ մի այդպիսի ժողով, ապա ուրեմն կազմված չէ հոգեվորների անարժանությունքը քողարկելով ժողովրդի գայթակղությունը զորացնելու համար, նա կազմված չէ անիրավությունը պաշտպանելով, հարստահարված ազգին թշվառության մրուրը մինչև տակը խմեցնելու համար, այլ ազգի ապականող աղվեսները բռնելու և հոտը գիշատող գայլերը ջնջելու համար։

Ազգը չէ հոգևորների համար, ուրեմն և ոչ Կրոնական Ժողովի համար, այդ գաղափարը թող հանեն միանգամ յուրյանց մտքից, այլ հոգևորը և Կրոնական ժողովը եղած են և կան ազգի համար, և նոցա հարուցանողը, պահողը և դարմանողը ազգն է դարձյալ։

Անցան այն ժամանակները, երբ մարդիկ ոգևորվում էին վերացական և միստիկական բաներով, անողոքելի իրական աշխարհը, երկաթի գավազանը ձեռքում, պահանջում է յուր արդարացի հարկը։ Մարդկությունը կապված է երկրագունգի հետ. փորձերը ուսուցին նորան, յուր երջանկության և թշվառության պատճառները գտանել երկրագունդի վերա։

Անցան և անդառնալի անցան այն խավար օրերը, երբ մարդիկ երջանիկ էին համբուրելով մի սևագլխի քղանց կամ շատ անգամ զոշաքաղությամբ և պոռնկությամբ ապականված մի ձեռք։

Ո՛հ, ինչ սարսափելի վիհ կա այն անցած օրերի և այժմուս մեջ։ Այս րոպեիս այդ մարդիկը քաջ գիտելով, որ աժանավորությամբ չեն կարող շահիլ ազգի համակրությունը, փորձ են փորձում բռնանալու նոցա վերա, կոպիտ ուժի օգնությամբ, կամ յուրյանց խավար ատմոսֆերի մեջ նզովքի փայլակներ փայլատակեցնելով։

Երանի՜ այն մարդուն, որ յուր անձը և գրիչը կնվիրե դոցա անբնական իշխանությունը ազգի վերա պահելու համար, երանի՜, որ կաշխատի ճնշյալ ժողովրդի իրավունքը իսպառ ոտքի տակ առնելու համար։ [ 422 ] Վա՛յ մեզ, որ ոչ երբեք պիտի արժանանանք, այս երանության։

Փա՜ռք, ի խոնարհ, հՅուսկյուտար, պ. Չամուռճյանին...

Պ. Չամուռճյանի և մեր գրվածներից պարզ երևում է, որ մեր երկուքի ճանապարհը այլ է բոլորովին և սոքա այնպիսի ճանապարհներ են, որ ոչ բնավ հանդիպում են միմյանց։

Մեր նվիրական պարտականությունն է, որչափ մեր ուժը կտանի, սպասավորել մարդկության, քանի որ միասին ապրում ենք երկրագունդի վերա. խոստովանում ենք մեր տկարությունը, որ չենք կարող բաժանվիլ երկրագունդի մակերևույթից։

Պ. Չամուռճյանը, գտանվելով երկրագունդի վերա, ապրում է շատ հեռծի նորա մակերևույթից. երկիրը փոքր է նորա մեծությանը տանելու համար։ Շեքսպիրը, Համլետի բերանով, բանտ է անվանում երկիրը և մնում է դարձյալ երկրի վերա, իսկ պ. Չամուռճյանը թռչում է նաև Օրիոնից բարձր...

Գիտենք, դարձյալ պիտի պար գա Հերոդիադան[10], դարձյալ պիտի աշխատություն հանձն առնու պ. Չամուռճյանը յուր պառավական հերետիկոս և անհավատ խոսքերը մեր համար գրելու. այդ նորա միակ ազդու զենքն է, հասարակաց խոստովանությամբ սեփականված։

Այդ զենքը, մինչև մեզ հասանելը փշրվող է, ուստի և կարող միմիայն մեր հեգնական ժպիտը շարժելու. մյուս կողմից շատ ավելորդ չէ հայտնել, թե կուրության և բռնակալության մեջ, այո՛, հավատ չունինք, հավատալով, որ աստված ազատ է և առաջին լույս. ուստի և ամենայն հավատ դեպի նա ազատ խղճմտանքով և գիտակից ազատությամբ։

Կարկատած աբեղայական խոսքեր, հավատացնում ենք, որ Ժանգոտ փարայի արժեք չունին մեր աչքում։

Ահավասիկ մեք կանգնած ենք այժմ, բաց հրապարակի վերա և, թշնամիների զենքերից անխոցելի մնալու ակնկալությամբ, պատնեշ չենք կանգնեցնում մեր առաջև զանազան սուտ սկզբունքներ, սոփեստական գաղափարներ, որոնց չենք հավատում, որ չենք ընդունում և որ մերժում ենք միահամուռ։ Մեք խոսում ենք պարզ, այնպես, ինչպես առանց կարմրելու կարող էինք մեր բանականության հաշիվ ու համար տալ մեր ասածների համար։ Բայց և այսպես ոչ երբեք արգելառիթ ենք պ. Չամուռճյանին, օրը յոթը ճանապարհ կատարել Բիլուարտի աստվածաբանութենից դեպի Թեսավրոսի փիլիսոփայությունը, և այս վերջինից դեպի առաջինը։ [ 423 ] Մեք ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ։

Բայց այն խեղճ հայը, այն հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ և քաղցած հայը, ոչ միայն ճնշված օտարներից և բարբարոսներից այլև յուր հարուստներից, յուր հոգևորներից և, կիսագրագետ, ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից, ահա այն հայը ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը և նորան դարձյալ, առանց և վայրկենական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը։

Պաշտպանել այն հայի առաթուր կոխված իրավունքը է մեր կյանքի բուն խորհուրդը և նպատակը։ Եվ այս նպատակին հասանելու համար չէ պիտո ընկրկինք ոչ բանտի և ոչ աքսորի առաջև, ոչ միայն բանիվ և գրչով, այլև զենքով և արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը և մինչև այժմ քարոզած ազատությունը նվիրել և սրրել մեր արյունով։

Ահավասիկ մեր դավանությունը, որի մեջ տեսանամ ենք ազգի փրկությունը։

Քրքրելով մեր անբախտացած ազգի թշվառությունների տարեգիրքը, ինչ ենք տեսանում։

Ո՛րտեղ մի գայթակղություն, որի պատճառը չէր եկեղեցական, որտեղ հարստահարություն, որի հերոսը չէր եկեղեցական, որտեղ խռովություն, որի խմորը չէր եկեղեցական։

Այո՛, Ժամանակը լցված է, ուստի և հրապարակի առաջև ասում ենք, տերութենական լրտես՝ եկեղեցական, ազգը մատնող և դավաճանող եկեղեցական, փառքի և պատվանշանի համար, թողունք նյութական կողոպուտը․․․ կաթողիկոս թունավորող՝ եկեղեցական, եկեղեցի կողոպտող եկեղեցական, չարաչար արբեցության համար պատուհասվելուց փախչելով, յուր եկեղեցուն դրժող և դեպի պապականություն դիմող՝ եկեղեցական, կաթողիկոս չընտրվելու համար հավատն ուրացող՝ եկեղեցական, հրապարակյալ ճակաճանության մասին դատաստանից խիթալով վեղարը գետնին զարկող, կրոնավարական կարգը ուրացող և մինչև յուր անասնական կյանքի վերջը բոզի հետ կենակից՝ եկեղեցական, դպրոցների գումարը անհետացնող՝ եկեղեցական, ի վերջո ամեն բան, եկեղեցական. վասն զի ձանձրալի է մի ըստ միոջե թվեր։

Իրավունք չունե՞ր արդյոք Հյուսիսափայլ հայոց եկեղեցու ոտքից մինչև գլուխ ռեֆորմը պահանջելու։ [ 424 ] Այո՛, մի տեսակ մարդիկ, կարծելով, թե Հյոսիսափայլ խնդրած վերանորոգությունը վերաբերվում է դավանաբանության, թև առին ու թռան, ո՛հ, ո՛հ, Հյուսիսափայլը բողոքականություն է խնդրում, գոչելով։

Հյուսիսափայլ կրոնական օրագիր չէ և դավանաբանության հետ բնավ վերաբերություն չունի։ Նորան հերիք է, և յուր պարտքը չի կըշռով կատարած պիտի համարի, եթե կարողանա երկրայինը միայն քարոզել, աստղերից վեր չկա Հյոսփսափայլ։ Ուր թողունք, որ Հյուսիսափայլը ասած էր, թե հարկավոր է այս ռեֆորմը կատարվի ինքնուրույնաբար, հեռի մնալով պապական և բողոքական եկեղեցիներից։

Կրոնական հավատալիքը, վերացական բաներ լինելով, այլև խըղճմըտանքի սահմանի մեջ ամփոփված, պիտի վերանորոգվին կամ հնանան յուրաքանչյուր անձին սրտի և հոգու մեջ չրացյալ ազատությամբ։ Ոչ ոք իրավունք չունի բռնաբարել ուրիշի խղճմտանքը և սրտի ազատ խոստովանությունը և Հյուսիսափայլը, համարձակվում ենք այսօր ասել, ազատամտության կողմից վերջին օրագիրը չլինելով, ոչ երբեք ներած է ինքյան և ոչ բնավ պիտի ներե ուղղել յուր հայացքը մի այնպիսի կետի վերա, ուր մի ուրիշի ազատությունը բռնաբարել կամ գեթ սահմանավորել կենթադրվեր։

Հյուսիսափայլ խնդրած ռեֆորմը վերաբերվում էր եկեղեցական կառավարչության, ռեֆորմ, որով պիտի սանձահարվեին ոչ միայն Պողոսը և Նիկողոսը, որոնց մասին Հյուսիսափայլը բողոքած է ժամանակ առ ժամանակ, այլև շատերը... այլև Երուսաղեմի միաբանությունը[11] [12]

Պ. Ջամուռճյանի կարկատած աստվածաբանությամբ եկեղեցականների գործերը պահվում են Կրոնական ժողովին, այսինքն, նույնիսկ [ 425 ] եկեղեցականներին, և ազգը իրավունք չունի այդ բաների մեջ խառնվելու, որովհետև եկեղեցին կազմողը է ազգը, որովհետև եկեղեցին ազգինն է․ հրաշալի լոգիկա։

Ո՛չ երբեք, ո՛չ բնավ։

Մինչ իսպառ բողոքելով, մինչև այժմ եղած հոգևորական չարաչար կառավարութենից և Հյուսիսափայլ խնդրած ռեֆորմը հետ չառնելով կրկնում ենք այսօր նույն պահանջողությունքը։

Այո՛, ռեֆորմ խնդրում ենք այն սկզբունքների մեջ, որոնցից կախված են հոգևոր մարդերի որևէ պաշտոն ստանալը։

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցու տնտեսական կառավարության մեջ, որպեսզի այսուհետև գեթ եկեղեցական գանձերը չհափշտակվին, չգողացվին և եկեղեցական ոսկի և արծաթի սպասքը հրեա ոսկերիչների քուրաների մեջ չհալվին...

Ռեֆորմ պահանջում ենք հոգևոր իշխանների և առհասարակ եկեղեցականների դեպի ազգը ունեցած հարաբերության մեջ։ Պարտակա՛ն են նոքա ուղղել յուրյանց ընթացքը. մինչև այժմ, վարձկան պորտաբույծ և ոչ հովիվ հոտաբույծ, մինչև այժմ նոցա համար բողոքել է մարգարեն. «Ո՛հ հովիւք, որք զանձինս արածէք և ոչ զխաշինս»։

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցականների կրթության և դաստիարակության մեջ։ Քահանա ունինք, որ կարդալ չգիտե. քահանա ունինք, որ հայերեն չէ կարող խոսել։

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցականների ձեռնադրության պայմանների մեջ, մինչև այժմ «Առ մեզ անպէտ առ ամենայն կացութիւն մարդ, պիտանացու դատի առ հոգևորականութիւն»[13], մինչև այժմ սիմոնականությունը վերջին տեղը չունի...

Ռեֆորմ պահանջում ենք առհասարակ եկեղեցական կառավարության մեջ, որ խառն ի խուռն և անկարգությամբ հառաջանալով, մեծ մասով պատճառ է եղել ազգի դարավոր թշվառության։

Այս վերջին պարբերության ընդդեմ, մասնավորապես, պիտի եռ գան դարձյալ ախտերը, պիտի դարձյալ կրկնեն նույն բանը, ինչ որ վաղուց արդեն լսում ենք զանազան հոգևորներից, թե նոցա արդյունքն է, որ հայոց ազգը ապրում է մինչև այժմ աշխարհի երեսին։

Եթե կան մի տեսակ մարդիկ, որ ընդունում են այս սնոտի պարծանքը եկեղեցականների, ոչ միայն չկատարած, այլև երազում անգամ չտեսած գործի մասին, մեր փույթը չէ. մեք մեր կողմից հոգու ամենայն [ 426 ] զորությամբ մերժում ենք եկեղեցականների այդ մտացածին արդյունքը և խնդրում ենք գործ ցուցանել մեզ։

Ի՞նչով պահեցին ազգը, դպրոցներո՞վ, մատենագրությա՞մբ, քարոզությամբ, ընկերություններո՞վ, ո՞ւր են ապա այդ բաները, ուրեմն ի՞նչով... և վերստին, ի՞նչով։

Այս բոլորի հակառակը ապացուցելու համար փաստերը մեր ձեռքում կանգնած ենք և այսուհետև հայի պարտականությունն է անխնա հանդիպել հոգևորներին, որովհետև հետախաղացության և ռեակցիոյի անպարծանք դրոշները նոցա գլխի վերա են փողփողում մասնավորապես:

Մեր դրոշը հայտնի է արդեն...

Եթե հայոց ազգը յուր կրոնը պահելով մնաց աշխարհի երեսին, այդ մասին շնորհակալություն մահմեդականության. սա բացասաբար պահպաներ հայերի կրոնը։ Ազգը որչափ ևս թաղված լիներ խավար տգիտության մեջ, այնուամենայնիվ, եթե մի մասը գիտակցությամբ, մյուս և ավելի մեծ մասը, ֆանատիկոսությամբ հեռի մնալով մահմեդականութենից, պահեց յուր կրոնը, հետևաբար և ազգությունը։

Թո՛ղ հայոց ազգը, իր թագավորության կործանման օրից, ստրկանար որևէ քրիստոնյա կառավարության, այն ժամանակ կտեսանեինք... բայց ի՞նչպես պիտի տեսանեինք. վասնզի մեք ևս ծնելու չէինք որպես հայ։

Անի քաղաքի կործանվելուց հետո հայերը Լեհաստան գաղթեցին ահագին բազմությամբ. եթե նոցանից մի մասը փրկվեցավ և այսօր հայության անունը կրում է յուր ճակատի վերա, շնորհակալություն Ղրիմի թաթարներին։ Իսկ մյուս և ավելի մեծ մասը, որ մնաց Լեհաստանում, ո՛ւր է, յուրյան եպիսկոպոսներով և քահանաներով։ Լեհաստանի մեջ մեր ճանապարհորդության միջոցին (1859) շատ անգամ պատահեցավ մեզ տեսանել հոյակապ, բայց այժմ ամայի, հայկական եկեղեցիք, իսկ հայ և ո՛չ մի հատ, ի՞նչ եղան, ո՞ւր գնացին։

Հոգևորականությունը յուր տղայական խնդիրներով, եզվիտների ձեռքում գործիք դառնալով, ճղակտոր հանեց ազգը, անդարձ կորուց նորան, հետևաբար և ամենայն արդարությամբ ինքը ևս կորավ ու չքացավ Լեհաստանից։

Եթե հոգևորք ընդունակ էին ազգը պահելու, ի՞նչու չպահեցին այս գաղթականությունը Եվրոպայի մեջ, ուր ավելի հնար կար լուսավորության։ Ո՞վ հանեց այն ազգակործան կռիվները, Մեղո՞ւն, Մյունատի՞ն, Նալբանդյա՞նցը։ Մովսես, Մելիքսեթ և Եղիազար կաթողիկոսների կամ [ 427 ]

կիսասիրտ կամ թե ասել երկդիմի գործերը և ընթացքը, մյուս հոգևորների վասակությունը, որոնց մեջ մեհրուժանյան պսակով փայլում է Նիկոլ, չիք եպիսկոպոսը, սոքա ամենը միասին, ոմանք կամքով և գիտությամբ, իսկ ոմանք ակամա և տգիտությամբ գործակից եղան չվառ գաղթականությունը կորուստի անդունդը գլորելու։

Ո՛վ հայոց ազգը յուր շահաստացության և պատվամոլության համար երկրից երկիր գաղթեցնելով մի կեսին պատճառ եղավ մահի, օդի և կյանքի հանգամանքներին անսովորութենից, իսկ մյուս կեսին աղքատության և ստրկության սանդուղքի ամենաբարձր աստիճանին վերա ոտք կոխելու.․.

Այս բոլորը պատմական ֆակտեր լինելուց հետո, դեռևս հոգևորականությունը պիտի պարծի թե ա՞զգ պահեց։

Մեր մյուս խոսքերը, հոգևորների ընդդեմ, չէ վերաբերվում մեր տոնելի թարգմանիչներին կամ նոցա հետևող փոքրագույն մասին։

Ինքյանք, այդ սուրբ թարգմանիչքը, աքսորվեցան և հալածվեցան մինչև ի մահ ընդհանուր հոգևորականության ձեռքով։

Խնկելի Խորենացին, այն հրեշտակ ծերունին չարաչար հալածվեցավ, որին ի վերջո Բագրևանդի եպիսկոպոսությունը, որպես մահադեղ տալով, անհանգիստ հալածանքով վախճանեցուցին և որ, յուր վախճանի ժամանակ, ահավոր նզովք գրեց հայոց կաթողիկոսի վերա։

Հայոց եկեղեցականությունը և մահով չհաշտվեցավ այն պատկառելի ծերունու հետ. նորա ոսկերքը փորեց հանեց գերեզմանից ու գետը թափեց։

Ղազար Փարպեցուն ոտքը բոբիկ քշեցին վանքից, որ, Մամիկոնյանց Տիրոջ Վահանի հանձնարարությամբ բարեկարգել էր, յուր սեփական ունեցած չունեցածը ծախելով։ Վանքից հալածելու ժամանակ նորա բոլոր ինչքը հափշտակեցին, նաև հունարեն գիրքերը, թեև մարդ չկար վանքում հունարեն կարդացող։

Խոսրովիկը, դեռևս Հայաստան չմտած, երբ լսեցին թե գալիս է, փրփրեցան նախանձով և վառեցին բորբոքեցին յուրյանց հալածանք, մինչև որ հայրենիքի անձուկով այրված, տոչորված երիտասարդը, որ աշխարհից աշխարհ գնացել էր բան ուսանելու, ազգը լուսավորելու համար, լսելով այս մահաձայն աղեղների դռնչյունքը, աղոթեց առ տեր է վճարեց յուր կյանքը, սրի և ոսկերքը օտարք և ոչ մեք արժանի եղանք ընդունելու։

Խորենացու տգիտահալած մատյանները փաթաղիկես անունով հռչակեցին, իսկ Ղազար Փարպեցին աղանդավոր։ [ 428 ] Փարպեցին, այս բոլորը մանրամասն պատմելուց հետո[14] գեղեցիկ նկարագրում է հայոց եկեղեցականությունը, նաև հինգերորդ դարում, երբ բան է լուսավորության մասին։

«Առ դառնաշունչ նախանձու իւրեանց, որ բունեալ է ի նոսա... պատատեալ և քողարկեալ երեսօք նստին, որպէս առ հոտեալ դիական, պապանձեալ իբրև զհամր դև»։

Այս տխուր պատմություններից հետո, մեր դեմքը դարձնում ենք դեպի Կրոնական ժողովը և իբրև անդամ ազգի և եկեղեցու առաջարկում ենք նախ, հասկանալ և ընդունիչ, որ հոգևորականությունը մի տեսակ արհեստ չէ նյութական կյանքի պիտույքը հայթայթելու համար և թե կամի նա խորհուրդ ունենալ, ապա ուրեմն պարտակածն է սպասավորել ազդի հառաջադիմության։

Երկրորդ, նույնը հասկացնել յուր իրավասության տակ եղած եկեղեցականներին, որպեսզի յուրյանց ընթացքը հարմարեցնեն այս գաղափարին։

Երրորդ, սաստիկ պատվեր տալ բոլոր եկեղեցականներին, առանց աստիճանի և պաշտոնի խտրության, չհամարձակվիլ ձեռք վերցնել կամ գավազան բարձրացնել հայոց ազգի զավակները գանակոծելու և գիշատելու համար (տես Մեղու թ. 127) այդ հոգևորականություն չէ այլ անարգ դահճություն[15]:

Այս առաջարկությունը առնելուց հետո, կսպասենք Կրոնական ժողովի շրջաբերական հրամանին, հատկապես այս բովանդակությամբ, որ եկեղեցականք չհամարձակվին որևիցե դիպվածում, մարմնավոր պատիժ գործ դնել ազգի անդամների վերա։

Եթե այս շրջաբերականը դուրս չգա, այն ժամանակ (այժմեն հայտնում ենք հրապարակով), որ մեք կհանենք մի շրջաբերական, բայց բոլորովին [ 429 ] հակառակ բովանդակությամբ։ Նորանից ծագելու հետևանքը, հանցանքը և մեղքը, այս օրից, դնելով Կրոնական ժողովի զանցառության վերա։

Այս խոսքերը ասում ենք ամենայն լրջությամբ և ծանրությամբ։ Կրոնական ժողովը լոկ սպառնալիք շհամարե կամ րոպեական վաղանցուկ կրքի ծնունդ, ո′չ, ո′չ։ Այժմ և մինչև մեր գերեզմանի ափը վյրեժխնդիր և նախանձավոր ենք հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու և այս խորհրդով ամենայն բանի ընդունակ։

Կրոնական ժողովը կկարդա մեր շրջաբերականը, եթե զանցառության դժբախտության հանդիպի, մ եք, յուր ժամանակին, աոանձին ծրարի մեջ կուղարկենք նորան մի օրինակ։

Ո՜հ, ի՛նչ ցավալի պաշտոններ, ի՜նչ տխուր առարկաներ նյութ են այսօր մեր խոսքին։

Ա՞յս էր մեր գործը։

Արյուն է կաթում մեր սրտից, երբ նայում են ազգի ամայի և ամուլ կյանքի վերա. աղեխարշ սրտմտում ենք դարձյալ, տեսանելով, որ այս անգործության, ծայրացյալ թշվառության և կարելի եղածի չափ սատրկության մեջ, հայերը դատապարտված են օտարի գավազանի հետ, ենթարկվիլ նաև յուր եկեղեցականների հարստահարության։

Բայց մինչև ո′ր աստիճան բարձրանում է այս անախորժ զգացողությունը, մինչ հայ մարդիկ, դարձյալ, հանդես են դալիս եկեղեցականների մտացածին իրավունքը ջատագովելու և ազգի ստրկության ժամանակը հարատևել տալու համար, մինչև ո′ր աստիճան... մեք հրաժարվում ենք սահմանել։

Ազատությունը, այն վսեմակա՜ն աքսորականը, վերստին և վերքոտին սրբված արյունով, հրաբորբոք տառերով դրվում է պայծառ ճակատների վերա, իսկ հայը և այսօր չէ կարող կատարելապես դուրս հանել յուր ճակատը սև վերարկուի տակից, ուր դարերով ահա որջացել են պարկյանք, ազատության բողբոջները մկրատելու համար։[16] [ 430 ] Մինչև այժմ վերացականությամբ ապրեցանք, որ, ուրիշ խոսքերով, ասել է մեռանք, մի՞թե պետք չէր մի փոքր կյանքի վերա ևս մտածել ...

Տարիները վազում են փայլակի շուտությամբ, օրերը թռչում են, որպես մի վայրկյան։ Վախենում ենք և իրավունք ունինք վախենալու, թե մի՛ գուցե, մինչև հայը կշտանա յուր մահանման քնից, լուսինը անդնդասույզ գնա հորիզոնից ներքև...

Շատ ազգեր պատահեցան անբախտության, բայց այդ չեղավ նոցա համար հավիտենական մեռելություն։

Աքսորվեցան, կախվեցան, գլխատվեցան և այրվեցան, բայց նոցա հոգին կենդանի մնաց, յուրյանը ամայացած հայրենիքի փլատակների մեջ։

Հայրենիքի օդը, սարերը և անտառները, խոր գիշերի լռության մեջ,– դարերով շշնջեցին այդ նահատակների վերջին րոպեում արած բողոքների արձագանքը։

Եղո՜ւկ ձեզ, Հայաստանի սարեր, Հայաստանի ձորեր և Հայաստանի նվիրակա՛ն անտառներ։ Այրարատից մինչև Տորոս, ստիպված եք դուք հնչեցնել միայն, հեկեկանքը և հռնդյունքը Հայաստանի որբ զավակների, հարստահարողների և եկեղեցականների գավազանի տակից։

Ուրիշ ազգերի նահատակների ուրվականքը հալածեցին հարստահարողների կյանքը, մինչև մի ժամանակ, իսկ երբ մինչև բերանը լցված էր փորձության բաժակը, այնուհետև նոցա սգազգեստ ժառանգների վերարկուների տակից դուրս շողացին պողովատիկները։

Նոքա ապրեցան և քրտնեցան ընդհանուրի օգտի համար, լավ հասկացած լինելով, թե սո՜ւտ է մասնավորի քաջարախտությունը, առանց ընդհանուրի երջանկության։

Նոքա չկաշառվեցան օտարներից... Նոքա չնենգեցին յուրյանց ազգին, նոքա չվաճառեցին յուրյանը գրիչը... Նոքա արհամարհեցին օտարի տված պատիվը և աշխատեցան գժպհի պատվանշանների տեղ կրել յուրյանը ազգության անունը, այլև վերքերի սպիք, որոնց արժանացել էին մարտիրոսաբար, ազգի ազատության անունով։

Ի՜նչ մնաց մեզ մեր անցած օրերից, ի՛նչ վիճակի մեջ ենք ներկայումս, ի՛նչ ճանապարհ է մեր գնացածը և ո՜ւր է դորա ելքը։

Սոքա են ահա խնդիրքը, որ ամենայն բանական հայ պարտակա՜ն է լուսափայլ կացուցանել ազգի ընդհանրության առաջև։

Լռություն... Պատվելի Այվազովսքին մեր մինչև այժմ գրածների համար ևս պատրաստվում է հերետիկոս անունով մեզ վերստին մկրտելու։

Բայց որովհետև, մեք երկյուղ չունինք անունից, ուստի և ընդունում [ 431 ] ենք նաև պ. Այվազովսքիի սպառնալիքը, Մասյաց Աղավնու մեջ, քննության տակ ձգել Հյուսիսափայլը, սկզբից մինչև նորա վերջը[17] և հանգիմանել նորա հերետիկոսականությունը։

Հրավիրում ենք, որ ասպարեզ իջանե[18], բայց եթե բանը կրոնի և սրտի վկայության վերա անհաստատության գա, կարծում ենք թե ավելի ծանր լինի յուր պատասխանատվությունը, մանավանդ եթե գտանվին մարդիկ, որ հանձն առնուն հրատարակել պ․ Այվազովսքիի ընթացքի և գործերի պատմությունը[19] այն րոպեից, ուր գագարում է Վ. Հայր Սար

ԱՌ ԱԲԲԱՑն ՄԽԻԹԱՐԵԱՆ Ի ՎԵՆԵՏԻԿ

Փարիզ, 18 նոյեմբեր, 1848

Աստուածապատիւ Հոգևոր Տէր․

․․․ Վ․Ստեփանոս արդ հառեալ իսկ իցէ այդր, զի ըստ գրելոյ իւրոյ առ Հ. Ցովհաննէս յ8 սորին ամսոյ մեկնելոց էր նա ի Լիվօոնօյէ։ Ի նմանէ աեղեկացեալ իցէ տէրգ և բազամ ինչ իրաց Վարժարանիս և խելամուտ լեալ։ Թէ ո՞րչափ վայրապար զանգիտևաց [ 432 ] գըսի Մուրադյան վարժարանի պատմության երկրորդ հաորը, որ գուցե մինչև այս տարու վերջը հրատարակվի։Ո՜հ, ինչ պատմություն...

Ավելի գյուրին պիտի լիներ պ. Այվազովսքիին Հյուսիսափայլի մի ուրիշ բանի վերա հարձակվիլ, քան թե դատապարտել նոթան որպես կրունադրուժ։

Եվ ո՛վ է այս դատապարտողը, որ արդեն երկու անգամ փոխել է յուր կրո՞նը, որ տպագրությամբ հրաաարակել է. Կաթոլիկ ծնած եմ և կաթոլիկ պիտի մեռանիմ», որ Տատյան Պողոս թեյին համար տետրակ

ժողովս մեր երկիցս անգամ յընդունելոյ զհրաժեշտ թարմատար տեսչինո Հ․ Սարգսին թէոդորեան) և ո՞րպես յանօգուտս, մանաւանդ թէ իվնաս ևս իրաց վարժարանիս, յանձն արար ի նա ընդ տեսչութեանն ե զանուն մատակարարութեան դրամոց։ Եւ արդ եթէ զեղեալսն չիցէ է խոհեմաթիւն փոփոխել, առանց կարևոր ինչ պատճառաց, սակայն թուփ ինձ, թէ զարժանն պատասխանի առ գրեալսն ի նմանէ (զորս ընթերցտւ ինձ) պարտ է կշռել աներկիւպ և անպատրուակ բանիւք և անժխտելի փաստիւք...

Ն. Ծ. Հ. ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔԻ
Փարիզ, 17 Դեկտեմբր․ 1848․

․․․Մի ինչ միայն Գեր. Տէր․ որ փոքր մի տագնապէ զմիտո իմ, այն է, զի առ հարկի այժմու հանդամանաց Վարժարանիս, ինձ անկ է ուղղակի պատասխանատու լինել առաջի միաբանութեանս ոչ միայն զդաստիարակութենէ ե զհրահանգաց մանկտւոյն, այլ գրեա թէ և զընթացից Վարժարանիս առհասարակ. ուր եթէ կայր որ Տեսուչ արգեամբ և ոչ անուամբ լոկով որպես զարդիս (Հ․ Սարգիսն իմ պատասախանատութիւն ընդ նորա ձեռն լինէր և զհանրական տեսչութենէ Վարժարանիս նա տայր պատասխանի..․ Սմին իրի և զամենայն հոգս պիտոյից մանկտւոյն, զկերակրոց ասեմ և զգեստուց և գզրոց և որ այլն ևս, իմ յանձին կալեալ է, թէպէտ և դրամոց մատակարարութիւն լի բովանդակ ի ձեռո Վ․ Հ. Ցովհաննու կար Զայսոսիկ հարկ համարեցայ զեկուցանել Վեհիդ, զի ի փորձոյ ուսեալ կարծեմ, թէ օր անոանեալ տեսուչն է Վարժարանիս պատճաոանո խնդրե անմեղադիր առնելոյ զիտն անզործուէիւն և զանկարողութիւն զմեօք արդեօք և զՁեօք մանաւանդ արկանելով զամենայն զվնասս սակաւ զարգացման վարժարանից (ըստ իւրոցն խելաց)։

Ն. Ծ. Հ. ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔԻ
Փարիզ, 19 Յունոարի 1848․

Վ. Հ. Սարգիս մեծաւ անհամբերութեամբ թուի սպասել այտի թղթսալ, յորմէ իմանանք, թէ աւուրրք յառաջ գրեալ է առ Ձեզ. անշուշտ Նամակ ըստ ոճոյ առաջնոց, Նամակացն իցէ և այդ, որպէս գուշակեմ, իմ տէնջ այն է, զի մի բնաւ խռովոցջիք, այդ խոհական խորհրդով և ազդու պատճառաբանութեամբ կշռիցէք նմա զպատասխանին, ըստ իմաստութեան Ջերում։

Ն. Ծ. Հ. ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔԻ

Ց․ Գ․ Արդ իսկ կոչեցալ ի Վ. Հ․ Ցովհաննէ ի ռենևակ Վ. Հ. Սարգսի Ն տարեալ և ցուցեալլ էր սորա նմա զմանրամասն հիշիւ ամենայն ելից, ե մտից Վարժարանիս, հանդերձ առանձին բովանդակութեամբն և կշռով ե ընդունելութեան մուրհակռք, Վ. Հ. Ցով[ 433 ] գրելով ներկայացել է Փարիզի արքեպիսկոպոսին, հայոց եկեղեցին հռովմեական խոստովանելու համա՞ր, որ հանգամանքներից և հույսերից բռնադատված վազել է դեպի հայոց եկեղեցու, ոչ երբեք փակված, գիրկը՞ և որ, ավելին ասեմ, լուսավորչական հայերի առաջնորդ կարգվելուց հետո հրատարակել է, հայոց եկեղեցու հակառակ Վարդապետարա՞ն քրիստոնեական հավատո։

Այս Վարդապետարանի վերա էր գրել պ․ էմինը յուր ռուսերեն քննությունը, որ պ․ Այվազովսքին Մասյաց Աղավնու մեջ հիշատակում է,

հաննէս ընթերցաւ և բացատրեաց մի առ մի զկարևորագոյնս ի հատուածոցն, և ապա ասէր - Ահա և հաշուեմատեանս ողջոյն, տեսէք, քննեցէք և ըստ այնմ գրեցէք առ Գեր․ Արր․ և յղեցէք զրովանդակութիւնդ։ Վ. Հ Սարգիս հարեւանցի և եթ ակն արկեալ ի մաաևանն ասէ, զալդ առ քեզ կալջիր և զհամառօտութիւնն տուր ինձ զի յղեցից ի Վանս։ Յաւել Վ․ Հ․ Ցովհաննէս բայց կամիմ դիտել, թէ ո՜ կալցի զհաշիւս այսր նորոյ տարւոյս, զի ևս ոչ ես կարեմ վարել զպաշտօն, զոր հասարակութիւնն առեալ է յինէն. իմ պաշտօն այսուհետև խոստովանահայրութիւն և եթ է։ Ասէ Վ․ Հ. Սարգիսն, ոչ, ոչ․ կալ դու զհաշիւն դարձեալ, որպէս յառաջ, մինչև տեսից թէ զինչ պատասխանի եկեսցէ ի վանաց աո թուղթսն իմ։ Եւ Վ․ Հ․ Ցովհաննէս ել ընդ իս ի սենեկէէն նեղասրտեալ ընդ մեղմեխ գնացըս աոնն, Ւսկ հաշուեմատեանն զոր տեսի, ամենայն մանր մանր տեղեկութեամբ հանդերձ գրեալ է, որպիսի ոչ զվանացն տեսեալ է իմ և ոչ Ռաֆայէլևան Վարժարանին, զի օրինակ իմն և անուանք իւրաքանչիւր մատե- նից դնելոց, մի առ մի դրօշմեալ են ի նմա, որպէս ե այլ պաշարք և նիւթք լիպրէիւքն և չափովք և թւովք ըստ մուրհակացն ընդունելութեան նշանակեալ մի ըստ միոջէ։ Տեսցուք եթէ Վ. Հ. Սարգիս արասցէ՞ նոյնպէս (եթէ ի ձեռս նորա մնասցէ հաշուեմատեանն) որպէս յոխորաայ ի լինել խօսից...

Ն. Ծ. Հ․ ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔԻ
Փարիզ, 29 Ցունուարի, 1849․

Զշնորհեալն ի ՎեհԷդ ի 17 ամսոյս՝ ընկալաք յերեկն հանդերձ օրինակա։ Թղթոյն(Հ. Սարգսին), որոյ իմաստք ոչինչ անծանօթ էին մեզ... Գտեալ զայն անձնական եւ անարժան կրիւք անիմանալի խառնախօաթեամբ և յանդուգն ասացուածովք: Զոմանս յառաջարկութեանց նորա, որ իրաւացի թուին և մեզ գիտեմք, զի և միաբանութիւնս ճգնի, տակաւ արդիւնացուցանել ըստ կարի և ըստ ներելոյ Ժամանակիս, և զոմանս, յորոց մի է և յանձն առնել զտեսչութիւն վարժարանիս ի Հեռս գաղղիացւոյ ուրուք ոչ միայն համարիմք ի նախատինս ուխտիս, որպէս ասէ նա, այլեւ ի վնաս մեծ վարժարանիս և ազգային կրթութեան, զորոյ զօրինակն ունիմք և ի վերայ դպրոցին Լազարեանց, ամին իրի և անգործադրելի ամենեւին։– Իսկ թէ զինչ պատասխանի արժան իցէ գրել առ նա, մեր կարծիքն այս են․․․ խայտառակել միանգամայն զգնացս նորա յիրս վարժարանիս, ոչ միայն յերկուց ամաց հետԷ, այլե։ անդստին յամէն, յորում կարգեցա։ նա ուղղիչ Ռաֆայէլյան վարժարանին և ապա այսմ ի Պատափօն։ Բայց քանզի այր է աս անխիղճ և կատաղի, լաւ եւա թուի գրել Ձեզ առ նա պատասխանի զգուշատր թանիւք... (թէ) թարտք թուեցաւ մեզ և ժողովոյս զի որովհետեւ ինձ անմարթ է վասն հանգամանաց ժամանակիս գալ այդր։ Վերապատոււութիւնդ ի մեղմանալ օդոց փութասցի անյապազ գալ այսր ի Վենետիկ․․․ Եթէ յանձն աոնուցո։ Նա գալ, բարւո՞ք է, զի և Վարժարանս [ 434 ] թե մի ռուսերեն ձեռագիր տետրակ, յուր ընդդեմ դրված, ման է գալիս ժողովրդի մեջ։

Այս Վարդապետարանն[20] էր, որ Ռուսիս ներքին գործոց քաշափայլ մինիստրի ձեռքով դատապարտվեցավ։ Պ. Այվազովսքին չէ կարող հակառակը պնդել, ըստ որում յուր սեփական ձեռնադրով, պ. մինիստրի հրամանին համաձայն. առաջարկություն գրեց թեմական ատենին, որ սա շրջաբերական հրամաններ տարածե բոլոր վաճառված Վարդապետարան–

զերծանի միանգամ ի տարտամ տեսչութենէ աստի որով սա զանուն եւ եթ տեսչի ունենալով զամենայն պատասխանատւութիւն յանձնէ ի բաց քերէ, որպէս միշտն և միանգամայն թշնամութեան աչօֆ նայելով միշտ և յանպարսու ընթացս վարժարանիս, և անդադար հակառակութեամբն ընդ վանացն շլատէ զձեռո վաստակաւորաց։ Իսկ եթէ լապաղելով զչուն (որպէս հաւանական թուփ) չկամիցի ելանել աստի, գէթ չկարէ այլ եւս յայտնապես ֆրթմնջել ոչ առ մեզ ե ոչ առ Ձեզ...

Ն. Ծ. Հ․ ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔՒ
Փարիզ, 19 Մարտի, 1849․

Ջազդեցութիւն գչոյն Ձերոյ առ նա չկարեմք հաւառանաւ գուշակել, զայս աեսանեմք էլ իմանամք, զի ուրա՛խ է նա և ավելի ևս քան զսովորականն, և պատրաստէ գարձեալ պատասխանի, որպէս թերևո գուշակէինքն ընդ մեզ. ոչինչ անգիտանալով զանհանդարա և զկուասէր թարս նորա և գդատարկապորա շատախօսաթիւն։ Բարւոք յայԺ և իմաստութեամբ գրեալ էր Ձեր զթուղթն ըստ ամենայն մասանցն, բայց զարմացաք յոյԺ, թէ ընդէ՞ր ոչ իշխեաց և ոչ կամեցաւ արգոյ ժողովն երկտող ինչ յիշատակ առնել ի թղթին զյանձնելոյ նորին դարձեալ զամենայն զգործ և զմատակարարութիւն վարժա- րանիս ի ձեռս Վ․ Հ. Յովհաննու, և զհրաժարական բանիցն զորս ստէպ կրկնէ նա ի թուղթս իւր։ Գիտեմք իսկ զի վրիպակ մեծ էր զոր գործեաց ժողովդ մեր, տալովն ի ձեռս Հայր Սարգսի զամենայն իշխանութիւն տեսչութեան և գործակալութեան, ընդդէմ խղճի իւրոյ և ճանաչման իրացն, գիտելով չափ զոդորմելի անկարողութիւն և զխռովարար թարս անգործ առնն, բայց քանզի նա հրաժարեաց կամակար ի յանձառութենէ գործոյն, ժողովդ յիմ լռիցէ... Ցասմ ամենայնի մխիթարութիւն մեձ է ինձ զի այս կռիւք և խռովութիւնք (որ թուփ թէ ոչ դադարեսցին իսկ մինչև իսպառ այսպիսի հնարիւք) ոչինչ րնաւ ամենեւին թափան լինին ներքին բարեկարգաթեան և յառաջադիմութեան վարժարանիս գլխովին..․

Ն. Ծ. Հ․ ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔՒ

...Վ. Հ. Սարգիս թուի թէ չե ևս աւարտեալ է զերկոսին թուղթս իւր բազմիջևանս, զորս անձանձրոյթ համբերութեամբ գրէ, որպէս կարծեմ, յայզուէ մինչև ցընգերեկո. զի ետ վերածնութեան լրագրոց, զուարճութիւն մեծ թուի նմա և գործ կարեւար վիճաբանել ընդ մեծի եւ ընդ փոքու զննոաի իւնդրոց եւ զանցեյոց սուտ կամ սնոտի վարկածից, բայց ընդ մեզ (գէթ առ երեսս) բարւոք վարի...

Ն. Ծ. Հ․ ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔՒ

Այս Վարդապետարանը, ինչպես վկայում է պ. Այվազովսքին, Պոլսի նախկին պատրիարք սրբազան Հակաբոս արքեպիսկոպոսի և Կրոնական ժողովի հրամանով է [ 435 ] հետ առնելու և յուրյան հասուցանելու համար, ըստ որում այսպես էր քաջափայլ մինիստրի հրամանը։

Այս Վարդապետարանն էր, որի վերա մեր գրած բազմիջյան քննությունը ընդհանուր հայոց վեհափառ կաթողիկոսը ընդունելով, շնորհեց մեզ յուր օրհնության կոնդակը, որի մեջ «խարդախամիտ գրուած, մոլորական բան և յալէտ գայթակղեցուցիչ պարզամտացա» անվանում է պ. Այվազովսքիի Վարդապետարանը։[21]։


Այս Վարդապետարանն էր դարձյալ, որ, առանց նորա դատապարտությունը քաջափայլ մինիստրի կողմից հիշելու, պ․ Այվազովսքին, աղավնեական պարզամտությամբ, ուղարկեց վեհափառ կաթողիկոսին, վերստին տպելու հրաման խնդրելով։ Պատճառում էր յուր նամակի մեջ, թե բոլոր տպվածքը վաճառված լինելով կարոտություն կա վերստին տպելու հրաման ուղարկեց վեհափառ կաթողիկոսը, թերևս առանք կարդալու, հրաման կտա և ինքը հետո, կաթողիկոսական ստորադրությամբ, կարող կլինի դատապարտվածը որպես արդարացած վերստին հրատարակելու։

Բայց այլապես եղավ թանի վախճանը։ Վեհափառ կաթողիկոսը ընթերցամ, քննեց և, գտանելով սխալական և հայոց եկեղեցու վարդտպետության [ 436 ] պետության հակառակ, արգելեց։ Այս իրողության մասին մեզ պատմել է նույն ինքը ամենայն հայոց վեհափառ կաթողիկոսը։

Ահավասիկ մեր լինելսք քննիչը, ահավասիկ պ․ Այվազովսքին․ ըստ մասին։ Եվ մի՞թե այս անարատ մարդը (որի բարոյականության և մինչե այժմ ունեցած ընթացքի վերա ոչ ոք համարձակություն չունի արատ, շփել), իրավունք չունի, յուր անսխալական քննությամբ, յուր հակառակորդը դատապարտել, մանավանդ եթե նոցա հայացքը օգտակար չէին ինքյան։ Թող Հ․ Սարգսի համար Արբային գրած նամակները վկայեն...

Թեև մարգարե չենք, բայց ընթերցող հասարակության, այժմեն գուշակում ենք պ․ Այվազովսքիի ասելիքը այս նամակների մասին։ Այն ժամանակ նա չէ ճանաչում եղած Հ․ Սարգսին և հետո, ճանաչելով, ի Ցայտարարութեան անցից Մուրատեան Վարժարանին, հռչակել է նորա իրավունքը։

— Եվ այսպես․

— Պ. Այվազովսքին Օսմանյան պատմության[22] մեջ հայոց ազգը հերձվածող է գանչում։

— Այդտեղ նա մեղավոր չէ, առանց նորա կամքին, վանքը հավելացուցել է այդ էջերը[23]

— Պ. Այվազովսքին ինչի՞ համար ընդունեց։

— Ով է այդ հարցանողը։

(Պտ Այվազովսքին պատասխանում է)— Մի հերեաիկոս

— Քրիստոնեական հավատո Վարդապետարանի մեջ, պ, Այվազովսքին հակառակում է բուն հայոց եկեղեցու վարդապետության։

— Տպագրության սխալանք են, գրաշարը շարադրել կ այն բոլոր կտորները[24]

— Ոչ, պարոն, հեղինակի ձեռագիրը, որ կա տպարանի մեջ, վկայում է, թե գրաշարը և ոչ մի անդամ մի տառ փոխած է․ ուստի տպագրության վերա հանցանք գնելը գրապարտություն է։

— Ով է այդ հետախույզը։

(Պ. Այվազովսքին պատասխանում է)– Մի անհավատ։

— Վ. Հ․ Աարգիսը յուր պաշտոնից ձգելու համար, պ. Այվազովս- քին գրում է Աբրային լրաեսական նամակներ։ [ 437 ] — Այդ նամակները գրելու ժամանակ նա չէր ճանաչում Հ. Սարգսի արժանավորությունը[25]

«Անարժանությունը ի՞նչպես էր ճանաչել»։

— Ո՞վ է այդ քննիչը։

(Պ․ Այվազովսքին պատասխանում է)— Մի անբարոյական մարդ։

— Պ. Այվազովսքին յուր դպրոցի կանոնների մեջ (§ 34)[26] դնում է, «թե որ մեկը պատիժ կընդունի, առաջ պիտի կատարե զայն և հետո, թե Որ ասելիք մը ունի, տեսչին հասկցնե»։

— Պատիժը կրելուց հետո արդարանալու օգուտը ի՞նչ է։

— Այդ կանոնը կատարվելու համար գրված չէ, ուստի և ոչ կիրա- ռական[27] ։

— Չկատարվելու կանոնը ի՞նչ պատճառով է տպվում։

— Ո՞վ է այդ իրավաբանը։

(Պ. Այվազովսքին պատասխանում է)— Մի ապստամբ մարդ։

— Իրավունք թողո՞ւց պ․ Այվազովսքին այսուհետև յուր գործերին կամ գրածին հավատալու...

— Անտարակույս։

— Ի՞նչպես թե անտարակույս. հունվարի ասածից հրաժարվում է փետրվարին, մի տարի հառաջ գրված բանից հրաժարվում է ներկայումս։

— Խե՞ղճ մարդ, որ դեռ չգիտես, թե ճշմարտությունը օրացուցի պես, տարին մի անգամ փոխվում է. հարկ դիպվածներում և ամիսը մի անգամ։

— Հասկացա, և օրը քանի մի անգամ։

— Այո՞, ո՞րքան շատ, ա՞յնքան լավ. նոքա բարոյապես աճեցնում են մարգու հասկացողությունը...

(Աներևույթ սատանան) — «Կեցցե՜ ճոգևոր վարժությանը[28], կեցցե՜ Լոլոյան»։

Առայժմ միջոց չունինք ուրիշ բան ասելու, առայժմ հերիքանում [ 438 ] ենք երկու տոդով։ Բայց մեր տեսածը և լսածը մեր հետ գերեզման չտանելու խոստումը առնում ենք հրապարակով։ Ընթերցող հասարակությանը կարող է հավատ ընծայել մեր խոստմունքին, մանավանդ եթե հիշե, որ ոչ երբեք զանցառու եղանք մինչև այժմ կարելի հրատարակությունների մասին։

Թող պ, Չամուռճյանը քարոզե, թե հոգևորներից դուրս փրկություն չկա, թող պ․ Այվազովսքին յուր սպառնացած քննությունը սկսանե (ո՛հ, ի՜նչ սարսափ մեր համար), Հյոսիսափայլը կկշռե նոցա արժանի պատասխանը (sicl)1։ (Լատ.) Այսպես։ (Ծանոթ. 1940 թ. Երկերի լիակատար ժող. խմբ․)։

  1. Տե՛ս Երևակ, թիվ 87, հին ոճով, զոր տնօրինե և հորիե պ. Հովհաննես Տեր ֊Կարապետյան Տերոյենց Չամուռճյան Պրուսացի։ (Ծ. Հ.)։
  2. 1861 թ. հրատարակության մեջ տպված Այվատյան անունը «Երկու տող»-ի հետագա բոլոր հրատարակություններում սխալմամբ տպված է Այվազյան և ծանոթագրությունների մեջ էլ այն ներկայացված է որպես Աբրահամ Այվազյան, մինչդեռ խոսքը Մաթեոս Այվատյանի մասին է, որն այդ օրերին «Մեղու»-ում տպված հոդվածներով հանդես է եկել Նալբանդյանի՝ պաշտպանությամբ, ենթարկվելով Չամուռճյանի հարձակումներին։
  3. Մեք չենք կարող բառ գտանել, Պոլսի ազգայինների մեջ ցույց տված համակրության մասին, մեր առ ի սրտե անկեղծ շնորհակալությունը հայտնելու։ Լսում ենք, որ մեր սիրտը զգա և յուր լեզվով խոսի. այսպիսի դիպվածներում նորա խոսքը թեև ուրիշին անլսելի, բայց, ըստինքյան ավելի վսեմ է քան թե մարդկեղեն բարբառը։ Մեզ եղած հյուրասիրությամբ մեք ավելի երջանիկ ենք, քան թե այն արկածախնդիր կրոնավորը, երբ Բոսֆորի վերա գտնված մի տան դստիկոնից, հավաքում էր շոգենավի մեջ, գնալու միջոցին, արմենուհու հրաժարական ժպիտները և օդային համբույրները սրտի քաղցը հիշատակներով ամրապնդված ուղղվում էր դեպի տավրիկ... (Ծ.Վ.), (ակնարկում է Խորեն Նարբեյին)
  4. Ակնարկում է «Մեղուի» խմբագրին ուղղած վերոհիշյալ նամակը
  5. Ըստ բիբլիական ավանդության Մովսես մարգարեն Սինա լեռան գագաթին ասածուց ստացավ տախտակներ, որոնց վրա գրված էին իսրայելացիների ղեկավարման տասնբանյա պատվիրանները։
  6. Դոմինիկյանների կրոնական կարգը հիմնվել է միջնադարում Դոմինիկոսի (1170—1231) գլխավորությամբ:
  7. Այս տողերը գրելու ժամանակ մեր ձեռքում չունեինք Սահմանադրությունը և մեր հիշողությունը զլացավ մեզ օգնել, ըստ որում Պոլիս, ճանապարհի վերա, մի անգամ գեթ կարդացինք ալդ փրկաբար կանոնադրությունը (Ծ. Հ.):
  8. Ակնարկում է եզվիտներին
  9. Այս խոսքի վերա դարձնում ենք պ. Չամուռճյանի մասնավոր ուշադրությունը և շտապում ենք ասել, որ չկամեինք խարտվիլակ ասել, որպես առաջին անգամ չկամեինք խրտվիլակ ասել, եև պարոնը այն տպագրական սխալը մատին փաթեթ էր շինել (Ծ. Հ.):
  10. Ըստ քրիստոնեական ավանդության Հրեաստանի թագավոր Հերովգեոի կինր պահանջեց կտրել Հովհ. Մկրտչի գլուխը և նրա ցանկությունը կատարվեց։ Գրականության մեջ հիշատակվում է որպես դաժան ու արյունարբու կնոջ սիմվոլ։
  11. Լսում ենք, թե Երուսաղեմի միաքանությունը մի տետրակ է հրատարակել Մեղոփ և (Պոլոի) Մյունատիի ընդդեմ։ Գուցե այսուհետև դժվար լինի այդ օրագրերի արգո հրաաարակոզներին, յուրյանը գրագրի մեջ, պաշտպանել յուրյանը արտի վկայաթյոմծըֆ խիթալսվ Կրոնական ժողովի հարձակմունքից։ Այդպիսի վատաբախտ դիպվածում Հյուսիսափայլ էջերը թաց են նոցա համար, ու՛ր մնաց, որ Լոնդոնում ես դրված է արդեն Հայկական ազատ տպագրության համար մի մամուլ։ Լսում ենք, թե Փարփիզ լրագիրը մանրամասն տեղեկություն պիտի տա այդ տպարանի մասին, որ մի նոր առհավատչյա է ազգի հառաջադիմության թերևս անգլիացոց ձեռքով։ (Ծ. Հ.)։
  12. Խոսքը Երուսաղեմի ս․ Հակոբ վանքի հայկական միաբանության մասին է, որը հիմնվել է 14-րդ դարում և դարեր շարունակ օգտագործելով հավատացյալների կրոնական ջերմեռանդությունը, շահագործել է նրան, բազմաթիվ կտակներով մեծացրել իր կալվածները և արդյունքով պահել մի ամբողջ խումբ ձրիակեր վարդապետներ։ 60-ական թվականներին Երուսաղեմի միաբանությունը՝ ցանկանալով պահել իր ինքնուրույնությունը, դեմ դուրս եկավ այսպես կոչված «Ազգային սահմանադրությանը», որը պահանջում էր Երուսաղեմի նոր պատրիարք ընտրել դրսից՝ ոչ այդ միաբանությունից։
  13. Ի նամակէ մերմէ առ Վեհափառ Կաթողիկոսն ամենայն Հայոց, որ ի 11–էն փետր, 1860 ամի․ ի Ս. Պետերբուրգ քաղաքէ։ (Ծ. Հ.)։
  14. Թուղթ Ղազարայ Փարպեցւոյ, առ Վահան Տէրն Մամիկոնէից, տպեալ ի Մոսկաա, 1853. աշխատաթեամբ և քննութեամբ պ. էմինի։ Ցավում ենք, որ մեր հետ չունինք այդ գիրքը, որպեսզի մի երկու էջ կարող լինեինք արտադրել այստեղ պ. Չամուռճյանի և եկեղեցականների հոգևոր մխիթարության համար։ (Ծ. Հ.)։
  15. Մեք այդ ժպիրհ ընթացքը հոգևորների նկատեցինք նաև էջմիածնի մեջ (1860. հոկտեմբեր)։ Մի առավոտ, սենեկիս առաջևը բարձրացած սաստիկ աղմուկից և աղաղակից ստիպված դուրս եկա պատճառը իմանալու համար: Ցավելով տեսա, որ երկու ծախսարար աբեղայք ծեծել են տալիս մի քանի հայ մշակներ, այն պատճառով, որ այդ մարզիկը առանց կերակրի մնալու պայմանով չկամեին աջխատիլ։ Խե՛ղճ և անպաշտպան հայերի մեջքին բավական փայտ իջուցանելուց հետո, երևի թե այս հայկական ինկվիզիտորների կիրքը չէր նստեր որովհետև նոցանից մինը Կարապետ անուն, անպատկառա֊պետ և միանգամայն կատաղած ինքը սկսեց աքացի և բռնցի ջարդել, արդեն գիշատվածներից, մի խեղճ պատանի։ Քիթը բերանը արյունաթաթավ, մազապուր փախավ պահճի ձեռքից ողորմելի պատանին և վազելով սյունհոդոսի անդամ, սրբազան Եղիազար եպիսկոպոսի մոտ բողոքեց եղած անիրավութենից: Եպիսկոպոսը, անձամբ անձին տեսանելով ողորմելու վիրավոր կերպարանքը, յուր հետ առավ այս արյունով մկրտվածը (որին, Կարապետը եղել էր և մկրտիչ) և գնաց վեհափառ կաթողիկոսի առաջև վկայելու այս անօրենությանը։ Ձախողակի, նորին վեհափառությունը հիվանդ լինելով. հետևաբար չկարողանալով մարդ ընդունել, եպիսկոպոսը հարկադրվեցավ որպես սյունհոդոսի անդամ, պաշտոնական թղթով պրոկուրորին բողոքել ե խնդրել արժանի տնօրենություն, որ վանականը չհամարձակվին դիմել դեպի այսպիսի հնարներ։ Թե ինչ հետևանք ունեցավ այդ բողոքը, դեռևս չունինք տեղեկություն։ (Ծ. Հ.)։
  16. ձեռքից ողորմելի պատանին և վազելով սյունհոդոսի անգամ,սրբազան Եղիզար եպիսկոպոսի մոտ բողոքեց եղած անիրավութենց:Եպիսկոպոսը, անձամբ անձին տեսնելով ողորմելու վիրավոր կերպարանքը, յուր հետ առավ արյունով մկրտվածը(որին, Կարապետը եղել էր և մկրտիչ ) և գնաց վեհափառ կաթողիկոսի առաջև վկայելու այս անօրենությանը:Ձախողակի,նորին վեհափառությունը հիվանդ լինելով.հետևաբար չկարողանալով մարդ ընդունել, եպիսկոպոսը հարակադրվեցավ որպես սյունհոդոսի անգամ, պաշտոնական թղթով պրուկուրորին բողոքել և խնդրել արժանի անօրենություն, որ վանականք չհամարձակվին դիմել այսպիսի հնարներ: Թե ինչ հետևանք ունեցավ այդ բողոքը, դեռևս չունենք տեղոկություն: (Ծ.Հ.)
  17. Հյասիսափայլը, գոցե, պ, Այվազովսքիի երևակայության մեջ խափանված, շարունակվում է այսօր։
  18. Այս հրավերը առնում ենք պ. Այվազովսքիին, մինչ արդեն նախընթաց տարի- ներում քանի անգամ ամբաստանվեցանք նորանից Ռուսիս ներքին գործոց մինիստրի աառջև, որպես անկրոն, որպես անթարոյական, որպես ապստամբ և խռովեցուցիչ ժողովրդյան։ Պ, Այվազովսքին առաջարկում էր քաջափայլ մինիստրին, Հյուսիսափայլ վնասակար օրագիրը դադարեցնել և մեզ ձգել սասսփկ պատմի տակ, օրենքի բովանդակ խստությամբ է Գուցե պ. Այվազովսքին, հայրական հոգողությամբ պատրաստել էր մեզ տեղի բնակչության Ներշինսկ կամ Կրասնոյարսկ ․․ Մեր ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը... (բուն առողջապահական խորհրդով)։ Պ․ Այվազովսքին չէ կարող ուրանալ այս իրողությունքը ըստ որում երկար քննությունք ե գրագրությանք եղան մինիստրերի և ցենզուրյան ժողովի մեջ, այլև առաջարկվեցան հարցմունքներ․.. Չնայելով այս տխուր անցածի վերա, չնայելով, որ պ․ Այվազովսքին յուր Մասյաց Աղավնու մեջ ազատ է ամենայն բան գրելու, նաև զրպարտելու․․․ նաև հայհոյելու, ըստ որում նորա գրվածքը չեն քննվում ցենզուրյան ժողովի մեջ, մյուս կողմից մեր բոլոր դրվածքը քննվում են և մանավանդ խիստ, եթե հարաբերություն ունին պ. Այվազովսքիին (ապացույցները մեր ձեռքում պակաս չեն), չնայելով ասում ենք այս բոլորի վերա հրավիրում ենք, որ պ. Այվազովսքին խոսքը բռնե ու հրապարակ իջանե (Ծ․Հ․)։
  19. Այդ հրապարակվելու պատմութենից, առայժմ, մի փոքր ճաշակ տալու համար ընթերցող հասարակության, դնում ենք այստեղ պ. Այվազովսքիի վեց նամակների պատճենը, որոնց բնագիրը գտանվում է Վենետիկ, Ղազարու վանքը։ Անշուշտ, այս նամակները մի նոր լույս պիտի ծավալեն պ․ Այվազովսքիի խիստ բարոյականության վերա, մանավանդ եթե հիշենք յուր ասածները, ի Հայտարարուության անցից Մուրադյան վարժարանին թե հ. Սարգիսը յուր վերա շարժեց վանքի բարկությունը, պ․ Այվազովսքիին պաշտպան կալով, Հռոմի և վանքին ընդդեմ։ Պ. Այվազովսքիի տպագրությամբ անըստգտանելի հռչակված Հ․ Սարգիսը, մինչդեռ պատերազմում էր պ, Այվազովսքիի օգտի համար, սա գրում էր Արքային հետևյալ նամակները, որոնց մեջ բացի քրիստոնեականից, բարոյականից և մարդասիրականից արիշ սկզբունք չգտանք։
  20. Այս Վարդապետարանը, ինչպես վկայում է պ. Այվազովսքին, Պոլսի նախկին պատրիարք սրբազան Հակաբոս արքեպիսկոպոսի և Կրոնական ժողովի հրամանով է տպված Եթե ստույգ է այս, ապա ուրեմն Կրոնական ժողովն անընդունակ է նաև գավանաբանական խնդիրները վճռելու, որ մի փոքր հառաջ նորան էինք վերագրում։ Բայր մի բան տարակուսեցնում է մեզ. Պ. Այվազովսքին հրատարակեց յուր շրջաբերականի մեջ, թե հայոց եկեղեցու ընդդեմտպված բոլոր կտորները տպագրության սխալանք են, ասել է թե պ. Ճանիկ Արամյանը յուրյանից է շարադրել այն բոլորը։ Պատճառ, տպագրության սխալ կարոդ է լինել տառի կամ շատ-շատ մի բառի մեջ, իսկ գրաշարը, որչափ ևս անփորձ լինի յուր գործին, այնուամենայնիվ, չէ կարող յուրյանից շարադրել էջեր, շարել և տպել։ Այս եթե մի մերկ զրպարտության է, թող պ. Ճանիկ Արամյանը հոգա և բողոքե, մեք այս մասին փույթ չունինք, բայց այսչափ միայն պարտական ենք ասել ճշմարտության համար, որ եթե գիրքը դատապարտվելուց հետո խոստովանեցավ նորա սխալականությունը, ո՞ւր էր նորա ուշը, երբ տպված ստանում էր Փարիզից և տալիս էր դպրոցի աշակերտների ձեռք, չկարդալը, չտեսա՞վ։ Եվ հայոց եկեղեցու հրոպարակյալ անհարազատը Հյուսիսափայլի գրիչները պիտի կրոնադրո՞ւժ քարոզե, Հիրավի, մինչև ի կատակ բարձրանում է սորա ծայրը
  21. Պատճառ, տպագրության սխալ կարոդ է լինել տառի կամ շատ-շատ մի բառի մեջ, իսկ գրաշարը, որչափ ևս անփորձ լինի յուր գործին, այնուամենայնիվ, չէ կարող յուրյանից շարադրել էջեր, շարել և տպել։ Այս եթե մի մերկ զրպարտության է, թող պ. Ճանիկ Արամյանը հոգա և բողոքե, մեք այս մասին փույթ չունինք, բայց այսչափ միայն պարտական ենք ասել ճշմարտության համար, որ եթե գիրքը դատապարտվելուց հետո խոստովանեցավ նորա սխալականությունը, ո՞ւր էր նորա ուշը, երբ տպված ստանում էր Փարիզից և տալիս էր դպրոցի աշակերտների ձեռք, չկարդալը, չտեսա՞վ։ Եվ հայոց եկեղեցու հրոպարակյալ անհարազատը Հյուսիսափայլի գրիչները պիտի կրոնադրո՞ւժ քարոզե, Հիրավի, մինչև ի կատակ բարձրանում է սորա ծայրը։ Երբ 1860 թվականի հոկտեմբերի մեջ, ազգային գործերով դատնվում էինք էջմիածին, վեհափառ հայրապետը, վերստին շնորհելով մեզ յուր օրհնությունը, հայտնեց, թե պ. Այվազովսքին, յուր Վարք Յիսուսի ասված գրքի թարգմանության մեջ, հակառակ է խոսում հայոց եկեղեցու վարդապետության, ուստի և նորին վեհափառությունը քննամ է և նշանակում է ասացյալ գրքի այն տեղերը։ Պ. Այվազովսքիի դեպի հայոց եկեղեցին ունեցած հարաբերությունը, վեհափառ կաթողիկոսը, պաշտոնական թղթով հայտնած է Ռուսիս տերության։ Եթե պ. Այվազովսքիի գրելիք քննության պատասխանելու հարկին հանգիպինք, գեթ առիթ կունենանք այգ թզթերը և այլ կոնդակներ հանդես հանելու․․․ (Ծ. Հ․)
  22. Այվազովսկու «Օսմանյան պատմաթյունը», բաղկացած երկու հատորից, լույս է տեսել Վենետիկում, 1841 թվականին
  23. Պատմություն վերադարձի երից վարդապետաց։ (Ծ, Հ.)։
  24. Պ․ Այվազովսքին շրջաբերականի մեջ։ (Ծ, Հ.)։
  25. Պ. Այվազովոքիի տալու պատասխանը։ (Ծ. Հ.)։
  26. Այդ կանոնները լույս են տեսել «Մասյաը աղավնի» պարբերականի 1858 ին 10-ում «»Արեելյան վարժարանի բարեկարգման հիմունքը» վերնագրով։ (ծանոթ․ 1953 թ. ընտիր երկեր, հրատ.)։
  27. Պ․ Այվազովսքիի բարեկամների մի նամակից, ուր նամակագիրը գնում է ( պ. Այվազովսքիի բուն խոսքերը։ (Ծ. Հ.)։
  28. «Հոգևոր վարժությունը Իգնատիոս Լոյոլայի գիրքն է, սրտեղ շարագրված գաղափարներով ենառաջնորդվել եզվիտները։