Երկերի ժողովածու, Հատոր 1-ին (1972, Վահան Տերյան)

Երկերի ժողովածու, Հատոր 1-ին

Վահան Տերյան

1972
Հատոր 2-րդ
[ 1 ]

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ





"ՀԱՅԱՍՏԱՆ" ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ

1972

[ 2 ]

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

ՉՈՐՍ ՀԱՏՈՐՈՎ







"ՀԱՅԱՍՏԱՆ" ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ

1972

[ 3 ]

Կազմեց և ծանոթագրեց Վ․ Զ․ Պարտիզունի


Խմբագիր՝ Վ․ Մ․ Մնացականյան







Ваан Терьян

Собрания сочинений

в четырех томах

Том I

(На армянском языке)

Издательство Айастан

Ереван. 1972

[ 5 ]

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

«Հոբելյանական տոներին,— ասել է Հ. Թումանյանը,— ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքն իրեն, իր շնորհքը իր մտավոր-հոգեկան ուժերը, ուժեր, որ ընդունակ լինեին ներշնչելու ոչ միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին»։

Թումանյանի այս խոսքը մի քանի տարի առաջ հիշեցին Տերյանին նվիրված հոբելյանական հանդիսություններին։ Այդ «հիշելը» իր ուժի մեջ է մնում նաև սովորական, «լի օրերին»։ Դժվար չէ դրա պատճառը գտնել. Տերյանը մեկն է մեր մշակույթի ամենից նրբորեն սիրված այն երախտավորներից, որի խոսքն ու գործը ոչ միայն խորին պատկառանք են ներշնչում «ազգի ընդհանրությանը», այլև մեզ իրավունք են տալիս բացճակատ ներկայանալ քաղաքակիրթ աշխարհին՝ սնելով ազգային օրինական հպարտության ու սեփական ժողովրդի նկատմամբ խորին հարգանքի ազնիվ զգացումներ։

Մարդու հոգեկան աշխարհի անսահման գեղեցկության, նրա խոհերի ու զգացմունքների անսպառ հարստության իր բացառիկ բարձրարվեստ երգերով Տերյանը ոչ միայն մեր գրականության ամենամեծ, ամենապայծառ ու ամենաինքնատիպ դեմքերից է, այլև ամենից նվիրական, ամենից հարազատ և ամենից ջերմորեն սիրված պոետներից։ Նրա պոեզիան ոչ միայն պատկառանք ու հիացում է պատճառում, այլև հարազատ, մտերիմ ու ջերմ զգացումներ առաջացնում։ Տերյանի բանաստեղծությունները ձեռք ես վերցնում ոչ թե պատգամներ ու խրատներ քաղելու, այլ մարդկային մտերիմ ու նվիրական զգացմունքներ վերապրելու, հարազատի հետ հաղորդակցվելու։ Ասում են բնության մեջ կան բաներ, որոնց մասին մեղք է նվաստ արձակով խոսելը։ Իսկապես․ ինչպե՞ս մեկնաբանել Տերյանին, որը ընթերցողի հետ անմիջական կապի մեջ է մտնում, վարակում, տրամադրում և կարծեք գրականագետ–թարգմանչի դերը ավելորդ դարձնում։

1917-ի հունվարին Տերյանը, արդեն մեծ ու սիրված բանաստեղծ, եղել է Երևանում, դասախոսություն է կարդացել «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի և լեզվի զարգացման մասին» ու մոտալուտ մահվան զգացումը սրտում արտասանել է իր կախարդական «Հրաժեշտի գազել»–ը․ [ 6 ]

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով։

«Բարի հիշեք ինձ ձեր սրտում...»։ Ինչքա՜ն քիչ բան է ուզում բանաստեղծը ի դիմաց իր տված անկշռելի հարստության։ Դրանից հետո Տերյանը միայն երեք տարի ապրեց։ 1920-ի հունվարին, ընդամենը 35 գարուն տեսած, նա վախճանվեց հեռավոր ու ցրտաշունչ Օրենբուրգում։

Վաղուց հետե բախտը կույր է համարվել։ Իսկապես կույր, որ չգիտե ո՛ւմ ի՞նչ է տալիս։ Հանճարասպան ստահակ մի Դանտես ապրում է 83 տարի, Լերմոնտովը՝ 26, Դուրյանը՝ 20, Մեծարենցը՝ 22, Տերյանը՝ 35։ Հայ ժողովրդի ծանր ճակատագրին կարծեք համապատասխանում է (երբեմն ուղղակի կապված է) մեր մշակույթի խոշոր վարպետների կյանքի ողբերգականությունը։

Դուրյան, Մեծարենց, Կոմիտաս, Տերյան, Չարենց։ Եթե վերջին երեքի կյանքը «թերավարտ» ասենք, ինչպես ասել են Պուշկինի մասին, ապա առաջին երկուսին «թերավարտն» իսկ չի համապատասխանում՝ նրանք գրեթե չսկսած հեռացան կյանքից․ «իմ սկիզբս․․․ վախճանս եղավ»,— մորմոքացել է Դուրյանը։ Ի՞նչ երջանկություն կլիներ մեր ժողովրդի համար, եթե նա Դուրյանի ու Մեծարենցի ծննդյան 75–ամյակները տոնած լիներ նրանց կենդանության օրով և լսեր նրանց հոբելյարական խոսքերը, իսկ այժմ նշեր Կոմիտասի ու Տերյանի մահվան, ասենք, 20-ամյակները և այդ հանդիսություններին ակտիվ դերում լիներ Չարենցը։ Ի՜նչեր կասեր նա Կոմիտասի ու Տերյանի մասին։ Իսկ եթե բնությունը քիչ ավելի շնորհաբաշխ լիներ, մեծարման այդ հանդեսներին կարող էր ներկա լինել ինքը՝ Տերյանը։ Չէ՞ որ այժմ ապրում են նրա հասակակիցները, նույնիսկ ավագները։

Ընդունված ճշմարտություն է, թե շատ կարևոր է գրողի հանդես գալու ժամանակը։ Ասում են Պուշկինից ու Լերմոնտովից հետո ռուս գրականության մեջ բանաստեղծություն գրելը խիստ դժվարացավ։ Խիստ դժվար էր նաև Տերյանի մուտքի ժամանակը։ Մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ համեստ տաղանդով կարելի էր գրող հռչակվեր։ Սակայն փոխվել էին ժամանակները, և դրա հետ էլ՝ պահանջներն ու չափանիշները։

Արևելահայ պոեզիայում ամբողջ մեծությամբ ու հմայքով կանգնած էին Հովհ. Թումանյանն ու Ավ. Իսահակյանը։ Կանգնած էին իրենց անմեռ գործերով՝ «Անուշ», «Փարվանա», «Թմկաբերդի առումը», «Աբու-Լալա Մահարի», «Երգեր ու վերքեր», սիրված բազմաթիվ բանաստեղծություններ։ Արևմտահայ գրականության մեջ իրենց հզոր տիրապետությունն էին հաստատել Սիամանթոն, Վարուժանը, Մեծարենցը։ Կարելի էր չնկատվել, չերևալ, մեծերի ստվերում մնալ։ Այլ էր, ասենք, Հովհ. Հովհաննիսյանի գործը — նա հանդես եկավ համեմատաբար «բաց տարածության» մեջ՝ ճանաչված նախորդներ ուներ, բայց մեծ բանաստեղծ-ժամանակակիցներ՝ ոչ։ Արևելահայ գրականության մեջ գրեթե լռել ու հրապարակից հեռացել էին Պատկանյանն ու Շահազիզը, զգացվում էր նոր բանաստեղծի կարիք՝ Հովհաննիսյանին «սպասում էին»։ Տերյանը ինքը պետք է իր համար «տեղ բացեր», որովհետև նրա մեծ նախորդները նաև ժամանակակիցներ էին։ [ 7 ] Չմոռանանք նաև, որ և՛ իբրև ժամանակակիցներ, և՛ իբրև նախորդներ, նրանք մեծ էին Հովհաննիսյանի անմիջական նախորդներից: Ուղղակի ասենք՝ Շահազիզից ու Պատկանյանից հետո ավելի հեշտ էր երևալ, քան Թումանյանից ու Իսահակյանից հետո, նրանց ժամանակ։

20-րդ դարասկզբին հայ պոեզիան, օգտագործելով իր բազմադարյան արտակարգորեն հարուստ ավանդույթները և մյուս գրականությունների նվաճումները, հաղթահարել էր նոր շրջանի նախորդ տասնամյակների որոշ չափով ետ մնալը (պայմանավորված Ժողովրդի պատմական բախտի ծանր հանգամանքներով) և իր լավագույնով արդեն համընթաց էր քայլում «դարի պոեզիային»։ Բացառիկ է Տերյանի դերը այդ թռիչք-անցումի մեջ։ Բնորոշ է, որ Տերյանի մասին խոսելիս և՛ Ժամանակակիցները, և՛ հետնորդները արդեն այլ չափումների ու համեմատությունների են դիմում: Այդ չափումները ոչ միայն խստացվում են, այլև (որ նույնպես խստացում է) սահմանախախտում են հայրենի մշակույթի բնագծերը և դուրս գալիս «մեծ աշխարհս.» «Տերյանը,— գրել է Վ. Բրյուսովը, — փորձեց հայ պոեզիային հարազատացնել այն ամենը, ինչին հասել էր եվրոպականը (մասնավորաբար ռուսականը և ֆրանսիականը) ամենավերջին տասնամյակներում»։ Տերյանին այդպիսի կշռույթների տեսակետից էին գնահատում նաև մյուս մեծերը՝ մասնավորաբար Թումանյանն ու Իսահակյանը։

Նկատվել է, որ գրողի առաջին գիրքը արդյունք է լինում «նախնական կուտակման» — այն տարիների փորձի ու տպավորությունների, երբ նա դեռ գրող էլ չէ՝ երեխա է, պատանի, երիտասարդ։ Երբ հայրենի դաշտերն է չափչփում, մեծերի սրտամոտ երգերն ու պատմությունները լսում, դպրոցում ու համալսարանում սովորում։ Երբ աչքը բացելով աշխարհի վրա, հազար ու մի լավ ու վատ է տեսնում, հուզվում ու զայրանում, սիրում ու անրջում, ցնորքներ ու իդեալներ փայփայում, հիասթափություններ ողբում։ Այս ամենը սովորաբար ամենից առաջ ու ամենից շատ երևում է գրողի (ու մանավանդ քնարերգու պոետի) առաջին գրքում։ Բանաստեղծների այդ առաջին գրքերը երբեմն լինում են ամենից լավը, երբեմն էլ, եթե ոչ ամենալավը, ապա ամենից անմիջականը։

Առաջին գրքերից էր 23-ամյա Տերյանի «Մթնշաղի անուրջներ»֊ը։ Շուրջ 70 փոքրածավալ բանաստեղծություն, ընդամենը մեկ ու կես մամուլ և մեծ բանաստեղծի ծնունդ։ «Մի առավոտ զարթնում են հայտնի դարձած» — Տերյանը այսպիսիներից էր:

Ոտանավոր գրել կարողանալը, նույնիսկ խիստ գրագետ լեզվով ու սահուն չափատողերով, դժվար չէ, դժվարը բանաստեղծելն է՝ ընթերցողին վարակել-հուզելը, ապրեցնելը: Այդպիսին է եղել «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ «...Երկրպագուներին թիվ չկար— հիշում է Ստ. Զորյանը,— Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա [ 8 ] բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջներ»-ը»։

Ընթերցողներից բացի Տերյանին ջերմորեն ողջունեցին ժամանակի գրական հսկաները: «Դուք բանաստեղծ եք... Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ — բարո՛վ եկաք»,— այսպես գրկաբաց ընդունեց Հովհ. Թումանյանը, «...Հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ։ Իսկական քնարերգությունը սա է— մաքուր լիրիկա»,— այսպես դիմավորեց Ավ. Իսահակյանը։

Սակայն բոլորը չէ, որ հասկացան ու գնահատեցին Տերյանին։ Նրա առթիվ շատ սրեր խաչվեցին։ Եթե Տերյանի մուտքը սիրով ողջունեցին մայրենի գրականության մեծ երախտավորները, ապա նորարարականի, անսովորի, ոչ ավանդականի համար նրա դեմ ճակատ կազմեցին հնամոլները, նորի թշնամիները։ Հիացում և թշնամանք — այսպես են դիմավորում մեծերին։ Միայն միջակությունն է, որ ոչ ոքի չզայրացնելու և թշնամիներ ու հակառակորդներ չունենալու «առավելությունն» ունի։ Տերյանի շուրջ ծագած վեճերի մեջ գնահատող ու ժխտող կողմերը ամենից առաջ իրենց էին բնութագրում։ Գրական խոշոր մեծության ու բարձր կուլտուրայի նկատմամբ թշնամանք տածողները ցույց էին տալիս իրենց ցածր ճաշակն ու հոգու աղքատությունը։ Մեծ լույսը խտղտում էր այդպիսի լույսին անսովոր աչքը։

Իսկ ի՞նչ էր կատարվել։ Շա՜տ բան. Տերյանը XX դարի մարդու լեզվով պետք է խոսեր ընթերցողի հետ։ Ամեն ժամանակ ունի իր բովանդակությունն ու դրան համապատասխան ձևերը։ «Ամեն դար,— ասել է Հայնեն,— ստանալով նոր գաղափարներ, ստանում է նաև նոր աչքեր»։ Տերյանը երկար էր մտածել այդ ամենի մասին և հանգել էր միանգամայն ճիշտ եզրակացության՝ Թումանյանից ու Իսահակյանից հետո «կամ նոր, բոլորովին նոր երգ պետք է ասել, կամ պիտի լռել»։ Նախորդներին, Թումանյանին ու Իսահակյանին կրկնելով, նրանց նմանվելով չէր կարելի նոր խոսք ասել. այդ է պատճառը, որ Տերյանը երկար նախապատրաստվում էր իր գրական դժվարին մուտքին։ «Մթնշաղի անուրջներ»֊ով նա մեր գրականության անդաստանը մտավ մայր դարպասներով՝ միանգամից բերելով աննախընթաց նորություններ։ Նրա մասին շատ հարմար է այլ առիթով ասված խոսքը՝ «Իր ճամփան ուրիշին ոտքի տակ չէ ինկած»։

«Մթնշաղի անուրջներ» գրքույկը մեր պոեզիայի մեջ նոր ու փայլուն էջ բացեց, գաղափարական ու գրական կուլտուրայի իմաստով նոր աստիճան նշանավորեց և նոր ուղի նշեց նրա զարգացման համար։

«Մթնշաղի անուրջներ»-ը գրավում էին անսահման հարազատությամբ՝ մարդու հոգեկան աշխարհի նվիրական հույզերի ու իղձերի նրբին ու մտերիմ արտահայտումով, անուրջ կույսի սուրբ շշուկով, լույս երազների քաղցրությամբ ու հուսախաբությունների թախիծով, մթնշաղով, անուրջներով, ներդաշնակ կյանքի, արևի ու գարնան տենչանքներով: Տերյանը լիրիկական նոր հերոս բերեց։

Ձմռան գիշերն է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս փողոց եմ գնում

[ 9 ]

Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում:
. . . . . . . . . . . . . .
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրշում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ:


Մեծ քաղաքի մայթերը մաշող և ցուրտ մշուշի մեջ մեղմորեն արտասվող քնարական հերոսը նորություն էր հայ գրականության համար։ Բնորոշ են նույնիսկ վերնագրերը՝ «Fatum», «Սենտիմենտալ երգ», «Էստոնական երգ», «Կարուսել», «Փողոցի երգը», «Ձեռներում ձեր մանրիկ, նվագուն», «Մեդուզա», «Resignation», «Ախ, Բուզուլուկ քաղաքում», «Փողոցում», «Քաղաք», «Ա՜խ, դեռ հնչում է քնքուշ մուզիկը», «Այնպես բարակ են ձեր մատները, տիկին», «Նոկտյուրն», «Որպես մադամ Բովարին», «Պետերբուրգ», «Փողոցներն ահա դադար են առնում», «Փողոցներում անհամար» և այլն: Տերյանի քնարական հերոսը նոր է նույնիսկ այն ժամանակ, երբ հանդես է գալիս «Տխրություն» կամ «Շիրակի դաշտերից» վերնագրված բանաստեղծություններում։ Նա նոր է ընկալումով, հոգեբանությամբ։ Դրա համար բավական է համեմատել, օրինակ, Պռոշյանի հերոսների սիրային «բացատրությունները» կամ հենց Տերյանի անմիջական նախորդ Իսահակյանի երգած բեզարած մաճկալին սպասող գեղջկուհու խոսքն ու ժեստը «Մթնշաղի անուրջներ»-ի անուրջ կույսի նրբանուրբ շարժումների ու մեղմ շշուկի հետ։

Հ. Հովհաննիսյանի «երկնային հրեշտակ» «սիրականը» իր «մեղր շրթունքներով», «վարդ թշերով» ու «շամամ ծծերով» և Տերյանի «ցնորք աղջիկն» ու «ցնորքների դիցուհին», «հրաշք աղջիկն» ու «արշալույսի պես հայտնվող» «կույսը» (նույնիսկ մի կարճ ժամանակ «պոետին գլխից հանած» «մեդուզան» իր «ահեղ գգվանքներով» ու «մութ ցանկությամբ») տարբեր անհատականություններ են։ Տերյանի պոեզիայում սերն էլ, վիշտն էլ, արևածագի ու գարնան սպասումն էլ ուրիշ ձևերով ու եղանակներով, արտահայտչական ուրիշ միջոցներով են երգված։ Տերյանը մեր ամենից ինքնատիպ գրողներից է։ Անհնար է նրա ձայնն ու շունչը իսկույն չտարբերել, նրա տողն ու խոսքը շփոթել ուրիշի հետ։ Այդ է պատճառը, որ նա ասում, իսկ Թումանյանը հաստատում է, որ «Մթնշաղի անուրջներ»-ը նոր խոսք է, «նոր երգ», «գրեթե բոլորովին նոր բաներ»։ Իհարկե, Տերյանի քնարական հերոսը շատ բան ունի անցյալից, դրա մեջ է նրա կապը մեր գրականության ավանդների հետ։ Եվ դա հասկանալի է. նորարարությունը ավանդների անտեսում չէ, խզում չէ, այլ օգտագործում և նորի ստեղծում։

Այս ամենն էր պատճառը, որ Տերյանը, ինչպես նշել է Իսահակյանը, «իր հայտնությամբ գլխավորեց մեր լիրիկան»։ Տերյանը,— ասել է Թումանյանը,— հանդես եկավ մեր բոլոր պոետներից ամենից կազմակերպված։ Եվ խիստ հազվադեպ երևույթ՝ իսկական գիտակները խոսում էին «նոր բանաստեղծի» ոչ այնքան կրած, որքան թողած ազդեցությունների մասին։ «Երևույթն այնքան ուժեղ էր և հմայիչ,— ասել է ժամանակակիցը,— որ Տերյանի պոեզիայով ներշնչվեցին, նրա ազդեցությունը կրեցին անգամ ավագ սերնդի բանաստեղծները՝ ոչ միայն [ 10 ] Ծատուրյանը, այլև Իսահակյանը, Թումանյանը և Հովհաննիսյանը... Տերյանից հետո ոճական վայելչության պահանջը խիստ ուժեղացավ»։ Այդ կարծիքը հայտնվել է բազմիցս (նաև սովետահայ գրականագիտության մեջ)։ Իհարկե, ասվածը բառացի չպետք է հասկանալ ճիշտն այն է, որ Տերյանի բարձր արվեստով, պոետական նուրբ կուլտուրայով և գրական հարուստ ու արտակարգորեն մշակված հայերենով գրված բանաստեղծությունները ստիպում էին նույնիսկ մեծ ժամանակակիցներին նորից աչք ածել իրենց «պոետական տնտեսությանը», ավելի ձգված զգալ։ Տերյանը ավանդույթ դարձրեց խստապահանջությունը բանաստեղծական բարձր տեխնկայի նկատմամբ:

Գրականության պատմությանը ծանոթ են առանձին գրողների ու գրքերի բացառիկ, բայց կարճատև փայլատակումներ։ Դրանք մոդայական ու վաղանցիկ հրապուրանքներ են, էստրադային հաջողություններ։ Տերյանի հմայքն ու փառքը այդ տեսակներից չէին։ Նրա պոեզիայի բերած նորը ժամանակի հետ ավելի հարստացավ ու բազմազան երանգներ ստացավ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ», «Երկիր Նաիրի» և մյուս շարքերում։ «Մթնշաղի անուրջներ»-ի տպագրությունից տարիներ անց՝ 1913-ին Ավ. Իսահակյանը գրել է Տերյանին. «Հիմա քո հազարն է» — քո տիրապետության ժամանակը։ Էլ ավելի ուշ՝ 1917-ին, խոսելով «ռուսահայ բանաստեղծության» երեք շրջանների մասին, Հովհ. Թումանյանն ասել է. «1908 թվականին...– Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջներ»-ը ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ»։

Տերյանի պոեզիայի անանցանելի հմայքի մասին խոսել են նաև Չարենցը և շատ ուրիշներ։ Սակայն թե ինչ կատարվեց նրա ժամանակակից հետևորդների հետ, կարելի է միայն երևակայությամբ պատկերացնել։ Դեռ Բելինսկին է ասել, թե մեծ գրողը երիտասարդ գրողներին ստիպում է իր նվագի տակ պարել։ Տերյանի նվագի տակ պարողներն այնքան շատ էին, որ և՛ իսկական գրողներին, և՛ նվագողին դժգոհություն ու զայրույթ էին պատճառում։ Ժամանակի մամուլը հեղեղվել էր տերյանական բանաստեղծություններով ու բանաստեղծներով։ Տերյանի նման գրելով, նրա մոտիվները երգելով երազում էին նրա փառքը։ Թերթերն ու ամսագրերը ողողված էին անուրջներով, տխրություններով, երազանքներով — նույնիսկ Տերյանի վերնագրերն էին վերցնում, «տերյանական» բառերից գրական անուններ ընտրում։ Սակայն հին խոսքը պահում էր իր ուժը. «բազումք են կոչեցեալք և սակաք՝ ընտրեալք»։ Տերյանը կանգնած էր սեգ բարձունքում, հետևորդները քրտնամխած, գրիչ ու թուղթ առած ձգտում էին դեպի արևոտ կատարը, սակայն չէին կարողանում կտրել նրա անցած ճանապարհի տասներորդականներով չափվող մասը։ Եթե Տերյանի արգասավոր ազդեցությամբ իր առաջին գործերը կերտած Ե. Չարենցը հսկայաքայլ գնում էր դեպի պոետական առնականացում, ապա ինքնակոչ հետևորդներից շատերի մոռացումն ու Տերյանի տաղանդի փթթումը հակադարձ համեմատական էին։ «Տերյանի նման» գրողներին պակասում էր գլխավորը՝ նրա արվեստը, նրա երգած զգացմունքների խորությունը, անկեղծությունը, անմիջականությունը, այն, ինչով Տերյանը տարբերվում էր «Տերյանի պես» գրողներից։

Տերյանի մեծատաղանդ հետևորդները դժգոհում էին նրա էպիգոններից. [ 11 ] «O՜h, մի օրենք լիներ, որ այդ անտաղանդներին գրելն արգելեր»,— զայրացած ասել է Չարենցը: «Դժվար է, դժվար է այդ կատարելության հասնելը: Հնարավո՞ր է, հա՞,— հարց էր տալիս հաճախ Տերյանի մասին խոսելիս։ Եվ, աչքերը կկոցելով, բացասաբար շարժում էր գլուխը։— Հապա էլ ինչի՞ են աշխատում կրկնել նրան աղավաղված ձևով»։

Տերյանը մեր գրականության ամենամեծ սիրերգակներից է:

Սեր ու երգ է իմ հոգում,
Սիրո երգ է իմ հոգին...


Այսպես է ասել նա իր մասին։ Եթե գեղեցիկը կյանքն է, իսկ սերը, ինչպես գրել են, «կյանքի պոեզիան ու արևը», ապա ինքնին հասկանալի է, որ ոչ կյանքը առանց արևի կլինի, ոչ էլ պոեզիան առանց սիրո։ Տերյանի «սրտի լարերից», իհարկե, միայն սիրո լարը չի մնացել, բայց այդ լարը նրա քնարի «ամենաբանուկ» լարերից է, ամենից շատ հնչողներից։ Սերը Տերյանի պոեզիայում աստվածացված է, այն հզոր է մահվանից, նրա բացասումն է, ժխտումը և ինքնահաստատումը՝ «սիրո կանչով կանչիր ինձ և կարթնանամ ես»։ Ասել են (և մեծերը), թե սերը ունի իր պերճ գարունը, կիզիչ ամառը և աշունը։ Եթե աշնան մասին խոսքը նյութով քիչ հիմնավորված լինի (թեև կյանքի աշնան և սիրո աշնան ժամանակների տարբերությունները թույլ են տալիս Տերյանի նաև սիրո աշնան մասին խոսել), ապա գարունը և ամառը շատ են բեղուն, բազմազան ու հարուստ։ Տերյանի սիրո քնարը մեծ առաջընթաց է ապրել՝ պատանեկան սիրո ռոմանտիկ թոթովանքներ, ցնորքների դիցուհուն ու հրաշք աղջկան նվիրված երազային սիրո երգեր (դա է հիմնականը պոետի համար), ցնորքների հիասթափությունից ծնված ախտաբորբոք մեդուզա-կին (շատ կարճատև ու վաղանցիկ), վերադարձ դեպի անբիծ ու մաքուր, բայց արդեն իրական կնոջ թովչանքները։ Ապա հետևում են հրաբորբոք տրիոլետները, «Կատվի դրախտ»-ը, փողոցային պչրուհիներին նվիրված երգը, «չնչին խոսքերով» արտահայտվող «անխարդախ ու խոր» «գեղջկական» սերը («Լինեի չոբան...»), մինչև «հրեղեն ու անարվեստ» հայացքով բարակիրան, տխուրաչյա ու համեստ լեռնադստեր սիրո, «նաիրական սիրո» պանծացումը։

Տերյանի ողջ քնարերգությանը հատուկ անսահման մեղմությունը, քնքշությունը և նրբությունը (հիշենք հայտնի տողերը՝ Այնքան քնքշություն կա սրտում իմ, Այնքան մեղմություն իմ հոգում) ամենից լիակատար արտահայտություն են գտել նրա սիրերգներում։ Խիստ բնորոշ է Տերյանի ժողովածուները բացող «Տխրություն»-ը։ «Քնքուշ մութի թևի» նման սահուն քայլերով ու հովի պես թեթև անցնող անուրջ կույսը ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյում է, սիրո քնքուշ խոսքն էլ շշնջում արձակ դաշտերի ամայության մեջ նիրհող դաշտերին: Տերյանի «ցնորքների դիցուհու» «կառուցվածքի» մեջ իսկ հիմնականը շողերն են, անառարկայական, աննյութական «նյութերը»։ Նա «կախարդ լուսնի հրապուրող շողի» պես է, նրա ժպիտը «մեղմ է ու դողդոջ», գալիս է «մեղմ, համրաքայլ, որպես քնքուշ իրիկվա փայլ» և վերջապես՝ հայտնվում է «իրիկնաժամի կիսախավարում, կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն»։ [ 12 ] Սիրո վեհացնող ուժի ու բյուրեղյա մաքրության երգչին խորթ են կոպիտ զգայականությունը, պագշոտ ու տարփատենչ զգացումները, «տռիփի գրկաբացումները» (Մեծարենցի արտահայտությունն է)։ Տերյանի պոեզիայում նրբությունն ու մեղմությունը, իհարկե տարբեր երանգներ են ստանում տարբեր շրջանի երգերում, բայց մնում են իբրև հիմնական որակ։ Կարելի է օրինակներ բերել և՛ իրական-ապրված սիրո երգերի, և՛ չարաճճի կատակների (դրանցից մեկը վերնագրված է «Հանաք»), և՛ երբեմն բավական համարձակ բաց խոսքերի, բայց ոչ որոշ սիմվոլիստների՝սեռական էքստազի հիվանդագին երգերը հիշեցնող բանաստեղծությունների (ինչպես երբեմն ասել են)։ Տերյանի սիրերգները նրա հոգեկան մաքուր ու գեղեցիկ աշխարհի արտահայտություններ են, Մեծարենցի բառով ասենք՝ «սրբահույզ» սիրո արտահայտություններ։

Մեծ է Տերյանի սիրո քնարի, քնարերգության այդ «ամենասուբյեկտիվ» մոտիվի հասարակական հնչեղությունը.

Աշխարքին անգութ և ահավոր է,
Եվ ի՞նչ է սերը — անզոր մանուկ մի.
Չարն է հաղթողը, չարն է հզորը,
Թախիծն անզոր է, և սերն անօգ է...


«Ցնորք» բանաստեղծության մեջ Տերյանը դատապարտում է «հաշվով սերը». Այո՛, սերն «անօգ է», «անզոր մանուկ մի»։ Տերյանի սիրային լիրիկայում արտացոլված է նրա դժգոհությունը բուրժուական աշխարհից։ Երջանիկ սիրո երազանքը հակադրվում է բուրժուական հարաբերություններին: Այդ աշխարհում այն ամենը, ինչ առաջ փոխատրվում էր ու նվիրվում, դառնում է փոխանակության ու առևտրի առարկա, կապվում է «հաշվի» հետ: Հայտնի է Զոլայի խոսքը՝ 17-րդ դարի հերոսական և 18-ի զգայական սիրուն 19-րդ դարում փոխարինել է «հաշվով սերը»։ Դա ևս բուրժուական, «զարհուրելի եսամոլության դարի» (Գոգոլ) «նվաճումներից» էր։ Տերյանը իր սիրո քնարի խորը մարդասիրությամբ ու անհիշաչարությամբ հիշեցնում է համաշխարհային մեծ սիրերգակներին: Նա էլ(հիշենք Թումանյանի խոսքը Սայաթ-Նովայի մասին) սիրո լույսի տակ է տեսնում աշխարհն ու իրերը, միշտ մնալով «արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը», Տերյանի երգած սերը ոչ միայն վեհ ու սուրբ զգացմունք է, այլև հոգին ունայն ու մանր հոգս–հաշիվներից մաքրող, կյանքը գեղեցկացնող, իմաստավորող ու հարստացնող, մարդասիրական, բարձր գաղափարներներով համակարող ուժ:

Մեծ է սիրո, մարդկային այդ ամենից վեհ ու նվիրական զգացմունքներից մեկի «բանաստեղծական արտահայտության» գեղագիտական և հասարակական դերն ու նշանակությունը: Դիտվել է, որ սերը (ուրեմն և նրա պոետական արտահայտությունը՝ սիրո քնարերգությունը) իդեալացնում, աստվածացնում է սիրո առարկան ու քնքշացնում, ազնվացնում է մարդուն, թռիչք ու ձգտում է տալիս նրա հոգուն: Այդպիսի ազնվացնող, քնքշացնող և «թռիչք ու ձգտում» տվող ուժով է օժտված Տերյանի սիրո լիրիկան:

Տերյանի ինչպես սիրո քնարերգությանը, այնպես էլ ամբողջ պոեզիային հատուկ են թախիծն ու տխրությունը: Բնորոշ է նրա բանաստեղծությունների [ 13 ] առաջին ժողովածուի աոաջին իսկ բանաստեղծության վերնագիրը՝ «Տխրություն»։ Ի՞նչ առիթ ուներ բանաստեղծն ուրախ լինելու, երբ նաիրյան հողն արյամբ էր ուռճանում, երբ բուրժուական աշխարհի գայլամարդկանց ցուրտ ու պաղ միջավայրում խոցոտվում էր նրա ազնիվ սիրտը, խեղդվում լավի համար այրվող հոգին։

1905-ին մի առիթով ներկա լինելով գյուղացիների տոնախմբությանը և լսելով նրանց երգերը, Տերյանը ցավով նկատել է. «Ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՛նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված։ Ի՜նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են։ Բայց ի՜նչ թախծոտ ուրախություն է այս։ Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՛նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ։ Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով»։

«Դարերի տառապանքը»,— ահա մեր գրականության տխուր նվագների հիմքն ու հողը: Այդ հողից է սնվել նաև Տերյանի տխրությունը։ Այն թույլ ու ընկճված հոգու նկուն ողբ չէ, ոչ էլ սիրած իրականության կորստի պատճառած վիշտ, ողբասացություն կործանվող արժեքների համար, այլ իրականության հետ անհաշտ պոետի խոր և ազնիվ տխրություն։ Իսկական ու մեծ արվեստագետները անցյալում միշտ էլ դժգոհ են եղել իրենց ժամանակից և ձգտել են նոր ու լուսավոր ափեր։ Հակառակ միջակի սակավապետության ու սահմանափակության, մեծը միշտ վեր է սավառնում՝ նոր հորիզոնների կարոտը սրտում։

Անցյալի գրականության խոշորագույն դեմքերի տխրության ու վշտի պատճառը կյանքի բուռն կարոտն է, կենսասիրությունը, աշխարհն ու մարդուն ազատ ու երջանիկ տեսնելու ցանկությունը: Այդպիսի տխրությունը մղում է որոնումների, սնում է լուսավոր մտքեր ու երազանքներ։ Վատի ժխտումը և լավի կարոտն ու երազանքը անբաժանելի են։ Պետք է տարբերել լավ կյանքի կարոտի թախիծն ու տխրությունը, նույնիսկ հիասթափությունը հոռետեսությունից։ Հիասթափությունը կյանքի մասին լավ պատկերացումից է ծնվում, հոռետեսությունը՝ վատ։ Հոռետեսը պնդում է, որ կյանքը հենց այդպես վատ է, դժոխք, հիասթափվածը ցավում է, տանջվում, որ կյանքը այդպես վատ է։ ճիշտ չէ մի ժամանակ գրականագիտության մեջ բավական տարածված այն կարծիքը, թե մեզ հետ ոչինչ չունեն անցյալում թախիծ ու տխրություն երգած գրողները, թե այդ երգերով նրանք կապվում են (կամ տուրք են տալիս) անկումայնությանը։

Սովետական մարդուն խորթ չեն մարդկային զգացումներից որևէ մեկը՝ փոխադարձ սիրո զմայլանքն ու անփոխադարձի տվայտանքները, մերձավորի անհաջողության պատճառած ցավը, անցած պատանեկության ու երիտասարդության առթած կարոտն ու ափսոսանքը, հազար ու մի տեղից սնված թախիծն ու տխրությունը։ Թախծի ու տխրության հարցը թերևս ամենից լավ Չարենցն է լուծել՝

Ինչքա՜ն եմ ես, գիտե՞ս, սիրում հիմա
Ոգի՛, ոգի՛ սրբող, բայց չկրծող,
Այդ ջինջ թախիծը քn խինդանման,
Այդ տխրությունը քn ստեղծագործող...


Այո՛, ոգի սրբող ու ջինջ թախիծ և ստեղծագործող տխրություն։

Տերյանը որոնել է մեծ ճշմարտությունը, արյունոտված սրտով ողբացել [ 14 ] աշխարհում տիրող անարդարության, մարդու ընկած վիճակի, հայրենի երկնակամարում հավաքված թուխպերի համար: Երբեմն նրան թվացել է, թե չկա ելք այդ ամենից, թե «ամեն կողմերում է խավար», ուրեմն պետք է չսիրել, չխորհել, հեռանալ: Սակայն հումանիստ գրողը չի կարող ապրել առանց իր նմանի, առանց մարդու։ Չէ՞ որ նրա վշտի պատճառը իր նմանի ծանր վիճակն է, «աշխարհաշեն մարդը»։ Եվ նա, «նոր տենչերի պայծառ հրդեհը» հոգում, վերադառնում է «մենության բանտից», «աշխարհը գրկում», «հավատով նայում գալիքին»։

Տերյանը ստեղծել է հայրենասիրական երգի անգերազանցելի արժեքներ։ Ժողովրդի վշտով ու խինդով ապրող, իր հոգում «նաիրյան հոգու բարձր տառապանքը» կրող բանաստեղծի համար հայ «արյունլվիկ ժողովրդի» վիճակի հարցը դարձել է «ֆանտոմ», բոլոր հարցերի հարցը։ Այդ «ֆանտոմ»-ից է ծնվել-սնվել «Երկիր Նաիրի» երգաշար-պոեմը, որը, Չարենցի արտահայտությամբ, դարձավ «նաիրյան խոսքերի գանձարան» (նաև՝ «երգերի սուրբ գանձարան»): «Նաիրական» այդ հրաշակերտները զգացմունքի զարմանալի հարազատությամբ ու խորությամբ և կատարման աննախընթաց բարձր արվեստով նոր ու փայլուն էջ բացեցին հայ մշակույթի պատմության մեջ։ Մեր ժողովրդի ապրած ահավոր ողբերգության ամենախոր և ամենադրամատիկ արտահայտություններից է «Երկիր Նաիրի»-ն, մի երգաշար, որ կարող է պատիվ բերել ամեն մի ժողովրդի գրականության։

«Երկիր Նաիրի»-ն ձևավորվեց պատերազմի տարիներին, երբ ամեն հիմք ուներ պոետի տագնապը՝ պիտի ապրի՞ Նաիրին, թե՞ պետք է վերանա աշխարհից և միայն երբեմն հպանցիկ հիշվի պատմության գրքերում:

Վտանգի տակ էր դարերից մաքառումներով ու ապրելու իրավունքով եկած հնագույն մի ժողովրդի գոյության հարցը։ Ժողովրդասպան պատերազմը շարունակում էր մոլեգնել։ Երբեմնի հույսն ու հիասթափությունը, հայկական նորանոր ջարդերը, իմպերիալիստական պետությունների «կեղծ գգվանքները», ցարական հրամանատարության կամքով կատարված նահանջը և մերկ սրի առաջ մնացած ժողովրդի օրհասական վիճակը արյունոտում են բանաստեղծի հոգին։ Ակամա հիշում ենք Թումանյանի հայտնի խոսքը. «Ես առաջ եմ գալի... մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովրդից»։

Այս ամենին միացավ 1915-ի գարունը՝ ամենամռայլ գարունը հայ ժողովրդի պատմության մեջ, 1915-ի ապրիլը, որ կարծեք վերջ պետք է դներ մեր ապրելուն։ Իթթիհատական ոճրաշատ Թուրքիան, իմպերիալիստական պետությունների դավադիր համաձայնությամբ, ծրագրել ու իրականացնում էր վաղնջական ժամանակներից մաքառումներով XX դարին հասած մի ժողովրդի զանգվածային բնաջնջումն ու տեղահանությունը, ժողովուրդ, որի միակ «հանցանքը» կառուցելը, ստեղծելը և դրանք հազարաշող թուր կայծակիով պաշտպանելն էր։ Բառարաններում իսկ հանդիպելիս սարսուռ ազդող եղերական եղեռն բառը լայնացնում էր իր սահմանները և հասնում գենոցիդի — ազգաջնջման։ Մեծ պոետն ու քաղաքացին, նկատի ունենալով 1915-ի մայիսը, գրել է. [ 15 ]

Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն[1] իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր:
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր.
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր:


Տերյանը հայրենիքն ու նրա Ժողովրդին սիրել է որդիական սիրով։ Ոչ թե փքուն ճառ, «արյուն ոթելու» գոռում֊գոչյուններ, այլ կսկիծով ասված սրտաբուխ խոսք՝ վեհ ու պարզ, երդումի պես հաստատ, որդիական զգացմունքի պես մեղմ ու քնքուշ։ «Թթված ազգամոլի ճչուն սերը» խորթ է եղել Տերյանի հոգուն, նա զզվանքով է արտահայտվել հայկական հարցի անկոչ կարգադիրների «հրաբորբոք հայրենասիրության» մասին.

Չեմ հավատում ճիչերին ձեր ցնծագին
Եվ խանդավառ աղմուկներին այդ շփոթ.
Գաղտնի մի թույն կեղեքում է իմ հոգին
Եվ ձեր խինդը սարսեցնում է, որպես բոթ:

Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ ավեր,
Ո՞վ է թարգման մեր դարավոր տանջանքին...


Տերյանը երգել է մեր ժողովրդի և′ անցյալ փառքն ու մեծագործությունը, և′ Ժամանակակից ծանր ու օրհասական վիճակը, և′ ապագայի նկատմամբ ունեցած հույսն ու հավատը: Սակայն անցյալը երգելիս չի տարվել պատրանքներով ու «պատմական բարձեր» չի առաջարկել, ոչ էլ «պատմական ռևանշի» կոչել։ Ներկան էլ երգելիս չի հնչեցրել և՛ մեզ, և՛ մյուս ժողովուրդներին վիրավորող «արյան ձայներ»։

Դեռ 1905-ին նա ասել է. «Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում...»։ Այդ աշխատող ու տքնող, երազող ու երգող, ստեղծագործող ժողովրդի «պայծառ հավատն ու հույսը» փրկելու մտահոգությամբ էր տոգորված Տերյանը։ Նա գիտեր, որ չեն մեռնում լավի համար ապրող ու ստեղծագործող ժողովուրդները, որ իր Նաիրին փյունիկի պես կրակից հառնելու է՝ նոր գեղեցկությամբ ու նոր փառքով.

Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.—
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

[ 16 ]

Գերված ենք մենք — ո՛չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:


Նաիրյան կարոտն ու նաիրյան մորմոքը, համաժողովրդական աղետն ու չսպիացած վերքերը, սակայն, թշնամությամբ չլցրին նրա մարդասեր հոգին, մարդու, նրա բախտի ու կյանքի համար տրոփող սիրտը։ Տերյանը գտավ ճիշտ ուղին՝ նա գերված, բայց «ստրուկ չդարձած» և արծվային ճախրանքների ընտել իր ժողովրդի վերածնության հիմքը նրա հոգևոր ու կենսական անսպառ ուժերի և համառուսական ազատագրական շարժմանը միանալու մեջ տեսավ։ Այսինքն նաիրյան վիշտը հասցրեց հեղափոխությանը՝ «Կարմիր Նաիրի»-ին: Սա Տերյանի հայրենասիրական երգերի նոր ու աննախընթաց որակն է, այն բարձունքը, որին մեր դասական հեղինակներից շատ քչերը հասան:

Երբեմն ինչքա՜ն անարդար կարծիքներ կարող են լինել: Նույնիսկ «երկիր Նաիրի շարքից հետո էլ սրեր էին խաչվում Տերյանի առիթով՝ պնդում էին, թե նա հայ ազգային բանաստեղծ չէ:

Տերյանին, ինչպես ռուս գրականության մեջ, ասենք, Պուշկինին, ազգային չհամարողները նեղացնում էին «հայրենակիցներ» բառի սահմանները և ազգային էին համարում այն երկերը, որոնց բովանդակությունը առնված էր ցածր դասերի կյանքից, որոնց մեջ պատկերված էր գյուղացիների ու արհեստավորների նիստ ու կացը։ Մեզ մոտ, ասել է Բելնիսկին, «վաղուց ի վեր արմատացել է այն խիստ տարօրինակ կարծիքը, թե իբր ֆրակ հագած ռուսը կամ կորսետ հագած ոուս կինն այլևս ռուս չէ, և որ ռուս ոգին զգացվում է միայն այնտեղ, որտեղ կան զիպուն, տրեխ, հացի օղի և թթու կաղամբ»։

Այսպես չի՞ եղել նաև մեզնում։ Ո՞ւմ մտքով է անցել վեճի առարկա դարձնել և հայկական չհամարել բոլոր այն երկերը, որոնց մեջ պատկերված է հայ գյուղաշխարհը՝ գեղջուկներով ու գեղջկուհիներով, պարտատերերով ու պարտապաններով, տանուտերերով ու մովրովներով, գյուղի «պեյզաժի» անհրաժեշտ մասը կազմող աթարի բուրգերով ու խոտի դեզերով, լույսը երդիկից ստացող խրճիթներով, գյուղացուն՝ տրեխով ու քիթ ծակող քրտնահոտ շորերով, «քե ղուրբան»-ով, դարավոր սովորություններով, կարծես անփոփոխելիության դատապարտված նիստ ու կացով: Իսկ եթե մի երկու ծերուկ ու պառավ էլ լինեն բուռնոթու անբաժան տուփով կամ թութունի քիսայով՝ ազգային որակը ապահովված է ու ապահովված:

Կյանքը հեղաբեկվում էր, հին պատկերացումները փոխվում էին, XX դարը հախուռն ընթացքով տակնուվրա էր անում իր ժամանակն ապրածն ու մահվան դատապարտվածը, ազգային խառնվածքի նոր գծեր էին ստեղծվում, իսկ պահպանողականությունը կառչում էր իր դարն ապրածին և կարծում էր, թե ազգը կպահպանվի, եթե «տգետ մնա ու խավար» և ընդհակառակը կկորցնի ազգային գծերը, եթե կրթություն ստանա ու ազատվի իր «ավանդական սնահավատություններից և սովորություններից»: Հակադրվելով այս մտայնությանը մեր [ 17 ] ազգային բանաստեղծը հավաստում էր, որ Տերյանի երգած «թախիծն ու երազները մշուշն ու աղջամուղջը» հարազատ են «մեր երկրին ու մեր հոգուն»։ Շարունակելով այս միտքը և ի պատասխան տերյանամերժ գրականագետների, Թումանյանը Տերյանին հռչակեց ոչ միայն ազգային մեծ գրող, այլև հայ պոեզիայի գալիք օրն ուղենշող բանաստեղծ։ «Ցանկանում են,— ասել է նա 1914-ին,— որ բարգավաճեր մեր նորագույն գրականությունը: Բայց ահա ձեր առջև նստած է մեր նորագույն բանաստեղծության փայլուն ներկայացուցիչը — Վահան Տերյանը, որի երգերը կարող ենք պարծանքով հանել ռուսաց նորագույն բանաստեղծներից ամենալավերի դեմ և որին հրճվանքով ողջունում եմ Հայոց գրողների ընկերության անունից»:

Տերյանի պոեզիայի ամենագլխավոր առավելություններից են կերտվածքների լրիվությունը, ավարտվածությունն ու բարեկամությունը։ Անհնար է ցույց տալ Տերյանին բավարարած և նրա ձեռքով տպագրության ներկայացված որևէ բանաստեղծություն, որն ունենա կառուցվածքային թերություններ, որի մեջ որևէ տրամադրություն կամ խոհ արտահայտված չլինի լրիվ, խորը և ավարտուն։ Բազմադարյան մեր լեզուն իր հնչական ողջ հարստությամբ, իր փափկությամբ, քնքշությամբ, նրբությամբ, մելոդիկ ու հարմոնիկ ձայներով, իր ողջ թովչանքով, մեղմ, շոյող գույներով ու երանգներով հանդես եկավ նրա պոեզիայում։ Հայոց լեզվի ուժն ու հմայքը մարմնավորող ամենամեծ պոետներից է Տերյանը, նրա պոեզիան գեղոն է հայ լեզվին։ Արևելահայ նոր շրջանի պոեզիայում կարելի է այլ կարգի առավելություններ նշել ուրիշների մոտ, որ չունի Տերյանը, սակայն նշված գծերով (միասին վերցրած) նա մնաց չերկրորդված ու աննախընթաց։

Տերյանի պոեզիայի արժեքը միայն պատմական չէ, այլ նաև խիստ արդիական: Պոետական բարձր կուլտուրայով գրված նրա հոգեբուխ երգերը մեր գրողներից շատերին են ուղենիշ և օրինակ դարձել։ Տերյանը ներկա է նրանց պոեզիայում։ Ներկա է իբրև խորհրդատու, իբրև ուսուցիչ ու ընկեր։ Ներկա է ոչ առանձին բառերով ու արտահայտություններով, այլ այնպես, ինչպես Չարենցն է բանաձևել չլիներ Տերյանը, ես՝ ես չէի լինի։

Տերյանի պոեզիան արվեստի համալսարան է ժամանակակից հայ բոլոր սերունդների պոետների համար։ Չի կարելի այսօր ստեղծագործել և չմտահոգվել մեր գրականության «գալիք օրվա» խնդիրներով՝ Տերյանին հուզող կարևորագույն պրոբլեմով։ Տերյանն այսօր դարձել է ակամա գրական դատավոր, որ զսպում է ոտանավորչիների եռանդը և առավել բարեխղճության է մղում մեծերին։ Տերյանից հետո չի կարելի թափթփված կառուցվածքով ու ցածր տեխնիկայով բանաստեղծություն գրել։ Չի կարելի մթամած պատկերներով ու խճողված չափատողերով երգել մարդու ներաշխարհը, չի կարելի չօգտագործել մեր լեզվի հնչական բոլոր հնարավորությունները, նրա հուռթի հարստությունը։

Մեծ ու անգնահատելի է Տերյանի դերը նաև մեր ժամանակակցի գեղագիտական դաստիարակության գործում։ Եթե դուք ուզում եք վայելք ստանալ արվեստից,— ասել է Մարքսը,— ապա պետք է լինեք գեղարվեստորեն զարգացած [ 18 ] մարդ։ Հաճախ է մոռացվում ընթերցողի «էմոցիոնալ անգրագիտության» վերացման անհրաժեշտության հարցը։ Սովետական նշանավոր գրող Լեոնովը իրավացի կերպով նշում է, որ պետք է մարդկանց սովորեցնել վայելելու «մայրամուտի, արշալույսի, թռչունի երգի պատճառած բերկրանքը»։

Կարելի՞ է լիարժեք մարդ լինել՝ հոգեկան ու մտավոր աշխարհի ողջ բազմազանությամբ և չհիանալ ամպերի հրդեհով՝ աշնան մայրամուտին, չզգալ, թե ինչպես է մեռնող արեգակը տխուր գգվանքով վառում լեռների կատարները,չլսել բաց պատուհանի տակ աշնան մշուշում սրսփացող գեղուղեշ բարդիների շշուկն ու շրշյունը և (եթե պատանի եք կամ երիտասարդ) չզգալ ձեր շուրջը անտես ու հուշիկ շրջողի պայծառ տրտմությամբ հյուսված անուրջը։ Կարո՞ղ է մարդու հոգին ազատվել ճղճիմ զգացմունքներից, մաքրվել, բարձր և վեհ խոհերով ու զգացմունքներով խանդավառվել, զգալ մեծ պոետի պարգևած երջանկացնող վայելքը առանց պոեզիայի։ Լավ է ասել բանաստեղծը.

Առանց գարնան հմայքն ու շունչն զգալու
Չի կարելի վճռել գործեր կուսակցական:


Կարելի՞ է, օրինակ, պատկերացնել, որ անհուն նրբության ու մեղմության տրամադրող «Տխրություն» և «Շշուկ ու շրշյուն» բանաստեղծությունները սիրող մարդը կոպիտ ու գռեհիկ լինի։

Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն, մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին:
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:


Կարո՞ղ է այս բանաստեղծությամբ ապրող, այս ոգով դաստիարակված մարդը դավել, դավաճանել։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե քիչ օգտակար բան կա «Տխրության» կամ «Շշուկ ու շրշյուն»-ի մեջ՝ չէ՞ որ այնտեղ չի կարելի գտնել մարտագոռ կանչեր, խրատաբանություն։ Չմոռանանք, սակայն, շատ կարևոր մի բան՝ Տերյանի անսահմանորեն նուրբ ու մեղմ, ազնիվ ու հրապուրիչ խոսքը վարակում է ընթերցողին, ապրեցնում, համակում, տարիների ընթացքում դառնում էություն, մեղմացնում ու ազնվացնում է նրա բարքը։

Ստեղծագործական օրինաչափ առաջընթացը Տերյանին բերեց դեպի Հոկտեմբերով նշված հանրակարգը։ Տերյանին դեպի Հոկտեմբերը բերեցին «Մթնշաղի անուրջներ»-ը, «Ոսկի հեքիաթ»-ը, «Վերադարձ»-ը, «Երկիր Նաիրի»֊ն։ Այո, և՛ քաղաքացիական երգերը։ Ե՛վ «Տխրություն»֊ը, «Շշուկ ու շրշյուն»֊ը, մարդու, [ 19 ] նրա բախտի ու ճակատագրի համար մտորումները, նաիրյան հողի տառապանքը, «լուսե հովտի», նոր ու պայծառ հորիզոնների կարոտն ու տենչանքը: Դա, ասացինք, օրինաչափ ընթացը է: 1910֊ին «Վերադարձ» երգող Տերյանը, որ հետո էլ բանաստեղծին կոչ էր անում «սիրտը վառ ատրուշան» դարձրած լուսավորել ժողովրդի անցնելիք ուղին, Հոկտեմբերին բռնկած հրացոլքին տարավ այդ ատրուշանի կրակը, նետվեց ճարակող հրդեհների մեջ՝ նորի ու մարդկայինի համար, «միշտ արշալույսի ձգտող» իր ժողովրդի ու մյուս ժողովուրդների համար: Աչքերը հառած հորիզոնում բռնկած հրացոլքերի կարմիրին, նա ազդարարեց.

Հարյավ հավետ, հարյավ հոգին իմ որբ
Մահանըման քնից, քնից անարգ.
Քեզ եմ երգում, կարմի՜ր, արյունաբորբ
Ազատության դրոշ—քեզ փա՜ռք...


Եվ նրա հոգին հարյավ այն ժամանակ, երբ մարմինը մեռնում էր։ Ու հարյավ նաև «հարյավ» բառը: Ինչքա՜ն երկար ճանապարհ է նա կտրել. հարյուրամյակներ շարունակ «Քրիստոսի» և «մեռելոցի» հարևանը (Քրիստոս յարեաւ ի մեռելոց) պոկվել է և՛ Քրիստոսից, և՛ մեռելոցից և կապվել հրդեհված հոգու հետ, նոր հարևաններ ընտրելով «կարմիր»-ը, «արյունաբորբ»-ը, «ազատության դրոշ»֊ը (կարճ ժամանակ անց այդ «հարյավ»-ը արտակարգորեն տեղին պիտի շողա Չարենցի պոեզիայում)։ Ապա հնչեցին քայլերի ռիթմով «Ե՛լ դեմոկրատիաս»-ն, պոետական հրամանի հնչերանգով կոչը նորաստեղծ կարգերի թշնամիների դեմ։ Իր ստեղծագործությամբ ավարտելով հայ դասական պոեզիայի վերջին էջը, Տերյանը դարձավ սովետական գրականության աոաջին սկսողներից ու հիմնադիրներից մեկը։

Մեղմախոս ու նրբանուրբ տողեր կերտած Տերյանը առաջիններից էր, որ պոետական սխրանքը համատեղեց քաղաքացիական մեծագործության, զինվորագրվեց նորի, հեղափոխության բանակին, դարձավ կոմունիստ, Լենինի ու Շահումյանի բարեկամ ու զինակից, սովետական պառլամենտի անդամ, պետական ականավոր գործիչ։ Թեև նա չտեսավ իր նաիրյան երկրի ազատագրությունն ու վերածնունդը, բայց ջերմ ու անբեկանելի հավատով գրեց, որ փրկությունը հեղափոխական Ռուսաստանին միանալու մեջ է. «Բանվորական և գյուղացիական Ռուսաստանի սոցիալիստական կարմիր գնդերն են, որ պիտի մի գեղեցիկ օր եղբայրական ձեռք մեկնեն տանջված ու կեղեքված, մահացու վտանգի մեջ գտնվող հայ գյուղացուն ու բանվորին, միայն Ռուսաստանի բանվորական և գյուղացիական խորհուրդների իշխանության կարմիր գնդերն են, որ կարող կլինեն ազատություն ավետել արյունաներկ երկրին»։

Իրականացան համառուսական Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ կոմունիստ բանաստեղծի բաղձանքներն ու կանխատեսումները։ «Արյունաներկ երկիրը» ազատագրվեց դարավոր ճնշումից, ֆիզիկական լիակատար բնաջնջման ահավոր վտանգից և դարձավ սոցիալիստական բարգավաճ հանրապետություն։

Հին խոսք է՝ արվեստի գեղեցկի նկատմամբ ժամանակն անզոր է։ Անցյալի մեծ արվեստագետներին ժամանակը չի հեռացնում մեզնից։ Նրանք ժխտում են հայտնի օրենքը, թե ամեն ինչ հեռվից փոքր է երևում։ Այդ օրենքը վերաբերում [ 20 ] է փոքր գրողներին: Նրանք հեռվից իսկապես որ փոքր են երևում կամ բոլորովին չեն երևում: Այդ օրենքը, սակայն, անզոր է դառնում, երբ խոսքը վերաբերում է Պուշկինին ու Տոլստոյին, Նարեկացուն ու Սայաթ-Նովային, Թումանյանին ու Տերյանին: Նրանց նկատմամբ իրավունքի մեջ է մտնում այլ օրենք՝ երկնահաս լեռն իր ամբողջ վեհությամբ չի երևում մոտ տարածությունից, ստորոտից: Մարդու անցած ճանապարհը չի երևում նրա մի քանի քայլից, նրա կյանքի խաչուղուց, ճանապարհը ձգվում-երևում է հեռավորությունից, լեռնագագաթից, Տերյանը հոկտեմբերյան օրերին վառեց իր սիրտը և այդ բոցավառումի լույսով պարզ երևաց նրա անցած ուղին՝ ծանր ու տանջալից, խանդակներով ու զիգզագներով, բայց միշտ զուգահեռ պատմության մայրուղուն, միշտ առաջ ու վեր: Նրա մահվանից հետո անցած կես դարը ոչ միայն Տերյանին չհեռացրեց մեզնից, այլև ավելի հարազատեցրեց, ցույց տվեց նրա պոեզիայի անանց հմայքը, ցույց տվեց, որ այն գործ չունի ժամանակի փոքր հատվածների հետ, որ այն մեր նախորդների, մեզ ու հավերժի համար է սահմանված: Տերյանի պոեզիայի լավագույն մասը միշտ այժմեական ու անթառամ է մնալու և հավերժ ապրելու է մեր ժո- ղովրդի հույզերի ու մտքերի աշխարհում:

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:


Այսպես է ասել Տերյանը մռայլ ու տխուր մի պահի, ճակատագրի քմահաճ տնօրինությամբ նրա գերեզմանը եղավ հեռվում, սակայն չհիշելն ու մոռանալը հնարավոր բաներից չէին: Երևանում հայկական պանթեոն պետք է հիմնել,— դառնությամբ, խորին ցավով ասել է Չարենցը,— նշանավոր հայերի աճյունները տեղափոխել այնտեղ, Տերյանին էլ հարկավոր է Օրենբուրգից բերել:

Իրականացել է Չարենցի ցանկությունը. այժմ կա այդ պանթեոնը, այնտեղ են մեր մշակույթի անմահ գործիչներից շատերի աճյունը: Այնտեղ, Կոմիտասի ու Իսահակյանի հարևանությամբ, հանգչում է նաև Տերյանի աճյունը: Այսպիսին է մեծերին վիճակված բախտը, պատմության, ժամանակի արդար վճիռը. Այդպիսի մեծերից է «Մթնշաղի» ու «Վերադարձի», «Ոսկի հեքիաթի» ու «Երկիր Նաիրիի» անմահ երգիչը, նա, որ կյանքի վերջում մխրճվեց աշխարհասասան մրրիկների մեջ, փառաբանեց նոր օրերի վեհությունն ու շռինդը և ընկավ այդ նոր ճանապարհի սկզբին՝ դարերին թողնելով իր սրտահույզ ու հիասքանչ երգը: Բնության տված հզոր ու շքեղ տաղանդով նա սպանեց բնության օրենքը՝ մահը և սկսեց իր երթը դեպի դարերը գալիք, դեպի հավերժություն:


Երեքհատորյակի (Հայպետհրատ, 1960—1963) տպագրությունից շուրջ մի տասնամյակ անց ընթերցողի սեղանին է դրվում Տերյանի երկերի նոր այս ժողովածուն՝ չորս հատորով: Աոաջին հատորն ընդգրկում է այն բանաստեղծությունները, որ պոետն ինքը համարել է ավարտված ու տվել է տպագրության, ինչպես և մի քանի այն գործերը, որ նա, համարելով ավարտված, մուծել է [ 21 ] տպագրության պատրաստվող բանաստեղծությունների ժողովածուն: Երկրորդ հատորում գրվելու են ետմահու տպված բանաստեղծություններ («Բանաստեղծություններ» խորագրով), ինչպես և սևագրություններն ու թարգմանությունները: Երրորդ հատոր են մուծված այլ և այլ տարիների հոդվածները, զեկուցումները և նամականու մի մասը։ Չորրորդ հատորով ավարտվում է նամականին: Երրորդ և չորրորդ հատորներում գրվելու են նաև Տերյանի կյանքի ու գործունեության առանձին կողմերը լուսաբանող մի քանի փաստաթղթեր (հեռագրեր, դիմումներ և այլն):

Այս հրատարակությունը լինելու է նախորդ բոլոր ժողովածուներից ամենից լիակատարը»։ Չորսհատորյակի բոլոր նյութերը նորից համեմատված են բնագրերի ու աղբյուրների հետ և ճշգրտված։

Վ․ Պարտիզունի
[ 23 ]

ՄԹՆՇԱՂԻ

ԱՆՈՒՐՋՆԵՐ

[ 25 ] 1

ՏԽՐՈԻԹՅՈԻՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին, թփեին օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին,—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին.․․

1908 [ 26 ] 2

էստոնական երգ

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձի՛ր իմ մոտ, վերադարձի՛ր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերստին քեզ տանջել։

Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Գտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան,
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտրդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի...


1906 [ 27 ] 3

ԱՇՈԻՆ

Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
— Մահացողի տխուր, կյանք.
Անձրև, քամի, սև կամար...
— Սրտակտուր հեկեկանք։

Միգում շողաց մի ցուրտ լույս.
— 0, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց...

Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
— Անմխխթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...

1906-1907 [ 28 ] 4

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...

1905 [ 29 ] 5

***

Սարի հետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ւմն ես դու իզուր կանչում,
Տես՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...

1908 [ 30 ] 6

* * *

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր...

Ճառագայթներ, որ շողացին ու չըկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյանքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ոչ անցյալը, ոչ ներկան։

Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
— Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց...


1905 [ 31 ] 7

FATUM

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ-մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և հարազատ և օտար...


1906 [ 32 ] 8

ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ֊անչար է, պայծառ գեղեցիկ
Անտրտունջ նինջը մահացող օրվա...

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում.
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նըման.
էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
էլ չեմ տրտնջում վիճակիցս ունայն...


1993 [ 33 ] 9

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՜ր,
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին...
 
ճաճանչները թոշնան...
Կանաչներըս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն...
Անուրջներս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...


1906 [ 34 ] 10

* * *

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց,
Մեկը իմ հոգին տանջում է համառ:

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ,
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս:

Սակայն չեմ կարող ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս-հանգրվան...

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ, քաղցր արբանք:
— Օրհնված եք դուք, սեր, ցնորք ու ցավ,
Օրհնված եք դուք, երկիր, երգ ու կյանք...

1905-1906 [ 35 ] 11

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տտւն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանոթ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ.
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...


1903 [ 36 ] 12

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜...
Սիրտըս տանջում է ինչ որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ախ, նայիր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...


1906, օգոստոս [ 37 ] 13

* * *

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատաններն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող...

Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։

Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռությո՜ւն անսահման...

1905 [ 38 ] 14

* * *

Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում—
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն...

Ա՜խ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ:

Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադա՜րձ,
Անվերադա՜րձ...

1908 [ 39 ] 15

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Օնիկին

Նորից կըթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կըմարի երեկոն աղոտ,
Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։

Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ,
Կըզգամ համբույրը ուրիշ օրերի,
Լույս երազների գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ վայելք կըբերի...

Հեռավոր մարդոց ցավերը կըզգամ,
Կարկաչող ջրի լացը կըլսեմ.
Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ,
Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։

Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց,
Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ,
Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց
Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ...


1907-1968 [ 40 ] 16

ԿԱՐՈՏ


Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած`
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...

Եվ ես արթնացա խնդության ցավից.—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությո՛ւնն էր քարի պես լռում...


1905 [ 41 ] 17

ԼՈՒՍՆՈՏ

Հմայված լուսնի շողերովն արծաթ,
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։

Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և հեռու և մոտ,
Ես մի լուսնահար, ես մի խենթ լուսնոտ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։

Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չըգտնելու տանջանքը մաշող,
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛շող,
Դու հավերժաբար և հեռու և մոտ...


1906 [ 42 ] 18

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես` չըգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման:

Ես գնում եմ տրտում—մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես` չըգիտեմ ուր,
Սրտակտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ—անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...


1904 [ 43 ] 19

ԻՐԻԿՆԱԺԱՄ

Շուտով կըլռե աղմուկը դաժան,
Ու սիրտըս կըզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մութով գգվող-խուսափուկ։

Տխուր թևերրդ անձայն կըփռես,
Կըգրկես հողը կանացի նազով,
Երկնքում անուրջ աստղեր կըվառես,
Կըլցնես հոգիս անուշ երազով։

Ցուրտ ցերեկներից հավիտյան դժգոհ՝
Սիրտս կարոտ է քո գգվանքներին.
Դու ինձ չես խաբում, քնքուշ երեկո,
Անուշ երեկո, մեղմ ու մտերիմ...

Կընստեմ անվերջ, կընստեմ մենակ.
Դու կըփարվես ինձ թևերով ճկուն,
Քնքուշ կըգգվես հույս ու հիշատակ,
Կըպարզես մեղմիկ ցոլքըդ իմ հոգուն:


1907 [ 44 ] 20

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանանցի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...

Իմ հոգին ծովերում անծանոթ
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...

Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...

1905 [ 45 ] 21

ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժըպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր...

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի մաքուր հանգրվան,
Քույր իմ, դու չըկաս, քույր իմ, դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...

1904 [ 46 ] 22

* * *

Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում
Երեկոն վառեց լույսեր դժգունակ.
Մութը հյուսում է տրտմության ժանյակ,
Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում.
— Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ...

Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ
Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ.
Հավետ լռում է մի տխուր խորհուրդ,
Վառվում է հավետ մի անանց կարոտ.
— Սի՛րտ իմ ցնորող, սի՛րտ իմ անհագուրդ...

Տխուր ու մենակ լուսնյակն է վառվում,—
Իմ սիրտն է լալիս մենակ ու ցավոտ.
Լուսնյակն արևի ըստվերն է աղոտ,
Արևի ցոլքն է լուսնյակը տրտում.
— Փառքիդ ստվե՛րն է իմ կյանքը կարոտ։

1967 [ 47 ] 23

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...

Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արևի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...

1904 [ 48 ] 24

ՏԽՈԻՐ ԶՐՈԻՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։

Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Եվ փայփայում էր, և սիրում նրան։

Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...


Շիրակ, 1905 [ 49 ] 25

ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

Հրաշք֊աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք֊աղջիկ, ցնորքների դիցուհի...

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղյթայեցիր առհավետ,
Հրաշք֊աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...

Հրաշք֊աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

1996 [ 50 ] 26

***

Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չըբերի...

Ես լուռ կըթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կըժպտամ բախտավորի պես,—
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ,

Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտըդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե...


1986 [ 51 ] 27

* * *

Քn աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քn մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Եվ սիրում եմ քեզ և քեզ չըգիտեմ։

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քn աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քn հոգու վրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...


1904-1905 [ 52 ] 28

* * *

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նըման,
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում.․.

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել,
Ես ամենուրեք քեզ եմ որոնում.
Դո՛ւ, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել...

Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...

1908 [ 53 ] 29

***

Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած.
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տո՜ւն, հավետ մոռացված...

Միևնույն է ինձ հյուսիս թե հրավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում.
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն

.

1908 [ 54 ] 30

* * *

Տխուր մեռան կապուտաչյա
Երագները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող...

էլ ոչ մի թև ինձ չի տանի
Դեպի բարձունք արծաթյա.
— Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛...

Ցուրտ է դարձյալ, մութ՝ իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն.
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում...

Միայն քեզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր.—
Հայտնըվիր սև անապատում—
Ամոքի՛ր ու ազատի՛ր...

1905-1907 [ 55 ] 31

* * *

Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Եվ քո խոսքերի նիզակները սուր,
Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ —
Բախտ են խոստանում իզո՛ւր և իզո՛ւր...

Իմ մեջ մարել է մի լույս արեգակ,
Մահու գիշերն է մթնել իմ հոգում,—
Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ,
Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում...

Կանգնել ես, որպես անհաղթ հրապույր,
Մոտեցար ահա կարող ու խոնարհ,
Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր,
Մեղքի պես թովիչ, ցավի պես խելառ։

Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,—
Եվ քո ցանկության ահեղ փոթորկում
Անեծք է թափում անկարող հոգիս
Եվ անհույս ճչում քո թունոտ գրկում...

1908 [ 56 ] 32

* * *

Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտրդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի...

Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կըվախճանեն,
Վերջին հույսերըդ կըդավաճանեն,—
Դու որոնածըդ բնավ չես գտնի...

Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտրդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կըգրկես և կըհեկեկաս,—
Ո՛չ,—կարձագանքվի,—բնավ չես գտնի...


1907 [ 57 ] 33

ՑԱՆԿՈԻԹՅՈԻՆ

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։

Ինձ փաթաթիր, որպես ամպ՝
Մութ աչքերդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքս խորտակիր...

Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրսրըս խայթիր՝ ծիծաղիր.
Թող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող...

1906 [ 58 ] 34

* * *

Կա խորհրդավոր մի հրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ որ քամահրանք։

Մի այլ երկրային երաժշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քn շարժումները և կան, և չըկան...

Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին...

1905 [ 59 ] 35

14 ՏՈՂ

Մանկութ ընտրեցի ճամփորդական ցուպ,
Թողի հայրենի տնակըս ավեր,—
Ահա ես հիմա, մի մոլոր ասուպ,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։

Պայծառ ըղձերը ինձ զուր մաշեցին,
Չըողջունեց ինձ ոչ մի արշալույս,
Ինձ լուռ մոռացան, ինձ չըհիշեցին,—
Իմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։

Ես կույր եմ հիմա, անբախտ ու մենակ —
Հավերժում կորած մի մոլոր ասուպ.
Սահում է կյանքը հյուսելով ժանյակ,
Անցնում եմ վիհեր, լեռներ երկնահուպ,
Ինձ համար չըկա ժամ ու ժամանակ,—
Ես մի մոլորված, մի տխուր ասուպ...

1907 [ 60 ] 36

***

Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
— Արդյոք ու՞ր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանաչում,
— Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու...

Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ,
— Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ.
Կըցրե՞ս սրտիս թախիծը խավար,
Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս...

Թափառում եմ ու կարոտով կանչում,
— Արդյոք կըգտնե՞մ աշխարհում անհուն,—
Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում,
— Բայց անհայտ ես դու, դու չունես անուն...

1908 [ 61 ] 37

ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈԻԹՅՈԻՆ

Il pleure dans mon coeur
Сотте il pleut sur la ville.
Paul Verlaine

Կրկին իմ հոգում
Իջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում:
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն...
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխո՛ւր-հուսահա՜տ...
Իմ հոգու մեջ է՛լ
Աշուն է իջել անամոք լացով,
Իմ հոգու մեջ է՛լ...


1907 [ 62 ] 38

* * *

Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կըվառեմ...

Երկար մազերըդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս,
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս...

Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված...


1906-1907 [ 63 ] 39

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ոչ տրտո՛ւնջ, ոչ մրմո՜ւնջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։

Իմ ճամփան անվախճան մի գիշեր,
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի հիշիր.
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

Հուսաբեկ մութ ու մեգ թող լինի,
Իմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

1905 [ 64 ] 49

***

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ.
Հանկարծ կըզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.—
Չըզգամ որ կա սե՛ր և ցնո՛րք և լա՛ց...


1904 [ 65 ] 41

ՀԻՎԱՆԴ

Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։

Օտար դաշտերի անանց մշուշում
Տխուր լռության գիշերն է իջել.—
Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
Մի լուսե երգ է իմ հոգում ննջել...

Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մազերրդ փռիր հոգնատանջ կրծքիս,
Անուշ երազով սիրտըս պաճուճիր,
Ցնորք հուշերով ամոքիր հոգիս...


1907 [ 66 ] 42

* * *

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։

Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ...

Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ոչ ոք, ոչ ոք...

Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չե՛ք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սև եղեռնի...


1904 [ 67 ] 43

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցընորում է կապույտ մութի աշխարհում,..
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի տրտնջում, չի ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Որ ողջ կյա՛նքդ է մի անսահման քաղցր նինջ...

1904-1905 [ 68 ] 44

* * *

Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ,
Լույսերը քնքուշ գրկեքին անուշ երկինք, ծով ու հող.
—Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող...

Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ,
Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի.
— Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ,
Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի...

[1908] [ 69 ] 45

ԵՐԵԿՈ

Երեկոն փռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր,—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։

Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ...
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...

Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ..․

Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ...

1908 [ 70 ] 46

* * *

Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում.
Դուրսը բքաբեր քամին է ոռնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում...

Դու քնած ես քո տաքուկ սենյակում,
Իսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։

Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քեզ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քեզ եմ երգում...


1907 [ 71 ] 47

ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր — երազի նըման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ւմ ես.— հեռո՜ւ էր, հեռո՜ւ.

Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...

Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ.
Կյա՛նք, տխուր հովիտ հավիտյան լալու...

1905 [ 72 ] 48

* * *

Ես չըգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Եվ աղոթում և թախծում եմ քեզ համար։

Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե,
Գուցե մի օր դու երևաս լուսերես.
Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե
Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես։

Օձանման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս,
Հանդիպումի երջանկության պայծառ օր...

1908 [ 73 ] 49

***

Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար
Քո գիշերային մեղմաշունչ մութով
Եվ զարդարեցիր քո անուշ սուտով
Իմ տխուր կյանքի մշուշները չար։

Սրինգե ձայնըդ հնչեց մութերում
Աղբյուրի նըման զվարթակարկաչ.
Գարնան խոսքերով կարմիր ու կանաչ,
Դու ինձ կանչեցիր դեպի քո հեռուն։

Ուրիշ ափերի թովիչ ձայնի պես,
Քո շարժումները ուրվականային
Ստվերապաճույճ իրիկնապահին
Շղթայեցին ինձ օղակով անտես...

Իրար ձուլվեցին իմ մեջ մահ ու կյանք.
Հոգիս մատնեցի քո մառախուղին,
Ընդմիշտ օրհնեցի անհաստատ ուղին,
Ուր փարոսում ես դո՛ւ, քաղցր պատրանք...

1908 [ 74 ] 50

***

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով չցրեց երկինք ու գետին,
Խավարեց հեռվում փարոսը հետին.—
Սասանում եմ ես ջրերի ահից։

Շողում են, դողում աղմուկով զվարթ,
Անխոս քարանում ու նորից խաղում,
Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,
Խուլ շառաչում են — լարում են թակարդ...

Նավը ճեղքում է ջրի հայելին,
Իր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ,
Կտրված եմ ես երկնից ու հողից.—
Իր թելն է մանում անխուսափելին։

Գերի է նավըս անակնկալին,
Մութով կտրված եիկնից ու հողից...

1907 [ 75 ] 51

* * *

Հեռավոր, անել լեռնագագաթներ,
Պայծառ արևի գահեր հիասքանչ,
Սիրտըս մեռնում է, լեռնագագաթներ,
Ներքևում նիրհող դաշտերում կանաչ։
Իմ երազները ձեր գիրկն են թռչում —
Բա՜րձր, դեպի վե՜ր, արեգակին մոտ,
Ուր խենթ բոցերի խուրձեր դողդոջուն
Լուռ դալկանում են երկնում անաղոտ։
Հեռո՜ւ, о հեռո՜ւ այս ունայնաշունչ
Տխուր դաշտերից, հանդարտ ու անկյանք.—
Գրկի՛ր ինձ անել գագաթների շունչ,
Սիրտըս բորբոքիր, բարձրության բերկրանք։
Թող իմ աչքերը լույսից կուրանան,
Թող սիրտըս լցվի արևի բոցով.
— Օ, երջանկություն անել բարձրության,
— Լուսեղեն երկնի անեզրական ծով...

1907-1908 [ 76 ] 52

ԱՂՈԹՔ

Քո պայծառ գահի անհաս բարձունքից
Մի մերժիր սրտիս աղոթքը անբիծ...
                      ՍԱՖՈ

Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնորք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայձառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։

Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կյանքիս մութ ուղին։

Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ... Ինձ խավարն է ճնշում,
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...

1904-1905 [ 77 ] 53

***

Մռայլ թաղումի ջահերի նըման
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Իմ հոգու վրա իջել է մի ամպ.
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։

Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում
Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին.
Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին —
Հեռավո՛ր, քեզնից սեր չեն աղերսում։

Իմ սրտում միայն սառած հեկեկանք,
Բայց արցունք չըկա իմ սև օրերում.
Մեռնում է սիրտըս անհուն խավարում,
Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք...

[1908] [ 78 ] 54

ԴԱՐՁ

Մի օր առհավետ կյանքըս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։

Տխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս.—
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։

Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ ծնկները կըգրկեմ հուսով
Եվ կըհեկեկամ և կըհեկեկամ...

25/1 1908 [ 79 ] 55

ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Ձմռան գիշերն է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։

Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ինձ համար չըկա այսօր ու երեկ։

Կեսգիշերն անցավ... Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...

Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։

Ձմեռ, 1907-1908 [ 80 ] 56

***

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,

Ամենին մոռանալ.

Չըսիրել, չըխորհել, չափսոսալ —

Հեռանա՜լ...

Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,

Գիշերում այս անշող

Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,

Մոռացման ոսկե շող...

Մի վայրկյան ամենից հեռանալ,

Ամենին մոռանալ.—

Խավարում, ցավերում քարանալ

Մեն-միայն...

Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,

Ամենին մոռանալ.

Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,

Հեռանա՜լ...
1908 [ 81 ] 57

***

Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ...

Ես ընկած էի օտար աշխարհում,
Անարև երկնի կամարների տակ,
Մեկը փայում էր իմ սիրտը մենակ
Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։

Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ
Օտար կողմերում, լայն ճամփի վրա,
Ես լսում էի խոսքերը նրա
Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից...

1906 [ 82 ] 58

14 ՏՈՂ

Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում․
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։

Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոգիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։

Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պես հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում...


1905 [ 83 ] 59

* * *

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին...

Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք,
Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։

Օտար երկիր, օտար հող, թախիծով լի երազներ,
Անրջանքներ մեղմ մարող, անվերադարձ հիացքներ։

Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ,
Այնպես մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպես։

Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս,
Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին...


1907-1908 [ 84 ] 60

* * *

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
Տխուր խաղում են ալիքները ժիր.—
Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։

Սողում են դանդաղ օրերը անծիր,
Կորած է մթնում մոլոր իմ ուղին.—
Քնքուշ խոսքերով թախիծս ցրիր»
Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։

Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր,
Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն,
Կորցրած հավետ և երազ և հուր,
Ես վերջին անգամ քեզ եմ աղոթում։

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
Տխուր խաղում են ալիքները ժիր.
Փայփայիր սիրտըս հավետ մենավոր,
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր...


1905 [ 85 ] 61

***

Քn մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս.
Քn աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս.
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քn խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում...
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցնորք ու հուշ...


1905-1906 [ 86 ] 62

***

Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ.
Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ...
Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ
Քո խոսքերի զանգակները զվարթաձայն.
Շուրթերդ — վարդ բոցավառված են իմ առաջ
Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։
Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում,
Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ,
Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում,
Քn խավարում — մոռացության մի ակնթարթ...

[1908] [ 87 ]

63

ՀՈԻՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ

Կյանքը լռում է, աղմուկը մեռնում,
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Եմ սրտում ոսկե անձրև է մաղում։

Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
Կա խորհրդավոր դյութող մի խավար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։

Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
Վերհուշերի մեջ—մի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում —
Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...


1907-1908 [ 88 ] 64

ԳԱՐՈԻՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մերկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին:

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպե՛ս նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

1908 [ 89 ] 65

* * *

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ որ դու կաս և լինել հեռու,
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...

Ու գերեզմանում սև հողերի տակ
Զգալ, որ անցար և քեզ չըկանչել,
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...


[1912] [ 90 ] 66

* * *

Կանչում ես անվերջ
Կապույտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։

Թփերն ես շարժում,
Շրշում անուշ
Շշուկով պայծառ
Ու փաղաքուշ...

Անհայտ է ուղին
Քաղցր երկրիդ,
Ուր բախտ է անանց,
Անանց ժպիտ։

Ուր ծաղիկ ու երգ
Ուրիշ են, այլ,
Ուր անմահական
Փառք է ու փայլ.

Այս իրիկնային
Կապույտ երկրում
Դու ես միշտ շրջում
Ու մեղմ երգում։

Ու կանչում ես միշտ
Անհայտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։

[1912] [ 91 ] 67

* * *

Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ, ուռիների տակ,
Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։

Անցած օրերի հուշերն եմ թերթում
Եվ խաղաղ սրտով անխռով-մենակ
Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ,
Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում։

եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝
Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր,
Պիտի ողջունես ուղիս հեռավոր.
— Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ...

[1908] [ 92 ] 68

* * *

Արդյոք ո՞ւր ես դու... Ա՜խ, արդյոք դու որ
Ճանապարհների հեռուն ես մաշում.
Երջանի՞կ ես, թե լուռ ու մենավոր
Անդարձ օրերի գարունն ես հիշում։

Արդյոք քո սրտում ի՞նչ լույս է փայլում,
Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ,
Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում
Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ:

Արդյոք խաղա՞ղ է սիրտըդ փոթորկոտ,
Արդյոք անցյալի լույսերը մեռած
Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ,
Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։


[1912] [ 93 ] 69

ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ

Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։

Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ստվերի նըման...

Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։

Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տկար:

Սակայն ուղում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտես ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...

[1912] [ 94 ]

ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հըմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։

Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ...
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...


[1912]

[ 95 ] 71

***

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս և տխուր և անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքուր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Եվ տանջանք, և բեկում, և թախիծ —
Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

[1912] [ 96 ] 72

***

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։

Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.—
Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հրամայել եմ, որ վրաս իշխես։

Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել.—
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...

[1912] [ 97 ] 73

* * *

Հեռու երկրի լուսե հովտում
Օրերն ուրիշ երգ են հյուսում.
Կյանքից հոգնած սիրտըս տրտում
Այն երկիրն է միշտ երազում...
Խաղաղությունն այն հեռանիստ,
Ուր մի ուրիշ արևի փայլ
Ծավալում է անանց հանգիստ
Եվ խնդություն մի անայլայլ,
Մի խնդություն մաքուր ու խոր.
Եվ անեզերք և անվախճան.
Ուր քո սիրտը որբ ու մոլոր
Գրկում է մի ոսկե շրջան...


[1912] [ 98 ] 74

ՀԻՆ ՊԱՐՏԻԶՈԻՄ

Այսօր նորից պարտիզում
Շրջում էի և հիշում
Քեզ արթմնի երազում,
Ոսկի, ոսկի մշուշում...

Դու քո հեռու հեռավոր
Անհայտ երկրում արդյոք ինձ
Մտաբերո՞ւմ ես այսօր
Այն ոսկեղեն աշխարհից.—

Հիշո՞ւմ ես դու ակացիան
Եվ պարտեզը իրիկվա,
Հանդիպումը մայիսյան
Պատանու և աղջկա։

Եվ սենյակը ամփոփիկ
Եվ տնակը հեռավոր,
Գաղտնիքները մեր փոքրիկ,
Սակայն քաղցր, սակայն խոր։

Հիշո՞ւմ ես դու այն արագ
ժամերը, երբ ես ու դու
Նստում էինք անկրակ.—
Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ:

[ 99 ]

Եվ խավարում, խավարում
Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի
Հանդիպումը հրահրուն,—
Հուզմունքն արբած սրտերի...

Եվ պարտիզում մեր անուշ
Տեսակցությունն այն գիշեր,
Կիսախավարը քնքուշ.—
Ցնորակ՜ն իմ հուշեր...

[ 100 ] 75

***

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ, դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում...

Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,
Լույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։

Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։

Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

1912 [ 101 ] 76

***

Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս...

Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք։

Ես կըգամ, երբ դու կըլինիս տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Զեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում...

[1908] [ 102 ] 77

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել.
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, Ողջո՛ւյն քեզ, գարուն..

[1903] [ 103 ]

ԳԻՇԵՐ և ՀՈՒՇԵՐ




Свой подвиг ты свершила прежде тела,
Безумная душа!
Е. Баратынский

[ 105 ] 1

ՃԱՄՓԱԲԱԺԱՆ

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
ճանապարհների բաժանումի մոտ.
Հանգչում են վերջին կրակներն աղոտ,
Ու մութն է կրկին իջնում ու փռվում...

Անցած օրերըս շարքերով դալուկ
Շողում են ահա և անհետանում.
Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում.—
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։

Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,
Հազար ձայներով անտառն է խոսում.
Ես ուղիների լաբիրինթոսում,
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Մութ ուղիների բաժանումի մոտ.
Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,
Այրում է հոգիս անհուն մի կարոտ...


[1908] [ 106 ] 2

ՄՈՌԱՑՎԱԾ ՈԻՂԻ

Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Ծաղիկների մեջ, լուսեղեն այգում
Շրջում է և ինձ կանչում է կրկին —
Ցերեկը տրտում, գիշերը անքուն
Հեռու դղյակի քնքուշ թագուհին:

Կար մի դյութական ուրիշ ժամանակ,
Երբ նրա կանչի հրաշքին հլու՝
Ես թողնում էի օրերըս մենակ
Եվ այս աշխարհից սլանում հեռու...
Կար մի դյութական ուրիշ ժամանակ...

Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ՝
Թողնում էի այս վայրերը թառամ,
Սլանում, որպես լուսեղեն մի ամպ,
Եվ փարում նրան, փայփայում նրան,
Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ։

[ 107 ]

Հիմա չըգիտեմ այն լուսե ուղին,
Բայց զգում եմ դեռ, զգում եմ՝ ի՛նչպես
Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Կանչում է ինձ միշտ, կանչում է, բայց ես
Արդեն չըգիտեմ այն լուսե ուղին...

[1910] [ 108 ] 3

ԱՇՈԻՆ

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ.
Դառը թախիծ ու վերհուշ —
Անվախճա՜ն երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ,—
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար.
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս...


[1912] [ 109 ] 4

ՓՈՂՈՑԻ ԵՐԳԸ

Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցավագին,—
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թե ես եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ես եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քեզ եմ կարոտով երգում...

[1909] [ 110 ] 5

***

Սև գիշե՜ր, և հուշե՜ր և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած.
Խնդություն հեռացած և անցած և անդարձ,—
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...

Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին...
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...

Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև գիշեր, և հուշեր և հուշեր ընդունայն,
Երազներ իմ անդարձ — ծաղիկներ իմ գարնան.
Ի՛նչ կանչով ձեզ կանչեմ, ի՛նչպես լամ ձեզ համար:

[1912] [ 111 ] 6

***

Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։

Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ...

[1912] [ 112 ] 7

ԻՆՔՆՕՐՈՐՈՒՄ

Գիշեր է իջել. լռել են բոլոր
Աղմուկները չար, խոսքերը պատիր,
Ջրերը մեղմիվ երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր...

Հանգչում Է վաղուց անտուն ու մոլոր
Թափառականը մեն ու տարագիր,
Աստղերը խմբով երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր...

Լաց վերջին լացըդ, սիրտ իմ մենավոր,
Վերջին արցունքըդ — հեկեկա՝ թափի՛ր,—
Երազ, երգ ու սեր, օրո՜ր ու օրո՜ր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր․․․


[1911] [ 113 ] 8

***

Անվերջ գիշերի մռայլ վիհերում
Իմ մենակ սիրտն է ցավագին ճչում.
Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում,
Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում։

Գիշերն է փռել իր թևերը մութ,
Գիշերն է գերել իմ սիրտը ցաված.—
Որտե՞ղ որոնեմ երջանկության սուտ
Եվ ի՞նչպես գտնեմ վերադարձի լաց։

Հողմն է հեկեկում անունջ վիհերում,
Օ, անհուն գիշեր, քեզ ո՞վ է փռել.
Ինչո՞ւ Է շուրջըս աշխարհը լռում,
Ով է իմ հոգու լույսերը մարել...


[1909] [ 114 ] 9

ՎԵՐՋԱԼՈԻՍԻՆ

Բարակ ամպերը մաղում են ոսկի,
Ջրերը անուշ հեքիաթ են ասում.
Կարոտ է սիրտըս մտերիմ խոսքի,
Հոգնատանջ հոգիս բախտ է երազում...

Լռին դաշտերի հանգիստը խոսուն
Մի հեզ տխրության լույս է ստվերում.
Խաղաղ ջրերի վճիտ ալմասում
Դողում է ոսկե ամպերի հեռուն։

Եվ իմ սրտի մեջ, այն խավարում էլ,
Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում.
Մեկը այնտեղ իր հեռուն է վառել,
Որպես երկինքը ջրի ալմասում։

Քո քաղցր վիշտը, սիրտ իմ մենավոր,
Քո վիշտն է փռված անհուն աշխարհում,
Քո սերն Է վառված և պայծառ և խոր,
Քո խենթ կարոտն է ամեն տեղ լռում...

[1912]

[ 115 ] 10

Միայնություն

Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՞ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։

Եվ անցյալի խաբեական ցընորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չըկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։

Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել,—
Ի՞նչ խոսքերով, ի՞նչպես երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։

Էլ ի՞նչ հուսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ։

Անցե՜ք, հուշեր իմ ապարդյուն, դարձե՛ք ընդմիշտ մոռացված էջ,
Անհուն փռվիր, սև լռություն, միայնությո՜ւն իմ հոգու մեջ։

[1912] [ 116 ] 11

Հոգնածություն

Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.—
Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
Երազել գալիք օրերի Համար։

Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին.
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
Մատնված մութին և մառախուղին։

Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
Հոգնած ու բեկված — ննջել է ուզում.
Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում...


[1912] [ 117 ]

12

ՕՏԱՐՈՒՀՈՒՆ

Դառնություն է լցված ու թախիծ
Քեզ օտար պոետի երգերում.—
Ո՞ր կողմից եկար դու, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն։

Մթամած օրերիս տանջանքում
Արեգակ տենչացի, և ահա,
Քո խավարն է փռված իմ հոգում,
Քո գգվանքը և չար և ագահ...

Ճչում եմ՝ հեռացիր, բայց արդեն
Քմծիծաղն է ծաղկում քո դեմքին.
Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ
Եվ գերի դիվային քո կամքին...

Դառնություն է լցված և թախիծ
Քեզ օտար պոետի երգերում.—
Ո՞ր կողմից դու եկար, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն...


[1912] [ 118 ] 43

ԱՇՆԱՆ ԳԻՇԵՐ

Չգիտեմ՝ որտեղի՛ց է գալիս
Ջութակի հեկեկանքը տրտում
Եվ լալիս է անվերջ ու լալիս
Եվ անվերջ ծավալվում իմ սրտում։

Անհույս է այդ երգը, որպես մութ
Գիշերս, գիշերս աշունքվա.—
Կարծես՝ սուգ են անում և անգու,
Եվ դառը լալիս են իմ վրա...

Այնքան վիշտ կա անհույս այդ երգում,
Այնքան դառը տանջանք ու թախիծ,
Եվ անվերջ, հավիտյան է երգում
Հեկեկում այդ երգը այնտեղից...

Եվ ձուլված է արդեն իմ հոգուն,
Եմ բոլոր օրերին է ձուլված.
Տրտմություն է իմ շուրջն ու բեկում,
Իմ հոգում է անվերջ սուգ ու լաց...

Ա՛խ, բոլոր կողմերում է թախիծ,
Ամեն տեղ է փռված տրտմություն.
Եվ արդյոք՝ որտեղի՞ց, որտեղի՞ց
Սպասեմ ավետիք ու խնդում...


1912 [ 119 ] 14

Կույր լինելու ցանկություն

Ես գիտեմ հիմա.— ամենքի նըման
Մի սովորական աղջիկ էիր դու.
Ես էի պճնել փայլով դյութական
Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։

Ես էի լցրել տխրությամբ սիրուն
Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն,
Լուսավառել իմ ըղձերի հեռուն
Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։

Ու գիտեմ հիմա.— մի սովորական
Աղջիկ էիր դու, նըման ամենքին.—
Ա՜խ, երանի չէր բյուր և բյուր անգամ,
Որ կույր ու անգետ լինեի կրկին։


[1912] [ 120 ] 15

* * *

Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ,
Լիք–լցված սրտով նստեմ միայնակ,
Գրկեմ վարդերըս դալուկ, դժգունակ,—
Մեռնող վարդերըս փայփայեմ ու լամ։

Այս ցուրտ հյուսիսի թախծալի աշնան
Անձրևոտ օրվա մութ երկնքի տակ,
Ամայի դաշտում նստեմ միայնակ,—
Մեռնող հուշերըս փայփայեմ ու լամ...

Անծիր աշխարհի դժկամ ու դաժան
Ուղիների մեջ իմ սերը կորած
Էլ չըորոնեմ։ Մթնում մոլորված՝
Դառը խոհերըս գրկեմ հեկեկամ,
Անվե՛րջ հեկեկամ...


[1912] [ 121 ] 16

***

Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում,
Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեգ ըղձանք ու խոկում․․․

Ցուրտ է աշխարհն ու աղոտ,
Աշո՜ւն, անձրև՜ ու մշուշ,
Սևավոր են ու ցավոտ
Եվ մտածում և վերհուշ...

Դուրս եմ գալիս ես փողոց,
Շրջում անվերջ ու տրտում․—
Բացված է մի թունոտ խոց,
Մի մութ շիրիմ իմ սրտում։

Մի կանչեք ինձ, հույսի նոր
Խոսքերով ինձ մի դյութեք,
Թող իմ կյանքը մենավոր
Պատե անանց մութ ու մեգ...

Համր է երկիրն ինձ համար,
Եվ ցուրտ և լուռ և ունայն,
Հոգիս անհույս ու խավար,
Սառը, որպես գերեզման...

Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեգ ըղձանք ու խոկում.—
Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում...


[1912] [ 122 ] 17

ՄԱՀ

Մարիր լույսը մշուշոտ,
Սև հույսերըդ արձակիր,
Դու իմ դահիճ, դու իմ քույր,
Դու իմ ընկեր տարագիր,
էլ մի՛ կրկնիր, մոռացի՛ր
Խոսքերն անմիտ ու պատիր,—
Լուռ տանջանքով, խավարով
Փայփայիր ու փարատիր...
Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր,.
Մեղսոտ սիրով սիրիր ինձ,—
Մեխիր սուրըդ կուրծքըս բաց,
Թող թույն լինի և թախիծ։
Արդեն գիշեր, արդեն մութ,
Անանց խավար է արդեն,—
Եղիր հզոր և անգութ,
Չար ժըպիտով ել իմ դեմ...
Երգի՛ր խավար և անկում,
Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,—
Այրիր սիրտըս, թող լինի
Այնտեղ ավեր ու մոխիր։
Ցուրտ համբույրով համբուրի՛ր,
Այրիր բոցով նրա ցուրտ —
Վերջին սիրով անպատիր,
Անվախճան ու անհագուրդ...
Իմ ցավագին աղոթքին
Ունկնդրի՛ր ու երևա՛,
Քո հաղթության ու սիրո
Կնիքը դիր իմ վրա...

[1912]

[ 123 ] 18

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին,
Եվ տաղտկալի է այս ուղին մոլոր.—
Չըհիշե՞լ, մերժե՛լ տենչերըս բոլոր
Եվ ցնորքներըս, որ ինձ խաբեցին։

Անհուսություն և անվերջ վհատում
Եվ դառնություն է լցված իմ հոգում.
Փռված է խավար և մահ և անկում.—
Ավերվա՛ծ ես դու, հայրենական տուն...

Որքան էլ գիշերն ահավոր իջնի,
Եվ ուր էլ գնամ՝ գլուխ դնելու
Հարազատ մի հող ես չեմ գտնելու
Սև ճանապարհիս օրերում դժնի։

Տանջանք են ու խոց հուշերըս բոլոր,
Մըտքերըս ամեն — անամոք ցավեր.—
Խավար է շուրջրս և մահ և ավեր,
Մութով է լցված իմ ուղին մոլոր...

Ու քանի գնում՝ այնքան անհատնում
Այնքան ցավոտ են խոհերըս անհույս.—
Դու չիկաս արդեն, դարձել ես զրույց,
Երազ ես դարձել — հայրենականն տուն...

Ահ, այս ցուրտ երկրի անհայտում անհուն
Ընկնել և կորչել և ննջել հավետ,
Ոչնչանալ ու մոռացվել քեզ հետ,
Ավերված երազ — հայրենական տու՜ն...


[1912] [ 124 ] 19

ՑՆՈՐՔ

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու:

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում —
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքա՛ն թշվառ քեզ համար...

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՜խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու...


[1912] [ 125 ] 20

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նուրբ ստվերները փռվում են քնքուշ,
Կապույտ խավարն է երկինքը պատում.—
Անուշ վարդերից մնաց միայն փուշ
Եվ ցնորքներից վիշտ ու վհատում...

Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,—
Ահա,—մեր հոգում խավար է և մահ.—
էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել
Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա...

Քո արցունքները թափվում են ահա,
Եվ դառն է լացըդ հուսահատական.—
Քեզ ի՞նչ հավատով սփոփեմ հիմա,
Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ...

[1912] [ 126 ] 21

ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մենք բաժանված ենք։ Օթերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ։

Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.—
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։

Մենք մնաս բարով չասինք իրարու,—
«Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել»։
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։

Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր արտով,
Եվ, որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվրդով։

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս,
Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—
Քեզ ի՛նչպես կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ...

[1911] [ 127 ] 22

ՏԽՈԻՐ ԵՐԳ

Ցուրտ անձրևն է միգում
  Հեկեկում,
Տխրությունն է երգում
  Իմ հոգում։

Ապագա և անցյալ և ներկա
 Խառնվել են իրար,
Խավարել են օրերն արևկա
  Եվ խելառ։

Վիճակիս լծի տակ
  Օրերում
Ես շրջում եմ մենակ
  Ու լռում։

Չեմ հիշում, մոռացել եմ արդեն
  Այն խոսքերը բոլոր.—
Հիմա կույր, հիմա համր եմ քո դեմ
  Ու մոլոր...

Ցուրտ անձրևն է միգում
  Հեկեկում, —
Տխրությունն է երգում
  Իմ հոգում...

[1909] [ 128 ] 23

RESIGNATION

Այսօր գթանք իրարու,—
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չըտենչանք ու հեռու
Տարիները չհիշենք։

Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք,—
Բանանք արտերըս մեռնող,—
Որբ լինենք ու չամաչենք։

Սիրենք իրար ու ներենք,—
Չընախատենք մեկ մեկու,
էլ շատ սիրով չըսիրենք,
Անչար լինենք ես ու դու։

Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չըտանջենք,
Լինենք անչար և հլու,—
Հեկեկանք ու չամաչենք..,

[1912] [ 129 ] 24

***

Իմ սիրտը միշտ
Մի անանուն
Ցավ է տանջում,

Անանց մի վիշտ
Խորը թաքուն
Եվ անհնչյուն։

Կա մի մորմոք,
Մի վիշտ անհուն,
Որ չի ննջում։

Կա անամոք
Մի տխրություն
Ամեն ինչում...

[1912] [ 130 ] 25

***

Մարել ես արդեն, մեռել ես հավետ,
Հեռավոր կյանքի երազների բոց,—
Խավարն է գրկել հոգիս ալեկոծ,
Եվ դեպի լույսը չըկա արահետ...

Անդարձ օրերի ցնորական երգ,
Դու վաղ ես լռել իմ ցաված հոգում.
Ես ինձ եմ թաղում և չեմ հեկեկում.
Տանջանքի գիշե՛ր — և չըկա եզերք։

Իջել են մթին խոհերը վրաս,
Սառն է հիմա իմ գիշերը անափ.—
էլ չըկա ոչ մի լուսեղեն տագնապ,
Եվ ոչ մի երազ և ոչ մի երազ...

[1909] [ 131 ] 26

***

Մեղքի մթին քարայրից,
Ուր հսկում ես դու անքուն,—
Մութ ցանկությամբ դյութիր ինձ
Եվ փայփայիր ինձ թաքուն։

Սև գիշերով ինձ կանչիր
Ամայի խուց ու այնտեղ
Հեզ մարմինս չար տանջիր
Գգվանքներում քո ահեղ։

Եվ մութ խորշում անձավի,
Ուր սարսափ է, ուր սոսկում,—
Արյունահոս թող ցավի
Իմ մարմինը քո գրկում։

Ես քեզ մերժել չեմ կարող,
Ես ամեն ինչ կտամ քեզ.—
Սև խորհուրդը մեզ գերող
Ես գիտեմ, և դու գիտես...

[1912] [ 132 ] 27

ԳԻՇԵՐ

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա.—
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Իմ դուռն է ծեծում քամին խոլական,
Իմ պատերի տակ հեծում է անվերջ,
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան,
Ոռնում ամայի փողոցների մեջ։

Փախչում է հեռուն թռիչքով անտես,
Դառնում է անկարծ ճիչով խելագար,
Ահաբեկում է և կանչում է քեզ,
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր...

Եվ անպատմելի ցավով է լցված
Այդ երգը անանց հուսահատության.—
Մթին գիշերում իմ սիրտը խոցված,
Լացը հուսաբեկ ավերված իմ տան...

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա.—
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա...

[1912] [ 133 ] 28

ԴԱՎԱՃԱՆ ՀՈՒՇԵՐ

Անվերջ գիշերիս անամոքական մենակության մեջ
Հետ կանչեցի քեզ, անդարձ օրերի ցնորոտ երկիր,—
Ուզեցի որ դու պայծառ ու մաքուր լույսերով անշեջ
Եվ խորհուրդներով դյութես վերստին սիրտս տարագիր:
Եվ իմ հոգու մեջ ես խենթ կանչեցի, ճչացի վհատ,
Երբ տեսա, ինչպես մեռած օրերի խումբը դժնդակ
Սահեց իմ առաջ, որպես անիծված կյանքի մի հեքիաթ —
Եվ երազածս թվաց նենգալի, չար և այլանդակ։
Դառը մենության և անհուսության մթին վիհերում
Ես իմ թույլ սիրտը կամեցա քաղցր հուշով ամոքել,
Սակայն մթնել էր, դառն էր և դաժան անցյալի հեռուն,
— Լուսեղեն հուշեր, դավաճանել եք ինձ դուք է՛լ, դուք է՛լ

[1912] [ 134 ] 29

ՄԵԴՈԻԶԱ

Անհուսության մեջ, խավար օրերում եկավ նա ինձ մոտ,
Նա ինձ մոտեցավ քնքուշ, փայփայող սիրո խոսքերով,
Շարժումների մեջ և մութ աչքերում կար, մի անծանոթ
Վայելքի խոստում՝ անանց հիացման գաղտնիքով գերող։

Ես հավատացի այն ժպիտներին և այն մեղսական
Փայփայանքները բախտ համարեցի իմ մենության մեջ.—
Շուրջս գիշեր էր, մռայլ, էր շուրջս իմ հոգու նման —
Եվ նա էր շողում երազի նման խավարում անվերջ...

Խենթ հիացումով արբեցի նրա տանջող գգվանքում,
Եվ գիրկը նրա թվաց ինձ եդեմ, մեղքը — սրբազան...
Օ, դառը գիշեր, տանջանք ու թախիծ.— իր արնոտ գրկում
Փայփայում էր ինձ և հևհևում էր երկդեմ Մեդուզան։

[1912] [ 135 ] 30

ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏՈԻ ԵՐԳԸ

Այնպես անլույս է այսօր
Առավոտս լուսացել,—
Սիրտս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել...

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հրաշքով դու այսօր եկ,
Ժպտա՛, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում...

[1912] [ 136 ] 31

ՄԵՂՄՈԻԹՅՈԻՆ

Այսօր եղիր քրոջ պես —
Անչար, մաքուր և գթոտ,—
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ...

Այսօր եղիր որպես մայր —
Բարի, քնքուշ, նրբազգաց,—
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետս լաց...

Ամոքիր դու իմ ցաված
Սիրտը սիրով քո անբիծ,—
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ...

[1912] [ 137 ] 32

ՀՈԻՇԵՐ

Մենակության մեջ, գիշերում անքուն,
Հիշում եմ կրկին դաշտերը անծայր,
Արտերի ծովը ոսկեղեն, ծփուն —
Երեկոների հանգիստը պայծառ։
Եվ իջնում է մի անսահման թախիծ...
Հիշում (եմ նորից օրերս մեռած,
Տխրություններս անուշ ու անբիծ
եվ ընդմիշտ անդարձ անուրջ ու երազ։
Հիշում եմ խոսքեր, ակնարկներ անձայն,
Մի լուսե պատկեր — ցնորք աղջկա,
Այն ամենը, որ երազ էր միայն,
Այն ամենը, որ հավիտյան չկա...

[1912] [ 138 ] 33

ՈԻՇԱՑԱԾ ՍԵՐ

Բուքն է լալիս. հողմ ու ձյուն,
Մառախուղ է և մշուշ.—
Ո՞վ է անվերջ հեծեծում,
Ո՞վ է կանչում այսպես ուշ։

Ո՞վ է շրջում անդադար,
Ո՞ւմ է կանչում հիմա նա.
Ես հեռու եմ, ես օտար,
Ասացեք թող հեռանա...

Ասացե՛ք թող հեռանա,
Թող մոռանա ինձ հավետ,—
Անդարձություն է հիմա,
Չկա դարձի արահետ։

Մեկը կորած շիրմիս մոտ
Հեկեկում է և երգում.—
Ո՞ւմ լացն է այն, ո՞ւմ ցավոտ
Երգն է ճերմակ մրրիկում...

Իմ շիրիմը հեռավոր,
Եվ մոռացված և մենակ,
Ո՞վ հուզում մենավոր
Իր թախիծով շարունակ։

Օտար երկրի դաշտերում,
Ցուրտ գիշերում ձմեռվա
Ո՞վ է անքուն դեգերում,
Անվերջ սգում իմ վրա...

[1911] [ 139 ] 34

ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՞նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ..․

Քn մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար...

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ
Եվ թփերը դողդոջուն
Եվ խոտերը գետնահար...

Եվ քո երգը թախծալի
Իմ արտի երգն է, կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...

[1912] [ 140 ] 35

***

Հեկեկում է անվերջ,
Հեկեկում.
Մենավոր ու վհատ
Իմ հոգուն
Հարազատ —
Անհատնում, անպատում
Կսկիծով
Հեկեկում է տրտում,
Հեկեկում...

Մշուշոտ ու աղոտ օրերում
Գիշերները երկար ու անքուն
Փողոցում, դաշտերում, անտառում,—
Անամոք իմ հոգում,
Անանուն և անտուն և անքուն
Մղկտում է անվերջ,
Հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ...

[1912] [ 141 ] 36

ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա. և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ...
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխս հոգնած...
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու...

[1912] [ 142 ] 37

***

Դու գալիս ես մութ գիշերապահին
Եվ լինում ես լուռ.
Ես չեմ հիշեցնում ցնորքներըդ հին,
Չեմ վրդովում քեզ խոսքերով տխուր։

Ես հասկանում եմ քո խենթ աչքերի
Հըրեղեն լեզուն,
Խոնարհ եմ լինում ես, որպես գերի,
Ե՛վ տրտմության սև խոսքեր չեմ ասում։

Վառվում է մոմը դողդոջ փայլերով
Հեռու անկյունում,—
Ելնում ես անխոս, հպարտ քայլերով,
Մահապարտի պես այնտեղ ես գնում։

Եվ շշնջում է հագուստը թափվող
Վարագույրի մոտ, —
Փռվում է դառը ցնծության մի դող,
Ու ողջ աշխարհը դառնում է աղոտ...

Կանգնում ես դու մերկ, թագուհիդ՝ խոնարհ,
Իսկ ես, քո գերին՝
Քո թագավորն ու դահիճն եմ խավար,
Եվ սահման չկա չար տանջանքներին...

[1912] [ 143 ] 38

ԻՄ ԵՐԳԵՐԻՆ

Մարդոց երկրում անտարբեր,
Ցուրտ աշխարհում, արդյոք ո՞վ
Կընդունե ձեզ գգվանքով,
Իմ երազնե՜ր, իմ երգե՜ր...

Այս օրերում ապական,
Կյանքի անարգ խնջույքում —
Ո՞վ կըգգվե կուսական
Ձեր թախիծը իր հոգում:

Ո՞վ վշտաբեկ ու տրտում
Կարձագանքե ձեր խոսքին,—
Ձեր նվագը ցավագին
Ո՞Վ կըպահե իր սրտում...

Ո՞ւմ համար եք դուք հնչում,
Մեղեդիներ սգավոր
Արդյոք ո՞վ կա հեռավոր,
Որ ձեր ցավով է տանջվում...

[1912] [ 144 ] 39

Դանդաղ սահում են օրերը դժկամ,—
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ.
Լույսերըս ոսկի ընկան ու հանգան —
Ցաված է սիրտըս,— փայփայեցե՛ք ինձ...

Լռել է հեռվում երգը ցնծության,
Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից,
Գուցե ես ինքս եմ հնարել նրան,
Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ...

Տխուր ամպերը կամար են կապել,—
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ.—
Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,—
Հիվանդ է սիրտըս,— փայփայեցե՜ք ինձ...

[1912] [ 145 ] 40

ԹԱԽԻԾ

Ամայի փողոցում մեգ-մշուշ,
Լռություն է մեռած.
Կարոտ է իմ սիրտը քո անուշ
Գգվանքին, իմ երա՛զ...

Հեռավոր կողմերից, հեռավոր,
Հայտնվի՛ր լուսավառ,—
Անհուն է գիշերըս ահավոր,
Եվ դժնի՛ և խավա՛ր։

Իմ սերը անարատ է ու խոր,
Իմ հոգին՝ հնազանդ,—
Ամոքիր իմ սիրտը մենավոր,
Իմ թախիծը հիվանդ։

Մահից չեմ վախենում, գալիքին
Նայում եմ հավատով,—
Կարոտ է սիրտըս քո հմայքին
Մաքուր ու հոգեթով։

Աղոթքըս պարզ է և նրբահյուս,—
Մեռնողի վերջին կա՛նչ.—
Հայտնվիր, որպես լույս արշալույս,
Իմ հոգուն մահատանջ...

Ամայի փողոցում մեգ-մշուշ,
Լռություն է մեռած.—
Հայտնվիր հըմայքով քո անուշ,
Իմ երա՛զ, իմ երա՛զ...

[1912] [ 146 ] 41

***

Տարիներն արագ, ամպերի նըման, անցնում են անհետ,—
Մոխիր է հիմա իմ հոգում անուշ երազների տեղ.
Բոլոր հուշերը, բոլոր խոսքերը մարել են այնտեղ,
Եվ այն, ինչ քաղցր էր, մաքուր էր, երազ,— ննջել է հավետ:

Երկար տարիներ իրարից բաժան, հեռու կողմերում,
Դու ինձ մոռացած, ես քեզ հիշելով, կյանք էինք մաշում.
Դու ցնո՜րք, երա՜զ, անհաս թագուհի,— ես երկրի փոշում,
Ես մեռա՜ծ, կորա՜ծ, մոլորվա՜ծ հավետ հեռավոր֊հեռվում...

[1912] [ 147 ]


ՈՍԿԻ ՀԵՔԻԱԹ




И новый мир увидел я!
Ф. Тютчев
[ 149 ] 1

ՀԱՏՎԱԾ

Հոգնատանջ սրտով նստեցի մենակ
Աշխարհում աղոտ,
Անհայտ կողմերի մութ ճանապարհին,
Ավեր շենքերի մոխիրների մոտ,
Աշնան օրերի գունատ մահացող
Ծաղիկների մեջ, ցուրտ հողի վրա,
Ծանր երկնքի տաղտկորեն լացող
Անձրևների տակ.—
Մոռացա բոլոր հողմերն առօրյա,
Ցանկություններըս ապարդյուն ու սին,
Անմիտ և ունայն տենչերիս ուղին,
Սուտ վարդերն ու սուր փշերը նրա
Մերժեցի ընդմիշտ, մատնեցի մահին,
Անդարձ մոռացա...
Եվ խավարն անհուն, գիշերն անթափանց
Իր լայն թևերը փռեց իմ վրա...

Լուսեղեն և սուրբ սիրո երազը
Խավարչտին կյանքում
Եվ երջանկության ցնորքներըս հին,
Եվ տառապանքի գիշերներն անքուն
Իմ արտին ընդմիշտ օտար թվացին,
Օտար թվացին...
Եվ չըկար ոչինչ, որ սիրտըս դյութեր.—

[ 150 ]

Ոչ սիրո կարոտ, ոչ բախտի ծարավ,
Ոչ հարստության և մեծության բեռ,
Ոչ ապարդյուն փառք և ոչ փայփայող
Ու սրբազան ցավ
Չարչարանքի և ինքնազոհության։

Եվ այնպես անգո՛ւյն, անմի՛տ, ապարդյո՛ւն,
Տաղտկալի՛ և սի՛ն
Թվաց ամեն ինչ աշխարհում անհուն,
Եվ ամենքն ընդմիշտ օտար թվացին
Եվ անդարձ հեռու...
Քար էր իմ սրտում և ծա՛նր և ցո՛ւրտ,
Եվ աշխարհն էր քար՝ սառն ու անխորհուրդ...
Երկինքն էր լալիս պաղ արցունքներով,
Լալիս էի ես մերժված ու խռով,
եվ ցուրտ աշխարհում
Ինքըս իմ սրտին հարազատ չէի —
Ու ծաղր էր թվում հեկեկանքս չոր...
Ես լալիս էի,
Բայց օտարի պես էի ունկնդրում
Ինքս իմ հոգուն, ինքս իմ լացին...
Ու մութ էր շուրջըս և խավար անհուն,—
Իմ խաբված սրտում՝ մթամած գիշեր
Եվ պաղ և ծանր, ծանր, որպես քար,
Եվ տաղտկությամբ լի և անվերջ երկար,
Անծիր ու անհուն —
Ու ոչ մի հեռվում լույս չէի փնտրում...
Եվ համր էր ընդմիշտ աշխարհն ինձ համար
Եվ օտա՛ր և մո՛ւթ.—
ես ընկած էի անզոր ու մոլոր
Եվ հավետ մենակ և անդարձ մենակ,
Անանուն, անհայտ, անծանոթ հեռվում...

Ո՞վ ազատություն հավիտենական,
Մա՜հ, շշնջացին շուրթերըս տկար,
Եվ այդ շշուկը դառը չըթվաց.

[ 151 ]

Գրկեցի հողը մի ցուրտ ցանկությամբ,
Եվ նա իմ առաջ բացեց իր գիրկը
Անսուտ գգվանքով.
Եվ գերեզմանի խորշը ցրտաշունչ
Անուշ թվաց ինձ,
Որպես մայրական գիրկը սրտամոք
Պայծառ օրերում,
Որպես հեռավոր երկրում մոռացված,
Մայրական երգի սիրով օրորվող
Թովիչ օրորան...
Մա՜հ, շշնջացի, և սիրտըս նրան
Ընդունեց սիրով, որպես գթառատ
Հեկեկանքը մոր նուրբ կարեկցության.
Եվ հեռացա ես ու հեռացա ես
Մի անհաշտ կամքի զորությամբ անուշ
Հեռո՜ւն ու հեռո՜ւն.—
Ողջը մոռացա օտար աշխարհում,
Ան՛դարձ աշխարհում...

Ու խավարն անհուն գգվանքով թեթև
Ծավալվեց շուրջըս ու փռվեց վրաս,
Եվ կյանքըս բոլոր մի երկարատև
Նինջ թվաց հոգուս, մի տխուր երազ,—
Նրբին մի համբույր հեռու օրերում,
Մանկական մի երգ, որ չունի անուն,
Որ չունի անուն...

Ինձ ահեղ թվաց խնդությունս նոր,
Կարծես մի վերին և նուրբ հրաշքով
Լուսացավ իմ մեջ առավոտն անհուն —
Ու թեթև թվաց կյանքս երկրային,
Որպես առվակը սարերից իջնող,
Որպես ամպերի շարքը ոսկեղե՛ն
Գարնան արևող երկնքում չվող...
Ու թվաց հանկարծ, որ չըկան, չըկան
Անցյալն, ապագան...

[ 152 ]

Թվաց, որ մի սիրտ իմ վիշտն է գգվում,
Հանգիստ է ասում բոլոր հույզերին,
Բոլոր հույսերին օրոր է ասում,
Օրոր է ասում,
Բաբախուն սիրտըս գրկել է ուզում,
Գգվել է ուզում
Անխաբ խնդության ոսկե երազում...
Թվաց, որ մեկը իմ ցավն է երգում,
Իմ լացն է լսում,
Իմ լռությունն է գգվում իր գրկում.—
Եվ իր մեծ հոգում,
Իր անհուն հոգում՝
Իմ սրտից խորն է թախիծս զգում...

Ճիչ հանեցի ես սիրով լուսեղեն,
Աղաղակեցի օրհներգու ձայնով,
Սիրտըս նետեցի քարին ու ջրին,
Խառնեցի հոգիս աստղերի երգին,
Պարզեցի կյանքս պարզ ու խնդագին
Հավիտենությա՜ն,
Հավիտենությա՜ն...

[ 153 ]

2

***



Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Անհայտ կողմերից իմ երկրի վրա.
Դյութել է հոգիս հայացքը նրա,—
Եվ իմ երգերը համր են ու անվարժ...

Բացված է արդեն մի ուրիշ երկիր,
Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,—
Ոսկի հայացքով կախարդել է նա,
Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր...

Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա,—
Նրա կնիքն է իմ հոգու վրա —
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն...


[1912] [ 154 ]

3

***



Արշալուսեց իմ երկիրն աղոտ
Եվ իմ գիշերը սևավորված,—
Խորհրդավոր էր և արևոտ,
Եվ անհուն նրա հայացքը պարզ։

Շուրջըս մռայլ էր, և հեռուն մութ,—
Նա իմ սև կյանքում վառեց մի հուր,—
Ամեն ինչ թվաց հեքիաթ ու սուտ,
Չըգիտեմ՝ ե՞րբ էր, չըգիտեմ՝ ո՞ւր...

Նրա խոսքերի մեղմ օրորում
Աշխարհը թվաց ինձ անեզերք,—
Կարծես հնչում էր իմ օրերում
Աստղերի երկրում հյուսված մի երգ...

Ոսկի հայացքով ինձ պարուրեց,
Խաղաղ ժպիտը փռեց վրաս,
Մեղմիվ խոսեց և անուշ լռեց,
Ու թախծոտ կյանքս դարձավ երազ...


[1912] [ 155 ]

4

ԳԻՇԵՐԱՄՈՒՏ



Մարգերում իջավ թովիչ կիսամութ,—
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան...

Անհաս երկնքից ասեղ առ ասեղ
Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—
Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,
Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա...

Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,
Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,
Իրար է խառնում երազ ու վերհուշ
Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին...

Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,
Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,
Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող,
Երբ հեկեկում ես անբարբառ բախտից...


[1910] [ 156 ] 5

***

Խոսքերդ վըճիտ են ու խորունկ,—
Այնպես պա՜րզ, այնպես պա՜րզ ես ժպտում.
Եվ ահա տրտունջ ու մտորմունք
Հանգչում են մրրկված իմ սրտում...

Ընդունում ես աշխարհը բոլոր,—
Օրհնում ես, օրհներգում ու սիրում,
Եվ խոհերըս, խոհերըս մոլոր
Մոռացված են մեռած օրերում։

Ու թվում է, թվում, որ դու չես
Արևող ժպիտով ակնարկում,
Որ ուրիշ լուսով եմ դյութված ես,
Որ քեզ չեմ, ուրիշին եմ երգում...


[1912] [ 157 ] 6

ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...

Այրում են սիրտըս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս դյութական,
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական...
Լո՜ւռ... Սիրո համար էլ չըկան երգեր,
էլ խոսքեր չըկան...

[1908] [ 158 ] 7

***

Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չրկար, և այն, որ չըկար...
Ա՜խ գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է անհաս —
Եվ դարձել է սուտ, թվում է երազ...

[1912] [ 159 ] 8

***

Ոսկեցոլուն հայացքիդ
Լույսն է ցոլում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն։

Միշտ հնչում է միամիտ
Քn խոսքերի նուրբ լեզուն,—
Քn ժպիտն է անժրպիտ
Ուղիներըս փարոսում։

Քn գգվանքը, որ չըկա,
Տրտմությունըդ գեղեցիկ,
Հույզըդ մաքուր աղջկա,
Ժըպիտներըդ խաբուսիկ։

Ո՞ւր ես, ո՞ւր ես չըգիտեմ,
Բայց ըզգում, եմ ամենուր
Քn ըստվերը լուսեղեն,
Քn հայացքը ոսկեհուր...

Դու ես ամեն իրիկուն
Խոցում սիրտըս քո սրով
Եվ ժպտում ես իմ հոգուն
Եվ ամոքում քո սիրով։

Ոսկեցոլուն հայացքիդ
Լույսն է ցողում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն...
[1912]

[ 160 ] 9

***

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ...

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար...

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում...


[1909] [ 161 ]

10

***

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքդ, որ իմ
Սև օրերն է օրերում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժըպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...


[1910] [ 162 ] 11

***

Ես չեմ հիշում` ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու...

Գիտեմ, գիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,—
Դու անհայտ ես, անծանոթ,
Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ...

[1912] [ 163 ] 12

ԱՆՏՐՏՆՋՈԻԹՅՈԻՆ

Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում...

Շուրջըդ ահա գիշեր ու երգ —
Հանգի՜ստ, հեքիա՜թ ու երա՜զ.
Կույս-ամպերը ճերմակ ու մերկ,
Աստղերն անո՜ւշ, հեզանա՜զ։

Սիրտ իմ հոգնած, մեղմ օրհներգիր,
Հնազանդ ու ցնորուն,
Երկինք ու ծով, ամպ ու երկիր,
Այս մարգերն ու այս առուն։

Եղիր դու էլ պայծառ ու հեզ.—
Հեքիա՜թ, հանգի՜ստ ու երա՜զ,
Ծաղկանց ու կույս ամպերի պես,
Աստղերի պես հեզանազ...

Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում...

[1911] [ 164 ] 13

***

Դու եկար սպիտակ շորերով,
Երբ ձմռան երկոն իմ սրտում
Իր թախիծն էր փռում ու տրտում
ժպտում էր մշուշոտ շողերով...

Եվ այնպես անվերջ էր ու դանդաղ
Գիշերիս տաղտկությունը մեռած,
Երբ քնքուշ նետեցիր դու վրաս
Մի անուշ, արբեցնող շամանդաղ:

Փողոցում ձայն չըկա, և իմ տան
Դռները ես ամուր եմ փակել.
Միայն դու կարող ես ինձ փրկել
Օրերից հուսաբեկ ու տարտամ:

Ցաված է իմ հոգին ու մենակ —
Ձանձրությամբ է լցված մահացու,
Եվ դառն է անունն իմ աստըծու,
Եվ աղոթքըս թունոտ մի դանակ...

Հայտնվի՛ր լուսեղեն ու գերող,
Քո փայլը ծավալիր սև կյանքում,
Ամոքիր գիշերներըս անքուն
Քո մաքուր, քո անուշ երգերով...

(1912] [ 165 ] 14

ԱՐՇԱԼՈԻՅՍ

Դուրս ելա դաշտ —
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով,—
Առավոտն էր ժպտում հաշտ,
Բոցավառվում նոր բոցով...

Եվ ուղիներ բյուրավոր,—
Հեռավոր,
Կանչում էին, ակնարկում —
Նոր էր սերըս, լայն ու խոր,—
Նոր էր աշխարհն իմ հոգում...

Թողի տնակն իմ ավեր,
Մութ ու հին —
Ու հեռացա խնդագին,—
Անհա՜յտ, անհո՜ւն հեռուներ,
Ձեր գիրկն առեք իմ հոգին...

|1912] [ 166 ] 15

ՈՒՐՎԱԿԱՆ

Մթնշաղային ժամերին, երբ ես
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսներես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն —
Եվ փայփայում ես, օրորում ես քո
Անխոս գգվանքով ամեն երեկո...

Ընդունում եմ քո համբույրը նրբին,
Ուրվականային փայփայանքըդ ես,
Երբ լույս է և մութ — մթնշաղ, երբ իմ
Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ.
Ու քեզ հետ նստած, գիտեմ,— դու չես այն,
Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն...


[1912] [ 167 ] 16

'* * *

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ —
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ...

Ժանյակները լուսազարդ
Լայն երկնքի ծովերում
Հյուսվածներով անավարտ
Մոռացումս են օրորում...

Ժըպիտներով խաղացկուն
Երգն է ձուլվել իմ կյանքին,—
Սեր ու երգ է իմ հոգում,
Սիրո երգ է իմ հոգին...

Իմ սիրո պես խորն ու մեծ
Շուրջըս աշխարհն է ծփում.—
Ոսկի հեքիա՛թ, ո՞վ պատմեց
Քեզ կախարդված իմ հոգուն...

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ,
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ...


[1909] [ 168 ] 17

* * *

Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունս անսպառ.
— Մենք առհավետ շղթայված ենք մեկ-մեկու։

Կյանքս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Եվ օրերըս — միայն ցավ.
— Իմ սև երկրում ժպտացիր դու լուսավառ...

Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել,
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ.
— Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել...


[1912] [ 169 ] 18

* * *

Գարնան լուսե ամպի նըման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժըպիտ իմ հոգուն։

Մոլոր սրտիս տառապանքի
Անլույս աշխարհում
Դու վառել ես մի այլ կյանքի
Արևոտ հեռուն։

Դրոշմել ես բոցե կընիք
Մեռած իմ հոգում.
Դո՛ւ իմ հավատ, իմ հայրենի՛ք,
Դո՛ւ իմ փրկություն...


[1911] [ 170 ] 19

* * *

Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...

Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք...

Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո՝
Լիքը սիրով ու վշտով։

Դու չե՛ս, դու չե՛ս,— հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում...

Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ,—
Դառը տանջանք ու դադար,
Եվ սե՛ր, և վի՛շտ, և հեքիա՛թ...

170 [ 171 ]

Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն,
Անուշ թախծի լուսե երգ.
Փռվի՛ր, փռվի՛ր լուսե երգ.
Խաղաղությո՜ւն անեզերք...


[1911] [ 172 ] 20

ԳԱՐՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժըպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ...
Դեռ չըչորացած բուլ՛վարի վրա
Ճչում են զվարթ մանուկներն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա,
Եվ հայացքները նետ են իրար դեմ...
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հընամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ Է հիմա...
Ժըպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով է լի...
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում,
Մի քաղցր հուզում, արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված հոգսըդ չես հիշում...

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ և երա՛զ և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյանք անուշ և ա՛նհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,
Եվ երկունք և մահ — փա՜ռք և օրհնությո ւն...

[1912] [ 173 ] 21

* * *

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժըպիտ,—
Կարոտիս երգն էր
Պայծառ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ.—
Կյանքը հեքիա՛թ է,
Աշխարհը սո՛ւտ...


[1909] [ 174 ] 22

* * *

Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Շրջում եմ, բայց միշտ հեռո՛ւ եմ, չըկա՛մ.
Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում
Աղոթք եմ անում ցնորք֊աղջկան...

Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռու՜ն,—
Ունեմ ես թովիչ մի առանձնարան,—
Տանջանք է այնտեղ և զոհաբերում —
Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան...

Եվ այնտեղ է նա,— ոչ այս աշխարհում,—
Մաքուր ու պայծառ պատկերը նրա.
Ես տառապանքս բախտ եմ համարում
Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա...

[1912] [ 175 ] 23

ԹԱՓԱՌՈՒՄԻ ՍԵՐ

Կըշարժեմ նորից քայլերըս տարտամ,
Լապտերների հեզ լույսը կըգրկեմ,
Զվարթ անցորդին ուրախ կըժպտամ,
Ինքս ինձ կերգեմ...

Եվ արբած կյանքի անուշ գաղտնիքով,
Ողջույն կըտամ ես ջրին ու հողին,
Կըկանչեմ զվարթ ու արբուն երգով
Անց ու դարձողին...

Եվ օտար կանանց ժըպիտը ծանոթ,
Եվ մեծ քաղաքի աղմուկի հյուսկեն —
Երկար գիշերիս երազում աղոտ
Քունս կըհսկեն...


[1912] [ 176 ] 24

ՓՈՂՈՑՈԻՄ

Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և քաղցր և տխուր,
Երազով դյութական ու հստակ...

Աշխարհում այս աղոտ ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երազին...

Մեկնեցի վիճակս անժպիտ
Օրերիդ օրորի՜ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին...

Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն...

[1912] [ 177 ] 25

***

Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ,
Խավար կյանքի ուղիներում չարակամ,—
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց.— «ես կգա՜մ»։

Տրտունջների խավար ու չար վիհերում,
Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ու վհատ,
Մի անկարծ լույս արշալուսեց մութ հեռուն,
Եվ իմ կյանքը դարձավ անուշ մի հեքիաթ․․․

[1912] [ 178 ] 26

ԵՐԿՈԻ ՈԻՐՎԱԿԱՆ

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու․
Ես էլ դու եմ՝ ես չկամ...

Չկան օրերն ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ..․

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար.—
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար...

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չկամ...

[1912] [ 179 ] 27

***

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր...

Ստվերները ծածանուտ
Կերերան ու կհանգչեն,
Կզգամ քայլը քո ծանոթ,
Քn խոսքերը կհնչեն։

Դու անկարծ կհայտնվես,
Անակնկալ դու կգաս,
Քաղցր սուտով կխաբես,
Կսիրես ու կըգթաս։

Եվ մենության այս միգում,
Ու խավարում այս մեռած
Սեր կվառես իմ հոգում,
Ազատությո՜ւն ու երա՜զ...

Մեղմաքայլ կհեռանաս,
Ես կմնամ միայնակ,
Նորի՛ց, նորի՛ց կդառնաս՝
Խորհրդավոր ու հստակ։

[ 180 ]

Մութ գիշերում կնստեմ՝
Լցված սիրով խնդագին,
Քո գաղտնիքը ես գիտեմ,
Բայց չեմ ասի ոչ ոքին...

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր.․.

[1910] [ 181 ] 28

UԵՎ ՇՈԻՇԱՆ

Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժպտաց քո հեռուն
Տխուր ծաղիկ, սև շուշան։

Շարժումներդ երերուն
Եվ հայացքըդ վշտագին
Վհատության օրերում
Կախարդեցին իմ հոգին։

Ես սիրեցի մենավոր
Տխրությունը քո անխոս,
Ուղիներում հեռավոր
Արշալուսվող սև փարոս։

Մոլորումիս գիշերում
Հոգիս գերեց մի նշան,
Դու ես այստեղ ու հեռվում
Ցնո՛րք ծաղիկ, սև շուշան...

[1908] [ 182 ] 29

***

Անդարձ աշխարհի վարդագույն միգում, Կյանքի հեռավոր, երազ օրերում, Մի խորհրդավոր թախիծ էր հսկում, Մի կարոտ էր իմ սիրտը դեգերում, Կյանքի հեռավոր, երազ օրերում...

Եվ խավար կյանքի արտուղիներում, Օտար կողմերի դաշտերում մեռած Ժպտացին հոգուս՝ դեմքըդ երերուն Եվ քո խոսքերը — արծաթե երազ,— Օտար կողմերի դաշտերում մեռած...

Եվ դժգույն կյանքի տխուր երգերում Իր ցոլքն է նետել քո հոգին պայծառ, Քո անհաս փայլն է իմ հոգին այրում Եվ գիշերներիս խավարում անծայր Կանչում է դեպի անհայտ քո հեռուն...

[1909] [ 183 ] 30

ՀՆԱԶԱՆԴՈԻԹՅՈԻՆ

Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ։

Իմ արտի թագուհին հեռավոր,
Հեռավոր կողմերում է հիմա,
Պարզել եմ երագներս բոլոր,
Ցնորքներս բոլոր դեպի նա։

Ու թեև գի՛տեմ, որ մենք բնավ
Չըպիտի հանդիպենք իրարու,
Բայց արդեն իմ սրտում չկա ցավ,—
Օրհնում եմ նրա կյանքը հեռու։

Եվ աշխարհը պայծառ է նորից,
Երկիրը հարազատ է դարձյալ,
Օրորում են անուշ մի թախիծ,
Եվ գալի՛ք, և ներկա՛ և անցյա՛լ...

Օրորված է հո՛գիս ձմեռվա
Օրերի օրորով, և անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ.․․

[1912] [ 184 ] 31

***

Չըկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական...

Խորն է կյանքն այս երեկո,—
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո.

Ե՛վ հայացքըդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր
Լույսն է փռում իմ վրա...


[1912] [ 185 ] 32

***

Կապույտ ծածկոցն իջավ ցած,—
Մեղմ ու անուշ իրիկո՛ւն.
Վառիր լույսդ, վաղ անցած,
Լուսե ցնորք, իմ հոգում։

Ամայացած իմ սրտում,
Մենության մեջ իմ սև տան
Փռիր քնքուշ ու տրտում
Ժպիտը քո խնդության։

Թույլ տուր նորից սիրելու
Առօրեական աշխարհում,
Արշալույսը քո հեռու,
Հայտնությունդ հմայուն։

[1912] [ 186 ] 33

***

Իրիկնաժամի կիսախավարում,
Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն,
Հայտնվում է նա, մեղմագին փարվում,
Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։

Ծանոթ են ինձ այն ժըպիտը անհույզ,
Եվ այն պատկերի գծերը նրբին,
Եվ այն հայացքը մեղմ ու ոսկելույս,
Եվ երգը անխոս և իրիկնային։

Նստում ենք անվերջ մենք մեկ-մեկու մոտ,
Եվ չեմ հավատում, որ նա է, որ նա...
Այնքան թովիչ է, այնքան անաղոտ,
Ցնորք է կարծես, պիտի հեռանա...


[1912] [ 187 ] 34

ՄԱՀ-ՑՆՈՐՔ

Դու անուն չունես, քեզ ի՞նչպես կանչեմ,
Եվ ուղի չըկա երկիրըդ գալու.—
Տխուր երգերըս որքան էլ հնչեն,
Որքան էլ հնչեն, քեզ չեն հասնելու։

Ոչ հըմայական աղոթքներ և ոչ
Նվագներ գիտեմ, որ սիրտըդ դյութեմ,—
Հլու է կամքիդ իմ սիրտը դողդոջ,
Իմ սիրտը բաց է քո նիզակի դեմ։

Փռված եմ ահա քո գեղեցկության,
Քո անքննելի կարողության դեմ.
Լուսավորիր սև համրությունն իմ տան.
Ամբողջ աշխարհը քո ցոլքն է արդեն։

Հայտնվիր անհուն փայլով ու փառքով,
Ժըպիտըդ փռիր իմ երկրի մթնում.
Տանջիր ինձ վերջին քաղցր տանջանքով,
Քեզ գո՛վք, քեզ օրհնե՛ք, քեզ փա՛ռք անհատնում...

[1912] [ 188 ] 35

ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Տխրությունս անուշ է, որպես
Հեռավոր, հեռավոր կարկաչյուն.
Այնպես մեղմ է իմ սերն ու այնպես
Անուշ է նա իմ սիրտը տանջում։

Չեմ ուզում ոչ անցյալը հիշել,
Ոչ գալիք օրերին նետել հույս,
Հանգիստ է իմ շուրջը և գիշեր,
Ու սիրտըս չի տենչում արշալույս։

Անդորրել է աշխարհը բոլոր,
Դուրսը ձյուն է գալիս, փողոցում
Գիշերը և հանգիստ է և խոր,
Ու սիրտըս առավոտ չի ուզում։

Մաքուր է իմ հոգին, ու հիմա
Օրհնում եմ վիճակըս երկրային,
Ընդունում եմ սիրով կյանք ու մահ
Ու սիրտըս պարզում եմ աշխարհին...

Անչար է իմ հոգին ու հանգիստ,
Գիշերը անդորր է, դուրսը ձյո՜ւն.
Ննջեցեք հավիտյան, վերք ու վիշտ
Ծավալվիր լուսեղ մենություն...


[1911] [ 189 ] 36

***

Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։

Մի գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված։

Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չըկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհաս, հեռո՜ւ և հեռո՜ւ...


[1912] [ 190 ] 37

***

Եթե կողմերում հեռու-հեռավոր
Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝
Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,
Մթնում մոլորված, քեզ է երազում։

Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա,
Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝
Այն ես եմ անվերջ խորհում քո վրա,
Հեռավոր–հեռվից կարոտով կանչում։

Գարնան օրերի ժըպիտով սիրուն
Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս.
Լուսավառված է իմ սև օրերում
Անուշ անունըդ, որպես արշալույս...

[1912] [ 191 ] 38

***

Ես նստում եմ մենակ, մեն֊մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։

Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժըպիտ։

Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել,
Եվ երգով, որ բնավ չի մեռնում...

[1909] [ 192 ] 39

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Անհայտ կողմերից անտես թևերով,
Հրաշքով անուշ դու վերադարձար,
Շուրջըս փռեցիր քո վիշտը պայծառ,
Գգվեցիր հոգիս տխուր խոսքերով...

Հիվանդ կարոտիս հրաշք֊երազում
Թվաց, որ դու էլ թույլ ես ու վհատ,
Որ դու էլ ես իմ կարոտով հիվանդ,
Որ քո սիրտն էլ է հրաշք երազում...

Պարզեցինք իրար սրտերս տկար,
Եվ չըպահեցինք արցունքներըս տաք,
Մեր տխրությունը մեղմ էր և հստակ,
Ու շուրջն աշխարհը և կար և չըկար...

[1912] [ 193 ] 40

ԴԱՇՏԵՐՈԻՄ

Հեռածավալ դաշտերում,
Մոռացված ու մենավոր,
Մոռացել եմ ես հեռվում
Աղմուկները հեռավոր։

Լուռ նստում եմ առվի մոտ,
Անուշ հեքիաթ եմ լսում,
Երեկո և առավոտ
Խաղաղ սրտով երազում։

Գիշերն իր ծովն է փռում,
Արշալույսն՝ իր ծիրանին,
Եվ իմ հոգում, և հեռվում
Քп ցնորքն է անմարմին։

Քո հեքիաթն եմ պարզել ես
Այս աշխարհի հեքիաթում
Եվ աղոթել անվերջ քեզ,
Երկրպագել իմ սրտում։

Թափառում եմ և երգում,
Աշխարհը մեծ, սիրտըս լայն,
Քո ցնորքն է ինձ գրկում,—
Ոսկեղեն ու դյութական։

[1912] [ 194 ] 41

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՍԵՐ

Իմ մեռած հարսնացուն ամեն օր,
Երբ խաղաղ երեկոն է փռվում,
Հայտնվում է անհայտ, հեռավոր
Իր երկրից ու կրծքիս է փարվում։

Մեռնելիս նա աաաց՝ ես կըգամ,
Մեկնելիս նա թողեց մի ավանդ.
Ու գալիս է, որպես ուրվական,
Փայփայում է իմ սիրտը հիվանդ։

Համբուրում է շուրթերը իմ ցուրտ,
Շշնջում է խոսքեր դյութական,
Ինձ հայտնում է պայծառ մի խորհուրդ
Ու նորից շշնջում՝ ես կըգամ:

Երբ մեռնում են ճիչերը շփոթ
Աղմկոտ քաղաքի մարտկոցում,
Լուսերես նա նստում է ինձ մոտ
Ու հետըս երազում ու լացում։

Իրար հետ կյանքի երգն ենք լսում,
Իրար հետ ամեն օր մինչև լույս
Թովչական երազներ ենք հյուսում
Ու դյութված շշնջում — արշալույս...

[1910] [ 195 ] 42

* * *

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար և մրրիկ,
Այսօր մի հեռանա,
Մոլորված իմ քույրիկ:

Մոլորված իմ քույրիկ,
Հոգնած ու մենավոր,
Դուրսը չար փոթորիկ,
Դուրսը մութ է այսօր։

Թող ցոլա, մեղմորեն
Այս հուրը տխրաբոց,
Թող, որ մեղմ օրորեմ
Քո հոգին ալեկոծ։

Լուսեղեն այն խոսքով,
Որ այսօր ես գիտեմ,
Այն անուշ հրաշքով
Քո սիրտը կըդյութեմ։

Մի կրակ լուսատու
Քո սրտին կընետեմ,
Որ հզոր լինես դու
Կյանքի և մահու դեմ։

[ 196 ]

Հեռավոր մի փարոս
Կըվառեմ քո հոգում,
Սև կյանքի ալեկոծ
Խավարում ու մեգում։

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար և մրրիկ,
Այսօր մի հեռանա,
Մոլորված իմ քույրի՛կ։

[1912] [ 197 ] 43

* * *

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջըս, շուրջըս ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոգում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Եվ անմարմին և անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հըմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք — անկարծ հանդիպում․․․

[ 198 ]

Երբ կըլինենք մենք հեռու
Անվերադարձ և օտար,
Հիշիր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար..


[1912] [ 199 ] 44

ԻՄ ՑՆՈՐՔԻՆ

Ոչ ոք այս երկրում դեռ չի համբուրել
Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,
Ո՞վ է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում...

Խավար օրերի երազում դժգույն
Հայտնվում ես դու արշալույսի պես.—
Քեզ եմ անրջում անտուն ու անքուն,
Սիրում — միայն քե՛զ։

Գեղեցկությունդ վառված է բոցե
Դաշույնի նըման սև կյանքի վրա,—
Թող կարոտ սիրտըս մահացու խոցե
Եվ թող չերերա...

Գեղեցկությանըդ, որպես մահապարտ,
Երկրպագում է բանաստեղծը միշտ
Եվ ողջունում է խնդությամբ հպարտ
Տառապանք ու վիշտ։

Ոչ ոք այս երկրում դեռ չի համբուրել
Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,
— Ով է քո ոսկի ժըպիտը վառել
Այս աղջամուղջում...


[1912] [ 200 ] 45

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ


Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար...

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար...


[1912] [ 201 ] 46

ԱՌԱՎՈՏ

Այսօր դու քաղցր ես նայում, առավո՜տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով...

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ոչ հայրենիք, ոչ տուն ունենալ,
Ոչ անուն, ոչ զենք, ոչ փառք, ոչ արծաթ.

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա՜լ, դառնա՜լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ...

Մութ հավերժության դառնությունն զգալ,-
եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել...

Մեռնել անտրտունջ հնազանդության,
Մեղմագին երգով, ժըպիտով քնքուշ.—
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ...

[1912] [ 202 ] 47

ԿԱՐՈՒՍԵԼ

Պտտվիր, պտտվիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Հեքիաթ էր և հմայք և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ Ժըպիտով իմ հոգուն...

Սիրո խոսք և համբույր և խոստում...
— Արբեցեք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՞ խոսքերն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՞ աշխարհն է երգում:

Պտտվիր, պտտվիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել..,

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
էլ չըկան պատրանքները սիրուն։

Եվ թախիծ, և տրտունջ և տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՞ աշխարհն է լացում.—
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում...

[ 203 ] Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…

Հեքիաթ էր և հմայք և անծիր Խնդություն մշուշում վարդագույն, Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր Արևոտ ժպիտով իմ հոգուն…

Սիրո խոսք և համբույր և խոստում… -Արբեցեք այս անուշ համերգում,- Արդյոք մե՞նք, թե՞ խոսքերն են ստում, Արդյոք մե՞նք, թե՞ աշխարհն է երգում:

Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար հեռու մի երկիր թովչական, Արև էր ոսկեղեն աշխարհում. Շողացին, ժպտացին - էլ չկան, Էլ չկան պատրանքները սիրուն:

Եվ թախիծ, և տրտունջ, և տանջանք, -Դո՞ւ ես այն, թե՞ աշխարհն է լացում.- Խավարի՛ր, խաբուսիկ անրջանք, Հեռավոր օրերի հիացում…

Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար մի երգ հեռավոր աշխարհում,- Դու այն երգն ես կրկնում հեռավոր- «Ես սիրում եմ, դու ինձ չես սիրում», Եվ հին են քո խոսքերը բոլոր…

Եվ այն վալսը - «Անդարձ ժամանակ», Ծառուղին ամայի պուրակում, Եվ գիշեր, և համբույր, և լուսնյակ… Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…

Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…

Պարում են խոլագար խնջույքում, -Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,- Ոչ վերջ կա, ոչ սկիզբ այս երգում,- Երեկ ես, այսօր դու, վաղը նա….

Պտտվիր, պտտվիր, կարուսել,

Ես քո երգը վաղուց եմ լսել... [ 204 ] 48

ՇՇՈԻԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում
Եվ շշնջում ես և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղեն երա՜զ,—
Դու ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

[1912] [ 205 ] 94

***

Դու կըգաս ու կրկին հեքիաթով կըդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես
Միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ՝
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան
Միաձայն ու աղոտ։

Սև թախիծն իմ սրտից, մութ խոհերն իմ հոգուց կըգնան,
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը խորհուրդ կըդառնան,
Կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չըմեռնող, չըմարող կրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և մարդկանց, և երկրին և հեռուն,
Ես ու դու։


[1912] [ 206 ] 50

ԱՐԵՎԱԾԱԳ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոր,
Դեռ խավար է, այնտեղ դաժան ու լռին։
Սակայն՝ շուտով կատարներից հեռանիստ՝
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջույն ձեզ մութ ուղիներում երկրային,
Իմ եղբայրներ, հեռուներում և բանտում...

[1912] [ 207 ]




ՎԵՐԱԴԱՐՁ

[ 209 ]

1

Մենnւթյան խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր և հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին․ ․ ․

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց մի պայծառ կարոտ,—
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ և խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացին, երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք՝ թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճըչամ՝ եղբայրներ, ելե՛ք․ ․ ․

[1910]

[ 210 ] 2

Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։

Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց
Շարժում են առաջ օրը ժրաջան —
Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ,
Հյուսել են կյանքի կախարդված շրջան։
Հապճեպ հոսանքում և մարդ և անիվ
Ալեկոծությամբ մի խայտանկար
Խենթ փողոցների բավիղներն անթիվ
Ջրերի նըման խառնում են իրար։
Ամեհի ձայնով երկաթն է խոսում,
Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ —
Եվ բազմաղաղակ օրերի լեզուն
Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։

Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում
Այրում է սիրտըս սրբազան մի դող,
Հուզում է հոգիս մի վեհ հիացում,
Եվ սարսափելին թվում է դյութող..․
Մաշված է կյանքս վշտում անաղարտ
Եվ տառապանքի օրերում համառ,
Բայց ցաված սիրտրս բացել եմ հպարտ

[ 211 ]

Նորից ու նորից սիրելու համար։
Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ,
Կարոտըս նետած լուսեղեն հեռուն,
Վառել երգերըս, որպես դրոշակ.
Ու մեռնել, որպես հերոսն է մեռնում...

Զարթե՛ք, երգեր իմ, ժամ է հնչելու,
Զինելու նորից գնդերը ցրիվ,
Մեռած սրտերը կյանքի կոչելու
Եվ բորբոքելու զայրույթ ու կռիվ...

[1910] [ 213 ]

ՈՍԿԵ ՇՂԹԱ

[ 215 ]

* * *

Ծաղկել է նորից իմ այգին,
Սրտում իմ գարուն է արդեն,
Սիրում եմ այնպես քնքշագին,
Սիրում եմ, բայց ո՞ւմ — չըգիտեմ։
Դողում է սիրտըս նորբաց,
Նորբաց մի հուրվարդի պես,
Շրջում եմ սիրուց արբած,
Շրջում ու երգում եմ ես...

[ 216 ] 2

* * *

Որքան սայրեր, սայրեր,
Դաշույնի սուր սայրեր,
Որքան հուրեր-սերեր,
Պարզված հուր-հուր սրեր.
Որքան նվազ նայված —
Արփի նրբին նազող,
Որքան ծաղկի փթիթ —
Ժըպիտ, ժըպիտ կիզող...

Որքան ձյունե թիթեռ,
Ձեռներ, ձեռներ բարակ.
Որքան գինով ու ջեռ,
Որքան գգվանք-կրակ.
Որքան պուրպուր շուրթեր,
Շուրթեր ալ մարջանե,
Քնքշություններ-թույներ,
Որքան ջանե՜ր, ջանե՜ր...

[ 217 ] 3

* * *

Քեզ հետ եմ կրկին․ իջնում է անդորր
Անտուն, թափառիկ, հոգնած իմ հոգում.
Գիտես դու մեղմել և ցավ և խոկում
Ու վանել սրտից տրտունջն անօրոր։

Այնքան սրտագին, այնքան փաղաքուշ
Խոսքեր կան լեզվում քո նաիրական.
Կարծես նրբաթել հյուսում ես ուռկան,
Ոսկեթել մի ցանց ու փռում քնքուշ,—

Եվ այս հողմակոծ աշնան գիշերում
Քո լույս աչքերից մաղելով բարակ
Մի փափուկ, մի սուրբ, ջերմացնող կրակ —
Գերում ես կրկին քո փախած գերուն...

[ 218 ] 4

ԳԱԶԵԼ

Նվիրվում է անմոռաց
ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈԻՄՅԱՆԻ
անմահ հիշատակին


Սիրտըդ, որպես վառ ատրուշան, պահիր վառ,
Սիրտըդ հրկեզ, մթնում դաժան, պահիր վառ։

Սիրտըդ խանդոտ, հրաբորբոք, պահիր վառ,
Խինդդ տենդոտ, սիրտըդ վահան, պահիր վառ։

Չար աշխարհի խավարի դեմ պահիր վառ,
Որպես դրոշ արնանըման, պահիր վառ։

Հեռվում անտուն, եղիր խնդուն, պահիր վառ,
Սիրտըդ հուրհուր — վարդըդ վառման պահիր վառ։

Որպես խարույկ ելնող վկա, պահիր վառ,
Արևի պես սիրտըդ վառման պահիր վառ...

[1919]

[ 219 ] 5

* * *

Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան։
Հարուստ է պոետն այնքան
Երկրի, մթին բանտում...
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն...

[ 220 ] 6

* * *

Քնքուշ դու, լուսե աղջիկ ես,
Արտուտ ես, ոսկե թռչնակ ես,
Չար նետը թող չըդիպչի քեզ,
Աշուն ու ձմեռ չըգա քեզ։
Թող սիրտըդ մնա խնդուն հար,
Հոգին քո — լուսե թիթեռըդ
Խաղահար և հուրհուրա վառ,
Չար հուրը չայրե թևերըդ։
Հրե՛ դու, արևային դու,
Մաքո՛ւր դու, լուսե հասմիկ ես,
Անմար թող ցոլա քո խինդը,
Չար աչքը թող չըտեսնի քեզ...

[1917]

[ 221 ]

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ

Ա

7

***

Հուր ես հագել հրեղենըդ,
Ալվարդըդ` կարմիր կրակ,
Նազում ես այնպես բարակ,
Հուր ես հագել հրեղենըդ։
Նիզակդ զա՛րկ հրազենըդ,
Կիզիր իմ հոգին, օ հրակ.
Հուր ես հագել հրեղենըդ,
Ալվարդըդ` կարմիր կրակ...

[1917] [ 222 ]

Բ

8

***

Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերդ — որպես արև,
Ես դեմըդ — դողդոջ տերև,
Նետում ես ոսկի նետերըդ։
Դու բոց ես, ես խենթ թիթեռ եմ,
Դու վառ ես, դու հրաթև,
Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերըդ որպես արև։

[ 223 ] 9

***

Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտըս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրըդ իմ հուրն է այրում։

[1917] [ 224 ]

Դ

10

***

Հրով արթնացած սիրտս,
Սիրտս բացված հրավարդ.
Լի՛ց քո կրակը զվարթ
Հրով արթնացած սիրտս։
Քո դեմ երկյուղած սիրտս
Կիզիր, որսկան հըպարտ,
Հրով արթնացած սիրտըս,
Սիրտս բացված հրավարդ:

1917 [ 225 ]

Ե

11

***

Այնպես օրորուն է քայլդ,
Սեըդ ահեղ ու բորբոք.
Մաշիր հոգիս անողոք,
Այնպես օրորուն է քայլըդ։
Այնպես հրահրուն է փայլըդ,
Նայվածըդ այնպես շոգ,
Այնպես օրորուն է քայլըդ,
Սերըդ ահեղ ու բորբոք...

1917 [ 226 ]

Զ

12

***

Դիր քп կնիքը սրտում իմ,
Նիշըդ անեղծ ու անջինջ.
Օ, հրեղեն դու և ջինջ,
Դիր քո կնիքը սրտում իմ։
Քեզ իմ աղոթքն ու երդումը,
Քեզ պատարագ ամեն ինչ.
Դիր քո կնիքը սրտում իմ,
Նիշըդ անեղծ ու անջինջ...

[ 227 ]

Է

13

***

Չեմ տա երփեք անունըդ
Մութ աշխարհի այս փոշում.
Բոց է անուըդ հնչյուն —
Չեմ տա երթեք անուըդ։
Թող ինձ այրե սամումըդ,
Սերդ որ սիրտ է փշրում.
Չեմ տա երթեք անունըդ
Մութ աշխարհի աջս փոշում...

[ 228 ] 14

***

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ.
Դահճիս կանգնած տեսա
Ասի — արևս ա՛ռ...

[ 229 ] 15

***

Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից,
Ուղիներից,անծանոթ, աղետներից նորանոր,
Ողջույն նորից ու նորից, նոր խնդություն, նոր թախիծ,
Եվ առավոտ անստվեր, և մեջգիշեր սևավոր։
Սիրտ իմ, բաց ես աշխարհի և չարի դեմ, սիրտ իմ` բա՛ց
Աշխարհն արև, աշխարհն ամպ, սիրտ աղբյուր ես դու զուլալ։
Սիրտ իմ հազար ցնորքով, հազար երգով ես արբած,
Վիճակված է քեզ հնչել — երգով խնդալ, երգով լալ։
Ու խնդում է լացդ պարզ և խնդումդ` լացի պես,
Տխրություն է ամեն ինչ — երազ է և մոռացում։
Բացված ես դու, սիրտ իմ, նուրբ շուշանի պես, ծաղկի պես
Եվ արևն է այրում քեղ և մրրիկն է քեզ ծեծում...

[1917] [ 230 ] 16

***

Աշուն է. օրերը ցրտում են...
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին...

[ 231 ] 17

* * *

Միշտ նույն հուշն է, հուշը նույն
Չքնա՜ղ, գերող և չըկա
Նրա թույնից անուշ թույն.

Տարիներից հեռակա,
Որպես բոցե մի դաշույն
Պարզվում, կիզում ինձ ագահ.

Կեղեքում է և գգվում
Խինդով քաղցրր մահու պես,
Եվ տխրությամբ մորմոքուն.

Ա՜խ, դեռ քանի գիշեր ես,
Քանի գիշեր-դար անքուն
Պիտի արբեմ սրտակեզ

Խենթացնող այս խնջույքում...

[ 232 ] 18

* * *

Սիրում եմ ,ես նրանց, որոնք խենթ են ու անտուն,
Նրանց, որոնք կայան չունեն և չունեն խնդում։

Կորածներին, շրջիկներին, մանուկներին որբ
Եվ այն կանանց, որ նայում են անամոթ ու ցոփ։

Նրանց, որոնք մահն աչքերում — գիշերում խավար
Թափառում են գաղտագողի և փնտրում ավար։

Նրանց, որոնց մեռած սրտում արդեն սեր չըկա,
Նրանց, որոնք — մահու պարտված — չար են ու ագահ...

Ա՜խ, կուզեի ես հարազատ և ընկեր լինել
Նրանց, որոնք մոռացված են բանտերում անել։

Եվ կուզեի եղբայր լինել նրանց, որ մթին
Չարչարանքում կորցրել են կրակը հետին։

Եվ անառակ իմ եղբոր հետ ցանկապատի տակ
Կուզեի ես մեռնել անբախտ և անհիշատակ։

[ 233 ] 19

* * *

Չեմ դավաճանի իմ Նվարդին
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն, մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին։
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան
Չեմ դավաճանի իմ նվարդին,
Որքան էլ դյութես, о, Շամիրամ։

[1916] [ 234 ] 20

* * *

Դարձար դու և սիրտըս տխուր է.
Հնչիր — երգից անուշ.
Քո ձայնը այնքան դեռ մաքուր է,
Այնքան հարազատ մի հուշ.
Իսկ սիրտըս արդեն խոնարհել է,
Հոգիս արդեն մարել.
Թեթև է արդեն ներելը,
Բայց... անհնա՜ր է սիրել...

[ 235 ] 21

* * *

Այսօր գալու է իմ յարը,
Օ սիրտ, խնդա ու դողա,
Քնքուշ մայիս է ահա,
Այսօր գալու է իմ յարը։
Երեկ դեռ, երեկ հունվար էր,
Այսօր — մայիս է ահա...
Այսօր գալու է իմ յարը,
Օ սիրտ, խնդա ու դողա...

[ 237 ]


ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ


Люблю отчизну я, но странною любовью!

М. Лермонтов
[ 239 ] 1

***

Որպես Լայերսրի որդին, որպես
ՈՒլիս մի, թողած և հող և տուն,
Անցա ծորվեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։

ՈՒ հոգնած քայլով ահա կրկին
Վերադարձնում եմ հայրենի հող,
Դեպի քարերըրդ ազնիվ ու հին,
Եվ խրճիթներըդ ահով նիրհող։

Նվագով անուշ քանի սիրեն
Կանչում էին ինձ և կախարդում,
Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն,
Պահեց անունրդ վշտում արթուն։

Ցուրտ հեռուներում, անլռելի
Կրկեսների մեջ սրտով մոլոր
Երազում էի քո սիրելի
Եվ մեղմ երգերը, որպես օրոր։

ՈՒ կարոտակեզ ահա կրկին
Վերադարձնում եմ, որ առհավետ
ՈՒնկնդիր լինեմ քո հին երգին
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ.․․


[1916] [ 240 ] 2

***

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին.
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ...

Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիրն իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,
Երգը հայրենի ցավագար ու հին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին...


[1915] [ 241 ] 3

* * *

Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին
Եվ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ֊երկրիս անարգված սրտին։

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ.—
Թող գուժկան գիշերն ահասաստ դավե—
Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկնիր իմ եիկիր հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ ․ ․ ․


[1917] [ 242 ] 4

* * *

Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։
Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված
Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ...

[1917] [ 243 ] 5

* * *

Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հըմայող ու հին խոստում ։
Եվ միթե այդ վշտիդ համար
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ,
Օ, հայրենիք դառն ու անուշ։
Չըշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փայլով երբեք.—
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ,
Խեղճությունըդ խավար ու լուռ,
Աղոթքներրդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զարկը տխուր
Եվ խուղերիդ լույսերն աղոտ

[1915] [ 244 ] 6

* * *

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին...
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ...

[1915] [ 245 ]

* * *

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ...

[1915] [ 246 ] 8

* * *

Այստեղ է լացել իմ մայրը
Մորմոքն իր և իր օրորը,
Այստեղ այնպես անծայր է
Կարոտն ու այնպես խոր է։

Մեր տունը համր ու դատարկ է,
Մեր տունը որբ ու ավեր է.
Բարակ զանգակի զարկը
Լալիս է երկրիս ցավերը...

[ 247 ] 9

* * *

-Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին
Եվ թախիծն այս անդադար ,
Եվ տրտունջը հին։

Ոչ քարերը դարավոր,
Ոչ գրերն ավեր
Չեն պատմի քեզ վիշտը խոր
Եվ երկունքը մեր։

Ու զանգերն այն լալագին
Մեռնող իմ երկրում
Չեն հուզելու քո հոգին
Տխրությամբ անհուն։

Եվ խնջույքում, հրով հին
Երբ կարմիր խնդա,—
Չես զգա, որ մեր գինին
Մեր արյունն է դա...

[ 248 ] 10

ՎԵՉԵՍԼԱՎ ԻՎԱՆՈՎԻՆ

Վարդավառի վարդերը վառ
Երգող երգչիդ երդվում եմ ես.
Չըկար երկրիս նըման պարտեզ —
Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր...
Սրտի երգիչ, դու բոցավառ
Լուսե երգով ասա հրկեզ
Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես
Վառված ու որբ երկրիս համար։

Ինչպես կարկուտն արտն անարատ
Վայր է թափում, այնպես առատ,
Այնպես անգութ երկրում իմ որբ,
Նայիր թափված քանի կորյուն —
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն արյուն —
Վերքեր֊վարդեր արնոտ ու բորբ...

[ 249 ] 11

* * *

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
ԵՎ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է ,միշտ խոր ու պայծառ,
Եվ խորում է և այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նաիրի.—
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...


Ամառ, 1913 [ 250 ] 12

* * *

Հիշում եմ ինչպես այն ուշ
Աշունն էր ոսկևորվում,—
Մայրմուտն էր ժլատ վառվում,
Բըլուրը պատել էր մուժ...

Մեր գյուղն է —սարերը մերկ,
Մեր գետը — բարակ միգում.
Զանգակը — մեղմ ու բեկուն.
Թախծում են արոտ ու հերկ...

Եվ մայրըս ահա հիվանդ,
Մրսում է, արև ուզում,
Նստած է հետըս դրսում
Անխոս ու մեղմ հնազանդ։

Եվ ծեր է մայրըս այնքան,
Փոքրիկ է —բարի մի մայր...
Ցոլում է սարը սուրսայր,
Երգում է զանգը լալկան...


[1915] [ 251 ] 13

***

Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր.
Ինչպե՞ս չըսիրեմ — հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։

Որքան որ ելան արյունիդ ագահ,
Դու կամավոր զոհ — բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վըկա —
Չարերի կոխան, խաչված իմ երկիր։

Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու արքայաբար վեհ ու անհպարտ։

Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր եիկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին...


[1915] [ 252 ] 14

***

Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց,
Նաիրուհին տխուրաչյա և համեստ.
Այնպես վառ էր լեռնադստեր դեմքը բաց,
Նայվածն այնպես հրեղեն ու անարվեստ։
Եվ հյուսիսյան հեռուներում ու ցրտում,
Կարծես ցոլաց իմ նաիրյան արևն ալ,
Կարծես բոցե մի վարդ բացվեց իմ արտում,
Եվ չի կարող արբած հոգիս լուռ մնալ,
Եվ չի կարող սիրտրս չերգել այդ անբիծ
Հուրը, որ ինձ ժպտաց այսօր ցուրտ հեռվում.
Այդպես արևն է դուրս նայում մութ ամպից
Իմ նաիրյան բա՜րձր, բա՜րձր աշխարհում...


[1915] [ 253 ]






ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏ

[ 255 ] 1

***

Ո՞վ կարող է չըսիրել Ձեզ,
Չըստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, տիկին։
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ, այնպիսի նուրբ նազեր —
Դահճին անգամ Դուք կըդյութեք,
Կըստրկացնեք և կայսեր։
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չըգովել,
Ու չերգել Ձեզ, օ, տիկին...


[1917] [ 256 ] 2

***

Այս երեկո կրկին Դուք
Եկաք, որպես Հուշ,
Այնպես մեղմ ու անաղմուկ
Եվ այնպես անուշ.
ՈՒ երբ ասիք, որ ես Ձեզ
Փայփայեմ այսօր,
Թվացիք ինձ Դուք այնպես
Անօգ ու անզոր...
Եվ մի՞թե ես չեղա Ձեզ
Եղբայր քնքշագին,
Երբ թեքվեցիք որբ ու հեզ
Կարոտ իմ կրծքին,
Երբ պարզվեցիք ինձ բարակ,
Որպես մի ուրու
Ու նստեցինք անկրակ
Գրկած իրարու...


[1917] [ 257 ]

ՇԱՐՔԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ 259 ] 1

ԿՅԱՆՔԻ ՈՐՐԵՐԸ

Դալուկ ու կնճռոտ, դեպքերով տխուր
Կյանքի որբերն են անցնում համրորեն.
Աչքերն անարցունք, շրթունքները լուռ,
Մենակ, դժնադեմ...

Ա՜խ, ես սիրում ,եմ այդ վշտածրար
Դեմքերը դաժան տառապած մարդոց,
Որ մենակ շավղով որոնում են հար
Նոր արևի բոց...

Կյանքի որբերը... վշտերով սնված,
Փըշոտ ճամփիեքից ոտրերը արնոտ,
Մարդկանցից մերժված, բախտից հալածված,
ճակատներ կնճռոտ...

Ուրուրների պես մտքերի ետքին
Գնում են անդուլ, դնում են ,անվերջ —
Անլուր աշխարհի անմիտ անեծքին
Գնում են հավերժ...

Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր,
Եկեք իմ գիրկը, գոլրգուրեմ ես ձեզ,
Մենակ ոգիներ․․․


[1906] [ 260 ] 2

ԿՈՇՄԱՐԸ

Խաղաղ ննջեցին գյուղերը խավար եվ շաղախները բերդերովն ամուր․ — Ա՜խ, այն գիշե՜րը՝ անսահման երկա՛ր, — Այն լռությո՜ւթյուն մահու պես տխուր...

Թշնամին եկավ մութի պես կամաց, Ամենքն ահաբեկ փախան դեպի սար. — Մայրը վայր ընկավ... երեխան մընաց. — Այն դաժան մարգոց երեսը տեսա՞ր...

Լուռ ննջել էին գյուղերը խավար... Ես այն ցավի մեջ եղա մի՛ անգամ... — Ա՜խ, այն գիշերը՝ անսահման երկար..․ — Մայրի՛կ, իմ հոգու ծաղիկներն ընկան.․․

Կարմի՛ր տեսիլներ — սասանում ծընող. ես տեսա, ինչպես մարդիկ կուրացան... — Արյուն են շնչում երկինք, ծով ու հող— — Մայրի՛կ, իմ շուրջը արյուն է միայն...

Մոսկվա [1907] [ 261 ]

3

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Հեռացիր աշուն համրորեն լացող,
Ողջույն քեզ, մրրիկ ահեղաշաչյուն,
Ողջույն քեզ, կռվի առաջին հնչյուն՝
Լույսի պես կարող, խոսքի պես խոցող..․
Գրկիր իմ հոգին մարտի ցնծությամբ,
Բորբոքի՛ր սիրտըս, ազատության երգ,
Շողա՛ մռայլում, ըղձալի եզերք,
Որոտա՛, շաչիր, փոթորկավետ ամպ...


[1907] [ 262 ] 4

ՔԱՂԱՔ

(«Քաղաքի երգեր»-ի ցիկլից)

Ցոլակին

Սև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն,
Դու երկարում ես արձակ դաշտերում.
Քո պաղ շենքերի մութ նկուղներում
Դու, կո՛ւյր, պահում ես մի ահեղ ցիկլոն։

Քո ցուրտ լույսերի անխոս խնդությամբ,
Դու դաժանորեն նայում ես հեռուն.
Քո պալատների ներքնահարկերում
Դու, խենթ, սնում ես մի պայծառ վիշապ։

Եվ այնտե՛ղ, այնտե՜ղ քո դղյակներում,
Ուր օրգիաների կոշմարն է խոսում,
Քn խնջույքների լպիրշ քաոսում
Ալ֊ուրվականն իր դաշույնն է սրում։


[1908] [ 263 ] 5

ԱՂԲՅՈՒՐ

Ալ. Ծատուրյանին

Մահու պես դաժան ձմեռն է իջել,
Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր.
— Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ —
— Հավետ կենդանի՜, կարկաչո՜ւն աղբյուր...

Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում,
Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում,
Ծաղրանքով ձյուն ի երեսն ես թրջում,
Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։

Քո մեջ ապրում է հույսը չըմարող...
Դո՜ւ, որպես գալիք գարունների լուր,
Դո՜ւ, որպես սերը՝ մահու դեմ՝ կարող —
Ազատության ե՜րգ, կարկաչո՜ւն աղբյուր...

Շիրակ, 1905 [ 264 ] 6

* * *

Արծաթ-կարկաչուն
Աղբյուրն է խոսում հավիտենաբար.
Իմ ուղիների հեռվում անկոպար

Հավիտենաբար
Քո սերն է հնչում։


Անձրևային ե՜րգ —
Աստղերի ուղին մշուշ ծովերում —
Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում,

Մոլորումներում՝
Հայրենի՜ եզերք...


Լույսերը մեռան,—
Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ —
Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ

Քնքուշ ու թովիչ
Պայծա՜ռ հանգրվան...
1908 [ 265 ] 7

ՍՈՆԵՏ

Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
Ես շրջում էի այս գունատ երկրում,
Ուր չըկար ցավի երջանկության ցող
Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։

Նա իր կարոտով ու իր ցանկությամբ
Վարձվեց իմ ամուլ գոյության վերա —
Քնքուշ հեռավոր մի հրեղեն ամպ՝
Ես նորան տեսա ու բախտից մեռա...

Նա իր բոցերով այրեց ու գնաց.
Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,
Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց
Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,—
Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,
Մի վայելք-հուշի չմեռնող արբանք...

1905 [ 266 ] 8

* * *

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր․
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում.
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող — փարոսի շող
Քո աչքերը հոգի տանջող,
Ես սիրում եմ գգվող֊անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ..․


1904—1905 [ 267 ] 9

ԵՐԳ

Կուրծքը հև առած, հավքից թև առած — ե՞րբ կգա նա,
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կը գնա։

Իմ թախծոտ հոգին, ցավս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կը մոտենա՞...

Կուրծքը հև առած, հավքից թև առած — ե՞րբ կը գա նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

1903-1904 [ 268 ] 10

***

Արդյոք կապրե՞ս սիրտս մաշող կարոտը հեզ...
Չարտասանված, սրտում թաղված երազներս աստեղաշող

արդյոք կապրե՞ս...


Արդյոք կզգա՞ս սիրտս այրող սերը երազ...
Այն խոսքերը այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.

արդյոք կըզգա՞ս...
1904 [ 269 ] 11

ՍԻՐԵԼԻ ՊԱՈԼՈ ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ

Եկան օրեր ու անցան ու ինձ ոչինչ չմնաց.
Հուրե՜ր, հուրե՜ր — ծիածան ու ինձ ոչինչ չմնաց։

Գարնան անուշ ծաղկանց պես, վարդերի պես հրահրուն,
Հողմով տարված հեռացան ու ինձ ոչինչ չըմնաց։

Ու նոքա որ սիրեցին — սիրտս նրանց չըտվի.
Գնացին ու չդարձան ու ինձ ոչինչ չմնաց։

Եվ նոքա, ում սիրեցի իմ ցավով ու խենթությամբ —
Արբեցին ու մոռացան ու ինձ ոչինչ չըմնաց։

Ձմեռ իջավ իմ գլխին և ցուրտ, և խոր, և անդորր,
Աղբուներս չորացան — ոչինչ, ոչինչ չմնաց...

[1918] [ 270 ] 12

***

Դարձյալ իջավ գիշեր, դարձյալ — ու կրկին
Մենակ ես դու, ինքդ քո դեմ՝ մերկ ու բաց․
Ու նորից դու շփոթմունքով ցավագին,
Երկյուղով ես, երկյուղով ես դու լցված։

Որպես տերևն աշնամուտի՝ հողմի դեմ,
Դողում ես դու, որպես շյուղը եղեգի.
Ինքդ քո դեմ դու անզոր ես ու անզեն,
Ինքդ քո դեմ, ինքդ քո դեմ, իմ հոգի...

[1913] [ 271 ] 13

***


Շատ երգեր կան իմ սրտում,
Բայց ես էլ չեմ երգելու.
Փախչում եմ լուռ ու տրտում
Չար հողմին հլու...

Համր է հիմա իմ լեզուն
Եվ խորհուրդս խոր.
Մի նոր հուր է ինձ կիզում՝
Դառն ու ահավոր.

Ու մենության մութ ծոցում
Սիրտս՝ ողջակեզ,
Սրբում եմ ես այն բոցում,
Որ անհայտ է ձեզ.

եվ չեք տեսնի դուք բնավ
Հուրն ու մոխիրն իմ սիրո.
Լո՜ւռ և խո՜ր և սեր, և ցավ,
Եվ ցնորք, և զոհ...

[1917]

[ 272 ] 14

***

Եթե սեր չկա — ինչի՞ համար
Պիտի չարչարվեմ չար աշխարհում —
   Կգնամ հողի գիրկը խավար,
   Կլռեմ, որպես քարն է լռում.
Եվ ինձ թող ծաղրե երկինքը ցուրտ,
Երկիրը տոնե խնջույք ագահ —
   Եթե աստղերում չկա խորհուրդ,
   Եթե աղոթքս լսող չկա...

[1915] [ 273 ] 15

***

Անզարդ իմ օրվան, անտուն իմ կյանքին
Դեռ շատ է գալու և բոթ և աղետ.
Մինչև ազատվի հրկեզ իմ հոգին,
Հարություն առնե մոխրից առհավետ.
Մինչև դադարի մրրիկն այս մթին,
Մինչև հանդարտեն շշուկներն այս չար
Որ վատնեմ առատ իմ գանձը հետին
Երկրային միգում երկունքով հոժար.
Թող գան — պատրաստ է սիրըս և հլու,
Որպես նորահարսն ահով մի խնդուն
Մտնում է մահիճ — այնպես տանջվելու
Գնում է հոգիս հրճվանքով անհուն...

[1915]

[ 274 ] 16

...

Նույնն է հասցեդ հնամյա,
Նույնն է` оթեյը «Պարիժ».
Բայց տրտմությունս հիմա
Այլ է, կարոտիս՝ ուրիշ։

Նույնն է խանութը դեմի,
Նույն ցուցանակը հիմար.
Նույն մեղմախոս Վեռլենի
Երգն ես կրկնում դու համառ։

Գուցե այստեղ գտնվեր իմ
Սիրտը շրջիկ ու մոլոր
Եվ խնդություն մի վերին,
Եվ ամոքում, և օրոր,

Բայց հեռանում եմ անկամ.
Ի՞նչն է վանում ինձ, ինչո՞ւ։
Մի՞տդ է, ինչպես մի անգամ
Ինձ ասացիր դու՝ «գնչու»...


[1915] [ 275 ] 17

***

Մենք բոլորըս, բոլորըս
Մանուկներ ենք որբ.
Մանուկներ ենք մենք կորած —
Հավիտյան անմայր.
Մենք բոլորս մոլորված
Անտառում խավար...

Մենք նետված ենք բոլորըս
Երկիրն այս հեռու,
Կանչում ենք միշտ — ձայն չըկա
Աղոթում ենք — ո՞ւմ.
Ո՞վ կփրկե, ո՞վ կըգա,
Որ տանի մեզ տուն...

[1915] [ 276 ] 18

***

Մանուկ ենք մենք — երկու խեղճ,
Մոլորված մանուկ,
Եվ չարիքին չկա վերջ,
Եվ մենք միշտ անօգ.—
Մենք ճանապարհ չգիտենք,—
Իսկ խավարն ագահ.
Միայն մենք ենք, միայն մենք,
էլ ոչ ոք չըկա...

[1915] [ 277 ] 19

ԱՐԱՐԱՏԻՆ

(Ներբող)

Երկնասլաց ու թեթև,
Նրբակապույտ ծածկած մեգ,
Դու հրեշտակ լուսաթև՝
Նյութեղեն չես դու երբեք։
Հայոց արնոտ աշխարհի
Հոգին ես դու անարատ,
Հուրը հար թող հրահրի
Սեգ ճակատիդ, Արարատ։
Եվ ավերվող մեր սրտում
Եռա անմար ու առատ,
Դո՛ւ, պահապան մշտարթուն,
Լուսակատար Արարատ...

Չեմ տեսել քեզ, բայց որպես
Անուշ ցնորք իմ հոգում
Պայծառ ես դո՛ւ, հրակե՛զ,
Հրապսակ ու կանգուն —
Արդար դրոշ հայության,
Սիրո սեղան հրառատ,
Դո՛ւ իմ երկրի հարության
Անխաբ վկա, Արարատ.
Որքան մնանք մենք նկուն,
Որքան խավարն իջնի խոր,

[ 278 ]

Ծիրանավո՜ր, մեր հոգուն
Դո՛ւ, պահապա՛ն զորավոր...

Որպես երազ լուսեղեն
Ձյունապայծառ ու շողուն՝
Դո՛ւ, անխորտակ ապավեն
Հրաճարակ մեր հոգուն.
Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ,
Եվ հավատա՛, և տոկա՛.
Կա քո վշտում վեհ խորհուրդ
Եվ Խաչվածին մահ չկա.
Պարզվի՛ր պայծառ դեպի վեր,
Ցոլա՛ հրով անարատ,
Երկրիս մոխիր ու ավեր,
Դո՛ւ անմահ սիրտ, Արարա՛տ...

[1915] [ 279 ] 20

***

Ախ, Բուզուլուկ քաղաքում
Նստած ես հիմա,
Ինձ ես մնում դու անքուն
Օ, պրինցուհի նա։

Ինձ ես անվերջ երազում
Փայտե դղյակում,
Եվ գիշերն է արտասվում
Քո Բուզուլուկ քաղաքում։

Բայց ես չեմ գա բախելու
Դուռը դղյակիդ.
Ես հեռու եմ, ես հեռու
Ցնորքը կյանքիդ։

Անուրջներով միամիտ,
Մտքով նվագուն,
Ինձ ես պարզել պարզ հոգիդ
Քո Բուզուլուկ քաղաքում։

Շուտով արևն այդ միգում
Ցերեկ կդառնա,
Դու նստած ես դեռ անքուն,
Օ, պրինցուհի նա...

[1916] [ 280 ] 21

***

Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դուռը,
Եվ մրրկում է հողմը գիշերս.
Բոլորն անզոր է, բոլորն իզուր է
Եվ անամոք է, որպես հուշերըս։

Քամին ծեծում է, ցրում թերթերը,
Մի չար արև է այրել երկիրս.
Մերկ անապատ են դարձել արտերը,
Ողբի նման են բոլոր երգերս։

Թույն ու թախիծ են անեղծ հուշերըս,
Մութ մտքերին իմ հոգիս ավար է.—
Ալեկոծում է հողմը գիշերս,—
Անծայրածի՜ր է, սիրտ, քո խավարը...

[1916] [ 281 ] 22

***

Ձեռներում Ձեր մանրիկ, նվագուն,
Ձեր ձայնում, երբ ասում եք «Տերյան»,
Ձեր բարակ ժպիտում նաիրյան —
Մի թախիծ կա մեղմած ու թաքուն։
Շուրթերում Ձեր մաքուր ու բուրյան,
Ձեր պարում՝ հեզանազ ու ճըկուն,
Հաշտորեն խոնարհված Ձեր հոգում
Նաիրյանն է երգում, հնօրյան...
Երբ կիզում եք Ձեր միշտ հրախանդ
Նայվածի բոցերով մթամած,—
Ուզում եմ օրորել Ձեզ կամաց,
Փայփայել երգերով հնավանդ,
Տխրությամբ հնազանդ ու մեղմած,
Նաիրյան նվագով իմ հիվանդ․․․


[1917] [ 282 ] 23

***

Դու կընստես իրիկվան
Կարոտով անքուն,
Ինձ կըկանչես ու կըգամ
Անտես ու թաքուն.
Կըբացվի լույս առավոտ
Կըդառնամ ըստվեր,
Սիրտըդ կայրի նոր կարոտ,
Դառն ու նոր մի սեր.
Ու դանդաղկոտ մեգի հետ
Կըգաս ձորափ, կիջնես ցած,
Կերթաս, կերթաս դեպի գետ
Նոր խինդով արբած.
Կգտնես ինձ մահճում ցուրտ,
Կըգրկես քնքուշ
Ու կլինի սերը լուրթ,
Հավերժ և անուշ...


[1917] [ 283 ] 24

***

Ծույլ ու դանդաղ
Ձյունը ծաղկուն
Իմ անուրախ
Հյուղն է ծածկում:

Համր է չորս դիս,
Մուժ ու մշուշ.
Ձյունը սրտիս,
Սրտիս անուժ.

Խոր ձյունի տակ
Սիրտ իմ անօգ,
Սիրտ իմ մենակ,
Որբ իմ մանուկ,

Ինչ ունեիր
Բոց ու բորբոք,—
Ողջը՝ տվիր,
Սի՛րտ, անամոք։

Ինչ ունեիր
Հուր ու մաքուր,—
Ողջը՝ տվիր
Անտրիտուր։

[1917] [ 284 ] 25

ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով։

Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց՝ չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով։

Մնաք բարով, ասում եմ ես, ընկերներիս՝ մոտ ու հեռու,
Ոսոխներիս՝ չար ու արթուն, ասում եմ ես մնաք բարով։

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում, ասում եմ ես մնաք բարով։

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույներին ոսկի արտում, ասում եմ ես մնաք բարով։

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն, ասում եմ ես մնաք բարով։

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր արտում, մնաք բարով, մնաք բարով։

[1917] [ 285 ] 26

***

Երկու դժբախտ մանուկ,
Երկու երկչոտ ուրու.
Նետված ենք մենք անօգ
Երկրում հեռու, հեռու.
Մութ հողմերին ավար՝
Երկու տերև մոլոր,
Անտառներում խավար,
Ուղիներում ոլոր.
Սիրտը մեր որբ՝ ահից.
Ո՞վ մեր հոգին խոցված
Պիտի փրկե մահից,
Երբ չըկա աստված...

[1917] [ 286 ] 27

***

Սրտակեզ կսկիծ մի հին,
Որ անդուլ սարդի նըման
Հյուսել է հրե ոստայն,
Մաշում է հար իմ հոգին։
Ու որպես անդեղ մի ախտ,
Հին ցավ մի, թունոտ մի խոց,
Մթամած, ագահ մի բոց
Կիզում է կյանքս անբախտ։
Գնում եմ ուղին իմ ծուռ
Եվ գիտեմ՝ դեպի կորուստ.
Նիշված է բախտըս վերուստ
Եվ չըկա փրկության դուռ...


[1917] [ 287 ] 28

***

Մաշում է իմ սիրտն անդադար
Հին երգ մի՝ ծանոթ ու տրտում.
Կիզում է կարոտ մի արթուն,
Մաշում է իմ սիրտն անդադար։
Դրժել եմ կարծես մի երդում,
Մի ուխտ եմ թողել անկատար,
Մաշում է իմ սիրտն անդադար
Հին երգ մի՝ ծանոթ ու տրտում։


[1917] [ 288 ] 29

***

Տնակն իմ ցուրտ ու անզարդ,
Օրերըս համր են հոսում.
Ընկերրս գարշ մի, գեշ սարդ,
Ոստայն է, չար, հյուսում.
Հյուսում է ցանց իմ սրտում,
Կիտում է թոզն իմ հոգում,
Արյունըս նա է արթուն
Քամում միշտ համր ու տոկուն.
Մեռնում եմ՝ լուռ ու դժվար,
Անցնում եմ՝ հուր մի անույժ,—
Իջնում եմ սև մի աշխարհ,
Չար խոց են և միտք և հուշ...


[1917] [ 289 ] 30

***

Գիշերն իջավ սև ու չարաչք.
Լինենք խաղաղ, մեղմ աղոթենք,
Գուցե բացվի լուսե հրաշք,

Գուցե անցնի խավարակուռ
Մշուշն այս չար և ազատվենք —
Լինենք մանուկ, լինենք մաքուր.

Մեր սրտերում պահենք մի հուր,
Խաղաղ մի լույս խավարում չար,
Գուցե բացվի զնդանն անդուռ.

Օրհնենք բոլորն ինչ էլ որ գա
Եվ ընդունենք սրտով հոժար,
Գուցե և Նա մեր ցավն զգա..․


[1917] [ 290 ] 31

***

Դողում է մարմինըդ կիսաբաց,
Խոսքերըդ թվում են հեռավոր,
Շըթունքներդ արնով են հարբած,
Հայացքըդ բոցեղեն է ու խոր։

Քո խելառ խնդությամբ է այսօր
Գինովցած իմ թախիծը խելառ,
Քո սրտի արեգակը բոսոր
Պարզել ես գիշերին իմ խավար։

Ոսկեղեն է հայացքըդ խոցող,
Ժըպիտըդ խենթացնող մի օրոր,
Համբույրըդ խայթում է ալ բոցով —
Անե՛յլա, զորեղ ու զորավոր...

[ 291 ]

32

***

Ձյունը մանում է բարակ,
Ցած է իջնում թել-թել.
Քաղցր է նստել անկրակ
Քեզ հետ հինը թերթել։

Բռնել այս ձեռքը նրբին
Նստել, նստել անքուն,
Չըզգալ որ արդեն արփին
Ցոլաց արևելքում։

Չըզգալ որ բացվում է օր,
Նստել անկամ, անուժ,
Լսել լոկ, որպես օրոր,
Խոսքըդ — երգից անուշ։


[1917] [ 293 ]






ՀԱՎԵԼՎԱԾ

[ 295 ]

[«ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՏՅՈՒՆՆԵՐ»-Ի 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ ԱՌԱՋԱԲԱՆԸ]

Այս գրքում ժողովված բանաստեղծությունները մասամբ տպագրված են եղել զանազան ժամանակ այլ և այլ պարբերականներում, մասամբ լույս են տեսնում առաջին անգամ։


Ներկա հատորը կազմելիս ավելորդ չհամարեցի «Մթնշաղի անուրջներ» վերնագրի տակ հրատարակված գրքույկը մտցնել այստեղ՝ աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ այդ գիրքը արդեն սպառված է և, որ գլխավորն է, այն ներքին սերտ կապակցությունը, որով միացած են «Մթնշաղի անուրջներ»-ը այս գրքում ամփոփված հետագա գրվածների հետ,— մի հանգամանք, որ անշուշտ չի վրիպելու ուշադիր ընթերցողի աչքից։


Սակայն արտատպելով «Մթնշաղի անուրջներ»-ը ես հնարավոր չհամարեցի զետեղելու այստեղ այդ գրքի մի քանի էջերը,որոնք ոչ մի կերպ չեն կարող գոհացնել իմ պահանջները և գեղարվեստական ըմբռնումը և միևնույն ժամանակ սերտ կապ չունեն մյուս գրվածների հետ, այնպես որ կարող էին դուրս հանվել գրքից առանց խախտելու նրա ամբողջական հյուսվածքը։


Գուցե ավելորդ չէ հիշատակել և այն, որ գրքիս առաջին մասում զետեվված բանաստեղծությունների այս հրատարակության մեջ մտցրել եմ մի քանի աննշան ուղղումներ և ավելացրել եմ մի շարք նոր էջեր, որ այլ և այլ պատճառներով չէին մտել նախկին հրատարակության մեջ։ Պետք է, սակայն, նկատել, որ վերը հիշած [ 296 ] ուղղումները ոչ մի էական փոփոխության չեն ենթարկել մի անգամ տպագրված բանաստեղծությունները լոկ ազատելով դոցա մի քանի ոչ էական, բայց անախորժ ու անհարազատ կտորներից։ Հարկավ՝ այժմ էլ կան գրքիս թե այդ առաջին և թե այլ մաասերում անհաջող և թույլ էջեր, սակայն ես հնարավոր համարեցի պահել այդ էջերը մասամբ անձնական նկատումներով, մասամբ գրքի ընդհանուր հյուսվածքը պահպանելու ցանկությամբ:


1911 թ. նոյեմբեր Մոսկվա. [ 297 ]







ԾԱՆՈԹԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ

[ 299 ]

ՀԱՏՈՐԻ ԾԱՆՈԹԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԾՎԱԾ

ՀԱՊԱՎՈւՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ

«Մթնշաղի անուրջներ» — Վահան Տերյան, Մթնշաղի անուրջներ, բանաստեղծություններ, առաջին գիրք, Թիֆլիս, 1908։

«Բանաստեղծություններ», 1-ին հատոր — Վահան Տերյան, Բանաստեղծություններ, 1-ին հատոր, «Պանթեոն», Մոսկվա, 1912։

«Երկերի ժողովածու» — Վահան Տերյան, Երկերի ժողովածու, խմբագրությամբ Պ. Մակինցյանի, ՀՍԽՀ Պետական հրատարակչություն։ 1-ին հատոր՝ Կ. Պոլիս, 1924։ 2-րդ հատոր՝ Կ. Պոլիս, 1923։ 3-րդ հատոր՝ Կ. Պոլիս, 1923: 4-րդ հատոր' Երևան, 1925:

Այս չորս հատորը երբեմն նշվում է «չորսհատորյակ» ձևով։ «Բանաստեղծությունների լիակատար Ժողովածու» — Վահան Տերյան, Բանաստեղծությունների լիակատար ժողովածու, խմբագրությամբ Ավետիք Իսահակյանի, Պետական հրատարակչություն, Երևան 1940։

«Երկերի ժողովածու» (Երևան) — Վահան Տերյան, Երկերի ժողովածու, երկու հատորով, 1-ին հատոր, խմբագրությամբ էդ. Թոփչյանի, Վ. Պարտիզունու, Հ. Ղանալանյանի, կազմեց և ծանոթագրությունները գրեց Հովհ. Ղազարյան, Հայպետհրատ, Երևան, 1950։

«Երկեր»-ի 1956 թ. հրատարակություն — Վահան Տերյան, Երկեր, կազմեց և ծանոթագրեց Հ. Ղազարյան, Հայպետհրատ, Երևան, 1956։

Երկերի Բեյրութի հրատարակություն — «Վահան Տերյան», Պեյրութ, 1953։ «Երեքհատորյակ» — Վահան Տերյան, Երկերի ժողովածու, երեք հատորով, կազմեց. և ծանոթագրեց Վ. Պարտիզունի, խմբագրությամբ Վ. Պարտիզունու, Վ. Գրիգորյանի, Հայպետհրատ, Երևան։ 1-ին հատոր, 1960։ 2-րդ հատոր, 1961։ 3-րդ հատոր, 1963։

«Ձիթենի»»— «Ձիթենի», գրական ժողովածու հայ գրականագետների, հօգուտ պատերազմից վնասվածների, Թիֆլիս, 1915։

«Գարուն» — «Գարուն», գրական-գեղարվեստական ալմանախ, Մոսկվա։ 1-ին գիրք, 1910։ 2-րդ գիրք, 1911։ [ 300 ] «Հացի կտոր զեյթունցուն»—«Հացի կտոր զեյթունցուն», գրական ժողովածու Գր. Չալխուշյանի խմբագրությամբ ի նպաստ սովյալ զեյթունցիների, Նոր Նախիջևան, 1909։

«Գր. գոհարներ» — Սուրխաթյան, Գրական գոհարներ, 1-ին հատոր (2-րդը լույս չի տեսել), Պետական հրատարակչություն, Թիֆլիս, 1922:

«Сб. арм. литературы»—Сборник армянской литературы под редакцией М. Горького, книгоиздательство «Парус» А. Н. Тихонова, Петроград, 1916.

«Բանաստեղծություններ», 2-րդ հատոր — Ձեռագիր և կիսատ, որ Տերյանը պատ¬ րաստում էր տպագրության։

«Հ. II Բ» — «Բանաստեղծություններ», 2-րդ հատոր, 2-րդ շարք («Ոսկե շղթա»)։

«Հ. II Գ» — «Բանաստեղծություններ», 2-րդ հատոր, 2-րդ շարք (Երկիր Նաիրի»),

ԳԱԹ — Գրականության և արվեստի թանգարան։

Տերյանի երկերը առանձին ժողովածուներով հայերեն հրատարակվել են 13 անգամ. 1) «Մթնշաղի անուրջներ», Թիֆլիս, 1908։ 2) «Բանաստեղծություններ», 1-ին հատոր, Մոսկվա, 1912։ 3) «Երկերի ժողովածու» չորս հատորով, Կ. Պոլիս— Երևան, 1923—1925։ 4) «100 ոտանավոր», Թիֆլիս, 1930։ 5) «Բանաստեղծություններ», Երևան, 1936։ 6) «Մթնշաղի անուրջներ», Պեյրութ, 1939, 7) «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու», Երևան, 1940։ 8) «Ընտիր քերթվածներ», Հալեպ, 1945։ 9) «Երկերի ժողովածու» երկու հատորով (լույս է տե¬ սել միայն 1-ին հատորը), Երևան, 1950։ 10) «Վահան Տերյան», Պեյրութ, 1953։ 11) «Երկեր», Երևան, 1956։ 12) «Երկերի ժողովածու» երեք հատորով, Երևան, 1960—1963: 13) «80» (ութսուն բանաստեղծություն — Վ. Պ.), Երևան, 1965»

Դրանցից նույնիսկ համեմատաբար լիակատարները չեն ընդգրկում բանաստեղծի՝ հրատարակության արժանի ողջ գրական ժառանգությունը։ Ընդ որում՝ այդ հրատարակություններից մի քանիսի թերություններն ու պակասությունները շատ են ակնառու։ Այսուհանդերձ մեծ չափով ու շատ կողմերով նախապատրաստվել է մեր գործը։ Գրականագետների ջանքերով (մասնավորաբար ուզում ենք նշել մեծավաստակ տերյանագետ Պ. Մակինցյանին, Ա. Կարինյանին, Ս. Սուքիաս- յանին, Կ. Գրիգորյանին, Ռ. Տերյանին, Տ. Հախումյանին, Հ. Ղանալանյանին, Հ. Ղազարյանին, Ս. Ալիխանյանին և պոետի դուստր Ն. Տերյանին) արխիվներից հայտնաբերված, մասնավոր անձանցից ձեռք բերված և մամուլից հավաքված ու հրատարակված է Տերյանի գրական ժառանգության մեծ մասը։

«Երկերի ժողովածու»-ն հրատարակության պատրաստելիս մեզ շատ է զբաղեցրել շարքերի հարցը։ Հայտնի է, որ Տերյանին շարունակ մտահոգել է իր բանաստեղծությունների «սերտ կապակցության» կամ «ամբողջական հյուսվածքի» — շարքերի խնդիրը։ Նա հաճախ փոփոխել է այս կամ այն շարքի 300 [ 301 ] բանաստեղծությունների տեղերը, որոշ բանաստեղծություններ հանել է շարքերից կամ տեղափոխել մի շարքից մյուսը, մտահոգվել է շարքը բացող և փակող բանաստեղծության հարցով։ Շարքերի կառուցվածքի խնդիրը Տերյանի համար եղել է խորապես մտածված, ստեղծագործական ակտ, այնպես, ինչպես ասենք կարող է մտահոգել մեծ վիպասանին նրա վեպի կոմպոզիցիայի հարցը։ Այդ է պատճառը, որ Տերյանի բանաստեղծությունների շարքերը («Մթնշաղի անուրջներ», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն) թողնում են առանձին պոեմների տպավորություն։ Այդ շարքերը այնպիսի միասնություն են կազմում, այնպես ամբողջական, անբաժանելի, վերջավորված են, որ ամեն մի միջամտություն-խմբագրում անթույլատրելի են դարձնում։ Բանաստեղծությունների որևէ տեղափոխություն այդ շարքերի (ասենք, օրինակ, նաև Ալ. Բլոկի, Վ. Բրյուսովի բանաստեղծությունների շարքերի, կամ Ավ. Իսահակյանի «Ալագյազի մանիներ» շարքի) ներսում անթույլատրելի է, առավել ևս՝ նոր շարքեր կազմելը։

Տերյանն ինքը ցանկացել է հետևյալ շարքերը կազմել-ստեղծել. 1) «Քաղաքի երգեր» (կամ «Քաղաք»)։ 2) «Աշնան մեղեդիներ» (կամ «Աշնան երգեր», «Աշնան սոնետներ»)։ 3) «Հրաժեշտի խոսքեր»։ 4) «Իրիկվա երգեր»։ 5) «Մթնշաղի անուրջներ»։ 6) «Գիշեր և հուշեր» (կամ «Տանջանքի գիշեր», «Հսկումի գիշեր», «Սարսափի գիշերներ»)։ 7) «Վերադարձ»։ 8) «Ոսկի հեքիաթ»։ 9) «Փշե պսակ»։ 10) «Երկիր Նաիրի» (կամ «Նաիրի»)։ 11) «Կատվի դրախտ»։

Մակինցյանն ասում է, թե Տերյանը մտադիր է եղել ստեղծել նաև «Ոսկե շղթա» և «Վերջին դաշնակ» շարքեր։ Որոշ ժողովածուներում էլ ստեղծվել է «Հոկտեմբերյան երգեր» շարք։

1) Ինքը Տերյանը չի ամբողջացրել, հետագայում էլ հրաժարվել է «Քաղաքի երգեր», «Աշնան մեղեդիներ», «Հրաժեշտի խոսքեր» և «Իրիկվա երգեր» խորագրերով շարքեր կազմելուց։ 1912 թ. իր հսկողությամբ հրատարակելով «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը նա այդպիսի շարքեր չպահպանեց (թեև այդ խորագրերի տակ բանաստեղծություններ տպագրվել էին մինչև ժողովածուն)։

2) Շարքերից մի քանիսը («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ») Տերյանը ամբողջացրել է և մուծել ժողովածուները։

3) «Երկիր Նաիրի» և «Կատվի դրախտ» խորագրերի տակ բանաստեղծություններ է տպագրել մամուլում կյանքի վերջին շրջանում։ Ավելին՝ «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորից մնացած ձեռագրերում կա «Հ. II Գ» նշումով մի բաժին, որը «Երկիր Նաիրի» շարքն է։

4) Բանաստեղծի արխիվում պահվել է և ետմահու հրատարակվել «Փշե պսակ» շարքը։

Այսպիսով՝ Տերյանը իր նախատեսած 11 շարքից յոթը պահպանել է, չորսը, ինչպես տեսանք, չի կազմել-ավարտել, հետագայում էլ հրաժարվել է այդպիսի շարքեր ստեղծելու մտքից։

Քննենք «Հոկտեմբերյան երգեր», «Ոսկե շղթա» և «Վերջին դաշնակ» շարքերի հարցը։ Ինչպես Տերյանը, այնպես էլ մեր մյուս գրողները ոգեշունչ բանաստեղծություններ են նվիրել Հոկտեմբերյան հեղափոխությանը, սակայն բնավ պարտադիր չէ, որ դրանք ներկայացվեն իբրև մի շարք՝ եթե բանաստեղծը ինքը այդպիսի շարք չի կազմել ու խորագրել։ [ 302 ] Տերյանի «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորի ձեռագրերում կա չվերնագրված մի բաժին` «Հ. II Բ», որտեղ դրված են միայն այն բանաստեղծություններից, որ, Մակինցյանի ասելով, Տերյանը նախատեսած է եղել «Ոսկե շղթա» շարքի համար։ Մենք հարմար համարեցինք այդ շարքը պահել «Ոսկե շղթա» խորագրով (ավելի հանգամանորեն տե՛ս շարքի ծանոթագրությունը)։ Մնաց «Վերջին դաչնակ»-ի հարցը։

«Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություններում ասված է. «Այս վերնագիրը պոետի թղթերում չկա։ Մենք հնարավոր համարեցինք Տերյանի այն բանաստեղծությունները, որոնք մեծ մասամբ լույս են տեսել զանազան պարբերականներում և, հետևաբար, նկատվել են հեղինակի կողմից որպես ավարտած երկեր, համախմբել այդ վերնագրի տակ, ավելացնելով մի քանի ոտանավորներ, որոնք գրված են եղել պոետի կյանքի վերջին ամիսների ընթացքում, նկատի առնելով նրանց կենսագրական նշանակությունը» (էջ 290)

Դժվար է համաձայնել այս բացատրության հետ։

Աոաջին. Այս «շարք»-ում զետեղված 11 բանաստեղծությունից 6-ը առաջին անգամ տպագրվել է «Նորք»-ի 1-ին գրքում (1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 104, 108, 109, 111, 112, 113), մեկը՝ «Գր. գոհարներ»֊ում (էջ 544) և չորսը՝ «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 109, 110, 112, 113)։ Ուրեմն «զանազան պարբերականներ»-ի մասին խոսք լինել չի կարող, որովհետև մի պարբերական է՝ «Նորք»-ը։

Երկրորդ. ճիշտ չէ այն միտքը, թե այս «շարք»-ի բանաստեղծությունները մեծ մասամբ տպագրված լինելով «զանազան պարբերականներում... նկատվել են հեդինակի կողմից որպես ավարտած երկեր»։ Դրանք տպագրվել են հեղինակի մահվանից շուրջ 3 տարի հետո։ «Նորք»-ի առաջին գիրքը լույս է տեսել 1923 թ. սկզբին («թույլատրված» է տպագրության 1922 թ. դեկտեմբերի 29-ին), իսկ Տերյանը վախճանվել է 1920 թ. հունվարի 7-ին։ Ուրեմն պոետը ինքը չէր կարող իր ձեռքով դրանք տպագրության տված լինել և «հետևաբար» «ավարտած երկեր» համարել։ Հարցը կարելի էր այլ կերպ բացատրել, եթե «Նորք»-ր Տերյանի կենդանության օրոք հրատարակվելիս լիներ։ Այդ դեպքում կարելի էր ենթադրել, թե գուցե Տերյանը տարիներ առաջ ինքն է այդ բանաստեղծությունները ուղարկել խմբագրության և «Նորք»-ը, ինչ-ինչ պատճառներով հետաձգելով, հնարավոր է համարել տպագրել պոետի մահվանից երեք տարի անց։ Բայց հայտնի է, որ «Նորք»-ը հիմնադրվել է 1922 թ. վերջերին։ Տերյանի մահվանից երկու-երեք տարի անց են հրատարակվել նաև «Գր. գոհարներ»-ը և «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորը։ Եվ ապա՝ մեկ «պարբերականներում» տպագրվածները համարվում են «հեղինակի կողմից» «ավարտված երկեր», մեկ էլ «Նորք» պարբերականում տպագրված «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան» (ինչպես և դրա մշակված տարբերակը) անվանվում են «սևագրություններ» (էջ 291, 292)։ Երրորդ. Եթե խոսքը վերաբերում է «զանազան պարբերականներ»-ում տպագրված լինելուն, ինչո՞ւ չի նշվում, թե ո՞ր ժամանակին է այդ վերաբերում։ Չ՞է որ Տերյանի բանաստեղծություններից շատերն են տպագրվել «զանազան պարբերականներ»֊ում և հեղինակի կողմից դիտվել իբրև «ավարտած երկեր»։ Ինչո՛ւ դրանք էլ չեն մտել «Վերջին դաշնակ» շարքը։ Կամ վերցնենք թեկուզ հենց միայն [ 303 ] «Նորք»-ը»: Ինչո՞ւ այդտեղ տպագրված «Պաոլոյին» (Դու գիտես, որ բոլորն ապարդյուն) և «Շղթայված է իմ հոգին գերի խանդոտ հուշերիս» բանաստեղծությունները գրվել են «Ոսկե շղթա»-ում և ոչ «Վերջին դաշնակ»-ում։ Ընդ որում ինքը Տերյանը (տպագրության պատրաստվող իր բանաստեղծությունների 2-րդ հատորում) «Վերջին դաշնակ» շարքում դրած «Դարձար դու և սիրտըս տխուր է» բանաստեղծությունը գրել է «Ոսկե շղթայում։

Այս փաստերը շատ կարևոր են, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Մակինցյանը ձեռքի տակ ունեցել է պոետի բանաստեղծությունների 2-րդ հատորի նյութերը և հաճախ սիրով վկայակոչել ու մեծ հմտությամբ օգտագործել է դրանք:

Չորրորդ. Հիմնավորված չէ այն պնդումը, թե «Վերջին դաշնակ» շարքում առաջին անգամ տպագրվող չորս բանաստեղծությունները (այդ շարքի N° 3, 4, 6, 7) «գրված են եղել պոետի կյանքի վերջին ամիսների ընթացքում: Դրանցից 3-րդը («Եղիր ինձ քույր... Թող որ հոգիս») սիրային բանաստեղծություն է և ոչ մի բանից չի երևում, թե գրվել է պոետի կյանքի «վերջին ամիսներին»։ 4-րդը («Դարձար դու և սիրտըս տխուր է») նույնպես սիրային բանաստեղծություն է, առանց գրության թվականը ակնարկող որևէ փաստի, նույնիսկ ընդհակառակը՝ Տերյանը, ինչպես ասացինք, դա մտցրել է իր բանաստեղծությունների 2-րդ հատորի «Ոսկե շղթա» շարքը, իսկ 2-րդ հատորի նախապատրաստությամբ նա զբաղվել է ոչ թե կյանքի «վերջին ամիսներին», այլ տարիներ առաջ:

Ինչ վերաբերում է 6-րդ և 7-րդ բանաստեղծություններին («Հովիվներն այնտեղ կրակ են արել», «Հովիվներն ազատ հեռու սարերում»), ապա նրանք ևս ոչ մի հիմք չեն տալիս «վերջին ամիսների ընթացքում» գրված համարելու։ Թյուրիմացությունը ստեղծվել է բանաստեղծի ընկերոջ և նրա ստեղծագործությանը լավատեղյակ մասնագետի կողմից, այն կասկածի տակ չի առնվել, գնալով խորացվել է, ավելին՝ այդ հիման վրա գնահատականներ են տվել Տերյանի պոեզիային:

Նկատի ունենալով «Վերջին դաշնակ» բառերը և մի քանի բանաստեղծությունների ծանոթագրությունները, «շարք»-ի գործերը համարվել են խիստ կենսագրական, նրանց մեջ տեսել են «մահվան երգեր», «մեռնող մարդու մռայլ խոհեր», «հիվանդագին վիճակի արտահայտություն», «մահվան բանաստեղծություններ»։

Դրանք նաև համարվել են ոչ բնորոշ «Տերյանի արվեստի և գրականության համար» («Արեգ», 1923, N°1)։

Տերյանի երկերի ուրիշ ուսումնասիրողներ ևս (տե՛ս, օրինակ, «Երկեր»-ի 1956 թ. հրատարակություն, էջ 714-715) հանգել են «Վերջին դաշնակ» շարք ստեղծելու աննպատակահարմարության մտքին։

Անցնենք «Ձոների գրքի» հարցին։ Մակինցյանը վկայում է, թե «Վահան Տերյանը մտադիր էր... այլ և այլ անձանց նվիրված ոտանավորներից մի առանձին գրքույկ կամ բաժին կազմել — «Ձոների գիրք» վերնագրով» («Երկերի ժողովածու», 4-րդ հատոր, էջ 354)։

Այդ «Գիրքը» բաժի՞ն պետք է լիներ, թե՞ շարք, դժվար է ասել, մանավանդ, որ Տերյանի բազմաթիվ թղթերում ու ժամանակակիցների հուշերում ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։ Ամենայն հավանականությամբ դա ի միջի այլոց հայտնված վաղանցիկ ցանկություն է եղել, որից նա շուտով հրաժարվել է։ [ 304 ] պես այդ կարգի բազմաթիվ բանաստեղծությունների (ձեոագիր կամ տպագրված) կապակցությամբ չէր կարող որևէ հիշատակություն չլինել: Չենք կարծում, թե այդպիսի շարքի համար «ընդհանուր տրամադրության» կամ այլ բնույթի հիմքեր գտնվեին «այլևայլ» անձանց նվիրված բանաստեղծություններում (հիշենք Վ, Բրյուսովին, Վ. Իվանովին, Ստ. Շահումյանին, Հ. Թումանյանին, Ավ. Իսահակյանին, Ալ. Ծատուրյանին, Պ, Մակինցյանին, Օ. Օհաջանյանին, հորը, Ա. Պատվականյանին, Սուսաննային , «Սիրելի Պերճանույշին», «Ամենասիրելի Լիլիթին», «Ն.—ին» և ուրիշներին նվիրվածները)։ Եվ, վերջապես, ամենահավաստի փաստարկը. այդպիսի շարք ստեղծելու մտադրություն ունեցող պոետը «այլևայլ» անձանց նվիրված բանաստեղծությունները չէր «ցրի» ամենատարբեր շարքերում («Օնիկին» նվիրված «Թափառական»֊ը և «Ն. ին» նվիրված «Արդյոք նորից»֊ը «Մթնշաղի անուրջներ»-ում, «Ս.—ին» նվիրված «Սև շուշան »-ը «Ոսկի հեքիաթ»-ում): Կյանքի վերջին շրջանում իսկ, կազմելով իր բանաստեղծությունների 2-րդ հատորը, Տերյանը Վ. Իվանովին նվիրված բանաստեղծությունը գրել է «Երկիր նաիրի» շարքում, Հետաքրքրական է, որ ոչ Մակինցյանը, ոչ էլ մյուս կազմողները չեն առանձնացրել այդպիսի շարք կամ բաժին (միակ բացառությունը «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ն է, ուր «Սևագրություններ»-ի մեջ ընդամենը վեց բանաստեղծություն առանձնացված է այդ վերնագրի տակ)։

Մեզ ավելի հավանական է թվում «Իմ բալիկին» խորագրով շարք ստեղծելու մտադրությունը: Այդ են վկայում «Իմ բալիկին» վերնագրով հայտնի չորս բանաստեղծությունը և տակավին չգտնված մի քանի բանաստեղծությունների վերնագրերը («Կառնեմ քեզ ուլիկ», «Բալիկիս առել եմ սոլիկ», «Ջանիկ բալիկ» և ուրիշ):

Տերյանը բոլոր բանաստեղծությունները չէ, որ համախմբել է շարքերում, կան նաև «անհատ» բանաստեղծություններ, որ մենք հարմար չենք համարում ոչ «հալեցնել» մյուս շարքերում, ոչ էլ դնել «Խառն բանաստեղծություններ» խժալուր խորագրի տակ: Դրանք դրել ենք հատորի վերջում «Շարքերից դուրս բանաստեղծություններ» բաժնում:

«Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ» և «Վերադարձ» շարքերի համար հիմք ենք ընդունել Տերյանի հսկողությամբ տպագրված «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը, «Ոսկե շղթա» և «Երկիր Նաիրի» շարքերի համար՝ «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորի ինքնագրերը։ «Կատվի դրախտը» ներկայացնում ենք ըստ «Երկերի ժողովածու»֊ի 3-րդ հատորի (Մակինցյանը ձեռքի տակ ունեցել է այդ բանաստեղծությունների ավելի մշակված ինքնագրեր): «Շարքերից դուրս բանաստեղծույուններ»-ից առաջին չորսը տպագրության ենք տալիս ըստ առաջին հրապարակումների (Տերյանը հետո չի անդրադարձել մամուլում տպագրված այդ գործերին), N 5—10-ը՝ ըստ «Մթնշաղի անուրջներ»-ի, մնացածները՝ ըստ «Երկերի ժողովածու»-ի 3֊րդ հատորի (Մակինցյանը ձեռքի տակ ունեցել է նաև այդ բանաստեղծությունների ավելի մշակված ինքնագրերը)։

Առանձին դեպքերում, երբ ընտրել ենք ավելի ուշ շրջանի մշակումներ կամ այլ պատճառներով ավելի հավաստի տեքստեր, նշել ենք կոնկրետ այդ բանաստեղծությունների ծանոթագրություններում։ [ 305 ] Համեմատված են բոլոր ինքնագրերն ու հրատարակությունները և ճշգրտված տեքստերը։ Դրանք ազատված են տարբեր կարգի խմբագրումներից (ըստ սխալ հասկացված բնագրերի և ըստ ճաշակի՝ երբեմն քմահաճ)։ Խորին հարգանք ու սրբազան երկյուղածություն Տերյանի գրած յուրաքանչյուր բառի ու տառի նկատմամբ — այս է եղել մեզ ղեկավարող սկզբունքը: Վերջինս պայմանավորված է այն գիտակցությամբ, որ Տերյանի մոտ բացառիկ սուր ու նուրբ է լեզվի զգացողությունը, անհրաժեշտ միակ ու անփոխարինելի բառը գտնելու արվեստը: Տեքստերը տպագրության պատրաստելիս.

ա) Պահել ենք որոշ բառերի գրության Տերյանի գործածած ձևերը՝ բառամիջում լսվող «ը»-ն (գընում եմ, հըրեղեն), ինչպես և «կը»֊ն (ընդ որում Տերյանը «կը»-ն գրել է և՛ անջատ, և՛ հաջորդ բառին միացած)։

բ) Տողամիջի գլխատառերը (Հող, Սեր և այլն) պահել ենք միայն ծանոթագրություններում՝ այլընթեռնումները բերելիս։ Անկարևոր հանգամանք չէ, որ ինքը Տերյանը «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում հրաժարվեց տողամիջի գլխատառերից։ Տողասկզբի փոքրատառերը դարձրել ենք գլխատառ (այդպես է վարվել Տերյանը իր «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորը տպագրության պատրաստելիս )։

գ) Բանաստեղծությունների գրելու տարեթվերի խնդիրը ամենադժվար հարցերից մեկն է։ Տերյանը սովորաբար չի նշել տարեթվերը։ «Մթնշաղի անուրջներ»-ի տարեթվերը վերցնում ենք «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորից։ Դրանք Տերյանը ընկերոջ՝ Մակինցյանի խնդրանքով «հետագայում, ըստ հիշողության», գրել է «Մթնշաղի անուրջներ»-ի նրա օրինակի վրա։ Երբ հնարավոր է եղել դրանք ճշտել ենք ուրիշ աղբյուրներով։ Մյուս բանաստեղծությունների գրելու տարեթվերը, եթե հնարավոր է եղել նամակներով կամ այլ աղբյուրներով որոշել՝ նշել ենք, եթե ոչ՝ բանաստեղծության տակ, փակագծերի մեջ, դրել ենք Տերյանի կենդանության օրով տպագրված 1-ին հրատարակության թվականը։

դ) Այլընթեռնումներից բերել ենք կարևորները, ավելի մանրամասնը թողնելով ակադեմիական հրատարակությանը։ Այլընթեռնումներում չենք ուղղել նույնիսկ բացահայտ թվացող կետադրական և ուղղագրական սխալները։

ե) Երբեմն բերել ենք ինքնագրերի տարբերակները, եթե դա անհրաժեշտ ենք համարել գրողի աշխատանոցին ծանոթացնելու կամ կոնկրետ որևէ այլ նպատակով։

զ) Մեր կատարած տեքստաբանական հարյուրավոր ճշտումներից ծանոթագրություններում նշել ենք միայն խիստ կարևորները։ Այդ արել ենք հատուկ նպատակով՝ զգուշացնել ընթերցողին և ուսումնասիրողին հնարավոր թյուրիմացություններից (սխալներով տեքստերը օգտագործելիս):

է) Տերյանի երկերից քաղվածքներ բերել ենք գերազանցապես ոչ թե ըստ որևէ հրատարակության, այլ ըստ ավելի ճշգրտված տեքստերի (որ մուծվելու են այս հրատարակության հատորները)։

Գիտական ապարատի անհրաժեշտ մասն ենք համարում նաև բանաստեղծությունների այբբենական ցանկը։ Ըստ որում, այբբենական ցանկը կազմել ենք ոչ թե ըստ շարքերի (այդպես է «չորսհատորյակ»-ի այբբենական ցանկը), այլ ըստ [ 306 ] Հակառակ դեպքում այդ ցանկը կբաժանվեր բազմաթիվ մասերի և ընթերցողը խիստ կդժվարանար իր ցանկացած բանաստեղծությունը գտնել (չէ՞որ ընթերցողը միշտ չէ, որ կարող է հիշել, թե այս կամ այն բանաստեղծությունը ո՞ր շարքում է, որ այդ շարքի այբբենական ցանկում որոնի)։

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈԻՐՋՆԵՐ

Երգաշարի այս խորագիրը միաժամանակ Տերյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուի վերնագիրն է (Վահան Տերյան, Մթնշաղի անուրջներ, Թիֆլիս, 1908)։ Այդ ժողովածուով Տերյանը միանգամից հայտնի ու սիրված բանաստեղծի հռչակ ստացավ։ «Մեր գրականության պատմությունը,— վկայում է սովետահայ արձակի ականավոր վարպետ Ստ. Զորյանը,— չի տեսել, երևի, բանաստեղծական երկի այնպիսի սրտագին ընդունելության, որին արժանացավ Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն»։ («Հուշերի գիրք, Երևան, 1958, էջ 186)։ Այնուհետև «Մթնշաղի անուրջներ»-ը մտել է բանաստեղծի երկերի ժողովածուները։ Երկրորդ անգամ առանձին հրատարակվել է 1939-ին, Բեյրութում։ Ժողովածուն տպագրության պատրաստելիս Տերյանը ընտրություն է կատարել՝ ինչպես ձեռագիր, այնպես էլ պարբերականներում լույս տեսած բանաստեղծությունների մի զգալի մասը չի մուծել «Մթնշաղի անուրջներ»։ 1912 թվականին,վաղուց ճանաչված ու սիրված բանաստեղծ, կազմելով իր «Բանաստեղծություններ»֊ի 1-ին հատորը, նա նորից խստապահանջությամբ ընտրություն է կատարել՝ «Մթնշաղի անուրջներ»-ի (ինչպես և պարբերականներում 1908—1912 թթ․ տպագրված բանաստեղծությունների) մի մասը չի մուծել այդ ժողովածուն։ Տերյանը բացատրում է ժողովածուն կազմելու իր ընտրած սկզբունքները. «Այս գրքում ժողովված բանաստեղծությունները մասամբ տպագրված են եղել զանազան ժամանակ այլ և այլ պարբերականներում, մասամբ լույս են տեսնում առաջին անգամ։ Ներկա հատորը կազմելիս ավելորդ չհամարեցի «Մթնշաղի անուրջներ» վերնագրի տակ հրատարակված գրքույկը մտցնել այստեղ՝ աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ այդ գիրքը արդեն սպառված է և, որ գլխավորն է, այն ներքին սերտ կապակցությունը, որով միացած են «Մթնշաղի անուրջներ»-ը այս գրքում ամփոփված հետագա գրվածների հետ,— մի հանգամանք, որ անշուշտ չի վրիպելու ուշադիր ընթերցողի աչքից»։ Սակայն արտատպելով «Մթնշաղի անուրջներ»-ը, նա ա) Դուրս է թողել այդ շարքի «մի քանի էջերը», որոնք ոչ մի կերպ չեն բավարարել նրա «պահանջները և գեղարվեստական ըմբռնումը»։ բ) Հրաժարվել է այն բանաստեղծություններից, որոնք «սերտ կապ» չեն ունեցել մյուս բանաստեղծությունների հետ և օրգանապես չեն մտել գրքի «ամբողջական հյուսվածքի» մեջ։ գ) Ավելացրել է «մի շարք նոր էջեր», որ «այլ և այլ պատճառներով չէին մտել նախկին հրատարակության մեջ»։ դ) Մտցրել է «մի քանի աննշան ուղղումներ», որոնք, սակայն, «ոչ մի էական փոփոխության չեն ենթարկել» մինչև այդ տպագրված բանաստեղծությունները։ [ 307 ] Հատորները, այլ դրանք ազատել են «մի քանի ոչ էական, բայց անախորժ ու անհարազատ կտորներից:

Նկատի ունենալով այս ամենը և ցանկանալով ցույց տալ Տերյանի ըմբռնումների, ճաշակի զարգացման ընթացքը, ինչպես և արվեստագետի հասունացման պրոցեսը ծանոթագրություններում ցույց կտանք.

1) Այն բանաստեղծությունները, որ, տպագրված լինելով պարբերականներում, չեն մուծվել «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն:

2) Այն բանաստեղծությունները, որ տպագրվել են զանազան պարբերականներում և ապա մուծվել «Մթնշաղի անուրջներ»: Մեր պրպտումները ցույց տվին, որ «Մթնշաղի անուրջներ»-ի 72 բանաստեղծությունից մինչև ժողովածու մուծվելը պարբերականներում հրատարակվել են ոչ թե 7-ը (ինչպես ասել է Մակինցյանը), այլ 22-ը: Այս հանգամանքը նոր ու հարուստ փաստեր է տալիս Տերյանի՝ մինչ «Մթնշաղի անուրջներ»֊ի շրջանի ստեղծագործության և «Մթնշաղի անուրջներ»-ի (մասնավորաբար գրողի անցած ուղու) ուսումնասիրության համար:

3) Այն բանաստեղծությունները, որ հանվել են «Մթնշաղի անուրջներ» շարքից, ուրեմն, չեն մուծվել «Բшնшuտեղծnւթյnւններ»-ի 1-ին հատորը:

4) Այն բանաստեղծությունները, որ «այլ և այլ պատճառներով» չէին մտել «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, իսկ 1912 թ. հրատարակության ժամանակ մուծվել են այդ շարքը: Ամենայն հավանականությամբ դրանք գրված են եղել մինչև «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի հրատարակությունը, որովհետև «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում Տերյանն ասում է, որ այդ նոր էջերը «այլ և այլ պատճառներով չէին մտել նախկին հրատարակության մեջ»։

5) Տարբեր հրատարակությունների ժամանակ կատարված փոփոխությունները, ինչպես և այն մի քանի «աննշան» համարված ու որպես թե բանաստեղծությունները «էական փոփոխության» չենթարկվող ուղղումները: Ընթերցողը կտեսնի, թե դրանք, կատարված մեծ արվեստագետի ձեռքով, որքան են փոխել Տերյանի բանաստեղծությունները դեպի կատարյալը:

«Մթնշաղի անուրջներ» շարքը առաջին հրատարակության ժամանակ կազմված է եղել 72 բանաստեղծությունից: «Բանաստեզծություններ»-ի 1-ին հատորում Տերյանը այդ շարքից հանել է 6-ը («Շարքերից դուրս բանաստեղծություններ» բաժնի № 5—10 բանաստեղծությունները) և ավելացրել 11-ը (այս շարքի № 65—75 բանաստեղծությունները): Այսպիսով «Մթնշաղի անուրջներ»-ը կազմված է 77 բանաստեղծությունից: Այդ վիճակով էլ (պահելով նաև հեղինակի կամքով ստեղծված դասավորությունը) ներկայացնում ենք շարքը:

Երբ չի նշվում բանաստեղծության առաջին հրատարակության տեղը, ուրեմն առաջին անգամ տպագրվել է «Մթնշաղի անուրջներ»-ում:


1 Տխրություն (էջ 25)
2 Մի համբույր անցավ, ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
6 Կարծես թե սիրո անուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
7 Եվ ծաղկունանց մեջ այդ Անուրջ-կույսի շշուկը մընաց,

[ 308 ] 2 էստոնական երգ (էջ 26)

Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ», 1906, № 9, (էջ 120) «Երգ» (էստոներենից) վերնագրով, Վահան Տ.— Գր. ստորագրությամբ։ Վերամշակումից հետո մուծվել է «Մթնշաղի անուրջներ»՝ առանց «էստոներենից» բառի, «էստոնական երգ» վերնագրով։

«Դժբախտաբար,— գրում է Տարտուի համալսարանի դասախոս Ս. Իսակովը,— ցայսօր պարզված չեն այս հիանալի երկի գրության ոչ աղբյուրը, ոչ էլ առիթը կամ պատճառները» «Кммунист» 1964, № 198, 21 օգոստոսի)։ Որոշ փաստեր հայտնի էին տերյանագետներին վաղուց (տե՛ս «երեքհատորյակ», 1-ին հատոր, էջ 289—290)։ Հուշագրական և այլ կարգի նյութերից պարզվում է, որ Մոսկվայում Տերյանը ծանոթացել է էստոնուհի մի օրիորդի (Ալինա Մագուր)։ Մագուրով հրապուրված ուսանող Տերյանը հաճախ է հանդիպել նրան ու լսել նրա էստոնական «ծոր տվող» երգերը։ Մագուրը և նրա երգերն էլ, ահա, դարձել են «էստոնական երգ»-ի ստեղծման և՛ աղբյուրը, և՛ առիթը, և՛ պատճառը։

Թե իրենցից ինչ են ներկայացնում Տերյանի կատարած մշակումները, ցույց է տալիս այս բանաստեղծության «Մուրճ»-ում և «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում տպագրված տեքստերի համեմատությունը։ Ահա «Մուրճ»-ում տպագրված տեքստը.

Երբ կը հոգնես, կը գազազես դու կյանքից,
Եկ իմ մոտս, դարձիր մոտս դու նորից,
Իմ հարազատ, սիրտս քեզնով է շնչել
Չի կամենա նա վերստին քեզ տանջել...

***


Եթե բախտն ու վայելքները քեզ ժըպտան,
Օտարները քեզ գգվանքով ողջույն տան,
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին
Սակայն դարձիր, դարձիր մոտս դու կրկին...

***


Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտդ մատնե ձմեռնաշունչ տանջանքի,
Օ, գիտացիր այնժամ սիրտս կցավի
Ինձ կը տանջե լուռ կսկիծը քո ցավի։

«Մթնշաղի անուրջներ»-ում.
12 Ինձ կտանջե պաղ կսկիծը քո ցավի։

[ 309 ]

3 Աշուն (էջ 27)
Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր», 1908, № 5 (25 մայիսի), ապա
մուծվել է «Մթնշաղի անուրջներ»:

«Լրաբեր»֊ում.


3 Անձրև՜... Քամի՜... Գորշ կամար.
5 Մեգում դողաց մի ցուրտ լույս.
9 Անույժ ցավի պաղ կապար

«Մթնշաղի անուրջներ»-ում.

5 Մեգում դողաց մի պաղ լույս...

4 Շիրակի դաշտերից (էջ 28)

Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1908, № 5 (25 մայիսի) «Իրիկվա
երգերից» վերնագրով, ապա նույնությամբ մուծվել է «Մթնշաղի անուրջներ»։

5 «Սարի հետևում շողերը մեռան» (էջ 29)

1 Ցերեկի շողերն անտրտունջ մեռան,
2 Հորիզոնները պատեց կապույտ մեգ,
6 Մեղմիվ դողում են ուռի ու եղեգ.
7 Արծաթ խոսքերով վտակն է խոսում,
9 Ծաղկունքն աչքերը քնքույշ փակեցին:
10 Երկինքը վառեց իր ծաղկունքը խաս.
11 Պաղ տագնապները սիրտս թակեցին.
12 — Իմ հոգու ցնորք, դու կա՞ս, դու կը գա՞ս...
15 Իմ մենավոր սիրտ, մոլորված թռչուն,
16 Քո կարոտ֊կանչը չի հասնի նրան...

6 «Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ» (էջ 30)

2 Լույս հնչյուններ, որ դողում են կամարում,
4 Կյա՜նքս, կյա՜նքս֊մի լուսեղեն հեքիաթ էր...
9 Հեռածավալ հորիզոնում պահվտած՝
10 Գալիք օրերն անհայտության խավարում.—

7 Fatum (էջ 31)

Առաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1907, № 10 (18 նոյեմբերի, էջ
156) Վահան Տերյան* ստորագրությամբ:
3 Նա իջնում է, քնքո՜ւյշ, որպես իրիկուն
5 Հեզ գիշերի գեղագանգուր երազում

  • ) Այսուհետև եթե չենք նշում, ուրեմն ստորագրված է Վահան Տերյան։

1907 թ. օգոստոսի 29-ին Օնիկ ՕհանջանյանԻն ուղարկված նամակի տակ
գրված է «ТВОЙ Ваник, отныне Վահան Տերյան»։ Թեև մինչև այդ էլ բանաստեղծը երբեմն-երբեմն ստորագրել է Վահան Տերյան, բայց 1907-ի վերջերից սկսած
գրեթե միշտ այդպես է ստորագրել։

[ 310 ]

6 Այն աստղե՜րը որպես մոմեր երկնարժան
7 Այն աստղերը, որ անհնչյուն են խոսում
8 Միշտ իրար հետ, իրար կապված ու բաժան.
9 Այդպես և մենք շղթայված ենք իրարու
1О Կարոտագին երազում ենք միշտ իրար.
11 Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
«Մթնշաղի անուրջներ»-ում.
3 Նա իջնում է հուշիկ, որպես իրիկուն,
8 Հավերժաբար իրար կապված ու բաժան։ •
6 և 11 Ինչպես «Հուշարար»֊ում։

8 էլեգիա (էջ 32)

Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ», 1906, № 7, (էջ 52) Վահ. Տ. — Գր.
ստորագրությամբ։
2 Պատանքը մութի դաշտերի վերա.
3 Ինչքա՜ն անչար է ինչպե՜ս գեղեցիկ
4 Անաղմուկ նիրհը մահացող օրվա...
5 Պարզ ջըրի վերա եղեգը հանդարտ,
7 Լուռ մտածում են երկինք. գետ ու արտ.
8 Եվ ոչ մի շարժում և ոչ մի հնչյուն...
10 Թախիծս խաղաղ իրիկվա նման.—
11 Ոչ անիծում եմ ցավերը կյանքիս
12 Եվ ոչ տրտնջում բախտիցս ունայն...
Որոշ վերամշակումից հետո մուծվել է «Մթնշաղի անուրջներ}).
2 Մութի պատանը դաշտերի վրա.
8 Ու ո՛չ մի շարժում ու ո՛չ մի հնչյուն։
11 Ես չեմ անիծում ցավերը կյանքիս
12 Ու չեմ տրտնջում վիճակիցս ունայն։

9 Աշնան երգ (էջ 33)

Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ», 1906, № 11 —12 (էջ 53) առանց վերնագրի, Վահան Տեր֊Գրիգորյան ստորագրությամբ։
4 Ծածկեցին սև ուղին.
6 Կանաչները աշնան՝ —
8 Գընում են հողմաՀար...
9 8րտահար հողմահար
10 Դողացին մեղմաբար
11 Անուրջները իմ հին
«Մթնշաղի անուրջներ» մուծելուց առաջ այս բանաստեղծությունը, մանավանդ վերջին տունը, հիմնական մշակման է ենթարկվել և ապա գրեթե անփոփոխ

[ 311 ] անցել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը: «Մթնշաղի անուրջներ»-ում

նույնպես առանց վերնագրի է։ «Մթնշաղի անուրջներ»-ում. 10 Մութ ու մեգ է միայն.


10 «Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար» (էջ 34)


6 Մի քնքույշ երազ. 12 — Ինձ գուրգուրում է մի լույս-հանգրվան:


11 Անծանոթ աղջկան (էջ 35)

Աոաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1908, № 5 (17 հունիսի, էջ 71} «Երգ» վերնագրով, ապա՝ «Մթնշաղի անուրջներ»-ում՝ առանց վերնագրի։ Բանաստեղծության հղացման հանգամանքների մասին Տերյանը 1907-ի օգոստոսին գրել է 0. Օհանջանյանին, «...ես տենդենց ունեմ իմ սպասումները, իմ իդեալները, մի խոսքով ցանկալին ներդնել այն կանանց մեջ, որոնցով հափշտակվում էի: Ահա, օրինակ, հիմա իմ բոլոր իդեալները ես մարմնավորել եմ քո սիրելի քրոջ մեջ և հեռակա սիրահարված եմ նրան: Իհարկե, դա ծիծաղելի է, բայց չես կարող պատկերացնել, որքան խորապես համոզված եմ, որ դա ճիշտ է։ «Բայց, Դա հակառա՜կ է առողջ բանականության»։ Բացականչում ես դու կատաղությամբ, «դա արդեն միջնադարյան միստիցիզմ է, դա ռոմանտիկական «հոգեհարազատությո՜ւն է» և այլն, և այլն:


Բայց... Ի՞նչ անեմ, այդ բոլոր (թերևս շատ ծանրակշիռ) դիտողություններով հանդերձ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, և որ ես շատ֊շատ եմ մտածում քո քույրիկի մասին, դա փա՜ստ է:


Երևակայում եմ, թե ինչպես ես հռհռում և ինչպես կհռհռար քույրդ, եթե իմանար այդ մասին։ Աստված քեզ հետ, ծիծաղիր։ Բայց թողնենք այդ, լոկ հարևանցի ասեմ, որ ես նույնիսկ բանաստեղծություն եմ նվիրել նրան, «Անծանոթ աղջկան»։


«Հուշարար»֊ում.
3 Ես քեզ տեսա իմ ճամբի մոտ
7 Դու մոտեցար ինձ համրաքայլ
10 Գարունեցիր կյանքըս դաժան.
Առաջին տունը կրկնվում է վերջում իբրև չորրորդ տուն՝ վերջին տողի մասնակի
փոփոխումով՝ իմ հեռավո՜ր, իմ անծանոթ...
«Մթնշաղի անուրջներ»-ում.
3 Ես քեզ տեսա իմ ճամբի մոտ,

12 Աշնան մեղեդի (էջ 36)

Աոաջին անգամ տպագրվել է «Նոր կյանք», 1906, № 16 (15 հոկտեմբերի,
էջ 185) «Աշնան մեղեդիներից» վերնագրով։ Տակը գրված է՝ 1906 թ., օգոստոս,

[ 312 ] Մոսկվա: Մշակման մեջ այնքան շատ են տարբերությունները, որ բերում ենք

«Նոր կյանք»-ի տեքստը ամբողջությամբ.

Աշո՜ւն է... Անձրև՜... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ — ու միապաղաղ

Անձրև՜ ու անձրև՛...

Ճնշում է սիրտս ինչ որ անուրախ

Անհանգստություն...

Ըսպասի՛ր... Լսի՛ր... Ես չեմ կամենում
Անցած հույզերից, անցած հույսերից

Տառապել կրկին.—

Տե՛ս, ցավում է լուռ իմ հոգին նորից,

Իմ հիվանդ հոգին։

Անձրև՜ է... Աշո՜ւն... Ինչո՞ւ ես հիշում,
Մոռացա՛ծ ընկեր, հեռացա՛ծ ընկեր.—

Աշո՜ւն է, աշո՜ւն...

Դու այն տեղ հեռվում, այն աղմկաբեր

Կյանքի դաշտերում...

Աշո՜ւն է... Անձրև՜։ Մշուշներն անձրև
Սողում են դանդաղ — ու միապաղաղ

Անձրև՜ ու անձրև՜...


«Մթնշաղի անուրջներ»-ում.
1 Աշո՜ւն է... անձրև՜... Շշուկներն անձև
2 Մեռնում են դանդաղ... պա՛ղ, միապաղա՛ղ անձրև ու անձրև...
11 Ոսկե տեսիլնե՛ր, անուրջների լո՛ւյս... Ես պաղ մշուշում...

13 «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում» (էջ 37)

Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ», 1906, № 9 (էջ 96) «Stances»
վերնագրով, Վահան Տ. — Գր. ստորագրությամբա:

2 Երբ վերջին գգվանքով արեգակը մեռնող
3 Սարերի արծաթյա կատարին է փարվում
4 Երբ փարվում են ծաղկանց հով ու ցող...
5 Ինձ թաղեք, երբ խաղաղ երեկոն է իջնում
6 Երբ լռում է աղմուկը զվարթ,
8 Երբ տրտում խոկում են լեռ ու արտ...
9 Իմ շիրմին դալկացող հորոտներ ցանեցեք,
10 Որ հանդարտ ու խաղաղ մահանան.
11 Իրիկվա խավարում դուք ինձ ւուռ թաղեցեք,
12 Որ կյանքի հմայիչ շըշուկները չըզգամ:
«Մթնշաղի անուրջներ»֊ում.
6 Երբ լռում է աղմուկը զվարթ,


[ 313 ] 14 «Բյուր մարդոց մեջ» (էջ 38)

Ձեռագրում մատիտով վերնագրված է «Մենակություն», ապա ջնջված է և գրված աստղանիշ։

«Մթնշաղի անուրջներ»֊ում.
7 Ա՛խ, իմ սրտում,
10 Տխուր հանգան
12 Երգերն անուշ...
13 Ա՛խ, իմ հոգում,
14 Այս պաղ մեգում

15 Թափառական (էջ 39)

Բանաստեղծությունը, ինչպես նշված է «Մթնշաղի անուրջներ»-ում և «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում, նվիրված է ընկերոջը՝ Օնիկին [Օհանջանյան]
12 Լույս աստղերի հետ անուշ կերազեմ։
15 Երկինք կը հառեմ աշքերըս հոգնած,

16 Կարոտ (էջ 40)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 19 (1 հունիսի, էջ 5)
«Եվ ես արթնացա վայելքի ցավից» վերնագրով:
«Մթնշաղի անուրջներ»-ում առանց վերնագրի է:
«Երկրի ձայն»-ում և «Մթնշաղի անուրջներ»֊ում.
3 Սիրտըս խենթ ճըչաց վայելքից անկարծ՝
5 Եվ ես արթնացա վայելքի ցավից...

17 Լուսնոտ (էջ 41)

2 Սրտում փայելով մի անսովոր տենչ,
7 Ես դալուկ հիվանդ, ես մի խենթ լուսնոտ —
8 Դո՛ւ, բախտի ցնորք —հավիտյան խաբող...
9 Իմ մեջ սառել է մի հիվանդ կարոտ
11 Ես տխուր լուսնոտ, դո՛ւ— լուսնկա շող,

18 Հրաժեշտ (էջ 42)

12Անվերջ ցավ է, մահու կսկիծ...

19 Իրիկնաժամ (էջ 43)

6 Հողը կը ղրկես կանացի նազով.
8 Հոգիս կը լցնես անուշ երազով։

[ 314 ]

9 Պաղ ցերեկներից հավիտյան դժգոհ
12 Անուշ երեկո,— խաղաղ-մտերիմ...
13 Նստում եմ մենակ քո ըստվերի տակ,
14 Դու փարվում ես ինձ թևերով ճըկուն,
15 Քնքույշ գգվում ես հույս ու հիշատակ
16 Ցնորքների մա՜յր, պայծառ իրիկուն...

20 Անջատման երգ (էջ 44)

Աոաջին անգամ տպագրվել է «Նոր կյանք», 1907, № 29 (22 հոլիսի, էջ, 399) առանց վերնագրի, «Հրաժեշտի խոսքերից» խորագրի տակ։ Նվիրված Ն-ին: Օնիկ Օհանջանյանին 1907-ին գրած մի նամակում Տերյանը ասում է. ««Նոր կյանք»-ին երկու ոտանավոր եմ ուղարկել (հներից) (խոսքը այս և այս շարքի № 39 բանաստեղծությունների մասին է—Վ. Պ.), եթե ստացվում է, կարդա, բայց մի բարկանա «դեկադանսի» համար։ Հիմա արդեն, եղբայրս, մեծ մասամբ գրում եմ քաղաքացիական բանաստեղծություններ, թեև հաճախ հրին եմ մատնում, որովհետև, ինչպես քեզ հայտնի է, այնքան էլ չեմ սիրում դրանք»։

Այստեղ «դեկադանս ասված է կատակով՝ ոչ-քաղաքացիականի իմաստով։ Քաղաքացիական բանաստեղծությունների մասին դժդոհությունը վերաբերում է արվեստին, իսկ բարձր արվեստով գրված քաղաքացիական բանաստեղծությունները Տերյանին բավարարել են:

1 Դու անհոգ նայեցիր իմ վերա
6 Հեռավոր ու մոլոր մի նավակ...
7 Ա՜խ, տարվեց նա հողմով աղմըկոտ
ծ Հուսաբեկ, առանց ղեկ ու թիակ...
9 Ինձ հեռվից վառ փարոս չի կանչում,
12 Անթափանց պաղ մըշուշ է միայն։
Աոաջին տունը կրկնվում է վերջում՝ իբրև չորրորդ տուն։
«Մթնշաղի անուրջներ»-ում ևս տպագրվել է «Հրաժեշտի խոսքերից» խորագրի տակ և որոշ փոփոխություններով.
6 Մենավո՜ր, մոլորա՜ծ մի նավակ —
9 Ինձ հեռվից հույս-փարոս չի կանչում,
11 Միայն ճայն է տխուր հառաչում,

21 Ցնորք (էջ 45)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 1, (1908, էջ 60), ապա «Երկրի ձայնը», 1908, № 20 (8 հունիսի, էջ 6)։
10-րդ տողը «Գեղարվեստ»-ում՝ Իմ լքված հոգու միա՛կ հանգրվա՛ն՝
«Երկրի ձայն»-ում՝ Իմ լքված սրտի միակ հանգրվան,—
«Մթնշաղի անուրջներ»-ում՝ Իմ լքված սրտի միակ հանգրվան.—
«Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում՝ Իմ լքված սրտի մաքուր հանգրվան:

[ 315 ] Ինքնագրում «միակ» բառը ջնջված է և վրան գրված «լուսե»։ Հետո այդ ևս չի բավարարել խստապահանջ բանաստեղծին և նա երևի մեզ չհասած մի ինքնագրում կամ տպագրության ընթացքում «լուսե» բառը փոխել է «մաքուր»-ով։

22 «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում» (էջ 46)

1 Պայծառ Աստուծո անծայր տաճարում
2 Երեկոն վառեց մոմեր դժգունակ.—
6 Մեռած լուսնյակը մենավոր–աղոտ
9 Հավետ վառվում է մի քնքույշ կարոտ...
11 Լուսնյակն արևի ցոլքերն են վառում
12 Տխուր գթության հուզումով ցավոտ.—
13 Արևի շուքն է լուսնյակը աղոտ,
15 — Քո կյանքի ցոլքն է իմ կյանքը֊կարոտ...

23 Վիհի եզերքին (էջ 47)

5 Սիրտըս մի բեռ է մեղքի պես ճնշում...
7 Պայծառ օրերի լույսը չեմ հիշում,

24 Տխուր զրույց (էջ 48)

1 Կապույտ դաշտերի ոսկեղեն աստղեր,

25 Հրաշք-աղջիկ (էջ 49)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 24 (6 հուլիսի, էջ 5)։
«Երկրի ձայնը»-ում և «Մթնշաղի անուրջներ»-ում.

3 Փաթաթեցիր ինձ մաղերով քո երկար —
8 Հրա՛շք-աղջիկ, հավետ հաղթող ու միշտ հեզ...
13 Հրա՛շք-աղջիկ, անհայտ հողի մանուշակ,
16 Քնքույշ, գգվող — երազ բախտի հիշատակ...

26«Որպես ծաղիկն է անխոս գունատվում» (էջ 50)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 19 (1 հունիսի, էջ 5)
«Երբեք չեմ բանա սրտիս դուռը փակ» վերնագրով։

1 Ինչպես ծաղիկն է անխոս գունատվում
3 Այնպես սերը թող մեռնի իմ սրտում,
4 Որ պայծառ կյանքիդ տխրանք չը բերի...
7 Երբեք չեմ բանալ սրտիս դուռը փակ,
8-րդ տողը չկա (երևի դուրս է ընկել)։
«Մթնշաղի անուրջներ»֊ում.
4 և 7 Ինչպես «Երկրի ձայնը»-ում։

[ 316 ] 27 «Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր» (էջ 51)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 22 (22 հունիսի, էջ 7)

«Եվ սիրում եմ քեզ, և քեզ չգիտեմ» վերնագրով, ապա՝
«Մթնշաղի անուրջներ»-ում առանց վերնագրի։
«Երկրի ձայնը» ֊ում և «Մթնշաղի անուրջներ»-ում.

2 Քո հոգու մեջ կա մի անթափանց մութ.
3 Քո սև հայացքում կա մի քնքույշ սուտ,
5 Փակ են քո սրտի մութերը իմ դեմ.
9 Փակ են քո հոգու վիհերը իմ դեմ,
12 Արդյոք ո՞վ ես դու, բնա՛վ չըգիտեմ...

28 «Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում» (էջ 52)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 21 (15 հունիսի, էջ 7) «Սոնետ» վերնագրով։ Այդ վերնագիրը պահպանված է նաև «Մթնշաղի անուրջներ»-ում։ «Բանաստեղծություններ»֊ի 1֊ին հատորը կազմելիս տեսնելով, որ դա սոնետ չէ, Տերյանը դուրս է գցել 10-րդ և 12֊րդ տողերը՝

Գուցե դու պայծառ Ցնորք ես միայն...
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել,

և տպագրել իբրև երեք տնից կազմված բանաստեղծություն՝ առանց վերնագրի»
«Երկրի ձայն»-ում և «Մթնշաղի անուրջներ»֊ում.

4 Պայծառ պատկերըդ կյանք-անապատում...
7 — Դո՜ւ երազների լույս հորիզոնում,
9 Քեզ գուցե կարոտ-կսկիծս է վառել,
10 Գուցե դու պայծառ Ցնորք ես միայն...
11 Երազանքներում իմ նըվիրական
12 Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել,
13 և 14 Ինչպես այս հրատարակության 11-րդ և 12-րդ տողերը։

20 «Ես անջատված եմ հայրենի հողից» (էջ 53)

3 — Ինձ միշտ այրում է մի կարոտ-թախիծ՝
6 Բարձրանում են վեր ու արցունքվում ցած.—
11 Իմ հոգու մեջ կա մի անհագ ծարավ.
12 Օ՜, հավետ օտար, Հայրենական տո՜ւն...

30 «Տխուր մեռան կապուտաչյա» (էջ 54)

3 էլ ոչ մի թև ինձ չի տանի լեռնագագաթն արծաթյա,
4 — Ա՜խ անկումի գերեզմանի խավարներում ինձ գթա՛։
5 Պաղ ձեռքերով Մահն է ահա ցաված սիրտըս փաղաքշում,
6 Սոսկումն իջավ սրտիս վերա վհատության մշուշում։

[ 317 ]

7 Կյանքիս վերա մի սև կնիք — հույս աղոթքի ոչ մի մոմ
8 —Դո՜ւ, հեռավոր ու միշտ մոտիկ, չանիծես իմ Երեկոն․․․

31 «Կրկին հնչում է թունավոր լեզուդ» (էջ 55)

4 Բախտ են խոստանում՝ ապարդյո՜ւն-իզո՜ւր...
8 Երբ մահն է սրտիս թևերը գգվում»
10 Ահա մոտեցար-կարող ու խոնարհ.
13 Օձեղեն մարմնով փարվել ես ամուր,
14 Անձայն ցանկությամբ սեր ես աղերսում,
15 Ինչու ես տանջում քո սիրտը իզուր —
16 Իմ սրտում չըկա ոչ սեր, ոչ հուզում։

32 «Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի» (էջ 56)

3 Վհատ սոսկումի տագնապով կըզգաս',
4 — Դու որոնածըդ երբեք չես գտնի...
12 Ոչ, կարձագանքվի, երբեք չես գտնի...
Կրճատված է երրորդ տունը (8-րդ և 9-րդ տողերի արանքում),
Ու դեմքըդ ոսկրոտ Մահը կը կանգնի,
Տխուր շիրիմը կըբացվի քո դեմ,
Պաղ կսկիծները սիրտըդ կըխայթեն՝
— Դու որոնածըդ բնավ չես գտնի...

33 Ցանկություն (էջ 57)

2 և 14 Բորբոքում է մի սուրբ դող.
6 Խենթ աչքերըդ լոռ փակիր.
10 Սիրտըս պոկիր՝ ծիծաղիր.
12 Կյանքըս մարիր՝ դու փախիր։

35 14 տող (Մանկութ ընտրեցի ճամփորդական ցուպ) (էջ 59)

«Մթնշաղի անուրջներ-ում տպագրվել է Սոնետ» վերնագրով։
3 Հիմա ես ահա մի մոլոր ասուպ
6 Ինձ չըողջունեց ոչ մի արշալույս.
8 Իմ սրտում մեռան Ցնորք, Սեր ու Հույս...
12 Մանկութ ընտրեցի ճամբորդական ցուպ
13 Ինձ համար չըկա ժամ ու ժամանակ՝
14 Ես մի մոլորվա՜ծ, մի տխուր ասուպ...

ԳԱԹ-ում պահվում է այս բանաստեղծության մի ինքնագիր «Ճամբորդ» վերնագրով, ուր չկան 13-րդ և 14-րդ տողերը։ Այդ ինքնագրում.
2 Թողի հայրենի խրճիթըս ավեր
3 Հիմա ես, ահա՝ մի մոլոր ասուպ

[ 318 ]

4 — Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։
6 Ինձ չըողջունեց ոչ մի արշալույս
8 Ինձ համար մեռան Սեր, Ցնորք ու Հույս։
10 Ճամբաս մոլորված մի տխուր ասուպ
11— Մանկութ էի որբ պաղ երկնքի տակ
12 — Մանկութ ընտրեցի ճամբորդական ցուպ։
(Օ. Անոփյանի արխիվ, գործ № 19)։


36 «Անանց կարոտն է իմ սիրտը տանջում» (էջ 60)

Նկատի ունենալով, որ (Մթնշաղի անուրջներ»-ում տպագրվածը շատ է տարրեր, բերում ենք նաև այդ տեքստը.

Իմ սիրտը հավետ կարոտն է տանջում.
— Ըղձալի Անհայտ, արդյոք ո՞ւր ես դու
Մի քնքույշ բախտ է ինձ անվերջ կանչում
— Օ՜, քնքույշ Աստղիկ լույս առավոտու։

Ահա ես նորից ճանապարհ ընկա
— Արդյոք կըժպտա՞ ինձ ցանկալի դեմք
Ես չեմ իմանում նա կա թե չըկա.—
— Արդյոք չեք տեսել, արդյոք չըգիտե՞ք...

Շրջում եմ անվերջ, կանչում եմ անվերջ.
— Կըտեսնեմ արդյոք քեզ ցուրտ աշխարհում
Իմ միակ Անուրջ, իմ չըմեռնող Տենչ
— Արդյոք ո՞վ ես դու, լուսեղեն հեռվում...

37 Աշնան տրտմություն (էջ 61)

Առաջին անգամ տպագրվել է «Նոր կյանք», 1907,№ 34 (26 օգոստոսի, էջ 478) «Աշնան երգերից» վերնագրով և բոլորովին այլ տողատմամբ։ Այդ ինքնագիրը տարիներ առաջ ԳԱԹ-ին են հանձնել Օ. Անոփյանի ժառանգները։

Կրկին իմ հոգում իջավ մըշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.—
Իմ սրտում անցավ մեռնող ծաղկունանց բույրը ցավ բերող՝
Համբույրը խոնավ։
Կրկին պաղ մեգում ամպոտ երկինքը մարած լույսերի
Թաղումն է սըգում.
Հողմը սըրարշավ իմ հոգու անցած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ։
Անջատման ցավոտ ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ
Կրակներն անձայն լացող ամպերի մեգում անսահման
Դալկացա՜ն, անցա՜ն...

[ 319 ] Անձրևն անընդհատ մաղում է կաթ֊կաթ թաղումի կոծով

Տխո՜ւր, հուսահատ.—

Իմ հոգու մեջ էլ եռում է վըհատ արցունքի մի ծով՝ —

Աշուն է իջել... (0. Անոփյանի արխիվ, գործ № 20)։

Մասնակի փոփոխություններով և նույն վերնագրով տպագրվել է «Մթնշաղի անուրջներ»-ում։

5 Կրկին պաղ մեգում ամպոտ երկինքը մեռած լույսերի
12 Թոշնեցի՜ն անցա՜ն...
15 Իմ հոգու մեջ էլ աշուն է իջել անամոք լացով...
16 Իմ հոգու մեջ էլ...

«Բանաստեղծ»-ի 1-ին հատորում Տերյանը կատարել է նոր տողատում ու վերնագիրը դարձրել «Աշնան տրտմություն», որը և պահում ենք, ճիշտ չհամարելով որոշ հրատարակությունների «Աշնան երգ» վերնագիրը։

38 «Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ» (էջ 62)

4 Եվ հեքիաթային լույսեր կըվառեմ։
8 Անուրջ-խոսքերով կըգյութես հոգիս...
11 Կապրենք ցնորքի նուրբ թևերի տակ,

39 Հրաժեշտի խոսքերից (էջ 63)

Առաջին անգամ տպագրվել է «Նոր կյանք», 1907,№ 29 (22 հուլիսի, էջ 399) առանց վերնագրի, «Հրաժեշտի խոսքերից» խորագրի տակ, նվիրված
«ն.֊ին»։ Տե՛ս նաև № 20 բանաստեղծության ծանոթագրությունը։

«Նոր կյանք»֊ում և «Մթնշաղի անուրջներ»֊ում.
5 Իմ ճամբան — մշտական մի գիշեր՝

40 «Իմ գերեզմանին դուք չըմոտենաք» (էջ 64)

2 Ինձ հարկավոր չէ ոչ ծաղիկ, ոչ սուգ.
7 Թող շուրջըս փռվի քարե լռություն
8 Թող ոչ ոք չըգա, թող ինձ մոռանան...
12 Որ չըզգամ ոչ բախտ, ոչ ցնորք, ոչ լաց...

41 Հիվանդ (էջ 65)

Առաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1908, № 13 (6 հունվարի, էջ 204) առանց վերնագրի, նվիրված «Բ.Բ-ին»։ Ահա այդ ինքնագիրը, որ բոլորովին այլ տարբերակ է.

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,

[ 320 ]

Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Լայն դաշտերի մեջ, դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել․
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երդերն են ննջել։
Երգի՛ր ինձ համար, երգիր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։


Վերամշակումից հետո «հիվանդ» վերնագրով մուծվել է Մթնշաղի անուրջներ»։

2 Նստիր մահճիս մոտ և տխուր երգիր —
 3 և 10 մազերըդ փռիր դժգունած դեմքիս,
 4 Մեղմիվ փայփայիր սիրտըս տարագիր։
 5 Օտար դաշտերի դանդաղ մշուշում
 6 Տխուր լռության ծածկոցն է իջել.—
 8 Մի քնքույշ երգ է իմ հոգում մնջել.
 9 Քո պայծառ գահից անմրմունջ իջիր
 12 Չեղածի հուշով ամոքիր հոգիս...


Այնուհետև այս բանաստեղծության «Հուշարար»-ի տարբերակը, իբրև առանձին և նոր բանաստեղծություն, մուծված է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Սևագրություններ» բաժինը (էջ 316) «Բ. Բ.-ին» վերնագրով և «Երկերի ժողովածու»-ի (Երևան, էջ 82) ու «Երկեր»-ի 1956 թ. հրատարակության (էջ 84) «Մթնշաղի անուրջներ» շարքը առանց վերնագրի։

42 «Չարտասանված տխուր խոսքեր» (էջ 66)

5 Խենթ հուզումի խելա՜ռ խոսքեր
 6 Պաղ մարդոցից խորունկ թաղված
 8 Հոգուս երկնում մթնշաղվա՜ծ,
 13 Չարտասանված սիրո խոսքեր,
 14 Դուք չեք մեռել ու չեք մեռնի,—
 15 Դուք ապրում եք, սիրո խոսքե՜ր,


0. Անոփյանի ժառանգներից Գրական թանգարանի ստացած երեք գործերից

մեկն էլ այս բանաստեղծության մի ինքնագիրն է «Չարտասանված խոսքեր» վերնագրով։ Մենք արդեն ունենք այս բանաստեղծության երեք տարբերակ («Մթնշաղի անուրջներ»֊ի, «Բանաստեղծություններ»֊ի 1-ին հատորի և այս)։ Ընդ որում նոր ձեռք բերած տարբերակը գրված է ավելի վաղ, քան «»Մթնշաղի անուրջներ»-ինը։ [ 321 ]

Այդ ինքնագրում.

Չարտասանված տխո՜ւր խոսքեր
Որ դողում եք անպատասխան
Ես սիրում եմ, տխո՜ւր խոսքեր,
Ձեր թրթիռը երազական։
Խորհրդավոր, տխուր խոսքեր,
Մարդոց աչքից խորունկ թաղված
Անջատման պես, տխո՜ւր խոսքեր
Կրծքիս բանտում միշտ շղթայված։
Չարտասանված սիրո խոսքեր
Դուք չեք մեռել ու չեք մեռնի
Դուք ապրում եք, սիրո խոսքեր
Որպես խայթը սև եղեռնի։
Դուք ապրում եք, սիրո խոսքեր,
Իմ խենթ սիրտը առաջվա պես.—
Չարտասանված սիրո խոսքեր
Արդյոք մեկը կըմբռնե՞ ձեզ։

(0. Անոփյանի արխիվ, գործ № 19)։

43 Մթնշաղ (էջ 67)

Վերջալուսի վերջին շողը մեղմ հանգավ. Խաղաղության քնքույշ քողը ցած ընկավ.

«Մթնշաղի անուրջներ»-ում տպված սկզբի այս երկու տողերը հետագա հրատարակություններում կրճատված են։ 8 («Մթ. անուրջ.» 10) Որպես հրաշք մոռացումի անձավում 10 («Մթ. անուրջ.» 12) Ու ողջ կյանքըդ — մի անսահման քաղցր նինջ..․

44 «Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ» (էջ 68)

3 0, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ, 4 0, եթե մեկը փայփայեր սրտիս թախիծը անշող... 5 Իմ լքված հոգին տանջում է կրկին կասկածը մռայլ... 6 Իմ հոգին ունի խենթ որոնումի տագնապներ գաղտնի. 7 0՜, եթե մեկը իմ սրտում վառեր նոր հույսերի փայլ 8 — Ա՜խ, եթե մեկը քնքույշ համոզեր, որ նա կը գտնի...

45 Երեկո (էջ 69)

«Մթնշաղի անուրջներ»-ում առանց վերնագրի է։ 14 Անխոս ննջեցին Երկինք ու Երկիր,—

21 Վանան Տերյան, հ. I [ 322 ] 46 «Դու քնած եu քո տաքուկ անկողնում» (էջ 70)

Ձեռագրում այս բանաստեղծությունը մատիտով վերնագրված է «Մեշչանուհուն»։ Հետո հեղինակը ջնջել է վերնագիրը և բանաստեղծությունը տպագրության է տվել առանց վերնագրի։

«Մթնշաղի անուրջներ»-ում.

1 Դու քնած ես քո տաքուկ սենյակում 4 Դուռ ու լուսամուտ ձյուներով լցնում։ 7 Խենթ հեկեկանքով քո դուռն եմ թակում, 9 Դու ինձ չես տեսնում լույս երազիդ մեջ 11 — Բուք ու հողմերում ես քեզ եմ երգում — 12 Դու քնած ես քո տաքուկ սենյակում...

47 Սենտիմենտալ երգ (էջ 71)

«Մթնշաղի անուրջներ»-ում առանց վերնագրի է։ 7 Աղբյուրն էր երգում ցնորքի նըման,

48 «Ես չըգիտեմ՝ ո՜ւր են տանում հեռավոր» (էջ 72)

3 Ես կանգնում եմ ճամբի վերա ամեն օր 4 Եվ կարոտի աղոթք ասում քեզ համար... 8 Ու մութ սրտիս նոր խնդության լույս բերես... 10 Ինձ կոչում են ուղիները բյուրավոր. 11 Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր բախտի կույս, 12 — Արդյոք ո՞ւր ես, հանդիպումի պայծառ օր...

49 «Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար» (էջ 73)

1 Իմ մոլոր ճամբին Դու անկարծ իջար 2 Քո գիշերային լուսաշունչ մութով 4 Իմ տխուր կյանքի մշուշը խավար։ 8 Իմ սիրտը կանչեց դեպի քո հեռուն։ 11 Դյութող շուքերում իրիկնապահին 12 Ոսկե օղակով կապեցին ինձ Քեզ։ 15 Ընդմիշտ օրհնեցի տանջանքի ուղին, 16 Ուր փարոսում ես Դո՜ւ, պայծառ պատրանք։ Կրճատված է վերջին՝ հինգերորդ տունը.

Եվ եթե հեռվում չըկա ոչ մի հույս,
Եվ եթե չըկա ոչ մի հիացում։
Օրհնված ես Դու, խաղաղ առկայծում,
Միրաժների լո՜ւյս, անուրջների կո՞ւյս...

[ 323 ] 50 «Սև գիշերն իջավ իր անհայտ գահից» (էջ 74)

Աոաջին անգամ տպագրվել է «Հուշարարը, 1908, № 14 (20 հունվարի, էջ 215) «Սոնետ» վերնագրով։

2 Ու մաթով լցվեց Երկինք ու Գետին,
4 Ես սասանում եմ ջրերի ահից,..
5 Խաղում են, դողում, աղմուկով զվարթ,
6 Անխոս քարանում ու նորից շողում,
7 Հատակն են լիզում, դեմքիս ծիծաղում'
8 Ցայտելով զմրուխտ֊ադամանդազարդ...
10 Իր պաղ աչքերով ծովն է նայում ինձ.
11 Մութն է մեղ կտրել Երկնից ու Հողից,—
13 Մեր նավը գերի Անակնկալին՝


Որոշ վերամշակումից հետո մուծված է «Մթնշաղի անուրջներ»։ 4, 5, 6, 10 ինչպես «Հուշարար»֊ում։

8 Ցայտերով զմրուխտ֊ ադամանդազարդ...
9 Նավըս ճեղքում է ջրի հայելին,
11 Մութն է ինձ կտրել Երկնից ու Հողից,
13 Իմ նավը՝ գերի Անակնկալին —


51 «Հեռավոր, անել լեռնագագաթներ» (էջ 75)

14 Թող սիրտըս վառվի Արևի բոցով
16 0՜, պայծառ երկնի անեզրական ծով...

52 Աղոթք (էջ 76)

3 Մոռացա ուղիները պայծառ,
6—O՜, հիշի՛ր պաղ մթնում տանջվողին.
8 — Փարոսիր սև կյանքիս մութ ուղին...
10 — Դու պայծա՜ռ, ես խավար եմ շնչում,

53 «Մռայլ թաղումի ջահերի նըման» (էջ 77)

1 Տրտում թաղումի ջահերի նըման
3 — Իմ հոգու վերա իջել է մի ամպ...
10 Որ արցունքվելու վայելք չի վառում.
11 — Միայն զգում եմ, որ ինձ չես սիրում,
12 —Որ չըկա՜ս, չըկա՜ս, իմ լույս-անրջանք...

54 Դարձ (էջ 78)

«Մթնշաղի անուրջներ»-ում տպագրվել է «Վերադարձ» վերնագրով։
2 Եվ գունատ հույսի քայլերով տարտամ

[ 324 ]

3 Կը գտնեմ ուղին քո հեռավոր տան
4 Ու թույլ ձեոնևրով դուոըդ կը ծեծեմ։

55 ձմռան գիշեր (էջ 79)

«Մթնշաղի անուրջներ»-ում առանց վերնագրի է։
4 Ու երկա՜ր, երկար մայթերն եմ մաշում։
6 Պայծառ լույսերը մեռնում են մեկ-մեկ.
7 Ես ոչինչ, ոչինչ չեմ մտա՛բերում,

56 «Մ՛ոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ» (էջ 80)

2 Չափսոսալ, չըսիրել, չըխոկալ — հեռանա՜լ...
4 Արդյոք կա՞ իրիկվա մոռացման ոսկե շող...
5 Մի վայրկյան հեռանալ ամենից, ամենին մոռանալ մի վայրկյան
8 Չրկանչել, չըսիրել, չըտանջվել — հեռանա՜լ...

57 «Օտար երկնքի կամարների տակ» (էջ 81)

4 Նա՝ երկնից թռած մի լույս հրեշտակ։
6 Անհամբույր երկնի կամարների տակ —
10 Օտար կողմերում լայն ճամբի վերա
11 Ես լսում էի խոսքերը նորա
12 Ու անուշ լալիս իմ անուրջ-բախտից։

58 14 տող (Արդյոք նորից երագնե՜րն են թափառում) (էջ 82)

Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ», 1906, № 10 (էջ 77) «Աշնան սոնետներից» (նվիրում եմ Ն.-ին) վերնագրով, Վահան Տեր ֊Գրիգորյան ստորագրությամբ։ «Մթնշաղի անուրջներ» է մուծվել «Սոնետ» վերնագրով։ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատոր մուծելիս «Սոնետ» վերնագիրը դարձել է «14 տող»։ Տերյանը հետաքրքրվել է իր բանաստեղծությունների ձայնագրություններով։ 1908 թ. Ց. Խանզադյանին գրած մի նամակում ասում է, որ «Գեղարվեստ»-ի № 2-ում կլինի «Արդյոք նորից»֊ը. ըստ «սպեցիալիստների» «այդ վերջինը ավելի չավ է, քան «Ցրտահար»֊ը («Ցրտահա՜ր, հողմավա՜ր» — Վ. Պ.)»։ Նույն թվականին դրած մի այլ նամակում (դարձյալ 3. Խանզադյանին). «Ռոմմելի (Ռոմանոս Մեյիքյանի _ Վ. Պ.) «Արդյոք նորից»-ը Լևոնյանը գովեց (այսինքն նա ասաց, որ «սպեցի ալիստները» շատ են հավանել և գտել են, որ ավելի լավ է, քան «Յրտահար»֊ը), այնպես որ այս համարում երևի առաջինը կլինի («Արդյոք նորից»-ը)։ Ափսոս ես բախտ չունեցա լսելու»։ Նկատի ունենալով, որ «Մուրճ»-ոմ տպագրվածը շատ է տարբեր, բերում ենք այն լրիվ.

Արդյոք նորից երազնե՞րն են թափառում
Սիրո հույզե՞րն հեռվից ուրախ ինձ կանչում.

[ 325 ]

— Ոչ դա աշնան դժգույն տերևներն են թափվում
Սարից իջնող վտակները կարկաչում..․։
Ես լսում եմ հիացմունքի մի շրշուկ.
Արդյոք նորից դո՞ւ ես հոգիս մեղմ հուզում:
— Ոչ դա գիշերն է սիրաշունչ տրտմաշուք,
Դա երկինքն է խորհրդավոր, երազուն...։
Ես ընկած եմ արձակ հովտում միայնակ,
Տարված չքնաղ երազներով ցիր ու ցան,
Ինձ թվում է, որ եկել ես հերարձակ
Գիշերի պես խորհրդավոր ու անձայն...։
— Ոչ դա աշնան մերկ ծառերն են շառաչում
Սարից իջնող վտակները կարկաչում...

«Մթնշաղի անուրջներ»-ում.

4 — Սարից իջնող վտակներն են կարկաչում։
5 Ես լսում եմ հիացումի մի շշուկ.
6 Արդյոք նորից դո՞ւ ես հոգիս մեղմ հուզում
8 Ցուրտ աստղերն են ցուրտ երկնքում երազում։
12 Արդյոք դո՞ւ ես, խորհրդավո՜ր դյութական...
14 — Lույս-հուշերի աղբյուրներն են կարկաչում...


  «Սև Գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին.(էջ 83)

1 և 11 Սև գիշերն է գրկել ինձ, մեգն է պատել իմ ուղին.
4 Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ, անցած բախտի ափսոսանք։
5 Օտար մարդիկ, օտար Հող, անարձագանք երազներ
6 Արեգակներ լուռ մարող, անվերադարձ հիացքներ։
8 Այնպես մեղմ ես դու գգվում, դու թովչական ես այնպես.
10 Քո հայացքում կա անուշ երջանկության արշալույս...


«Դժկամ նայում են ժայռերը խոժոռ» (էջ 84)

3 — Ընդունիր հոգիս հավետ մենավոր
5 Սողում է դանդաղ մշուշը անծիր.
6 Անծայր խավարում կորավ իմ ուղին
8 — Անչար ամոքիր իմ ցաված հոգին...
9 Այս երկրի վերա մի անմեռ ցավ կա
10 Մի պաղ-հոգեմաշ հուսահատություն,
11 — Ես կյանքի ծովից վիրավոր եկա
12 — Կանգնած եմ նորից տխուր ծովափում։


«Քո մազերի ցնորական փայլը պայծառ» (էջ 85)

«Մթնշաղի անուրջներ»֊ում տպագրվել է «Կիրք» վերնագրով։
4 Ուր վառվում են խենթ ցանկության ջահերն անխոս.

[ 326 ]

6 Որ տիրաբար արբեցնելով մահ է ծընում,
7 Օ՜, քո մարմնի սարսուռները երջանկության
8 Ախտաբորբոք արեգակներ են զարթեցնում։
10 Թույլ տուր ծծեմ քո մազերի բույրը անուշ
11 Ինձ բորբոքիր քո հույզերով քաղցր անգութ
12 Մարիր իմ մեջ հավերժաբար ցնորք ու հուշ...
«Բանաստեղծություններ»֊ի 1-ին հատորում կրճատված է վերջին՝ չորորդ տունը.

Ու թող հետո կոհակները մահասարսուռ
Իմ դիակը նետեն կյանքի ափն ամայի
Եվ թող հետո ինձ չըշոյե և ոչ մի հուր
Ոչ մի ժըպիտ իմ հոգու մեջ թող չըսահի...

62 «Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան» (էջ 86)

«Մթնշաղի անուրջներ»-ում տպագրվել է «Սոնետ» վերնագրով։
1 Ինձ կանչեցին քո մազերը ալեծածան
2 Եվ աչքերիդ խորությունը երկնակապույտ
3 Եվ քո քնքույշ հայացքների խոսքերն անձայն
4 Իմ հոգու մեջ գիշերեցին մի քաղցր մութ։
5 Ինձ կանչեցին իրենց խաղով լուսակարկաչ
6 Քո խոսքերի շշուկները հրապուրող.
7֊րդ և 8-րդ տողերի փոխարեն՝
Անհայտ հողի վարդերի պես հոգուս առաջ
Վառվում են դեռ քո շուրթերը ինձ համբուրող...
Եվ դեռ այսօր դու Մեղքի սուրբ խոսքն ես կրկնում,
Եվ դեռ այսօր կանգնած ես դու հեզ ու կախարդ —
11 Ահա նորից քնքույշ սիրով գիրկդ եմ ընկնում
12 Ցած նետելով վեհ բարձունքից հոգիս հպարտ,
13 — Քո գրկում կա կյանքից պայծառ մի հիացում
14 — Քո խավարում մոռացության լույս ակնթարթ...

63 Հուշերի երկրում (էջ 87)

3֊րդ և 4֊րդ տողերը տեղափոխված են։
5 Ամեն ինչ ունի մի չըմեռնող կյանք.
6 Մի քնքույշ լույս կա իմ հոգու համար,
7 Կա խորհրդավոր֊ցանկալի խավար
8 Ուր բախտ են շնչում տրտունջ ու տխրանք:
9 Վերհուշերի մեջ կա մի ցավ — դրախտ
10 Մի քաղցր վիշտ կա հավետ անցածում,
11 Հուշերի երկրում կա մի հիացում

[ 327 ] 64 Գարուն (էջ 88)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 17 (18 մայիսի, էջ 6)

«Գարնան երեկո» վերնագրով։
7 — Շուրջս դողում է մի անուշ տագնապ,
8 — Սրտիս դոները մի Բախտ է թակում...
9 Անհայտ զանգերի ղողանջն եմ լսում,
10 Իմ տխուր գանկում հնչում է մի երգ.

«Մթնշաղի անուրջներ» - ում.
7 — Շուրջըս վառվում է մի անուշ տագնապ,
8 և 9 Ինչպես «Երկրի ձայն»-ում
10 Իմ տխուր սրտում հնչում է մի երգ.

1910-ի դեկտեմբերին Ռ. Մելիքյանին գրած նամակի հետ Տերյանը ուղարկել է այս և «Ինքնօրորում» (առանց վերնագրի) բանաստեղծությունները, որ, ինչպես երևում է, նա խնդրել էր ձայնագրելու համար։ «Ինչ վերաբերում է քեզ,— ավելացնում է Տերյանը,— դու, հուսով եմ, չես զլանալու արտագրել գրածդ նյութերը և ուղարկել ինձ, իսկ ես այստեղ կաշխատեմ նվագել տալ ու լսել։ Խնդրում եմ այդ չմոռանաս և անպատճառ կատարես։ Մանավանդ, որ այստեղի ակումբում (հայկական) կարելի կլինի երգել (կամ ոգել) տալ, իսկ ամենագլխավորը, իհարկե, այն է, որ ես հետաքրքրվում եմ անձամբ»։

Մելիքյանին ուղարկված «Գարուն»-ում կան տարբերություններ ինչպես «Մթնշաղի անուրջներ»-ի, այնպես էլ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորի «Գարուն»֊ից.

7 Շուրջըս փռված է մի քաղցր տագնապ,
10 Իմ կարոտ սրտում հնչում է մի երգ.—

65, 66 «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար » (էջ 89)> «Կանչում ես անվերջ» (էջ 90)։

Աոաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծություններ»֊ի 1֊ին հատորում (էջ 74, 75-76)։

67 «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում» (էջ 91)

Աոաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1908, № 22 (21 սեպտեմբերի) առանց վերնագրի, «Սուսաննային» նշումով, ապա «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում (էջ 77) առանց այդպիսի նշումի։ «Երկերի մողովածու»֊ի 1-ին հատորում (էջ 67) «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում»֊ը դնելուց հետո կազմողը նույն բանաստեղծության «Լրարեր»֊ում տպագրված տեքստը, իբրև «ուրիշ» բանաստեղծություն, մուծել է 3-րդ հատոր (էջ 54) «Սուսաննային» վերնագրով։

Ամենայն հավանականությամբ Տերյանի ձեռագրերում պահպանվել է նաև «Լրաբեր»֊ում տպագրվածի ինքնագիրը, որը և կազմողին թվացել է «ուրիշ» բանաստեղծություն։ Սխալը անցել է հետագա հրատարակությունները։ [ 328 ]

«Լրաբեր»֊ում.
2 Իրիկնադեմին — նստում եմ մենակ —
4 Եվ հոգնած սիրտըս էլ չի դժգոհում...
5 Անցած օրերիս հուշերն եմ թերթում
6 Եվ խաղաղ հոգով, անխռով—մենակ,
7 Երազ-հուշերից հյուսում եմ մանյակ
8 Եվ համբուրում եմ աչքերըդ տրտում...

68 «Արդյոք ո՞ւր ես դու...» (էջ 92)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ»֊ի 1֊ին հատորում (էջ 78):

69 Սիրահարվածը (էջ 93)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ»֊ի 1-ին հատորում (էջ 79): Այդտեղ 16-րդ տողը (Եվ հասկանաս իմ հուզումը տկար) տպվել է վրիպակով՝ «տխուր»: Ու թեև «վրիպակներ»-ում ուղղված է, բայց գրեթե բոլոր հրատարակություններում տպվել է սխալը:

70, 71, 72, 73, 74, 75 Անանուն սեր (էջ 94), «Իմ խաղաղ երեկոն է հիմա» (էջ 95), «Հեռու ես անհաս, իմ լուսե երազ» (էջ 96), «Հեռու երկրի լուսե հովտում» (էջ 97), հին պարտիզում (էջ 98), «Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս» (էջ 100):

Առաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում (էջ 80, 81, 82, 83, 84—85,86):

76 «Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս» (էջ 101)

«Մթնշաղի անուրջներ»֊ում տպագրվել է «Սոնետ» վերնագրով:
3 Երբ լուռ կը թաղես տենչերըդ խորտակ
4 Երբ կը վհատիս, երբ կը հեռանաս...
5 Ես կը գամ որպես երազների երգ
8 Ես քեզ կը կանչեմ դեպի այլ եզերք:
10 Երբ երազներըդ տխուր կը մեռնեն
12 Ուրիշ լույսեր կը վառեմ քո սրտում...

Կրճատված են 13-րդ և 14-րդ տողերը՝

Ես կը գամ երբ դու մենակ կը մնաս
Երբ կը վհատիս, երբ կը հեռանաս...

Այս բանաստեղծության մշակման մասին «Հովիտ»-ում Ս. Հ.-ն, առանց ուսումնասիրելու հարցը և մանավանդ այն, որ Տերյանը շատ բաներ փոխել է՝ նկատի ունենալով «Սոնետ» վերնագրի դուրս գցելը, գրել է. ««Ես կը գամ, երբ [ 329 ] դու մենակ կը մնաս» պիեսը դարձյալ անհաջող է մշակված: ...Ինձ ցավ պատճառեց մանավանդ վերջին տողերի բացակայությունը.

Ես կը գամ երբ դու մենակ կը մնաս,
Երբ կը վհատիս, երբ կը հեռանաս...» (1912,№ 26, 8 հուլիսի)։

77 Գարնանամուտ (էջ 102)

«Մթնշաղի անուրջներ»֊ում տպագրվել է «Գարուն» վերնագրով։

1 Քնքույշ ծաղկունանց հրեղեն խաղով
9 Ահա ես կրկին զվարթ ու ջահել
14 Զուգել ես հոգուս դաշտերը տրտում

ԳԻՇԵՐ ԵՎ ՀՈԻՇԵՐ

Պ. Մակինցյանը գրում է. «Գիշեր և հուշերը», ինչպես երևում է 8-րդ ոտանավորի (խոսքը «Անվերջ գիշերի մռայլ վիհերում» տողով սկսվող բանաստեղծության մասին է, որ «Հուշարար»-ում դրված է «Սարսափի գիշերներից» խորագրի տակ — Վ. Պ.) ծանոթությունից, պոետը մտադիր է եղել անվանել «Սարսափի գիշերներից» («Երկերի ժողովածու», 2-րդ հատոր, էջ 113)։ Մեզ այս կարծիքը թվում է միակողմանի։ Շարքի համար նախատեսած տարբեր խորագրերից («Հսկումի Գիշեր», «Գիշեր և հուշեր», «Սարսափի գիշերներ», «Տանջանքի գիշեր») Տերյանը կանգ է առել «Գիշեր և հուշեր»-ի վրա։

Ձեռագրում գրված է «Հսկումի գիշեր» ու ընդգծված (իբրև շարքի խորագիր),ապա վերևը մատիտով ավելացված է. «Գիշեր և հուշեր» ու ընդգծված։ Տերյանը շարքը տպագրության է տվել այդ խորագրով։

Շարքի «Свой подвиг ты свершила прежде тела, Безумная душа!» բնաբանը վերցված է Ե. Բորատինսկու «На что вы, дни!» բառերով սկսվող բանաստեղծությունից:

Երբ չի նշվում բանաստեղծության առաջին հրատարակության տեղը, ուրեմն առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում։

1 Ճամփաբաժան (էջ 105)

Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1908, № 32 (7 դեկտեմբերի) «Մոլորում» վերնագրով: Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։

3 և 15 Մեկ-մեկ մարում են փարոսներն աղոտ
4 Եվ մութն է կրկին իր ցանցը փռում...
5 Անցած օրերը շարքերով դալուկ
6 Շողում են դեմըս ու անհետանում.
8 Ողջը երազ է, ողջը հանելուկ...
11 Ես՝ մութ հարցերի լաբյուրինթոսում —
14 ճանապարհների բաժանումի մոտ.—
16 Խավարն է նորից իր ցանցը փռում..․

[ 330 ] 2 Մոռացված ուղի (էջ 106)

Աոաջին անգամ տպագրվել է «Գարուն»-ի 1-ին գրքում (էջ 192 —193)։
Կ. Միքայելյանի արխիվում (գործ N 665), առանց վերնագրի, «Մոռացված
ուղի» խորագրի տակ, պահվում է այս բանաստեղծության մի ինքնագիրը

.

«Գարուն»֊ում.
14 Ու փարում նրան, փայփայում նրան.—

4 Փողոցի երգը (էջ 109)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», N 3 (1909, էջ 63) առանց վերնագրի,
«Աշնան երգեր»-ից խորագրի տակ։
3 Այդ տխուր երգը վաղուց եմ լսել
4 Կարծես ես ինքս եմ այդ երգը հյուսել,
5 Կարծես ես ինքս եմ լալիս այդ երգում,
6 Ու կարոտս քո ստվերն է գրկում..

.

7 Ինքնօրորում (էջ 112)

Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1911, N 204 (1Տ սեպտեմբերի),
առանց վերնագրի։

1 Գիշեր է արդեն: Լռել են բոլոր
5 Հանգչում է ճամբորդն անտուն ու մոլոր
10 Արցունքդ վերջին հեկեկա', թափի՛ր
11 Երազ, երգ և սեր — օրոր ու օրոր.

1910-ի դեկտեմբերին Տերյանն այս բանաստեղծությունը (առանց վերնագրի)
«Գարուն»-ի հետ ուղարկել է Ռ. Մելիքյանին (տե՛ս «Գարուն» բանաստեղծության
ծանոթագրությունը) «Սա էլ»,— գրել է նա,— նորերից մեկը (այսինքն շատ
էչ նոր չէ, բայց անտիպ է) — եթե հարմար լինի օգտվիր»։

Այդ ինքնագրում.

7 Խմբերն աստղերի երգում են օրոր`
9 Լաց վերջին անգամ սիրտ իմ վշտակիր
10 Արցունքըդ րոլոր հեկեկա' թափիր

(ԳԱԹ, Ռ. Մելիքյանի արխիվ, գործ M 1138)։

8 «Անվերջ գիշերի մռայլ վիհերում (էջ 113)

Առաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1909, N 11 (24 հունվարի,
էջ 156—157) «Սարսափի գիշերներ»-ից խորագրի տակ։ Բանաստեղծության տակ
նշված է գրելու տեղը՝ Մոսկվա.

1 Անանց գիշերի մոայլ վիհերում, [ 331 ] 5 Գիշերն է փռել խոհերը մութ

9 Հողմն է հեկեկում մռայլ վիհերում...

12 Ո՞վ է իմ սիրո ճըրագը մարել...

9 Վերջալուսին (էջ 114)

Ինքնագիրը առանց վերնագրի է։

12 Օտարուհուն (էջ 117)

4-րդ և 16-րդ տողերի «հեռուն»-ի փոխարեն ինքնագրում կա նաև «հոգուն».

Նետեցիր քո նետերն իմ հոգուն

17 Մահ (էջ 122)

Ինքնագիրը մատիտով վերնագրված է «Տանջանքի գիշեր», ապա ջնջված է և մատիտով գրված «Մահ»։

18 Հայրենիքում (էջ 123)

Ձեռագրում գրված է «Ստ. Մամիկոնյանին»։ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում տպագրված է առանց «Ստ. Մամիկոնյանին»-ի։

Երկերի Բեյրութի հրատարակության մեջ այս բանաստեղծությունը տպագրված է երկու անգամ՝ իբրև տարբեր բանաստեղծություններ՝ 43-րդ էջում «Հայրենիքում» վերնագրով, 88-րդ էջում առանց վերնագրի։ Ընդ որում 88-րդ էջում բաց են թողնված երրորդ և չորրորդ տները։

Ինքնագրում.

Եվ ցավով է լի իմ ուղին մոլոր... 

20 Հանդիպում (էջ 125)

Ինքնագրում.

4 Մեր լավ հույսերից անանց վհատում...

11 Քեզ ինչ խոսքերով սփոփեմ հիմա

21 Անդարձություն (էջ 126)

Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1911, № 15 (23 հունվարի)։

10 («Ինչ կարիք իզուր տանջվել և տանջել»!)

12 Ու մենք չուզեցինք մեկ մեկու կանչել։

13 Տարիներն անցան ու հին օրերին

14 Նայում եմ ահա ես սառը սրտով.

15 Եվ որպես գերին՝ հնազանդ բեռին —

17 Ոչ մի հուզումի սիրտըս չեմ տալիս.

18 Եվ եթե հանկարծ խոսքերըդ հնչեն, [ 332 ] Կ. Միքայելյանի արխիվում (գործ № 665) առանց վերնագրի, «Մոռացված ուղի» խորագրի տակ, պահվում է այս բանաստեղծության մի ինքնագիրը (ուղարկված էր «Գարուն»-ի 1-ին գրքի համար, բայց չտպագրվեց)։

Այդ ինքնագրում.

2 Դեռ չի ջնջել քո գծերը գունատ,

5 Սառը տխրությամբ նայում եմ հեռվում

15 եվ որպես բեռին հնազանդ գերին

16 Դարձել է հոգիս հեզ և անվրդով։

20 Քեզ ի՞նչպես կանչեմ... Ես այն չեմ, այն չեմ!...

10, 12, 13, 17, 18 Ինչպես «Հորիզոն»-ում։

22 Տխուր երգ (էջ 127)

Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1909, № 41, (11 հոկտեմբերի) առանց վերնագրի, ապա՝ «Գեղարվեստ» № 3 (1909, էջ 63) «Աշնան երգերից» խորագրի տակ։ «Լրաբեր»-ում բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։

«Լրաբեր»-ու․

3 և 19 տրտմությունն է երգում

25 «Մարել ես արդեն, մեռել ես հավետ» (էջ 130)

Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1909, № 2 (6 հունվարի) «Սարսափի գիշերներ»-ից վերնագրով։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատոր է մուծվել արմատական վերամշակումից հետո.

«Լրաբերս»-ում.

3 Գիշերն է գրկել հոգիս ալեկոծ

4 Եվ դեպի Արփին չըկա արահետ։

5 Անուրջ-օրերի ցնորական ե՛րգ,

6 Դու վաղ ես լռել իմ մեռած հոգում.—

8 Սոսկումի օվկիա՛ն... Եվ չկա եզերք...

9 Փռվել է ճնշող խավարը վրաս,

10 Գրկել է հոգիս Գիշերը անափ,

11 Լցրել է սիրտս տրտունջ ու տագնապ.

12 Կյանքը սարսափ է... Եվ չկա երազ...

26 «Մեղքի մթին քարայրից» (էջ 131)

Ինքնագիրը մատիտով վերնագրված է «Տանջանքի գիշեր» և ապա ջնջված։ [ 333 ] 32 Հաչեր (էջ 137)

«ԲանաստեղծությունՆեր»-ի 5-ին հատորի ձեռագրում դրված է «Ուշացած
սեր»-ը և ապա այս բանաստեղծությունը:

Ինքնագրում.

10 Լույս երեսը մի ցնորք աղջկա

33 Ուշացած սեր (էջ 138)

Աոաջին անգամ տպագրվեյ է «Հորիզոն», 1911, N 210 (25 սեպտեմբեր)
«Ձմրան երգ» վերնագրով՝ առանց ստորագրության։
9 Թող հավիտյան հեռանա
10 Թող մոռանա առհավետ
14 Հեկեկում է ու երգում.
17 Գերեզմանս հեռավոր

37 «Դու գալիս ես մութ գիշերապահին (Էջ 142)
Ինքնագիրը վերնագրված է «Մեղսալի գիշեր»։

38 Իմ երգերին (էջ 143)

«Մարոց անտարբեր երկիրը», «ցուրտ աշխարհը» բուրժուական իրականությունն է։ Գ. Լևոնյանին գրած մի նամակում Տերյանը բողոքում է, որ արվեստը
մեզ մոտ մատնված է «բիրտ-կոպիտ արհամարհանքի և անտարբեր զոհաբեբումի»։ Այս տրամադրություններն են, որ բանաստեղծական ձև են ստացել «Իմ
երգերին»-ի մեջ։

40 ք^աիւիծ (էջ 145)

Ինքնագրում.
23 Կարոտ է իմ սիրտը քո անույշ
24 Գգվանքին, իմ սիրած...

ՈՍԿԻ ՀԵՔԻԱԹ



Տերյանի ձեռագրերում և «Բանաստեղծոլթյուններ»-ի 1-ին հատորում «Ոսկի
հեքիաթ» է, մի շարք հրատարակություններում՝ «ոսկե», որ իհարկե, սխալ է։
«И новый мир увидел я!» բնաբանը վերցված է Ֆ. Տյուտչևի «Сей день,
я помню, для моня» տողով սկսվող բանաստեղծությունից։
Ձեռագիրն ունի նաև այլ բնաբան (իբրև առաջին բնաբան), վերցված Լերմոնտովի «Русская Меладая» բանաստեղծությունից.

В уме своем я создал мир иной
И образов иных существованье;

[ 334 ]

Տպագրության տալով իր «ԲանաստԼղծություններ»֊ի 1-ին հատորը, Տերյանը
հանել է այդ բնաբանը և այն վերականգնելու փորձերը իրավացի չեն:

Երբ չի նշվում բանաստեղծության առաջին հրատարակության տեղը, ուրեմն
աոաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում:

1 Հատված (էջ 149)

Աոաջին անգամ տպագրվել է «Գարուն»֊ի 2-րդ գրքում (էջ 190—193)։

Որոշ վերամշակումից հետո մուծվել է «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը»
«Գարուն»֊ի այդ նույն գրքում «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ տպագրվել
է երկու բանաստեղծություն («Արծաթաշող առուն առվին», «Դու խոսում ես
բայց կարծես»)։ Ուրեմն «Հատված»-ը սկզբում չի մտել «Ոսկի հեքիաթ» շարքը.
այն հետո է («Բանաստեղծություններ», 1-ին հատոր) մուծված այդտեղ։

«Գարուն»-ում.
17 Լուսեղեն ու սուրբ սիրո երազը
25 Ոչ հարստության ու մեծության բեռ,
49 Եվ ոչ մի հեռվում լույս չէի փնտրում...
52 Ես ընկած էի անզոր ու մոլար
53 Ու հավետ մենակ, և անդարձ մենակ
76 Եվ խավարն անհուն գգվանքով թեթև
77 Ծավալվեց շուրջը և փռվեց վրաս.
78 Ու կյանքըս բոլոր մի երկարատև
80 Մանկական մի երգ հեռու օրերում,
81 Նրբին մի համբույր, որ չունի անուն,
84 Կարծես մի վերին ու նուրբ հրաշքով
86 Եվ թեթև թվաց կյանքս երկրային,
98 Անսուտ խնդության ոսկե երազում...
105 ճիչ հանեցի ես սիրով խնդագին,
110 Հավիտենությա՜ն, հավիտենությա՜ն...

«Երկերի ժողռվածու»-ի 2-րդ հատորում (էջ 47—50) սկսած 45-րդ տողից
խառնված է տողերի համարակալումը, բաց է թողնված 75-րգ տողը («Անդա՛րձ
աշխարհում), իսկ 70-րդ տողի «հեկեկանքը մու»-ը (Հեկեկանքը մոր նուրբ կարեկցության) դարձել է «հեկեկանքը մեր» «Գր. գոհարներ»-ում (էջ 598—601)
բանաստեղծությ ունն ավելի է աղավաղված' բաց է թողնված 13-րդ տողը («Մեր-
ժեցի ընդմիշտ, մատնեցի մահին»), 16-րդ տողի «իմ»-ը դարձել է «ինձ» և 83-րդ
տողի «խնդությունս» (Ինձ ահեղ թվաց խնդությունս նոր) բառի փոխարեն վերականգնված է ձեռագրի «տխրությունս» բառը։

4 Գիշերամուտ (էջ 155)

Ինքնագիրը առանց վերնագրի է, առանց վերնագրի է նաև Կ. Միքայելյանի
արխիվում պահվող ինքնագիրը (գործ № 665)։

[ 335 ] Առաջին անգամ տպագրվել է «Գարուն»-ի 1-ին գրքում (էջ 189) առանց վերնագրի, «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ։

«Գարուն»֊ում.

6 Ցուրտ հայելու մեջ սուզվեցին նոքա.

6 Գարնան երեկո (էջ 157)

Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1908, N 22 (21 սեպտեմբերի) «Գիշեր» վերնագրով։ Այնքան շատ են տեքստային տարբերությունները, որ բերում ենք «Լրաբեր»-ում տպագրվածը լրիվ.

Անհուն երկնքի կապույտ դաշտերում
Մի տխուր թռչուն իր քնքույշ — բարակ
Թևերն է փռում —
Եվ մեկը — անտես — շարժումով արագ
Արծաթ է մաղում, ալմաս է ցրում
Թովիչ խավարում...
Հնչում են իմ մեջ անբարբառ երգեր
Դողում են շուրջըս անխոս — դյութական.
ինչ որ նուրբ ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական
Եվ սիրո համար էլ չկան խոսքեր,
էլ չըկան խոսքեր...

9 «Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում» (էջ 160)

Առաջին անգամ տպագրվել է «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուում (էջ 122) «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ։

8 Որ չասիր և անցար։

9 Մեն-մենակ ես սիրում եմ նստել

10 «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին» (էջ 161)

Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1910, N 289 (26 դեկտեմբերի) «Ոսկի հեքիաթ» գրքից» խորագրի տակ։

9 Հեռավոր երկրի պես դյութական է հոգիդ

10 Քնքուշ են խոսքերդ, ժպիտներդ աղջկա,

12 Հըմայուն, որպես այն, որ չը կա՛, որ չը կա՛...

11 «Ես չեմ հիշում՝ ե՞րթ և ո՞ւր» (էջ 162)

Ինքնագրում կա նաև 9-րդ տող՝ Սակայն սիրտս հավատա... Երևի Տերյանը ցանկացել է շարունակել, բայց հետո, զգալով, որ բանաստեղծությունը ավարտված է, հրաժարվել է այդ մտքից և 9֊րդ տողն էլ ջնջել է։ [ 336 ] 12 «Անտրտնջություն» (էջ 163)

Առաջին անգամ տպագրվել է «Գարուն»-ի 2-րդ գրքում (էջ 194 — 195) առանց վերնագրի, «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ:

7 Կույս ամպերը ճերմակ ու մերկ,

8 Աստղերն անուշ — հե՜զ ու նա՜զ...

14 Հեքիաթ եղիր ու երազ.

14 Արշալույս (էջ 165)

Առաջին անգամ տպագրվել է «Նոր խոսք», 1912, № 5 — 6 (8 ապրիլի, էջ 161)։

4 Արշալույսն էր ժպտում հաշտ,

5 Բոցավառված նոր բոցով...

13 Հեռացա ես խնդագին.—

15 Ձե՛րն եմ, ձե՛րն եմ ես կրկին...

16 «Մեղմիվ փովեց քնքուշ մութ» (էջ 167)

Առաջին անգամ տպագրվել է «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուում (էջ 121) «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ:

8 Մոռացումն են օրորում:

15 Ոսկե հեքիաթ ո՞վ պատմեց

18 «Գարնան լուսե ամպի նըման» (էջ 169)

Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1911, № 1 (1 հունվարի) «Ոսկի հեքիաթ» գրքից» խորագրի տաեկ:

1 Արևավառ ամպի նըման

3 Դու նետել ես քո դյութական

4 Ժըպիտն իմ հոգուն

6 Մռայլ աշխարհում

7 Բացել ես դու մի այլ կյանքի

8 Լուսեղեն հեռուն.

10 Իմ մեռած հոգում.—

19 «Դու խոսում ես, բայց կարծես» (էջ 170)

Առաջին անգամ տպագրվել է «Գարուն»-ի 2-րդ գրքում (էջ 195—196) «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ:

3 Այնպես նուրբ ես, այնպես հեզ,

4 Այնպես մեղմ ես ինձ գրկում.—

8 Գարնա՛ն, գարնա՛ն մտորմունք:

16 Հավերժական մշուշում։ [ 337 ]

20 Եվ վիշտ, և սեր, և հեքիաթ...
21 Գիշե՜ր... լուսնյա՜կ... լռություն...

20 Դարնան քաղաքում (էջ 172)

Առաջին անգամ տպագրվել է «Նոր կյանք», 1912, № 3 — 4 (19 փետրվարի, էջ 103—104) «Գարնանային» վերնագրով:

1 Լցված է փողոցն աղմուկ ու շարժում,
3 Փայլում են տներն արևի փայլում,
10 Ցնցոտիները-թփերի վրա,
13 Ժպտուն աղջիկներ թիթեռների պես,
22 Օրհնությո՜ւն քեզ կյանք անուշ ու անհուն:

21 «Դու չքացել ես» (էջ 173)

Առաջին անգամ տպագրվել է «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուում (էջ 123) «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ։

24 Փողոցում (էշ 176)

Ինքնագրում.
5 Երգեցի ինքըս ինձ և քնքույշ
7 Պատկերըդ և անունըդ անուշ
16 Լուսեղեն խնդությամբ հըմայում...

27 «Մռայլ գիշերն է լռում» (էջ 179)

Առաջին անգամ տպագրվել է «Գարուն»-ի 1-ին գրքում (էջ 191) առանց վերնագրի, «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ։

9 Սիրալիր կըհայտնվես,
18 Եվ կըմնամ միայնակ.

28 Սև շուշան (էջ 181)

Առաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1908, № 8 (23 նոյեմբերի, էջ 113)։ Рանաստեղծությունը նվիրված է «Ս»-ինւ

1 Որոնումի մութերում
3 Ինձ ողջունեց քո հեռուն
4 Երազ-ծաղիկ, սև շուշան!
6 Եվ հայացքդ տխրագին,
7 Վհատության սևերում
10 Տրտմությունը քո անխոս,
12 Արշալուսող սև փարոս!
13 Մոլորվածի մութերում

14 Ես գտա մի քաղցր ժամ...

15 Ինձ կանչում է քո հեռուն

Նույն ժամանակ, քիչ ավելի մշակված տարբերակը, «Սև ծաղիկ վերնագրով, տպագրվել է «Լրաբեր», 1908, № 31 (30 նոյեմբերի)։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։


1 Որոնումի խավարում, 7 և 15 Ինչպես «Հուշարար»-ում։ 13 Մոլորումի գիշերում 14 Ինձ կաշկանդեց մի նշան.


29 «Անդարձ աշխարհի վարդագույն միգում» (էջ 182) Առաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1909, № 10 (18 հունվարի, էջ 142) «Մթնշաղի անուրջներ»– ից խորագրի տակ։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։ Հետագայում, իր «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը տպագրության պատրաստելով, այս գործը գրել է «Գիշեր և հուշեր» շարքում։


«Հուշարար»-ում.


6 Եվ որոնումի արտուղիներում, 8 Ժպտաց լուսավառ գեմքըդ երերուն, 11Դժգույն օրերիս տխուր երգերում 12 Վառվում է ահա քո դեմքը պայծառ 13 Քո տրտմությունն է սիրտըս դեգերում 14 Եվ գիշեր-կյանքիս խավարում անծայր 15 Ցոլում է ընդմիշտ քո դեմքը պայծառ...


31 «Չկա ոչինչ, որ այնքան» (էջ 184)

Ինքնագրում.

34 Տխրությունը դյութական...

34 Մահ-ցնորք (էջ 187)

Ինքնագիրը առանց վերնագրի է։

35 Ձմռան գիշեր (էջ 188)

Ինքնագիրը վերնագրված է «Ձմեռվա գիշեր»։ Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1911, № 18 (27 հունվար) «Ձմրան գիշեր» վերնագրով։

13 Մաքուր է իմ հոգին և հիմա 15 Ընդունում եմ սիրով կյանք անմահ 17 Անչար է իմ հոգին և հանգիստ[ 339 ] 38 «ես նստում եմ մենակ, մեն-մենակ» (էջ 191)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 3 (1909, էջ 63) «Աշնան.
երգերից» խորագրի տակ։

3 Այս կյանքի աշխարհում դժնդակ,
5 Ես գիտեմ դյութական մի երկիր,
6 Ես գիտեմ լուսազարդ մի հովիտ,
9 Ես գիտեմ մի չքնաղ առասպել,
11 Օ, ինչ քաղցր և սուտով միշտ արբել,

41 Խորհրդավոր սեր (էջ 194)

Առաջին անգամ տպագրվել է «Գարուն»֊ի 1֊ին գրքում (էջ 190) առանց վերնագրի, «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ։

16 Ու ինձ հետ երազում ու լացում։

42 «Դուրսը ցուրտ է հիմա» (էջ 195)
Ինքնագրում.

10 Այս հուրը մեղմարոց.
Կա նաև մի տուն՝ վրան գիծ քաշած․
Չի փայլում ոչ մի լույս
Գիշերում ալեկոծ
Ես ունեմ ուղեցույց
Հեռավոր մի փարոս։

44 Իմ ցնորքին (էջ 199)
Առաջին անգամ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում տպագրվելուց հետո «Գեղարվեսս»֊ի № 7-ում (1921, էջ 95) «Ոսկի հեքիաթ» գրքից» խորագրի տակ տպագրվել է մի քանի փոփոխություններով։

«Գեղարվեստ» - ում.

1 և 17 Անե՛յլա ոչ ոք դեռ չի համբուրել
3 Ո՜վ է քո անուշ աչերը վառել
6 Դու հայտնվում ես արշալույսի պես.
8 Ու պաշտում է քե՛զ։
11 Թող նա իմ սիրտը հավիտյան խոցե
12 Եվ չը երերա։
19 Ո՞վ է քո ոսկե ժպիտը վառել

«Իմ ցնորքին» բանաստեղծությունը «Երկերի ժողովածու»-ի 2-րդ հատորում (էջ 117) այնպես է ծանոթագրված («« Գեղարվեստ» 1921 թ., № 7 «Ոսկի հեքիաթ» գրքից» խորագրի տակ»), որ ընթերցողին կարող է թվալ առաջին անգամ է։

[ 340 ] հրատարակվում և ոչ թե մինչև այդ տպագրված է «Բանաստեղծություններ»֊ի 1֊ին

հատորում է: Մի քանի տողերի մեղ եղած փոփոխությունները այն չեն դարձնում «ուրիշ», «այլ» բանաստեղծություն և ոչ էլ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում տպագրվածը՝ «սկզբնական տարբերակ», ինչպես կարծել են հետագայում և լրիվ տեքստը դրել ծանոթագրություններում։

Տերյանը չէր կարող 1912-ին հրատարակված ժողովածուից վերցնել «Իմ ցնորքին»-ը, մի քանի տող փոխել և տալ «Գեղարվեստ»֊ին տպագրության։ Ամենայն հավանականությամբ «Իմ ցնորքին»֊ի մի ինքնագիր, «Դողում է մարմինըդ կիսաբաց»-ի հետ, նա մինչև այդ է ուղարկած եղել «Գեղարվեստ»-ին։ Ինչ֊ինչ պատճառներով հետաձգելով «Իմ ցնորքին»-ի տպագրությունը, խմբագիրը 1921-ին, Տերյանի մահվանից մի տարի անց, հրատարակել է, մոռանալով, որ այն տպագրվել է 1912-ի ժողովածուում։ Այս և այլ փաստեր անհավանական են դարձնում մեր մշակույթի մեծավաստակ գործիչ Գ. Լևոնյանի հուշի կարգով ասածը, թե այդ բանաստեղծության ձեռագիրը ևս Տերյանը իրեն է հանձնել կյանքի վերջին շրջանում։ Դժբախտաբար Լևոնյանի հուշերի մեջ շատ են անճշտությունները (թե Տերյանը 1909-ին եղել է Կովկասում, 1912-ին սովորել է Պետերբուրգի համալսարանում և սկսել է թարգմանել «Ընձենավոր»-ը, բուժման նպատակով Կովկաս է եկել «1918-ին... թե՞ 1919-ին», եղել է «Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի հայկական գործերի վարիչը», «Պանթեոն»-ը հիմնադրվել է 1910-ին և այլն)։ Տերյանը «Գեղարվեստ»-ին աշխատակցել է նրա հիմնադրման օրից մինչև վերջին համարը և Լևոնյանը կարող էր տասնամյակներ հետո լավ չհիշել, թե ո՛ր բանաստեղծության ձեռագիրը ե՛րբ է ստացել։

45 Հայտնություն (էջ 200)
Առաջին անգամ տպագրվել է «Նոր կյանք», 1912, .V 3—4 (19 փետրվարի,
էջ 104), առանց վերնագրի։
7 Խավար կյանքըս այրեցիր
10 Սիրտըս թույլ էր ու տրխուր.—

46 Առավոտ (էջ 201)
Ինքնագրում.
4 Սիրտըս գինով է մի նոր երազով...
5 Ելնել ճանապարհ, անհոգ հեռանալ
G Զվարթ ու թեթև թափառել ազատ

49 «Դու կըգաս ու կրկին հեքիաթով կըդյութես» (էջ 205)
Այս բանաստեղծության ձեռագրի վրա գրված է «առաջ» — այ

սինքն բերել առաջ, իսկ «Արևածագ» բանաստեղծության վրա՝ «հետո» — այսինքն տանել ետ։ Բանաստեղծը այդպես է արել «Ոսկի հեքիաթ» շարքը «Արևածագ»-ով փակելու համար։ [ 341 ] 50 Արևածագ (էջ 206)

Առաջին անգամ տպագրվել է «Նոր խոսք», 1912, № 3—4 (20 հունվարի, էջ 81), առանց վերնագրի:

Ինքնագրում.
4 Այնտեղ մութ է դեռ անթափանց ու լռին:
7 Եվ կըզարթնեն դաշտերը մութ ու հանգիստ
8 Աշխարհն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
11 Կըլսեմ ես նորից աղմուկ ու շառաչ

ՎԵՐԱԴԱՐՁ

Առաջին անգամ շարքը տպագրվել է «Գարուն»-ի 1-ին գրքում (էջ 194 —196)։

Մի քանի ուսումնասիրություններում և հոդվածներում, որպեսզի այս բանաստեղծությունները կապեն հեղափոխական վերելքի շրջանի (հին պարբերացմամբ 1912 թ. սկսած), նույնիսկ Լենայի դեպքերի հետ՝ ասել են, թե շարքը գրված է 1912 թ․։

«Վերադարձ»-ը Տերյանի տրամադրությունների և համոզումների մեջ կատարված էական բեկման արտահայտություն է։ Առարկելով նրանց, որոնք Տերյանի երգերը «մոնոտոն» (ուրեմն և ձանձրալի) էին համարում, Թումանյանը 1913 թ. ասել է. «․․․Ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ, ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում (խոսքը «Վերադարձ»֊ի մասին է — Վ. Պ.) նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում» (Երկերի ժողովածու, 4-րդ հատոր, Երևան, 1951, էջ 454)։

1 «Մենության խավար զնդանից կրկին» (էջ 209)
 «Գարուն»-ում.
4 Ու նոր հուզումով այրեց իմ հոգին։
8 Ու նոր երգեր են հնչում իմ հոգում։

2 «Միշտ նույն խոհերի շշուկին հլու» (էջ 210)

Տերյանի արխիվում (գործ № 324) մի կտոր թղթի վրա գրված են մի քանի տողեր, որ, թվում է, «Վերադարձ»-ից են.

Ես լուռ կըսպասեմ այն ահեղ ժամին
Արթուն կըմնամ
Եվ երբ լուսածագ ավետող քամին
Անտառում դողա

[ 342 ]

Եվ երբ սարերի կատարները սև
Արծաթը շողա
Դուք դեռ մշուշում քնած կլինեք
Սիրտս կճչա վսեմ հուզումից
Ես Ձեզ մոտ կգամ — որ զվարթ ճչամ
— Եղբայրներ ելե՛ք...

ՈՍԿԵ ՇՂԹԱ

Այս խորագիրը պայմանական-տրադիցիոն է: Մակինցյանը գրում է. «Այս վերնագիրը պոետի թղթերում գոյություն չունի։ Սակայն իր զրույցներում նա հաճախ հիշատակում էր հենց այդ վերնագիրը։ Անգամ մտադիր էր իր նոր գրքի շապիկը նկարազարդել փշերով հյուսված ոսկե շղթայով։ Նկատի առնելով, որ այս խորագրի տակ ամփոփված բանաստեղծությունները պոետի «ոսկեշղթա հուշերը, գիշերն ու փշերն» են, մենք հնարավոր համարեցինք միացնել նրանց «Ոսկե շղթա» խորագրի տակ» («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 271)։ Եվ իբրև «ոսկեշղթա հուշեր, գիշեր ու փշեր» հավաքված են ու «միացված» 68 բանաստեղծություն։ Տերյանը իր ձեռքով կազմած «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորում իբրև մի շարք' «Հ. II Բ», միացրել է ոչ թե այդ 68 բանաստեղծությունը, այլ դրանցից 17-ը, ապա ավելացրել է 4-ը՝ երեքը Մակինցյանի կազմած միացրած «Երկիր Նաիրի» շարքից, մեկը «Վերջին դաշնակ»-ից (նույնպես Մակինցյանի կազմած)։ Մենք այդ 21 բանաստեղծության համար հարմար գտանք պահել պայմանական-տրագիցիոն «Ոսկե շղթա» խորագիրը: Մնացած 51 բանաստեղծությունը դնում ենք իրենց տեղերում է հարգելով հեղինակի կամքը։ Որ սխալ է այդպիսի շարքի կազմում ֊«միացումը» ցույց է տալիս նաև «Մթնշաղի անուրջներ» շարքի «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում» բանաստեղծության մուծելը «Ոսկե շղթա» շարքը՝ «Սուսաննային» վերնագրով (մանրամասն տե՛ս «Մթնշաղի անուրջներ» շարքի այդ բանաստեղծության ծանոթագրությունը),

1 «Ծաղկել է նորից իմ այգին» (էջ 215)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 52):

2 «Որքան սայրեր, սայրեր» (էջ 216)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 53), Ինքնագրում (Հ.|| Բ) 11-րդ և 12-րդ տողերի միջև կա մի տող (Որքան գգվանք֊կրակ), որը «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորից սխալմամբ դուրս է մնացել և երկու ութնյակից կազմված բանաստեղծությունը դարձել է 15 տող: Սխալը մեխանիկորեն անցել է մյուս հրատարակությունները։ [ 343 ] 3 «Քեզ հետ եմ կրկին. իջնում է անդորր» (էջ 217)

Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 3-րդ Հատորի «Երկիր Նաիրի» շարքում (էջ 93)։

4 Գազել (էջ 218) Աոաջին անգամ տպագրվել է «Կարմիր դրոշակ», 1919, № 2 (25 մայիսի) Ստ. Շահումյանին նվիրված հատուկ համարում՝ «Գազել» վերնագրով և «Նվիրվում է անմոռաց Ստեփան Շահումյանի անմահ հիշատակին» ընծայականով։ Ապա նույն վերնագրով տպագրվեց «Կարմիր բանվոր» (1919, № 18, 21 սեպտեմբերի) Ա «Կոմունիստ» (Երևան, 1921, № 26, 7 հունվարի) թերթերում և «Սիրտդ որպես» վերնագրով՝ «Գր. գոհարներ»-ում (էջ 546)։

«Երկերի Ժողովածու»֊ի 3-րդ հատորում (էջ 101) բանաստեղծությունը վերնագրված էր «Գազել խնդության» (Նվիրում եմ անմոռաց Ստեփան Շահումյանի անմահ հիշատակին) և մուծված «Երկիր Նաիրի» շարքը (Տերյանը ինքը չի դրել այդ շարքում)։ Մեզ չի հաջողվել պարզել, թե որտեղից է վերցված վերնագրի «խնդություն» բառը, հաստատ է, որ առանց ինքնագրի կազմողը չէր կարող ավելացնել այդ բառը։

«Գազել»-ը չի գրված Շահումյանի սպանության լուրը ստանալու ժամանակ և այդ առիթով, այն գրված է դրանից առաջ։ Նրբանկատ բանաստեղծը, զգալով մեռած մարդու հիշատակին նվիրված բանաստեղծության համար «խնդության» բառի անհարկի լինելը, հավանորեն այն ջնջել է, համենայն դեպս Տերյանի կենդանության օրոք այդ բանաստեղծությունը երկու անգամ տպագրվել է «Գազել» վերնագրով, դա է հեղինակի կամքը և պետք չէ վերականգնել «խնդություն» բառը։

Տերյանի պես մեծ ու նրբաճաշակ արվեստագետը չէր կարող մեռած մարդու մասին գրել խնդության գազել և նրան դիմելով ասել՝ «սիրտդ պահիր վառ», «սերըդ... պահիր վառ» և մանավանդ՝ «եղիր խնդուն», թյուրիմացության հիմքը թերևս նաև բանաստեղծության դիմումի ձևն է («եղիր խնդուն», «պահիր վառ»): Ճշմարտությունն այն է, որ պոետը ինքն իրեն է դիմում։ Այդ աներկբայելի կդառնա, եթե ուսումնասիրենք «Գազելի»֊ի «նախագիծ»-տարբերակը, որ, ինչպես նշում է Մակինցյանը, Տերյանը «հաղորդել է իր նամակներից մեկում»։

Սի՝րտ իմ, քո երգը — աղոթք է միշտ,
Սուր է քո սերը — հուր է և վիշտ։

Ամբողջ աշխարհը պիտի գրկես,
Անանց այրվես ու հավետ երգես։

Սի՛րտ անամոք իմ, սիրտ իմ նժդեհ,
Ընդունի՛ր խոնարհ վիճակըդ վեհ։

Մահու դաշույն է հուրը սիրո,
Սերը՝ խարույկ է, սերը՝ միշտ զոհ...

[ 344 ] Մշակման ժամանակ Տերյանը շատ է «վերակառուցվել»՝ հեռացել է սևագիրնախագծից, այնտեղից դուրս է մղել «աղոթքն» ու «վիշտը» և այնքան բան փոխել, որ թվում է, թե դրանք տարբեր բանաստեղծություններ են։ Բայց Տերյանի արվեստանոցին ծանոթներին այդ չի զարմացնում, ավելին՝ թվում է օրինաչափ:

Որոշակի է ամենակարևորը՝ «սիրտըդ»-ը նախագծի «սիրտ իմ»-ն է։ «Գազել»-ը պոետի դերի Տերյանի ըմբռնումն է բացահայտում, ինչպես ասենք Մ. Նալբանդյանի «Մանկության օրեր»-ը, Հ. Հովհաննիսյանի «Երկու ճանապարհ»-ը, Հ. Հակոբյանի «Ամբոխն իմ աշխարհ»-ը։ Տերյանը իրեն՝ բանաստեղծին է կոչ անում «դաժան մթնում» սիրտը իբրև կրակ վառ պահել և այն, որպես «արնանման դրոշ», պարզել «չար աշխարհի խավարի դեմ»։ Սա Տերյանի ստեղծագործության «Վերադարձ»-բեկման շրջանի հայտնի տողերի (վառել երգերը որպես դրոշակ ու մեռնել, որպես հերոսն է մեռնում) իմաստի նոր արտահայտությունն է։ «Երգերը դրոշակ» դարձնելուց ուղիղ ճանապարհ է անցնում դեպի Գորկու հետ մտերիմ կապերը և ապա՝ սիրտը որպես «արնանըման դրոշ» պարզելու ուխտը։ Այստեղից արդեն երևում են դեպի Հոկտեմբերը տանող ուղու սահմանասյուները։ Որքա՞ն հարազատ է այս գազելի «արնանըման դրոշ»-ը Հոկտեմբերին նվիրված երգի «արյունաբորբ ազատության դրոշ»-ին: Սակայն նվիրել՝ չի նշանակում նրա մասին գրել: Գրողները, գիտնականները երբեմն ամբողջ գրքեր են նվիրում առանձին անձնավորությունների, նշանավոր տարեդարձների։ Դա, իհարկե, չի նշանակում, թե այդ գրքերը հիշյալ անձնավորությունների կամ նշանավոր տարեդարձների մասին են։ Կարելի է այս կարգի փաստեր բերել հենց իրեն՝ Տերյանի ստեղծագործությունից («Քաղաք»-ը՝ նվիրված Ց. Խանզադյանին, «Աղբյուր»-ը՝ նվիրված Ալ. Ծատուրյանին, «Աղոթք»-ը՝ նվիրված հորը և այլն)։

«Գազել»-ը նվիրված է Շահումյանին, բայց նրա մասին չէ։ Ցնցված սիրելի մարդու ու մեծ հեղափոխականի մահվան լուրից, Տերյանը փորձել է նրա կերպարը վերարտադրել պոետական միջոցներով՝ բանաստեղծություն գրել Շահումյանի մասին: Պահպանված է այդ բանաստեղծության սևագիրը, որը, ուժեղ լինելով որպես հղացում, մնացել է անկատար։ Ահա Շահումյանի մասին բանաստեղծության սևագրություն-«նախագիծը».

Կանցնեն դարեր, դարեր երկար ու անթիվ,
Բայց քո անունը ազնիվ
Կըմնա հավետ կենդանի։
Եվ սերունդ՛ներ, որպես հին գինի,
Կարբեցընե ցնորքով անսանձ
Եվ կայրե, կայրե անանց...

Քո անունը, որպես ծածանվող դրոշ,
Անունդ կարմիր, հրե ապարոշ,
Կըտանի ամբոխն արբած,
Որպես սրբություն՝ — գլխաբա՜ց...

Ամբողջովին կլանված պետական-քաղաքական եռուն գործունեությմբ, Տերյանը ժամանակ չի ունեցել մշակել այս բանաստեղծությունը։ Սկսած 1917 [ 345 ] թվականից կյանքի հախուռն ընթացքն ու նոր հանրակարգի կառուցման ռոմանտիկան իրենց հորձանուտի մեջ էին առել լենինյան Գվարդիայի աննկուն զինվորին և հայկական գործերի կոմիսարի փոխանորդն ու Լենինի ստորագրած փաստաթղթերով դիվանագիտակ ու պետական կարևոր գործեր որոշող Տերյանը շատ քիչ ժամանակ ուներ գրական գործունեության համար։ Նախավերջին անգամ նա իր բանաստեղծությունները տպագրության է տվեք 1917 թվականին («Գեղարվեստ», 1917, N 6 «Գրական ֊գեղարվեստական ալմանախ», 1917, N 2,3 — 4: «Գործ», 1917, N — 6):

Շահումյանին նվիրված համարը չէր կարելի ուշացնել, իսկ նրա մասին գրած «Կանցնեն դարեր».ը տակավին պատրաստ չէր, չէր բավարարում նրբաճաշակ ու խստապահանջ արվեստագետին և, այդ բանաստեղծությունը պահելով իր թղթերում՝ վերամշակելու համար՝ Տերյանը Շահումյանին նվիրում է իր մինչ այդ գրած գործերից մեկը՝ « Գազե լ»-ը։

Այդ հաստատվում է նաև շատ հիմնավոր մի փաստով. «Հ. II Բ-ում» «Գազել»֊ը անվերնագիր է և չի նշված, թե նվիրված է Շահումյանին (վերնագիրը և ընծայականը հավանորեն գրվել են Շահումյանին նվիրված թերթի հատուկ համարի հրատարակության ժամանակ)։

«Գազել»-ը վերջին բանաստեղծությունն է, որ Տերյանը ինքն է տվել տպագրության:

Այսպիսով, Շահումյանի մասին Տերյանի գրած բանաստեղծությունը «Կանցնեն դարեր»-ն է։ «Գազել»-ը նվիրված է Շահումյանին և ոչ թե նրա մասին էլ Այդ բանաստեղծության վերնագիրը ոչ թե «Գազել խնդության» է, այլ «Գազել»։

Ինքնագրում.

4 Խինդդ տենդոտ, սերըդ վահան պահիր վառ։ 8 Սիրտրըդ բորբոք—Վարդըդ վառման պահիր վառ։ «Գազել»֊ի մասին հանգամանորեն տե՛ս մեր «Անհրաժեշտ ճշտում» հոդվածում («Գրական թերթ», 1959, № 36, 4 սեպտեմբերի)։

5 «Չունի և պարսից արքան» (էջ 219)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 49) «Տրիոլետներ» խորագրի տակ՝ իբրև 9-րդ տրիոլետներ։ Տերյանը մուծել է «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորի այս շարքը՝ իբրև ոչ տրիոլետ։ Աննա Հովհաննիսյանը մեզ հայտնել է, որ բանաստեղծությունը նվիրված է իր հորը՝ բանաստեղծ Հ. Հովհաննիսյանին։

6 «Քնքուշ դու, լուսե աղջիկ ես» (էջ 220)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, N 5 — 6 (Ա մաս. էջ 85) «Մի փոքրիկ աղջկա ալբոմի համար» վերնագրով.

1 Դու փոքրիկ, պայծառ աղջիկ ես, 2 Դու արտուտ, ոսկե թռչնակ ես.—

10 Մաքուր դու, ձյունե հասմիկ ես. [ 346 ]

7 «Հուր ես հագել հրեղենըդ» (էջ 221)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 4 (Ա մաս, էջ 70) «Տրիոլետներ» խորագրի տակ.

6 Հրկիզիր հոգիս, հրա՛կ,

8 «Նետում ես ոսկի նետերըդ» (էջ 222)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի մողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 43):

9 «Խոր են քո հուր աչքերը» (էջ 223)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 4 (Ա մաս, էջ 70) «Տրիոլետներ» խորագրի տակ։

4 Հուրըդ, քո հուր աչքերը

։

Անշուշտ «հուրըդ» բառը անհաջող է, որովհետև տրիոլետի 1-ին տողը պետք է կրկնվի 4-րդ և 7-րդ տողերում։ Մակինցյանը հաղորդում է (3-րդ հատոր, էջ 276—277), որ մի նամակում կան հետևյալ այլընթեռնումները.

1 և 7 Խոր են աչքերը քո հուր
5 Սուր են աչքերըդ տխուր

10 «Հրով արթնացած սիրտըս» (էջ 224)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 4 (Ա մաս, էջ 70) «Տրիոլետներ» խորագրի տակ։

11 «Այնպես օրորուն է քայլըդ» (էջ 225)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 4 (Ա մաս, էջ, 70) «Տրիոլետներ» խորագրի տակ:

2 և 8 Ամոթխած սերըդ՝ բորբոք.
6 Շըշուկըդ այնպես է շոգ,

12 «Դիր քո կնիքը սրտում իմ» (էջ 226)

Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 47) «Տրիոլետներ» խորագրի տակ:

13 «Չեմ տա երբեք անունըդ» (էջ 227)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի մողովածու»-ի 3-րդ սատորում (էջ 48) «Տրիոլետներ» խորագրի տակ։ Մակինցյանը հաղորդում է (3-րդ հատոր, էջ 276—277), որ մի նամակում կա այս տրիոլետի այլ տարբերակ. [ 347 ]

Չեմ տա անունըդ երբեք,
Սուր է անունըդ հնչուն
Մութ աշխարհի այս փոշում,
Չեմ տա անունըդ երբեք,
Սիրտըս մակույկ է անղեկ,
Սիրտըս մրրիկ է շաչուն,
Չեմ տա անունըդ երբեք,
Սուր է անունըդ հնչուն:


Անշուշտ սա նախնական մշակումներից է՝ տակավին ավարտված չէ, կան մեղանչումներ տրիոլետի ձևի դեմ:

14 «Տեսա երազ մի վառ» (էջ 228)

Առաջին անգամ տպագրվել է «Հայաստանի կոոպերացիա» 1920, № 21—22 (նոյեմբեր, էջ 905)։ Անփութության հետևանքով բաց է թողնված 9-րդ տողը (Երկու բաժակ տեսա):

Հայաստանի կոոպերացիա»-ում.

3 Վըրան փերուզ տեսա,

Պրպտումները մեզ հասցրին այս բանաստեղծության և հայկական միջնադարյան ժողովրդական «Պետրոս երազ էր տեսեր» երգի հարազատության խնդրին։

Պօղո՛ս, գիշերս յերազին՝
Փոքրիկ այգի մ’ եմ տեսեր.
Փոքրիկ այգուն ի միջին՝
Փոքրիկ հնձան մ՚ եմ տեսեր.
Փոքրիկ հնձանին յեզեր՝
Բարակ առուիկ մ’ եմ տեսեր.
Բարակ առուի յեզերին՝
Մեծ բարունակ մ՚ եմ տեսեր.
Մեծ բարունակին վերայ՝
Ոսկի խնծոր մ’ եմ տեսեր.
Ոսկի խնծորին վերայ՝
Խայտ աղանի մ’ եմ տեսեր։


Երազները, «ծաղկած այգին» ու «փոքրիկ այգին», «սոսի սուրբ ծառն» ու «մեծ բարունակը», «ոսկի խնծորն» ու «երկու գոհարը», «փոքրիկ հնձանն» ու «ոսկի գինին», «անգին հրեշտակն» ու «խայտ աղանին» հուշում են, որ մեկը մյուսի հղացման մեջ «անմեղ» չէ։ Իհարկե, Տերյանի «մշակածը» շատ է հեռու միջնադարյան տաղից: Տերյանը ոչ թե «մշակել» է ժողովրդական երգը, այլ նոր բանաստեղծություն է գրել, տերյանական բանաստեղծություն, որ, հիշեցնելով հանդերձ աղբյուրը, մնում է միանգամայն ինքնուրույն֊տերյանական։ [ 348 ]

15 «Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից» (էջ 229)

Աոաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ» N 6 (1917, էջ 155 —156)։
2 Ուղիներից հեռավոր, աղետներից նորանոր —
3 Ողջույն նորից ու նորից նոր խնդում ու նոր թախիծ
4 Եվ առավոտ անստվեր և գիշեր իմ սևավոր.
8 Վիճակված է քեզ շնչել—երգով խնդալ, երգով լալ.
9 Եվ խնդում է լացդ պարզ, ու խնդումդ լացի պես.
Տերյանի արխիվում (գործ N 61—62) պահպանված է այդ բանաստեղծության մի այլ ինքնագիր հետևյալ այլընթեռնումներով (բանաստեղծությունը վերից վար մատիտով ջնջված է)։
3 Սիրելի են ինձ հավետ և դառնություն և թախիծ
4 Եվ գիշերը մրրկոտ և օրերը սևավոր։
5 Սիրտ իմ բաց ես աշխարհի և մարդոց դեմ սիրտ իմ՝ բա՛ց
6 Պայծա՜ռ, քնքույշ կարկաչող֊սիրտ իմ աղբյուր ես զուլալ
10 Տխրություն է ամեն ինչ երազ է և հիացում
12 Եվ արևն է քեզ այրում և մրրիկներն են ծեծում...

16, 17 «Աշուն է. օրերը ցրտում են...» (էջ 230)։ «Միշտ նույն հուշն է, նուշը նույն» (էջ 231)։

Առաջին անգամ տպագրվել են «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 57, 58):

18 «Սիրում եմ ես նրանց, որոնք խենթ են ու անտուն» (էջ 232)

Աոաջին անգամ տպագրվել է «Հայաստանի կոոպերացիա», 1920, № 13 (15 հուլիսի, էջ 519) մի ծանոթությամբ, թե առաջին անգամ լույս է տեսնում «մեր պարբերականում »։

1 Ես սիրում եմ նրանց, որոնք խեղճ են ու անտուն,
3 Ես սիրում եմ անօգ մարդկանց, մանուկներին որբ
4 Եվ այն կանանց, որ նայում են անպատկառ ու ցոփ։
5 Ես նրանց եմ սիրում, որոնք գիշերում խավար
6 Գաղտագողի թափառում են և խանդում իրար։
8 Նրանց, որոնք մահապարտված՝ չար են և ագահ։
9 Եվ կուզեի ես հարազատ ու ընկեր լինել
10 Նրանց, որոնք ծովն են ընկել չեն կարող ելնել։
11 Ես կուզեի եղբայր լինել նրանց, որ մթին
12 Օրերի մեջ կորցրել են կրակը հետին։
14 Ես կուզեի մեռնել անբախտ և անհիշատակ։
Խանզադյանին գրած մի նամակի (1914) հետ Տերյանը ուղարկել է այս բանաստեղծության մի տարբերակը «Ես սիրում եմ...» վերնագրով, տակր նշված գրելու տեղը՝ Մոսկվա։

[ 349 ]

Այդ ինքնագրում.

3 Աղքատ մարդկանց եմ սիրում ես, մանկիկներին որբ
6 Գաղտագողի թափառում են ու կանչում իրար
9 Եվ կուզեի ես հարազատ և ընկեր լինել
11 Եվ կուզեի եղբայր կոչել նրանց, որ մթին
12 Ուղիներում կորցրել են կրակը հետին.
1, 4, 5, 10 Ինչպես «Հայաստանի կոոպերացիա»֊ում:

19 «Ջեմ դավաճանի իմ Նվարդին» (էջ 233)

Աոաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1916, N 1 (1 հունվարի) «Տրիոլետ»
(«Երկիր Նաիրի» շարքից») վերնագրով:
1915-ի աշնանը Ն. Թումանյանին գրած մի նամակում Տերյանն ասում է,
«Առհասարակ սա պատասխան է նրանց, որ ուզում են տեսնել ուրիշ կողմեր իմ
անուշ երկրից (միստիկ մտքով...)։ Ուզեցի ուղարկել Ձեզ սա, որովհետև այստեղ կա սեր անունը, թեև սա այն շարքից չէ, որ Ձեզ եմ նվիրել, այլ «Նաիրյան» շարքից»։ Հետագայում, տպագրության պատրաստելով իր «Բանաստեղծություններ» ֊ի 2-րդ հատորը, Տերյանը այդ տրիոլետը դրել է «Հ. II Բ»-ում:

20 «Դարձար դու և սիրտըս տխուր է» (էջ 234)

Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի «Վերջին դաշնակ» բաժնում (էջ 110)։ Մակինցյանը վկայում է, թե «ընթերցումի
պահին պոետն ասում էր՝ (8-րդ տողի մասին — Վ. Պ.) «բայց»-ը ուժեղ է,
ավելի լավ կլիներ ասել «եվ»» («Երկերի ժողովածու», 3-ից հատոր, էջ 290): Ինքնագրում 5-րդ տողի «բայց»-ը ջնջված է ևվրան գրված «իսկ»:

21 «Այսօր գալու է իմ յարը» (էջ 235)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում
(էջ 50) «Տրիոլետներ» խորագրի տակ՝ իբրև 10-րդ տրիոլետ։

Մարգարիտա Շահխաթունին, որի հետ Տերյանը նամակագրություն է ունեցել և որին նվիրել է բանաստեղծություններ, հայտնեց, որ Տերյանը այս բանաստեղծությունը ևս նվիրել է իրեն ու մեզ տրամադրեց «Այսօր գալու է իմ
յարը» բանաստեղծության ավելի նախնական մի տարբերակ.

Այսօր գալու է Մարգոն իմ,
Սիրտ իմ, խնդա ու դողա,
Սիրտ իմ, գարուն է հիմա,
Այսօր գալու է Մարգոն իմ։
Ես բազմալար երգեհոն եմ,
Ես խելագար մի տղա,
Այսօր գալու է Մարգոն իմ.
Սիրտ իմ, խնդա ու դողա։

[ 350 ]

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

Հայրենասիրական երգաշար ստեղծելու մասին Տերյանն սկսել է մտածել 1913 թվականից։ Այդ տարվա ամառը նա գրեց «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաատեղծոսթյունը։ Նույն թվականի օգոստոսին Խանզադյանին գրած մի նամակում նա կատակով իրեն համարում է «Герцог страны Наири» և ապա՝ «которую Териан тепер воспевает». Հայրենիքի մասին «մտորումները», որ Տերյանին «զբաղեցնում էին... շատ վաղուց», սկսում են առաջին պլան մղվել։ 1913-ի նոյեմբերին գրած մի նամակում նա արտակարգ հիացումով է խոսում հայ «հին գրականության» մասին, իսկ մեր «հին լեզուն» համարում է «ոսկի, դա լեզու չէ,— շարունակում է Տերյանը,— այլ երկնային երաժշտություն։ Շքեղություն, հարստություն, ուժ, ճկունություն»։ Եվ իբրև ամփոփում՝ «արքայական լեզու»։

Իր այդ մտորումների մասին Տերյանը խոսել է նաև 1914 թ. ապրիլի 30-ին կարդացած դասախոսության մեջ («Հայ գրականության գալիք օրը»), նույն թվականի վերջերին «Մշակ»-ում տպագրած «Հոգևոր Հայաստան» հոդվածում և այլ բազմաթիվ առիթներով։ 1914 թ. Նվարդ Թումանյանին գրած մի նամակում Տերյանն ասում է. «Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու։ Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթելի մոլություն է — դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը — այդ չափով ենք մոտենում մենք ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում ու մեռնում ենք վաղ: Ապա, տխուր խորհրդածություններից հետո, ավելացնում է. «Այդպես մեր հայրենիքի հոգին է մեռնում, իսկ մարդիկ կարծում են, որ կարելի է նրան կենդանացնել... Ախ, թողնենք այդ դառն ու անօգուտ զրույցը — հին և անբուժելի հիվանդություն է դա, և մենք անզոր ենք նրա դեմ։ Չկարծեք, թե այժմ են միայն զբաղեցնում ինձ այդ մտորումները — ավա՜ղ, շատ վաղուց։ Եվ չեմ ազատվի դրանցից երևի մինչև վերջը —ի՞նչպես ազատվես ինքդ քեզնից»։ Հետագա շարադրանքից երևում է, որ Տերյանը «նաիրյան հոգու բարձր տառապանքը» փորձում է արտահայտել «Երկիր Նաիրի» երգաշարում. «Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական։ Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը։ Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է և իմ երկիրը, «իմ Նաիրին» — գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ «նաիրյան չքնաղ հոգին» է այրվում։ Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված, մեկը նրանցից, որոնց վիճակվել է «նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ... Դուք ինձ սխալ չմբռնեք։

Դա երկար պատմություն է, և ես իզուր սկսեցի խոսել դրա մասին։ Եթե վիճակվի ինձ երկրորդ հատորս հրատարակել, այնտեղ Դուք այդ բանից կգտնեք «Երկիր Նաիրի» վերնագրի տակ — այն ժամանակ գուցե զգաք այդ, թեև դա էլ իմ կողմից հանդգնություն է, վասնզի այդ արտահայտելու հնար և ույժ գուցե չունենամ։ [ 351 ] Ներկա պայմանները չեն նպաստում այդ իրագործելու — պատերազմից հետո գուցե հաջողվի ինձ լույս ընծայել գիրքս, որ, գիտեմ, շատերին դուր չէ գալու» (ընդգծումները Տերյանինն են —Վ. Պ.)։

Կարճ ժամանակ անց Տերյանը նորից գրում է Ն. Թումանյանին. «Միթե ես չե՞մ գրում էլի «ներբող (դիֆիրանմբ) Արարատին», և միթե Դուք չգիտեք, թե ինչպես եմ սիրում ես իմ երկիրը, և ինչպես է ցավում իմ սիրտը»։ Այսպիսով՝ «Երկիր Նաիրին» նախապատրաստված էր հոգեբանորեն, որոշակի տեսակետներով, սկզբունքներով: 1914-ի դեկտեմբերին «Մշակ»-ի խմբագիր Հ. Առաքելյանին ուղարկելով «Երկիր Նաիրի» շարքից բանաստեղծություններ, Տերյանը զգուշացրել է. «Հոդվածս («Հոգևոր Հայաստան») արդեն պատրաստ էր, երբ ստացա Ձեր նամակը: Ահավասիկ ուղարկում եմ ժողովածուի («Ձիթենի»-ի— Վ. Պ.) համար հինգ ոտանավոր և երկու ոտանավոր «Մշակ»-ի նոր տարվա №-ի համար (համաձայն Ձեր ցանկության)։ Եթե «Մշակ»-ի համար ուղարկածներս չհավանեք, ընտրեցեք ժողովածուի համար ուղարկածներից... միայն կխնդրեի չզատել «Երկիր Նաիրի» վերնագրի տակ դրած երկու ոտանավորը և երեք մանր ոտանավոր (ժողովածուի համար ուղարկածի մեջ), որոնց մեջ, ինչպես կնկատեք, մի ընդհանուր տրամադրություն կա»։

1915 թ. նոր տարվա համարում (№ 1) տպագրվեցին Տերյանի երեք բանաստեղծությունները (այս շարքի № 2, 11, 13) «Երկիր Նաիրի» խորագրի տակ՝ հետևյալ ծանոթությամբ. ««Նաիրի» պետք է հասկանալ ոչ թե պատմական, այլ իդեական իմաստով»։ Իզուր չէր Տերյանի երկյուղը, թե «Երկիր Նաիրի»-ն «շատերին դուր չէ գալու»։ Առաջին իսկ բանաստեղծությունից սկսած «Երկիր Նաիրու» շուրջ սրեր խաչվեցին։ Հետագա բանաստեղծությունները («Մշակ», 1915, № 64) (29 մարտի), № 122 (7 հունիսի) ավելի որոշակի դարձրին դիրքերը։

Բանն այն է, որ համաշխարհային պատերազմի հետ հույսեր էին կապել շատերը։

Վանը գրավված է ռուսական զորքի կողմից, Թուրքիայի օրերը հաշվված են, հայկական հարցը մոտ է լուծման. այս էր օրվա հուզող հարցը և շատերը, այդ թվում Ծատուրյանը, Թումանյանը և ուրիշներ, հավատում էին դրան (տե՛ս, օրինակ, Հ. Թումանյանի «Դեպի մեծ կյանքը» («Հորիզոն, 1915, № 113, 24 մայիսի), «Հանգիստ ու լիքը հավատով» (№ 166, 26 հուլիսի) հոդվածները) ։ Կարճ ժամանակ Տերյանը ևս տարվել է այդ պատրանքներով, որոնք, սակայն, գրեթե չարտահայտվեցին նրա պոեզիայում, նաիրյան երգերը հիմնականում ստեղծվեցին այդ պատրանքներից հիասթափվելուց հետո:

«Մշակ»-ի 1915 թ. № 1-ում տպագրված էր Ծատուրյանի մի բանաստեղծությունը («Հայրենիքի ձայնը»), որի մեջ, չհասկանալով պատերազմի թալանչիական բնույթը, նա հույսեր է կապում պատերազմի հետ։ Հայրենիքի նախկին փառքը հակադրելով թշվառ ներկային, նա հայրենիքի անունից կոչ է անում ժողովրդին արձակել «արնաքա՜մ մոր» ձեռների կապանքն ու շղթան, որովհետև մոտ է ազատ ու երջանիկ կյանքի հասնելու ժամն՝ «վերջին ժա՜մն է այս», «ա՛յժմ կամ երբեք»։ «Մշակ»-ի № 1-ում տպագրված բանաստեղծությունների առթիվ Տերյանի և Ծատուրյանի միջև տեղի է ունեցել հետաքրքրական նամակագրություն: Ահա մի հատված Տերյանի՝ Ծատուրյանին գրած 1915 թ. փետրվարի նամակից. «Ամենից առաջ քո՝ «Մշակ»-ում գրած ոտանավորի մասին։ Ինձ [ 352 ] շատ դուր եկավ այն, որ դու ամենայն անկեղծությամբ մերժում ես իմ «Նաիրյան» ոտանավորները և հուսով եմ չպիտի կարծես, որ ես ինքնապաշտպանության համար պիտի ասեմ, որ քոնն էլ ինձ դուր չեկավ: Չկարծես, թե այն հիմարների պես եմ անում, որոնց երբ ասում են՝ «հիմար ես» և որոնք պատասխանում են՝ «դու էլ հիմար ես»: Հավատա, որ միանգամայն անկախ քո հայտնած կարծքից, ես գտնում եմ, որ շատ է պրիմիտիվ և «հնաշունչ» ոտանավորդ, որպիսին կարելի էր գրել վաղ ժամանակներում... Իհարկե դա ճաշակի խնդիր է և ըմբռնումի, և ես բոլորովին հավակնություն չունեմ օրենքի բնույթ տալու կամ պարտավորեցնել ընդունելու իմ կարծիքը — ինչպես և դու կարծեմ: Իմ այդ ոտանավորները շատերին դուր չեն գա, այնպես որ դու մենակ չես լինի, մինչդեռ հազիվ թե նույնը կարելի լինի ասել իմ մասին: Այստեղ մի հարգելի մարդ, որի անունը չեմ ուզում տալ (որովհետև նա ինքը չի ասել, այլ մի ուրիշը), ասել է, որ քո ոտանավորի մեջ ավելի բանաստեղծություն կա, քան իմերի, որոնք ավելի քիչ բանաստեղծական են, բայց «իմաստուն» են: Այդ վերջին հանգամանքը ինձ, իհարկե, չի կարող մխիթարել, վասնզի ես գրել եմ բանաստեղծություն, այնպես չէ, որ և ոչ «իմաստասիրական» երկ։ Ես համոզված եմ, որ «Մշակ»-ի խմբագրությունը ավելի է հավանում քո ոտանավորը, քան իմը, որովհետև հազիվ թե միայն заслушеный-ության պետք է վերագրել այն, որ քո ոտանավորը տպված է խոշոր շրիֆտով։*) Ինչևէ — ես քո հաջողության համար ուրախանալ կարող եմ, և քո հարևանությունը լրագրում ինձ համար դուրեկան է»։

Ծատուրյանի բանաստեղծությունը հավանում էին, որովհետև հեղինակը մոլորվել էր, Տերյանին հարվածում էին՝ որովհետև հակառակ էր գնում ազգայնականների նկրտումներին: Տերյանը, որ տակավին 1908-ին, խտացնելով գույները, Իսահակյանին դիտողություն էր անում, թե «մի քանի... շովինիստական ոգով» գրած բանաստեղծություններ «ուղղակի աղտոտում են քո սքանչելի գիրքը» («Երգեր ու վերքեր»-ը—Վ. Պ.), հետագա շրջանում խստորեն կռվում էր նրանց դեմ, ովքեր «հայրենասիրական սվսվոցով գովերգում են ամեն զիբիլ միմիայն նրա համար, որ նա «մերն է», հայկական է» (Խանզադյանին գրած 1916 թ. հուլիսի նամակից): Տերյանը սիրում էր մեր ժողովրդին նրա համար, որ նա «աշխատում է ու երազում, տքնում է ու երգում...». Եթե այդ դուր էր գալիս ժողովրդին, ապա «արյան ձայների» պատվիրատուների սրտովը չէր:

Նրանք Տերյանին մեղադրում էին «իրականությունից կտրված» լինելու մեջ, այն բանի համար, որ նա «իր օրերի Հայաստանի փոխարեն» «անցյալի մշուշով ծածկված Նաիրի երկիրն է» երգում, որ նա սիրում է իր երևակայությունով ստեղծած «ցնորք Նաիրին» ոչ թե նրա անցյալ փառքի և մեծագործությունների, այլ նրա հեզության, մեղմության և տրտմության համար:

Հակադրվելով «արյուն ոթելու» և «արյան ձայների» քարոզին, Տերյանը գրեց «նաիրական» այնպիսի երգեր, որոնք զգացմունքի անմիջականությամբ ու

.) Տերյանը չէր սխալվում. նույն տարում «Մշակ»-ի խմբագիր Հ. Առաքելյանի նախաձեռնությամբ հրատարակված «Ձիթենի» ժողովածուն բացվում է Ծատուրյանի այդ բանաստեղծությամբ: [ 353 ] խորությամբ և կատարման բարձր արվեստով նոր ու փայլուն էջ բացեցին հայ գրականության պատմության մեջ:

Շարքը կազմել է ինքը բանաստեղծը:Ձեռագրերում պահված «Հ. ll Գ»–ում նա դրել է 14 բանաստեղծություն, ինչպես և փոփոխել է բանաստեղծությունների դասավորությունը: «Երկիր Նաիրի» խորագրի տակ տպագրված բանաստեղծություններից «Չեմ դավաճանի իմ Նվարդին»-ը Տերյանը դրել է «Ոսկե շղթա» շարքը: «Քեզ հետ եմ կրկին» և «Գազել» (Սիրտըդ որպես...) բանաստեղծությունները (որ «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում գրված են «Երկիր Նաիրի» շարքում) Տերյանը երբեք չի դրել «Երկիր Նաիրի» շարքում՝ իսկ կազմելով իր բանաստեղծությունների 2-րդ հատորը մուծել է «Ոսկե շղթա»։

Շարքին բնաբան է դրված Լերմոնտովի «Родння» բանաստեղծության 1-ին տողը (Люблю отчизну я, но странною любовью!):

1 «Որպես Լայերտի որդին, որպես» (էջ 239)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1916, N 3 (6 հունվարի) «Վերադարձ» («Երկիր Նաիրի» շարքից») վերնագրով։ Հրատարակության պատրաստելով բանաստեղծությունների 2-րդ հատորը, Տերյանը ջնջել է վերնագիրը։

«Մշակ»-ում.

8 Դեպի հյուղերըդ տրտում նիրհող: 9 Ցուրտ երկիրներում, անլռելի 13 Ու կարոտակեզ, որպես Ուլիս, 14 Դաոնում եմ գիրկըդ, հայրենի տուն,— 15 Ահա վշտաշատ մայրըս լալիս 16 Եվ աղոթում է կորած որդուն...

Բանաստեղծության 3-րդ տունը (այս ժողովածուում տպագրված տեքստի 9—12 տողերը) չկա «Մշակ»-ում. ավելացված է, հավանորեն, վերամշակման Ժամանակ։

Լայերտի որդի — Ոդիսևս Ուլիս — Ոդիսևս

2 «Այնպես անխինդ են և նըման լացին» (էջ 240)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, N 1 (1 հունվարի) «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ։

11 Իմ ժողովուրդը դառը ցավի մեջ,
12 Աշխարհն իմ անբախտ և աղետավոր...
13 Թող հնչե երգդ դառն ու տխրածին,
14 Երգն այդ հայրենի՜ , ցավագա՜ր ու հին,

[ 354 ] 3 «Իջնում է գիշերն անգութ ու մթին» (էջ 241)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 1 (Ա մաս, էջ 120) Երկու սոնետ» խորագրի տակ (մյուսը՝ «Հայրենիքում իմ արնաներկ»): Այնուհետև Սոնետ» վերնագրով է տպվել գրեթե բոլոր հրատարակություններում: Խանզադյանին գրած նամակում (7 հոկտեմբերի, 1916 ) Տերյանը, խնդրելով իր ուղարկած մի շարք բանաստեղծություններից ընտրել և ներկայացրել «Գործ»-ին (Խանզադյանը խմբագրական կոլեգիայի անդամ էր), ավելացնում է. «Ես հարմար եմ դատում, որ «Երկու սոնետը» լինի տպված այժմ ոչ միայն ժամանակին համապատասխան լինելու պատճառով, այլև նրա համար, որ դրանք, վատ թե լավ, բայց իսկական սոնետներ են և ոչ այնպիսի սոնետներ, ինչպես, օրինակ, Վարդգես Սուրենյանի՝ Շեքսպիրից թարգմանած «սոնետը», որը հիշեցրեց ինձ այն ռուս պոետին, որը նորերս 40 տողից բաղկացած մի «սոնետ» էր գրել և ծաղրի առարկա դարձավ... Իհարկե Սուրենյանինը 40 տողանոց չէ, բայց համենայն դեպս և սոնետ չէ» (ընդգծումը Տերյանինն է — Վ. Պ.): Ժամանակի մամուլում բարձր են գնահատվել Տերյանի այդ սոնետները (տե՛ս Լ. Ք.-ի (Լևոն Քալանթարի — Վ. Պ.) հոդվածը՝ «Մշակ», 1917, № 27, 5 փետրվարի)։

Աշխատելով բանաստեղծությունների 2-րդ հատորի վրա, խստապահանջ պոետը հավանորեն սոնետի ձևի ինչ-ինչ թերություններ է նկատել և ջնջել է վերնագիրը:

«Գործ»-ում.

11 Թող Գուժկան գիշերն ահասարս դավե, 13 Այրվի՛ր, երկիր իմ, հավատով անմար, «Հ. II Գ»-ում վերջին տողի վրա այլ գույնի թանաքով գրված է՝

                   Քո ուղին է սուրբ քո պսակն է վեհ 
 

Տերյանը ցանկացել է մշակել այդ տողը, բայց տարբերակներից ոչ մեկը չի ջնջել, ընտրությունը թողել է հետագային։

4 «Հայրենիքում իմ արնաներկ» (էջ 242)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 1 (Ա մաս, էջ 120) «Երկու սոնետ» խորագրի տակ (տե՛ս նախորդ բանաստեղծության ծանոթագրությունը): Հետագայում «Սոնետ» վերնագրից հրաժարվելու պատճառը անշուշտ այն է, որ թեև բանաստեղծությունը գրված է բարձր արվեստով, բայց մասամբ խախտված է սոնետի ձևը, թեկուզ օրինակ, քառատողերի հանգավորման авва եղանակը:

«Գործ»-ում.

2 Մայիսն իջավ անլույս ու լուռ.

5 «Դու հպարտ չես, իմ հայրենիք» (էջ 243)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, № 122 (7 հունիսի) «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ: [ 355 ] 2 Դու տրտում ես և իմաստուն.

1915 թ. գրած մի նամակում Վ. Բրյուսովը հաղորդում է Ֆ. Սոլոգուբին. այս նամակի հետ Ձեգ ուղարկում եմ Վահան Տերյանի բանաստեղծությունը: Ամենայն հավանականությամբ այս բանաստեղծությունը, որի թարգմանությունը աոաջին անգամ տպագրվեց «АРМЯНСКИЙ Bеотник»-ի 1916-ի N 14-ում (1 մայիսի) «Из «Наирских песен» խորագրով և հետևյալ ծանոթությամբ.«Այս բանաստեղծությունը պետք է տպագրվի Վ. Յա. Բրյուսովի խմբագրությամբ լույս տեսնող հայկական ժողովածուում»: Խոսքը «Поэзия Армении»-ի մասին է, ուր իսկապես տպագրվեց «Դու հպարտ չես, իմ հայրենիք-ը (Մոսկվա, 1916, էջ 411):

Ի միջի այլոց հայտնելով, որ Տերյանը թարգմանել է իր՝ Սոլոգուբի բանաստեղծությունները հայերեն, Բրյուսովը ավելացնում է, որ ուղարկում է Տերյանի բանաստեղծության տեքստը, տառադարձությունը և տողացի թարգմանությունը։ Ինձ թվում է, շարունակում է Բրյուսովը, որ այս տողերը բավականաչափ լավ են, որպեսզի արժանի լինեն Ձեր թարգմանությանը։ Սակայն, եթե բանաստեղծությունը Ձեզ դուր չգա, ես հաճույքով կուղարկեմ ուրիշը, կամ մի քանիսը՝ ընտրեք որը կամենաք և, վերջապես, մի ամբողջ շարք, եթե Դուք ցանկաք թարգմանել մեզ համար ոչ թե մեկը, այլ երկու-երեքը կամ ավելի։

6 «Մշուշի միջից.— տեսի՜լ դյութական«» (էջ 244)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, 122 (7 հունիսի) «Երկիր Նաիրիտ» շարքից խորագրի տակ։

7 Ո՞րտեղ է աղոթքն այնպես վեհապարզ

7 «Կարծես թե դարձել եմ ես տուն»(էջ 245)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, N 64 (29 մարտի) «Երկիր Նաիրի շարքից» խորագրի տակ։ «Մշակո-ում վերջին տան տողերը դասավորված են այլ կերպ (առաջին տողը երկրորդ, երկրորդը աոաջին, երրորդը չորրորդ և չորրորդը երրորդ):

8 «Այստեղ է լացել իմ մայրը» (էջ 246)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 98)։ Տերյանը ինքնագրի 4-րդ տողի «Կարոտն»-ի վրա գրել է «Թախիծը» և ոչ մեկը չի ջնջել։ Նույն ինքնագրի 8-րդ տողը (Լալիս է իմ մոր ցավերը...), դարձված է՝ Լալիս է երկրիս ցավերը...։

9 «Քեզ կըմնա միշտ օտար» (էջ 247)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ (99): Տերյանի արխիվում «Հ. II Գ»-ի տեքստից բացի կա այդ բանաստեղծություն: [ 356 ] 1 Ձեզ կըմնա միշտ օտար 2 Նաիրական մեր հոգին 7 Չեն պատմելու վիշտը խոր 11 Չեն հուզելու ձեր հոգին 12 Կսկիծով անհուն։ 15 Չեք զգա, որ մեր գինին -

10 Վեչեսլավ Իվանովին (էջ 248)

Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 100)։ Տերյանի միակ ակրոստիկոս է՝ տողերի առաջին տառերից կազմվում է «Վեչեսլավ Իվանով։»

«Վարդավառի վարդերը վառ երգող երգչիդ» — ակնարկում է Իվանովի «Գազելներ վարդի մասին» շարքի երկրորդ բանաստեղծությունը («Роза преображения»), որ ինքը թարգմանել է։

Ինքնագրում 8-րդ տողի (Վառսիրտ երգիչ երկրիս համար) առաջին երկու բառերի վրա Տերյանը գրել է «վառված ու որբ» և ոչ մեկը չի ջնջեր Մենք ընտրել ենք «վառված ու որբ»-ը։

11 «Մի՞թե վերջին պոետն եմ ես» (է։ 249)

Բանաստեղծությունը գրված է 1913 թ. ամառը։ Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, N 1 (1 հունվարի)։ Այս բանաստեղծությամբ է բացվել «Երկիր Նաիրի» շարքը «Մշակ»-ում։ Գիտենք, թե Տերյանը որքան մեծ նշանակություն է տվել բանաստեղծությունների շարքի մեջ «ընդհանուր տրամադրության» պահպանմանը։ Այսօրինակ նկատառում է, անշուշտ, թելադրել բանաստեղծությունների հրատարակության պատրաստվող 2-րդ հատորում «Երկիր Նաիրի» շարքը բացել ոչ թե ծանր կասկածի ու երկմտության տրամադրությամբ ներծծված այս բանաստեղծությամբ, այլ «Որպես Լայերտի որդին, որպես»-ով։

Մեր գրականության մեջ գրեթե ավանդույթի ուժ է ստացել «Մի՞թե վերջին...»֊ը կապել առաջին համաշխարհային պատերազմի հետ։ Ասել են, թե Տերյանը ականատես եղավ 1914 — 1917 թվականների ահարկու ժամանակաշրջանին և խոցված սրտով գրեց այս բանաստեղծությունը։

«Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունից Տերյանը մեջբերում է կատարել դեռ 1914 թ. ապրիլի 30-ին Թիֆլիսի Երաժշտական ընկերության դահլիճում կարդացած զեկուցման («Հայ գրականության գալիք օրը») ժամանակ և բացատրել է նրա հղացման պատճառները, «...մեր գրականությունը և հասարակական միտքը կատարել է մի շրջանառություն և այսօր կրիզիսի ժամն ենք ապրում մենք։ Այն ժամը, երբ հինը դեռ չի անցել, բայց նորն էլ հաստատ ու ամուր չէ կանգնած ոտքերի վրա։ Մի կուլտուրական ամբողջ հոսանք լրացրել [ 357 ] է իր կյանքի օրերը, բայց նորը դեռ չի բռնել նրա տեղը — դեռ երերուն է, դեռ անհաստատ։ Եվ որպես մահամերձի շուրջն է տիրում շփոթ ու խլրտում, այնպես և այստեղ, երբ լրանում է մի պատմական շարժման շրջանառությունը, մարդիկ չքվում են մի արտասովոր տրամադրությամբ, մի անհանգիստ կասկածով ու ահով, մի հիվանդոտ տագնապով — մինչև մեռելը կհանգչի հավիտենական օթևանում, իսկ կյանքը տիրական ու հաղթող կբռնե իր նոր ճամփան։


Սակայն միայն այդ չէ, միայն կուլտուրական շարժման, շրջանի լրումը չէ, որ ստեղծում է այդպիսի տագնապ ու անհանգստություն։ Կա մի ուրիշ հանգամանք ևս, որ ուժ է տալիս այդ տագնապին և հիվանդագին թափ է ներշնչում նրան։ Դա այն հարցն է, որ ծագում է թե բացվող, ծագող, թե մեռնող սե- րունդների մեջ հավասարապես։ Արդյոք սա մի կուլտուրական պատմաշրջանի վերջն է, թե մի ամբողջ կուլտուրայի։


Մի հարց, որ իմ մեջ այսպես է ձևավորվում՝

Մի՛թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...»
(Երեքհատորյակ, 2֊րդ հատոր, էջ 248—249)։


Նման տրամադրությունները (պիտի շարունակի՛ իր գոյությունը հայ ժողովուրդը, թե՞ ոչ) բավական տարածված են եղել պատերազմից տարիներ առաջ։ Հ.Թումանյանը 1912 թ., խոսելով հայկական հարցի մասին, գրել է. «Ստեղծվել է մի դրություն, որ նշանավոր գիտնական է Էլիզե Ռեկլյուին տրամադրում է լուրջ կերպով կարծիք հայտնելու, թե հայ ժողովուրդը ոչնչանալու ճանապարհի վրա է, և շատ չի քաշիլ որ, Արևելքի մի քանի անհետացած կուլտուրական ազգերի նման, նա էլ կիջնի պատմության ասպարեզից («Երկերի ժողովածու», 4-րդ հատոր, 1951, էջ 214)։

«Մշակ»ում.

3 Մա՞հն է արդյոք թե նինջն է քեզ
16 Վերջին երգիչն եմ երկրի...


12 «Հիշում եմ ինչպես այն ուշ» (էջ 250)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, № 64 (29 մարտի) Երկիր
Նաիրի» շարքից» խորագրի տակ։
12 Անխոս և մեղմ-հնազանդ։

13 «Ինչպե՜ս չըսիրեմ, երկիր իմ կիզված» (էջ 251) Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, № 1 (1 հունվարի) «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ։

6 Դու միշտ, հոժար զոհ, բոլորը տվիր.
11 Հեզ ընդունեցիր տանջանք ու երկունք,
12 Դո՛ւ, արքայաբար վեհ և անհպարտ...

[ 358 ] 14 «Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց» (էջ 252)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915,№ 122 (7 հունիսի) «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ։ 6 Կարծես ցոլաց նաիրական արևն ալ, 8 Եվ չի կարող արբուն սիրտըս լուռ մնալ. 12 Նաիրական բա՜րձր, պայծա՜ռ աշխարհում...

1915 թ. հոկտեմբերի 15-ին «Альпийская роща» ռեստորանում «Свободная эстетика» ընկերության (Մոսկվա) կազմակերպած երեկոյի ժամանակ (նվիրված հայ պոեզիային) Վ. Բրյուսովի զեկուցումից հետո ներս է մտնում Կ. Բալմոնտը և կարդում երկու բանաստեղծություն՝ մեկը Տերյանից։ «Մշակ»֊ի հոդվածագիրը վկայում է, որ «Բալմոնտի գրչի տակից շատ գեղեցիկ էր դուրս եկել իսկապես Տերյանի «Բարակիրան նաիրուհին ինձ Ժպտաց» կտորը» («Մշակ», 1915, № 236)։ Այդ թարգմանությունը, «Наирянка» վերնագրով, տպագրվեց «Поэзия Армении» ժողովածուում (Մոսկվա, 1916, էջ 412)։

ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏ

Տերյանը հավանորեն իր բանաստեղծությունների մի շարքի ցանկացել է դնել «Կատվի դրախտ» խորագիրը։ Այդ մասին է վկայում «Գործ»-ի 1917 թ. № 5—6-ում տպագրված երկու բանաստեղծության «Կատվի դրախտ» շարքից» խորագիրը։ Բացի այդ երկու բանաստեղծությունից, Մակինցյանը, ելնելով բանաստեղծությունների ընդհանուր տրամադրության համահնչյունությունից, այդ շարքում է գրել չորս այլ բանաստեղծություն։ Հետագայում («Երկեր»-ի 1956 թ. հրատարակություն) շարքի բանաստեղծությունների թիվը ավելացվեց նաև երկուսով։

Հետաքրքրական է, որ «Ձեռներում Ձեր մանրիկ, նվագուն» բանաստեղծությունը (որ հետագայում դրվել է «Կատվի դրախտ»-ում) տալով տպագրության (և նույն 1917-ին՝ երբ «Գործ»-ում տպագրվեցին «Կատվի դրախտ» շարքի բանաստեղծությունները) Տերյանը չի մուծել «Կատվի դրախտ» շարքը։ Իր պնդումին հակառակ փաստ է հաղորդում Մակինցյանը «Այնպես բարակ են Ձեր մատները, Տիկին» բանաստեղծության (որ ինքը դրել էր «Կատվի դրախտ»-ում) ծանոթագրության մեջ. «Ավելի վաղ խմբագրությունը,— գրում է նա,— գտնում ենք Տերյանի նամակներից մեկում.... «Երեք երգ» խորագրի տակ» («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 281)։ Ուրեմն ոչ «ավելի վաղ խմբագրության» ժամանակ, ոչ էլ կյանքի վերջին շրջանում Տերյանն այդ բանաստեղծությունները (ինչպես նաև «Անվանեցեք ինձ հիմար»-ը և «Տխրադեմ ու մտախոհ»-ը՝ տպագրված «Երեք երգ» խորագրով և «Երկեր»-ի 1956 թ. հրատարակության մեջ «Կատվի դրախտ» մուծված) չի դրել «Կատվի դրախտ» շարքում։ Մենք ղեկավարվում ենք հեղինակի կամքով և այդ շարքում պահում ենք այն բանաստեղծությունները, որ ինքն է գրել։

Բանաստեղծի եղբայր Արամ Տեր-Գրիգորյանի վկայությամբ Տերյանի [ 359 ] է առաջին գրչափորձերը զավեշտական բնավորություն ունեին»։ Պոետի այդ հակումը, ահա, դրսևորվել է «Կատվի դրախտ»-ում։

1 «Ո՞վ կարող է շըսիրել Ձեզ» (էջ 255)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 5—6 (Ա մաս, էջ 86) «Կատվի դրախտ» շարքից» խորագրի տակ։ 12 Եվ չերգել Ձեզ, о տիկին..․

Ինչպես պատմում է Մ. Շահխաթունին, Տերյանի ընկեր Լ. Քալանթարը աոաջարկել է գրել մի բանաստեղծություն, որի մեջ կրկնվի «օ, տիկին» արտահայտությունը։ Այս փաստը պարզում է բանաստեղծության հղացման հանգամանքը։

2 «Այս երեկո կրկին Դուք» (էջ 256)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 5—6 (Ա մաս, էջ 86) «Կատվի դրախտ» շարքից» խորագրի տակ։

7 Ինձ թվացիք Դուք այնպես 11 Երբ գիշերն էր նայում ներս 12 Ցուրտ ու մթագին,

ՇԱՐՔԵՐԻՑ ԴՈԻՐՍ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս բաժնում դրել ենք այն բանաստեղծությունները, որ ա) ինքը Տերյանն է տվել տպագրության՝ չդնելով որևէ շարքում․ բ) տարբեր Ժամանակներում դնելով այս կամ այն շարքում՝ հետագայում, վերահրատարակելիս կամ ժողովածուներ կազմելիս, հանել է շարքերից (օրինակ, «Մթնշաղի անուրջներ»-ից հանած 6 բանաստեղծությունը) կամ էլ հանելով մի շարքից չի նշել (գուցե նշել է, բայց թղթերը մեզ չեն հասել) թե որ շարքը պետք է մուծեր (օրինակ, «Արարատին»-ը )։

Այս բաժնում ենք դրել նաև «Քաղաք» բանաստեղծությունը, որը թեև տպագրվել է 1908 թ. «Քաղաքի երդեր»-ի ցիկլից» խորագրի տակ, սակայն հետագայում Տերյանը այդպիսի շարք չստեղծեց, ինչպես և այդ գործը չմուծեց իր բանաստեղծությունների Ժողովածուները։

1 Կյանքի որբերը (էջ 259)

Առաջին անգամ տպագրվել է «Ընկեր», 1906, № 9 (18 մարտի, էջ 68), Վահան Շվին ստորագրությամբ։ Տերյանը «Կյանքի որբերը» ու այս բաժնի № 2 («Կոշմարը») և № 3 («Հոկտեմբերին») բանաստեղծությունները չի մուծել ինչպես «Մթնշաղի անուրջներ»-ը, այնպես էլ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը։ [ 360 ] 2 Կոշմարը (էջ 260)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1907, № 23 (4 նոյեմբերի, էջ 6)։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։

3 Հոկտեմբերին (էջ 261)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը». 1907, № 28 (9 դեկտեմբերի, էջ 14 )։

Հեղինակի կամքով տպագրության տված բանաստեղծությունը «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորում դրված է ծանոթագրություններում (էջ 87), իսկ «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ում՝ «Սևագրություններ»,-ի մեջ (էջ 302)։

4 Քաղաք (էջ 262)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 16 (11 մայիսի, էջ 6) «Քաղաք» վերնագրով, «Քաղաքի երգեր»-ի ցիկլից» ենթավերնագրով և «Ցոլակին» նշումով։


Խանզադյանին ուղարկած 1908 թ. մայիսի 3-ի նամակում Տերյանը գրել է. ««Քաղաք» ցիկլի առաջին ոտանավորը տվի «Երկրի ձայն»-ին, նվիրված է քեզ», «Քաղաք»-ի և «Մթնշաղի անուրջներ»-ի տպագրության ժամանակները զուգադիպել են (1908 թ, մայիս): Խանզադյանին ուղարկած 1908 թ. մայիսի 13-ի նամակում Տերյանը հաղորդել է. «Այսօր ստացա գրքիս («Մթնշաղի անուրջներ»-ի—Վ. Պ.) առաջին 16 երեսի կորրեկտուրը». ապա՝ ««Երկրի ձայն»-ի վերջին համարում զետեղված է «Քաղաք»-ը, քեզ նվիրված, վաղը կուղարկեմ քեզ, Տերյանը «Քաղաք»-ը չմուծվեց «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը երևի նաև այն պատճառով, որ այդ ժողովածուում չկա «Քաղաքի երգեր» նախատեսնված շարքը, իսկ ուրիշ շարքում դնել բանաստեղծը չի ցանկացել. Այնուհետև «Քաղաք»-ը տպագրվեց Աս. Ասատրյանի «Վահան Տերյան» հոդվածում («Սովետական մանկավարժ», 1940, № 2), Երկու անգամ հրատարակվելուց հետո էլ այն երկար ժամանակ դուրս մնաց Տերյանի ժողովածուներից։ «Քաղաք»-ը առաջին անգամ ժողովածու է մուծվել «Երկեր»-ի 1965 թ. հրատարակության մեջ,

5 Աղբյուր (էջ 263)

Առաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1908, № 3 (8 մայիսի, էջ 40) «Ալեքսանդր Ծատուրյանին» վերնագրով և «Աղբյուր ենթավերնագրով։ Հետաքրքրական է, որ Ծատուրյանն էլ բանաստեղծություն է նվիրել Տերյանին ու նրա կնոջը՝ «Սիրավեպ» (Շուշանին և Վահանին) («Գարուն»-ի 2-րդ գիրք,էջ 177),

«Հուշարար»-ում. [ 361 ]

7 Ճերմակ մահու պես ձմեռն է իջել
2 Մարել են տխուր լույս, անուրջ ու բույր,
3 Դո՜ւ քար-ցրտումն էլ, ձյուների մեջ էլ
4 Հավետ կենդանի՜ — կարկաչյո՛ւն Աղբյուր...
5 ժեռ սարի կրծքիցը դու ես թռչում,
9 Դո՛ւ, որպես բախտի հույսը չըմարող
10 Դո՜ւ, որպես գալիք խնդության համբույր
11 Դո՜ւ, որպես սերը — մահու դեմ՝ կարող

Մշակումից հետո «Աղբյուր» (Ալ. Ծատուրյանին) վերնագրով մուծվել է «Մթնշաղի անուրջներ»-ը (էջ 76), սակայն չի անցել «Բան աստեղծություններ»-ի 1-ին հատորը։

6 Արծաթ-կարկաչուն (էջ 264)

Առաջին անգամ տպագրվել է «Մթնշաղի անուրջներ»-ում (էջ 23)։ Չի անցել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը։

Տերյանի «Բանաստեղծոլթյուններ»-ի 1-ին հատորի ձեռագրերում « Կարոտ»-ից հետո (էջ 24—25) կա մի բանաստեղծություն, որի վրա Տերյանը մատիտով գիծ է քաշել և այն չի մտցրել իր ժողովածուների մեջ։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դա ոչ թե «անտիպ մի բանաստեղծություն է», ինչպես ենթադրվել է, այլ «Արծաթ-կարկաչուն» բանաստեղծության մի տարբերակը։ Անհավանական չէ, որ Տերյանը ցանկացել է մշակել «Մթնշաղի անուրջներ»-ում տպագրված «Արծաթ-կարկաչուն»-ը ու մուծել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը, սակայն մշակումը ևս նրան չի բավարարն լ և նա հրաժարվել է այդ բանաստեղծությունը ժողովածու մուծելու մտքից։

Հեռու լեռներում
Արծաթ կարկաչուն
Աղբյուրն է հնչում
Ցայտերով խոսուն
Հեռու լեռներում

Ցնորքներ ցոլուն
Անուրջներ անուշ
Տխուր անցյալում
Հեռու և անհուշ
Անհայտ անցյալում...

Կյանքի երազում
Քո սերն է կանչում
Արծաթ կարկաչուն
Լուսեղեն հնչում
Իմ ուղիներում
Հեռվում ու հեռվում...

Լալկան սգավոր
Անձրևն է երգում —
Ցրտաշունչ մեգում.
Աշնանային օր
Լալկան սգավոր...

Մշուշ ծովերում
Աստղերի քարվան
Ոսկե զանգակներ
Մեղմ ու քաղցրախոս
Մոլորված հեռվում
Մի անհանգրվան...

Լուսեղեն երազ
Արդյոք ո՞ւր ես դու
Պայծառ ու անհաս
Հավիտյան սիրած
Անհայտ ու կորած
Լուսեղեն երազ...

[ 362 ] 7, 8, 9, 10 Սոնետ (էջ 265), «Ես սիրում եմ քn մեղավոր աչքերը խոր» (էջ 266) երգ (էջ 267), «Արդյոք կապրե՞ս սիրտս մաշող կարոտը նեղ...» (էջ 268)։ Աոաջին անգամ տպագրվել են «Մթնշաղի անուրջներ»-ում (էջ 62,74, 75, 79)։ Չեն մուծվել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատոր։

11 Սիրելի Պաոլո Մակինցյանին (էջ 269)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ»,» №5 (1913, էջ 90) «Սիրելի Պաոլո Մակինցյանին» վերնագրով։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։

5 Եվ նոքա որ սիրեցին սիրտս նրանց չտվի 9 Ձմեռ իջավ իմ գլխին — ցո՛ւրտ և ճերմա՛կ և անդորր 1914-ի աշնանը Ն. Թումանյանին ուղարկած նամակում Տերյանը գրել է.

«Եվ նոքա, ում սիրեցի, իմ սիրով ու խենթությամբ Արբեցին ու մոռացան — ու ինձ ոչինչ չմնաց,

ցիտում եմ «Գեղարվեստ»-ի վերջին համարում (5—Վ. Պ.) տպված իմ բանաստեղծությունից»։

Համեմատությունը ցույց տվեց, որ այս մեջբերման առաջին տողը տարբեր է «Գեղարվեստ»-ում տպագրվածից։

«Գեղարվեստ»-ում.

Եվ նոքա, ում սիրեցի իմ ցավով ու խենթությամբ Ապա տպագրվել է «Հայաստանի կոոպերացիա», 1920, № 13 (15 հուլիսի, էջ 519—520) առանց վերնագրի և ուրիշ բանաստեղծությունների հետ, խմբագրության հետևյալ ծանոթությամբ. «Այս բանաստեղծությունները առաջին անգամ լույս են տեսնում մեր պարբերականում»։ «Հայաստանի կոոպերացիա»-ում. 1 Օրերն եկան ու անցան — և ինձ ոչինչ չըմնաց. 2 Հուրե՜ր, հուրե՜ր, ծիածան — և ինձ ոչինչ չըմնաց։ 4 Հողմով տարված հեռացան — և ինձ ոչինչ չըմնաց։ 5 Եվ նոցա, որ սիրեցի, սիրտս նրանց չտվի — 6 Խոցեցին ու հեռացան — և ինձ ոչինչ չմնաց։ 7 Եվ նոքա, որ սիրեցին, իմ սիրով ու խենթությամբ 8 Հարբեցին ու մոռացան — և ինձ ոչինչ չմնաց։ 9 Ձմեռն իջավ իմ գլխին ցուրտ և ճերմակ և անդորր — «Պաոլոին» վերնագրի փոխարեն, որ դրել է «Երկերի ժողովածու»֊ի 3-րդ հատորի կազմողը, պահում ենք Տերյանի դրած «Սիրելի Պաոլո Մակինցյանին» վերնագիրը։

12 «Դարձյա իջավ գիշեր, դարձյալ — ու կրկին» (էջ 270)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», N 5 (1813, էջ 91) «Սրպես շյուղը եղեգի» վերնագրով։ 3 Եվ դարձյալ դու շփոթմունքով ցավագին [ 363 ] 13 «Շատ երգեր կան իմ սրտում» (էջ 271)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 6 (1917, էջ 156)։ Բանասաեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Պետերբուրգ:

9 Եվ մենության մութ ծոցում
12 Որ օտար է քեզ.

Տերյանի արխիվում (գործ № 19) պահպանված է այս բանաստեղծության մի ավելի նախնական տարբերակ.

3 Ահա փախչում եմ տրտում
4 Եվ լուռ և հլու։
6 Խորհուրդներըս — խո՜ր.
7 Մի կրակ է ինձ կիզում
8 Մի հուր ահավոր։
9 Եվ մենության լուռ ծոցում
11 Սրբում եմ ես հուր-բոցում
12 Եվ անխոս և հեզ...
13 Ու չեք տեսնի դուք բնավ

14 «Եթե սեր չըկա — ինչի՞ համար» (էջ 272)

Առաջին անգամ տպագրվել է «Ձիթենի»֊ում (էջ 100)։ 5 Եվ թող ծաղրե ինձ երկինքը ցուրտ

15 «Անզարդ իմ օրվան, անտուն իմ կյանքին» (էջ 273)

Առաջին անգամ տպագրվել է «Ձիթենի»-ում (էջ 100)։

1 Իմ անզարդ օրվան, անտուն իմ կյանքին
3 Մինչև որ զըտվի մրրկեզ իմ հոգին
6 Մինչև հանդարտեն աղմուկներն այս չար,
7 Եվ առատ վատնեմ իմ գանձը ետին
8 Երկրային մեգում՝ տանջանքով հոժար...
12 Գնում է սիրտըս հրճվանքով անհուն...

16 «Նույնն է հասցեդ հնամյա» (էջ 274)

Առաջին անգամ տպագրվել է «Ձիթենի»֊ում (էջ 100—101) «Գնչու» վերանագրով։

6 Նույն ցուցանակն է գամած,
8 Երգն ես կրկնում դու կամաց...
9 Գուցե այստե՞ղ պիտ գտներ
10 Սիրտըս շրջիկ ու մոլոր
11 Եվ խնդություն անստվեր
12 Եվ քնքշություն և օրոր...
14 Ի՞նչ է տանում ինձ, ինչո՞ւ.

[ 364 ] 17 «Մենք բոլորըս, բոլորըս» (էջ 275)

Առաջին անգամ տպագրվել է «Ձիթենի»-ում (էջ 99) «Մանուկներ ենք որբ» վերնագրով։

Նամակներից մեկի հետ, գրված 1914 թվականին, Տերյանն այս բանաստեղծությունը (նաև «Պետերբուրգ»-ը և «Ես սիրում եմ նրանց, որոնք խեղճ են ու անտուն»-ը) ուղարկել է Ց. Խանզադյանին « Բաքվի ձայն» թերթում տպագրելու համար։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Պետերբուրգ:

Նամակի հետ ուղարկված ինքնագրում.

2 Մանկիկներ ենք որբ

3 Մանկիկներ ենք մենք կորած

4 Կորած ու անմայր

6 Անտառում խավար...

7 Ընկած ենք մենք բոլորս

18 «Մանուկ ենք մենք — երկու խեղճ» (էջ 276)

Առաջին անգամ տպագրվել է «Ձիթենի»-ում (էջ 99)։

19 Արարատին (էջ 277)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, № 64 (29 մարտի) «Արարատին» (ներբող) վերնագրով, «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ։

«Մշակ»-ում տպագրվածը Տերյանը հավանորեն փորձել է վերամշակել.

5 Զինված երկրիս լուսավառ

7 Թող հրահրի հուրդ հար

8 Ձյունե ճակտիդ, Արարատ։

11 Դո՛ւ, պահնորդ մեր մշտարթուն,

12 Լուսագմբեթ Արարատ

13 Չըտեսա քեզ, բայց որպես

«Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություններում, խոսելով այդ մասին, Մակինցյանը գրում է. «Սակայն, ըստ երևույթին, ոտանավորը չի բավարարել պոետին» (էջ 287)։ «Հետագայում, իր «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորը կազմելիս՝ նա դուրս է գցում «Արարատին» ներբողը» (էջ 285)։

Այստեղ կա անճշտություն.

Ստացվում է այնպիսի տպավորություն, թե Տերյանը կազմել վերջացրել է իր «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորը և «Արարատին»-ը դուրս է գցել:

Պոետի թղթերում պահվող «Հ. II Բ»-ում գրված է 21 բանաստեղծություն, իսկ «Հ. II Գ»-ում՝ 14։ Հասկանալի է, որ 2-րդ հատորը չէր կարող կազմված լինել միայն 35 բանաստեղծությունից։

2-րդ հատորը կազմելու ընթացքում Տերյանը մի քանի բանաստեղծություններ տեղափոխել է մի շարքից մյուսը, երբեմն էլ շարքերից դուրս բանաստեղծությունները մտցրել է այս կամ այն շարքը։ Այսպես, օրինակ, «Չեմ [ 365 ] դավաճանի իմ նվարդին» բանաստեղծությունը, որ տպագրվել է «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ և «Գազել»-ը, որ հրատարակվել էր իբրև շարքերից դուրս բանաստեղծություն, Տերյանը գրել է «Ոսկե շղթա»-ում։ Չէ՞ որ նա «Արարատին»-ը ևս կարող էր տեղափոխած լինել այլ շարք (ասենք, «Հ. II Ա», «Հ. II Զ» և այլն)։ Շարունակելով իր ասածը «Արարատին»-ի մասին Մակինցյանը գրում է. «անհայտ է, ապագայում, ավելի մշակելուց հետո պիտի մտներ «Երկիր Նաիրի», թե այլ շարքի մեջ» (էջ 287): ճիշտն այս է. ոչ մի փաստ չկա այն մասին, թե «Արարատին»-ը «չի բավարարել» Տերյանին, և մանավանդ, թե նա «դուրս է գցել» այդ գործը իր «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորից:

Քանի որ Տերյանը «Արարատին»-ը հանել է «Երկիր Նաիրի» շարքից և չգիտենք, թե որտեղ պետք է դներ, մենք հարմար համարեցինք այն դնել «Շարքերից դուրս բանաստեղծություններ» բաժնում:

20 «Ախ, Բուզուլուկ քաղաքում» (էջ 279)

Աոաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1916, № 16 (24 հունվարի) «Պրին¬ ցուհի նա» վեինագրով:

6 Փայտեղեն այդ դղյակում,

9 Ես չեմ, քամին է բախում

10 Դուռ ու լուսամուտ.

11 Քուն դիր սիրտըդ բաբախուն

12 Եվ սերըդ անսուտ։

13 Երազներով միամիտ

14 Տխրանուշ ու նվագուն

15 Ինձ ես պարզել որբ հոգիդ

18 Ցերեկ կը բանա.

19 Իսկ դու նստած ես անքուն

Երկար ժամանակ տարակուսանքի տեղիք էր տալիս «նա» բառի մեծատառով դրված լինելու հանգամանքը: Տերյանի գործերից մեկում (№ 144), մի տետրում, ուր գրված են զանազան հասցեներ, գրքերի վերնագրեր, անուններ և այլն, մենք գտանք մի հասցե՝ «Ната Бузулук (Самарск. губ.) Слободская Д. 37». Պարզվեց, որ «նա»-ն Նատա (Նատալյա) անվան կրճատված ձևն է, անունը իրական մի կնոջ, որը բանաստեղծին ներշնչել է այս տողերը։

Տերյանին հայ գրող չհամարողները օգտագործել են ամեն բան իրենց տեսակետի «հիմնավորման» համար։ Ցանկանալով ապացուցել, թե Տերյանին խորթ է «Երկիր Նաիրի»-ն, թե «նրա սրտում տեղ չէր մնացել անգամ «հայրենականտան» համար, այդ տեսակետի պաշտպաններից մեկը օգտագործում է այս բանաստեղծությունը. «Եվ իսկապես նրա սիրտը իր անդորրությունը գտավ,—գրում է նա,— դարձյալ շատ հեռու Նաիրիից և նա վերջին անգամ երգեց ու լացեց հյուսիսի գորշ, բայց իրեն հարազատ երկնքի տակ, Բուզուլուկ քաղաքում, ուր նստած էր պրինցուհի Նան» («Նորաշեն» (Փարիզ), 1923, նոյեմբեր): Այս «մեթոդով» կարելի է ապացուցել, թե Շեքսպիրը անգլիական, իսկ Պուշկինը և Լերմոնտովն էլ ռուս գրողներ չեն։ [ 366 ] Ո՞վ է «Նորաշեն»-ի հոդվածագրին ասել, թե դա Տերյանի վերջին երգն է և, մանավանդ, թե այն գրված է Բուզուլուկ քաղաքում։ Եվ վերջապես կա ավելի կարևոր հանգամանք՝ Նա-ն ոչ թե պրինցուհի է, այլ Բուզուլուկ քաղաքու օթևան գտած մի փախստական հայ ընտանիքի աղջիկ: Հետաքրքրական է, որ պրինցուհի Նա-ի հարցին անդրադարձել է նաև «տեղի» մամուլը (տես «Южный Урал», 1965, № 15, 20 հունվարի):

21 «Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դուռը» (էջ 280)

Աոաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1916, № 106 (15 մայիսի) «Հոկտեմբեր» վերնագրով:

1 Ցուրտ հոկտեմբերն է բաղխում իմ դուռը

4 Եվ անսփոփ է, որպես հուշերըս։

7 Չոր անապատ են դարձել արտերը.

14 Իմ դեմ ես ինքըս սարսափահար եմ.

8-րդ և 9-րդ տողերի միջև «Մշակ»֊ում կա մի տուն.

Մոլոր մտքերըս՝ չոր տերևներն այն

Սև հողմերում են, տխուր հածում են

Ջարդված ճյուղերը, սիրտ, քո թևերն են

Ցուրտ աշխարհում այն, անանց լացում այն։

22 «Ձեռներում Ձեր մանրիկ, նվագուն» (էջ 281)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1917, № 1 (1 հունվարի) «Սոնետ» վերնագրով, նվիրված «Օր. Ս-ին»։

Վերջերս այդ բանաստեղծության ձեռագիրը (մեզ թվում է «Մշակ»-ում տպվածի) դերասան և բանաստեղծ Պահարեն հանձնեց Գրական թանգարանին, որից պարզ դարձավ, որ տարակարծությունների տեղիք տվող «տնավանդ»֊ը վրիպակ է: Տերյանը գրել է «հնավանդ» (Փայփայել երգերով հնավանդ):

23 «Դու կընստես իրիկվան» (էջ 282)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 3 (Ա մաս, էջ 135) «Վերջին սեր» վերնագրով.

2 Ցանկությամբ անքուն

3 Կասես՝ արի՛ և կը գամ —

5 Բայց երբ ցոլա առավոտ,

7 Կայրե սիրտըդ նոր կարոտ,

9 Եվ իրիկվա մեգի հետ

10 Ցած կիջնես ձորից,

11 Լուռ կը գնաս դեպի գետ

12 Ծածուկ բոլորից.

15 Ու կըլինի անհագուրդ

96 Սերըդ և անուշ... [ 367 ] 24 «Ծույլ ու դանդաղ» (էջ 283)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 5 — 6 (Ա մաս, էջ 85) «Ամռան երգ» վերնագրով:

25 Հրաժեշտի գազել (էջ 284)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 2 (Ա մաս, էջ 57), ապա, որոշ փոփոխություններով, «Նորք»-ի 1-ին գրքում (1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 105):

1916-ի դեկտեմբերի 31-ին Տերյանը եկել էր Երևան՝ նա պետք է լուծեր իր զինվորագրության հարցը և ապա մեկներ Uուխումի՝ բուժվելու: «Ռուսաստանի հեղափոխության նախօրյակին,— գրում է Մակինցյանը,— նա մի դասախոսություն արեց (հունվարի 20-ին — Վ. Պ.) հայ պոեզիայի մասին (դասախասության թեման եղել է «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի և լեզվի զարգացման մասին»— Վ. Պ.), ծանրանալով, գլխավորապես, լեզվի և ոճի խնդիրների վրա: Դասախոսությունից հետո նա արտասանեց իր հայտնի գազելը, հրաժեշտի այդ սըրտաբուխ ու սրտառուչ տողերը: Կարծես պոետը նախազգում էր, որ ոչ բուժարանը, ոչ խնամքը հայրենի գյուղում նրան չեն փրկի: Այսպիսի հոգեկան վիճակում նա 1917 թվի սկզբում ուղևորվեց Թիֆլիս և ապա՝ Սուխում» («Երկերի ժողովածու», 1-ին հատոր, էջ XLII): Այդ երեկոյի մասին հիշատակվում է նաև մամուլում՝ Երևանում այն ժամանակ հրատարակվող միակ հայերեն թերթի «Աշխատանք»-ի 1917 թ. № 75-ում:

«Գործ»-ում.

8 Գարնան ամպին լույս-ոլորտում ասում եմ ես մնա՜ս բարով:

9 Մարգարտաշար իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,

11 Ծաղիկներին դեռ չը բացված, հոգիներին դեռ չը կիզված,

13 Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ դառնա,

Հետագա հրատարակությոմեներում տպագրվել են երբեմն «Գործ»-ի («Գր. գոհարներ»: «Նաիրի», 1936, № 9: «Հայ գրականություն» (Երուսաղեմ, 1942 և այլն), երբեմն «Նորք»-ի («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր: «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու» և այլն) տեքստերը: Մասնավորաբար մտահոգում է, թե «հուշերի» համար (9-րդ տող) ո՞ր բառն է ավելի հարմար՝ «Գործ»-ի «մարգարտաշա՞ր»-ը, թե՞ «Նորք»-ի «ոսկեշղթա»-ն ։

26 «Երկու դժրախտ մանուկ» (էջ 285)

Առաջին անգամ տպագրվել է «Գրական-գեղարվեստական ալմանախ», 1917, № 2 (էջ 66) «Եթե չըկա աստված...» խորագրի տակ, «ամենասիրելի Լիլիտին» ընծայականով:

9 Որբ սիրտը մեր-ահից,

12 Եթե չըկա Աստված...

Այդ ալմանախին Տերյանի աշխատակցելու մասին Ստ. Զորյանը գրում է. «Մի [ 368 ] անգամ Թիֆլիսում նոր հրատարակվող երիտասարդական Գրական-գեղարվեստական ալմանախի խմբագիրները դիմեցինք ինձ, թե՝ «Տերյանին ծանոթ ես, մի բանաստեղծություն խնդրիր մեր ալմանախի համար»։ Ես խոստացա և նույն երեկո կաֆեում Տերյանին հայտնեցի ալմանախի խմբագիրների խնդրանքը։

- Սիրով,— համաձայնեց Տերյանը: — Վաղն այս ժամին երկու բանաստեղծություն կբերեմ այստեղ։

Եվ իրոք բերեց: Բայց նախքան հանձնելը կարդաց իմանալու՝ հարմա՞ր են, թե ոչ։

Ես գտա, որ հարմար են միանգամայն, և ավելացրի, որ նրա այդ լավ վերաբերմունքը շատ կուրախացնի երիտասարդ խմբագիրներին։

— Եթե այդպես է, եթե իմ մասնակցությունը ուրախացնում է նրանց՝ խոստանում եմ ամեն համարի նյութ տալ...» («Հուշերի գիրք», 1958, էջ 202 — 203):

Երկու բանաստեղծություններից մեկն այս է, մյուսը այս բաժնի № 27-ը»:

Տերյանը կատարեց իր խոստումը՝ «Գրական-գեղարվեստական ալմանախ»-ի № 3 — 4-ում (էջ 104) տպագրվեց նրա «Մաշում է իմ սիրտն անդադար» տրիոլետը:

27 «Սրտակեզ կսկիծ մի հին» (էջ 286)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 4, (Ա մաս, էջ 69), ապա, որոշ մշակումից հետո, «Գրական-գեղարվեստական ալմանախ», 1917, № 2 (էջ 66) «Եթե չըկա Աստված...» խորագրի տակ:

«Գործ»-ում.

5 Եվ դառն ու մթին մի ախտ,
6 Մի հին ցավ, թունոտ մի խոց,
7 Մի անմար, անկուշտ մի բոց
8 Այրում է կյանքս անբախտ:

28 «Մաշում է իմ սիրտն անդադար» (էջ 287)

Առաջին անգամ տպագրվել է «Գրական-գեղարվեստական ալմանախ», 1917, № 3-4 (էջ 104) «Տրիոլետ» վերնագրով (տե՛ս № 26 բանաստեղծության ծանոթագրությունը)։ Այս բանաստեղծության սևագրությունը պատրաստ է եղել 1915 թ. սկզբին։ Մակինցյանը գրում է. «Ահա այս տրիոլետի նախագիծը, որ պահպանել է Տերյանի նամակներից մեկում՝

Մի հին երգ-ծանոթ ու տրտում
Իմ սիրտն է մաշում անդադար,
Որպես խոսք մի, մի քաղցր խոստում,
Որ մնում է հավետ անկատար...
Եվ անվերջ է, անձայն, անանուն,
Մի հին երգ, որ խնդում է արթուն.

[ 369 ]

Ամեն տեղ է — խորունկ ու անհուն,
Մի հին երգ — ծանոթ ու տրտում։


«Սևագիր է, ժամանակ չկա շտկելու»,— ասված է այդ նամակում, որ գրված է 1915 թվի սկզբին։ «Ես շատ վատ եմ տրամադրված,— կարդում ենք նույն նամակում,— որովհետև ստիպված եմ շարունակ ու անդադար քերականությանների մեջ խրված մնալ, а годы проходят․․․[2]) ոչինչ չեմ կարողանում կարգին գրել։ Բացի այդ կյանքս էլ կյանք չէ — հոգսերում ու մտքերում թաղված»։ Այս «ծրագիր-ոտանավորը ներշնչված է պոետի ընդհանուր անբավարարվածությամբ, որ հետզհեաե սաստկանում է և հետագայում, մոտալուտ մահվան ազդեցությամբ «շտկվելով» դառնում՝

Դրժել եմ կարծես մի երդում,
Մի ուխտ եմ թողել անկատար։


Երդումն ու ուխտը — պոետի կոչումն է, որ բուրժուական կարգերում մնում էր կաշկանդված ու անկատար» («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 274։ Այդ նամակը տակավին չի գտնվել)։

29 «Տնակն իմ ցուրտ ու անզարդ» (էջ 288)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 4 (Ա մաս, էջ 69), ապա «Նորք»-ի 1-ին գրքում (1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 106), որի տեքստն էլ հիմք է ընդունված «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում։

«Գործ»-ում.

3 Ընկերն իմ գորշ մի գեշ սարդ
6 Թափում է թոզ իմ հոգում.
10 Տագնապըս ճիչ մի անուժ,
12 Եվ սիրտըս' դառն ու չարհուշ...

30 «Գիշերն իչավ սև ու չարաչք» (էջ 289)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 6 (1917, էջ 155)։ Նամակներից մեկում խոսելով Ավ. Ահարոնյանի մասին, որը հարձակումների առիթ էր դարձրել իր «Մայրեր»-ի թարգմանությունը, Տերյանը գրում է. «Իսկ մի՞թե ժողովածուում («Сб. арм. литературы»-ի մասին է խոսքը — Վ. Պ.) իմ բանաստեղծությունները թարգմանված են այնպես, ինչպես ես կուզենայի։ Բնավ ոչ։ Դեռ ավելին, մի բանաստեղծության մեջ ես ասում եմ. «Եվ գուցե Նա (Աստված) մեր վիշտն (ցավն) զգա»։ Բրյուսովը դա թարգմանել է այսպես՝

— И ДРУГОЙ

Всю нашу боль почувствует быть может» (ընդգծումները բնագրում են — Վ. Պ.)։ [ 370 ] «Գեղարվեստ»-ում,

3 Գուցե բացվի փրկիչ հրաշք։

31 «Դողում է մարմինըդ կիսաբաց» (էջ 290)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 7 (1921, էջ 95), առանց վերնագրի, «Ոսկի հեքիաթ» գրքից» խորագրի տակ, ապա` «Երկերի ժողովածու»֊ի 2-րդ հատորի ծանոթագրություններում (էջ 117)։ «Երկերի լիակատար ժողովածու»-ում «Դողում է...»-ն մուծված է «Սևագրություններ» բաժինը (էջ 309), իսկ «Երկեր»-ի 1956-ի հրատարակության ծանոթագրություններում համարված է «Իմ ցնորքին»-ի «2-րդ մաս» (էջ 720)։ «Դողում է»-ն ևս, ինչպես և «Իմ ցնորքին»-ը (տե՛ս այդ բանաստեղծության ծանոթագրությունը), Տերյանը իբրև «Ոսկի հեքիաթ» շարքի բանաստեղծություն տարիներ առաջ ուղարկել էր «Գեղարվեստ»֊ին։ Այդ մասին իմացել է պոետի մտերիմ ընկեր Մակինցյանը (այդ է վկայում նրա գրածը, թե «Դողում է,..»-ն չի մտել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորի մեջ» («Երկերի ժողովածու», 2-րդ հատոր, էջ 117): Ուրեմն եղել է և չի մտել այդպես չէր կարող ասվել «առաջին հատոր»֊ից հետո գրված բանաստեղծության մասին։

«Դողում է...»-ն համահնչուն է «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորի այսպես կոչված «Մեղքի երգեր»-ին, իսկ թե ինչո՞ւ է դուրս մնացել ժողովածուից, դժվար է վերջնական պատասխան տալ։ Հավանորեն թողել է «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորի համար (ուր կարող էր մուծել այլ շարք կամ թողնել շարքերից դուրս): Այս նկատառումը մեզ թելադրում է «Դողում է...»ն մուծել «Շարքերից դուրս բանաստեղծություններ» բաժինը։

32 «Ձյունը մանում է բարակ» (էջ 291)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 6 (1917, էջ 156):

5 Բռնած այդ ձեռքը նրբին

Առանձին հրատարակություններում բանաստեղծության 1-ին տողի (Ձյունը մանում է բարակ) «մանում է» բառը դարձված է «մաղում է»։ Սովորական

խոսքի մեջ ձյունը (ավելի շուտ անձրևը), իհարկե, «մաղում է», սակայն Տերյանի նման բանաստեղծների մոտ՝ «մանում», այն էլ «բարակ» ու «ցած է իջնում թել-թել», [ 371 ]

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻԻՆՆԵՐ



հատոր առաջին


ՊԱՆԹԷՈՆ


Բանաստեղծությունների 1912 թ․ ժողովածուի շապիկը։

Գործ՝ Մ․ Սարյանի
[ 373 ]

ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՑԱՆԿ

«Ախ, Բուզուլուկ քաղաքում » .... 279
Աղբյուր («Մահու պես դաժան ձմեռն է իջել») 263
Աղոթք («Ես ընկա անդունդները խավար») . 76
«Այնպես անխինդ են և նըման լացին» .
240
«Այնպես օրորուն է քայլըդ» . . . 225
«Այս գիշեր նորից լալիս է քամին» . 189
«Այս երեկո կրկին Դուք» . . . 256
«Այստեղ ամեն օր տխրությամբ երկար» . 158
«Այստեղ է լացել իմ մայրը» . . . . 246
«Այսօր գալու է իմ յարը» . . . . 235
«Անանց կարոտն է իմ սիրտը տանջում» . . . . 60
Անանուն սեր («Իմաստուն խոսքեր սովորեցի ես») . 94
«Անդարձ աշխարհի վարդագույն միգում» . . . . 182
Անդարձություն («Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին») 126
Անդարձություն («Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին») 141
«Անզարդ իմ օրվան, անտուն իմ կյանքին» . . . 273
Անծանոթ աղջկան («Լույսն էր մեռնում, օրը մթնում») . 35
Անջատման երգ («Դու անհոգ նայեցիր իմ վրա») . 44
«Անվերջ գիշերի մռայլ վիհերում» . . . . . 113
Անտրտնջություն («Արծաթաշող առուն առվին») . . 163
Աշնան («Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպն) . . . 139
Աշնան առավոտու երգը («Այնպես անլույս է այսօրն) . 135
Աշնան գիշեր («Չգիտեմ որտեղի՛ց է գալիս») . . 118
Աշնան երգ («Ցրտահա՜ր, հողմավա՜ր») . . . . 33
Աշնան մեղեդի («Աշուն է, անձրև... Ստվերներն անձև») 36
Աշնան տրտմություն («Կրկին իմ հոգում») . . . 61
Աշուն ( «Դալուկ դաշտեր, մերկ անտառ...») . . . 27
Աշուն («Մեգ է, անձրև ու մշուշ») . . . . . 108
«Աշուն է. օրերը ցրտում են...» . . . . . 230

[ 374 ]

«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար» . . . . . . 89
Առավոտ («Այսօր դու քաղցր ես Նայում, առավո՛տ»). . . . 201
Արարատին («Երկնասլաց ու թեթև») . . . . . . . 277
«Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ...» . . . . 268
«Արդյոք ո՞ւր ևս դու...». . . . . . . . . 92
Արևածագ («Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին»). . . 206
«Արծաթ-կարկաչուն» . . . . . . . . . . 264
Արշալույս («Դուրա ելա դաշտ — կանաչ ծով) . . . . . 165
«Արշալուսեց իմ երկիրն աղոտ» . . . . . . . . 154
«Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց» . . . . . . . 252
«Բյուր մարդոց մեջ» . . . . . . . . . . 38
Գազել («Սիրտըդ, որպես վառ ատրուշան, պահիր վառ») . . . 218
Գարնանամուտ («Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով») . . . 102
Գարնան երեկո («Անհուն երկնքի կապույտ աշխարհում») . . . 157
«Գարնան լուսե ամպի նըման» . . . . . . . . . 169
Գարնան քաղաքում («Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում») . . 172
Գարուն («Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել») . . . . . 88
Գիշեր («Երգում է քամին, լալիս է նորից») . . . . . 132
Գիշերամուտ («Մարգերում իջավ թովիչ կիսամութ») . . . . 155
«Գիշեր է և լռություն» . . . . . . . . . . 121
«Գիշերն իջավ սև ու չարաչք» . . . . . . . . 289
«Դանդաղ սահում են օրերը դժկամ» . . . . . . . 144
Դաշտերում («Հեռածավալ դաշտերում») . . . . . . 193
«Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ» . . . . . . 177
Դավաճան հուշեր («Անվերջ գիշերիս անամոքական մենակության մեջ») 133
Դարձ'(« Մի օր առհավետ կյանքըս կանիծեմ») . . . . . 78
«Դարձար դու և սիրտըս տխուր է» . . . . . . . 234
«Դարձյալ իջավ գիշեր, դարձյալ — ու կրկին» . . . . . 270
«Դժկամ նայում են ժայռերը խոժոռ» . . . . . . . 84
«Դիր քո կնիքը սրտում իմ» . . . . . . . . . 226
«Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան» . . . . . . 86
«Դողում է մարմինըդ կիսաբաց» . . . . . . . . . 290
«Դու գալիս ես մութ գիշերապահին» . . . . . . . 142
«Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում» . . . . . . 52
«Դու եկար սպիտակ շորերով» . . . . . . . . 164
«Դու խոսում ես, բայց կարծես» . . . . . . . . 170
«Դու կգաս ու կրկին հեքիաթով կըդյութես» . . . . . . . . 205
«Դու կընստես իրիկվան» . . . . . . . . 282
«Դու հասկացար տագնապները իմ հոգու» . . . . . 168
«Դու հպարտ չես, իմ հայրենիք» . . . . . . . 243
«Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս» . . . . . . 100
«Դու չքացել ես». . . . . . . . . . 173
«Դուրսը ցուրտ է հիմա» . . . . . . . . 195

[ 375 ] «Դու քնած ես քո տաքուկ անկողնում» . . . 70

«Եթե կողմերում հեռու-հեոավոր » . . . . 190

«Եթե սեր չըկա — ինչի՞ համար» . . . . 272

«Ես անջատված եմ հայրենի հողից» . . . 53

«Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս» . . . 101

«Ես նստում եմ մենակ, մեն-մենակ» . . . 191

«Ես չըգիտեմ՝ ո՞ւր են տանում հեռավոր» . . . 72

«Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր» . . . . . . 162

«Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից» . . . 229

«Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր» . . . . 266

«Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ» . . . . 30

«Երբ կյանքը սուր փշերով» . . . . . . . 197

«Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի» . . . . . . 56

«Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում» . . . . . . 91

Երգ («Կուրծքը հև առած, հավքից թև առած — ե՞րբ կը գա նա») . 267

Երեկո («Երեկոն փռեց իր թևերը մութ») . . . . . 69

«Երկու դժբախտ մանուկ» . . . . . . . . 285

«Երկու ուրվական («Ես եմ, դու ես, ես ու դու») . . . . 178

էլեգիա («Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ») . . . . 32

էստոնական երգ («Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից» ) . . 26

Թախիծ («Ամայի փողոցում մեգ-մշուշ») . . . . 145

Թափառական («Նորից կըթողնեմ քաղաքն աղմկոտ») . . 39

Թափառումի սեր («Կըշարժեմ նորից քայլերըս տարտամ») . 175

«Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում» . . . . 46

«Իմ գերեզմանին դուք չըմոտենաք» . . . . . 64

Իմ երգերին («Մարդոց երկրում անտարբեր») . . 143

«Իմ խաղաղ երեկոն է հիմա» . . . . . 95

«Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար» . . . . 73

«Իմ սիրտը միշտ» . . . . . . 120

Իմ ցնորքին («Ոչ ոք այս երկրում դեռ չի համբուրել») 199

«»Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում» . 37

«Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված» . . . 251

Ինքնօրորում («Գիշեր է իջել, լռել են բոլոր») . . 112

«Իջնում է գիշերն անգութ ու մթին» . . . . 241

Իրիկնաժամ («Շուտով կըլռե աղմուկը դաժան») . . 43

«Իրիկնաժամի կիսախավարում» . . . . . 186

Լուսնոտ («Հմայված լուսնի շողերովն արծաթ») . . 41

«Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ» . . . . 62

«Խոսքերըդ վըճիտ են ու խորունկ» . . . . 135

«Խոր են քո հուր աչքերը» . . . . . . 223

«Խորհրդավոր սեր («Իմ մեռած հարսնացուն ամեն օր») 194

«Ծաղկել է նորից իմ այգին» . . . . . 215

«Ծույլ ու դանդաղ» . . . . . . . 283 [ 376 ]

«Կա խորհրդավոր մի հրապուրանք» 58 «Կանչում ես անվերջ» . ․ ․ 90
«Կապույտ ծածկոցն իջավ ցած» . . . ․ ․ 185
«կարծս թե դարձել եմ ես տուն» . . . ․ ․ 245
Կարոտ («Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած») . 40
Կարուսել («Պտտվիր , պտտվիր., կարուսել») . . . 202
Կյանքի որբերը («Դալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր») . 259
Կոշմարը («Խաղաղ ննջեցին գյուղերը խավար») . ․ ․ ․ 260
«Կրկին հնչում է թունավոր լեզուդ» ․ ․ ․ ․ ․ ․ ․ 55
Կույր լինելու ցանկություն («Ես գիտեմ հիմա.— ամենքի նման») 119
Հայտնություն («Գարնան անուշ աղմուկով») . . . ․ ․ 200
Հայրենիքում («Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին») ․ ․ 123
«Հայրենիքում իմ արնաներկ» . ․ ․ ․ 242
Հանդիպում («Անհայտ կողմերից անտես թևերով») 192
Հանդիպում («Նուրբ ստվերները փռվում են քնքուշ») 125
Հատված («Հոգնատանջ սրտով նստեցի մենակ») ․ 149
«Հեկեկում է անվերջ» . . . . . . 140
«Հեռավոր, անել լեռնագագաթներ» . . ․ 75
«Հեռու ես անհաս, իմ լուսե երազ» . . ․ 96
«Հեռու երկրի լուսե հովտում» ․ . ․ ․ ․ 97
Հին պարտիզում («Այսօր նորից պարտիզում») ․ 98
«Հիշում եմ ինչպես այն ուշ» . . . . ․ 250
Հիվանդ («քնքուշ երազով պաճուճիր հոգիս») . ․ 65
Հնազանդություն («Օրորված է հոգիս ձմեռվա») ․ ․ ․ 183
«Հնչում է անվերջ աշնան թախիծով» . . . ․ ․ 110
Հոգնածություն («Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված») . ․ ․ 116
Հոկտեմբերին («Հեռացիր աշուն համրորեն լացող») . ․ ․ ․ 261
Հրաժեշտ («Դու գնում ես' չգիտեմ ուր»). . ․ ․ ․ ․ 42
Հրաժեշտի գազել («Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս
բարով»)․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 284
Հրաժեշտի խոսքերից («Ոչ տրտունջ, ոչ մրմումջ սգավոր») ․ ․ 63
Հրաշք֊աղջիկ («Հրաշք֊աղջիկ, գիշերների թագուհի») ․ ․ ․ ․ 49
«Հրով արթնացած սիրտս» . . . . . . 224
Հուշեր («Մենակության մեջ, գիշերում անքոսն») ․ 137
Հուշերի երկրում («Կյանքը լռում է, աղմուկը մեռնում») 87
«Հուր ես հագել հրեղենդ» . . . . . . 221
«Զեռներում Ձեր մանրիկ, նվագուն» . ․ ․ ․ 281
Ձմռան գիշեր («Ձմռան գիշերն է մեղմորեն ընկնում») . 79
Ձմռան գիշեր («Տխրությունս անուշ է, որպես») . . 188
«Ձյունը մանում է բարակ» . . . . ․ ․ 291
ճամփաբաժան («Կանգնած եմ նորից ահեղ անտառում») 105
Մահ («Մարիր լույսը մշուշոտ») . . . . 122
Մահ-ցնորք («Դու անուն չունես, քեզ ի՞նչպես կանչեմ») 187

[ 377 ]

«Մանուկ ենք մենք — երկու խեղճ» . . . 276
«Մաշում է իմ սիրտը անդադար» . . . . . 287
«Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ» . . . . . . 120
«Մարել ես արդեն, մեռել ես հավետ» . . . . . . . 130
Մեդուզա («Անհուսության մեջ, խավար օրերում եկավ նա ինձ մոտ») . 134
«Մեղմիվ փռվեց քնքուշ մութ» . . . . . . . . 167
Մեղմություն («Այսօր եղիր քրոջ պես») . . . . . 136
«Մեղքի մթին քարայրից» . . . . . . . . 131
«Մենության խավար զնդանից կրկին» . . . . . 209
«Մենք բոլորըս, բոլորըս» . . . . . . . . 375
Մթնշաղ («Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ») . . . . 67
Միայնություն («Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում») 115
«Մի՞թե վերջին պոետն եմ ես» . . . . . . . . 249
«Միշտ նույն խոհերի շշուկին հլու» . . . . . . . 210
«Միշտ նույն հուշն է, հուշը նույն» . . . . . . 231
«Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական» . . . . . 244
«Մոռանա՛լ, մոռանա՜լ ամեն ինչ» . . . . . 80
Մոռացված ուղի («հեռու դղյակի քնքուշ թագուհին») . . 106
«Մռայլ գիշերն է լռում» . . . . . . . 179
«Մռայլ թաղումի ջահերի նըման» . . . . 77
«Նետում ես ոսկի նետերըդ» . . . . . 222
«Նույնն է հասցեդ հնամյա» . . . . . . . 274
«Շատ երգեր կան իմ սրտում» . . . . . . . 271
Շիրակի դաշտերից («Աստղերն են ժպտում լուսեղեն նազով») . 28
Շշուկ ու շրշյուն («Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն») . . 204
«Ոսկեցոլուն հայացքիդ» . . . . . . . 159
«Ո՞վ կարող է չըսիրել Ձեզ» . . . . . . . 255
«Որպես Լայերտի որդին, որպես» . . . . . 239
«Որպես ծաղիկն է անխոս գունատվում» . . . 50
«Որքան սայրեր, սայրեր» . . . . 216
«Չարտասանված տխուր խոսքեր» . . . 66
«Չեմ դավաճանի իմ Նվարդին» . . 233
«Չեմ տա երբեք անունըդ» . . . 227
«Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում» . 160
«Չըկա ոչինչ, որ այնքան» . . . . 184
«Չունի և պարսից արքան» . . . . 219
Resignation («Այսօր գթանք իրարու») . 128
«Սարի հետևում շողերը մեռան» . . . . . . 29
Սենտիմենտալ երգ («Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...») 71
«Սև գիշե՜ր, և հուշն՜ր և խոհե՛ր անհամար» . . . . 109
«Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին» 83
«Սև դիշերն իջավ իր անհայտ գահից» . . . 74
Սև շուշան («Դառը կյանքի խավարում») . . 181

[ 378 ]

Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում» . . . . . . 174
Սիրահարվածը («Դու գնում ես տուն, և դեռ քո վերքին») . . . 93
Սիրելի Պառլո Մակինցյանին («եկան օրեր ու անցան ու ինձ պինչ չըմնաց») 269
«Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար» . . . . 34
«Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին» . . . . . . 161
«Սիրում եմ ես նրանց, որոնք խենթ են ու անտուն» . . . . 232
Սոնետ («Կյանքին միշտ օտար, մահից վախեցող») . . . . 265
«Սրտակեզ կսկիծ մի հին» . . . . . . . . . 286
Վերջալուսին (Բարակ ամպերը մաղում էն ոսկի») . . . . 114
Վիհի եզերքին («Ունկնդիր եղա հողմի խենթ երգին») . . . . 47
Վեչելավ Իվանովին (Վարդավառի վարդերը վառ») . . . . 248
14 տող («Արդյոք նորից երազնե՞րն են թափառում») . . . . 82
14 տող («Մանկութ ընտրեցի ճամփորդական ցուպ») . . . . 59
«Տարիներն արագ, ամպերի նըման, անցնում են անհետ» . . . 146
Տեսա երազ մի վառ» . . . . . . . . . . 218
Տխրություն («Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև») 25
Տխուր երգ («Ցուրտ անձրևն է միզում հեկեկում») . . . . 127
Տխուր զրույց («Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր») . . . . 48
«Տխուր մեռան կապուտաչյա» . . . . . . . . 54
«Տնակն իմ ցուրտ ու անզարդ» . . . . . . . . 288
«Տրիոլետներ» . . . . . . . . . . . 221
Ցանկություն («Քո հայացքը մոգական») . . . . . . 57
«Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ» . . . . 68
Ցնորք («Ինձ չես սիրում, ուրիշին») . . . . . . . 124
Ցնորք («Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր») . . . . . 45
«Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դուռը» . . . . . . 280
Ուշացած սեր («Բուքն է լալիս, հողմ ու ձյուն») . . . 166
Ուրվական («Մթնշաղային մամերին, երբ ես») . . . 166
Փողոցի երգը («Պատուհանիս տակ լալիս է կրկին») . . 108
Փողոցում («Գիշերվա փողոցները թափուր») . . . 176
Քաղաք («Սև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն») . . . 262
«Քեզ կըմնա միշտ օտար» . . . . . . . 247
«Քեզ հետ եմ կրկին, իջնում է անդորր» . . . . . . . 217
«Քնքուշ դու, լուսե աղջիկ ես» . . . . . . 220
«Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ» . . . . . 153
«Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր» . . . . . 31
«Քո մազերի ցնորական փայլը պայծառ» . . . . 85
«Օտար երկնքի կամարների տակ» . . . . . . 81
Օտարուհուն («Դառնություն է լցված ու թախիծ») . . 117
Fatum («Կախարդական մի շղթա կա երկնքում») . . . 31

[ 379 ] [ 380 ]
 78
[ 381 ]
 122
 132
[ 382 ]
 139
 145


[ 383 ]
 218
[ 384 ]

ՇԱՐՔԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 262
 265
 267
[ 385 ]

ՀԱՎԵԼՎԱԾ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ 386 ]

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Երկերի ժողովածու չորս հատորով

Հատոր աոաջին




Հրատ. խմբագիր՝ Ս. Դ. Սահակյան
Նկարիչ՝ Կ. Թ. Տիրատուրյան
Գեղ. խմբագիր՝ Ան. Վ. Գասպարյան
Տեխ. խմբագիր՝ Օն. Ս. Փանիկյան
Վերստուգող սրբագրիչ՝ Գ. Գ. Սիմոնյան






Հանձնված է արտադրության 22/XI 1971 թ.,
Ստորագրված է տպագրության 27/VI 1972 թ.:
Թուղթ տպագրական № 1, 60×841տպագր. 24,0 մամ. =
22,32, պայմ, մամ., հրատ. 12,4 մամ.+3 ներդիր.։
Պատվեր 556։ Տպաքանակ 15000։ Գինը՝ 65 կ.։
«Հայաստան» հրատարակչություն, երևան — 9, Տերյան 91։

ՀՍՍՀ Մինիստրների սովետի մամուլի պետական կոմիտեի պոլիգրաֆարդյունաբերության վարչության Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆկոմբինատ, Երևան, Տերյան 91։

  1. Առաջին հրատարակություններում՝ «Մայիսն իջավ անլույս ու լուռ»։
  2. Լերմոնտովի «И скучно и грустно» բանաստեղծության չորրորդ տողի (А годы проходят—всe лучшие годы!) առաջին կետն է։