Կրիտիկա. «Սոս և Վարդիթեր»

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ Կրիտիկա. «Սոս և Վարդիթեր

Միքայել Նալբանդյան

Հեգելը և նորա Ժամանակը
[ 504 ]

ԿՐԻՏԻԿԱ


ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ

Ազգային վիպասանություն, պ. Պերճի Պռոշյանց, 1860, Թիֆլիս

(Սիրական եղբոր, Խ. Պ. ՕՏ... ԻՆ ՆՎԵՐ)[1]

Միթէ որ ննջիցէն այլ ո՞չ ևս յաւնլուցու յառնել...
Սաղմոս Դաւթի, Խ. համար 9.


Ազգային սեփական դպրությունը էապես հիմնվում է ազգային բանաստեղծության վրա և այնպիսի աշխատությանը, որ հայկական հոգու բխվածք լինելով հայ ազգին էին վերաբերվում դարձյալ։ Ընդհանուր մարդկային գիտության վերաբերյալ գրքերը, թեև այո՜, մեծ պատիվ են բերում մի ազգի, եթե սա հարուստ էր այդպիսիներով, այնուամենայնիվ այդ գիտությունքը մի որևիցե ազգի սեփականությունը չեն, այլ բովանդակ մարդկության, թեև նոցա մշակողքը միայն մի քանի առաջադեմ ազգեր եղած լինեին։ Ազգերի սեփական դպրության մեջ, այսինքն նոցա բանաստեղծական գործերի մեջ երևում է նոցա հոգին, նոցա վարք ու բարքը և այլ այնպիսի բարակ և քնքուշ բաներ, որի համար պատմությունը տկար է և կարոտ բանաստեղծության օգնության։

Թե ինչպես է եղել մեր ազգի շատ հին ժամանակների բանաստեղծությունը [ 505 ] մենք թեև ոչինչ գիտենք դրական, բայց և այնպես ընդհանուր պատմության և ընդհանուր դպրության պատմության տված լուսով,– որովհետև օրինավոր բանաստեղծությունը հետևանք է մի օրինավոր կապակից և պատմական կյանքի, իսկ մեր հայերիս կյանքը, ոչ թե առասպելների ժամանակ, այլ նաև շատ հետո, երբեք չէ ունեցել մի կանոնավոր և լոգիկական աճելություն և կերպարա[նա]գործություն,— դժվար չէ հասկանալ, եթե միայն չկամենայինք անձնախաբեությամբ և կամավոր կուրությամբ երևակայել երբեք չունեցած պարծանքներ, որ թե պատմության հայտնի ժամանակներում, երբ քիչ շատ ձեռք ու ոտք ուներ Հայաստանը, մենք չենք ունեցել մի օրինավոր, եվրոպական հասկացողությամբ, բանաստեղծություն, այն առասպելական ժամանակների եղածները պիտի լինեին շատ հասարակ և խեղճ բաներ։ Թողնելով այն պարոններին, որոնց սիրելի է այդպիսի բաների պարապմունքը, մեր հին, որպիսի և իցե, կամ թե բնավ չեղած բանաստեղծությանց ուսումնասիրությունը[2],— մենք պարտականություն ունինք հրատարակել, թե պ. Աբովյանցի «Վերք Հայաստանին» և «Սոս և Վարդիթերը» հիմք գրին արդյան ազգային վիպասանության [3]։ Այո՜, արդարությունը նույնպես պարտք է դնում մեր վրա բարձրաբարբառ հռչակել պ. Գաբրիել Տեր—Հովհաննիսյանցի «Տեր Սարդիս» մակագրով վիպասանությունը, որ տպվում էր 1861 թվականի Հյուսիսափայլի մեջ, և որ ափսո՜ս և հազա՜ր ափսո՜ս, հեղինակից կամ Հյուսիսափայլից կախում չունեցող պատճառներով ընդհատվեցավ։ Մեր կարծիքով այդ գործին ավելի պատշաճ էր «Քաղցկեղ Հայաստանի» անուն ունենալ, քան թե կապվիլ մի պարեգոտավորի անունի հետ, որ շատ կարելի է թե անաջողության էլ պատճառ դարձավ։ Եթե երբ և լինի այդ կիսատ մնացած գործը ավարտվի, միևնույն հոդով և հմտությամբ շարունակվելով, այն ժամանակ մեր նոր դպրության մեջ այդ գործն այն տեղը կունենա, ինչ տեղ ռուս դպրության մեջ ստացել է «Մեռած անձինքը»։ Թող կանխիկ ընդունի մեր սրտան՜ց շնորհակալությունը հայկական Գոգըլը, որին մաղթում ենք մի փայլուն գալոցք։ [ 506 ] Մենք մի ուրիշ աշխատություն էլ գիտենք, հայ հեղինակի, հայոց կյանքից բխած, մի շատ կենդանի և շատ սրտաշարժ գործ, բայց, ձախողակի, հայ գրով թեև, այլ և այնպես, տաճկերեն գրած։ Մենք խոսում ենք «Ագապի» մակագրով ազգային վիպասանության մասինկ[4]: Խրթին տաճկաբանությամբ է գրած և մեր փոքր ի շատե տաճկագիտությունը տկար է այդ գիրքը թարգմանելու համար (այնտեղ շատ արաբական կամ պարսիկ բառեր կան, որ մենք չենք հասկանում), բայց և այնպես գործի սկզբից մինչև վերջ մեր զմայլանքը աճելով աճում էր, երբ կարդում էինք այն հոգեշարժ, սրտաշարժ և տխուր անցքի պատմությունը, ուր ազնիվ օրիորդը, Ագապին, զոհ է գնում գիշերադե՛մ մարդոց դժոխային կրոնամոլության և դավաճանության, որին կարող էր նախանձել և ինքը Լոյոլան, ուր ազնիվ սիրահարը, Հակոբ աղան, նույնպես զոհվում է մի ջլային տենդի, որ առաջացել էր Ագապի օրիորդի սդայի վախճանի պատճառած հարվածից։ Բնականությունը և արվեստը իրար հետ լծորդված են այդ գործի մեջ։ Վերք Հայաստանին չունի այնքան արվեստ, «Սոս և Վարդիթերը» «Վերք Հայասաանուցն» էլ քիչ ունի, թեև ունին բնականություն։ «Ագապին» արվեստի կողմից կարող է դիմանալ խիստ քննության։ Բնականության կողմից և հոգեբանական հարազատության մասին շատ բարձր է եվրոպական ամենավուր վիպասանություններից։ Մենք ցավում ենք և ցավելով չենք կարող չմեղադրել մեր պոլսեցի եղբայրակիցքը, որ մինչև այժմ հայերեն չթարգմանեցին այդ [ 507 ] գործը [5]: Թե ի՞նչ պատճառով տաճկերեն է գրել դորա հեղինակը, կամ թե ո՞վ է այդ ազնիվ հեղինակը, մեզ հայտնի չէ. գիրքը տպած է անանուն: Երանի՜ թե մեկ օր հայերեն կարդայինք այդ հոյակապ և ազնիվ գործը։ Ավելորդ է ասել, որ միայն Տաճկաստանի առաջնակարգ հայ գրագետի բան է նորան թարգմանելը, չլինի թե ոուսիացի հայերը փորձ փորձեն։

Բայց մենք հեռացանք մեր ուղիղ ճանապարհից, մեր գրության խորհուրդը է «Սոս և Վարդիթերի» քննությունը։ Մենք քանի ու քանի անգամ կարդացինք այս գործը և ուշադրությամբ. գալիս ենք այժմ անաչառապես հրատարակելու մեր կարծիքը այդ աշխատության մասին: Եվ իրա՛վ որ, հարկ չկա կողմնապահության. այնքան զուտ և անհակառակելի արժանավորություն կա «Սոս և Վարդիթերի» մեջ, որի այս ու այն տեղ, այո ու այն կողմից երևցած թերությունքը, հեղինակի անուշադրությունքը մի փոքր էլ հեղինակին շրջապատող աշխարհի ազդացքը, եթե նաև ամենայն խստությամբ դրվին անդամահատական դանակի տակ, այնուամենայնիվ, գործի ընդհանրական ամբողջությունը և էական արժանավորությունը կմնա և կմնա։ Եվ որովհետև այս կողմից երկյուղ չկա, որովհետև մեր անաչառ քննությունը բնավ երբեք չպիտի նսեմացնե նորա արժեքի և քանքարի փայլը, այս պատճառով մենք հաստատ որոշում ենք ամեն նորա արժանավորությունը խոստովանելով, տեղ-տեղ երևցած անհարթությունքը չմոռնալ։ Հաստատ հավատացած ենք և հույս ունինք, որ մեր անկեղծ ու արդարադատ, թեև խիստ և անկաշառ քննությունը, եթե համբուրելի հեղինակին օգուտ չբերե, վնաս ոչ երբեք։

Համարձակ կարող ենք ասել, որ արգո հեղինակը իր նկարագրած կյանքի վերաբերությամբ, ոչ ավելի և ոչ պակաս, մի անխարդախ հայելի է, ուր ցոլանում են բնության ճառագայթքը։ Մենք նայեցանք այդ հայելու մեջ և տեսանք ինչ որ ցույց էր տայիս նա. և ծանոթ լինելով մեզ նորա ցույց տված բնությունը, վկայում ենք հայելու արժանավորությունը։ Պ. Պռոշյանցը պրծավ իր պարտքից, այժմ մերն է կարգը նորա համար հայելի դառնալ և ցոլացնել հեղինակին նորա սեփական գործը, այս իր տեսակի «ճառագայթների կրկին բեկբեկումն» է։ Հույս ունինք, որ մեր ապակու երեսը նույնպես հարթ լինի և նորա թանձվրությունը զուգահեռաբար հավասար, հույս ունինք, որ ոչինչ չկարողանա դավաճանել ճշմարտության։ Մեր հատվածը նույնպես շպար չունի, ինչպես մեր քննության առարկան՝ «Սոս և Վարդիթերը»։ [ 508 ] Շատ կարդալ հարկավոր չէ «Սոս և Վարդիթերը», իմանալու համար, թե ի՛նչ տեսակ հեղինակի հետ է կարդացողի գործը. նորա հոգու ոսկեդարյան անմեղությունը փայլում է ամեն տողի մեջ։ Այդ մի շատ բնական գործ է և իր պարզությամբ ավելի նմանում է այն փարելի բնական աղբյուրներին, որոնց ջուրը առանց մարդկային ճարտարության, առանց ջրմուղների, առանց մարմարոնյան շատրվանների և հռոմեական ագուգաների վազում է սարի լանջով և իր գնացքի մեջ, իր դիպած ամեն մի խոտի, ամեն մի թփի տերևները պսակում է ադամանդյա կաթիլներով. և առանց մի նեղ սահմանի մեջ փակվելու ազատորեն վազում է դեպի ուր որ քաշում է նորան բնության օրենքը, հովություն, զովություն և պտղաբերություն տարածելու համար։

«Սոս և Վարդիթերը դրած է. մեր առջև նախ և առաջ որպես բանաստեղծություն, որպես վիպասանություն, բայց, ոչ ձևի մտածությունը և ոչ դեպքերի դասակարգությունը կարող են, գոնե՞ մասնավորապես, համեմատվիլ նորա պարզ, անզարդ և բոլորովին անխարդախ և բնական նկարադրությանցը։ Խոսք չկա, որ այդ գործը բանաստեղծություն է, բայց բանաստեղծը որտեղ ուղղակի խոսում է բնության լեզվով, ուր միայն լոկ թարգման է լինում բնության և ստորադրում է այն, ինչ որ այժմ ամեն մարդ կարող էր տեսնել և ստուգել, հոյակապ արժանավորություն ունի, իսկ ուր մեկ վայրկյան անգամ, արգո հեղինակը բնությունը թողնելով, օգնություն է խնդրում երևակայությունից և հնարաստեղծում է անբնական բաներ, այնտեղ գործի արժեքը թուլանում է և անհամեմա՛տ թուլանում է։

Ընդհանրապես, նկարագրված բնավորությունքը ապշեիր հարազատության ունին, բայց երբեմն ավելի զորության կամենալով դնել գլխավոր (համարված) ներգործողների մեջ և անդադար նոցա մոտ ուզելով պտուտ գալ, հեղինակը ոչ միայն շատ տեղ հարևանցի և երկու խոսքով է անցնում երկրորդական ներգործողների մոտից, ինչպեն են Անուշը, Արշամը, որ Գեղամ էլ է ասվում, Գարեգնի մայրը և այլն, և այլն, այլ շատ զգալի կերպով կեղծ վիճակի մեջ է դնում իր գլխավոր ներգործողներին, ինչպես են, Սոսի թագավոր-օձ (Շահ-մար) բռնելը, Սոսի քարափի գլխին աղոթելը և այլն։ Հայտնի է, թե գլխավոր ներգործողների վերաբերությամբ, մի առնված միջոցում, բնականի նկարագրությանը պաշարը գործ գրվելուց հետո, եթե հեղինակը չպարապի երկրորդական բնավորությանը կերպարանագործությամբ և նոցանից նոր ուժ և նոր զորություն չառնու իր գլխավոր հերոսի համար, նախ որ այդ հերոսը տկարանում է, վրա երկու, որ երկրորդական ներգործողքը շատ շիկանում են. թեև հեղինակի նպատակը է ընդհանուրի վարքն ու բարքը [ 509 ] ցույց տալ, բայց երբ այդ վարք ու բարքի այս կամ այն մոմենտի համար թանձրացնում է այս կամ այն գլխավոր բնավորությունը, հայտնի է թե պարտք կա նորա վերա՝ բնության սահմանից դուրս չբերել նորան:

Նկարագրությունը կյանքի այնպիսի երևույթների և անցքերի, որին մասնակից է բազմությունը, որպիսի են Մողնու կամ Վարդավառի ուխտերը, վիճակը կամ «Հավկթի շուռ տալը», հարսանիքը (թեև այս վերջինի մեջ, Սոսի և թուրքի մենամարտության նկարագրությունում, Սոսը դարձյալ դուրս է գալիս իր բնական շրջապատից և բնությունը դառնում է առասպել) շատ ընտիր են և վսեմ, իսկ այնտեղ, ուր բնարվորությանքը ներգործում են առանձին առանձին և ուր, նոցա ներգործություններից ավելի, ընթերցողը պիտի իր հայացքը ուղղե դեպի հեղինակի խոսքերը, որ առանց ուրիշի բերան տալու, ինքը հեղինակն է խոսում, այդ տեղերում բնությունը տկարանում է և հեղինակի երևակայությանը և հնարագիտությունը օգնություն չեն տալիս նորան:

Պ. Գ. Տեր Հովհաննիսյանցի «Տեր Սարգսի» գործում մի հոյակապ արժանավորությունն էլ այն է, որ նա բացի միքանի անհրաժեշտ պատմական ծանոթություններից և արտաքին նկարագրություններից՝ իր ներգործողների հոգեբանական կամ բարոյական որպիսությանց մասին բնավ իր բերնից խոսելով հանդես չի գալիս. ներգործողքը իրենց խոսքերով կամ գործերով ցույց են տալիս մեզ իրենց ո՛վ և ի՛նչ լինելը: Մեծ տարբերություն կա տեսնելու և լսելու մեջ։ Այն հեղինակը, որ ինքը բան չէ ասում մեզ, այլ մարդիկ է հանում մեր առջև, ներգործել տալով նոցա,— նա ցույց է տալիս, էլ տեսնելուց հետո լսելու կարոտություն չկա: Իսկ այն հեղինակը, որ ոչ ամեն բան ցույց է տալիս ներգործողների ձեռքով, այլ երբեմն իր բերնից է պատմում նոցա մասին, նա լսեցնում է, որի տպավորությունը ավելի թույլ է, քան թե տեսնելու և շոշափելու տպավորությունը։

«Սոս և Վարդիթերը», եթե ուղիղն ասենք, պիտի նայվի որպես ամբողջ մի ընկերության, որպես ամբողջ մի գեղի նկարագիր. իրեն իսկ արգո հեղինակի խորհուրդն էլ այս է, ինչպես ծանոթաբանում է հառաջաբանի մեջ: Եվ եթե լավ ուշադրությամբ նայենք այս գործին, կտեսնենք, որ նորա մեջ դյուցազուն և դյուցազնուհի ասվածները իսկի մյուս ներգործողներից ավելի պաշտոն չունին, բացի նորանից, որ փոթորիկը նոցա գլխին է գալիս։ «Սոս և Վարդիթերի» մեջ կյանքը հասարակաց է. ավելի խմբերը հանդես ունին, քան թե նորանց կազմող անհատքը։ Պաշտոն ունին սովորությունքը և ծեսևրը, որպես բազմության հասկացողության արդյունք ավելի, քան թե այդ սովորությանդ և ծեսերը կատարելում ներգործող այս կամ այն անձը։ «Սոս և Վարդիթերը» կարդալու [ 510 ] ժամանակ, կարդացողի միտքը չի կապվիլ լոկ Սոսի կամ Վարդիթերի հետ, այլև շատ տեսակ բնավորությանց և անցքերի հետ, ուր, երբեմն, հազիվհազ մի աննշան պաշտոն են ստանում Սոսը կամ Վարդիթերը: Այս գործի մեջ բանի ընթացքը առաջ է դնում առանց Սոսից և Վարդիկախում ունենալու. այնտեղ հավասարապես հասարակաց է ներգործության պաշտոնը։ Եթե պ. Պռոշյանցի գործը համեմատենք նկարչության հետ, պիտի պեյզաժ ասենք նորան։ Հեղինակի գլխավոր գաղափարը Սոսը և Վարդիթերը չէ, այլ ընդհանուրի կյանքը, ծեսերը, սովորույթքը, ավանդությունքը և հասկացողությունը, իսկ Սոս և Վարդիթեր անձնավորությանքը առնված են որպես օգնական։ Սոս և Վարդիթերը մենք չենք կարող ընդունել որպես մի սիրապատում վիպասանություն։

Այս խոսքերը չեն տկարացնում Սոս և Վարդիթերի արժանավորությունը, այլ միայն ցույց են տալիս, և որ մենք նկատում ենք մեծ ուրախությամբ, թե պ. Պռոշյանցի քանքարը ավելի զորություն և ավելի ուժ ունի ընդհանուրի կյանքի և բնականի ստորագրելում. մինչդեռ շատ ուրիշ բանաստեղծք բնականի պակասությունը աշխատում են երևակայության օգնությամբ, և ոչ միշտ աջողությամբ, ծածկել։ Պ. Պռոշյանցը երբեք կարոտ չէ այդ օգնության, եթե հավատարիմ մնա իր քանքարի բնավորության, նորա ստորագրությանքը այն աստիհանի ուղիղ, կենդանի և հարազատ են, որ թե մանր մունր երևակայության անաջող արդյունքները անհետանալու լինին, Սոս և Վարդիթերը կարելի է ընդունել որպես լոկ և պարզ նկարագիր բնության, ուր բնականաբար և անբռնադատ փայլում են նկարագրված ընկերության կյանքը, հոգեբանական ունակությունքը, բարոյական և ընկերական հասկացողոլթյոլնքը։

Անշուշտ, հեղինակի անփորձությունը և նորաբողբոջ երիտասարդությունը պիտի թողուին իրենց հետքը այդ գործի վրա, առանց դորան չէր լինիլ բայց աջողակի, ինչպես արդերն ասացինք, այդ թերությանքը և խորդուբորդքը հարթվում են, երբ արժանավորության բլուրները բարձրացնում են իրենց գլուխը: Այսպիսի թերությանց և հակասությանց կարգ ենք դնում մենք, օրինակի համար, հետևյալ մի քանիքը։

Այն միջոցին, երբ Վարդիթերը վարում է մի էրված սիրուհու պաշտոն, և որի սերը արդեն երկու տարի է, որ մաշում է նորա սիրտը և հոգին, դեռ նոր է փոխել ատամները, դեռ նոր է մտել տասնումի տարեկանության մեջ։ Սորանից եթե երկու տարին էլ հանենք, այն ժամանակ կտեսնենք, որ Վարդիթերը ութը լման իննի մեջ զգացել է սիրելու կրակը։ Վարդիթերին վերագրված բոլոր ներգործությունքը, հոգեբանական ախտերը, ցանկականի և սիրու, գիտակցաբար մինչև անձնազոհության աստիճան բարձրանալը, շատ խելացի դատողությունք, տեղ-տեղ էլ [ 511 ] կանացի սեռին սեփական անձնապահ խորագիտություն, այս ամենը,— ասում ենք,— զարմանալի ներհակություն անին այն հասակին, որ նա ունի: Գիտե՛նք, որ կան աշխարհներ, ուր տասը տարեկան աղջիկը արդեն մայր է, բայց այդ աշխարհների սահմանքը փակված են Խեցգետնի և Այծեղջյուրի մեջ։ Արարատյան գավառը, որի ցուրտը առակ է եղած հին աշխարհում, չունի հիշված աշխարհների ազդեցությունը, այնտեղ տասնումի տարեկան աղջիկը դեռ տղա է, ո՛ւր մնա ութը կամ ինը տարեկանը։ Եվ այդ հասակում ո՛չ կազմվածքի բնական աճելությունը, ո՛չ իմացականի և զգայականի ախտերը կարող էին զուգապատշաճ լինել այն պաշտոններին, որ Վարդիթերը ունի այդ գործում։ Բացի սորանից, ուրիշ կողմից նայելով, դարձյալ հարկավոր էր, որ այն միջոցին ավելի հասակավոր եղած լիներ Վարդիթերը, նորա հայրը՝ Հեթումը, անատամ ծերունի է, իսկ նորա մայրը՝ պառավ։ Եվ որպես թե հերիք չէր, որ այս ծերունիքը տասնումի տարեկան աղջիկ ունեին, դեռ նորանից հետո էլ ծնել են Փափակը, որ Գարեգինի մոտ է սորվում։ Եվ զարմանալի է, որ ինչպես մեզ է թվում, պ. Պռոշյանցը առանց հարկի և ստիպողության ընկել է այս հակասությանը մեջ։ Եթե մտածենք, թե նորա դիտավորությանը եղել է պախարակել այդ կողմերի վաղ ամուսնությունը իգական սեռի, այդ բանում էլ անաջող է. պատճառ, եթե ութը, ինը տարեկան աղջիկը սիրահարվում է և տասը կամ տասնումի տարեկանը պատրաստ է սիրու համար իր անձը զոհել, ուրեմն, վաղ ամուսնությունը բնականաբար զգալի կարոտություն է, երբ հիմնվում է նա իմացական և զգայական պահանջողությանը վրա։ Բայց մենք չենք տեսնում մի պախարակության նշմարք և համարում ենք այս մի ակամա սխալանք, եթե միայն մենք չենք սխալվում։ Գիտենք, հեղինակը կամ շատ ուրիշներ էլ, իբրև իրողության կարող են իմ առջևը դնել այն բանը, թե Արարատյան աշխարհում շատ անգամ պսակել են 11—12 տարեկան աղջիկ, ուստի, որպես թե անբնական չէ Վարդիթերի հասակը։ Պսակե՞լ: Ինչի՛ չէ, կարելի է, մենք լսած ենք մեր պառավներից, որ սորանիը 60—70 տարի առաջ, Նոր-Նախիջևանի մեջ էլ եղել են այդպիսի անճոռնի պսակներ, բնության տարաժամ բռնաբարությունը, բայց, այն ժամանակ, թող ներեն մեզ, Վարդիթերը չէր կարող ունենալ այն բնական և հոգեբանական հատկությունքը, որ վերագրվում է նորան և որ անշուշտ հարկավոր էր տալ նորան, ամոլների մեջ սիրու գործի զուգակշիռը պահելու համար։ Հասակի այս անաջող առքը[6] խիստ անախորժ տպավորություն է անում կարդացողի [ 512 ] վրա։ Ասես թե Հայաստանի աղջիկները հին կամ նոր Բաբելոնների[7] աղջիկներն են, ասես թե բորբորիտոն Շամիրամի թոռներն են։

Մարդու զեղջն է գալիս, երբ տեսնում է, թե տասնումի տարեկան աղջիկը ընկնելով իր սիրականի գիրկը և համբուրվելով նորանից զգում է, թե «օխտը թիզ եղ է կանգնում նորա սրտին» (եր. 26)։ Պետք չէ նույնպես մոռանալ, որ եվրոպական մայրաքաղաքների մեջ անչափահաս աղջիկների ավերանքը[8] բնավ երբեք ցանկականի կամ սիրու բնական հետևանք չեն,[9] այլ մեծ մասով արտասվելի աղքատության արդյունք։ Շատ աղքատ կամ օրական հացի կարոտ ծնողք վաճառել են իրենց աղջիկները, եթե թողունք ոմանց մոտ շռայլության կամ ունայն պճնասիրության համար արծաթ ճարելու բարբարոս խորհուրդը[10], եթե թողունք [ 513 ] դժոխային պառավների դավաճանության զոհվածները: Օ՜հ, այդ պառավները ամեն օր եկեղեցի են դնում, և ի՜նչպես ջերմեռանդ աղոթում։

Այո՜, սարսափելի հանցանք է ծնողքի կողմից, երբ նոքա անառակության են ծախում իրենց զավակը, բայց ավելի թեթև՞ է այն գազանական գործը, երբ ծնողքը եփում են և ուտում են իրենց զավակները։ Հայտնի է թե այս էլ պատահում է սովի կամ պաշարման ժամանակ։ Եվ մե՜ր ազգի պատմական հիշատակարանների մեջ տեսնում ենք այսպիսի զարհուրելի օրինակներ. «Ջեռք կանանց ողորմածաց եփեցին զմանկունս իւրեանց և եղել նոցա ի կերակուր», ասում է պատմիչը (Յովհ. կաթ., Պատմ. Հայ., Մոսկվա, եր. 143)։ Անճար աղքատությունը սովից ու պաշարումից պակաս չէ։ Արտասվել պիտի, քան թե սրտնեղել այն դժբախտ ծնողների և ավելի դժբախտ աղջիկների վրա։

Մենք հերիք համարում ենք որքան խոսեցանք հասակի մասին, որովհետև ձանձրալի կարող էր լինել ընթերցողին, եթե մենք անդամազննաբար, ֆիզիոլոգիկաբար և հոգեբանաբար՛ քննեինք այստեղ իգական սեռի անհատների աճելությունը և սորա օրենքը, քայլ առ քայլ երթալով նորա յուրաքանչյուր գլխավոր մոմենտների քամակից մինչև այն կետը, ուր անհատի կազմվածքը ստանամ էր իր տեսակի հարատևությունը պահպանելու բնական ունակությունը։

Իբրև թերություն կարելի է տեսնել և Արշավրի բնավորությունը, կամ մանավանդ նորա պաշտոնը։ Գործի կատաստրոֆը, եթե ուղիղն ասենք, գլխավորաբար հիմնված է Արշավրի դրժողության վրա։ (Արշավիրը եթե չդրժեր, կարող էր Տիրանի մեքենայքը խայտառակել)։ Եվ այդ մարդը, որ առաջ այնպես սիրով ընդունում էր Սոսի առաջարկությունը, սրտանց երդնում էր, Որ նորան տա իր քույրը, հանկարծ փոխվում է և դառնում է Սոսին մահաբեր թշնամը։ Թե ստուգապես Արշավրի միտքը իր քույրը Սոսին տալ էր և ոչ խաբել, այդ պարզ երևում է Հեթումի և իր կնոջ խոսակցությունից (եր. 203), ուր Համասփյուռը մեղադրանքով խոսում է Արշավրի մասին, թե առաջ շատ հորդորել է, որ Վարդիթերը Սոսին տան, իսկ այժմ հետ է կանգնել իր խոսքից և էլ չէ ուզում։ Արշավրի խսքը փոխելը և նորա դրժողությունը մեծ պաշտոն են վարում գործի մեջ և եղկելի վերջի թելերը մի մասնով լարվում են և կառավարված են նորա ձեռքով, կամ, նորա ազդեցությամբ. բայց, չնայելով այս բոլոր բաների վրա, մենք բան չգիտենք Արշավրի նենգության[11] [ 514 ] կամ դրժողության պատճառի մասին։ Գործի բովանդակության մեջ չկա տեղ, ուր հանդես ունենար այս դավաճանությունը և կապված լիներ վիպասանության ընթացքի հետ որևէ կապով։ Փափակի հայտարարությունն է բոլորը, ինչ որ կա (եր. 125). «Գիտե՞ս, ինչ կա,— ասում է նա Գարեգնին,— բանը փոխվեց, ճար ունիս տես. Արշավրի միտքը ընչանք հիմի թե ծուռն ա էլել, թե դուզ ա էլել ձեր հետ, չեմ իմանում, համա հիմի իմացվեց, էրեկվանից դեսը հարիր հետ կռիվ ա քցել, թե կամ թուրը վեր կունիմ ինձ կսպանեմ, կամ թե չէ Սոսին աղջիկ չեմ տալ. ես պիտի տամ Զայրմայրի էջմիածնեցի քավորին»։ Համաձայն ենք, որ կոպիտ, կամ, նախնական և անքաղաքակիրթ կյանքի մեջ րոպեական չնչին տհաճությունքն անդամ կարող են շատ ավետությանց պատճառ դառնալ և Արշավիրը ընդունակ է, որ չնչին պատճառով կամենա վնասել Սոսին, կամ վրեժ առնուլ նորանից, բայց, բանը այս է, որ ընթերցողը նաև այն չնչին պատճառը, նաև տհաճության մի չոկ նշմարք անգամ չէ տեսնում բանի ընթացքում։ Հանկարծ լսվում է Փափակի հայտարարությունը, որ ավելի հիշեցնում է մեզ ֆրանսիական «le roi le veut» խոսքը, քան թե մի բնական երևույթի պատճառ կյանքի կամ նորա նկարագրության մեջ։

Մենք չենք ուզում իբրև թերության նայել Վարդիթերի մոր անխելք հողդհողդությանց վրա։ Փարպի գնալու ժամանակ, Համասփյուռը հրապարակով հայտնում է իր տհաճությունը Սոսի հետամտության վրա. «Սրտիս տախտա՜կն են դաղել»,— ասում է նա (եր. 92) իր հետի ուխտավոր կին մարդոցը և Ապառնում է, որ էլ Սոսին չտա աղջիկը։ Վարդավառին, ինքնամատույց կերպով, հրավիրում է Սոսին և ուխտի հրապարակում (Հանա-վանքում) համբուրել տալով Վարդիթերին, նշան է դնում։ Աշնան Մողնու ուխտին, իր մոտ հյուր եկած կին մարդուն պատմում է ինչ որ Սոսի դլխովն անց էր կացել, ավելացնելով, թե, «էլ չենք տալի իմ աղջիկը»։ Թեև այս փոփոխամտությանց պատճառները դրած են անցքի բովանդակության մեջ, բայց դոքա թույլ են այս տեսակ կտրուկ և որոշ հետևանքներ ունենալու համար. կամ պատճառքը պիտի ավելի սաստիկ և ազդու լինեին, կամ հետևանքը մի փոքր մեղմ: Բայց մենք ասացինք, որ չենք ուզում այս բաներին իբրև թերությանց վրա նայել, որովհետև այս բոլորը կարելի է վերադրել Համասփյուռի անկրթության, որից սովոր է ամեն բան առաջանալ, ուստի և այնքան անբնական չեն հակասությունքը, որքան այն, որ Համասփյուռը վերևում հիշած Փարպու ճանապարհին հրապարակով նախատում է իր դուստրը, խայտառակելով և ամենի առաջ հայտնելով, թե երիտասարդ տղոց ձի խաղացնելը, տաղ ասելը և Վարդիթերենց խմբից չհեռանալը բոլոր Վարդիթերի [ 515 ] արածն է։ «... Չեք իմանում,— ասում է նա իր ուխտակից կին մարդոցը,— էս մեր փչացածի (Վարդիթերի) արածն ա քոմմա... Խաչն իմն ա, քյարամաթը (զորությունը) ևս գիտեմ»։ Սորանից մի վայրկյան առաջ էլ, դարձյալ նույն տեղում Վարդիթերի վրա է թափում իր ժանգը։ «Ա՜խ, ծակծակոտված, սև սրտի աղջիկ. ի՜նչ անեմ, խավարեր էն օրը, որ դու լիս ընկար, էն քշերը հերդ ջաղացն էր գնացել ի՞նչ կլներ (?!) Մեզ աշխարհքի միջին թուք ու բեդնամ արիր» (եր. 92)։ Նայելով Աշտարակի կյանքի ընդհանուր որպիսության (որպես նաև բովանդակ հայոց ազգի կյանքի որպիսության և հայ կանանց ընտանեկան և որդիական պատվապահության), մենք չենք կարող թույլ տալ, որ մի մայր այդպես հրապարակով խայտառակե իր դուստրը, ուր ավելիր չնչին բաները համարվում են խայտառակություն և թուքուբեդնամ են լինում։ Մի մայր, հրապարակով այդպիսի խոսքեր իր աղջկա մասին ասելուց հետո, այնուհետև ի՜նչ աղջիկների կարդ է դնում նորան. սորա վրա հարկավոր էր մի փոքր մտածել: Այն էլ Համասփյուռը, որ սովորաբար նկարագրվում է որպես մի խորադետ կին. «Սատանի հետի ոտն էր պառավը»,— ասում է հեղինակը (եր. 116)։

Հայի պատիվը, որևէ կերպով, եթե ոչ բոլորովին փրկելու, գեթ մի մասնով պաշտպանելու համար ստիպվում ենք կատարելություն չգտնել Սոսի փեսայի կամ քրոջ դավաճանությանը նկարագրության մեջ։ Ասենք, թե Տիրանը որպես մի անարդ մարդ կարող էր ընդունակ լինել այդպիսի դաժանության, բայց Սոսի քույրը, որ ոչինչ թշնամություն չունի իր եղբոր հետ, ի՞նչպես, միայն իր էր կա սադրելով, այն խաղը կխաղար եղբոր գլխին: Ավելի հավանական է, որ քույրը իմանալով էրկա դավաճան խորհուրդը իր եղբոր ընդդեմ, եթե չկարողանար հայտնի դեմ դնել նոբան, գեթ ծածուկ տեղեկություն կտար իր եղբորը, առանց ամենևին հոգով սրտով իր էրկա դավադրության հաղորդ լինելու։ Ազգակցական և քույր–եղբայրական բնական կապերը այնքան ամուր, իսկ ստանալու կաշառքը մի թշվառ 15 մանեթ, մինչդեռ աղտը և դավաճանության ամոթը գրեթե եգիպտական բուրգերին հավասար։ Չգիտենք թե ի՜նչ մտածենք, մի՞թե հավատանք։ Բացի սորանից, ինչ խորհուրդ ունի դուռը կողպել և բանալիքն էլ հանել։ Սոսին իրենց տանը փակելով ի՜նչ օգուտ կարող էին քաղել, մանավանդ, երբ նա բարկացած գոռում է թե «դուռը բաց արեք», Տիրանը, ահից, ծակերն է մտնում։ Մնում է տակավին Սոսի մոր, այդ բանում, պիտակաբար հանդես գալը։ եվ զարմանալի է, որ Վարդիթերի մայրը Արշավրի ձեռքում Գարեգնի մատանու շատ թույլ և անխելք խաղի մեջ, հաշվե թե նույն պաշտոնն է վարում, ինչ որ Սոսի մայրը Տիրանի ձեռքում, երկուքն էլ ակամա դավաճանակից են լինում, [ 516 ] մեկը իր որդուն, մյուսը իր փեսային: Ասենք, կյանքի պարզությանը կարող է օգնել, որ հեղինակը մեկ մասնով արդարանա, բայց այս բաները ավելի են քան թե պարզություն։

Այն մատանու խաղը, որ հիշեցինք, շատ անաջող գյուտերից մինն է, շատ անտեղի անցք և բոլորովին խելքի հակառակ, եթե աչքի տակ ենք առնում բոլոր հանգամանքը։ Ի՛նչ երեխայություն է. «Դու այսպես ասա կամ այնպես ասա» և այն խրատողից թելադրված մորը կամ իրեն իսկ խրատողին, որպես թե աղջիկը տալը կամ չտալը կախվում է լոկ Գարեգնի խոսքից։

Առաջ էլ ասացինք, որ հեղինակը անդադար պարապելով իր առաջնակարգ ներգործողների հետ մեզ զրկում է շատ հարցասիրության արժանի տեղեկություններից։ Շատ բան անց է կենում Գարեգնենց տանը, բայց Գարեգնի տան մասին գրեթե մենք ոչինչ գիտենք։ Երկոլ-երեք տեղ, իբրև մի անհագագ բան երևում է նորա մայրը, եղբոր անունն ենք միայն լսում, հարսի անունն անգամ չգիտենք։ Հազիվ երկու-երեք անգամ տեսնում ենք Անուշին և լսում ենք նորա խոսքերը ծաղկազարդի օրը եկեղեցում և տերև տարած ժամանակը — Վարդիթերի հետ, որպես նաև Սոսի հետ ծաղկազարդի մանուշակների կամ գաթայի պատճառով։ Ցավում ենք, որ ավելի ծանոթություն չունինք։ Նույնպես Սոսի մեծ եղբայրը՝ Պարետը, հազիվ մի երկու անգամ հանդես է գալիս, նորա կինը բնավ չի երևում, իսկ փոքր եղբայրը՝ Արշամը կամ Գեղամը մի երկու անգամ պիտակաբար երևելուց հետո, իր պաշտոնը ավարտում է այգում, արաղ քաշած երեկոյին։ Մենք մանավանդ ցավում ենք սորա մասին, որ այսպես փոքր հանդես ունի սա. պատճառ, հեղինակը նորանով ցույց է տալիս մեզ նոր սերունդի սկեպտիկյան ուղղությունը։ Մեզ շատ ցանկալի էր իմանալ, թե այդ երկնային և փրկարար ուղղության շրջանը արդյոք ո՞րքան տարածություն ունի այն տեղերի հայ ընկերության մեջ: Մենք, ինչպես առաջ էլ ասացինք, թերությանը կարդ չենք դնում այն չնչին անոլշադրությոլնը, որ Սոսի եղբայրը՝ երբեմն անվանվում է Գեղամ (եր. 48), իսկ երբեմն Արշամ (եր. 35, 166)։ Նույնպես, Հեթումը խոսելով Սոսենց վրա մի անգամ ասում է թե սոքա երեք Էղբայր են (եր. 98), իսկ ուրիշ անդամ թե չորս (եր. 172)։ Թերությունը չենք համարում այս հակասությունքը (թեև չլինեին լա՛վ էր), որովհետև բանի ընթացքը վնաս չէ կրում։ Գեղամ է եղել Սոսի եղբայրը թե Արշամ, երեք եղբայր են թե չորս, Դորանով այլ ընթացք չէ ստանում կյանքը, բայց մենք տխրում ենք նայելով հեղինակի ժլատության վրա, երբ բանը գալիս է մեզ երկրորդական ներգործողների հետ ծանոթացնելու։ Վարդիթերի [ 517 ] եղբարքը, բացի Արշավրից և Փափակից, մնում են բոլորովին մութի մեջ, իսկ նոցա կնանիքը հայտնի է, թե «չխոսքան» են։

Կուզեինք, որ մի քանի թերությունք եղած չլինեին, որոնց կարգն ենք գնում. ա) Գարեգնի ձու նկարելը։ Մենք ասելիք ունենալու չէինք, եթե, գլուխը քարը, լոկ մի խոսք կամ մի նշան գրեր նա ձվի վրա, կամ շատ-շատ որևիցե անցքի միայն մի մոմենտը նկարեր. բայց, դու կրարկը տես, որ պատկերների բովանդակությունը այնպիսի բազմապարունակություն և այնպիսի փոփոխական և շարժուն տեսարաններ է ստանում, որ տասը պատկերի նյութ կլինի, որոնց խոսքերով միայն ստորագրությունը ամբողջ երեսից ավելի է։ Թողանք դեռ այն, որ նկարի միջնորդությամբ և այդ ստորագրության համեմատ խոսել բնավ իսկ մի որպիսի և է խեղճուկ տիրացվի գործ չէ. բ) Այն անտեր երազները մենք առնում ենք ոչ միայն որպես ավելորդ ներմուծությունը, այլ որպես շատ անաջող փոխանակությունք բնական դեպքերի։ Ասես թե հեղինակի ուժը կտրվում է և գործ է գնում այդ հնարը մնացած պարապությունը լցնելու համար, որ իսպառ զանց առնելի էր, որպես նաև Սոսի, իր եղբոր Պարետին, իր սիրահարվիլը պատմելը, ուր ասում է Սոսը, թե երազում է սիրահարվել Վարդիթերի վրա և այնտեղ մեջ է բերում նա ծերունու անտեղի և գաղտնախորհուրդ միջնորդությունը և այլն և այլն։ Այս էլ դարձավ անգյուտ Աբովյանի «Վերք Հայաստանի» գործի մեջ Մուսայի մի Հռիփսիմեի վրա երազում սիրահարվիլը, Որին ոչ տեսել է, ոչ ճանաչում է և ոչ գիտե։ Մենք չգիտենք, թե ինչ մտածենք այս երևույթների վրա, բայց և այնպես գրական թերությունը և հնարների աղքատությունք ենք համարում։ Բացի սորանից, դժվար թե կարելի է թույլ տալ այն աստիճանի պարզամտություն լսողի կողմից (գուցե մենք սխալվում ենք այսպես կարծելով), որ հալած եղի տեղ ընդունի այս երազում սկսված, բայց լրջության մեջ իրագործված սերը։ Ինչևիցե. «աստուած թողութիւն շնորհեսցէ»։

Գարեգինը շատ է գովված. նորա գործերը գովեստի չափով չեն։

Հեղինակը իր կողմից խոսելով հակամետ է զարդարել նորա գլուխը, բայց ինքը Գարեգինը իր ներգործությամբ դավաճանում է հեղինակին և շատ տեղ երևում է ոչ ավելի, քան թե մի խեղճ տիրացու։

Մենք, վերևը, երկու խոսքով մեղադրեցինք Սոսի քարափի գլխին աղոթելը և այն հերիք ենք համարում, որ վերստին չհիշենք ապառաժի անմատչելի լինելը, աղոթկերի նարեկը, Եփրեմ Խորինը, Սաղմոսը, Սոսի ծնրադրությունից քարերի փոս ընկնիլը, Գարեգնի սրտի զեղմունքը: Յուղաբերի մոմերը և այլն և այլն, բայց այսքան ստիպված ենք ասել, որ Սոսը, որքան մենք այժմ նորան ճանաչում ենք, շատ հեռու է այդ [ 518 ] տեսակ բաներից։ Եվ զարմանում ենք. ի՛նչ հարկ կա Սոսի սիրող, երգող, ուրախ և աշխատավոր բնավորությունը, որ ամեն տեղ երևում է, այդ մի դիպվածում բռնաբարելով կեղծ հատկությունը դնել նորա վրա։

«Սոս և Վարդիթերի» մեջ կան տեղեր, ուր ֆատալիզմը (ճակատագրականություն) ազատ հանդես է ստանում: Սոսին և Վարդիթերին, որ չպիտի հասնեին իրենց ցանկության, միևնույն վիճակախոսքն են դուրս գալիս, որ գուշակում է նոցա գլխի գալիքը։ Իհարկե կարելի է ասել, որ պատահմունք է այս. կհամաձայնեինք, եթե հեղինակը այդ վիճակները հանելով առաջուց չտեսներ Սոսի և Վարդիթերի գլխին պատրաստվող փոթորիկը։ Եվ այս դեռ բոլորը չէ, «... Համա, խե՛ղճ տղա, զուր ես քեզ տրորում, ինչ կարծես կարծի, էդ մի կարծիլ. աստված դրան քեզ համար չի ստեղծել... ինչ գրվել ա էն պտի ըլնիլ. ճակատի գրվածը ջնջվիլ չի. հարյուր տարեն մեռած մարդի գլուխն էլ հողի տակիցը դուրս ա գալի, ամեն բանը խարաբ էլած ա ըլնում, համա, էն գիրը մնում ա. արա՛ ինչ կուզես, լա՛վ, հետո կտեսնենք» (եր. 25)։ Հետո— «...Համա, դարդակ ամբար, դարդակ ջվալ, էնքան գնա արի, ոտներիդ տակին էլ կաշի չմնա, էնքան ճամփեքը չափի հոգիդ դուրս գա» (եր. 66)։—«... Ըսենց խորհուրդ արին իրենց միջին, համա, աստված իր բանը գիտի...» (եր. 204)։

Այս խոսքերը վիպասանության մեջ ներգործող մարդոց բերանը չէ դրված, որ ներելի էր, որովհետև ժողովրդի մեջ եթե կա այս վարդապետությունը, հեղինակը մեղավոր կամ պատասխանատու չէ. նա իր վիզը առել է ժողովրդի մեջ եղածը նկարագրել, բայց ցավն այս է, որ հեղինակը ինքը իր կողմից ասում է։ Հեղինակը, իբրև բանաստեղծ իրավունք չունի տարաժամ և այն իր բերնից խոսելով մերկացնել ապագայի վարագույրը։ Իբրև գրագետ, իբրև հեղինակ առավել ևս իրավունք չունի այսպիսի խոսքերի հանդես տալով դարավոր և խավար ժամանակներից սերմանված և տգիտության հողի վրա բուսած փուշերին ջուր ցողել։ Մենք հավատում ենք, որ ոչ միայն աշտարակցիք, այլ և ուրիշ շատ հազարավորը կարդալով պ. Պռոշյանցի խոսքերը ոչ միայն չեն երկբայիլ այդ վարդապետության վրա, այլ սովորական, արարատյան ոճով կասեն, թե այդ «Ավետարանի կողքին է գրած»։

Ինչպես հասկանանք Տիրանի տված թըլիսմը, նորա բովանդակությունը և գործի վերջը հա՛ր ու նման այդ բովանդակության։ Ասես թե մի իշխան պատվեր է տվել իր ծառային և ծառան, առանց տիրոջ մի խոսքը ևս մոռնալու, կատարում է պատվերը։ Մենք դիտենք, որ մեր ազգը ինչպես նաև ամեն ազգ, եթե հանենք նոցա միջից լուսավորյալ բաժինը, հավատում է կախարդության, խնդիրը այդ չէ, և մենք դորա [ 519 ] վրա վեճ չունինք. այլ այն մանավանդ, թե հարկավո՞ր է պահպանել ժողովրդի վնասակար և մոլորական նախապաշարմունքները և նանրահավատությունքը. թե՞ դորա հակառակ, բնության օրենքներով հրաշալին մեկնելով, ցրվել միջնադարյան մառախուղը, բանալ ազգի աչքը և ավելի հավատ դնել նորա մեջ իր վրա, իր մարդկային արժանավորության և իր գործունեության վրա։ Էապես, Տիրանի ո՛չ թըլիսմը, այլ դավաճանությունքը քանդում են բանը. Արշավրի նենգությունը ձեռնտու է լինում նորան, բայց հասարակ ժողովուրդը, որ առանց նորան էլ տրամադրված է կախարդության և չար ոգիների հավատալու, ի՞նչպես բանի վերջը—կատաստրոֆը—չվերագրե թըլիսմի զորության, երբ Վարդիթերի մահից հետո, դուրս է գալիս նորա ծոցից այն ծակ մարգարեությունը, և երբ նորա բովանդակությունը ուրիշ բան չէ, եթե ոչ ներկա անցքի ներկա տեսարանի առաջուց արած ճիշտ ստորագրությունը, որ առանց և մեկ մազի չափ վրիպելու կատարվել է։ Ինչպես առաջ էլ ասացինք, մենք բան չէինք ունենալ արգո հեղինակին ասելու, եթե նա այս կամ այն. անձը նկարագրեր կախարդության հավատացող, այդ բնական է, ոչ միայն մեզ հայերիս այլևս եվրոպացոց և մինչև այն աստիճան բնական, որ ոչ միայն ինկվիզիցիոնը այլև եվրոպական կառավարությունքը, որպես նաև բողոքական տերությանը մեջ, ստուգապես հավատացած լինելով կախարդության և կախարդների գործակցության չար ոգիների հետ, այնքան վախենում էին այդ կախարդ անվանված խաբեբաներից, կամ շատ անդամ կախարդ անունով ամբաստանված և զրպարտված խեղճերից, որ անողորմաբար դատապարտում էին նորանց դեպի մահ[12]: Բայց պ. Պռոշյանցը իր բերնից է խոսում այս բաների վրա [ 520 ] և նորա նկարագրությունը, որ վերաբերվում էր մեր հիշած անցքին, այնպիսի կերպարանք ունի, որ կարծես թե բոլոր վիպասանության խորհուրդը ուրիշ բան չէ, եթե ոչ կախարդության էությունը և ներգործականությունը ապացուցանել։ Մեզ թվում է թե այս ուղղությունը դատապարտելու մեծ իրավունք ունինք, մանավանդ եթե հիշենք թե պարզ և հասարակ ժողովրդի համար ո՞րքան վնասակար են այդպիսի բաները։ Լուսավորության, դպրության, բանաստեղծի և հեղինակի պարտականությունն է ժողովրդի հասկացողությունը մաքրել, նախապաշարմանց և նանրահավատության մառախուղները ցրվել։ Եվ ասես թե լուսավորության բռնաբարված իրավունքը, իր վրեժը հեղինակից հանելու համար, ձգել է նորան մի տրամաբանական հակասության մեջ։ Սուրբ հաչի պասին[13] [ 521 ] էր, որ Սոսը հայտնի տեսավ իր փեսայի և մինչև անգամ իր քրոջ դավաճանությունը։ Ի՞նչպես կարելի է թույլ տալ, որ Սոսը այդքան բանից հետո հավատար Տիրանին և մինչև այն աստիճան, որ կապոց առնուր նորանից որպես Թըլիսմ և Գարեգնից ծածուկ ուղարկեր Վարդիթերին։

Արդեն ասած ենք, որ Սոս ու Վարդիթերի տկար կողմերը այն տողերումն են, ուր հեղինակը, դուրս գալով բնականի սահմանից, օգնություն է խնդրում երևակայությունից: Սորա մի քանի օրինակը ցույց տվինք, բայց համեմատաբար ավելի թեթև հանգամանաց մեջ: Անցքի կատաստրոֆը, որ ամեն իրավունքով պահանջում է հեղինակից ավելի հմտություն ու ճարտարություն, ուր պիտի որ գործի ամբողջ ընթացքի [14] [ 522 ] մեջ լարված թելերը ավելի ճարտարությամբ, ավելի հնարագիտությամբ և որ գլխավորն է ավելի բնականությամբ միանան, հավաքվին և կենտրոնանան, ինչպես արևի ճառագայթքը անցնելով մի ոսպնաձև ապակուց, որ իսկույն կրակեն,— այդ կատաստրոֆը, եթե համեմատում ենք գործի ընդհանուր արժանավորության հետ, շատ թույլ է կերպարանագործված․ և ոչ միայն այսչափ, այլև անբնական։ Այո՛, հեղինակի բուն խորհուրդը Սոսի կամ Վարդիթերի պատմությունը չէ, ինչպես առաջ էլ ասած ենք, այլ Աշտարակի կյանքը, բայց և այնպես, երբ թեև որպես օգնական, առել է Սոսը, Վարդիթերը և սիրու կրակը, ցանկալի էր մեզ, որ ավելի բնական շրջանակի մեջ տեսնեինք ցավալի կատաստրոֆի պատկերը[15]։ [ 523 ] Անբնակա՛ն է, երբ Վարդիթերը որպես տասն և մեկ տարեկան աղջիկ, մի ջլերը սասանեցնող տխուր անցքից կաթվածահար է լինում։ Անբնակա՛ն է, երբ կաթվածից հոգեվարք մարդը ցույց է տալիս ուղեղի և ջլերի անխոտոր և առողջ պաշտոնակատարություն։ Եթե նորա ուղեղը և ջլերը այն վիճակում են, որ նա հանգիստ խոսում է, ուղիղ մտածում է, հիշողությունը չէ կորցնում, աչքը տեսնում է և ականջը լսում, էլ ինչ պատճառից է մեռնում։ Ոտքե՞րն են կաթվածահարվել թե՞ ձեռքերը․ այդպիսի դիպվածում նա կարող է շատ տարիներ ապրիլ։ Թորե՞րը կամ սի՞րտն է կաթվածահար եղել, այն ժամանակ պիտի որ իսկույն մեռներ, առանց շաբաթներով ապրելու։ Իսկ մյուս ներքին գործարանների կաթվածահարությունը, եթե ոչ պիտի սպանեին իսկույն, պիտի անշուշտ [16] [ 524 ] պատճառ դառնային ուղեղի և ջլերի ուղիղ պաշտոնատարության խանգարվելու։

Թե Սոսն ասես, շատ կեղծ վիճակում է։ Ցրտում, գլխաբաց, ոտքը բոբիկ ման է գալիս երեք գազ ձնի միջում և այն ցուրտ ձմեռ ու Արագածի զառիվայրում։ Ձորը մտնում է, ջրում լողանում, աղվեսների և գայլերի հետ կռիվ տաքիս, և այս օրերով։ Եվ չնայելով, որ նա մահ է փնտրում քան թե կյանք, այնուամենայնիվ չէ մոռանում իր կյանքի պահպանության հոգսը, «խոտի քոքերը ձնի տակից հանելիս ու ծամելիս» տեսնում են նորան ապարանցիք։ Մի շաբաթ է, որ նորա քամակից ման են գալիս աշտարակցի տղաքը․ տեսնում են, բայց սիրտ չեն անում մոտենալ։ Վերջապես, երկու շաբաթ անցնելուց հետո Գարեգինն է նորան տեսնում և Սոսը գալիս է նորա մոտ։ Գարեգինը խրատում է, համոզում է տուն դառնալ և Սոսը դառնում է։ Բայց այս երկու շաբաթում, այն ցրտի և ձնի մեջ սառը ջրում լողանալով, սառույցի վրա թեք ընկնելով, սոված և ծարավ, բայց և այնպես նորա երեսի գույնը բնավ չէ թռչում, նորա առողջությունը չէ սասանում․ իսկ երբ տանը նստած լսում է Վարդիթերի մահը, խո՛ր հոգոց է քաշում, մեջքի վրա հետ գնում, գլուխը Գարեգնի ձեռքի վրա գնելով խնդրում է, որ աշխատի երկուսին (իրեն և Վարդիթերին) իրար կշտի թաղել տա, իր մորը մխիթարե, եղբարցը մնաս բարով ասե, ինքն էլ ուրախ կենա (!), հետո, աչքերը վերև բարձրացնում աղոթք անում ու հոգին ավանդում։ Իրար մոտ թաղելու խնդիրը անում է նաև Վարդիթերը, երբ դեռ Սոսը մեռած չէ։ Արգո հեղինակը այստեղ մի վայրկյան ընծայում է Վարդիթերին Փանվելի աղջկա շնորհքը։

Մենք չենք ուզում այս բոլոր անբնական և շատ թույլ նկարագրված անցքերը քննության դանակի տակ ձգել, այդ շատ երկար կլինի, առանց նորան էլ երկարում է մեր հատվածը։ Գուցե ավելորդ էլ լիներ այս աչքի հայտնի թուլության վրա շատ խոսել, մանավանդ որ ինքը արգո հեղինակը կամ մեր ընթերցողքը, եթե ուշադրությամբ կարդան այս անցքերի նկարագրությունը, որ մենք հարազատությամբ, որպես քաղված, հանեցինք բնագրից (եր. 218 — 222), իրենք էլ կտեսնեն մեր տեսած անբնականությունը և հակասությունը։ Այսչափ միայն ասում ենք, որ վիպասանության շինվածքին մեծ հարված է տվել կատաստրոֆի այս անբնականությունը։

Եվ որպես թե հերիք չէր ինչ եղել էր. այն պատվական տապանագրից հետո.—

«Ահա սիրո պտուղներ,
Մի ագահ մարդի զոհեր.

[ 525 ]

Ով ըստեղից անց կենա
Հիշի Սոսն ու Վարդիթեր»։


որ շատ ընտիր է, կարճ և ազդու, դնում է այն Գարեգնի անտեր ողբը։ Ամբողջ գործի մեջ, որ բոլոր ոտանավորքը տակ ու վերն ես անում, մեկ հատ չկա այսպիսի անխորհուրդ անաջող և քուրա ոտանավոր։ Պատճառը շատ բնական է։ Գործը հեղինակի մտքում և սրտում արդեն վերջացած է, նորա ոգին էլ բան չունի այս գործի հետ, բայց երբ բռնադատում ես գրիչը ինչ որ լինի մի բան գրել, հայտնի բան է, որ Գարեգնի ողբի պես կլինի, որ ոչ բարով պիտի ասեր։

Ազգային ավանդությունքը որքան կարելի է, անշուշտ, արժա՛ն է քրքրել և դուրս բերել դարավոր փոշիների տակից, բայց ավանդությունք ենք ասում, որ իբրև մի պատմական սերմ, միշտ կարող են ազգի կյանքի մեջ ծլիլ, ծաղկիլ և պտուղ բերել։ Ազգային ավանդություն Է դարբինների սալը ծեծելը, որ Արտավազդը դուրս չգա ու աշխարհքը չքանդե․ և մենք մեծ ուրախություն զգացինք, երբ տեսանք (եր․ 42), որ տակավին պաշտվում է այդ անտիկյան ավանդությունը, թեև այդ էլ կրոնական գույն է ստացել դարձյալ, որովհետև ավագ ուրբաթ գիշերն է միայն կատարվում։ Բայց, ինչպես և է, այնուամենայնիվ ավանդությունը կենդանի է և այն պատմական ավանդություն, որի լոկ հիշելը բերում է մարդու երևակայության առջև ամբողջ հայ աշխարհը, որի վրայից արդե՛ն գլորվել են շատ դարեր։

Բայց խոստովանում ենք, որ Ականատեսի ավանդությունը (եր․ 108) չունի մի դորա նման արժեք։ Անշուշտ, հեղինակը չէ շարադրել նորան՝ նա առնում է ազգի հասկացողությունից, բայց մենք մի փոքր առաջ ասածներս վերստին կրկնում ենք, թե դպրության և լուսավորության խորհուրդը այն չէ, որ ամեն անցած խավար լույս քարոզե, ամեն դարերի ծանրության տակ ճնշվածին անխտիր ծունր դնե, այլ որպեսզի փարատե այդ խավարը։ Այդ տեսակ բաները, մեր կարծիքով զգուշության պետք ունին. և հեղինակը հանդես հանելով մի նմանօրինակ բան, պարտական է այնպիսի ընթացք տալ բանին, որ տասն և ինն դարու մեջ ութերորդ ամենախավար դարին արձագանք եղած Աինի։ Միջին դարերում, ջուրը կարող էր ուր ասես երթալ մի գավազանի զարկելով, թերևս, ձորից դեպի վեր, սարի գլուխը բարձրանալ, բայց այն օրից, երբ Գալիլեյը իր գնդակները ձգեց Պիզայի թեք զանգատնից դեպի վայր, այն օրից, երբ ծանրությունը որպես ընդհանուր հատկություն տրվեցավ մարմիններին, այն օրից, երբ գտան հեղուկ և օդանման մարմինների օրենքը — թե նոցա ճնշողությունը ամեն կողմ հավասար է, երբ օղի ճնշողության աստիճանը չափվեցավ և «բնությանը դարտակությունից [ 526 ] վախում էս»[17] առածը մերժվեցավ, այն օրից, երբ Նյուտոնը գտավ կենտրոնական առաձգության օրենքը, այդ օրերից բռնած էլ ջուրը չէ հնազանդվում գավազանների կամ Ականատեսների։ Եվ այս է պատճառը, որ Երևանի Դալմի ջուրը, որի ճանապարհը բավական տարածությամբ երբեմն փորած ու բացած էր դեպի էջմիածին, այսօր մի այդպիսի սքանչելի կերպով չէ կարող Ուշ֊Թեփելերի բարձրավանդակից անցնիլ, որ հետո վազեր դեպի էջմիածին, ու խե՛ղճ միաբանին ազատեր այն անմաքուր ջրից Սառը-Քանքանի, որի մեջ օձ ասես, գորտ ասես կամ ուրիշ մանր կենդանից լիքն են։

Այսօր, եթե տակավին գիտությունը ոտք չէ կոխել ազգի մեջ, գոնե լսվում է մի խուլ աղաղակ այսքան դարերով անգործ և կաթվածահար թոքերի կիսակենդան ներգործությունից, որոնք զգում են առողջ օդի կարոտություն, որքան կարող էին զգալ։ Խորհրդավոր ժամանակում ենք ապրում մենք․ և մեծ պարտականություն կա մեր վրա, գրգոել այդ թոքերի գործունեությունը առողջ օդ ներս շնչելով, հերիք է, որքան թմրեցուցիչ թույն մտել է նորա մեջ, մեզ մնում է այժմ դեղթափներ գործ դնել։

Մենք միջնադարյան ազգ չենք․ միջին դարերում մենք ընկանք, միջին դարերում մեր հարստությունը կորուցինք։ Չէ կարող լինել մի այնպիսի բան, միջին դարերի պատկանավոր, որ օգտակար և փրկարար խորհուրդ ունենա մեր համար։ Միջին դարերի ժանգը, որ նստել է մեր վրա, մենք պարտական չենք պահել։ Կան ազգեր, որ միջին դարերում ծնեցան, նոքա ամուր կապված են այգ դարերի հետ և սոցա ժանդը, եթե երևում է նոցա վրա, նոքա դեռ կարող են պատմական իրավունքով արդարացնել, ժանգոտ օրորոցի մեջ բացին նոքա իրենց աչքերը։ Մեր հարաբերությունը միջին դարերի հետ այնպես չէ։ Իբրև ազգ անտիկյան ենք. իբրև քրիստոնյա, եթե ոչ նույնպես անտիկյան, ըստ որում առաջին երեք դարերում քրիստոնեությունը քաղաքացու իրավունք չուներ Հայաստանում, գեթ անտիկյան դարերի վերջի և միջին, դարերի սկզբին պատկանավոր։ Ի՞նչ կարող են մեզ հիշեցնել միջին դարերը, կործանում, գերություն, կոտորած, արյուն, կրակ, սով, խավար և մահ։ Սոքա են մեզ համար միջին դարերի բերածը և նոցա բեռի տակ ճնշված է այսօր հայ մարդը։ Թափել այդ կրոնը մեր վրայից,- ահա՛ մեր գործը։ Մեր ազգությունը, մեր կրոնը, ոչ թե վնաս կրելու չէ միջնադարյան ուղղությունքը, մերժելուց, այլ դորա հակառակ այդ մերժսղությունը միակ [ 527 ] պայման է նոցա առաջադիմության [18]։ Քաջ Լամբրոնացին մի ուրիշ դիպվածով աղաղակում է. «Զմանկունս ծնեալ մեզ ի քաղդէացւոց սերմանէն զվիմի հարցուք»։ Մենք, մի փոքր փոփոխությամբ ձայնակից ենք լինում մեր երանաշնորհ վարդապետի բացականչության. «զմանկունս ծնեալ մեզ ի միջին դարուց սերմանէն ղվիմի՜ հարցուք»։ Թողանք արևմտյան նոր ազգերին, տեսնելով իրենց հին ասպետական ամրոցների մնացորդքը, ատամնավոր պարիսպները և գոթական տաճարները քաղցրությամբ հիշել միջին դարերը, եթե միայն կարող էին, որովհետև նոքա էլ, թեև Հռովմից աղատված, այնուամենայնիվ, ոչ միշտ վարդեր են քաղել իրենց այգիներից, իսկ մենք, որ զոհ գնացինք միջին դարերի խավարին, չենք կարող քաղցր հիշատակ ունենալ նոցա մասին նայելով մեր ամրոցների, քաղաքների և տաճարների ավերակներին։

Գիտենք զուր չեն անցնում դարերը, այսինքն նոքա իրենց ազդեցությունը անում են ազգերի վրա. ընդունում ենք, բայց ինչ է մեր պաշտոնը։ Ի՞նչ է քաղաքակրթությունը, status qus? ամեն այդ ազդեցությունքը, որոնց հետևանքը և նշմարքը երևում է մինչև այսօր ազդի մեջ, այդ Դանիելի ասած «աւերածի պղծութիւնը» անխտիր սրբացնե՞լ, անխտիր նոցա առջև ծունկ չոքել ու խո՞ւնկ ծխել, որովհետև մինը հազարամյա է, իսկ մյուսը հինգհարյուրամյա, թե՞ ջնջել այդ ազդեցությանը հետևանքն անգամ։ Եվ եթե պիտի կապենք մեզ այդ խավար անցածի հետ, եթե խոստովանելով մեր հիվանդությունը, այնուամենայնիվ պիտի ուզենք միջնադարյան թարախը պատվաստել մեր վրա որպես նախապահպանողական հնար (ինչի՞ց), եթե նույնիսկ մեր ցավի և հիվանդության պատճառը պիտի առնունք որպես ճար ու դեղ, է՛լ ո՞ւր ենք խոսում կրթության և լուսավորության վրա, ո՛ւր ենք առաջադիմություն և քաղաքակրթություն բառերը բերան առնում։

Գեղեցիկ է խոսում հոյակապ Լիբիղը իր նամակների մեջ, «Երևակայությունը, հարյուր հազար դիպվածներում ստեղծում է հարյուր հազար մոլորությունը․ և չկա ոչի՛նչ բան այնպես վնասակար գիտության առաջադիմությանը, ոչի՛նչ բան, այնպես, հասկացողոլթյունքը խավարեցնող [ 528 ] քան թե մի հին մոլորություն, որովհետև շատ դժվար է հերքել սուտ վարդապետությունը. պատճառ, նա հիմնված է այն հասկացողության վրա, թե «սուտը ճշմարիտ է»։ Միջնադարյան բոլոր համակարգությունքը հիմնված են այդ նոտր գրերով տպած վարդապետության վրա։

Մենք փորձերով, և շատ տարբեր տեղերում, ստուգած ենք, որ մեր հասարակ ժողովուրդը շատ անգամ ավելի ազատ է միջնադարյան լուծից, քան թե մեր պատվելի գրագետքը։ Միջին դարերից հետո մինչև այսօր մի քանի նոր դարեր էլ անցան, եթե դարերը զուր լեն անցնում, ապա ուրեմն այս նոր դարերը բնականաբար, քիչ շատ թուլացուցին միջին դարերի մեր ժողովուրդի վրա արած ազդեցությունը, այո՛, շատ բան էլ իսպառ մոռացուցին։ Բայց մեր պարոնները անդադար այդ միջին դարերի կպրեկարասում լողալով ազգության և լուսավորության անունով, աշխատում են նորոգել և հաստատել ազգի վրա այդ խավար ուղղության տիրապետությունը։ Ի՞նչ է դորա խորհուրդը․ ի՞նչ հույս ունին դորանից։

Խորհուրդ չկա. հույսն էլ թեթևության արդյունք է։ Թող այդպիսի պարոնները լավ սորվին ընդհանուր պատմությունը և նորա հետ կապակից մեր ազգի պատմությունը, Մխիթարյանց տպած գրքերովը ո՞չ, այլ բուն աղբյուրներից և վերլուծական ոճով։ Թող քրքրեն ընդհանուր դպրության, նոր և լուսավոր ազգերի քաղաքակրթության պատմությունը, այդ քաղաքակրթության օրենքները և նոցա կերպարանագործության հարակից եղած հանգամանքները, այն ժամանակ իրենք էլ կտեսնեն միջնադարյան ուղղության ամլությունը և տարապայման չքավորությունը։ Բայց այս ուսումնասիրությունը կարող է միայն նոր կամ ապագա սերունդին աջողիլ. ինչ որ վերաբերվում է մեր իմաստուններին, նոքա ինչպես ներկայի լուսին, այնպես և ապագայի հետ մասն ու բաժին չունին, և նոցա հետ չէ մեր խոսքը։ Մենք և ոչ իսկ ուզում ենք վրդովել նոցա քունը, «ննջեցէք և հանգերուք»,— ասում ենք նոցա։

Միջնադարյան անշահ ուղղությունը իր ամլությամբ մաշում է կենդանի ազգի ուժը առանց ամենևին արդյունք տալու։ Նա նմանում է այն քարե ձվին, որ իբրև բունկալ մնում է հավի ձու ածած տեղում, բոլորովին պիտակաբար․ և եթե թուխս եկած խեղճ հավը, իր անխոհեմ տիրոջ որկրամոլությամբ, զրկված լինելով իր ածած բոլոր ձվերից, և բնական ազդեցությամբ նստի իր ձու ածած տեղում (այն քարե ձուն էլ չլինի կնստի) խելքդ ի՛նչ է կտրում, այն քարից ձագ դուրս կգա՞։ Չէ՞ որ զուր տեղը կվատնե ողորմելին իր ջերմությունը և շատ անգամ գործը կվերջանա հավի մահովը։ Հարկ չկա, կարծում ենք, ասել, որ այս բոլոր [ 529 ] խոսք ու զրույցքը ոչ թե լոկ մեր հեղինակին չեն վերաբերվում, այլ մանավանդ ավելի փոքր բաժինը կարող է հասնիլ նորան, քանի որ նա ուրիշների պես իմաստական դոնկիխոտությանց չէ նվիրել իր անձը (և ուրա՛խ ենք, և փա՛ռք աստուծու) քանի որ կան մարդիկ, մեր արդարացի մեղադրության լիամասն կերպով արժանավոր, որոնք, այո՛, մենք մինչև այսօր պարտական ենք մնացել։

Երաշտության ընդդեմ Նուրինի ավանդությունը, թեև իսպառ չգիտենք թե ինչ բան է այդ և ի՛նչ արարողության մնացորդ, բայց և այնպես, կարծում ենք թե հին բան լինի։ Սաստիկ գրգռում է այդ բանը մեր հարցասիրությունը, մանավանդ երբ տեսնում ենք, որ շատ խոր արմատացած է նա ազդի հասկացողության մեջ և մեծ վարկ ունի ազդը նորա մասին։ «Էս մեր կոտորված երեխեքն էլ»— երաշտությունից գանգատվելով ասում են աշտարակցիք իրենց մեջ (եր․ 66) - «Նուրին (Լազարե)[19] էլ չեն ման ածում, բալքի աստուծո սիրտը քաղցրանա վրըներս, մի լիս ու ճար անի»։ Սորանից այսչափ միայն գուշակում ենք, թե այդ բանը ընդունվում է որպես մի հաշտեցուցիչ արարողություն և թե երեխայք միայն (որպես անմեղության երևեցուցի՞չք) պիտի կատարեն։

«Երեխեքն էլ»— պատմում է հեղինակը (եր. 69)— «Նուրին շինեցին ու ման ածեցին, երկուսը կոնից բռնեցին[20], մինն էլ տոպրակ ա վեր կալել, մեկէլն էլ մի պստի բըժութ ու ման են դայի տները, որ դրան առաջին կաննում են, ասում են.

Նուրին Նուրին էկեշ ա
Աջբա հուրին[21] էկել ա
Շիլա շապիկ հագել ա
Կարմիր գոտիկ կապել ա

Եղ բերեր պորտը քսենք,
Զար բերեք գլխին ածենք
Մեր նուրինի փալը տվեք,
Ուտենք խմենք քեֆ անենքյ»։


«Կնանիքը,— շարունակում է հեղինակը,— մի. աման ջուր բերում են լցնում էդ Նուրինի գլխին, ու երեխեքանցը բրինձ, կամ եղ, կամ ձու տալի, որ տանեն քեֆ անեն»։

Վերևը ասացինք, որ այս բանը հին է երևում մեզ, անշուշտ այո [ 530 ] լոկ ենթադրություն է, բայց մանավանդ ենթադրում ենք այն պատճառով, որ այդ ոտանավորի հետքը կա Նոր-Նախիջևանում․ գոնե շատ տարի առաջ, ես լսել եմ պառավներից։ Որքան միտքս գալիս է, այնտեղ մի փոքր այլայլած է այդ ոտանավորը և ասվում է բոլորովին պիտակաբար, առանց որևէ արարողության կամ խորհրդի։ Չորս տող միայն հիշում եմ․ ահավասիկ․

Նորին Նորին Նազարեթ
Նորինը թաղջան էկիլ է
Շալե շապիկ հագիլ է
Կարմիր գոտին կապիչ է.․.


Այլ թե սորանից հետո էլ ի՛նչ է արել, այդ միտքս չէ, միայն չավ գիտեմ, որ մի քանի տող էլ կար։ Նախիջևանի մեջ բնավ ավանդություն չկա այս Նուրինի մասին․ լավ գիտեմ, որ տղայությանս ժամանակ շատ եմ զզվեցուցել պառավներին, որ պատմեն ինձ, թե ո՛վ է այս Նորինը կամ Նազարեթը, բայց ոչինչ չեմ լսել նոցանից, որովհետև իրենք էլ չգիտեին։ Դեռ զարմանալի է, որ այսքան էլ մնացել է, մանավանդ եթե հիշենք, որ նախիջևանցին անեցի է և տասն և չորրորդ դարում Հայաստանից դուրս եկած․ հայտնի է, թե շատ ավանդությունք կամ ոտանավորք և այլ այսպիսիք, որ վերաբերություն չունեին կրոնի հետ, պիտի կորչեին։ Թեև խեղճ բաներ, բայց և այնպես կարելի է տակավին հավաքել բավական վիճակախաղեր և միքանի ոտանավորք աստվածածնի և ուրիշ սրբերի վրա։ Գեղացիք, որ առաջ ավելի ավանդապահ էին քան թե այժմ, ունին զանազան երգեր, մանավանդ հարսանիքի վերաբերյալ, որ հայտնի են անունովս «պար»։

Արդյոք, Աշտարակը, որ պահել է մինչև այժմ Նուրինի արարողությունը, պահե՞լ է նույնպես մի ավանդություն կամ հասկացողություն նույնիսկ Նուրինի անձնավորության կամ այդ օտարոտի արարողության մասին և թե պահե՛լ է, ի՞նչ ավանդություն է այդ. աշտարակցոց կարծիքով ո՛վ է կամ ի՛նչ է այդ Նուրինը. ցավում ենք, որ հեղինակը ոչինչ չէ ասում մեզ։ Անշուշտ, եթե ավանդությունը կորել է, հեղինակը պատասխանատու չէ, բայց այդպիսի դիպվածում էլ բնավ ավելորդ չէր գո՛նե մի բացասական ծանոթություն։ Մենք հույս ունինք, որ արգո Պռոշյանցը ուրիշ անգամ ավելի շատ հանդես կանե այդպիսի տեղեկությունը և ավելի կատարելությամբ առաջ տանի սկսածը։ Մենք քաջ

[22] [ 531 ] որ Սոս և Վարդիթերը չէ հատցրել նորա պաշարը. մանավանդ, որ դեռ շատ բան մնում է, որին բնավ չէ դիպել հեղինակի գրիչը։

Ապարան բառի ստուգաբանությունը, այսինքն պ. Պռոշյանցի կարծելը (եր. 7) թե գուցե անպարան բառի կրճատվածը լինի, կապելով նորան այն սքանչելի կանթեղի հետ, մենք իսպառ մերժում ենք. նախ, որ անպարան խոսքը, այսինքն պարան միացած բացասական ան մասնիկի հետ մենք հին հեղինակությանց մեջ ոչ մի տեղ չենք տեսնում գործածած և այդ բոլորովին նոր բարդություն է. հայտնի է թե Ապարանը անպարանից դուրս գալու համար հարկավոր էր, որ այս վերջինը եղած լիներ դպրության մեջ, մինչդեռ Ապարան խոսքը (հատուկ առքով) երևում է գործածված։ Երկրորդ, Ապարանը, որպես այժմ նույնպես և առաջ ապահովության տեղ եղած լինելով, շատ հավանական է, թե ապարան հասարակ անունից չինի հատկացած։ Այլ թե ինչի՞ կարող էր մի իշխանի կամ թագավորի ապարանը այնտեղ եղած լինիլ։ Բայց մենք այստեղ բառերի ծագումը քննելու համար չդադարեցանք. եթե այդ մասին խոսելու լինինք, այսինքն ընդհանրապես այն անունների մասին, որ այսօր խորհրդավոր նշանակություն են ստացել Հայաստանի հողում, կարելի եղածի չափ հարմարվելով Աստվածաշնչի պատմությանցը, ապա մեր ասելիքը պիտի հիմնենք մեր հին հեղինակների գործերի և անողոքելի երկրաբանության վրա։ Բռնելով այս ճանապարհը, շատերը այդ անուններից կկորցնեն իրենց ներկա խորհուրդը, բայց մենք բնավ վերաբերություն չունինք այդ բաների հետ. մեզ մանավանդ քաշում է այն սքանչելի կանթեղը Արագածի և նորա մասին ուզում ենք մի երկու խոսք ասել։

Մեզ մինչև այժմ հանդիպած չէ խոսք կամ զրույց մեր կլասիկական դպրության մեջ. խոստովանում ենք, որ նաև որպիսի և իցե հիշատակարան անգամ չենք տեսել, որ խոսեր մեզ այդ կանթեղի մասին։ Մի մութ ավանդություն միայն, այս կամ այն տիրացվի, այս կամ այն քահանայի բերանացի պատմությունից մեզ հասած, է բոլորը, ինչ որ գիտենք այդ մասին։ Էջմիածնի պատկերները, որ հայոց ազգի մեջ շատ տեղ կան, պահում են իրենց վրա նաև Մասիսի և Արագածի երևակայալ պատկերները։ Այս խոսքը գործ դրինք այն պատճառով, որ ոչ Մասիսը նման է իր պատկերին և ոչ Արագածը։ Հայտնի է թե այդ պատկերների վրա Մասիսի գլխին միշտ նկարված է լինում մի անհեթեթ շինվածք. առանց դորան չէր լինիլ,– այդ Նոյյան տապանն է։ Արադածի գլխին նկարված է լինում օդի մեջ կախված մի կանթեղ։ Երբ որպես 7—8 տարեկան տղա հարցնում էի «վարպետիցս» այդ բանի նշանակությունը, նա դրականապես և ինքնաբավական կերպով պատասխանում էր ինձ, թե «երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը գնում էր այդ սարի գլուխը, գիշերային առանձնության մեջ Նարեկ քաղելու, այն ժամանակ հրամայում էր և իսկույն օդի մեջ երևում էր այդ կանթեղը և լույս տալիս, որով նա կարողանում էր գրերը ջոկել և կարդալ»։ [ 532 ] Չգիտեմ ինչ էր հանցանքս, միայն երբ հարցուցի, «Խալֆա՛, ո՞ւմ էր հրամայում». ճիպոտն եղավ պատասխանը, այնպես որ ցավիցը մղկտալով, վարպետիս էլ, կանթեղն էլ մտքումս միասին շուլալեցի։-Գուցե թե այլ տեղերում մի փոքր այլապես պահված լինի այս ավանդությունը, վեճ չունինք. մանավանդ մենք չենք կարդացել այդ մասին մի գրավոր հիշատակարան։ Ինչ որ վարպետիցս լսել էի, այն, վերևը գրեցի, ինչպես աստծու առջև, ամենայն հարազատությամբ։

Որ ազգի մեջ կամենա թող լինի, բայց և այնպես չկա աշխարհիս երեսին մի ավանդություն, որ առանց ամենայն պատճառի առաջանար։ Այո՛, այդ ավանդությունքը, որքան հեռանում են իրենց ծագման ժամանակից, այնքան շատ կերպարանափոխ են լինում, ընկնելով ժամանակների և հասկացողությանց ազդեցության տակ, մինչև այն աստիճան, որ շատ անգամ դժար է լինում հասկանալ կամ մեկնել, բայց և այնպես անհնար է թե նոցա հիմքը եղած չլինի կամ մի ստույգ պատահած իրողություն (թեև այլապես) կամ մի գաղափար, որի այլաբանությունը վերջի սերունդը ընդունում է պատկերաբար, առանց նոցա մեջ թաքնված ճշմարտության կամ փիլիսոփայության վերահասու լինելու։ Սոցա օրինակները խիստ շատ կան Ասիայում, ուր այլաբանական խոսվածքը և ձևը տիրապես սովորական էր, մանավանդ հին ժամանակներում, բայց ասիական այլաբանությունքը մի աննշան բաներ են համեմատելով հունական դյուցաբանության հետ։ «Բայց զի՞նչ արդեօք տարփանք քեզ, և Բիւրասպի Աժդահակայ փցուն և անճոռնի առասպելքն իցեն. և կամ է՞ր սակս զմեղ պարսից անյարմար և անոճ բանից, մանաւանգ թէ առաւել վասն ամբստանութեան առնես աշխատ,,, զի՞նչ քեզ աո այսոքիկ կարօտութիւն, առասպելք սուտք... Մի արդեօք յունական պերճ և ող՛րկ առասպե՞լքն իցեն, հանդերձ պատճառաւ, որք զճշմարտութիւն իրաց այլաբանաբար յինքեանս ունին թագուցեալ...» այսպես էր գրում մեր անզուգական Քերթողահայրը, Սահակ Բագրատունուն[23]:


Ավանդությանց մեջ, ամենից ավելի անհաստատը, փոփոխության և աղճատանքի ենթարկվողը է նոցա ժամանակը։ Շատ անգամ ավանդությունը գրեթե անարատ մնալով էապես, փոխվում է նորա ժամանակը. [ 533 ] այսինքն մի անցք, կամ մի իրողություն, որ ստուգապես պատահած էր, դնենք, Թորոսի ժամանակ, այդ բանը համարվում է եղած կամ Մինասի ժամանակ, որ շատ առաջ էր ապրել Թորոսից կամ Նիկողոսի, որ Թորոսից շատ դարեր հետո էր ծնել։ Այդ ժամանակի առաջ ու հետ խաղալը կախվում է Թորոսի, Մինասի և Նիկողոսի ազգի մեջ ունեցած խորհրդից, արժանավորությունից ու հատկությունից։ Հայտնի է թե մի պատերազմ, մի քաջագործություն, մի հաղթություն չի վերագրվել մի սուրբի, որպես նաև մի հրաշագործություն մի երևելի զորավարի։ Եթե ազգը Թորոսի օրով տեսել է մի խորհրդավոր անցք, բայց Թորոսի վրա բնավ համարում չունի, ազգի հետագա զավակները այդ անցքը անպատճառ կխլեն Թորոսից և կվերագրեն մի մարդու, որ կամ առաջ է ապրել Թորոսից կամ վերջը, որի վրա ազգը մեծ համարում ունի քաղաքականապես կամ կրոնապես, նայելով անցքի բնավորության։ Ավանդությունքը, զրկվելով այսպես ժամանակագրական ճշտությունից, շատ անգամ այնքան շատ հավաքվում են մի մարդու վրա, որ այդ մարդը շատ դարերից հետո դառնում է մի պահարան, մի շտեմարան սքանչելի անցքերի և գործերի, իսկ մյուս բոլոր մարդիկը, այն մեկ նշանավոր մարդու օգտի համար, զրկվում են իրենց ստուգապես ունեցածից։ «Զի ամենայնի որ ունիցի տացի և յավելցի, և որ ոչն ունիցի, և զոր ունիցին բարձցի ի նմանէ»[24], ճիշտ այսպիսի դիպվածներում է կատարվում։


Հայոց ազգը, Արագածի վրա կրակ կամ լույս եթե չտեսներ, անհնար է, թե նա չեղած տեղից կանթեղ հնարեր և Լուսավորչին ուղարկեր այնտեղ Նարեկ քաղելու։ Մենք այդ լույսը կամ կրակը Արագածի վրա ընդունում ենք որպես իրողություն։ Բայց սակայն, դժար է այժմ դատել թե այդ լույսը կամ կրակը Լուսավորչից առա՞ջ էր տեսել ազգը, թե՞ հետո։ Լուսավորչի անունը այդ ավանդության հետ խառը տեսնելով չէ կարելի պնդել, թե ստուգապես չորրորդ դարումն է երևել այդ կրակը: Այո՛, կարող էր և այն ժամանակ երևիլ. մեր խոսքը այդ չէ, այլ այն, թե լոկ անունը չէ կարող ընդունվիլ որպես ապացուցություն Ժամանակի, ավանդությանց մեջ։


Այդ լույսը կամ կրակը ընդունելով որպես իրողություն, բնականաբար խնդիր է առաջ գալիս, թե ի՞նչ լույս կամ ի՞նչ կրակ եղած պիտի լինի։ Հարկ չկա ասել, որ բնական երևույթը առասպելով մեկնաբանել մեր գործը չէ. դորա փոխանակ առասպելյալ բնական երևույթը, իր մոգական քողերից ազատել և բնության լուսով հասկանալ և հասկացնել «ի մեծ շինութիւն ազգին», մենք սիրում ենք որպես ճշմարտություն։ [ 534 ] Մարդը, ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես ենթակա է բնության ազդեցության. բնության սրտի զարկը ցոլանում է անմիջապես մարդու սրտում: Մարդը իր գաղափարքը առնում է բնությունից: Ինչ չափով ճանաչել և ուսել է նա բնությունը, համեմատ այդ չափին կլինի նորա գաղափարների և հասկացողությանց ազնվությունը։ Ահա մի օրենք, որ բնավ բացառություն չունի։ Սարդի ոստայնից բարակ մետաֆիզիկական համակարգությանց բովանդակ գաղափարքը կան բնության մեջ. իսկ ինչ որ չկա, այն ամենևին սո՛ւտ է: Բնությունը մի գիրք է, որ պիտո է կարդալ և ուղիղ հասկանալ. սխալ ըմբռնողությունքը մեծ վնասներ են տալիս։ Բնական երևույթքը իրենց վսեմափառ կերպարանքով շատ անգամ սարսափեցնում են մարդուն. սա միանգամայն ոչնչանում է, երբ աչքի առջև տեսնում է մի այնպիսի ուժ, մի այնպիսի զորություն, այնպիսի տեսարան, որի առջև տկարանում է ոչ լոկ մի մարդու, այլև բովանդակ մարդկության ուժը։ Բնական երևույթքը թեև ոչ այնպես սասանեցուցիչ, ինչպես մի վուլկանի կատաղի արտահոսության, կամ ինչպես մի թաթառ կամ փոթորիկ օվկիանի վրա, կամ Սահարի անապատում. թեև ոչ այնպես ապշեցուցիչ, ինչպես մի Ամազոն, Միսսիսիպի կամ Օրինոկո, կամ մի ամերիկյան կուսական անտառ. թեև ոչ այնպես կործանաբեր և մահառիթ, ինչպես մի կայծակ, մի սամում, մի հեղեղ կամ հարյուրամյա ծառերը արմատից և տան ծածքը պատերից խլող մրրիկ, ո՛չ, այլ այնպիսի խաղաղ երևույթք, որ չեն պատճառում մի երկյուղ, մի վնաս, մի մահ կամ մի կործանում, այլ մանավանդ զարմանք և հոգեզմայլություն և որոնք մարդու կարծելովը չունեին մի թշնամական բնավորություն, ինչպես մյուս վերևում հիշվածները,– եթե հասկանալի չլինին ժողովրդին և չբացատրվին նորան, կարող են, այո՛ չարաչար մոլորությանց պատճառ լինել։ Եվ այդ մոլորությունքը, երանի՜ թե, որպես մի տեսական գաղափար, մնային մարդու գլխում, ո՛չ. նոքա շատ անգամ մարմին են առնում Շիվայի, Դուրգայի և Վիշնուի անհեթեթ կերպարանքներով և այնուհետև խարազան են դաոնում մարդկության։


Որքան մոլորությունք, որ կան աշխարհի երեսին, այդ բոլորը սկզբնաբար ծագել են կամ բնությունը թյուր հասկանալուց, կամ իսպառ չհասկանալուց։ Եվ այդ մոլորությունքը ոչինչ ուրիշ բանով չեն փարատվիլ, մերժվիլ, եթե ոչ բնությունը ուղիղ հասկանալով։ Ահա այս է պատճառը, որ ամեն բանական մարդ պիտի աշխատի ոչ միայն ինքը ուսանել բնության օրենքները, այլև ուրիշին օգնել, եթե ինքը ավելի փորձառած էր, քան թե այդ ուրիշը, որ կամենում էր բանալ բնության գիրքը:


Ուզելով հասկանալ այն կրակը, կամ լույսը, որ երբեմն երևել է Արագածի վրա և կամենալով փոքր ի շատե տեղեկություն տալ ազգին [ 535 ] նորա մասին, պետք էր, ար մենք աչքի աակ աոնաուինք բնության մեջ (բացի երկնքի լուսավորներից) եղած բոլոր կրակները կամ լույսերը, քննեինք նորանց, համեմատեինք կանթեղի ավանդության և դորա պարագաների հետ և որը անհամաձայն կլիներ առողջ դատողության՝ մերժեինք, իսկ որի կողմում որ լիներ ավելի հավանականություն, ընդունեինք որպես բնական պատճառ կանթեղի ավանդության։ Մենք, թեև այդ վերլուծությունը մեր մտքում արդեն արել ենք, բայց այստեղ ավելորդ համարեցինք մեր ընթերցողների առջև էլ նույնը անել, պատճառ, խորհուրդ չգտանք զուր տեղը խնդիրներ առաջարկելու մեջ, միմիայն մերժելու և չէ ասելու համար։ Օրինակ, կրակ է և լույս ունի Դրումոնդի ասած կրակը (ջրածինը վառված թթվածնի ներկայությամբ), բայց դա ինքն իրեն չէ առաջանում բնության մեջ. վրա երկու, որ այն ժամանակ բնավ հայտնի չէր։ Նույնպես և գալվանական լույսը, որ գրեթե մեր օրերի գյուտ է և այլ այսպիսիք։ Շատ ուրիշ կրակներ և լուսեր, որպես ճախնային գազը կամ գերեզմանական շրջմոլիկ կրակը, գնդաձև կամ կծկաձև[25] կայծակը, վուլկանական կրակը[26] և այլն, և այլն իրենց գաղափարներով [ 536 ] հակասություն ունեին կանթեղի գաղափարին։ Նույնպես և լուսատու միջատներից առաջացած կամ վերջապես մի մարդու ձեռքով վառված սովորական կրակի գաղափարքը նույնպես համաձայն չէին կանթեղի ավանդության։

Հետո ի՛նչ դուրս եկավ. էլ ոչինչ չմնաց, այս չէ, այն չէ։

Ոչ, մնաց և մեր կարծիքով ավելի հավանականը, որ կարող էր շատ անգամ երևցած լինիչ և այսօր էլ երևիլ որպես Արագածի գլխին այնպես և ուրիշ տեղերում։ Մեր բոլոր հետաքննությունքը համոզեցին մեզ, թե այդ սքանչելի կանթեղը ուրիշ բան չէ, եթե ոչ սուրբ Հելմոսի կրակը, որ մի դիպվածում էլ անվանում է Կաստոր և Պոլլուկս:

Այդ կրակի վրա էլ սուրբի անունը, որ կպել է մանավանդ ստիպում է մեզ մի փոքր տեղեկություն տալ նորա մասին, որպեսզի ընթերցողք մի գերբնական բան չհամարեն սորան և չասեն, որ եթե սուրբի միջնորդությամբ դարձյալ պիտի մեկնվի այդ կրակը, էլ ու՞ր Լուսավորիչը թողած գնանք մի սուրբ Հելմոսի քամակից, որին բնավ մեր եկեղեցին չէ ճանաչում։ Սուրբ Հելմոս խոսքը, ինչպես կարծում են Հելենեի ավերանքից է առաջացել, որովհետև այդ կրակը քրիստոնեությունից առաջ

[27] [ 537 ] էլ նշմարած են, և ինչպես առաջ, այնպես և քրիստոնեության ժամանակ, նույն այդ կրակը, ինչպես ասացինք, անվանվում է մի դիպվածում Կաստոր և Պոլլուկս, որի մասին կասենք մի երկու խոսք: Իսկ թե ի՛նչ է այդ կրակը, ահա մեր ծանոթաբանության բուն խորհուրդը: Ենթադրում ենք, թե ընթերցողը փոքր ի շատն գաղափար ունի էլեկտրականության վրա, ապա եթե այս չենթադրելով խոսելու լինինք, այն Ժամանակ պիտի ստիպվինք ամբողջ էլեկտրականության համակարգությունը ավանդել, որ կամ ֆիզիկայի գործ է (այսինքն ֆիզիկայի մասին գրված գրքի) կամ մի առանձին հատվածի էլեկտրականության մասին և ոչ բնավ կարելի է թույլ տալ այս տեղում։ Ուստի, ենթադրում ենք, ինչպես ասացինք, մի փոքր գիտություն, մի դաղափար, էլեկտրականության մասին։


Երկրագունդի և ամպի մեջ առաջանում են էլեկտրական լարողությոլնք, որ առանձնանում են ամպի և երկրագունդի մեջ եղած օդով, որովհետև օդը վատ առաջնորդ է էլեկտրականության։ Երկրագունդի և ամպի մեջ առաջացած էլեկտրականությունքը զանազան են, նոցանից մինը անվանվում է դրական, իսկ մյուսը բացասական։ Եվ որովհետև այս էլեկտրականությունքը այլասեռ են, ուստի բնական օրենքով նոքա քավում են, որ միանան իրար հետ։ Եթե ամպի էլեկտրականությունը[28] [ 538 ] Հանկարծապես միանա երկրագունդի էլեկտրականության հետ, այն ժամանակ այդ միավորությունը զգալի է լինում մեզ որպես կայծակ։ Երկու զանազան ամպերի մեջ էլ գոյանում են շատ անգամ այն վերը հիշված երկու այլասեռ էլեկարականությունքը և երբ նոքա իրենք այդ օդեղեն բարձրության մեջ միանում են իրար հետ, մենք տեսնում ենք նոցա լույսը՝ փայլակ, և լսում ենք նոցա միավորությունից առաջացած ձայնը՝ որոտ։ Բայց այժմ այս վերջինը մեզ պետք չէ. մեզ հարկավոր է միավորությունը ամպի և երկրագունգի էլեկտրականությանը, բայց ոչ մի կործանաբեր կայծակի կերպարանքով։ Երբ, ինչպես ասացինք, երկրագունգի և ամպի մեջ առաջացել են այն այլասեռ էլեկտրականությունքը և երբ յուրաքանչյուրը նոցանից օդի միջնորդությամբ առանձնացած լինելով գտնվում է լարված վիճակում, այն ժամանակ (նույնպես ասել ենք) ձգտում են չեզոքանալ — եթե կարելի է այսպես ասել — այսինքն միավորվիլ։ Երկու այլասեռ էլեկտրականոլթյունքն էլ առանձին-առանձին կարող են իրենց ներկայությունը հայտնել քննողին և այն Ժամանակ նոքա հայտնի են, իսկ երբ միացան, էլ չեն ընկնում զգացողության տակ և անհայտանում են։ Սոցա հանկարծական միավորության մասին խոսեցանք — հայտնի է թե որպես ծովից մի կաթիլ ջուր առնելով — և ասացինք, որ այդ միավորությունը զգալի է լինում կամ որպես կայծակ, կամ որպես փայլակ ու որոտ։ Սորա հակառակ, այդ էլեկտրականությանը մեղմաբար, այսինքն աստիճան-աստիճան միավորությունը, շատ անգամ իսպառ անզգայի է լինում մեզ, իսկ երբեմն, մենք տեսնում ենք այն լույսը, որ սուրբ Հելմոսի կրակի անունով հայտնի է գիտության մեջ։

Հուլիոս Կեսարի, Տիտոս Լիվիոսի, Պլուտարքոսի, Պրոկոպիոսի, Սենեքայի և Պլինիոսի գրքերում շատ անգամ հիշվում է մի լույս, որ երևել է, կամ առանձին-առանձին զինվորների, կամ նոքա ամբողջ լեգեոնի նիզակների սլաքներից, նույնպես խոսվում է և նավերի կայմերի լուսավորության մասին։ Այս բանի, այսինքն ասված գրքերում, շատ անգամ այս լուսերի հիշատակվելու վրա հիմնված է կարծիքը, թե հին ժամանակներում ավելի ստեպ է պատահել այդ երևույթը, քան թե նոր ժամանակներում։ Բայց նույնպես, ենթադրվում է, որ հին ժամանակներում հմայողները և հավադետները (augur) օգուտ քաղելով ամեն կարգից դուրս երևույթից, նոցա վրա իրենց գուշակությունքը հիմնելով և ժողովրդին խաբելով, ավելի խնամք են ունեցել այդպիսի բաները գրով մինչև մեզ հասցնելու:

Բայց, այժմ, կայծակից առաջ կամ շուտով կայծակից հետո, եթե մի նկատող մարդ ուշադրություն դարձնե բարձր աշտարակի կամ [ 539 ] Թարգելի սուր ծայրին, միշտ կարող է տեսնել սուրբ Հելմոսի կրակը։ Նույնպես և բարձր սարերի վրա կարող է երևել այս կրակը, որպես շատ ճառագայթների խուրձ, երբեմն բոլորշի և երբեմն լեզվաձև իր սուր ծայրով դեպի վեր, ինչպես ճրագի կամ կանթեղի լույսը, բայց մի ոտնաչափ կամ կես գազ երկայնությամբ: Նավերի կայմերի վրա, նույնպես հաճախ է պատահում այս. և եթե միայն մի լեզվաձև լույս է երևում, սնապաշտ նավաստիքը շատ բարկանում են, որովհետև նոքա հավատում են թե մրրիկ կլինի այնուհետև, իսկ թե երկու հատ, այդ դիպվածում նորան ասում են Կաստորը և Պոլլուկս, — նավաստիքը ուրախանում են, որովհետև աջող նավարկություն են բերում Կաստորը և Պոլլուկսը, հունական անտիկ յան առասպելի հերոսքը։ Շատ անգամ պատահում է, որ եկեղեցիների գլխի խաչերը լուսավորվում են այսպիսի էլեկտրական լուսով. շատ անգամ ագռավները թռչելով այն ամպի մոտից, որի էլեկտրականությունը մեղմաբար միանում էր երկրագունդի էլեկտրականության հետ, երևել են զարմացած և ապշած ամբոխին լուսեղեն կտուցով։ Նույն այս բնական երևույթը նկատված է շատ անգամ և ցած տեղերում, շատ անգամ ծառերի ճյուղերը լուսավորված են. շատ անգամ մարդիկ կարծել են, թե էրվում են կրակում, և սարսափել են իրենք իրենց տեսնելով «ի Հանդերձս լուսաւորս։»

«Կայծակի Ժամանակ, հունվարի 8-ին, 1839-ին, — ասում է հռչակավոր Արագոն, իր ուսումնական քննության մեջ՝ կայծակի մասին. (Notice Scientifique sur le Tonnere, Հ. XXX) - երբ կայծակը զարկեց Հասսելտյան եկեղեցու աշտարակին, Ցվոլլեյի և Հասսելտի միջոցում (Հոլլանդիո մեջ, առաջինն ամրոց է, այժմ գրեթե ավերակ, իսկ երկրորդը քաղաք) գտնված գեղացիք նկատեցին մի օտարոտի երևույթ։ Վերը հիշված կայծակի զարկելուց մի քանի ակնթարթ առաջ, նոքա տեսան, որ բոլոր նոցա հալավները (շորերը) կրակված են։ Այդ կրակը անցնելու (մարելու, հանգեցնելու) համար զսւր տեղը աշխատելու ժամանակ սարսափանքով նկատեցին, որ ծառերը և նավի կայմերը նույն բոցով էին փայլում։ Կայծակի զարկելն ու այդ սքանչելի կրակների անհայտանալը մի ակնթարթում կատարվեցավ»[29]։

Ո՞րքան ուրիշ այսպիսի դիպվածներ առաջ է բերում Արագոն, վերը հիշված հոյակապ աշխատության մեջ. ո՞րքան այսպիսիք հիշված են գերմանացի Յիմմերմանի ֆիզիկայի մեջ[30], մենք չենք ուզում ամենը [ 540 ] այստեղ դնել։ Այլ այնչափ միայն հիշեցինք, որ տեսնեն և հավատան, թե այդ կրակները և լուսերը ոչ բարձր են ամպերից և ոչ առանց երկրի գործակցության [են] առաջանում: Բնությունը, ինքը, ոչ թե մի լոկ հրաշք է, այլ բարձր քան թե հրաշքը և այս պիտի ստիպվի ընդունել ամեն մարդ, որ ուսումնասիրում է նորան։ Բնությունը միայն կարող է հասկացնել մեզ արարչի մեծությունը և փառքը. «Երկինք պատմեն զփառս Աստուծոյ և զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն»[31]: Արարիչը, մեկ անգամ ստեղծելով բնությսւնը տվել է նորան անխախտելի և սուրբ օրենքներ, որ բնավ և մեկ մազի չափ խոտորմոնք չունին. «Սահման եդ և ոչ անցանեն»[32]։ Այդ օրենքներով կառավարվում է ամեն ինչ, որ մենք տեսնում ենք, կամ ինչ որ բնավ չենք տեսնում, տիեզերքի անչափելի տարածության մեջ։ «ԴնԷ զձիւն որպէս զասր և զմէգ որպէս փոշի ցանեաց։ Արկանէ զսառն որպէս պատառոտ առաջի ցրտոյ նորա կարէ կալ»։ Ի՛նչ վսեմ նկարագրություն։ Բայց այս ոլորը լինում են այն մեկ անգամ դրված օրենքով, ինչպես մարդը ապրում է և բազմանում է, թեև առաջին մարդը միայն դուրս էր եկած բուն աստուծու ձեռքից։ Ամեն հրաշք, օր ո՛վ և իցե կարող էր մտածել, շատ ստո՛ր, շատ տկա՛ր և շատ չնչի՛ն է, քան թե այն հրաշքը, որ արարիչը, բնության միջնորդությամբ ցույց է տալիս մեզ ամեն օր, ամեն րոպե, և ամեն վայրկյան։ Նա չէ հերետիկոսը, որ քննելով և ուսումնասիրելով բնությունը, ամեն վայրկյան ստիպվում է ասել բնության ճարտարապետին, իր սրտի աղոթարանից, «Ո՜րպէս զի մեծ են գործք քո Տէր». այլ նա, որ ոչ միայն ինքը չէ ուզում և չկամի իմաստասիրել բնությունը. «զերկինս և զերկիր զգործս մատանց նորա, զլուոին և զասաեղս զորս նա հաստատեաց», ո՛չ. հերիք չէ այս, այլև արգելում է, որ ուրիշն էլ նորա կամավոր կուրության հետևելով չտեսնե և չուսանի. «ինքն ոչ մտանէ և որոց մտանեն արգելու»[33]: Նա, որ այս բոլորի մեղքը ծածկելու համար, ինքը իր թշվառ գլխից տեսությունք և համակարգությունք է հնարում ընդդեմ բնության աստվածադիր սահմաններին, քաշքշելով այն օրենքները, որ մարդու կամքին բնավ չեն ենթարկվում, այո, այդպիսին աստուծու արտոնությունն է հափշտակում երկրի երեսից։

Դու, որ Նեապոլսի մեջ ցույց ես տալիս ինձ մի շիշ, ուր կա մի [ 541 ] քանի կաթիլ արյուն և պատմելով, թե այդ արյունը այս կամ այն ժամանակ եռ է գալիս, ուզում ես դորանով քարոզել ինձ այլև աստվածը, որի դրած օրենքները, մի ակնթարթում, ինչպես Երեմիայի «Կաթսայ եռանդեան» եռացնում են ահագին օվկիանը, ես խելագա՞ր եմ, որ օվկիանի մեծափառ հրաշքը թողած, քո երկու կաթիլ չորցած արյունին նայիմ. և այն ժամանակ, երր բյուրավոր այդպիսի կաթիլներ, բայց կենդանի արյունի, ամեն վայրկյան եռում են և շրջան են կատարում իմ երակներում։

Մեծ ճարտարապետը, որ քեզ ստեղծել է առանց քո օգնության կամ խորհրդին կարոտելու, մի՞թե կարոտ է այսօր քո սուտին։

«Զի՜նչ հաղորդութիւն լուսոյ ընդ խաւարի»... «Սուտն ի հօրէն սատանայէ է»... «Հանէ՜ք զգա ի խաւարն արտաքին» [34]։

Թե ո՛ւր է հասած այժմ բնական գիտությունը և ի՜նչ անհասկանալի քրմական գաղտնիքներ քակում է նա, ի՜նչ համարձակ քայլափոխներ է անում, այդ մասին հարյուրավոր են ապացույցքը։ Նույնիսկ մեր հիշած Ցիմմերմանի ֆիզիկան,— ուր էլեկտրական մասին մեջ, առաջ բերելով Բեն Դավիթի, Միխայելիսի և Լիհտենբերգի ուսումնական քննությունքը զարմանալի պարզությամբ բացում է տապանակի և վկայության խորանի գաղտնիքը,— թեթև ապացույց չէ։

Հոգով չափ ցանկալի էր, որ մեր բնագետ եղրայրակիցքը աշխատություն հանձն առնուին այդ ֆիզիկան թարգմանելու։ Այդ գործը գրված է հասարակ ժողովրդի համար և կարող ենք հաստատապես վկայել, որ ամեն կարգի ժողովրդին հասկանալի կլինի, եթե արժանապես թարգմանվի։ Բնական գիտությանց բոլոր ճյուղերը կապված են ֆիզիկայի հետ. այնպես, որ դժվա՛ր է ձեռք զարկել բնագիտության մյուս ճյուղերը մշակելու կամ թարգմանելու մեր ազգի համար, մինչև որ չենթադրվի թե ֆիզիկան ծանոթ է նորան փոքր ի շատե։

Բայց ինչպես մի անգամ արդեն ասացինք, այսպիսի գրքերը պիտի թարգմանվին լավ բնագետների ձեռքով. պատճառ, լոկ թարգմանությունը շատ անգամ թերի է լինում, թեև թարգմանիչը քաջ գիտեր լեզուն։ Գիտությունը երբեք չէ կանգնում մի կետի վրա, այլ միշտ առաջ է գնում. ամեն օր լինում են նորանոր հայտնագործությունք և նորանոր պարզաբանությունք գիտության մութը և շատ անգամ անհասկանալի տեղերի։Թարգմանիչը, մի այդպիսի գիրք թարգմանելու Ժամանակ, [ 542 ] պարտակա՜ն է նորա բոլոր գրությունքը համեմատել գիտության այն վիճակի հետ, ինչ վիճակում որ գտնվում է սա նորա թարգմանության միջոցին: Մեր հիշած ֆիզիկայի բնագիրը կարո՜տ է Փոփոխությանց, ավելվածքների և ծանոթաբանությանց։ Նորա ռուս թարգմանիչը բավական մշակել է այդ գիրքը, բայց էլ մի քանի տեղ կան, որ պետք ունեին ավելի պարզաբանության և ծանոթաբանության: Լոկ, խոսքով հանդես եկած չհամարվելու համար, մենք հրավիրում ենք մեր բնագետ եղբայրակիցների ուշադրությունը մեսմերականոլթյան վրա, որ Գերմանացի նատուր-ֆիլոսոֆների մեջ, մինչև այսօր էլ տեղիք ունի և որ գիտությունը բնա՜վ չէ կարող ընդունել: Որպես թե արբեցությունից պատճառված «Ինքնակիզության» խնդրի մեջ: Մունքեի և Քոփփի սքանչելի կարծիքները ճշմարտանման կերպով առաջ են բերված, բավական քիմիական մանրամասնությամբ, մինչդեռ նոցա ընդդեմ մերժողությունքը առանց բացատրության, լոկ Լավուազիե, Դեվի և Լիբիղ հեղինակների անուններով, առանց ասում ենք, գոնե՛ մասնավորապես հիշելու թե ի՜նչ ճանապարհով հասել էին այս հեղինակները իրենց մերժողական դրության: Այնտեղ հիշվում է Լիբիզի 1844-ի կատարած քննողությունը միայն անունով, մինչդեռ Լիբիզը իր նամակների չորրորդ տպագրության մեջ ոչ միայն մանրամասն և հիմնավոր կերպով խոսում է ընդդեմ սքանչելի ինքնակիզության, 1850 թ. հետո կատարած քննողությամբ, այլև ավելվածի մեջ հանդես է հանել մի քանի հարցասիրության արժանի թղթակցությունք: Ցմմերմանը, այո՜, չէ ընդունում մեսմերականությունը, կամ «Ինքնակիզությունը» և չէ բնավ պաշտպանում, բայց նոցա ընդդեմ կային բաներ, որ ուսումնական գերմանացին զանց է արել մեջ բերել և մի քանի բանի էլ զուր հանդես տվել:

Ահա այս տեսակ բաներ ամեն գիաությանց վերաբերյալ առաջնորդական գրքերի մեջ կարող են պատահիլ, որպես և մեր հիշած գրքի մեջ էլ կան, որոնց հեղինակքը, եթե այսօր գրելու լինեին այդ բաները անշուշտ, այնպես գրելու չէին այս պատճառով, այդպիսի գրքերի թարգմանիչը պիտի լավ գիտենա իր առարկան և գիտության ներկա վիճակը, որպեսզի հնացած և արդեն, մերժված մի դրություն չդնե ուսանել կամեցողի աոջևը որպես գիտության ներկա խոսքը:

Մեզ թվում է, թե մեծ ծառայություն ցույց տված կլիներ ազգին, եթե պ.Խատիսյանցը, Թիֆլիսի մագնիսյան դիտանոցի արգո կառավարիչը, աշխատություն հանձն առնուր մեր հիշած ֆիզիկան հայերնն մշակելու։ Անշուշտ, եթե միայն դպրոցներում, համակարգաբար դաս տալու կամ ուսանելու համար լիներ այդ մշակությանը, այն Ժամանակ Յազեն [ 543 ] և ժամեն ֆրանսիացի բնագետների հոյակապ ֆիզիկաները իրենց կքաշեին մեր ուշադրությունը: Բայց մեր խոսքը հասարակ ժողովրդի օգտին վրա է, թեև, այո՛, Ցիմմերմանի ֆիզիկան ո՛չ բնավ անօգուտ է և ուսանողներին։

Հակամետ եմ կարծել, որ մեր գրագետքը կարդալով, իմ մինչև այստեղ առաջ տարած խոսքերը, կասեն թե «այդ բոլորը մեզ մի անծանոթ կամ նոր բաներ չեն, մենք այդ ամենը գիտենք։ Ես լավ գիտեմ, որ այն դուռը, որտեղից ես եմ մտնում, բաց է ամեն մարդու համար, և վկայում եմ, որ ինձանից լավ իմացողներ էլ կան, բայց այդ ավելի վատ է նոցա համար, որ ինձ պիտի ասեն, թե իրենք վաղուց գիտեն իմ ասածները։ «Եթէ կոյրք էիք ոչ էր ձեր մեղ, բայց արդ տեսանէք և մեղքն ձեր ի ձեզ հաստատեալ են»[35]:

Լույսը և խավարը միմյանց այն աստիճանի ներհակ բաներ են, որ երկուքը միասին չեն կարող լինել մի տեղում, և եթե մեր գրագետքը, որպես սիրելի է մեզ կարծել, ուզում են փարատել և մեկ օր առաջ տեսնել ազդի ազատությունը խավարից, ապա ուրեմն պիտի լույս գործ դնեն։ Խավարը, ո՛չ ինքն իրեն կփարատվի և ոչ խավարով կամ առասպելներով։

Մեղադրելի չէ ժողովուրդը [36], եթե վազում է դեպի գերբնականը, մինչդեռ Արագածի վրա երևացած լույսը իրողություն է, իսկ նորա բնական պատճառը նորան անհայտ։ Սոսկալի վնասներ և ավերածությունք բերում են այս կանխամուտ կարծիքները, որ առաջացած էին տգիտությունից։

Անի քաղաքի բնական երկրաշարժից [37] [ 544 ] գրվել մի վարդապեաի նզովքի և այդ ավանդությունը մինչև այսօր նստած չէ՞ ազգի մեջ։ Հայաստանից այնքան բազմության դուրս գնալն, նորա թափառական պանդխտությունը Արևմտյան Եվրոպայի մեջ, նորա քաշածները և այդ պատճառով Շիրակի գավառի ամայանալը, որպես նաև Անի քաղաքի ավերակ մնալը, այդ նզովքի պատճառով չէ՞։ «Անի քաղաքը անիծված է. ո՜վ որ այնտեղ բնակվի, նույնպես կանիծվի», այս չէ՞ մինչև այսօր ազգի ամենամեծ մասի գաղափարը»։ Ահա միջնադարյան սքանչելի ուղղության մեկ արդյունքն էլ. այսպիսիներ ո՜րքան կան։ Մենք գրագետներ գիտենք (իրենք ասում են թե գրագետ են), որ ժողովրդի աչքը բանալը, հերետիկոսություն են համարում, հանդգնաբար հրատարակելով։ Կցանկանայինք իմանալ, թե ժողովրդի մոլորության պատճառ լինելը, երկրից երկիր տարագրելը և բախտի անգութ հարվածներին մատնելը, յուր սարոք ի՛նչ ուղղափառություն է։ Թո՜ղ դժոխքի ջամբռ մատենի[38] մեջ գրե մեր անունը պարոն Բեհեղզեբուղը, միայն թե մենք բյուրավոր ժողովրդի մահին, տառապանքին պատճառ եղած չլինինք։ (Ուխտիւք խնդրէի ես իսկ ի՛նքն նզով լինիլ ի Քրիստոսէ, վասն եղբարց եւ ազգականաց իմոք ըստ մարմնոյ, որ են իսրայէլացիք» (թուղթ Պօղոսի առ Հռովմայեցիս, Գլ. Թ, համար 3)։

Թո՛ղ չկարծվի, թե մենք տգիտաբար զարմանում ենք այս նեղսիրտ և հալածասեր ուղղությանց վրա. քա՛վ լիցի՛։ Բոլոր Եվրոպան անցավ այդ կամուրջից. հայտնի է, թե կարգը, մեկ օր մեզ էլ պիտի հասներ, և ուրա՜խ ենք, որ հասել է. պատճառ, դա ցույց է տալիս մեզ ազգի առաջշարժությունը։ Մանավանդ սրտաշարժ է անմահ Գալիլեյի գլխի անցքը, որ իր աստեղարաբշխական և բնագիտական հավիտենակա՜ն գյուտերի պատճառով, այլև Կոպերնիկի տիեզերական համակարգությունը պաշտպանիչով, իր յոթանասուն տարեկան հասակում հալածվեցավ տմարդի ինկվիզիցիոնից և չարչարվեցավ նորա խավար բանտերում։ Այնտեղ ստիպեցին նորան գլխաբաց և ծնկաչոք կարդալ մի արհամարհելի [ 545 ] համարհելի և պժգալի երդմնագիր,[39] —բոլորովի՜ն արժանի նորա շարադրողներին,— և հրաժարվիլ իր սրտի վկայությունից և աչքի հայտնի ճշմարտությունից։ Բայց երբ դեռ բանը չէր հասել այդտեղ նա ունի գրած մի պատվական նամակ առ Madama Christina Granduchessa madre, որից դնում ենք հետևյալ քաղվածքը։ «Մենք մեր հայտնագործություններով չենք ուզում խառնափնդորել բնությունը և մտքերը․ չենք ուզում կործանել գիտությունքը, այլ ուզում ենք լուսավորել նորանց և ստույգ հիմք տալ նոցա։ Մեր հակառակորդքը սուտ և անաստվածական են [ 546 ] համարում այն բանը, որ իրենք չեն կարող հերքել։ Նոքա պաշտպանվում են կրոնի կեղծավոր նախանձավորությամբ, բայց նվաստացնում են Սուրբ գիրքը, հնար շինելով նորան իրենց անձնական շահասիրության: Բայց, առանց լսելու պետք չէ դատապարտել մի հեղինակ, որ չի դիպչում եկեղեցական կանոնադրությանց, այլ, բնության օրենքներին և որ մեկնում է այդ օրենքները աստեզաբաշխության և երկրաչափության կանոններով: Ով որ միշտ պատկերաբար հասկանում է ամեն բան, այնպիսին պիտի որ և Ասավածաշնչի մեջ հակասությունք և մինչև անգամ աստվածընդդեմ

սակ հանցանքների համար դրված են սրբազան կանոններով և ուրիշ տիեզերական և տեղական մողովների վճռագատությամր։ Թո՛ղ օգնե ինձ աստվածը և նորա սուրբ Ավետարանը, տարանք, որին հպավորվում եմ սեփական ձեռքերով...»։

1737-ին, գրեթե մի դար հետո, Գալիլեյի վրա հանած այս պժգալի դատավճռից, որ ինչպես մի անջնջելի արատ մնում է ինկվիզիցիոնական դատարանի և դատակնիքը ստորագրող դատավորների վրա, Սանտա-Կրոչե եկեղեցու մեջ, տոսկանական հանճարեղ մարդերից ամենամեծի հիշատակի համար կանգնեցուցին մի հոյակապ մարմարոնյան արձան: Բենեդիկտոս տասնչորրորդը ոչնչացուց ինկվիզիցիոնի դատավճիռը Գալիլեյի շարադրության ընդդեմ։ Երկրի շարժողությունը,— աստղաբաշխության հիմնական օրենքը,– ընդունված է ամեն տեղ և ամեն մարդուց, որպես երկբայության տակ չընկնող ճշմարտություն. և մինչև անգամ դաս է տրվում Հռովմի դպրոցում» (Ֆրանսուա Արագո, Աստնզաթ․, հատ. III գիրք քսաներորդ, գլ. 3)։ Արդյոք սորան ի′նչ կասե պ. Չամուռճյանը. նորա ուղղափառությամբ, Ուրբանոս VIII-ն էլ Բենեդիկտոս XIV-ն էլ համա[հա]վասար սուրբ և համա[հա]վասար անմեղա[ն]չականք են, բայց իրար ընդդեմ վճիռ հանած. սոցանից որի՞ անունը արդյոք պիտի գրե Միջնադռնյան հերետիկոսարանի մատյանում։ Եթե Երևակը դանդաղի, թող նորա ճուտը պատասխանե–սքանչելի ժամանակը[40]։Երդմնագրի պատճենը Արագոն առել է Դելամբերի Աստղաբաշխության պատմությունից,այս գիրքը մենք չենք տեսած, ուստի և չգիտենք թե այն հռչակավոր երկրաչափը ի′նչ աղբյուրից է հանել։ Այն պատճառով այս երկու խոսքը ասացինք, որ այդ երդմնագիրը մի փոքր այլայլությամբ (թեև ոչ էական բանում) տեսնում ենք Լապլառի տիեզերական նամակարգության մեջ. բացի սորանից, եթե չէ խաբում մեզ մեր հիշողությանը, նույնպես այլայլված տեսել ենք և Ֆոն - Քոյուդերի ֆիզիկայի մեջ։

Թերևս ոմանք ավելորդ համարին, թե ինչի′ համար հանդես հանեցինք այս երդմնագիրը. մինչդեռ կարող էինք միայն անունը հիշելով հերիքանալ․ պատասխանում ենք, պատմության արդարության գործիք յինելու համար․ թո′ղ մի լեզվով ավելի քարոզվի այս նախատինքը հալածասեր մարդերի և անընկճելի հաղթանակը գիտության։ Արդարությունը պահանջում է այս. «Եւ քաջքն լսելով զայլոցն զգործան, յառաջագոյն քաջացելոցն, անուանի յիշատակ թոզցին զկնի իւրեանց, անձանց և ազգի։ Իսկ ծոյյքն և վատքն հայելով յանձինս, և լսելով զայլոց զպարսաւանս, ՝ի բարի նախանձն կբթեալք, ջանասցին չտանալ». Ղազար Փարպեցի, Պատմ. Հայ., Վենետ., 1793, եր. 14։ [ 547 ] հայհոյությունք գտնե, երբ խոսք է լինում աստուձու աչքի, ձեռքի, կամ բարեկամության մասին։ Եթե ազգի խամության պատճառով հնարավոր է այս, ապա ուրեմն է՛լ ավելի հարկավոր էր աչքի տակ ունենալ այս խամությունը այն դատողությանց մեջ, այնպիսի առարկաների մասին, որ բնավ չեն ենթարկվում ամբոխի նկատողությանց և չեն դիպչում հոգու բարօրության,— ինչպես են բնական գիտությունքը։ Այս պատճառով խոսելով այդ գիտությանց վրա, չէ կարելի եզրակացությունք հանել բիբլիական ասացվածներից, այլ, նկատողություններից և հարկավոր փաստերից, որովհետև և՛ բնությունը և՛ Աստվածաշունչը միօրինակ գոյացած են աստվածային խոսքով» (Հուստոս Լիբիղ, նամակ 4. տես և նորա ավելվածը)։

Դառը բողոք. բայց որքան տող, այնքան ճշմարտություն։ Թո՛ղ, մի՜շտ օրհնվի գիտության նահատակների անմահ և նախանձելի հիշատակը։

Միայն Արագածը չէ, որ տվել է իր հարկը միջին դարերին. մեր վեհափառ Ազատ Մասիսը նույնպես ձգել [է] այդ խավար դարերի գանձանակը իր լուման։Ո՛վ չգիտե էջմիածնի «Լուսավորչու» ասված քամին, որ ամառները ամեն իրիկուն արևը մտնելու ժամանակ բարձրանում է Մասիսի կողմից և զովացնում է էրված փոթոթված Արարատյան դաշտը։ Արդա՛րև, նայելով ցերեկվա ջերմության աստիճանին, ստուգապես կարելի է ընդունել այդ քամին որպես երկնային պարգև։ Ես ինքս, էջմիածնի մեջ սեպտեմբերի սկզբում, սատկած ձուկի պես բերանս բաց մնացած, անհամբեր սպասում էի, թե ե՞րբ արևը պիտի թեքվի, որ իմ ալևոր Մասիսի կենարար շունչը ինձ հասնի ու մի քիչ զովացնե։ Անշուշտ, մի վտանգ, մի մոլորություն չկա և չէ կարող լինել, եթե ժողովուրդը չգիտե այս բանի զորությունը, բայց և այնպես գիտենալը ավելի օգտակար համարելով, գրում ենք մի քանի տող, ներողություն խնդրելով ընթերցողից, որ մեր գրվածքը շատ ճյուղավորվում է այս անգամ։

Արևը սաստիկ տաքացնում է որպես Արարատյան դաշտը, որ ամեն կողմից գրեթե շրջապատված է ապառաժ և մերկ սարերով, նույնպես և Արագածի վիթխարի քարակտուր մարմինը։ Թողում եմ բոլոր դաշտի մեջ ցիր ու ցան ընկած, թե ավերակներից մնացած և թե սարերից եկած անհամ քարերը։ Թեև, այո՛, ոչ փոքր բան են սոքա, որովհետև բովանդակ դաշտը լիքն է այսպիսի քարերով։ Այս սարերը, դաշտը և քարերը արևի ճառագայթներից սաստիկ տաքանալով, ջերմության բնական օրենքով, որ լայնացնում է ամենայն մարմին, լայնացնում և անոսբացնում են Արարատյան դաշտի օդը։ Հյուլեքը այս օդի, որ անմիջաբար [ 548 ] շոշափում էին տաքացած մարմիններին, լայնանալով և մի որոշյալ տարածության մեջ ավելի տեղ բռնելով, քան թե սեղմ օդը, սկսում են կամաց-կամաց բարձրանալ դեպի վեր և այս է պատճառը, որ ջերմության ժամանակ անոսրանում է այդտեղի օդը և մի վաստակեցուցիչ և վհատեցուցիչ ազդեցություն է գործում կազմվածքի վրա։ Այս է պատճառը, որ Արարատի ձյունական գոտին, չնայելով նորա աշխարհագրական դրության, այսինքն հյուսիսային լայնության, ավելի բարձր է, քան թե նույն լայնության տակ եղած ուրիշ սարերի ձյունական գոտին։ Հաշվելով ծովի մակերևույթից, Արարատի ձյունական գոտու բարձրությունը հասնում է մինչև 13300 ոտնաչափ։ Նույն այս օրենքներով և պատճառներով Հիմալայան սարի ձյունական գոտին բարձր է, քան թե կարող էր կամ թե պիտի լիներ, եթե նորա շրջապատը ընդարձակ և արևակեզ դաշտ եղած չլիներ։ Ձյունական գոտին Մեքսիկայի Անագվակա սարերի, որ 20° ավելի հարավային դրություն ունին (Արարատը մոտավորապես գրանցվում է հյուս լայն. 40° տակ, իսկ Անագվական մոտավորապես 20°) միմիայն 800 ոտնաչափ ավելի ցած է, քան թե Արարատինը, լինելով 14100 ոտնաչափ։

Մարմինները ինչպես ջերմությունից լայնանում են, գորտ հակառակ, ցրտից սեղմվում են։ Արարատի հավիտենական ձյուները և սառցանոցները շոշափող մթնոլորտը միշտ սեղմված և ճնշված վիճակի մեջ է։ Ասել է, թե երբ արևի ջերմությունից Արարատյան դաշտի օդը լայնանալով անոսրանում է և բարձրանում է դեպի վեր, երբ մյուս կողմից Մասիսի օդը ցրտից ճնշված սեղմ է և ավելի խիտ, ուրեմն օդի բնական զուգակշիռը խանգարված է այդտեղ, պատճառ, բնական օրենքով, հեղուկ և օդանման մարմինները ամեն կողմ հավասարապես ճնշելով պիտի մի մակերևույթ և մի հավասարություն ունենան։ Ի՜նչ է սորա բնական հետևանքը, այն, որ Մասիսի ճնշված օդը պիտի վազե լցևե Արարատյան դաշտի օդի պակասությունը։ Բայց որովհետև ջերմության ժամերը այնքան երկար չեն, որովհետև օդը անոսրանալով ստանում է նույնպես ավելի ձգականություն, որ ինչպես վեր է բարձրանում, այնպես և ամեն կողմ, ուստի և ցերեկը չէ կատարվում օդերի զուգակշռությունը, այլ այն Ժամանակ, երբ արևի ճառագայթքը էլ այնպես չէին տաքացնում դաշտը, երբ նորա օդը կամաց-կամաց կորցնելով իր ձգականությունը սկսում էր սեղմվել, այն ժամանակ, Մասիսի օդը, էլ դիմադրություն չգտնելով լայնացած օդից, սկսում է վազել դեպի դաշտը, պատճառելսվ այն ախորժ քամին։ Այդ քամու ուժը միշտ համեմատ է ջերմության աստիճանին։ Որքան սաստիկ լինի ջերմությունը ցերեկը, այնքան ուժով կլինի քամին իրիկնապահին։ Շատ ծովահայաց քաղաքներ ունին իրենց [ 549 ] իրիկնաքամին, որ ծովից է փչում, այն դիպվածներում ծովը կատարում է Մասիսի պաշտոնը, որովհետև յուրը ավելի վատ առաջնորդ լինելով ջերմության, նորա օդը ավելի խիտ է, քան թե նավահանգստի կամ քաղաքի օդը, որ անմիջական հարակցություն ունի ջերմության լավ առաջնորդ մարմինների հետ։ Երկու անգամ կանգնելով հնդկական Մադրասի նավահանգստում և, մի քանի օր մնալով Սեյլան կղզու Գալլ քաղաքում (point de Galle) ես նույնպես վայելած եմ այս բնության զվարթարար պարգևը, էջ նահատակ եղած լինելով ցերեկվա դժոխային ջերմությունից։ Պե՞տք էր ավելացնել, թե տրոպիկական աշխարհների մշտական պասսատքը առաջանում էին հիմնված լինելով էապես այն պայմանների վրա, որոնց մասին խոսեցանք. բայց մենք չենք ուզում ավելի ձդացնել բանը։ Մեր դիտավորությունը էր մի համառոտ տեղեկություն տալ միայն «Լուսավորչու քամուն»։ Մենք հասած ենք մեր նպատակին։

Առաջ ենք գնում։

Առհասարակ պ. Պռոշյանցի ծանոթաբանությունքը աջողակ չեն։ Խոսելով հարսանիքի, որսի և մենամարտության մասին (եր. 198) արգո հեղինակը այսպես է ծանոթաբանում. «էս որսի սովորությունը և մենամարտությունը կարծեմ մնացած պետք է լինի մեր նախնի թագավորների ժամանակից, որ առհասարակ երրեմն-երրեմն զվարճության համար անում էին»։

Ի՜նչ խոսք է այս։ Նախ, որ մենամարտությունը և որսորդությունը թագի սեփական մի բան չէ, որ ուր էլ տեսնվի, թագավորներից մնացած կարծվի։ Երկրորդ, դնենք թե մեր պատմության հիշատակարանքը տեղ-տեղ պահել են մեր թագավորների որսորդությանը հիշատակը, շատ անգամ դատապարտելով նոցա զբոսասիրությունը և ազգային կառավարությունը երեսի վրա ձգելը, բայց թե երբեմն երբեմն մէնամարտո՞ւմ էին նոքա զվարճության համար. այդ, առաջին անգամ լսում ենք պ. Պռոշյանցից։ Գո՜նե խոստովանում ենք մեր տգիտությունը, որ մենք չգիտենք, թե հայոց թագավորները ներոնի օրը ընկնելով զվարճության համար հրապարակ էին իջնում մենամարտելու։ Չենք էլ տեսնում պատմության մեջ, որ մեր թագավորական պալատներում կամ քաղաքներում եղած չլիներ այնպիսի սովմրություն, ինչպես տեսնում ենք Հռովմի կրկեսում — գլադիատորներին (ըմբիշ), որ առաջ միայն ստրուկների գործ լինելով, հետո հռոմեական բարքի ընդհանուր ապականության ժամանակ դարձավ ազնիվ երիտասարդների, պատրիկիոսների, ծերակույտ մարդերի, այո՜, և նույնիսկ Ներոնի սիրական գործը։

Բայց, ասենք թե թագավորները որսորդության, էին գնում, ասենք [ 550 ] թե մենամարտում էին երբեմն-երբեմն զվարճության համար, ինչպես հավատացնում է մեզ մեր հեղինակը, բայց ի՞նչ հարաբերություն կա հարսանիքի սիմբոլական արարողությանը և թագավորական զբոսասիրության մեջ։ Փեսայի թե թուր կապելը, թե որսի գնալը, թե մենամարտությունը, այս բոլորը իրենց սիմբոլական բնավորությամբ հարկագրում են մեզ կարծել, թե դոքա շատ հին ժամանակներից, և թագավորներից առաջ ժամանակներից, մնացած արարողությունք են կամ այդ արարողությանը փշրանքը։ Մի երիտասարդ ամուսնանալով մի աղջկա հետ, բարոյական պարտականությունք է առնում իր վրա մարդկային ընկերության առջև պաշտպանել իր ընտանիքը, կերակրել նորան և առհասարակ դեպ դնել մի կոպիտ ուժի, եթե սա որևիցե կերպով կամենար վրդովիլ նորա ընտանեկան խաղաղությունը։ Եվ մեզ թվում է, թե թուր կապելը, որսի գնալը և մենամարտությունը անին իրենց մեջ այս պայմանների սիմբոլական խորհուրդը, որ փեսան հրապարակով ցույց է տալիս և ապացուցանելով ընկերության իր այրությունը և արմժանավորությունը իրավամբ ստանում է իր կինը։

Թե ի՜նչ բանի նշան է թուրը, այդ մասին խոսիլն էլ ավելորդ ենք համարում[41], իսկ որսի համար ասում ենք այսքան, որ ամեն ազգ իր մանկության ժամանակ ապրել է և այժմ ևս վայրենիքը ապրում են որսորդությամբ։ Տարակույս չկա, որ և մեր ազգը անցել է մի անդամ զարգացման այդ աստիճանը, և մեր համար եղած է երբեմն ժամանակ, երբ ամեն հարստության հայտարարքը էին զանազան կենդանիների մորթեր և ոսկորներ (զենք շինելու համար)։ Արդեն քաղաքակրթության մեջ մեծ առաջադիմություն է, երբ մի վայրենի, թափառական որսորդությամբ պարապող ազգ սկսում է երկրագործության ձեոք զարկել, բայց այդ բանը կարճ ժամանակում չէ լինում, դարեր են անցնում և ժողովուրդը արդեն ստացած է լինում շատ կանխամուտ կարծիքներ, բնական երևույթների թյուր ըմբռնողությունը և այլ հազար ու մի բան, որ գալոց ավելի լուսավոր ժամանակը պիտի աշխատեր քերել այդ բոլորը։ Թե մինչև ո՞ր ժամանակ պարապել են Հայք որսորդությամբ․ կամ, ավելի լավ, ե՞րբ է մտել նոցա մեջ երկրագործությունը, որպես ընդհանուր [ 551 ] ժողովրդի պարապմունք, այդ մասին պատմության էջերը գարտակ են մնացել։ Այսքանը հայտնի է, որ Հայաստանը երբեք դարավոր խաղաղության երես տեսած չլինելով, անդադար պատերազմների, հարձակողությանց կամ պաշտպանողությանց հանդիսարան եղած լինելով, չէ կարելի ենթադրել, մանավանդ հին ժամանակների վերաբերությամբ, թե երկրագործությունը եղած լինի ընդհանուր ժողովրդի ապրուստի լծակը։ Այն մարդը, որ կարող էր մաճ բռնել, նա ստիպված էր հետեվիլ հայրենիքի դրոշակին։ Թողնելով այս բոլորը որպես լոկ ենթադրություն, ավելցնում ենք, թե Արտաշես Բ-ի օրով լսում ենք Խորենացու բերանից երկրագործության տարածումը Հայաստանում, մինչև որ այդ թագավորի օրով անգործ երկիր չկա եղած Հայաստան[42] ։ Բայց չէ կարելի սորանից եզրակացնել, թե այդ օրից իսպառ ընկավ որսորդությունը։ Գրեթե երկու դար հետո ապրած Արշակ Գ-ի ժամանակի վերաբերությամբ, լսում ենք մեր երանելի Ղազար Փարպեցու բերանից այնպիսի պատմությունք, ուր որսորդությունը ոչ վերջին տեղն ունի[43]։ Մենք, հատուկ այն դիտավորությամբ, թե ե՞րբ է սկսվել հայոց երկրագործությունը, խուզարկություն արած չենք, այլ այս մի երկու բանը, որ վաղուց հայտնի էր մեզ, հիշեցինք թողնելով մանրամասն քննությունը ազգային պատմության, մեզանից առավել հմուտ և ավելի ժամանակ Ունեցող մարդերի։

Այս արարողությանց մասին մեր արած ենթագրությունքը ավելի չեն, քան թե մեր անձնական կարծիք և հիմնված են միմիայն անալոգիայի վրա։ Պ. Պռոշյանցը պատմելով, թե փեսան չէ կարող կերակուր ուտել մինչև որսի չգնա և որս չբերե, կարծում ենք, թե ավելի ուժ է տալիս մեր ենթադրության. պատճառ, ինչպես ասացինք, փեսան ապացուցանում է դորանով, թե կարորղ է հոգալ իր ընտանիքի ապրուստը։ Մենք կարծում ենք, թե իրավունք չկա, առանց դրական ապացույցներ ունենալու, ամեն մի հին ավանդության մնացորդ տեսնելու ժամանակ վազել թագավորների քամակից. ազգը մինչև թագավորության հասնելը, [ 552 ] ստանում է և ստեղծում է իր ավանդությունքը, ծեսերը և արարողությունը, որոնք, այո՛, թե թագավորների ժամանակ և թե նոցանից հետս, ընկնում են դարերի ազդեցության տակ։ Հարկ չկա ասել, որ ամեն բան հնացնող և մաշող ժամանակը հնացնում է և մաշում է, այո՛, շատ անգամ իսպառ չքացնում է այս կամ այն ավանդությունը, այս կամ այն ծեսը և սովորությունը։ Շատ անգամ թերևս այդ բոլորը մնալով գործադրության մեջ, այնուամենայնիվ տալիս են դարերի. ազդեցության իրենց հարկը, նոքա զրկվում են իրենց ներքին խորհրդից և դառնում են մի պիտակ բան, ինչպես այսօր դարձել են այն բոլոր արարողությունքը որոնց մասին եղավ մեր խոսքը, պատճառ կյանքի և ընկերական պայմանքը փոխված են։

Մենք չենք ուզում մեղադրել կատաղած շան ավանդության մասին հեղինակի հաստատողական ծանոթաբանությունքը։ Չենք մեղադրում այն պատճառով, որ նա հավատացած գրում է այդ բանը, ինչպես բովանդակ գավառը հավատում է։ Բայց մեր արդարացի մեղադրությունը թո՛ղ հասնի մեր բժիշկ եղբայրակիցներին, որ տասներով գտնվում են այսօր Արարատյան աշխարհում և որոնք ամեն օր լսելով այս սքանչելի բժշկության մասին մինչև այժմ չեն ձգեչ նորան ուսումնական քննության տակ. ստուգելու համար նախ, թե Փարպի գնացող ուխտավորքը իրավ, կատաղա՞ծ շան խածած էին և ջրվախություն ունեի՞ն (Hydrofobia), թե՞ առողջ շան խածած, կամ Սոսի նման ջրվախ էին, որ իր Փարպի գնալը Գարեգնի առջև արդարացնելու համար սուտ ու մուտ բաներ էր հնարում, երկրորդ, եթե, ստուգապես, կատաղած շան խածած էին և ջրվախություն ունենալով արդարև Փարպի գնալով բժշկվում էին, ապա ուրեմն նոցա բժշկության բնական պատճառը, որ անհնար է թե չլինի, եթե ջրվախր բժշկվում է[44]։ Ինչ որ մեզ է վերաբերվում, մենք խոստովանում ենք, որ թեև շատ ենք լսած այդ սքանչելի բժշկության պատմությունը, այնուամենայնիվ սաստիկ երկբայություն ունինք հիվանդ ուխտավորների ջրվախության մասին և կարծում ենք, թե դոքա Սոսի նման ջրվախներ են։

Իտալիո մեջ ավանդություն կար, որ թե մորմը (սարդաձև կենդանի — Tarantula lycosa — тарантул, мизгир) մի մարդ կամ մանավանդ [ 553 ] մի աղջիկ խայթն, դորա միակ ճարը պար գալն է. և պար գալ բազմությամբ, խմբովին, ոչ այնպես համրաշարժ, ինչպես մեր «կուռբռնուկը» կամ ռուսաց хоровод-ը (մոլդովանների մեջ էլ կա մի այդպիսի կուռ, բոնուկ) այլ շատ արագությամբ, այնպես որ էլ ուժ չմնա պարը շարունակելու: Երկրագործական աշխատությանը ժամանակ, երբ աղջիկը չէր ուզում բանիլ կամ թե ուզում էր իր սիրականին տեսնել, հերիք էր որ մի աղաղակ բարձրացներ, թե մորմը խայթեց։ Իսկույն, բոլոր բանվորները թե պատանիքը և թե աղջիկները թողում էին իրենց աշխատությունը։ Հարկավոր էր հոգի փրկել. ո՛վ կարող էր մեղադրել։ Ակնթարթի մեջ զլվում էր Տարանտելլան (tarantella պարի անուն է)։ Ծույլը զբոսնում էր, սիրահարքը հանդիպում էին միմյանց, պար գալիս իրար հետ, տեսություն էին նշանակում կամ մի նշանաբան դնում։ Եվ երթ ամենքն էլ իրենց ցանկության հասած էին, մորմից խայթված աղջիկը առողջանում էր. արևն էլ մտնելու վրա. ուստի ամենքն էլ գոհանալով ուրախ-ուրախ գնում են իրենց տունը։ Ով կարող էր ասել թե Տարանտելլան (մորմապար ?) պատվական հնար չէ, կամ զորություն չունի մորմի խայթոցի ընդդեմ, երբ աշխարհ, արարած իր աչքով տեսնում է, որ երեկ մորմից չարաչար խայթված (?) աղջիկը, մյուս օր ողջ առողջ բանում է իր բանը։

Հիվանդների լուռ ու անխոս գնալու մասին (Փարպի) կամ նոցա գլխին ձիու սանձ փաթաթելու վերաբերությամբ (արդյոք էշի սանձը ի՞նչպես է. բնա՞վ զորության չունի), չնայելով մեր հեղինակի արած ծանոթաբանությանը, մենք ոչինչ գրական բան չենք կարող ասել, որովհետև այդ երկու արարողությանց կամ պայմանների մեջ մի ազդվություն չենք տեսնում, որ բնության մեջ տեղ ունենար և հակամետ ենք կարծել, թե դոքա ուխտագնացության ավելորդությունը լինին։ Ասիացին, որի երևակայությանը միշտ բորբոքված է (Ասիան առնում ենք միայն բարեխառն և ջերմ աշխարհների վերաբերությամբ) գաղտնախորհուրդ և սիմբոլական բաներով, շատ հասարակ արարողությունքն էլ գիտե խճողել զանազան նշանական ձևերով և պայմաններով,– զարդ խաբեբայության,— որոնք թեև ըստ էության ոչինչ խորհուրդ կավ զորություն չունին, բայց և այնպես ամբոխի աչքին երևցոզ լինելով, ստիպում են բերանաբաց ժողովրդին խորհուրդ ենթադրել այդ բաների, մեջ։ Հայտնի է թե հնարողը, կամ նորա քարոզը հռչակվում է խոր փիլիոսփա. պատճառ, նա միայն գիտե այդ բոլորի գաղտնիքը և նորա ձեռքին է խորհրդավոր և գերբնական գիտությանը բանալիքը։ Մի՞թե ավելի մեղավոր են Բուզդայի րոնզերը և Բրահմայի բրամինները։

«Սոս և Վարդիթերի» մեջ կարելի էր է՛լ մի քանի այսպիսի ցնդի [ 554 ] ավանդությունը գտնել, բայց իրավն ասենք, ձանձրացանք այս հիմար թաներից, վերջին անգամ ասում ենք, թե այսպիսի բաները ներգործում են խեղճ և պարզամիտ ժողովրդի վրա այնպես, ինչպես հաշիշը կազմվածքի վրա, ուստի պարտական ենք ամենայն խնամով արմատախիլ անել այդպիսիքը և մաքրել հայկական անդաստանը։ Ահա մեր վերջին խոսքը:

Պ. Պռոշյանցը փոխաբերաբար առնված ոճերի և ձևերի բուն նշանակությունը չէ բացատրում, թողնելով «հետախույզ բանագիտաց», ինչպես ասում է հառաջաբանի վերջին տողերում։ Այս շատ անգործադրելի գաղափար է։ Մարդը մեղավո՞ր եղավ, որ հետախույզ բանասեր դարձավ, որ նստի ծանր ու բարակ ոճերի բառարան շինե։ Ասենք, թե գլուխ՛ը քարը տվեց ու շինեց, հետո այդ բառարանը պիտի տպե հրատարակե, որ «Սոս և Վարդիթերի» «հետախույզ բանասեր» չեղող կարդացողքը,— պարզ մահկանացուքը հասկանան այն փոխաբերական ձևերը և ոճերը, որ առաջ չէին հասկացել և որոնք, այո՛, շատ տեղ աղ ու համ էին տալիս գործին։ Մի՞թե ավելի լավ և ավելի հարմար չէր, որ հեղինակը ինքը բացատրեր, քան թե թողում է «հետախույզ բանասիրաց»։

Եթե ստույգը ասենք, մեր քննության այն մասը, որ նվիրված էր թերություններին «Սոս և Վարդիթեր» գործի, որպես վիպասանության, պրծավ։

Մենք չենք ուզում քննության տակ ձգել հեղինակի լեզուն և նորա շատ ձախ հառաջաբանությունը, վերջինս եթե չլիներ, առավել գոհ պիտի լինեինք։

Հեղինակի լեզու ասելով չենք իմանամ Աշտարակի բարբառը, որով գրված է գործի բնագիրը, ուր կամ խիստ քիչ խառնել է հեղինակը Աշտարակի բարբառի մեջ օտար ձև, օտար ոճ, կամ, բնավ ոչ,՝ այլ նորա հառաջաբանի լեզուն։ Եվ հեղինակը, ուզելով իր գործը այդ բարբառով գրել, որ կարդացողը ոչ միայն Աշտարակի վարքի բարքի, այլ նորա լեզվի վրա էլ տեղեկություն ստանա, ոչ միայն մեղադրելի չէ, ոչ միայն ազատ է այդ լեզվի մասին պատասխանատվությունից, այլև մեծ շնորհակալության արժանի։ Մենք կարող ենք որևիցե գավառական բարբառ քննել, սորվիլ, տեսնել նորա արժանավորությունքը և թերությունքը, բայց, այսչափ միայն։ Ինչպես մի հեղինակի՝ կարող ենք ասել «Թե՝ ինչի այս ձևը այսպես ես գործ դնում կամ այնպես». այդպես չենք կարող խոսել հազարների և բյուրերի հետ։ Հեղինակը շատ անգամ ազատ է այս ու այն ձևը գործ դնել կամ չդնել, բայց մի գավառի բնակիչ (մեր խոսքը բան հասարակ ժողովրդի վրա է) չանի այգ ազատությունը: Նա այնպես միայն կարող է խոսել, ինչպես խոսում է ամբողջ ընկեիությունը, [ 555 ] որին անդամ է և ինքը խոսողը։ Իսկ այդ ընկերության բարբառը կերպարանագործվհլ է աշխարհագրական և բնության ազդեցությանց տակ. պատմական դեպքերը չեն անցել նորա վրայից, առանց իրենց հետքը խոր դրոշմելու, և բարբառները նոցա անցուցած կյանքի բնական արդյունքն են։ Հայտնի է, թե ոչ մեկ մարդ պատասխանատու չէ, թե ինչի՞ մի որոշյալ տեղում այնպես է ազդել բնությունը և ոչ այսպես. թե ինչի՜ պատահել են այս կամ այն պատմական դեպքերը և ինչի՜ համար այնպիսի ուղղություն է ստացել հասարակաց կյանքը, որի արդյունքը, բնականաբար, եղել է այս կամ այն գավառական բարբառը։ Եվ որովհետև բնության և պատմության ազդեցությանց մասին պատասխանատու չէ մարդը, ուրեմն և պատասխանատու չէ և ոչ իսկ պախարակելի կամ ծաղրելի, եթե մի սարսափելի ավերանքի տակ է ընկել այդ լեզուն։ Սովորական ոճով խոսելով գործ դրինք ավերանք բառը, ապա թե ոչ փիլիսոփայաբար ուղիղ մտածությամբ ոչ դրական կատարելություն կա և ոչ դրական ավերանք մի չեղվի, որ ժամանակների պիտույքին հարմար լցնում էր իր պաշտոնը։ Նեղսրտություն և կատարելություն տեսնել, կատարելություն խոստովանիլ հին լեզուն տիրապես և աղճատանք համարել նորը դրականապես։ Ի՞նչ պիտի պատասխանեն մեզ, եթե հարցնենք, թե ինչ բանում է կատարելությունը «տուր ինձ զհաց» կամ ո՛ւր է աղճատանքը՝ եթե ասում ենք «հաց տուր ինձ»— երթալ ի տուն,— տուն երթալ. և այլն, և այլն։ Սոքա բոլորը տղայական չնչին և խելացնոր բաներ են, ձգտողություն, բնության և անցած գնացած ժամանակի վրա բռնանալու։ Լեզվի խորհուրդը ձևի մեջ չէ, այլ իրի մեջ. եթե ես «հաց տուր ինձ» ասելով հասկանում եմ այն, ինչ որ 4.000 տարի առաջ հասկացնում էին «տո՛ւր ինձ զհաց» ասելով, լեզուն կատարում է իր պաշտոնը լիքը չափով։ Էլ այստեղ իրավունք չկա, բաղդատական դեղեցկությունք կամ կատարելությունք հանդես հանելու, ինչ իրավունք որ ոներ 4.000 տարի առաջ ապրած հայը այնպես խոսել, նույն իրավունքին համազոր իրավունք ունի այժմյան հայը այսպես խոսել. ո՛վ հավան չէ, գնա՛ գերեզմանները փնտրե 4.000 տարի առաջ մեռածներին և այդ մեռելների հետ խոսի։ Իսկ մենք, կենդանիքս, որ դիտենք խոստովանիլ ժամանակի և պատմության իրավունքը, չենք կարող կենդանիքը թողած մեռելների հետ խոսել։ Այս դրությունից պարզ երևում է, թե որ աստիճանի թեթևամտություն է այս կամ այն գավառական բարբառը ծաղրելը, և նորանով խոսողի վրա, որպես մի ստոր և խեղճ էակի վրա նայելը, որպես թե այն մարդը հանցանք է գործել։ 0՜հ, եղջերավոր հիմարություն։ Ներկա և կենդանի սերունդը անցածի և մեռածի գերին չէ, իսկ ով որ ուզում է կամայաբար իր կենդանությունը ուրանալով և իրավունքից: [ 556 ] Հրաժարվելով, իր վիզը դնել անցածի լուծի տակ, այնպիսուն ասելիք չունինք։

Եթե ցանկալի և հոգով լափ ցանկալի է նոր լեզվի համազգային միությունը,ապա ուրեմն պիտի ուրախությամբ ողջունել մի ամբողջ գործ, որ կատարված էր որևիցե գավառական բարբառով. պատճառ, նոր լեզվի հիմնավոր գիտությունը, նորա մշակությունը և աոաջատարությունը, որպես նաև ապագա միության գաղափարը առանց այդ գավառական բարբառների օգնության աներևակայեւի է անգամ։ Մեր այստեղ քարոզած դրությունքը պաշտպանելու համար հավաքած ենք շատ փաստեր, բայց այստեղ, մեր հատվածի նեղ շրջանակը չէ ներում ազատ ընթացք տալ նոցա։ Բայց այսչափ անհրաժեշտ ենք համարում ասել, որ ստրկանալով հին լեզվին, առանց ժողովրդին ականջ դնելու, լեզվի նոր ծլած ձևերը, որ դեռ թարմ են և կերպարանագործվելու վրա, կապելով և ճնշելով անցածի և մեռածի պատանքի մեջ, նոր լեզվի մշակության գաղափարը ազգին համար դաոնում է նույնպես ամուլ և անպտուղ ինչպես հին և մեռած լեզվի գործադրության գաղափարը։ Անշուշտ, այս խոսքերը չեն նշանակում, թե հին լեզվի լծից ազատելով նոր լեզվի մշակությունը պիտի դնել այս կամ այն գավառական բարբառի լծի տակ։ Տեղական կամ գավառական բարբառը ազգի ընդհանուրի համար գործնական արժեք չունի և նոր լեզուն այս կամ այն գավառական բարբառի տակ, դրականապես մշակելու գաղափարը նույնպես ամուլ և անգործադրելի է, ինչպես հին լեզվի գաղափարը, ինչպես սորա ստրկության տակ աճած նոր լեզվի գաղափարը։ Այս տեսակ մշակությունքը արդեն իրենց սկզբունքով հակասական են նոր լեզվի մշակության սկզբունքին, որ է որքան կարելի է առավել շատ և առավել մեծ բազմության հասկանալի կերպով խոսել։ Այս պատճառով, նոր լեզուն պիտի նայվի և մշակվի ինքնուրույնաբար, առանց ամենևին հին լեզվից խպնելու, առանց գավառական բարբառների կամ օտար լեզուների ազդեցությանց ստրկանալու։ Բոլոր գավառական բարբառների էական տարերքը, որ իրենց ձևով և կազմությամբ ավելի ընդունակ են, կենդանի — ընդհանրության լեզվի վրա պատվաստվելու, պիտի ընկնին ճարտար հեղինակների քուրայի մեջ և այնտեղ քիմիաբար միանալով պիտի դուրս գան «ոչ որպէս թլպատութիւն կամ անթլպատութիւն, այլ որպէս նոր արարած»[45]։ Ծանր խնդիր է այս և իր բնությամբ շատ ժամանակի կարոտ, բայց գո՛նե, այս է մեր ճանապարհը, այս է մեր պարտականությունը, որ ինչքան մեր [ 557 ] Ուժը կտանի ձգտինք այս խնդիրը լուծելու։ Հարկ չկա ասել, որ այս բանի համար հարկավոր է շրջանկատ ուսումնասիրություն մշակող հեղինակների կողմից։ Այն նորելուկ պատանին, որ տակավին նոր իջած մի աբպիսի և իցե խեղճ դպրոցի նստարանից գրիչ է առնում ձեռքը և ազգի դժբախտությունից լցնում է մի քանի վայրիվերո թերթեր հոդվածի և օրագրի անուններով, այդպիսիքը ասում ենք այնքան կարող են օգնել լեզվի մշակության, որքան մի որևիցե մարդ առնված մի որևիցե անկիրթ հասարակությունից։ Այս խոսքերը թող չվհատեցնեն նորանց, մենք ոչ թե չենք ուզում, որ շատանան մեր հեղինակքը, այլ, դորա հակառակ Մովսիսի հետ ենք ասում, «Ո՜ տայր ինձ զամենայն Իսրայէլ ի մարգարէս», բայց մարգարե լինին մարգարեի նման։

Ուզելով մշակել, կոկել և միություն տալ մեր նոր լեզվին չպիտի փոքրոգությամբ սրտնեղինք թե ինչի՛ մեկ կամ հինգ տարում չէ շինվում ինչ որ մենք ուզում ենք։ Այն որ հազար տարիներով տարբեր աշխարհների և տարբեր դեպքերի տակ գոյացել է և ամեն տեղ էլ այգ տարբեր ազդեցությանց կնիքը կրում է իր վրա. բացի սորանից, այդ հազար տարիների միջոցում ամեն մեր լեզվի մոտից անցնող թուրք, թաթար, պարսիկ, արաբացի, ռուս, Սարգիս Բուղարացու գյոռի[46] պես մի քար է ձգել, բնականաբար անհնար է, որ մի ակնթարթում շինվի, կոկվի և պայծառանա։ Այստեղ հարկավոր է համբերություն և հարատև արիաջան աշխատություն։

Մի փոքր առաջ պ. Պռոշյանցի հառաջաբանի անունը տալով ձախ ածականով մկրտեցինք նորան, բայց այդ ութ երես հառաջաբանի մեջ կա մի առողջ կտոր, և այս է նորա միտքը, թե ցանկալի է, որ ամեն գրագետ իր երկրում եղած, մեր ազգի վարքը, բարքը, սովորույթքը, ծեսերը, հասկացողությունքը, նոցա բարոյական և այլն և այլն վիճակը լույս հանե ու ազգի առջև դնե։ Այս խոսքերը և այս գաղափարը ամենայն ընդունելության արժանի բաներ են և սոցա ընդդեմ ոչ մեր և ոչ ուրիշի կողմից ասելիք կա:

Հեղինակը վերջացնելով իր հառաջաբանը, այսպես է ասում. «Մեծ [ 558 ] Հույս ունիմք, թե ազգը կընդունի «Սոս և Վարդիթերը», որպես մի տկար պատանու նվաստ երկասիրություն»։

Ո՛հ, երանի՜ թե մեր ամեն պատանիքը այդպես լինեին. այն ժամանակ, Կոմս էմմանուելի և Մեչուխեչայի արտասուքը վաղուց և վաղուց սրբված կլինեին։

Սխալվում է պ. Պռոշյանցը. ազգը ընդունեց այդ գործը (և իրավունք չուներ չընդունելու) որպես ապագայում ավելի մեծ հույսեր տվող երիտասարդ բանաստեղծի մի աշխատություն. «Եվ հայրաբար ներողամիտ կլինի նա» — շարունակում է հեղինակը — «սորա միջի բազմապատիկ թերություններին»։

Պ. Պռոշյանցը շնորհակալության և հարգության է արժանի և ոչ ներողության, նա հանցանք չէ գործել, որ ներողության կարոտի, նորա աշխատության էական արժանավորությունքը շատ և շոշափելի են, մինչդեռ թերությունքը չնչին և աննշան։ Այո՛, կան մարդիկ, և մենք իսկ մի քանիսը նորանցից տեսել ենք, որ ուրիշի արժանավորությունը խոստովանելուց այնպես են փախչում, ինչպես «սատանան խունկից», այդ մարդիկ իրենք չունենալով մի արժանավորություն համարում են ձեռք բերել նորան ուրիշների արժանավորությունքը ուրանալով, այո, շատ անգամ արատավորելով ոչ միայն հեղինակի գործը, այլև նորա անձը։ Պ. Պոոշյանցը չէ կարող բացառություն լինելով չհանդիպած լինել այնպիսի դատողությանը, որ ավազակաբար կամենում էին կողոպաել հեղինակից այն, ինչ որ անկողոպտելի է։ Մենք ասում ենք այս խոսքը, որովհետև մի քանի այդպիսի ինքնահավան և անգործ մարգերից լսել ենք զանազան խոսքեր «Սոս և Վարդիթերի» վրա։ Տակավին ներելով նորանց չենք ուզում վերագրել նոցա անհավանությունը մի կամավոր կուրության, վատ խորհրդով, այլ անգիտության և թյուր հասկացողության բանաստեղծության մասին։

Մեր հետևյալ խոսքերի մեջ վերստին կլսեն այդպիսի անձինքը այն, ինչ որ բերանացի արդեն ասել էինք, գուցե այս կրկնությամբ բժշկվի նոցա միտրը։

Եթե այն պատճառով պիտի մեղադրվի հեղինակը, որ նորա գործի մեջ անկատարությունք կան, հարցնում ենք. «որի՞ գործն է կատարյալ»։ Այսօր Միլաոնը և Շեքսպիրը, Հոմերոսը և Դանթեն ազատ չեն անկատարություններից. մեր պատվելի փիլիսոփայքը մի՞թե այս էլ չգիտեն: Պետք չէ մոռնալ, որ այս մարդիկը, որոնց անունը տվինք, են ամենամեծ բանաստեղծքը, որ երբևիցե ծնել են լուսնի տակ։ Բնությունք երբեք չէ իրագործում կատարելության գաղափարը մեկ անհատի մեջ, հետևաբար և նորա գործի մեջ. բնության զուգակշռող հիմնական [ 559 ] Դեմ է այդ կատարելության գաղափարը այնպիսի մեծ բան է, որ մեկ առանձին առնված հոգի, թող լիներ նա ամենամեծը մահկանացուներիը. այնուամենայնիվ բավական չէ տանել նորա մեծությունը. կատարելության բնակարանը է բովանդակ մարդկության հոգին։

Եթե պ. Պոոշյանցը չէ ստեղծել կամ չէ նկարագրում մեզ բնավորությունքը այնպես, որ աստիճան-աստիճան աճեին ու հասակ առնուին կարդացողի առջև, դորա փոխանակ հասարակաց կյանքի նկարագիրը շատ վառուն և կենդանի գույներ ունին. և այդ հասարակության մեջ ապրող բնավորությանը այս կամ այն մոմենտները հիանալու արժանի հարազատություն։ Բացի սորանիը, պ. Պոոշյանցը արդյոք չպիտի՞ դուրս եկած լիներ բնականությունից, եթե հայկական կյանքի մեջ (ընդհանուր առքով) երևեցներ մեզ այնպիսի բնավորությունք, որ սկզբից մինչև վերջը աճում էին լոգիկաբար։ Եվ հայոց կյանքը ա՞յն վիճակում է ներկայումս, ուր այդպիսի բնավորությունքը (ընդհանուր առքով) մտացածին չհամարվեին։ Ամեն բանից առաջ քննելիքը է ազգի կյանքը, որովհետև այդ կյանքն է բանաստեղծի հիմքը, որի վրա կառուցանում է նա իր շինվածքը։ Հայտնի է թե ազգն էլ մեղավոր չէ, եթե նորա կյանքը չէ երևեցնում այսօր այնպիսի բնավորությունք և երևույթք, որ չկան «Սոս և Վարդիթերի» մեջ։ նոցա աճելության համար հարկավոր է հող, հարկավոր են պայմաններ և հնարներ, որոնցից զուրկ ենք այսօր և որոնց թերությունը գուցե թե լցնե լուսավորությունը մի մասով, եթե գիտությունը ոտք կոխե Հայաստան։

Բայց ինչ որ ներկայումս կա Աշտարակում, ինչ վիճակում որ է այդ գեղի կյանքը, այդ բոլորը մեզ հասկացնելու համար իր բոլոր ջանքը գործ է դրել հեղինակը, ո՞չ միայն մաքուր խղճմտանքով, այլ և շատ լավ հասկացած լինելով և ըմբունելով իր խնդիրը։ Այնպիսի բարակ, հոգե¬ բանական և շատերի աչքից անզգալի կերպով թռչող անցնող երևույթներ է բռնել և ամրացրել թղթի վրա, և այն, պարզ, բնական և անզարդ խոսքերի միջնորդությամբ, այնպիսի հարազատություն ունին այդ տեղերը, որ մենք չնայելով, որ մեր հատվածը վաղուց անցել է սովորական լափից, չենք կարող մի քանիսը ցույց չտալ։ Այո՞, պարտակա՞ն ենք ցույց տալ, որովհետև մինչև այժմ թերությունքն ենք միայն ցույց տվել, որովհետև արժանավորության մասին ընդհանրապես ենք միայն խոսել։ Բայը կատարել այս պարտականությունը, և այն քիշ թերթերի մեջ, հեշտ չէ, որովհետև բովանդակ գործը, բացի մեր հիշած թեթև անկատարություններից ոգևորված է մի բնական արժանավորությամբ, այնպես, որ մարդ չէ իմանում, թե որի՞ քամակից գնա և ո՛րը ցույց տա։ Մենք կաշխատենք մի քանի բան հանդես հանել, խորհուրդ տալով ամեն [ 560 ] հայի, որ առնու այդ գիրքը և ինքը կարդա, որովհետև անհնար է նորա բովանդակ արժանավորությունը մի քանի երեսի մեջ տեղակել։

Արժանավորության կարգ ենք դնում, գործի սկզբից մինչև վերջը, բնության նկարագրությունը։ Այդ պարզ, միևնույն ժամանակ հոյակապ նկարագրությունց մեջ չկա և ոչ մի կեղծ գիծ։ Սարերը, դաշտերը, այգիքը, տարու եղանակները, նոցա ազդեցությունքը լեզու են առել հեղինակի գրչի տակ։

Արժանավորության կարգ ենք դնում Անուշի նկարադրությունը (եր․ 15) ուր զարմանալի հարազատությամբ երևում է Անուշի մեջ մի հայ աղջիկ։ Սոսը խնդրում է նորանից ծաղկազարդ կիրակի օրը իր քաղած մանուշակները Վարդիթերին տալ եկեղեցում։ Անուշը սրտով ուզում է կատարել իր ազգականի խնդիրը, բայց իր սեռի սեփական ամոթխածությունը ստիպում է նորան հողդհողդվել։ «Լավ, տո՛ւր տեսնեմ,– ասում է նա Սոսին,— վա՛յ թուք ու բեդնամ ըլնիմ ես, տեսնեմ երեսս կբռնի՞, որ ասեմ Սոսն ա ղրկել, համա թե որ խռովի, չի առնի, հետո արի, էշը ցեխից դու հանար՛, փալանը դու դզի, նոխտեն դու գուխը տուր, էլ ինձանում մեղք չկա»։

Եկեղեցու մեջ, երկար բարակ Վարդիթերի հետ մտերմաբար խոսելուց հետո, երբ Անուշը հայտնում է նորան մանուշակների մասին և ասում է, թե ինքը չէր հոժարում վիզ առնուլ այդ հանձնարարությանը, վախելով, թե մի՛ գուցե Վարդիթերի սիրտը ցավեցնե, բայց հարկադրվելով իր եղբոր Գարեգնի խոսքերից կատարում է, Վարդիթերը, թեև սաստիկ ուրախացել է և չէ իմանում թե ինչպես ձեռք ձգե մանուշակները, այնուամենայնիվ կանացի խորամանկությամբ նույն վայրկենին չէ բացում իր սիրտը Անուշի առջև. «Քա՛, ինձ տուր, ես քո աղպոր ղարավաշն եմ (աղախին),– ասում է նա,— նրա ազիզ խաթեր համար թեկուզ քարափիցն էլ վեր կընկնիմ, ջուրն էլ կընկնիմ, հուրն էլ․ նրա հրամանը կատարելու համար վեր կառնեմ ամեն թաք ու մուրն էլ»։

Տեղն է, որ մեկը ասե նորան, «քո հորն ողորմի, թե դա Գարեգնի հրամանը կատարելու համար միայն ընդանում ես այդ մանուշակները»։

Բայց մի քանի վայրկենից հետս, իր սիրտը կատարելապես բանալով Անուշի առջև և ապսպրելով Սոսին հասցնել իր գաթան, ասում է, որ ինքը հաստատ է իր սիրու մեջ և խնդրում է, որ Սոսն էլ խոսքին հաստատ մնա. «համա, իմ աղլուխը քու գլուխը, ես տղա դու աղջիկ, թե որ ինձանից հետ կաննես»,— ասում է նա Սոսին, Անուշի բերնով։

Շատ քաղցր է գալիս մեր ականջին, երբ լսում ենք հայկական անբռնադատ խոսքը, երբ այդ ձայնը դուրս է գալիս ուղղակի ազգի սրտից, ազգի հասկացողությունից, երբ նա թունավորված չէ արվեստական բարոյականությունից, [ 561 ] որ երևում է չինական պատշաճների մեջ և որի տակ տնքում է այսօր նույնիսկ լուսավորյալ Եվրոպան։

Ծաղկազարդ կիրակին առհասարակ մեծ աջողություն է բերել հեղինակի գրչին։ Եկեղեցու մեջ ժողովրդի նկարագրությունը, Փառք ի բարձունսը, տղոց ճեռ[47] ու ճոճանակները[48], պառավների բարձրախոս աղաղակը, երիտասարդ տղոց աղջիկ տեսնելու համար ժամի դռանը հավաքվիլը, այս բոլորը շատ պատվական են։ Իսկ ինչ որ վերաբերվում է քահանայի բարկության, տղոց ճեռերի և ճոճանակների հանած աղաղակի համար, քահանայի բնավորության հարազատությանը մենք ուզում ենք լռել, որ հեղինակը խոսի։ «Երեխեքը... ճոճանակներն ու ճեռերը ածեցին (եր. 19). ըստոնց ձենը տերտերի ձենին կոխեց, ոչով բան չէր կարում իմանալ Փառք ի բարձումից․ տերտերը շատ էլ բարկացավ, ո ր մինին ասես... մինը չի, տասը չի... շարեն կտրեց խեղճ երիցի, քո՛ռ փոշիման եկավ տեղը կաննեց, ու թո՛ւ, թո՛ւ, ասեց, կոտորվիք դուք, ջըհըդի ժամ շինեցին էլի, է՞ս ինչ սովորություն ա տո՛»։

Մեզ շատ շարժել է Աշտարակի կանանց ջերմ կրոնասիրությունը, ուր տեսնում ենք մանկական պարզամտություն, ներողամտություն, և ուր բարեպաշտ ու առաքինի հայ կինը իսկույն ճանաչվում է։ Փարպու ճանապարհի բանն եմ ասում։ Երբ Համասփյուռը բարկացած Սոսենց խաղ ասելու վրա, անիծախառն խոսքեր է հանում բերնից և նախատում է Վարդիթերին, այն խեղճ կնանիքը մեղադրում են նորա բարկությունը և անպատշաճ են համարում. «Քա՞, ընչի՞ ես էս բարի լսի առաջին, սուրբ ըխտի ճամփին բերանդ փիս բաց անում...»։ Այս տողերը արտադրած ժամանակս, ասես թե կենդանի ձայնով լսում էի այս խոսքերը հայ կնոջ [ 562 ] բերնից․ այնչափ բնական և այնչափ հարազատ են նոքա նորա հասկացոզության, մտքերին և տրամաբանության։

97, 98, 99 և 100-րդ երեսներում, Վարդիթերի հոր և մոր խոսակցությունքը և սոցանից երևցած կյանքի պատկերը այն աստիճանի գեղեցկություն ունին, որ մենք չենք կարող մեր խոսքերով բացատրել։ Իսկ մեջ բերել հեղինակի գրվածը նույնպես չենք կարող, որովհետև ամբողջ այդ երեսները պիտի արտադրեինք, դուրս ձգելու ոչ թե բան, այլև բառ չկա։ Մենք հերիքանում ենք այդ երեսների թվանշանքը ցույց տալով։

«Սոս և Վարդիթերի» ընթերցողներին հայտնի է Վարդավաոի անցքը, ուր Վարդիթերի մայրը նշանում է իր դուստրը Սոսի հետ և համբուրել տալիս։ Մենք ուզում ենք մեջ բերել պառավի այն խոսքերը միայն, որ նա Հանավանքից տուն դառնալուց և Հեթումի առջև բոլոր անցքը ուրանալուց հետո, չէ հերիք անում իր անձը միայն արդարացնելով, այլև դատապարտում է դրսե-դուրս խոսողներին։ «Ը՛հ, հողս դրանց ասաուսա գլխին,— ասում է նա,— թող էնքան հաչան, հոգիները դուրս գա. քա՛, խի՛զան, էս ի՛նչ կրակ ա, ամոթ չանի՞ն ըստոնք. ինչ բերաններից դուրս ա գալի քցում են, փառք աստըծու, ոչ ով չի մեռել, երես երեսի կըլնինք, էն վախտն ինչ կասեն»։

Բանն այն է, որ դրսի խոսքերը բոլորը ճշմարիտ են և եթե բանը երես-երեսի գալու ընկնի, տարակույս չկա, որ իր ստությունը պիտի բռնվի, բայց և այնպես խորամանկ պառավը օգուտ է քաղում այն ազդեցությունից, որ այս, դրականապես խոսելու ձևը անում է իր էրկա վրան։ Հեղինակը քաջ հասկացել է այդ տեսակ պառավների և ընդհանրապես կանացի բնության ձգականությունը։

Հայտնի է, թե այս մի քանի բանը մեջ բերելով, մենք ոչ միայն ինչ որ այս տեսակ ընտիր տեղեր կար չհատցրինք, այլ մեջ բերածն էլ տկար կերպով ստորագրեցինք։ Այս տեսակ հոգեբանական երևույթքը պետք է, որ ամեն մարդ իր մտքով ու սրտով հասկանա, ուրիշի խոսքով արված նկարագրությունը թույլ է լինում, մանավանդ երբ ամբողջ բանի ընթացքից մի կտոր է դուրս բերվում։ Գո՛նե մենք ավելի աջողականություն չունինք այս բանում։

Նկարագրելով Աշտարակի, որով գրեթե և բյուրավոր ուրիշ հայերի բարոյական անմեղությունքը, հեղինակը չէ մոռանում տեղ-տեղ նոցա բարոյական խոցերն էլ բանալ, չէ մոռանում խարազանել անբարոյականությունը։

Հեթումը, այնքան հասած որդոց տեր, այնքան այգիների տեր, ծերացած և մի ոտքը գերեզմանի մեջ, այնուամենայնիվ (երես 86) կապում է ուրիշի այգու ջուրը և առու բացում դեպի իր այգին, «իմ ողորմածիկ [ 563 ] հորիցը էս եմ տեսել ասելով», մինչդեռ ջրի հերթը իրենը չէ, այլ իր խեղճ հարևանին։ Հարևանը տեսնում է բանը և բողոքում է։ Հեթումը պատասխանում է. «որդի՞, քո արևը, ես խաբաբ չեմ, կըլնի որ ջուրն ինքն ա ծակել» և այլն։ Խեղճ հարևանը գիտե, որ Հեթումը սուտ է խոսում․ աղաչում է նորան, «Հեթում ափեր,— ասում է ողորմելին,— քեզ արքայություն ըլնի, կտրե՞ս ոչ. ինչ ունինք չունինք չորացել ա»։ Բայց չնայելով այս բոլորի վրա, այն խեղճի հեռանալուց հետո, Հեթումը նորից քանդում է ջրի ճանապարհը և հարևանի ջուրը կտրում։ Պե՞տք էր որ Հեթումի պես մարդիկը խրատ առնուին այս բանից. մանավանդ հեղինակը, Հեթումի այս անիրավ գործի միջոցին, Փափակին ուղարկում է, որ իմաց տա Հեթումին Վաղարշակենց Արշակի մեռնիլը։ Պարզ է, թև արգո հեղինակը կրոնաբար ուզում է ազդել այդպիսիների քարացած խղճմտանքի վրա, կամ գոնե բարոյապես, երբ հիշեցնում է նորան աշխարհի երեսին մահ լինիլը։ Ո՛հ, եթե կրոնը ազդեր բարոյականության վրա, երկիրը դրախտ եղած կլիներ. բայց ո՜ւր է։

Նույնպես Բագրատ աղան (եր. 139—140), Սոսի անունով երեք ոչխար է առնում թուրքից և Սոսին ոչ միայն մեկ հատ ցույց տալիս, այլ պահանջում է, որ նա այն մեկն էլ մենակ չուտե, այլ իրեն և տանուտերին (քյոխվա) էլ հրավիրե։ Ազնիվ երիտասարդը հասկանում է բանի զորությունը և շատ քնքուշ կերպով խայտառակում է Բա գրատ աղայի խաբեբայությունը և նենգությունը։ Նա այն մեկիցն էլ հրաժարվելով ասում է. «շնորհակալ եմ, աղա՛... էն մի ոչխարն էլ քեզ բաշխեցի․ թող ասեն ոչ, Սոսը իր օրումը կաշառք ա կերել»։

Պ. Աբովյանցը (Վերք Հայաստանի, եր. 37) մեկ քանաքեռցու այսպես է ասել տալիս իր խնամի Հարությունին. «ասածս սարին, քարին դիպչի, քամին տանի... քո գլուխը որ կա, սար ա, անձրև, ձին, կարկուտ, կայծակ թող դիպչի էլ, գա՛ էլ, ի՞նչ վեճդ ա»։

Բագրատ աղայի գլուխը խնամի Հաբությունի գլխիցը շաա պինդ է։ Սոսի խոսքերը նորա պեսին ի՞նչ կազդե։ Եվ իրավ, որ տեսեք, թե ի՞նչ անամոթ լրբությամբ պատասխան է տալիս։ «Ապրե՞ս, որդի, խելոք ես խոսում, օձի փուշը լակլակը (արագիլ) կմարսի...»։

Քեզ որ տեսնում եմ, դու ոչ միայն օձի փուշ, մասթոդոնի[49] ոլոքն էլ կմարսես... [ 564 ] Մենք մեր կողմից շնորհակալություն ենք հայտնում արգո հեղինակին, որ բացում է ազգի այս տեսակ բարոյական խոցերը, որ ծածկված մնալով ոչ միայն կարող են փտիլ, այլև իրենց վարակիչ որակությամբ շատ կորստաբեր լինել։ Սոքա ընդհանուր մարդկության խոցեր են և ոչ լոկ մեր ազգին սեփական. թերևս շատ, ընդհանուրի, խոցերից ազատ է մեր ազգը։ Չկարծեն, թե այս խոսքերը ասելով խունկ ենք ծխում ազգին, ո՛չ․ միայն ճշմարտությունն ենք խոստովանում։ Կուզեի՞ն որ ավելի ասենք. ահավասիկ. ուրիշ, նաև լուսավոր ասված, ազգերի բարոյականությունը (ազդ ասելով հասկանում ենք հասարակ ժողովուրդը) շա՛տ ցած է հայոց ազգի բարոյականությունից։ Մենք կարդում ենք լուսավոր աշխարհներում գործված հանցանքների և ոճիրների վիճակագրությունքը և տարեգիրքը. այս տողերը գրելու միջոցին, մի քանի այդպիսի գրքեր ընկած են պատուհանիս վրա, մեզ սարսափեցնելու համար։ Թեպետ մեր ազգի մասին չունինք այսպիսի գրքեր, բայց կենդանի ազդը, որի հետ փոքր ի շատե ծանոթ ենք, առնում ենք որպես անխարդախ գիրք, և համեմատելով ուրիշների վիճակագրությանը հետ ասում ենք այն խոսքը, թե մեր ազգը շատ խոցերից ազատ է։

Բայց, չնայելով սորա վրա, երևեցած խոցերն էլ պիտի բանալ և բժշկել։ Թեև մի փոքր հիվանդ լինելը մերձիմահ հիվանդությունից անհամեմա՛տ լավ է, սակայն, կատարյալ առողջությունը կամ առողջանալու համար աշխատելը ավելի լավ։

Աշտարակ գեղի հասարակաց տեսչության և հասարակաց տնտեսության մասին մենք լսում ենք մի շատ պարզ և սրտաշարժ խոսակցություն, երբ Սոսենք, գիշերով, արաղ են քաշում իրենց այգում։

Դառը բողոք լսվում է Վայկունի բերնից. «մեր գեղի ամեն բանն էջ լա՛վ ա, ափսո՛ս որ քեթխուդեքն ու տանուտերը մի քիչ շահասեր են. էս ի՞նչ ա, հիմի խարջ են կիտում, ես մի խեղճ մարդ եմ, նրանք ինչ որ ինձ կհասներ խարջը տալու, էրկու էնքան են առել․ սաքի ասում են, որ գեղի միջին տարեկան մասրաֆ ա էլել, փչացել ա, պտի լրացնենք, համա ո՞րտեղ, քոմմա իրանք են ուտում, քյասիբ քյուսուբի տունը քանդում, իրանցը շինում, ես գրողամնա մի հիքի ունիմ, ինձ տարել են զոռով կապել իրեք հիքատիրոջ հետ, թե արի՛ խարջ տո՛ւր, էլ չեն ասում թե աչառը գոմշի հետ կարա՞լուծ անիլ» (եր. 169)։

Տխրություն է գալիս մեր վրա, երբ հիշում ենք, թե հարստահարված երկրագործը կամ շինականը բռնադատված է լուռ մնալ իր հարստահարողների ընդդեմ և միայն գիշերով, ծածուկ, խորհրդական առանձնության մեջ բողոքել, երբ ոչ ոք չէր լսում նորա բողոքը...

Սոսի կարծիքը այս տեսակ բամբասված ազգային կառավարիչների [ 565 ] մասին, թեև մենք պատրաստ ենք ընդունել որպես մի չար երգիծաբանություն, բայց խոստովանում ենք ցավելով, որ շատ մարդ ստուգապես այդ կարծիքի տեր է։ «Ա՛յ տղա, ի՞նչ ես խալխի ոտքը քաշում, Վայկո՛ւն,— ասում է Սոսը,— էդ ո՞ր գեղումը չի մասրաֆ ըլնիլ. մի մովրով (կառավարության աստիճանավոր) կամ եսավուլ, որ գալիս ա բա նրան հաց չի՞ պետքը, պատիվ չի՞ պետքը, հավի միս չի՞ պետքը, գառը, դինի, արաղ չի՞ պետքը, դու քու երեխին, որ մի կապա ես կարում, թե էքսի օրը խոսքիցդ դուս ա դալի, ասում ես, թե ա՜յ որդի, քեզ շոր կտրեցի, որ ինձ ականջ անես, դու ջլիս (իսպառ) քառականջ (խուլ) դառար։ Հիմի նա մեր վրա ինչքան ա միտք անում. մեր աղեն ա, որ տեսություն գնանք, բա մի կարաս գինի, մի հինգ լիտր արաղ չպիտի տանի՞նք. հավողի ժամանակ ա գալի, թազա հավող, լավ դեղձը, չի՞ հարկավոր տանի՞նք. էս հո մենակ մեզ համար չի՞․ սաղ աշխարհքի օրենքն ըտենց ա․ դու քու բարությունիցն ես տանում, աբարանցին էլ տանում ա նորա ձիանոնց տարեկան գարին, քուրդը՝ նրա գառն ու ոչխարը, թուրքը նրա եղն ու պանիրը, դաշտցին՝ յոնջեն, ցորենը. ամեն մարդ էլ իրան դեղի գտնվածից տանում ա նրան»։

– Սո՛ս ջան,– պատասխանում է Վայկունը,– էդ դրուստ ես ասում, համա ինչքան էլ որ ըլնի, էդքան շատ մասրաֆ խարջ չի ըլնիլ. սրա միջին մեր իշխաններն էլ են շահվում։

– Ես արմանում եմ քեզ վրա,– խոսքի մեջ է մտնում Սոսի մեծ եղբայրը Պարետը,– ա՜յ տղա, բաս իշխանները քու հոր մշա՞կն են, որ ամեն մովրով, վարդապետ, մենծ մարդ գալուս, տանում են իրանց տանը վեր բերում, իրանց երեխի բերնինը կտրում, նրանց ուտացնում․ հալբաթ որ մի շահմունք չունենա, ընչի՞ կանի, նա էլ քեզ պես մի մարդ։

Բայց Վայկունը էլ առաջ է տանում իր բողոքը,– ի՞նչ են խարշում, եղն էլ, հացն էլ, միսն էլ, ամեն բանն էլ գեղիցը գզիրը մինի տեղակ հնգապատիկ հավաքում ա ու բերում․ ո՞վ գիտի թե ընչանք կրում ա, որ մովրովը գնալուց հետո տասն օր ուտում են չի հատնում․ մի տունն ա նրանն ըլնում. ես էլ, որ ընենց տուն ունենայի, էն աղեքանց ոտը կպաչեի, իմ տանըս վեր կբերեի, խոսքս կշտին կտրուկ կըլներ, ո՛ւմ տունն ուզեի կքանդեի, ումն ուզեի կշինեի, ձիս որ դհովն ուզեի, դենը կքշեի, հիմի մովրովը գալուս, թեզով իշխանն ա գնում գլուխ տաշի, բարովում, աղավար խոսում, հետը նստում վեր կենում․ համա ես, որ տեսնում եմ էկավ, գլուխս առնում եմ կորչում, թե հիմի գզիրը կքցի ճիպոտի տակը (!) թե արի ձին բռնի՛, տա՛ր գոմումդ պահի, խոտ, դարի տո՛ւր, մովրովի համար ճուտ տար. իշխանների տանն ա վեր գալի, աղքատների տունն ա քանդվում, հո սուտ չի՞։ Հիմի ասենք թե դու ինձանից [ 566 ] համբա ես, քու տանն էլ ոչով չի վեր գալի, համա ես իմ աղքատ տեղովս քեզանից շատ եմ խարջ տալի, կոռ քաշում, ձի տալի, թե ես ու դուն էլ մի կռիվ անենք, թե էրկու մարդ իմ բարեկամներից իմ դիհը քաշի, տասը մարդ գեղիցը քու դիհը կպահեն, ընդուր որ գիտեն, թե դու ինձանից լավ ես. քեզնից խեր կհանեն, համա ինձնից, ութ տարի չալչարվին, չոր ոսկորից սավահի ոչինչ չեն կարող գտնիլ. շատ էլ ասենք էն կովումը ես արդար ըլնիմ. վա՞յն էկել ա ինձ տարել, թե կերթամ մովրովին կգանգատեմ, երբ որ քեզ կուզի նա, հետդ գեղիցը մի թուղթ կբերես, թե գանգատողն ինքն ա մեղավոր (!!), էն. վախտը մովրովը քեզ բաց կթողա ինձ կծեծի (!!!), հետո, հալբա՛թ, դու էլ մի կարաս գինի կխոստանաս, կբարձես ձիուդ ու կտանիս։

— Վայկուն ափոր խոսքերն Ավետարանի կողքին դրված են,– ասում է Արշամը, Սոսի փոքր եղբայրը, Սոսին ու Պարետին,— սաքի ընչի՞ եք երկու երեսանություն անում, կողմնապահ ըլնում. հիմի, էս հո մեո պապական հիքին ա, ուզենան կխլեն կտան ուրիշի (!!!). քանի՜, քանի՞ օրինակներ կան, որ ընչանք քեզնից մի օգուտ չեն ունեցել, բանըգ չեն շինել...

Արշամի բերնով խոսում է նոր ժամանակների որդին։ Պարետը և Սոսը գուցե իրենց սրտում ընդունում են Վալկունի խոսքերի ճշմարտու¬ թյունը, բայց վախենում են, հայտնի գավանել ճշմարտությունը։ Արշամը իր սերունդի երևեցուցիչն է. նա ոչ միայն ընդունում է այդ դառը խոսքերի ճշմարտությունը, այլև դատապարտում է իր եղբարց երկու երեսանությունը։ Ինչպես առաջ էլ ասացինք, ափսո՛ս, որ շատ քիչ հանդես ունի «[Սոս և] Վարդիթերի» մեջ այն ուղղությունը, որ երևում է Արշամում, թեև այս չափիցն էլ տեսնում ենք կենարար սկեպտիցիզմի արած ազդեցությունը։ Մենք աջողությո՛ւն և ընթա՛ցք ենք մաղթում այդ երկնային դեսպանին։

Պ. Պռոշյանցը, Աշտարակի տնտեսական վիճակը և հասկացողությունքը երևան հանելով, այնպիսի փափուկ և անզգալի կերպով մեղադրում է այդ հասկացողությանց սխալականությունը, որ ամեն կարդացողի համար, իսկի մեղադրանքի կարգում էլ չեն։ Սոս և Վարդիթերից՝ գո՛նե, եթե ոչ ուրիշ աղբյուրից, շատերին հայտնի է, թե բոլոր աշտարակցիք այգեգործությամբ են պարապում, այդ է նոցա ապրուստի միակ ճանապարհը։ Տեսե՞ք այժմ, թե ինչ աջողականությամբ մեղադրամ է հեղինակը։

«Սոս և Վարդիթերը» կարդացողի մտքին կլինին երևանցի ուխտավոր երիտասարդքը, որ Հանա-վանք երթալու ժամանակ, ճանապարհի վրա, ընկան իրենց բարեկամ Գարեգնի ձեռքը, որ մի փոքր հանգստացնելու [ 567 ] համար տարավ իր տունը (եր. 107—109)։ Նա, խաղող դնելով նոցա առջևը, ներողություն է խնդրում, որ մի ուրիշ բանով չէ կարում մեծարել, որովհետև (տանը մարդ չկա, ամենքն էլ հիքումն են, աշտարակցունն էլ էդ մի հիքեն ա, — ասում է նա։ — Գարունքը ծագում ա աչքերը տնկում են նրա վրեն։ Ընչակ մասիլը վեր են ունում իրանցն իրանց ա հասնում․ աղպե՛ր, դուք, քաղքեցիք եք, որըդ առուտուրի եք, որըդ փեշակի[50], մեջներիդ պարապ մարդ չկա․ ռանչպարն էլ (երկրագործ) իրա ցանքս ու վարքին ա, աշխատում տարեկան հացը տուն լցնում․ [ 568 ] տավար, ոչխար, գոմեշ, ձի, գութան, չութ պահում. հացը, եղը, պանիրը, բուրդը, ամեն բանն էլ իրան իրան գալիս ա. մենք երկուսիցն էլ զուրկ ենք, էս մի հիքու երեսին ենք մտիկ տալի. աստված մի՛ արասցե կամ կարկուտը տա, կամ թրթուռը փչացնի, կամ տարին չբեր ըլնի սոված կոտորվիլ պտենք. մեր մասիլն էլ որ կա, ամեն բան նրան յաղի ա. եփած կերակուր ա, մարդ, շուն, կատու, ղուրդ ու ղուշ, ինչքան աշխարքումս ժժմունք կան քոմմա էլ ուտում են, կեսը անփոխ հենց ճամփորդներին ենք տալի կամ աղքատներին, էս լավ ա հլա խեր ա ըլնում. քաղքումն ամեն բանն էլ փողով ա, գեղըցուն էլ ունի ո՛չ. մերն ա որ մեջտեղը փչանում ա։ Մարդս մի երկու կով ենք պահում, թե երեխեքանց մածուն էլ ա ըլնի, էն էլ չենք կարում յոլա տանել, ամեն բան փողով ենք առնում»։

Ինչի պիտի այսպես լինի Աշտարակի վիճակը։ Եվ միայն Աշտարակը չէ. Աշտարակը երջանիկ գեղերից մինն է տակավին, նորանից անհամեմա՛տ աղքատները և խեղճերը կան։ Ահա, թե ինչ է պատմում մեզ արգո հեղինակը, «որ ըխտավոր Մողնու գեղումն ա վեր եկած, իրանց բարեկամի կամ ճանաչի տներումը, նրանց մատաղների էրին էլ, մորթին էլ, դմակի կես փայը, մատաղի կես փայը, ոտ ու գլուխն էլ տան տիրոջն ա։ Բոլոր գեղը տասնութ տուն ա. ամեն մի տան տասը տասնըհինգ տընվոր կըլնին վեր եկած, ընենց տուն չի ըլնիլ սրանցում որ էս իրեք օրը իրան տարեկան ղավուրմեն անի ոչ, բրդին հո, էլ հեսաբ չկա. ըտով էլ չեն կշտանում մողնեցիք, իրանց երեխեքն էլ քշերն ընչաք լիս, ցերեկն ընչաք իրիկուն մի մին քերեղաններ ձեռներին մատաղ են կիտում, իրանց աղքատ ու խեղճ ասելով, սրտաբաց ըխտավորն էլ սուրբ Գևորգի դոլոն եկած աղքատին հո չի՞ կարող հետ դարձնիլ․.․ Մողնեցիք անբան են... թե որ նրանք ոնց որ էս մատաղ հավաքելու համար են աշխատում իրանց բան ու գործին կենային, հիմի ամեն մինը մի խան կըլներ. աստված տվել ա, ամեն բանները լավ, հանդները շատ, իրանք անբան» (եր. 157)։

Ճշմարիտն ասելով, մեզ անհասկանալի է այս երևույթը, որովհետև հեղինակը վկայում է թե մողնեցոց ամեն բաները լավ են և հանդները շատ։ Թեև արգո հեղինակը ցույց է տալիս մեզ նոցա ծուլության վրա, բայց մինչև այդ աստիճանի ծուլությունը մեզ նույնպես անհասկանալի է։ Արդյոք մի ներքին վերք չկա՞ այդտեղ, որ խանգարում է տնտեսական կյանքի բնական ընթացքը։ Թե այսպես և թե այնպես ողբալի բան։ [ 569 ] Երևի թե մողնեցոց վիճակից լավ չէ և կարբեցոց և հանավանքցոց վիճակը, երբ նոքա այգեքաղի ժամանակ 5—6 հարյուր հոգի գալիս են Աշտարակ այգի քաղելու, երբ Վարդիթերի հայրը տասն այդպիսի մշակ առաջն արած տանում է իր այգին ամեն մինին իր քաղլակովը մին հավողխոստանալով։

Մենք խոստովանում ենք, որ բնավ տեղեկություն չունինք, թե ի՛նչպես էին այն կողմերի մեր գեզացիների հարաբերությունը հողի հետ։ Այս պատճառով սանձում ենք մեր գրիչը, Որ անգիտությամբ դատողության չանենք, այս շատ ցավելի բաների մասին։ Սակայն ինչպես ամենայն ճանապարհորդի ներելի է, առանց թերևս զանազան պատճառների խոր քննության, միմիայն իր վրա եղված տպավորությանը նայելով այս կամ այն տեղի մասին այսպես կամ այնպես կարծել, այնպես էլ մենք, որպես ճանապարհորդ, մի քանի շաբաթ մնալով էջմիածին և ընդունած լինելով մի քանի տպավորությունք, չենք կարող չասել այն, ինչ որ, այդ տպավորությանը հիմքի վրա, մեզ թվում է։ Աշնան Մողնու ուխտից էջմիածին թափվող ահագին բազմությունը մեր սիրելի ազգակցաց, շատ ցավելի տպավորություն է գործել մեր վրա։ Դոցանից մեծագույն մասի, Տաճկաստանից կամ Պարսկաստանից գաղթած հայերի, այլակերպ և վերջին աստիճանի պատառոտուն հանդերձները, մի գրաստի վրա այր և կին իրենց մի քանի երեխաներով միասին նստելը, իրենց կեցությունը երկու երեք օր Ղազարապատի դրսումը մեզ տեղիք է տալիս ենթադրել մի ողբալի աղքատություն, որից չէ փրկել գաղթականությունը։ Մենք այդ մարդուց ներքին կացությունը չգիտենք, այսինքն այն ընկերական պայմանները, որոնց մեջ էին նոքա իրենց գեղում. ուստի, և, ինչպես առաջ ասացինք, այդ աղքատության պատճառը չենք կարող հաստատապես գիտնալ։ Հավանական է միայն, որ անկրթությունը և իմացական խեղճությունը բնականաբար վնասակար հետևանքներ պիտի ունենային մանավանդ երբ դպրոց-մպրոց չլինելուց հետո բերանացի խրատներ էլ կամ չեն լսում իսպառ, կամ թե լսում են լոկ խավարի խոսքը։ Վերջին աստիճանի բարբարոս ազգերի մեջ եղած կանացի ստրկության նշանակը,— արջի նման, կանանց և աղջիկների քթից ահագին օղ անցնելը,— աղեկտուր յփնելով տեսած ենք այն ուխ¬ տավորների մեջ։ Թողում ենք եգիպտական ծարիրը (սյուրմե) և պարսկական խինան, որոնցից առաջնովը արտևանունքն են ներկում, իսկ երկրորգովը մատները:Ո՞վ քարոզեց ժողովրդին թողոզ այդ վնասակար բաները, ո՞վ փույթ տարավ ոչխարի առողջության և ապահովության։ «Աղաչեցէ՛ք զՏէր հնձոցդ հանել զմշակս ի հունձս իւր»[51] : [ 570 ] Եթե մեր սրբասնունդ և հրեշտակակրոն, երկնաքաղաքացի և ամպաչու, եթերաճեմ և օդասլաց կղերը հոգ տաներ գո՛նե այսպիսի բաների, մի՞թե մինչև այսօր էլ պիտի երևնին դոքա։ Բայց, այս է բանը, որ դոցա վերանալը կամ մնալը, որևիցե կապով կապված չէ նոցա էական խորհրդի հետ...

«Մեր տերտերներին էլ աստված բարի տա,— ասում է Գարեգնի բերնով անիրավ Պոոշյանցը (եր, 2),— բողազներին հուպ տաս երկու այբ չի վեր ընկնիլ, անջախ մաշտոցին են ջան տալի, էլ չեն ասում թե քարոզեն բալքի էս սովորույթքը վերցվի[52]»:

Բայց մենք երթանք դարձյալ Աշտարակ։

Ասենք թե Աշտարակը այդեդործ է. բարի է, բայց այգին, տարին տասներկու ամիս չէ կապում երկրագործի ձեռքը, մնաց որ այգեգործության մեծ և ծանր պաշտոնները երիտասարդների վրա պիտի լինի բնականապես, բայց, մի՞թե չկան այնպիսի թեթև աշխատությունը, որ առանց ծանր ուժ գործ դնելու առաջանում են, եթե միայն աչքաբաց խնամատարություն լինի շինականի կողմից։ Եթե միայն շերամաբուծությանը առնելու լինինք, որ դրեթե լոկ մայիս ամսի գործ է, եթե չասենք էլ, որ երիտասարդքը մայիսին գրեթե ազատ են, որովհետև ոչ թաղելու, ոչ էտելու և ոչ այգեքաղի Ժամանակ է, եթե չասենք, որ նաև վար ու ցանքով պարապած երիտասարդքը ազատ են մայիսին, որովհետև ցանը վերջացած է, իսկ խոտհնձի ժամանակը հունիսի սկզբում, երբ շերամի բանը պրծած է, այլ թե ասենք, որ լոկ ծերերը, աղջիկները և պառավները պարապեն այս բանով, որքա՞ն օգուտ կարող է ստանալ Աշտարակը կամ ուրիշ գեղեր։

Բայց «Սոս և Վարդիթերից» մենք տեսնում ենք, թե ի՛նչ ողորմելի վիճակում է շերամաբուծությունը Աշտարակում։

Վարդիթերը թութի տերևը այգուց առած դնում է տուն (եր. 71—72). հայրը հանդիպում է նորան ճանապարհի վրա և այսպես է խոսում, «էդ տերևը ո՞ր ծառիցն ա, էն կարմիր կորզավոր թթենուցը հո չի՞։

— Չէ՛,— ասում է աղջիկը,— սպիտակ բեդանա թթենուցն ա։ — Դե՛, տա՛ր, դե՛, տա՛ր,– շարունակում է Հեթումը,— ճիճուները սոված կոտորվեցին, որդի. շաղ դնալու (բոժոժ դաոնալու) վախտն ա, բալքի ուտեն ռադ ըլեին կոչին. ծառերս վերջ արին էլի. բարով էկոզ տարի հասնենք, մե մերըդ մին էլ բռնի՝ պարծենաս»: [ 571 ] Այս խոսքերից պարզ երևում է, թե ի՞նչ սիրով պահվում է այնտեղ շերամը։ Ծառի տերը խնայում է իր լավ թթենու տերևը․ (թեև նորա լավ կարծած կարմիր թթենին երկրորդական է շերամաբուծության մեջ, որովհետև ճերմակ թթենին համարվում է նախընտիր․ գիտությունը ասում է, թե նորանով կերակրված միջատները ավելի բարակ մետաքս են տալիս, բայց բանը նորա խնամելն է), և ուխտ է անում, որ հետևյալ տարին էլ լպահե։

Պահվածի էլ մետաքսը, միայն տան մեջ գործածելու համար է. «Վատերը կեփենք կազ կշինենք, լավն էլ խիաթի կքաշենք, է՜հ, մի բանի պետք կգա էլի»,— ասում է Վարդիթերը Անուշին։

Իսկ ինչ որ վերաբերվում է շերամի խնամարկության, աստվա՜ծ ազատե, թե ի՜նչ վիճակում է։ Շերամի դեղնացավը պատճառվում է Մարինոսի չար ալքից․ դորա ճարն էլ Պետքականենց Համազին երթալ «օխտը ձիու մուննաթ» անելն է, որ գա աղոթե ու բժշկվին։

Ուզարլուկ (յուզերլիք) ծխելու ընդդեմ մենք չենք ուզում դրական բան ասել, որովհետև եվրոպական շերամաբուծության մեջ այդպիսի բան չկա և որովհետև գիտությունը մերժված է այժմ այն կանխամուտ կարծիքը, թե ծուխը ընդհանրապես, (որպես թաբակի ծուխը և այլն) վնասակար էր։ Այդ դառը խոտը ծխելը գուցե մի տեղական պատճառ ունի, մի բնական հիմք, մենք չգիտենք։ Եվ որովհետև չգիտենք, ուստի և իրավունք չունինք նորա օգտի կամ նորա ընդդեմ բան խոսել։ Իսկ ինչ որ վերաբերվում է Մարինոսի աչքին և օխտը ձիու մուննաթ անելուն, ո՜հ, դորա ընդդեմ շատ բան կա ասելիք, որ թողում ենք մի ուրիշ ժամանակի։

Հայտնի է, թե մարդը ինչ բանից որ ուզում է օգուտ քաղել պետք է, որ այդ բանը լավ սորվի․ այլապես, շատ օգտակար բանն էլ կմնա անօգուտ։

Գիտենք, որ ասիացին դեռ երկա՜ր ժամանակ չպիտի կարողանա եվրոպացու պես թել քաշել շերամի բոժոժից. նույնիսկ հյուսիսային Եվրոպայի մեջ քաշված թելը պակաս արժեք ունի, քան թե հարավային Ֆրանսիայի կամ Իտալիո (Պիեմոնտ) մեջ քաշված թելը, բայց այդպիսի դիպվածում կարելի է բոժոժը ծախել։ Իսկ մեծ գեղերում, ինչպես Աշտարակն է, եթե շատ շերամ պահողք լինին, հեշտ կարելի է ընկերովի բանալ մի փոքրիկ թելքաշի գործարան, ուր ամենի թելերն էլ քաշվեին։ Թել քաշելը թեև մեծ աջողակություն և մեծ զգուշություն է պահանջում քաշողի կողմից, մանավանդ անդադար ուշադրություն, հանգույցներ շինելու թելերի մեջ, այնուամենայնիվ մենք վստահ ենք, հայ կանանց ձեռքի շնորհքի վրա, որ թե նորա ձեռքին օրինավոր գործիք լինի և մի քանի [ 572 ] անգամ այդ բանը օրինավոր կերպով ցույց տվող, նա հետ չի մնալ եվրոպացի կնոջից։

Մենք միայն շերամաբուծության մասին խոսեցանք, բայց միայն այդ չէ, որից կարող են օգուտ քաղել հայերը։ Կան այնտեղ շատ ուրիշ բաներ և շատ օգտակար բաներ, բայց այսօր ամենքն էլ երեսի վրա ընկած։ Ստույգ է, որ այդ բաների համար խոսող ասող էլ չկա, գիտությունը ոտք չէ կոխել Հայաստան, մեր գրագետքն էլ ջրհեղեղից առաջ մնացած գաղափարների քարոզ։ Ո՜չ գիրք, ո՜չ կարդացող. դպրոց էլ հարկավոր չէ։ Թո՜ղ կործանվի բողոքականության և անհավատության օրորոցը։ Ո՜վ գիտե, թե ի՞նչպես անուշ է գալիս այս բացագանչությունը պ. Չամուռճյանի ականջին...

Հասարակ ժողովուրդն էլ տեսած լսած չլինելով, հայտնի է թե երկնքից չէ կարող ուսանիլ․ մարդը պետք է տեսնե, լսե,՝ և դոցա օգուտը ճանաչե, որ հետո համոզվի և գնա՜ նոցա քամակից։ Առանց սոցա ոչ միայն չեղած օգտակարը չէ կարող ներս բերել ազգի մեջ, այլև եղածիցն էլ օգուտ չէ քաղում։

Ամենին հայտնի է էջմիածնի պարսպի հարավային կողմում այն մեծ լիճը, որ հանգուցյալ Ներսես կաթողիկոսը շինեց։ Տոթահար միաբանը կես օրից հետո դուրս է գալիս երբեմն այդ լճի լայն շուրթի վրա ման գալու։ Բայց ո՞րչափ ավելի գեղեցկանա այդ լիճը, ո՞րչափ ավելի զվարճալի կլինի նորա շրջանում ման գալը, ո՞րչափ կկենդանանա օդը, եթե մի քանի կարդ ծառ տնկվի այդ շուրթի վրա։ Բայց ոչ ծառ կա և ոչ տնկելու դիտավորություն։ Ի՞նչ է պատճառը․ ինձ պատասխանեցին, թե առանց ծառի էլ մոծակի ձեռքից օր ու արև չունին․ ծառն էլ որ տնկեն, էլ մոտ գնալ չի լինի։ Այսպես ահա, երկյուղը մոծակից զրկում է խեղճ միաբանին մի պատվական ծառաստանից, նորա զովարար շուքից և տերևների քաղցր խշխշոցից։

Բայց այդ ունա՜յն երկյուղ է. մոծակը ուրիշ շատ միջատների նման ծառերի վրա չէ ածում իր ձուն. նորա ձոլ ածելու տեղը ջուրն է և ջրոտ ցեխերը, սոքա են նորա օրորոցը, որ այնտեղ կա։ Սառը բնավ վերաբերություն չունի մոծակի բազմանալուն, թերևս կարելի է ենթադրել, թե ծառը մի մասով պաշտպանում է մեզ մոծակից։ Այժմ այն շուրթի վրա հարձակվող մոծակներից անհնար է թե մի բաժինը չնստի ծառերի վրա, եթե սոքա լինին, որով ճեմելիքի վրա ման եկողների համար ավելի քիչ կլինին քան թե այժմ։

Տարապայման բթամտություն պիտի լիներ մեր կողմից, եթե մեղադրել ուզենայինք մեր միաբանին, թե ինչի՞ չգիտե նա մոծակի կյանքը, նորա որպիսությունը, նորա օրենքները։ Մոծակն ի՞նչ է, որ մարդ [ 573 ] նորա կյանքը սորվի։ Ընդունում ենք, մոծակը մի զզվեցուցիչ և խայթող միջատ է և մեր մասնավոր սիրո անարժան, բայց ի՞նչ անես, երբ այդ չնչին միջատի որպիսությունը չիմանալը հարյուրավոր հոգիների պատճառ է լինում, որ զրկվեն մի պատվական ճեմելիքից։

Բնությունը այսպես է խոսում, «կամ ուսի՜ր իմ օրենքները, տիրե՜ ինձ, օգո՜ւտ քաղե ինձանից․ կամ թե չէ ես քեզ կստրկացնեմ և ոչինչ օգուտ չտալուց հետո դեռ զրկանքներ էլ կպատճառեմ քեզ»։ Դպրոց պե՞տք է, բնական գիտոլթյունքը անհրաժե՞շտ են, վերացական գիտությոլնքը, միայն, չե՞ն կարող երջանկացնել մարդկային ազգը, դորա վրա թող խորհի ընթերցողը և առողջ դատաստան կատարե։

Աշտարակի տնտեսական կյանքի մեջ եթե կան տխուր բաներ, գո՜նե կա մի շատ մխիթարական բան. փոխարագնալը։ Այս անունով հասկացնում է հեղինակը փոխադարձ օգնությունը, որ գեղացիք անում են միմյանց։ Օրինակ Հեթումն ուզում է այգին բանալ (թաղը վեր տալ) նորան գնում են օգնելու տասը-քսան երիտասարդք և մի օրում ավարտում են գործը։ Դորա փոխանակ Հեթումի որգիքն էլ գնում են մյուս օր աշխատող երիտասարդներից մինի անգին բանալու, երրորդ օր մի ուրիշ և այլն։ Այս սկզբունքը մեծ խորհուրդ ունի ընկերական կյանքում, բայց մեր հատվածը Մաթուսաղայի կյանքից անց կացավ։ Մենք թողում ենք այն բանի վրա խոսելը մի ուրիշ ավելի հարմար ժամանակի։

Բայց մեզ մնում է տակավին մի քանի խոսք «Սոս և Վարդիթեր» գործի վերաբերությամբ, որ դեռ չենք ասել։

Արգո հեղինակը հետևելով պ. Աբովյանի ուղղության, իր բովանդակ գործի մեջ միշտ աչքի առջև ունեցել է գործ դնել ազգային առածներ, ասացածներ։ Մենք լիասիրտ շնորհակալություն ենք հայտնում մեր հեղինակին։ Բացի սորանից, «Սոս և Վարդիթերի» մեջ շատ կան սիրուն ձևեր և ոճեր, որոնք գրեթե ամեն տեղ գործ են ածվում ազգի մեջ, թեև նոցանից մի քանիսը ոմանք թուրքից առնված համարելու միշտ հակամետ են։ Մենք այս թուրքից փոխառության պատճառով չենք կարող մեր կարծիքը չհայտնել։

Մենք գիտությամբ առնում ենք «Սոս և Վարդիթերից» մի այնպիսի ոճ, որ իրա՜վ, կարելի է թուրքից առնված համարել, ինչպես. «հլա էն գնալն ա, ինչ գնացել ա»,— օշականցի կնոջ համար է ասում հեղինակը (եր. 120)։ Թուրքը ունի սորա նման մի բան. «0 գի գիդիլ գիգտի» կամ, «0 գիդիշ գիդեյոր» (օ կիտիշ կիտթի, օ կիտիշ կիդեյոր)։

Թուրքը և հայը գտնվում են այսօր գրեթե միևնույն աշխարհում. այդ ազգերը, միևնույն հողի, միևնույն կերակրի, միևնույն բնության ազդեցության են ենթակա։ Մինչև շատ մոտ ժամանակներս գրեթե և միևնույն [ 574 ] նույն կառավարության տակ էին քաղաքականապես։ Երկուքն էլ ասիացիք, երկուքն էլ արևելքցի և խորհելու, խոսելու ձևերով բնականապես մոտ. պատճառ, ինչպես ասացինք, անխտիր միևնույն պայմանների տակ են ապրում։ Ով որ միայն ազգ ազգից բաժանում է անունով և կրոնով, այնպիսին չէ կարող պատասխանել կամ մեկնել, թե ի՜նչ է այն երևութի բնական և հոգեբանական պատճառը, որ թուրքը համ է առնում հայի վհատ ու աղիողորմ խաղերից, տաղերից, ինչպես և հայը թուրքի խաղերից, բայց երկուքն էլ անզգա Բեթհովենի սիմֆոնիներին, երկուքի համար էլ Մոցարտի Դոն Ժուանը «ձայն բարբառոյ յանապատի»։ Երկուքն էլ հազար փառքով նախընտիր են համարում երգել. «Ափսոս քեզ հայոց խեղճիկ ժողովուրդ», կամ «Կռունկ ուստի կուգասը» և Քյոռօղլուի «Այվազըն գյումիշ բչաղը»։ Քյարամի և Աշըգ-Կարիբի խաղերը։ Ո՞րն է լավ, ո՞րն է վատ՝ դորա վրա չէ խնդիրը, երևույթը հարկավոր է առնուլ որպես իրողություն։

Բայց այնպիսին, երբ աչքի տակ առնու բնությունը, երկու ազգի կյանքերի միօրինակ և միաձև աճելությունը, երկուքի էլ ընկճված և հարստահարված վիճակը, այն ժամանակ բանը աշկարա կլինի, որ հայը և թուրքը այս տեսակ կապերով միմյանց հետ կապված լինելով, անշուշտ, հոգեբանական երևույթներով իրարից չէին կարող հեռու լինել։ Թող ինչ կամին խոսին, բայց մարդկային հոգին ցոլացնում է արտաքին բնությունը։

Այսօրվա օրս, մեր նոր լեզվի բաղդասությունը մեծ մասով թուր¬ քի բաղդասության պես է. թուրքի՞ցն է մտել, թե՞ ինչ բնական կամ ընկերական պայմանների տակ թոլրքինը, որ կերպարանագործվել է նույն պայմանների տակ ինքնուրույնաբար կերպարանվել է և հայինը՝ այգ մասին թող որչափ կամին լինին շատ կամ քիչ հավանական կարծիքներ, բայց մենք այս երևույթը առնելով որպես իրողություն, տեսնում ենք, որ չնայելով մեր նոր լեզվի բարբառների տարբերության, նորատրամաբանությունը, և բաղդասությունը ամեն տեղ մեկ է։ հաչակիր արշավանք քարոզել այդ բաղդասության ընդդեմ, հին լեզվի բաղդասության իրավունքը պաշտպանելով, համազոր է նոր լեզուն սպանելու և ժամանակի և պատմության արդեն արած պրծած ազգեցոլթյոմւքը ուրանալու։ Մենք կարող ենք շատ բան ցույց տալ և հին ւեզվից, որ նույն է այսօրվա աշխարհաբարի կամ տաճիկ ասված բաղդասության կամ ձևի հետ. հերիք չէ այս. կան ոճեր և ձևեր, որ սեփական են գրեթե համորեն մարդկության։

Մեկ մարդ տասը տարի մնալով մի օտար ընկերության մեջ, քիչ շատ ընկնում է այդ օտար լեզվի, օտար ոգու ազդեցության տակ. Հայը 38 Նալյտանդյան, Երկեր [ 575 ] հազար տարի ընկած լինելով թուրքի, թաթարի և ուրիշների ազդեցության տակ, ի՞նչպես կարելի է պահանջել, որ պատմական ի րողությոլնքը իրենց կնիքը խոր չղրոշմեին ազգի սրտի և հոգու վրա. ի՞նչպես կարելի է, որ այգ դրոշմը չցոլանար նորա լեզվի և մտածելու ձևերի վրա։ Հա-յոց ազգը դեդեոնյան բո՞ւրդն էր, որ ցողի տակ մնալով չթրջվեր։ թե՞ մովսիսյան մորենին, որ կրակից չէրվեր, հայտնի է, թե այս սքանչելի հատկոլթյունքը չէր կարող ազգը ունենալ, հայտնի է թե պիտի թրջվեր էլ, էրվել էլ։ Բայց այդքան բան անցնելուց հետո երբ պատվաստը (լավ է թե վատ, այն չէ խնդիրը) բնիկ է դարձել, հնար կա՞ այդ բոլորը քերել հանել հինգ միլիոն ժողովրդի վրայից և նորա տեղ բուն հայկական տրամաբանությունը կամ բաղդասությունը դնել, որ այսօր անսո¬ վոր է ազգին։ Ի՞նչ էական խորհուրդ ունի կենդանի ժողովրդի իրավուն, քը ոտքի տակ կոխելը, քանի հազար տարի առաջ մեռած հայերի իրավունքի անունով։

Շատ ազդերի գաղթ ական ք ուրիշ մեծ ազգերի մեջ մտնելով անհայտանում են կամաց-կամաց։ Հայոց ազգի մեջ մտած են հրեայք, ինչպես Բագրատունիք և ուրիշ շատ հասարակ ցեղեր։ Հայոց ազդի մեջ մտած են հնդիկներ, որ էուսավորչի ժամանակ էլ դեռ իրենց նախահարցը որպես աստված պաշտում էին Տարոնում։ Հայոց ազդի մեջ մտած են չինացիք, ինչպես Մամիկոնյանց ցեղը։ Գուցե այդ ցեղի նախահայրը, երբ փախչում էր Չինաստանից, իբրև երևելի մարդ, ունենար իր ծառայքը կամ բարեկամքը, որ նույնպես մտան հայոց ազգի մեջ. թողում ենք պատմության անհայտ խառնուրդները քիչ կամ շատ։ Այսօր» այս տողերի գրողը, կամ նոցա ամեն մի կարդացողը, չէ՞ որ հայ է։ Լավ որ հնար չկա իմանալու թե վ մեզանից ինչ ազգից է ծագում, ապա թե ոչ, բուն տոհմական հայերը, չնայելով որ այդ խառնված օտար սերունդքը հազարավոր տարիներով մասնակից էին եղել նորա ճակատագրին, նորա ցավին և ուրախության, և որոնք բացի հայից ուրիշ անուն չունեին այսօր, այդ տոհմական հայերը, ասում ենք նորանց էլ պիտի մերժեին որպես ոչ բնիկ հայեր։ Հազար տարի ազգի վրա եղված բնական և պատմական ազդեցությունը ուրանալով, նորա հազար տարի որպես սեփական գործ դրած բաղդասությունը մերժելը և նորա տեղ հինը դնելու փորձը ինչ զանազանություն ունի վերը դրված մաքրասիրու թյոլնից։

ճշմարիտ է, երբ դպրությունը միայն գիտական առարկաների վրա խոսի, այնտեղ այն աստիճանի կարոտ չէ այն դատ ասք ար տված ձևերին, թեև կարոտ միշտ բաղդասության, բայց երբ ուզե նա ազգի կյանքի մեջը մտնել, ապա ուրեմն այդ դատապարտված ձևերը են նորա ապահով [ 576 ] անցագիրը և առանց նորա ազգի կյանքի գուռերը փակ են հեղինակի առջև։ Հայտնի է, թե ամեն գիտական առարկա իր լեզուն և իր ոճերը ունի, ազգի ամենօրվա և ընտանեկան կյանքը կարո՞ղ է իր լեզուն չունենալ։ Այսպես լինելով բանը, կարելի՞ է խոր ներս մտնել ազգի կյանքի մեջ առանց այդ կյանքի սեփական ձև ու ոճը գործ դնելու։ Մենք չենք ուզում երկար խոսել այս մասին, որովհետև մեր համար աչքի հայտնի ճշմարտություն է այս։

Սակայն, չենք ասում, այլ մանավանդ ընդդեմ ենք, որ ազգի լեզուն էլ ավելի ստրկանա և ընկճվի թուրքի ազդեցության տակ։Այս մասին շատ ցավալի երևույթ տեսնում ենք Տաճկաստանի հայոց մեջ,որոնք տաճիկ լեզվին ստրկանալու համը հոտը տարել են։ Ավելցուր սորա վրա և ֆրանսիական լեզվի բաղդասության և ձևերի ազդեցությունը, որոնցից ժողովուրդը իսպառ ազատ է, բայց պ. դրագետքը քաղաքակրթության անունով ներս են բերում ազգի մեջ և խանգարում են լեզուն։ Մենք, որ նոր լեզվի ինքնուրույն ազատությունն ենք քարոզում և հին լեզվի ձեվերից անկախությունը, որպեսզի ազատորեն և ինքը իրեն աճե, ո՞ր ուշաբարձությամբ կարող էինք քարոզել, որ այդ լեզուն թուրքի կամ սատանայի ձևերին ստրկանա։ Բայց երբ այս կամ այն բանում այսօր միևնույն ձևն ենք տեսնում և հայի և թուրքի մեջ, դորանից խրտնելով, թե վայ, թուրքը որովհետև այսպես է ասում, ես նորան չնմանելու համար պետք է, որ գործ չդնեմ այդ ձևը, ասել մենք չենք կարող։ Այո, մի հեղինակ իր սենեկի մեջ նստած, կամեցածի պես կարող է գրել և խոսել, ինչ ձև ուզե գործ դնել, բայց բոլոր ազգը չունի այդ ազատությունը.նա չէ կարող ներկան ուրանալով անցածի անունով ապրիլ։ Այն ուղղությունը, որ առանց մի էական խորհրդի բռնաբարում է ներկայի իրավունքը կամ գեթ աշխատում է բռնաբարել, մենք հրատարակում ենք մաքուր և զուտ ֆանատիկոսություն։ Նոր լեզվի մեջ գրեթե բոլոր հին լեզվի նախադրունքը դարձել են վերջադրությունք, ածականը անհոլով և թվով անհամաձայն, միշտ նախադաս գոյականից, հատկացուցիչը միշտ նախադաս և այլն և այլն, որ նույնն է և տաճկերենի մեջ, և որովհետև այդպես է, ուրեմն և պետք է հին ձևի տակ շարել և կապակցել, թեև նոր հոլովներով, այժմյան հայի խոսքը։ Բայց ժողովուրդի անկաջին ծանր է և անբնական.— ի՜նձ ինչ փույթ,— ես բուն հայերեն եմ խոսում. ժողովուրդը խանգարել է իր բաղդասությունը, նորա լեզուն ստրկացել է թուրքի բաղդասության... միայն լեզուն չէ՜, ինքը, ազգն էր ստրկացել է թուրքին. և լեզվից առա՜ջ է ստրկացել։ Բայց ի՜նչ խոսիս։

Մարդ խոցելու կամ վիրավորելու համար չէ մեր այս խոսք ու զրույցը այս մեր հայացքն է, մեր կարծիքը։ Եվ ինչպես մենք ազատ [ 577 ] ենք այսպես կարծել, նույնպես ուրիշը ազատ է այլապես կարծել։ Եվ թե կարող է գտնել մի ճանապարհ, որ և բուն հայկաբանությամբ խոսեր և ազգի մեծագույն մասին հասկանալի, խոսք ենք տալիս, որ մենք առաջինը վազենք նորա դրոշի տակ։

Բայց ցավելին այս է և մանավանդ ցավելի, որ անմերժելի ճշմարտություն է, թե մենք իջնելով հասարակ ժողովրդի կյանքի մեջ պիտի ստիպվինք բուն թուրքի բառեր էլ ներս առնուլ, ամենօրվա կյանքի, պետքերի և հասկացողությանց որպես հայտարար, ինչպես գիտական առարկաներում ստիպված ենք եվրոպական բառեր առնուլ։ Մենք մի օր ցույց կտանք այնպիսի թուրքի բառեր, որ ընդհանուր ազգին դարձել են միօրինակ գործածական և որոնց գաղափարը մեկ բառով տվող խոսքեր ոչ միայն նոր լեզվի մեջ, միայն մի որևիցե գավառական բարբառում, այլ նույնիսկ հին լեզվում էլ չկան։ Բացի սոցանից կան թուրքի բառեր, ընդհանուր ազգին գործածական դարձած, որոնց հայերենը թեև կան հին լեզվի մեջ, բայց և այնպես այնքան խոր ներս են մտած նոքա ազկի մեջ, որ հայ դպրությունը եթե 200 տարի էլ ներգործե օրինավոր կերպով, այնուամենայնիվ չպիտի կարողանա այդ բառերը առնուլ ժողովրդի շրթունքից ու նոցա տեղը գնել թեև սեփական, բայց ազգի համար մեռած բառեր։

Կարող ենք մխիթարվել միայն նորանով, որ շատ սահմանափակ են այդ տեսակ բառերի թիվը։ Չկա աշխարհիս երեսին լեզու, որ օտար խառնուրդ չունենա, մեր նոր լեզուն չէ կարող բացառություն լինել բնական կանոնից։

Մենք, հերիք համարելով առայժմս այսքան խոսքը, կտրում ենք մեր ճառի ընթացքը, ձեռք զարկած լինելով մի տեսության նոր լեզվի մշակության մասին ընդհանրապես, որ մանրամասնաբար պիտի քննվին այն բոլոր խնդիրները, որ վերաբերություն ունեին նոր լեզվի մշակության։ Այդ աշխատության շուտով հրատարակելը մենք լենք կարող խոստանալ արգո ընթերցողներին, թեև այգ գործի վրա անձանձիր աշխատել ենք և աշխատում ենք, այս րոպեիս էլ։

Վերջացնենք մեր հատվածը։

Պ. Պռոշյանցի ոտանավորքը մեծ հարազատություն ունին Արարատյան աշխարհի և տեղ-տեղ էլ ամբողջ ազգի ոգու և ձևի հետ։ Օրինակի համար գնում ենք այստեղ նորա «Ջան գյուլումը»(եր. 74).

Խնձոր ունիմ կծած ա, ջան, գյուլում, ջան, ջան,
Չորեր կողմն էրծաթածա, ջան, ծաղիկ, ջան, ջան,
Աղպերս ուզեց չի տվի, ջան, գյուլում, ջան, ջան,
Ասի յարի ղրկած ա, ջան, ծաղիկ, ջան, ջան։

[ 578 ]

Ա՛յ տղա հիլ անիլ տուր,— մատնաչափ դիր անիլ տուր,
ինձնից էլ քեզ ճար չի կա — քաքուլդ վեր անիլ տուր։
Ես աղջիկ եմ ալ կուզեմ,— բարակ մեջքիս շալ կուզեմ,
Երբ ես եկա ձեր տունը — ոսկին սարեսար կուզեմ։

Կիրակի էլ պա՞ս կըլնի,— էրծաթից լավ թա՞ս կըլնի,
Որդիդ մեոնի վարդապետ,— սիրածը չհա՞ս կըլնի։
Աշտարակ բարձր տեղ ա,— ջուրը հիվանդին դեղ ա,
Սիրածը սիրածին չեն տալ— էս ի՛նչ անիրավ գեղ ա.

էն սարը բարձր սար ա,— տակը զընջըլած քար ա.
Ես քեզ թաքուն սիրեցի, բա՛ռ ո՞վ արավ աշկարա,
Իմ յարն ինձ լար պըտի,— ձեռումը ֆանար պրտի,
Իմ յարի կաննած տեղըն,– մեկ չինարի ծառ պըտի։

Ա՛յ տղա, դու հազար ըլնիս,— իմ ախպոր սատար ըլնիս,
Թե ինձնից ջոկ լար բռնես,— դու սրտապատառ ըլնիս,
Քաքուլիդ կալին մեռնիմ,— երեսիդ խալին մեռնիմ,
Լսել եմ կարդացող ես,— սաղմոսիդ ծալին մեռնիմ։

Ամպել ես ամպի նման,– շաքար ու ղանդի նման,
Իմ նանն ինձ ո՛նց ա պահել,– ծալած գլուլբանդի նման,
Կաննել եմ ախա բախա,— շավաղուս տուտը կախ ա,
Շեկ տղա, կարմիր աղջիկ,— թո՛ղ բռնենք իրար յախա։

Ամպել ա ձուն չի գալիս,— մթնել ա տուն չի գալիս,
էս անտեր բարձի վրա,— առանց յար քուն չի գալիս։
Ոչխարն արել եմ բակը,— դեմ տվել սելի ակը,
Ով իմ սիրածը առնի,— չի վելի (վայելի) գլխի թագը։

Կաքավը կաննել ա քարին,— կտուցը լիքը արին,
Մի աղլուխ վարդ եմ քաղել,— ղրկել իմ աղպոր յարին։


Շատերը կան նույնպես ազնիվ, նույնպես գեղեցիկ, բայց մենք ուզում ենք միայն Նանիկը մեջ բերել (եր. 100), ուր հայ պառավի ոգին և սիրտը ամեն հարազատությամբ թափել է հեղինակը.

Նանիկ արա մեծանաս,
Հալիվորիս ծերանաս,
Եղբոր խելքիդ տեր ըլնիս,
Պառավ տատիդ չմոռնաս։

Տատը գլխովդ պտիտ գա,
Ինչ խաթա ունիս տատին գա,

[ 579 ]

Երեսիս մի բուռ հող գցես,
Իմ տեր ու տիրական բալա։

Շնորհքով գոռով տղա դա՛ռ.
Սաղ աշխարհքը ձեռդ առ.
Էս մեր դուշման ազգերին,
Խեղճացրու հոգին առ։

Ձենդ լսողը սասանի,
Ծակը մտնի, տազ անի,
Ասի, հրես, Գրիգորը,
Կը տա ինձ ու կըսպանի։

Գերի ա մեր հայ ազգը,
Ղոչաղների թալ ազգը,
էս անիրավ թարքի ձեռին,
Փչացավ մեր կես փալ ազգը։
       
Իմ Գրիգորը մենծանա,
Դուշմանի աչքը հանա.
Հայի ազգին օգնելով,
Փառք ու պատվի տիրանա։


Մենք ավարտեցինք մեր հատվածը, «Սոս և Վարդիթեր» ազնիվ և պատվական աշխատության մասին, որ մեզ շատ մտքերի պատճառ դարձավ, որպես և շատ էջեր լցնելու. մենք, հրապարակով, հանդիսաբար և կացրդաբար հայտնում ենք արգո հեղինակին մեր սրտա՜նց շնորհակալոլթյունը, ավելի ընդարձակություն և ավելի կերպարանադործություն մաղթելով նորա պայծառ ընդունակությանը։

Մեզ էլ շնորհավորում ենք, Խանումի խոսքերով (եր. 76), թե «Աչքդ լիս. փառք աստուծու, անշառ, անխաթա էս հավկիթն էլ շուռ տվինք»։

  1. ժամանակակիցներից մեկի վկայությամբ Մ. Նալբանդյանը և. Պոլիս այցելելիս հյուրընկալվել է Օտյանների տանը։ Այդ թվականներին Օտյանների գերդաստանից հայտնի դեմք էր Գր. Օտյանը, որը աշխատակցում էր նաև «Ծեղու»֊ին գրելով լիբերալ ուղղությամբ հոդվածներ։ Կա նաև վկայության, որ Նալբանդյանր անձամբ ծանոթ է եղել Գր. Օտյանին։ Նալբանդյանը իր սույն կարևոր աշխատությունը նվիրել է Գր. Օտյանի եղբոր՝ Խաչիկ Օտյանին (Երվանդ Օտյանի հայրը)։ Խաչիկ Օտյանը գրականությամբ չի զբաղվել։ Թե ինչու է Նալբանդյանը նրան նվիրել այս աշխատությունը, հայտնի չէ:
  2. Ակնարկում է Մ. Էմինի «Վեպք հնույն Հայաստանի» ուսումնասիրությունը, որը լույս է տեսել 1850 թ. Մոսկվայում։
  3. Չենք մոռացած «Նահապետ» ստորագրությամբ Հ. Ղևոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատտրակած հոյակապ քերթվածքը — «Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ» և մյուս բոլոր աշխարհաբար ոտանավորրը, բայց այստեղ Հիշեցինք, որովհետև արձակ բանաստեղծության վրա էր մեր խոսքը, ապա թե ոչ, չափաբերական քերթվածոց մեջ, արժանավոր վարդապետը ախոյան չունի, եթե մենք լռենք, Ավարայրի բըլբուլը կխոսի։ ... «Կանչե՛ պլպուլիկ, կանչե՞ հոգեձայն․ արդյոք զուխտ մահուն սուրբ հիշե՞ Վարդան»․.․ (Ծ. Հ.)։
  4. Նայրանդյանի հիացմունքը այս վեպի նկատմամբ պետք է բացատրել նրա մի շարք գլուխների ռեալիստական նկարագրություններով և գաղափարական շեշտակի նպատակասլացությամբ, որի հիմքում ընկած է պայքարը հայ իրականության մեջ քայքալիչ աշխատանք կատարող կաթոլիկ գործակալների դեմ։ «Վերք Հայաստան»-ի հետ համեմատությունը ըստ երևույթին կատարված է պարզապես նկատի ունենալով այդ երկի վիպային կառուցվածքը, տեխնիկան, այլապես անիմաստ է օտար լեզվով գրված, շատ սահմանափակ ընդգրկում ունեցող (հայ բուրժուազիայի այլասերված բարքերի նկարագրությանը) մի վեպի համեմատությունը այնպիսի մի էպոխային երկի հետ, ինչպիսին է «Վերք Հայաստանի» վեպը, որը հանդիսանում է հայ նոր գրականության սկիզբը, արտացոլում է բուն աշխատավոր ժողովրդի պայքարը իր ազատագրության համար և նվիրված է այնպիսի մի կարևոր պրոբլեմի, ինչպիսին է Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Նալբանդյանի հիշատակած «Ագապի» վեպը լույս է տեսել հարյուր տարի առաջ, 1851 թվականին, Կ. Պոլսում և ամբողջ մեկ դար մնացել է անհայտության մեջ։ Միայն վերջին տարիներս, երբ լույս տեսավ նալբանդյանի «Կրիտիկան», մեծ հետաքրքրություն առաջացավ այդ վեպի նկատմամբ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին հաջողվեց ձեռք բերել այժմ հազվագյուտ այդ վեպի ֆոտոպատճենը, թարգմանել և պատրաստել տպագրության։
  5. Ալեքսանդր Դյումայի «Գոթական մատուռն» են թարգմանում արդարև «Մարգարեն իր գավառի մեջ պատիվ չունի» ի՞նչ ասես» (Ծ. Հ.):
  6. 1 Առնում բայի արմատը առ, հոգն. առք, որպես առումն, մենք այս ու նման հոլովումից փախչելու համար այս դիպվածում, առքը պիտի գործ գնենք որպես առումն, ազպը շատ տեղ նույն նշանակությամբ գործ է ածում առքը: (Ծ. Հ.)
  7. Նոր Բաբելոններ ասելով իմանում ենք եվրոպական մեծ քաղաքները։ (Ծ. Հ.):
  8. Այս ավերանքի սարսափելի օրինակները կարելի է տեսնել Լևոն Ֆոշե ֆրանսիացու «Ուրվագիծը Անգլիո» անունով գործի մեջ, ուր քստմնելի բաներ հանդես են հանած։ Այնտեղ կան քաղաքներ ուր ամեն 100 աֆրոդիտյան ցավով վարակված անառակ կանանց 6 հատը մինչև տասը տարեկան անչափահաս աղջիկներ են։ Նույն գրքի մեջ տեսնում ենք հետևյալ վկայությունը. Մեր հիվանդանոցներից մինի մեջ ես տեսա հինգ անչափահաս և մանուկ աղջիկներ, որոնք հիվանդ էին ամոթալի ցավով: Առաջինը 13 տարեկան էր, երկրորդը 12, երրորդը 11, չորրորդը 9 և հինգերորդը 8 տարեկան։ Երեքը այս աղջիկներից կորացել էին իրենց անմեղությունը իրենց մոր տանը և կորուցել էին չափաճաս մարդոց ներգործությամբ:AN Exposure of Female Prostitution. By W. Lagan, City missionary: Ահավասիկ արդարև, «համբակը անլուայ և անաղելի խակակութ պորտոյն խակութեան», եթե երանելի Նարեկացին Եվրոպայի վսողաները տեսներ, Եզեղիելի առակավոր երկու քույրերը կմոռնար Եգիպտոսի մեջ. պատճառ, սոքա առակ չեն, այլ լույս ցերեկով գործված իրողություն։ Թո՜ւհ։ (Ծ. Հ.)։ Ակնարկում է Վսողա և Վսողիա քույրերի առակը, որը պատմվում է Աստվածաշնչում։
  9. Մենք խոսում ենք ընդհանրապես, ապա թե ոչ, կան բացառությունը, մանավանդ այն տեղերում, ուր անչափահաս տղայք երկու սեռիցն էլ միասին, սկսած 5—6 և երբեմն ավելի մատաղ հասակից աշխատում են ջերմ գործարաններում։ Մի կողմից քանի տարիներով անդադար և միապես ներգորձող ջերմությունը, մյուս կողմից պժգալի օրինակներ, որ նոքա տեսնամ են գործարաններում, գրգռեցուցիշ և անարժան խոսքեր, որ լսում են այնտեղ, ավերված չափահասներից, շատ անգամ, այո՜, ստուգապես զարթնեցնում են նոցա զգայական ցանկությունը, թեև տարաժամ և կազմվածքին մահաբեր հարված պատրաստելու համար։ Անգլիո մեջ, այո վիճակին պատկանած երկու սեռի երեխայքն էլ արդեն 11 — 12 տարեկան հասակում կորացած են վաղուց իրենց անմեղությունը։
  10. Ֆրանսիս մեջ մի մայր վաճառեց իր տասներկու տարեկան աղջիկը անառկութան. և երբ երեխան, բնական ազդեցությամբ պժգալով այս անօրենությունից ընդդիմանում էր, անօրեն մայրը այնպես զարկեց նորա քթին բերնին, որ խեղճ երեխայի երկու ատամը միասին դուրս թափեցան։ Այսպիսի օրինակներ խիստ շատ են Անգլիո մեջ, ուր երեխայք, կիրակի օրերը փողոցում խաղալու համար, բանտարկվում են, ուր քաղաքներ կան, որոնց մեջ կիրակի օրերը չէ կարելի անպատիժ սուլել (Լևոն Ֆոշե): 34
  11. Հիանալի պարզ և անժխտելի օրինակներ են սորա, թե կրոնը երբեք չէ կարող, միայնակ, բարոյականություն արմատացնել մի ազգի մեջ:
  12. Կախարդ կնոջ վերջին անգամ դատաստանով մահապարտվիլը Գերմանիո մեջ, 1783–ին եղավ, բայց 1793-ին Լեհաստանի, հարավային-պրուսսիական, սահմանագըլում էրվեցան դարձյալ երկու կախարդ։ Իսկ թե ո՞րքան կախարդներ էրվել ու տապկվել են առաջին ժամանակներում, այդ մասին կարող են վկայել հետևյալ մի քանի իրողությունքը։ Բրաունշվեյգի մեջ 1590 և 1600 թվականներոսմ այնքան կախարդ էին էրում (երբեմն օրը 10—12 հատ), որ գլխապարտության հրապարակը նմանում էր կրակ ընկած անտառի։ Ռեյսյան դքսության մեջ 1640-ից մինչև 1652 (12 տարում) հազար կախարդ կին դատապարտված են դեպի մահ. նոցա մեջ կային նաև երեխայք մեկից մինչև վեց տարեկան!!! Օսնաբրյուկում, 1640-ին, մինչև 80 կախարդ կին խարույկի վրա մոխրացան։ Վերդենֆելյան կոմսության մեջ, միայն մի շաբաթում կրակին դրվեցան հարյուր երեսուն երեք կախարդ կին: 1832-ին Դանցիզի մեջ, խաժամուժ ամբոխը ծովը նետեց մի ողորմելի կին, որի անունը կախարդ էր հռչակված և անողորմաբար խեղդեց նորան ծովում։ 1854-ին Շլեզվիգյան գեղերից մեկի մեջ ամենքը հրաժարվեցան դեպի գերեզման հուղարկավորելուց մի պառավի մարմին, որովհետև նորան կախարդ էին համարում» (ուսուցչապետ և վարդապետ բժշկության Բոքլ տե՛ս նորա գործի ռուս թարգմանության - Будьте здоровы, ո–VՕ 1862. СПБ.13 և 14 երեսները: Պիտի ցավել միայն
  13. որ ուսումնական գերմանացին չէ ցույց տալիս աղբյուրները, որտեղից հանել էր այս հարցասիրության արժանի տեղեկությունքը)։ Թե առաջին ժամանակներում մանավանդ, ստուգապես հավատում էին կախարդության նաև հոյակապ մարդիկ, կամ գոնե հարկադրված էին հավատացող ձևանալ, դորան վկայում է այն իրողությունը, որ Մեծ Կեպլեր անմահ աստեղարաշխը, երբ 1584-ին շտապեց դեպի Տյուբինգեն իր մայրը խարույկից ազատելու համար, նա կարողացավ հասանել իր ցանկության միայն նորանով, որ ապացուցեց, թե իր մայրը բնավ կախարդության արվեստը չգիտե և թե կախարդական ոգին երբեք նորան հլաքած չէ։ Կեպլերը բնավ չաշխատեցավ մերժել կախարդության գոյությունը և պաշտպանելով իր մայրը լոկ որպես տգետ կախարդական արվեստին, լռելյայն խոստովանեցավ այդ սքանչելի արվեստի գոյությունը։ Ծանր է մեզ ընդունել, թե Կեպլերի պես մարդը կարող էր հավատալ այդպիսի բանի, բայց այսքանը ճշմարիտ է, որ թե նա սկսեր բուն կախարդության գոյությունը մերժել, մայրը կէրվեր։ Կեպչերի մոր մորաքույրը, արդեն քանի տարով դորանից առաջ որպես կախարդ մոխրացել էր խարույկի վրա (այս տեղեկությունքը առնում ենք Էիբիդից և Արագոյից)։ Անգլիո մեջ, կախարդի վերջին անգամ դատաստանով մահապարտվիլը, 1712-ին եղավ, ուր Նորդհեմպդըն քաղաքում հինգ կին կախվեցան որպես կախարդ։ Տե՛ս Parrs Works, vol. IV. p. 182։ Սպանիո մեջ, վերջին անգամ, 1781֊ին, դատաստանով էրվեցավ մեկ կախարդ։ Տե՛ս Ticknor’ Hist. of Sp. lit., vօԼ III, բ. 238 (այս երկու վկայությունքը փոխ ենք առնում հռչակավոր Բոքլի անմահ գործից Bucié’s Hist. of civisation in England): Այս վկայությամբ մենք ցույց տվինք կախարդի Սպանիո մեջ վերջին անգամ դատաոտանով մահապարտվիլը, բայց չպիտի հետևեցնել սորանից թե 1781-ից հետո իսպաո ազատ մնացին կախարդները։ Սպանիան այն աշխարհը չէր, որ շուտով տեղի տար մարդասեր լուսավորության․ ինկվիզիցիոնը շատ խոր մտել էր բաների կարգի մեջ և երկաթ ժամանակ կտրվեց ոչ նորա վնասակար ազդեցությունը։ Եթե հավատանք մի քանի պատմաբանների, ապա պիտի ասենք, որ սպանիացին, նույնիսկ ինկվիզիցիոնի կատաղության ժամանակ, շատ անգամ տաղտկանում էր, եթե սրքազան ատենի քրիստոնեական աուաոդաֆեքը մի փոքր ուշանում էին։ Նորա թոքերը սովորել էին ներս շնչել մարդկային մարմնի ծուխը և շոգին, նորա աչքերը չէին կսկծում այն թանձր ձախերից, որ տարածվում էին անբախտ նահատակների բորբոքված խարույկներից, և այս էր պատճառը, որ կրոնական բարբարոսության տեղատվությունը շատ ծանրաքայլ էր։ Եվ արդա՛րև, 1781-ից
  14. հետո էլ կախարդները չազաավեցան կատարելապես, նոքա դարձյալ դատապարտվում էին, թեև ոչ դեպի խարույկ, թեև լոկ դեպի մի հրապարակական խայտառակություն։ Հոյակապ Ֆրանսուա Արագոն, Փարիզի գիտությանց ճեմարանի անմոռանալի և հռչակավոր անդամ և անփոխանակելի ատենադպիրը իր սեփական վարրքագրության մեջ (գլ. XV) իր սովորական և զարմանալի ճարտար լեզվով պատմում է մեզ հետևյալը։ «1807-ին, Վալենցիո մեջ, դեռ կար ինկվիզիցիոնական դատարանը և Ժամանակ Ժամանակ ներգործում էր: Ստո՜ւյգ է, պատվելի հայրերը մարդ չէին էրում, բայց հանում էին ծաղրալի և պծգալի վճիռներ: Իմ այդ քաղաքի մեջ եղած Ժամանակ, սրբազան դատարանը պարապում էր մի կախարդ կնոջ գործով։ Նոքա ման աձեցին նորան բոլոր թաղերում էշի վրա և երեսը դեպի պոչը նստեցուցած. կնոջ մարմնի վերին բաժինը—մինչև գոտին—մերկացացած էր. պտոշաճից ստիպվելով մի մածուցիկ նյութ էին քսել մերկ մարմնի վրա, ասում են թե մեջ էր քսածները և ծածկել էին թեթև և մանր փետուրներով, այնպես, որ խեղճ կինը, մարդու գլխով հավի էր նմանում։ Հանդիսավոր թափորը, որի քամակից գնում էր մի բազմաթիվ ամբոխ, մի քանի ժամանակ կանգնեցավ մայր եկեղեցու հրապարակի վրա, ուր իմ իջևանն էր։ Ինձ ասացին, թե կնոջը ծեծեցին, թիով զարկելով մեջքին, բայց ես չեմ կարող հաստատել այս պատմությունը, պատճառ, ես տանը չէի, երբ պժգալի թափորը անցնում էր իմ պատուհանների առաջիցդ Ահա, այսպիսի տեսարաններով XIX դարու սկզբում զվարճացնում էին բնակիչներին Սպանիո գլխավոր քաղաքներից մինի մեջ, ուր հո հռչկավոր համալսարան կա» և այլն։ Գերմանացի, հռչակավոր քիմիկոս Հուստոս Լիբիզը իր քիմիական նամակների մեջ (չորրորդ տպագրության, 1858, Մյունխեն) այսպես է խոսում։ «... Դժվար չէ հասկանալ, թե այդ կերպով (տանջանքով) շատերը բոնադատվեցան խոստովանիլ թե կախարդ էին։ Այժմ, կախարդների համար խարույկներ չկան, ո՜չ այն պատճառով, որ այժմ չեն հավատում կախարդների գոյության, այլ այն պատճառով, որ մենք, բնությունը ավելի լավ ճանաչելով, գիտենք, թե այն բոլորը, ինչ բանում հանցավոր էին համարվում անբախտները, պիտի վերագրել սատանայի, ոչ, այլ միայն բնական պատճառների։ Հազարավոր այսպիսի անբախտներ էշաֆոտների վռա գլխապարտվեցան այն տեսակ մարգոց ձեռքով, որ պսշտպանում էին կախարդության գոյության վարդապետությունը, իսկ ժամանակներից հետո, երթ սկսվեցին պատճառները և իրողությունքը քննել, որոնց վրա հիմնվում էին դատավորքը, երբ ճշտությամբ ստուգեցին, այն ժամանակ գտան, ոք այն բոլոր, զրսևանց, կախարդության գոյությունը հաստատող կարծիքները հիմնված
  15. էին սուտ նկաաոդաթյանց, սուտ մեկնությանց և սուտ վկայությանց վրա» (տե՛ս նամակ 24)։ Պ․ Չամուռճյանի աչքը լո՛ւյս։ Այն բոլոր աշխարհներում, ուր քրիստոնեությունը նստած էր թագավորական աթոռի վրա, կախարդ ասված խաբեբաները, կամ կախարդ անունով զրպարտված խեղճերը, մինչև տասն և ութերորդ դարու վերջը, անողորմաբար և առանց բացառության, հալածվեցան, զնդանների մեջ փտեցան, կախվեցան, գլխատվեցան և խարույկների վրա գոսացան։ Արդա՛րև, մարդ սարսափում է, երբ հիշում է, թե ո՛րքան անմեղ զոհեր է տվել մարդկությունը տգիտության և խավարի կուռքերին, երբ մյուս կողմից հիշում է, թե շատերն էլ տգիտությամբ ո՛չ, այլ փարիսական կրոնամոլությամբ քրիստոնեությա՜ն անունով արին այս բոլորը, այն վարդապետության, որի էական տարրը սեր է և փոխադարձ ներողություն, որի հեղինակը և հիմնադիրը ինքը մեռավ, որ մարդիկ ապրին։ Արդյոք այն աստվածային վարդապետը գուշակե՞լ էր, թե պիտի գա օր, երբ նորա վարդապետության ապականիչքը պիտի պղծեն նաև նորա խաշի պատվանդանը․ միլիոնավոր մարդոց արյունով։ Արդյոք այն աղաչանքը, որ նա անում էր․ «Հա՜յր, թո՛ղ դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն», մի մասնով վերաբերվո՞ւմ էր այս դահիճներին։ Մենք սարսափում ենք։ Բայց այս սարսափանքը փոխվում է դեպի մի այլ, նոր, և օտարոտի զգացողություն, երբ մտածում է մարդ, թե ճիշտ այն օրից, երբ թեթևաբարո կինը, պչրելով և «անվերարկու ծանակությամբ» Նոտըր-Դամի Սեղանի վրա կանգնած, ընդունեց ամբոխի երկրպագությանը, երբ մի այլ սեղանում տիկին Լավուազիեն վառեց մի ամբողջ համակարգության ֆլադիստոնի, մինչ երդևհոնը եկեղեցու կամարների տակ հնչեցնում էր մի հանգստյան եղանակ, այո՛, ճիշտ այդ օրից, խարույկները մարեցան, խեղճ կախարդները ազատվեցան և ինքը կախարդությունը, իր էության իրավունքը մարդկային բանականության առջև հավիտյա՜ն կորցնելով, կարոտ մնաց այնուհետև խե՜ղճ իմաստակների պաշտպանության։ Փրքրեցե՛ք, պ. Չամուռճյան, աղտոտ և մրոտ ֆանատիկոսության ժանգոտ զինարանը։ Եվ դո՜ւք, պ. Չամուռճյանի աշակերտք, օգնեցեք նորան... Ծերունի է։ Հասկանում ենք ձեր սրտի ցավը․ և ինչպե՞ս չցավիք, ի՞նչպես չմորմոքվիք, «վարագույրը բացվեցավ», ձեր դարը անցնելու վրա, ձեր սկզբունքները և մե՛ր ազգի մեջ իր հոգին փչելու վրա։ Գիտենք, ձեր արածը հոգեվարքի ցնցյուններ են։ «Նաև արջք օրհառականք ընդ վախճանել շնչոյն հղորադույնք կոաինասում է մեր սարթ վարդապետ Եղիշեն» Հայց այսչափ առաջուց իմացեք, որ թե անհավատ, անկրոն, հերետիկոս, բողոքական, մոզոքական
  16. և այլն և այլն ածականներով պիտի չքնեք ձեր թերթերի էջերը, մեր աչքում ոչինչ բան ասած չեղաք։ Եթե բան ունիք, որ Հայել էր մարդու, ասացեք․ ապա թե ոչ այդ ածականները քյար չեն ընե՛ր, առնող ծախողը չկա՛. կրցա՞նք հասկցնել։ Գնացե՞ք, գնացեք ծո՛ւնկ չոքեցեք «Միջնադոնյան հերետիկոսարանի»Նալբանդյանը այս, և մի քանի այլ առիթներով գործածում է «միջնադարյան» հերետիկոսարան»։ Արևմտահայ գրականության մեջ ընդունված ձևն է «դոնամիջյան հերետիկոսարան»։ Նալբանդյանի ոխերիմ հակառակորդ, հայտնի ռեակցիոներ Չամուռճյանը իր հրատարակություններում այդպես էր կոչում Կ. Պոլսում Մ. Նալբանդյանի շարք համախմբված մարդկանց հավաքատեղին, որը գտնվում էր Մեծ նոր խանի միջացքային (դոնամիջյան) մի սենյակում։ Տերոյենցը այս գաղտնի կազմակերպության մասին որոշ տեղեկություններ տայիս է մասնավորապես իր «Մ. Մ. Այվատյանին նամակին քննութխնը» գրքում, Կ. Պոյիս, 1861 թ.։ առջևը. մի՛ վախնաք համբուրել նորա շեմքը, սուրբ է, մարդկային արյունով պղծված չէ, ինչպես ձեր քարոզած ինկվիզիցիոն շեմքը։ Ներս մտե՛ք, այնտեղ մարդ էրելու խարույկ չկա, ուստի և ոչ ձեզ երկյուղ։ Թերևս Մեչուխեչան Մեչուխելու— Հ. Սվաճյանի ծածկանունն է, որը օգաադործված է «Մեղու»-ում։ քաղաքավարություն անելով խահվե մըն ա տա.․․ ինքզինքնիդ գտնաք։ Բայց․․․ Մեղա աստուծու... Բուն նորա արյունով պղծված չեղածն է պատճառը, բուն այնտեղ մարդ չերևելն է պատճառը, բուն մարդկային, քրիստոնեական և ո՛չ գազանական սկզբունքներ կամ կրքեր՝ պտշտվիլն է պատճառը, որ պ․ Չամուռճյանը Միջնադոնյան հերետիկոսարան ասելով «տոեր անցել է»։ NB. Սուրբ Եղիշ վարդապետի վարաբերությամբ «մեր» խոսքը նոտր գրով տպեցինք, որոշելու համար պ․ Չամուռճյան պարեգոտավորներից, որք են, Վանցի Պողոսը Վանցի Պողոսի մասին տե՛ս Նալբանձյանի «Հրաշափառ խայտառակություն» աշխատության մեջ։, Տիրացու Հոիփսիմեի Տեր ՊապանՏիրացու Հռիփսիմեի մասին տե՛ս Նալբանդյանի «Ազդային թշվառություն» հոդվածը (տես ԵԼԺ հտ․ III, էջ 103) և նոցա նմանները, որոնց անուններըքաղցր չէ մեզ հիշելի և որոնց հետ մասն ու բաժին չունինք։ Միջնադոնյան հերետիկոսարանը նորանց չէ ճանաչում․ նշանակում է, նոքա ուղղափառ են, եթե հերետիկոս չեն, ապա ուրեմն, և պ․ Չամուռճյանի ուղածը․․․ «քոյդ զքեզ»։
  17. ,,Natura horor vacui‘‘. (Ծ. Հ.)։
  18. Առհասարակ փորձական կամ բնական գիտությանը թշնամիքը իրենց անուսումնասիրությանը և նեղ հայացքը հիմնում են այն սուտ վարդապետության վրա, թե այպ գիտությունքը վնասակար են կրոնին։ Այս աններելի սխալ է, քանի որ առաքյալը քարոզում է «աստուծու աներևույթքը նորա արարածներովն են իմացվում»։ Ինչի՞ ուրեմն վախենում են այդ արարածքը քննելուց։ Բնական գիտությունը առաջ է գնում մինչև բաների սկիզբը։ «Եթե մենք ուզենք ավելի հեռու երթալ, այն ժամանակ մի հատ միայն կտեսնենք պատճառ պատճառի,– արարիչ աստվածը» (Կատրֆաժ, Կերպարանափոխությունը կանդանական աշխարհում, տե՛ս այդ պատվական աշխատության վերքին տողերը)։
  19. Թե ի՛նչ ասել է Լազարե, մենք Նույնպես չգիտենք, ինչպես Նուրինը։ (Ծ․ Հ․)
  20. Սորանից ենթադրում ենք, թե տղոց շինած Նուրինը մի մարդաձե պաճուճապատանք է կամ այդպես մի բան, երբ ասում է հեղինակը «կոնիցը բռնեցին»։ (Ծ. Հ.)։
  21. Աջբա հուրի խոսքց բնավ չենք հասկանում թե ինչ է ուզում ասել։ (Ծ. Հ․)։
  22. Արդյոք հարակցություն կա՞ այո Նազարեթ և մեր չհասկացած Լազարեթ մեջ, թե՞ լոկ նմանություն է:
  23. Մովս. Խորեն., Պատմ. Հայ.։
  24. Մեջբերումը՝ Ավետարանից:
  25. Կծիկ բառից ենք առնում։ Այդ տեսակ, որպես նաև առհասարակ կայծակի, որոտմունքի, մեկ խոսքով բոլոր օդային էլեկտրականության մասին, մանրամասն տեղեկություն ցանկացողը կարող է գտնել Արագո ֆրանսիացու ուսումնական աշխատության մեջ — կայծակի մասին։ Երանի՛ թե թարգմանեին հայերեն, որպես և նորա Աստեղաբաշխությունը, հասարակ ժողովրդի համար գրված։ Բայց այսպիսի գիտությանց վերաբերյալ գրքերը չէ պիտո և չէ կարող թարգմանել ամեն մարդ, որ գիտե լոկ ֆրանսիարեն. հարկավոր է, որ թարգմանիչը լավ ուսած լինի իր թարգմանած գրքի առարկան, ապա թե ոչ թարգմանությունը կդառնա մածնաբրդոշ և դրականապես անօգուտ, հանդիսարան լինելով սխալ ըմբռնողությանց, մթությանց, այո՛, շատ անգամ և հիմարության. թեև բնագրում իմ իմաստություն էր այն:
  26. Առ այժմ, թողնելով Արագածի վուլկանականության խնդիրը, մինչև մի ավելի հարմար և աջող Ժամանակ, դարձնում եմ հայ բնագետների ուշադրությունը և ուսումնասիրությանը հետևյալ խնդրի վրա։ Ամենին հայտնի է, թե Արագածում ծծումբ կա. այո բանը ոչ միայն մենք հայերս գիտենք, այլ քիմիայի մասին գրված մի քանի ռուս գրքերում էլ խոսվում է. ավելցնելով, թե տակավին քննված չէ այդ հանքը և թե պետք է կարծել, որ քիչ ծծումբ լինի, բայց այս չէ իմ ասելիքը։ Շատ արժանահավատ մարդիկ, այո՛ և բուն աշտարակցիք, որոնց հետ տարիներով բնակակից եմ եղած, շատ աշտարակցիք նույնիսկ Աշտարակում, օշականցիք և վաղարշապատցիք և այլն, և այլն միաբերան վկայած են ինձ, թե Արագածի վրա (չգիտեմ հատկապես ո՞ր տեղում) ծծումբը տան ծածքից վազած և սառած ջրի պես ծուլ-ծուլ կախ է ընկնում քարերից։ Կտրիճները գնում են և հրացանի գնդակով տալով վայր են ձգում, հավաքում և տանը պետք ածում: Այո բանը ինձ գայթակղության քար է դարձած և վաղո՜ւց գրավել է իմ հարցասիրությունը։ Ձախողակի, երբ 1860-ին էջմիածին էի, զբաղված լինելով ազգային գործերով, չկարողացա ժամանակ գտնել, որ երթայի իմ աչքով ստուգելու այս ծով-ծուլ կախ ընկնող ծծումբի էությունը։ Մինչև այստեղ խոսածիցս իհարկե ընթերցողը հասկացավ, որ իմ գայթակղությունը ծծումբի լինելությունից չէ, այլ նորա ծուլ-ծուլ քարերից կախ ընկնելուց
  27. Հայտնի է բնագետներին, որ ծծումբը հալվում է միայն մոտ + 80° Ռեոմյուր կամ ավեչի ճիշտ խոսելով +101° Ցելսիու (սանտիգրատ), իսկ այն քանը, որ սառած ջրի պես պիտի ծուլ-ծուլ կախ ընկնի, պետք է որ առաջ հալվի։ Եթե ասենք թե ծծումբը անմիջապես այդ քարերի մոտին է, այն ժամանակ նորան հալեցնելու համար պիտի կարոտինք վերոգրյալ աստիճանի ջերմության. ի՞նչ տեղից է Արագածի վրա այդ ջերմությունը։ Այս մեկ քար։ Երկրորդ, եթե ծծումբը անմիջապես այդ քարերի մոտ չէ, այլ նոցանից հեռու, այսինքն խորը, սարի մեջ, իսկ քարերի վրա նորա ճեղքվածքներից կախվում են միայն ծուլերը, այդ ավելի ծանրացնում է բանը, պատճառ, այդպիսի դիպվածում ծծումբը պիտի որպես շոգի բարձրանա սարի խորքից մինչև այդ քարերը. ծծումբը շոգիանալու համար կարոտ է +320 Ռեոմյուր (+400° սանտիգրատ). ի՞նչ տեղից է այո ջերմությունը: Պետք չէ մոռանալ, որ այդ աստիճանը ջերմության հարկավոր է ոչ միայն նորան շոգիացնելու, այլև այդ վիճակի մեջ պահելու համար, որովհետև ջերմության աստիճանը իջածին պես, շոգին կփոխե իր վիճակը և որպես կարծր մարմին կնստի, այն համեմատաբար սառը տեղում։ Եվ որովհետև հեղուկ կամ կարծր մարմինը չէ կարող ինքն իրեն ցածից դեպի վեր բարձրանալ, այլ պիտի որ այգ փոխանցումը լինի շողու կերպարանքով, ուրեմն պիտի ենթադրել, թե ծծումբի հանքից մինչև Արագածի այն տեղը, ուր երևում են այդ ծուլերը, կա մի անցք, մի ճանապարհ, որ ունի վերը գրած ջերմությունը: Ծծումբի շոգին երբ ճնշվում է, փոխվում է դեպի կարծր մարմին, դեպի փոշի, որ հայտնի է քիմիայի մեջ անունովս ծծմբածաղիկ. flor. sulphuris որ ծուլ-ծուլ կախվեյու ընդունակ չէ, և հալվելու և հեղուկ կերպարանք ստանալու համար, որ հետո ծորելով սառեր, կարոտ է վերը հիշված +101°—: Բացի սորանից կան և ուրիշ մանրմասնությունք, որ ավելորդ ենք համարում հիշել, հուսալով սր ընթերցողը կհասկանա
  28. մեր իրավունքը գայթակղելու։ Իրավ որ մինչև այս րոպես չեմ հասկանում այս բանը։ Այս բանի մեջ կամ սուտ կա, ինչպես այն սքանչելի «ծնեբեկի պես գետնից բուսոզ ոսկին և արծաթը»․ կամ գո՛նե մի չհասկազողություն, որ այսպես մթնացնում է բանը։ Եթե ասեին, «հին ժամանակներից կախ է ընկած ե գնալով վճարում է», այդ գեռ կարելի էր հասկանալ, բայց ներկա ժամանակով են խոսում։ Ուրիշ բան չէ մնում, եթե ոչ ճիշտ քննության տակ ձգել, պատճառ, եթե ստսւգապես կատարվում է Արագածի մեջ ծծմբի այդ ոգիացումը, կամ թե կախվածքը ցած են, քան թե հանքը (ես չգիտեմ), ապա, նորա հալվելը, ուրեմն Արագածի մեջ տակավին կա ջերմություն։ Երանի՜ թե մեկ օր մեր բնագետ եղբայրակիցներից մեկը ուրախացներ մեզ մի ուսումնական շրջանկատ քննությամբ Արագածի որպիսության, թե վուլկանականության, թե երկրաբանության, թե երկրագիտության ե թե հանքաբանության վերաբերությամբ։ Իսկ թե չձանձրանա, բացի սոցանից, գործ դնել և ջերմաչափ ե ծանրաչափ և մագնիսյան սլաք և մանրացույց, եթե ուշադիր լինի Արագածի բույսերին, տունկերին և նորա վրա ապրող կենդանիներին, այն ժամանակ մեզ կմնա ոչ միայն շնորհակալ լինել նորանից, այլև պարծենալ նորանով Եվրոպայի առջև, «թե մենք ապերախտ չենք, ահավասիկ տալիս ենք քեզ տոկոսիքը քանքարի, որ դու մեզ ավիր, թերևս կորած համարելով Ասիս անկյուններում»։ Արագածի վրա ելնելը Չեմրորասոյի վրա ելնելը չէ, ուր մնաց որ, հոյակապ Հումբոլդի թեթև ոտքից հետո արդեն երկու անգամ կոխեց Չեմբորասոյի գագաթը (մի քանի ոտնաչափ էլ ավելի բարձր. ճիշտ Հումբոլդը չէր հասել ճիշտ գագաթին)Այրիոնի հարցասեր զավակները:Այո մարդիկը պարզ ուսումնական ճանապարհորդք էին ե ոչ թե կառավարությունից հանձնարարություն կամ քաջալերություն ստացած աստիճավորք։
  29. Նալբանդյանը օգտագործել է ֆրանսիացի հայտնի ֆիզիկոս Ֆրանսուա Արագոյի (1786— 1858) «Гром и молния» աշխատությունը, որ ռուսերեն լեզվով լույս էր տեսել Պետերբուրգում, 1859 թվականին, Ինստինսկու թարգմանությամբ։
  30. Նալբանդյանը օգտագործել է Ցիմմերմանի «Обшие физические явления» աշխատությունը, որը 1861 թ. լույս է տեսել Պետերբուրգում։
  31. Մեջբերումը՝ Աստվածաշնչից։
  32. «Եւ ամենայն արարածը անբանութեամբ կատարեն զհրամանս պաաուիրանի նորա, ոչ երբէք անբան են ըստ եղեալ սահմանն իւրեանց». Եղիշէի վարգ. Վան Վարգանայ և Հայոց պատերազմին, Մոսկվա 1861, եր. 66, քաղված այն նամակից որ Արասղատի սուրբ ժողովը դրեց Հազկերտին։ (Ծ. Հ.)։
  33. Մեջբերումները՝ Ավետարանից։
  34. Մեջբերումները՝ Ավետարանից
  35. Մեջբերումը՝ Ավետարանից։
  36. «Խալխի մեղքը չի՛, որ ճամփից դուրս են եկել, իրար մոռացել. մեզ նման կարդացողի ոտները պետք է ծառիցը կապած, ամսով սոված պահած։ Ախր թե շատ առնողիցը շատ կպահանջեն, բաս դատաստանի օրը ի՞նչ ջուղաբ կտան ինձ նման գրի «սևն ու սպիտակը իմացողները, որ էլ ուրիշ բան չենք ֆիքր անում, հենց ուզում ենք՝ լավ ուտենք, լավ խմենք, քյահլան ձիու վրա նստինք, չալ-չալ մանեթները ջեբներումն» չխչխկացնելով, ձեռներիս դողդողալով, խաղացնելով ման գանք, քեֆ ու մարաքյա անենք։ Շինած արաղ կոնծիլը, Կախեթու գինին անուշ-անուշ խմիլը, կառեթով (կառք), դրոշկով, փառավոր, ուռած-ուռած ման գալը, զառ, ղումաշ հագնիլը, մաշիլը, նոքար բեքարի, ձեռին ջուր ածելը, երեսին հով տալը, տաք յորղանի տակին, փափուկ դոշակի միջում շնթռիլն ու թավալ տալը, ոտ ու գլուխ զարդարիլը՝ մեզ թե դժոխքը չտանին, դրախտը ըսկի չեն տանիլ՝ հարկիզ»։ Աբովյանց, Վերք Հայաստանի:
  37. Մի քանի երես առաջ ասացինք, թե միջին դարերից հետո եկած նոր դարերը չանցան առանց ազդեցության. կարծում ենք, թե կարո՛ղ է օգնել մեզ այդ բանը որոշ կերպով ցույց տալու համար, եթե ասենք, որ տասն և ութ դարու սկզբում հայ վարդապետը, խոսելով երկրաշարժության վրա, հաստատողապես վերադրում է նորան բնական պաճառի Զենոբ Գլակի գիրքը, որ աrաջին անգամ տպված է Կոսաանդնուպոլիս 1719 թ. ունի իր մեջ այդ գիրքը տպել տվող Հովհաննես վարդապետի պատմագրական հիշատակարանը, ուր այս վարդապետը, 1709 թ. Տարոնում պատահած մեծ երկրաշարժը այսպես է մեկնում. «Հողմոց ներհակաց պատահեալ ի նեցքոյ երկրի, յանկարծ իսկ թնգմամբ շարժեցաւ երկիր ի հիմանէ անտի, սկսանելով յեկեղեաց գաւառէն և հասանելով առ մեզ»նկատի ունի էջմիածնի վանքի գիրքը, մատյանը: Ավելորդ է ասել, որ մենք այս կարծիքի տերը չենք, բայց առաջ բերինք որպես վկայության մեր խոսքին, որ թե հասկացողությունը նզովքից դեպի ստորերկրյա հողմերն է անցել, արդեն հառաջադիմություն է cest deja quelque chosel:
  38. Նկատի ունի էջմիածնի վանքի գիրքը, մատյանը։
  39. 1637-ի հունիսի 20-ի հրովարտակով դատապարտվեցավ Գալիլեյը, Ուրբանոս ութերորդի (Հռովմի պապի) ժամանակ։ Ահա նորա հրաժարական երդմնագրի պատճենը։ «Ես Գալիլեո Գալիլեի, 70 տարեկան, հանգուցյալ Վինչենտո ԳաԼիլեո ֆլորենտացու որդի, անձամբ, անձին ներկա լինելով դատարանի առաջը և ծունկ չոքած ձեր առջևը, ո՛վ, համաշխարհական քրիստոնեական հասարակապետության սրրազնագույն կարդինալը, հերետիկոսական չարության ընդդեմ ընդհանրական ինկվիզիտորք. և աչքիս առաջը ունենալով սուրբ Ավետարանը, որին հպավորվում եմ իմ սեփական ձեռքերով, երդնում եմ, թե միշտ հավատացել եմ, այժմ հավատում եմ և, աստուծո օգնությամբ, միշտ պիտի հավատամ այն ամեն բանին, ինչ որ պահում է, քարոզում է և վարդապետում է սաբր, հովմակաթոլիկական, առաքելական եկեղեցին։ Բայց որովհետև սրբազան դատարանը ի դատակնքով հրամայեց ինձ բոլորովին թողուլ այն սուտ ուսումը, որ հաստատում էր թե Արեգակը անշարժ կացած է տիեզերքի կենտրոնում, իսկ Երկիրը չէ, գտնվում այդ կենտրոնում և շարժում է, և որովհետև ես պետք չէր, որ այդ վարդապետության հետեվեի, նորան պաշտպանեի, որևիցե կերպով ուսուցանեի, խոսքով թե գրով և նորանից հետո, երբ հայտնել էին ինձ, թե այդ վարդապետությանը ընդդեմ է Սուրբ գրքին, ես գրեցի և տպեցի մի գիրք, ուր խոսվում է հիշված դատապարտված վարդապետության մասին, ուր սորա պաշտպանության համար առաջ են բերված սաստկապես համոզիչ փաստեր և առանց վճռական վերջաբանության. այս պատճառով սաստիկ կասկածանքի տակ ձգեցի իմ անձը որպես հետևող այն հերետիկոսական վարդապետության,— թե անշարժ կանգնած է տիեզերքի կենտրոնում Արեգակը և ոչ Երկիրը, որ շարժում է: Այս պատճառով, ուզելով անհետացնել ձեր սրբազնությանը և ամեն կաթոլիկի մտքերից իմ ընդդեմ, այդպիսի սաստիկ, բայց արդարացի կասկածանքը, մաքուր սրտով, և ջերմեռանգ հավատով, ես հրաժարվում եմ, նզովում եմ և ատում եմ վերը հիշված աղանդները և մոլորությունքը, և առհասարակ ամեն ուրիշ մոլորություն, որ ընդդեմ է սուրբ հռովմակաթոլիկական եկեղեցուն. ես երդնում եմ, որ այսուհետև չպիտի ասեմ, չպիտի հաստատեմ ոչ բերանացի և ոչ գրավոր ոչ մի բան, որ կարող էր վերստին իմ ընդդեմ հանել այսպիսի կասկածանք, և թե իմանամ որևիցե հերետիկոսի կամ հերետիկոսության կասկած տվողի մասին, այն ժամանակ պիտի իմաց տամ և մատնեմ նորան ինկվիզիցիոնի սրբազան դատարանին, կամ ինկվիզիտորին այն տեղի, ուր ես գտնվիմ։ Բացի սորանից, ես երդնում եմ և խոստանում եմ, որ կատարելապես կլցնեմ կքաշեմ բոլոր ապաշխարանքը, որ դրված են այժմ իմ վրա, կամ որ այսուհետև կդրվին սրբազան ինկվիզիցիոնի ձեռքով. և եթե ես հակառակ վարվիմ իմ այժմ առած խոսքերից, որինև իցե, հավատացնելուս, խոստանալուս և երդումիս, որից աստված ազատ է, այն ժամանակ ենթարկվում եմ պատիժներին, մահապարտության և տանջանքին, որ այս ճեմարանում
  40. «ժամանակ» ռեակցիոն ուղղության պարբերականը լույս է տեսել Կ. Պոլսում, 1863—1868 թթ.։ Մի շարք հարցերում ամրոզշովին պատպանում էր հայտնի ռեակցիոն գաղափարախոս Չամուռճյանի տեսակետները, դրա համար էլ, նալբանդյանը իրավացիորեն այդ պարբերականը համարում է Տերոյենցի «Երևակ» տխրահռչակ հանդեսի ճուտը։
  41. Այստեղ մեր միտքը ընկավ շարականի այն տեղը, որ ասում է «... զէնն արքայական, սպանման գործի կենաց արքային ՚ի կենաց գործիս նուիրեալ․․․»։ Եվ մենք հիշեցինք այս տողերը, կարդալով պ. Պռոշյանի ծանոթաբանությունը (եթ. 189) թուրի դիվահալած զորության մաոին։ Համեմատիր այս բոլորը չնաշխարհիկ Աբովյանի հոյակապ խոսքերի հետ (Վերք Հայաստանի, եի․118–121), ուր ընդարձակած և կերպարանագործած է այս սքանչելի վարդապետությունը և ուր էրված չի դիմացել որ մի քանի տող ծանոթություն չգնե (Ծ. Հ.)
  42. «Բայց ասի, ՚ի ժամանակս Արտաշիսի ոչ գտանել երկիր անգործ յաշխարհիս Հայոց, ոչ Լեռնային և ոչ դաշտային». Խորեն., Պատմ. Հայ., գիրք Բ, Գլ. 45. NB Խորենացու պատմությունից վկայություն բերելով, ինչպես արդեն նկատած է ընթերցողը, թղթահամարը չենք հիշում, պատճառը այն է, որ մեր ձեռքում եղած օրինակը, թեև խիստ աղավաղ, բայց և այնպես, հազվագյուտ Լինելով նորա թղթահամարքը ցույց տալը խորհուրդ չուներ. Շատ հարց ու խնդիր արինք, որ մի օրինավոր տպագրության օրինակ գտնեն Պետերբուրգում, բայց և այնպես չգտան։ Ուստի և գործ եմ գնում այս աղավաղ օրինակը։ Սա տպած է Ամստերդամ 1695-ին Վանագեցի Թովմաս եպիսկոպոսի ապաբանում. (Ծ. Հ.)։
  43. Ղազար Փարպ., Պաամ. Հայ․, Վենետ., 1793, եր. 21։ (Ծ. Հ.)։
  44. Ինձ կարող են ասել, թե որովհետև գիտությունը չէ կարող թույչ տալ այդպիսի սքանչելի բժշկություն, ուստի և նոքա առանց վերստին քննելու մերժելով, չեն ընդունում: Բոլորովին համաձայն եմ, ուրեմն, թող փարատեն մառախուղը, թո՛ղ հրապարակով հասկացնեն ժողովրդին ճշմարտությունը։ Բայց ապացուցանեչու համար ժողովրդին գիտության ճշմարտությունը հարկավոր են իրողությունը և ոչ Լոկ խոսք, իսկ իրողությունքը պիտի նկատվին, ուրեմն և բուն տեղում և ոչ հեռվից: Լոկ քարոզով ոչինչ չես շինիր: (Ծ. Հ.)։
  45. Մեջբերումը՝ Ավետարանից:
  46. Ըստ ավանդության Ղուրանի աստվածային հայտնություն լինելը հաստատելու համար, Մուհամեդը է հայ հոգևորական Սարգիս Բուխարացին պայմանավորվում են, որպեսզի Սարգիս իր հետ վնրցնի դրված Ղուրանը, մտնի ջրհորի մեջ, Մուհամեդի չգրված օրինակը իքն իջեցնի ջրհորը, բարցրացնի Սարգսի փոխած՝ ..գրված օրնակը է ցույց տալով հավաքված ժողովրդին, «ապացույցի» հրաշքը։ Այդ բանը կատարելուց հետո Մուհամմեդը, իրր հրամայում է հավաքված ժողովրդին, մեկ-մեկ քար գցել ջրորհը, սպանվում է Սարգիսը:
  47. Այսպիսի մի խաղալիք Նոր-Նախիջևան էլ կա. այնտեղ ճըռճըռ է նորա անունը։ Ապրիլի 23-ին սուրբ Գևորգի եկեղեցու կարգից դուրս ուխտն է լինում և այդ տոնը տևում է երեք օր։ Այդ օրերում բոլոր Նախիջևանի կնանիք, աղջիկ և երիտասարդք կամ եկեղեցու պարսպի մեջ են կամ պարսպից դուրսը, ուր փոքրիկ վաճառատոն է լինում։ Լոկ այդ օրերում ածում են երեխայք իրենց ճըռճըռները, բայց ոչ եկեղեցու մեջ։ Երբ այդ տոնը անցավ, էլ ճըռճքռ չէ երևում, մինչև առաջիկա տարին։ (Ծ. Հ.)
  48. Ծաղկազարդի ճոճանակի, այսօր, գոնե հազար տարեկանից ավելի լինելը երկբայության տակ չէ ընկնում։ Հովհաննես իմաստասեր կաթողիկոսը (Հովհ. պատմաբան կաթողիկոսը չէ. նորանից առաջ է ապրել իմաստասերը) իր ատենաբանությամբ վկայում է այս բանին։ Ահավասիկ նորա խոսքերը. «Որպէս և ի գալստեանն աւուր ոստսն ամբառնալ և ճօճանակս շարժիչ»։ Մեզ հայտնի չէ, եղա՞ծ է արդյոք այս բանը հունական եկեղեցու մեջ, կամ կա՞ արդյոք այժմ։ Եթե այդ բանը հույներից չէ մտել մեր մեջ, գուցե ներվի ենթադրել, որ մեհենից լինի եկած։ Հայկազն, բառար. Վենետ. 1336—37. ճոճանակ բառին քշոցի նման մի բանի նշանակություն է տրված, կարելի է հուսալ, որ Աշտարակի ճոճանակը հասկացնե թե ծաղկազարդի ճոճանակը քշոցից տարբեր է։ (Ծ. Հ.)։
  49. Ջրհեղեղից առաջ ապրած մի ահագին խոտաճարակ է, պատկանում է հաստամորթ կամ բազմակճղակ կենդանիներին։ Այժմյան փիղը է որ իր մեծությամբ մեզ զարմացնում է, կարող է միայն մասթոդոնի ձագը լինել։ Այո կենդանու մինչև այժմ հայտնված նջխարներից, ամենալավ կմախքը պահպանվում է Լոնդոնի Բրիտանական մուզեոնի մեջ Խոշոր կենդանիների ականջը խոսի։
  50. Հայոց արհեստագիտությունը շատ ողբալի վիճակում է այսօր, դորա վրա հարկավոր էր մի փոքր մտածել ու աշխատել օրեօր արհեստագիտությունը ծաղկեցնել։ Մեր կարծիքով, կանուխ թե ուշ, այս բանը ուրիշ կերպ չի լինիլ, եթե ոչ աշակերտներ ուղարկելով Մոսկվա և Պետերբուրգ, ոչ թե դպրոցներում, այլ գործականապես, վարպետների կամ գործարանների մեջ այս կամ այն արհեստը սորվելու համար։ Եթե հայը, չնայելով արհեստագիտության թշվառ վիճակին մեր երկրում, այնուամենայնիվ տալիս է իր զավակը, որ այս կամ այն արհեստը սորվի, մեզ թվում է, թե նա պատճառ չունի այդ արհեստների ավելի կատարյալը ձեռք բերելու համար իր որդին չուղարկել այս կամ այն մայրաքաղաքը։ Ամեն տեղ աշակերտը ձրի ծառայում է իր վարպետին 4—5 տարի․ այս է և մայրաքաղաքների սովորությունը, ուրեմն այս կողմից էլ խափանարար պատճառ չկար, որ հայը նորանից ստիպվելով նախընտիր համարեր իր երկրի արհեստը, որով պարապողները միշտ աղքատ են։ Ստույգ է, այդ քաղաքներում պետք է բարեպաշտ հայեր ճանաչել, որ հայրաբար խնամք ունենային այն աշակերտանց վրա, հորդորելով, խրատելով բարի օրինակ տալով, ժրաջանության, առաքինության, աշխատասիրության և չափավորության, որպեսզի աշակերտը արհեստից առաջ, ընդհանրապես արհեստավորների մոլորությանց մեջ չխեղդվեր։ Ստույգ է, հեռու տեղերից Մոսկվա կամ Պետերբուրգ աշակերտ ուղարկելը, այսինքն ճանապարհի ծախքը, մի աղքատ հոր համար շատ ծանր խնդիր է, բայց մենք կարծում ենք, թե հայերը անդադար երթևեկություն ունենալով մայրաքաղաքները, անհնար է թե չլինեին նոցա մեջ բարեպաշտ և առաքինի անձինք, որ ազգի առաջադիմության անունով իրենք վիզ առնուին տեղ հասցնել պ՝ատանյակը և հայրական խնամակալությամբ տալ նորան մի ընտիր վարպետի, այս կամ այն արհեստի, նայելով տղայի ընդունակության և հարմարության։ Մենք կարծում ենք, թե այս շատ մեծախորհուրդ խնդիր է մեր ազգի վերաբերությամբ։ Եթե հոգով չափ ցանկալի է, որ կարելի եղածին չափ շատ աշակերտք ուղարկվին զանազան դպրոցներ այս կամ այն տեսական գիտությունքը սորվելու կամ ընդհանուր Լուսավորությունից բաժին ստանալու, մյուս կողմից ոչ նվազ ցանկալի է, որ նույն չափով աշակերտք ուղարկվեին արհեստ սորվելու։ Տեսական գիտությունքը առանց արհեստի օգնության չեն կարող գործադրություն ունենալ ազգի մեջ։ Եվ եթե ամենքն էլ փիլիսոփա դառնան, այնուամենայնիվ ազգի ավերակը չի շինվիլ։ Փիլիսոփայի ձեռքից չէ գալիս այս կամ այն գործիքը շինել, որին մեծապես կարոտ է ազգի երկրագործությունը և վաստակարարաթյունը, փիլիսոփան չէ կարող հոգալ և շինել և ոչ մինը այն բաներից, որոնց չլինելը պատճառ է այսօր ազգի կյանքի տարապայման խեղճության։ Երանի՜ թե մեր ձայնը արձագանք գտներ բարեպաշտ սրտերում և մի քանի աշակերտք բերելով մայրաքաղաքները, ուրիշներին էլ խրախույս և բարի օրինակ դառնային։ Տասը տարի, լոկ, շարունակ հոգաբարձությունը այս մասին կարո՛ղ է բոլորովին
  51. Մեջբերումը՝ Ավետարանից։
  52. Խե՛ղճ Պռոշյանց չգիտե տակավին, որ պ. Չամուռճյանը կարո՛ղ է նորան էլ ան- հավատ անունով մկրտելով Միջնագռնյան հերետիկոսարանի անգամ հրատարակել։ Մոտենալ առյուծի ավարի՞ն... անպատիժ: Սպանիական ոգին չունի այդպիսի չար թույլավություն։ (Ծ. Հ.):